Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 01-05.11.2021

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին․ ռուս-պարսկական պատերազմներ>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրեք Արևելյան Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը XIX դարի սկզբին։

16-րդ դարի սկզբներից Հայկական լեռնաշխարհը հայտնվել էր իսլամադավան երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև։ Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ, որոնց արդյունքում Հայաստանը երկու անգամ բաժանվել է նրանց միջև։ 1801 թվականին ստեղծված Վրացական նահանգի օրինակով 1828 թվականի մարտին Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ 1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվել է Երևանի նահանգը։ Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը։ 1859-1860 թվականներին ստեղծվել են Բաքվի նահանգը և Դաղստանի մարզը։ Որոշ ժամանակ անց ձևավորվեց նոր՝ Ելիզավետպոլի նահանգը, որի մեջ են միավորվել Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, Շուշին և Զանգեզուրը՝ Բաքվի նահանգից։

  • Անդրկովկասի նկատմամբ ինչ նպատակներ ուներ Ռուսաստանը։ Ինչպե՞ս և հայկական ի՞նչ գավառներ անցան Ռուսաստանին։Երբ և ինչ պայմաններով կնքվեց Գյուլիստանի հաշտության պայմանգիրը։

Ռուսաստանը Անդրկովկասի քրիստոնյա ժողովրդի ազատագրական ձգտումներն օգտագործում է իր օգտին և սկսում է իրականացնել երկրամասի գրավելու իր վաղեմի նպատակը: 1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։ Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ։

  • Ներկայացրեք հայերի մասնակցությունը 1804-1803թթ․ ռուս-թուրքական պատերազմին։

Հայերն իրենց կարևոր մասնակցությունն են ունեցել պաշտպանելով իրենց իսկ բնակավայրերը և ռազմական գործողություններին մասնակցելով:

  • Ներկայացրեք 1806-1828թթ․ ռուս-պարսկական պատերազմի ընթացքը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Երևանի գրավումը։

1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան մտավ Ռուսաստանի տարածք և խախտեց Գյուլիստանի պայմանագիրը: Աբբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշիի բերդը: Պարսկական ևս երկու զորագունդ շարժվեցին Լոռու և Թալիշի ուղղությամբ. կարճ ժամանակ անց հետ գրավվեց Թալիշի խանությունը:Աբբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդի՝ Մահմադ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Ալեքսեյ Երմոլովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մահմադի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքոր գետի ափին։ Մադաթովը հարձակվում է և Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։

Երևանի գրավումը շատ կարևոր իրադարձություն էր, քանի որ դրանից հետո ժողովրդի հույսերն ավելի աճեցին, ոգևորեցին և բացի այդ ռազմաքաղաքական առումով էր դա շատ կարևոր:

  • Ներկայացրեք Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը։

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով երկու երկրները համաձայնվեցին հետևյալին՝

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Ասթարա գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
  • Ի՞նչ սպասելիքներ ունեին հայերը 1826-1828 թթ․ պատերազմից։ Ներկայացրե՛ք կամավորական շարժման ընթացքը։

Հայերը Ռուս-Պարսկական պատերազմից ունեին շատ սպասելիքներ, որոնք իհարկե չիրականացան, որոնք կապված էին լիովին ազատագրության հետ: Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Դրանից բացի՝ ստեղծվում են նաև կամավորական ջոկատներ՝ Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն՝ Դաշնակցության գլխավորությամբ։ Կազմակերպվում է չորս ջոկատ, հրամանատարներն են դառնում Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին։ Դրանք ուղղվում են համապատասխանաբար Խոյ-Դիլման-Վան, Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, Սարիղամիշ-էրզրում ուղղություններով։

1915 թվականին ռուսական զորքերը, այդ թվում՝ հայ կամավորները, մտնում են Հյուսիսային Իրան, այնտեղից՝ Արևմտյան Հայաստան՝ Վանի վիլայեթ։ Ոգևորվելով այս իրադարձություններից՝ հայերի նոր խմբեր անցնում են կամավորների շարքը. կազմվում են ևս երեք ջոկատ՝ Վարդանի (Սարգիս Մեհրաբյան), Իշխանի (Հովսեփ Արղության), Գայի (Հայկ Բժշկյան) գլխավորությամբ։ Հաջորդ տարում թուրքերից գրավում են Էրզրումը, Տրապիզոնը և այլ քաղաքներ։ Այս ընթացքում 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Կասեցնելով առաջընթացը՝ ռուսական զինվորական հրամանատարությունը ուժերը կենտրոնացրեց եվրոպական ճակատ՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեմ։ Արևմտյան Հայաստանի ազատագրումը վերջնականապես կասեցվեց 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությամբ. դեկտեմբերին ստորագրվում է Երզկայի զինադադարը։

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 01-05.11.2021

  • Քաղաքական գիտակցության դերը քաղաքական համակարգում

Քաղաքագիտությունն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում: Քաղաքագիտական առումով դա քաղաքական համակարգի տարրերի, քաղաքականության սուբյեկտների կողմից իրականացվող որոշակի դեր է սոցիալական խմբերի շահերի և նպատակների իրականացման ուղղությամբ։ 

  • Քաղաքական ընդգրկվածության խնդիրները

Քաղաքական ընդգրկվածությունն իրենից ներկայացնում է իշխանության իրացման գործում ցանկացած տիպի մասնակցության ձև, որը դրսևորվում է ֆորմալ կազմակերպություններում և մասսայական շարժումներում քաղաքացիների ակտիվությամբ, ինչպես նաև քաղաքական համակարգի տարաբնույթ տարրերի մեջ ընդգրկվածությամբ կամ դրանցից գիտակցված մեկուսացմամբ, հասարակական կարծիքի։ Քաղաքական ընդգրկվածության խնդիրներից կարող է լինել այն, որ հասարակությունը ամբողջովին ընդգրկված չլինի և չմասնակցի ոչ մի քաղաքական միջոցառումների:

  • Օտարված քաղաքական գիտակցություն և վարքագիծ

Օտարված քաղաքական վարքագիծն այն է, երբ մարդը չի մասնակցում ոչ մի քաղաքական միջոցառման, ընտրությունների և դրանց հանդեպ անտարբեր է: