Posted in Պատմություն, Uncategorized

Հայոց Պատմություն. տնային աշխատանք. 24.09-28.09

1.Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80թվականներին/ դասագիրք էջ 21-27, բանավոր/

2.Նադիր շահի քաղաքականության հայերի նկատմամբ ինչ հեռանկարներ ուներ նման քաղականության արդյունքում/Հայոցպատմություն,դասագիրք, էջ 21-22/

3.Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը/դասագիրք,էջ22-25,գրավոր/

Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան: Ճամփորդում է Հայաստանում և տեղեկանալով Հայաստանում տիրող իրավիճակին կոչ է անում բնակչությանը պայքարել հանուն ազատության, շատ լավ հասկանալով, որ զինված պայքար կարելի է սկսել միայն հարևան պետության օժանադակությամբ: Մեկնելով Սանկը Պետերբուրգ նա քննարկում է իր ծրագրերը Վորնոցովի հետ: Վորնոցովը ընդառաջում է Էմինին, իսկ Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինին: Հայաստանի ազատագրական պայքարը սկսելու համար կապեր է հաստատում վանահայր Հովնանի հետ: Հերակլ II-ը նամակներ է ուղարկում Հովնանին, սակայն նամակատարին ձերբակալում են, այդ պատճառով Սիմեոն Երևանցին կշտամբում է Հերակլ II-ին, իսկ Հերակլ II-ը Էմինին պահանջում է հեռանալ Վրաստանից: Նա ապրում է մեկ տարի Հյուսիսային Կովկասում: Էմինը վերադառնում է Հայաստան հաստատվում է Գետաշենում, Արցախի իրավիճակին ծանոթանալու համար նա նաև լինում է Շուշիում և Գանձակում: Տեղեկանալով, որ Սիմեոն Երևանցու հրամանով նրան չեն ընդունում նա գնաց Ռուսաստան: Ռուսաստանում լսելով, որ Խոյի և Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են 18 հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմին գնում է Խոյ, սակայն չունենալով պահանջված գումարը հետ է վերադառնում Հնդկաստան: Այսքանով ավարտվում է Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը:

4.Ներկայացնել Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:/դասագիրք էջ 25-27/

Ատաջին նախագծերից էր Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծված խմբակը, որտեղ հավաքված էին հայրենասերները: Նրանք քարոզում էին միասնականություն, համախմբվածություն: Նրանք ցանկանում էին բոլորին ոտքի հանել, որպեսզի միասին պայքարեն: Շահամիր Շահամիրյանը Հայաստանի ազատագրությունը միայն տեսնում էր համաժողովրդական ապստամբության միջոցով: Հնդկահայ գործիչները համոզվել էին, որ առանց ժողովրդի աջակցության ոչինչ էլ չի ստացվի: Նրանք ծրագրեցին ևս մի բան, որ գրականության շնորհիվ կարող են մարդկանց ծանոթացնել իրավիճակին և սկսեցին տարբեր գրքեր տպել, որոնք մարդիկ ընթերցելով կհասկանային, որ պետք է ոտքի կանգնել և լինել համախմբված: Շահամիր Շահամիրյանը 20 հոդվածից կազմված մի այլ նախագիծ է կազմում: Այնտեղ ասվում էր, որ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը պետք է հռչակվեր հանրապետություն՝ խորհրդարանական կառուցվածքով: Հովսեփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը ներկայացվեցին Ռուսաստանի կառավարությանը, սակայն նրանք ընթացք չտվին:

5.Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:/ըստ քեզ/

Կարծում եմ, որ ավելի իրատեսական էր այն, որ ժողովրդին կարող էին ոտքի կանգնեցնել և կարող էին միասին պայքարել: Եթե հայերը լիենին համախմբված և միասին, նրանք կկարողանային զինված պայքար սկսել և ազատագրել Հայաստանը: Շահամիր Շահամիրյանը Հայաստանի ազատագրությունը միայն տեսնում էր համաժողովրդական ապստամբության միջոցով: Ես նույնպես կարծում եմ, որ դա առավել իրատեսական նախագիծ էր, քանի որ, եթե ժողովուրդը ոտքի կանգներ, նրանք կկարողանային ազատագրել Հայաստանը:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. 24.09-28.09

Դասի հղումը

1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոա հենց այն պատճառով, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:

2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացած ճյուղերը:

Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

1024px-Europe_political_chart_complete_blank.svg

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. տնային աշխտանք. 24.09-28.09

Լրացուցիչ առաջադրանք

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ 6-ից մինչև էջ 12

Աշխատանքին նախապատրաստվել ՝սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ22-ի լաբորատոր աշխատանք 1-ը:

1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոխվում է նույն չափով։

2.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը , որի ընթացքում կատարվել է այլ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում։

3.Ինչ է ցույց տալիս արագացումըՈրն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվումԳրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։ Արագացման միավորն է 1 մ/վ2-ը: Բանաձև՝ a=v/t կամ a=v0/t:

4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

Հավասարաչափ շարժման բանաձև. s=vt

Շարժման արագության բանաձև. v=s/t

5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը

Հավասարաչափ արագացող շարժման արագության բանաձև. v=at:

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն #4.

Այս դասին մենք խոսեցինք արդարություն: Քննարկեցինք, թե ինչ է արդարությունը, ինչու և ինչպես այս ընտրությունները անցան արդար և որն էր տարբերությունը: Կարծում եմ, որ արդարությունը դա չկեղծված բանն է: Ընտրություններն անցան արդար, որովհետև մարդկանց քվեարկությունն անցավ և մարդիկ քվեարկեցին նրա օգտին, ում ցանկացան, այլ ոչ ում ասել էին գումարի դիմաց: Արդարությունը պարզ է և թափանցիկ: Արդար մարդն, այն մարդն է, ով ամեն ինչ անում է արդար և մաքուր, չի կեղծում և չի փորձում ծածուկ բաներ անել:

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 24.09-28.09

24-28 сентября

Урок 1. Притча о блудном сыне.

Домашнее  задние: пересказать притчу (слайд 79).

Урок 2.  Продолжение » Притчи о блудном сыне»

Домашнее задание: расскажите о какой-нибудь притче, которая  вас чему-то научила, преподала урок.

Притча о жизни: Морковь, яйцо и кофе 

Я прочиталa эту мудрую притчу. Это притча о жизни, в ней говорится о том, что люди хрупкие внешне, бывают очень сильными, в то время как , люди, сильные внешне, на самом деле слабые. Есть особые люди, которые изменяют обстоятельства и превращают их в нечто новое и прекрасное, извлекая пользу и знания из ситуации. Все зависит от людей. 

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 26.09.2018

1․ Գտեք սխալը:  Ոչ հեռու անցյալում խանութներում մետրանոցներիի փոխարեն գործածում էին յարդը:  Վաճառողը կտորի եզրը մի ձեռքով դնում էր քթին, մյուս ձեռքով այն ձգում էր մինչև մատների ծայրը. ստացվում էր մեկ յարդ:  Մի անգամ նման խանութից կինը գնել էր 10 յարդ կտոր:  Նա տանը ստուգեց ու համոզվեց, որ վաճառողը իրեն չի խաբել, բայց նրա ամուսինը չափեց կտորը և տեսավ, որ այն 9 յարդ է:

2․Գտեք սխալը:

1 ար= 100մ= 100 սմ x 100սմ = 1մ x 1մ = 1մ,  1 ար= 1մ2  

3․ Տրված թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով:

34=30+4

80=8*10

900=9*100

345=300+40+5

4089=4000+80+9

6900=6000+900

58901=50000+8000+900+1

60091=60000+90+1

20302=20000+300+2

4․Կարգային գումարելիների գումարը գրիր թվի տեսքով:

8000 + 20 + 6=8026

5000 + 200 + 30=5230

3 հազ. + 2 հ. + 1տ. + 1մ=3211

900000 + 3000 + 2=903002

6000 + 300 + 20 + 1=6321

2×100000 + 3×100 + 3×1=200303

7×1000 + 5×1=7005

9000000 + 9×1=9000009

5․ Նկարում կա 5 հավասար քառակուսի: երկու գծիկ տեղափոխելով ստանալ 4 հավասար քառակուսի:

Մաթ.Տրամ

6.  Թվաբանական գործողությունների և փակագծերի օգնությոմբ (ուղղահայաց, հորիզոնական կամ էլ թեք) ստացեք ճշմարիտ հավասարություն:  Օրինակ` 63=7×9, 9x(3+6)=81

Գտեք առնվազն 6 հավասարություններ:

 15  5 10 42 14 66
 7 6  9 3 56 38
 3 42 10 18 28
 63  5  49 2 31 20
 7  13 12 32 43 4
 1  9 81  5

1) 7×7=49

2) 6+7=13

3) 5×4=20

4) 3×6=18

5) 7×4=28

6) 5×3=15

7) 38-28=10

8) 66-56=10

9) 49-42=7

10) 7×6=42

 

Խնդիրներ

1. Առյուծը 1 ոչխարը կերավ 1 ժամում, գայլը`2 ժամում, աղվեսը`3 ժամում:  Քանի՞ ժամում կուտեն մեկ ոչխարը առյուծը, գայլը և աղվեսը միասին:

Պատ․՝ 30 րոպե

2. Մարդը մենակ մեկ տակառիկ գարեջուրը խմում է 14 օրում, իսկ ընկերոջ հետ միասին`10 օրում:  Քանի՞ օրում կխմի այդ գարեջուրը ընկերը մենակ:

Պատ.՝ 12օր

3. Խողովակներից մեկը ջրավազանը լցնում է 1 ժամում, իսկ մյուսը`2 ժամում:  Քանի՞ ժամում կլցնեն այդ ջրավազանը երկու խողովակլը միասին:

Պատ.՝ 40րոպե

4. Ռեժիսորը երեք օրում պետք է կարդար ֆիլմի սցենարը:  Նա առաջին օրը կարդաց սցենարի կեսը, երկրորդ օրը`մնացածի երրորդ մասը, իսկ երրորդ օրը`արդեն կարդացածի կեսի չափով:  Կարողացա՞վ նա երեք օրում կարդալ սցենարը:

Պատ.՝ Այո

Posted in Տնային աշխատանք, Քիմիա, Uncategorized

Գործնական աշխատանք. 26.09.18

Գործնական  աշխատանք.՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ1.

Ոչբևեռային կով. կապ Բևեռային կով. կապ Իոնային կապ Մետաղական կապ
 H2  HCl  NaCl  Fe
 O2  H2O
 N2  NH3
 P4 CH4
 S8

 

Մոդելների հավաքում…

photo_2018-09-28_23-04-05

Posted in Uncategorized

Պատժի ազդեցությունը…

Կարծում եմ, որ պատիժները տարբեր են և դրանց ազդեցությունը նույնպես տարբեր է: Իմ կարծիքով պատիժը ընդհանրապես հարցի լուծում չէ: Ծեծել, վիրավորելով ոչինչ չի ստացվի, մարդը կդառնա ավելի ագրեսիվ: Պետք է խոսել, բացատրել, հասկացնել: Պատիժը միշտ էլ կա, բայց այն այդքան էլ լավ միջոց չէ հարց լուծելու: Դպրոցում կիրառվում են իհարկե պատիժներ, սակայն դրան էլ չափ կա: Կան դպրոցներ, որտեղ երեխային ծեծելով և վիրավորելով են ցանկանում ինչ-որ բանի հասնել, սակայն դա ճիշտ չէ: Պետք է խոսել, բացատրել, նկատողություն անել, բայց ոչ ուժ կիրառել: Մեր դպրոցում պատիժներ կարելի է ասել չկան: Ինձ համար պատիժ բառը շատ կոպիտ է հնչում և ագրեսիվ: Կարծում եմ, որ մեր դպրոցում, որպես պատիժ կարող է լինել նկատողությունը: Նկատողությունից ազդվող սովորողը կազդվի և նույնը չի կրկնի, իսկ չազդվող երեխան նույնիսկ ամենավատ պատժից չի ազդվի: Բացի վատ արդյունքից ուրիշ ոչինչ չի կարող տալ, այն պատիժը, որի ժամանակ կիրառվում է ուժ: Պետք է խոսել և հասկանալ: Պատժել, ծեծել ամենից հեշտ է, պետք է կարողանալ հասկացնել, բացատրել: Դա է ամենալավ միջոցը սովորողին հասկացնելու:

Posted in Ռուսերեն, Uncategorized

Русский язык. 25.09.2018

К Соломону пришла одна женщина и сказала, что на последние деньги она купила муку, но сильный ветер развеял ее. Она спросила, кто возвратит ей этот убыток. Царь спросил, когда это было, и узнав, что это было сегодня утром Он позвал богатых купцов и спросил, просили ли они ветер от бога. Купцы ответили, что они просили ветер и по их вине ветер развеял муку. Царь приказал, чтобы они вознаградили женщину и положили в чашу столько золотых монет, чтобы не было видно серебра.