Posted in Գրականություն

Գրականություն.09.11.2021

Մուշեղ Իշխանի մասին՝

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի Հիսար գյուղաքաղաքում, 1913-ին։ 1915-ին Ճենտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը։ Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում։ 1938 – 1940 թթ. հետևել է Բրյուսելի համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակում դասավանդել հայոց լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։ 1941 – 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակ» թերթը։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։ Ճեմարանում Իշխանն աշխատել է մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Բանաստեղծությունների վերլուծություն՝

Նույնն է ճամփան բանաստեղծությամբ Մուշեղ Իշխանը ցանկանում էր ասել, որ կյանքը չի փոխվում, նույն հունով ընթանում է և կընթանա միշտ: Հինգ դար առաջ, թե հինգ դար հետո, միևնույն է, կյանքն ունի իր կանոնները և միշտ է այդպես է լինելու: Հեղինակը նշում է նաև, որ նույնիսկ ծառն ու ծաղիկն են հինգ դար հետո, նույն գարունն է, նույնիսկ բնությունը չի փոխվում:

ՙՙՍարսափելի՚՚ բանաստեղծության մեջ Մուշեղ Իշխանը գրում էր մահի մասին, որ մահն այդքան վախենալու չէ, քան այն, որ մարդ շնչում է, բայց չի ապրում, անտարբեր ամեն ինչի հանդեպ, հիասթափված, կոտրված: Իսկապես, երբ մարդ սկսում է իր կյանքը չսիրել, լինել ծայրահեղ անտարբեր և հիասթափված ամեն ինչի նկատմամբ դա ավելի սարսափելի է, քան մահը: