Posted in Uncategorized

Մարդը և բնության փոխազդեցությունը

fefaa6fc25a4d26361.Մարդկության առաջացման պահից բնության ճանաչումը եղել է գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկը: Մարդկությունը աստիճանաբար կուտակել է էկոլոգիական գիտելիքները: Հայտնի է, որ բոլոր կենդանի օրգանիզմները սերտ կապի մեջ են գտնվում միմյանց հետ, ինչպես նաև իրենց շրջապատող բնության հետ: Այդ ներդաշնակությունը չխախտելու համար հարկավոր է ապրել բնության օրենքներին համահունչ: Էկոլոգիական գիտելիքների նշանակությունը շատ կարևոր է: Առօրյա կյանքում չպետք է մոռանանք, որ բնությունը ոչ միայն ռեսուրս է, որը գործածվում է տնտեսության մեջ: Պարզ է, որ երկրի բնակչության աճի հետ համատեղ բարդանում է բնության բացառիկ օբյեկտների պահպանությունը: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում ստեղծվում են արգելոցներ ու ազգային այգիներ, անցկացվում են ամենամյա էկոլոգիական տոներ և միջոցառումներ: Էկոլոգիա գիտությունը առաջացել և ձևավորվել է կենսաբանական գիտությունների համակարգում: «Էկոլոգիա» տերմինը (հուն. Օյկոս-բնակեցման վայր և լոգոս-գիտություն) առաջին անգամ օգտագործել է հայտնի գերմանացի կենսաբան Է. Գեկկելը /1886/: Նաբաղադրիչների այսպես է բնութագրել այն. «Էկոլոգիան դա բնության տնտեսության ճանաչումն է, ինչպես նաև կենդանի օրգանիզմների և միջավայրի ոչօրգանական բաղադրիչների փոխհարաբերությունների ուսումնասիրությունը»: Այդ ժամանակներից էկոլոգիան զարգացել է որպես կենդանի օրգանիզմների բնակության վայրի մասին գիտություն: Որպես ինքնուրույն գիտություն այն ձևավորվել է XX դարի սկզբում և երկար ժամանակ եղել է կենսաբանության մի մասը: Սակայն երկրագնդի բնակչության արագ աճը, արդյունաբերության, տրանսպորտի, շինարարության բուռն զարգացումը ուղեկցվում էին բնական ռեսուրսների մեծ ծավալներով: Մարդու գործունեության ազդեցության տակ շրջակա միջավայրում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Շատ երկրներում էկոլոգիական իրավիճակը սրացավ, առաջացան էկոլոգիական ճգնաժամի շրջաններ, որտեղ բնակության միջավայրը չէր համապատասխանում կենդանի օրգանիզմների նորմալ գոյատևմանը: Քսաներորդ դարի կեսերին անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել մարդու բնակավայրը, որով և պայմանավորվեց ժամանակակից գիտության տարբեր բնագավառների «էկոլոգիացումը»:
2. Էկոլոգիական հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարդն ապրի բնության հետ ներդաշնակության մեջ: Անհրաժեշտ է, որ մարդը խելամիտ օգտագործի և պաշտպանի բնության հարստությունները, իմանա բնության օրինաչափությունները, դրա իրական արժեքն ու գիտակցի մարդու և բնության փոխազդեցության առանձնահատկությունները: Մարդը չի կարող ապրել բնությունից մեկուսացված: Բնությունը ապահովում է մարդու կարևոր պահանջները՝ էներգիայի, վառելանյութի և արդյունաբերական հումքի: Բնական ռեսուրսներից ամենաշատը մարդը գործածում է ջուրը: Բնությունը նպաստում է նաև մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Այսպիսով, կարևորվում է մեր շնչած օդի և օգտագործվող ջրի մաքրությունը, ինչպես նաև դրանց մաքուր պահելու անհրաժեշտությունը: Կարևորվում է նաև «մոլորակի թոքերի», այսինքն անտառների պահպանումը, քանի որ դրանք ապահովում են Երկրի մթնոլորտի թթվածինը: Ընդհանուր առմամբ, մարդու ազդեցությունը բնության վրա օգտակար է, քանի որ նպաստում է մարդկության զարգացմանը, սակայն մարդկանց անհանգստացնում է նաև բնության վիճակի վատացումը այդ ազդեցության հետևանքով, հատկապես բնության աղտոտվածությունն ու բնության պաշարների նվազեցումը: Այսպիսով, մարդու և բնության փոխազդեցության հետևանքով բնության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ոչ միշտ են օգտակար լինում բնության համար: Յուրաքանչյուրը պետք է կարևորի բնության ռեսուրսների օգտագործման խելամտությունը, ինչպես նաև պաշտպանի բնությունը:
3. Մարդկությունը պետք է սովորի ապրել ըստ միջոցների, օգտագործել բնական ռեսուրսները, չվերացնելով դրանք, ֆինանսավորի այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են մարդու գործունեության արդյունքում ստեղծված աղետային իրավիճակի կանխարգելմանը: Ավելի հեշտ է կանխարգելել աղտոտվածությունը, քան վերացնել դրա հետևանքները: Այդ իսկ պատճառով հարկավոր է օգտագործել մաքրման տարբեր համակարգեր, օրինակ՝ ավտոմեքենանրի գազի արտահանման խողովակի վրա հատուկ ֆիլտրեր են դրվում, անցում է կատարվում էներգիայի ավելի մաքուր աղբյուրների և այլն:
4. Երկրի վրա ամեն բան շատ արագ փոխվում է. ոչնչանում և անհայտանում են որոշ օրգանիզմներ, առաջանում նորերը, նվազում են մարդկության գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսները: Եթե մարդկությունը չգիտակցի այս ամենը և չդադարի ապրել այսօրվա օրով, չխնայի այդ ռեսուրսները հաջորդ սերունդների համար, ապա կյանքը մեր մոլորակի վրա աստիճանաբար կանհայտանա ի շնորհիվ կլիմայական փոփոխությունների և ռեսուրսների նվազմանը:

Posted in Uncategorized

Էկոլոգիա

Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում։ Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը(նայի’ր նաևէնվայրոնմենտալիզմ)։ Մեծամասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով։ Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները։ Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից(բացառապես կենսաբանական) տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն իր մեջ ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների ոլորտները։ Էկոլոգիայի դասական սահմանումները։ Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև փոխհարաբերությունները։ Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն են.

  • Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով, էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։
  • Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ՝ բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում։

Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս։ Սակայն այդ սահմանումը լիովին բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության բացառումը, ինչը արմատապես սխալ է։

Posted in Uncategorized

Ֆլորայի մասին.

Բուսական աշխարհ, ֆլորա (նոր լատ․՝ flora, լատ․՝ Flora՝ ծաղիկների և գարնան աստվածուհի), որոշակի աշխարհագրական տարածքում աճող բուսատեսակների ամբողջություն, որը կազմավորվել է երկրաբանական վաղ անցյալում, համապատասխանում է ներկա բնակության պայմաններին և սերտ ու կայուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում մերձակա տարածքների ֆլորաների հետ։ Ֆլորան ընդգրկում է այս կամ այն տարածքի բոլոր բուսատեսակները։ Սակայն գործնականում այդ անվան տակ հաճախ հասկացվում են միայն բարձրակարգ սերմնավոր և պտերանման բույսերը, իսկ ստորակարգ և այլ սպորավոր բույսերի ֆլորա նշվում է լրացուցիչ կամ կոնկրետ անվանումներով (ջրիմուռների ֆլորա կամ ալգոֆլորա, քարաքոսերի ֆլորա կամլիխենոֆլորա և այլն)։Տարբեր երկրների ֆլորաների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի ֆլորայի լավագույն շրջանացումը կատարել է Ա․ Թախտաջյանը։ Ֆլորաներում համառոտակի տրվում են նաև բույսերի տարածման արեալները տվյալ շրջանում, ընդհանրապես էկոլոգիական պայմանները և օգտագործման բնագավառները։ Հայաստանը գտնվում է միմյանցից խիստ տարբերվող երեք խոշոր ֆլորիստիկական մարզերի ու ենթամարզերի (Ցիրկումբորեալ, Իրանա-Թուրանական,Առաջավոր Ասիական) և հինգ նահանգների (Անատոլիական, Ատրպատականյան, Կովկասյան, Հայկական և Իրանա-Հայկական) շփման վայրում։ Վերոհիշյալ ֆլորիստիկական մարզերի, ենթամարզերի և նահանգների ազդեցությունների, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության պատճառով Հայաստանի ֆլորան ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ։

Posted in Uncategorized

ֆաունայի մասին.

Ֆաունա (լատ.՝ Fauna՝ անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարածքում կամ ջրատարածությունում (կամերկրագնդի վրա) ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։

Այս կամ այն շրջանի ֆաունան ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Ֆաունիստական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա (կենդանիների այդ խմբերը կոչվում են ֆաունիստական տարրեր)։

Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնակիչներ և այլն։ Ֆաունայի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունայի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունայի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։

«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։

Posted in Uncategorized

Երևան մայրքաղաքի մասին.

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ): Որպես հին բնակավայր հայտնի է նաև Շենգավիթը. այստեղ մարդիկ բնակություն են հաստատել 5-6 հազար տարի առաջ[12]:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել ենՆոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյիտապանը կանգ է առել Արարատի գագաթին, Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը):

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված էԷրեբունի բերդաքաղաքի անվան հետ: Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով: Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա», պարսից շահ Դարեհ ԱԱքեմենյանի Բեհիսթունի արձանագրություն): Երևանը կոչվել է նաև Այրիվան, Էրիվան, Րևան և այլ անուններով[13]:

Երևանը հիշատակվում է 3-րդ դարի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստոնեական համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք[12]:

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են: Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ: Պատմիչ Սեբեոսըվկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր:

Posted in Uncategorized

Կարս մայրաքաղաքի մասին.

kars_city.jpgԿարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։

Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Աբաս Ա Բագրատունին։

Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Արշակունիների թագավորության շրջանում (52-428) Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ։ Բագրատունյաց թագավորության (885-1045) ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։ Աշոտ Ա (885-890), Սմբատ Ա (890-914), Աշոտ Բ Երկաթ (914-928) արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան (953-977), նոր մայրաքաղաք հաստատեց՝ տիեզերահռչակ Անին։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։ Եվ 962 թ.՝ Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը (963-1065), որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր (962-984)՝ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա (984-990), 990-1049 թթ. ընթացքում՝ Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.՝ Գագիկ Բ։ Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս։ Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 60-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։

Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են ապրում արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ 1045 թվականին ազգադավ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ջանքերով կործանվում է Բագրատունյաց թագավորությունը։ Հայաստանում առաջնության համար պայքար է ընթանում Վանանդի թագավորության և Լոռվա Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության միջև։ Այս պայքարում Լոռվա թագավորությունն ավելի կենսունակ գտնվեց, իսկ 20 տարի անց կործանվեց նաև Վանանդի թագավորությունը։

1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։ Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թ. իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը՝ տեղափոխվում է Բյուզանդիա։ Այսպես ահա անփառունակ վախճան ունեցավ Կարսի թագավորությունը։

Նույն 1064 թվականին սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը։ 1198 թվականին Կարսը ազատագրում են Զաքարյան եղբայրները։ Սակայն Զաքարյանների օրոք քաղաքը հայոց պետության մաս չկազմեց։ Զաքարյան եղբայրներն այն ընծայեցին վրաց Թամար թագուհուն՝ փոխարենը ստանալով Ռուսթավը։

Մոնղոլական արշավանքների հետևանքով անկում է ապրում նաև Կարսը։ 1236 թ. մոնղոլները գրավում և ավերում են շեն քաղաքը, թալանի մատնում այն։ Պակասը լրացնում են Լենկ-Թեմուրի հորդաները, որոնք 1394 թ. հրի են մատնում Կարսը։

XV դարում քաղաքը կռվախնձոր է դառնում թուրքմենական կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի ձեռքին։ Այս տարիներին Կարսն արդեն հասարակ ու անշուք բերդաքաղաք էր։ Միայն XVI դարում, երբ 1555 թ. հաշտություն կնքվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև, Կարսում համեմատաբար անդորր հաստատվեց։ Սակայն քաղաքի բնակչությունն արդեն միատարր չէր։ Կարսում հաստատվեցին թուրք ու քուրդ ցեղերի հոծ զանգվածներ։ Թուրքական տիրապետության տարիներին այստեղ քաղաքային կյանքը չզարգացավ, չնայած քաղաքը հանդիսանում էր թուրքական վիլայեթի կենտրոն։ XVI դարում թուրքերը ավելի ամրացրին Կարսի բերդը։ Կարսի պարիսպների բարձրությունը հասնում էր 12 մետրի, հաստությունը՝ մինչև 2 մետր։ Պարիսպների ընդհանուր երկարությունը անցնում էր 1000 մետրից, որոնց ամրությունն ապահովում էին 220 ամրակուռ աշտարակները։ Առավել անառիկ էր միջնաբերդը, որը գտնվում է բարձր ապառաժի վրա։ Խառը բնակչությունն իր կնիքն է դրել նաև քաղաքի համայնապատկերի վրա. XX դարասկզբին Կարսում հաշվում էին 20 եկեղեցի և 45 մզկիթ։ XIX դարում Կարսը դարձյալ կռվախնձոր է դառնում, այս անգամ՝ Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև։ Ռուս-թուրքական 1828-1829, 1853-1856 թթ. պատերազմների ժամանակ ռուսական բանակը գրավում է Կարսը, սակայն Պետերբուրգը Արևմտյան Հայաստանի ու հայության իղձերի հաշվին միշտ զիջումներ է անում թուրքերին, փոխարենը իր դիրքերն ամրապնդում Բալկաններում։ Միայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ փայլուն գրոհով գրավեցին Կարսը, և այն միացավ Ռուսական կայսրությանը։ Կազմվեց Կարսի մարզը, որի մեջ մտան նաև Արդահանի, Կաղզվանի, Օլթիի շրջանները։ Ռուսաստանին միանալը դրական ազդեցություն ունեցավ Կարսի համար։ Քաղաքն արագ բարգավաճեց ու շենացավ։ Դա նկատելի էր հատկապես 1833-ից՝ երկաթուղու Կարս մտնելուց հետո, որն աշխուժացրեց քաղաքի տնտեսական կյանքը։ Սա նպաստեց նաև բնակիչների թվաքանակի ավելացմանն ու հայերի վերադարձին։ Աշխուժացավ նաև մշակութային կյանքը։ XX դարի սկզբին Կարսում երկու տասնյակի չափ թերթեր էին տպագրվում, բազում դպրոցներ կային՝ հազարավոր աշակերտներով։ XIX դարի վերջին Կարսի մարզում բնակչության թիվը հասնում էր մոտ 200.000-ի, որից հայեր էին սոսկ 50.000-ը, սակայն հայերը մարզում կազմում էին պարզ մեծամասնություն։ Առաջին աշխարհամարտի նախօրեին բուն Կարսի բնակչությունը 30.000 էր, որի 90%-ը հայեր էին։ Կարսը հայկական հեղափոխության հնոցն էր։ Հայ ազատագրական պայքարի առաջամարտիկ ՀՅԴ-ն հենց Կարսի կոմիտեությունում էր պատրաստում այն գործիչներին, որոնք հետագայում պիտի Երկիր անցնեին՝ պայքարելու թուրքական բռնապետության դեմ։ Այստեղ գործել են Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլք։ 1918 թ. նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դարձյալ վաճառքի հանեց Հայաստանն ու հայության շահերն, ու Կարսի մարզը ճանաչեց Թուրքիայի անբաժանելի մաս։ Ամիսներ անց թուրքերը զենքի ուժով ամրագրեցին իրենց դիվանագիտական նվաճումն ու գարնանը գրավելով Կարսը՝ առաջացան դեպի Արարատյան դաշտ։ 1919 թ. Հայաստանի Հանրապետության բանակը ազատագրեց Կարսը։ Քաղաքում կրկին աշխուժացավ հայկական կյանքը։ Հազարավոր ընտանիքներ վերադարձան և բնակեցրին քաղաքը։ Ավաղ, դա հայոց հնամենի մայրաքաղաքի կարապի երգն էր։ 1920 թ. աշնանը թուրք-բոլշևիկյան դաշինքը արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախությունը, և թուրքական բանակը գրավեց Կարսը։ Իսկ 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզը հանձնեց իր բարեկամ Թուրքիային։ Ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ՝ թուրքեր և քրդեր։

Posted in Uncategorized

Շիրակավան մայրաքաղաքի մասին.

скачанные файлы (1).jpgՀնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։ Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը (890— 914), որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի (914 — 928) օրոք՝ 890 — 928 թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։

Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր Սմբատ Ա թագավորը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին ուներ բարձր գմբեթ և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։

Posted in Uncategorized

Բագարան մայրաքաղաքի մասին.

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականինԼենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

Posted in Uncategorized

Անի մայրաքաղաքի մասին.

Անի, Բագրատունիների թագավորության մայրաքաղաք 961-1045 թվականներին, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարականնախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ,Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքինշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964 թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ

«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մետր բարձրությամբ և մեկ մետր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմերը սրբատաշ։

Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։

Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 – 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։

Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի,Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումներիընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։

Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը։

Posted in Uncategorized

Դվին մայրաքաղաքի մասին.

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Բ Կոտակը: Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.): Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը: Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից: Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը: Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ: Այս ամենն հաշվի առնելով՝ արքունիքն որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր: Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով: Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը: Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր: Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպետական Հայաստանի կենտրոնը: 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը: Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին: Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր:

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել Է 100 հազարը: Բնակչությունը եղել է բազմազգ: Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ կազմել են մեծամասնությունը: Ըստ արաբ մատենագիրների՝ Դվինի բնակիչները միմյանց հետ խոսել են հայերեն: Դվինն իր ծաղկուն շրջանում ունեցել է 100 հազարից ավելի բնակչություն, որը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ: