Posted in Գրականություն

Գրականություն. 26.11.2021

Հաղորդման ունկնդրում, մեկնաբանում

Հաղորդման ընթացքում քննարկվում էր Օտարը վեպը: Խոսվում էր աբսուրդի մասին, թե ինչու էր հերոսը օտար: Օտար էր, որովհետև նա աբսուրդի հասցնող կյանք էր վարում, և դա հասարակությանը դուր չէր եկել: Նույնիսկ վերջում, երբ նրան մեղադրում էին և մահապատժի ենթարկում, դա անում էին ոչ թե սպանության, այլ նրա համար, որ նա իր մորը տարել էր ծերանոց, թաղմանը սուրճ էր խմել, ի ցույց բոլորի չէր հուզվել, ցույց չէր տվել իր տխրությունը: Միակ բանը, որտեղ ես մեղադրում եմ հերոսին դա այն էր, որ վերջում նա չպայքարեց իր կյանքի համար, չարդարացավ, չցանկանացավ գոնե մի փոքր պայքարել, եթե նա այդ ամենն արել էր և թքած էր ունեցել հասարակության կարծիքի վրա, ուրեմն վերջում էլ պետք է անտեսելով բոլորի մեղադրանքները ամեն գնով պաշտպաներ իր շահերը:

Leave a comment