Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Պավլիկյաններ

«Պավլիկյաններ»

Վաղ միջնադարյան կրոնական-սոցիալական շարժումների շարքում իր առանձնահատուկ  տեղն ունեն պավլիկյաննները: Այդ քրիստոնեական, ժամանակակից դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներին զարմանալիորեն համահունչ շարժումը, որը   VII-IX  դդ. գոյատևեց  բյուզանդա-հայկական սահմանի երկայնքով և գերազանցապես  բյուզանդական  մասում տեղաբաշխված կենտրոններում՝ Տևրիկ(ե), Կիբոսա, Արգաուս, Ամարա, Կուտակիա, Ստեփանա, Սպաթե և մի շարք այլ բնակավայրերում, գերազանցապես ասորիներով, հույներով, հայերով, հրեաներով ու կապադովկիացիներով բնակեցված բազմազգ տարածքներում: Այդտեղ պավլիկյան գաղափարախոսության ազդեցությունը բռնի՝ ռազմական և «զտիչ» գործողությունների արդյունքում վերացնելուց հետո, այն ձևափոխվելով տարածվեց Եվրոպայում և Ասիայում:

 

Գաղափարախոսությունը

 

Ճանաչել են երկու սկզբունք՝ Չարի աստված և Բարու Աստված: Մեկն՝ այս աշխարհի արարիչն ու տիրակալն է, մյուսը՝ «հանդերձյալ», իմա՝ հետագա, ապագա աշխարհի տիրակալն է. Ընդ որում «հանդերձյալ» աշխարհը «ոչ նյութական» չէ, այլ  «սրբագործված», վերափոխված, հետևաբար՝ կարգավորված, բարի, ոչ քաոսային, բայց այնուամենայնիվ նյութական: Չարի Աստվածը՝ իր «հիմարներ ու խաբեբաներ» կոչված «սրբերով ու մարգարեներով» հանդերձ, մասամբ՝ հորինվա՜ծ է հենց նույն այդ Չարի կողմից, մասամբ՝ նրա արարքների նկարագրությունների ամփոփումն է: ԲարուԱստվածը («Տեր երկնից» կամ «Երկնային Աստված» էին անվանում)  ոչ թե  «մեռելների» կամ «հոգիների», «այժմյա գոյություն ունեցող դրախտի» (այդպիսին նրանք մերժում էին), այլ «հետագայում գոյանալի  հանդերձյալի» մարմնա-հոգիների (միաժամանակ նրանք մարմնի քայքայումը, մահը հոգու էլ քայքայում, մահ էին համարում…) հարության «կազմակերպիչն» է լինելու, որով կվերջանա  «Զորությունը» կամ նույն  ինքը «արարիչն աշխարհի» (Չարության աստվածը) այն իմաստով, որ նա ստեղծած ու նրան ենթակա «նյութականն», այդուհետև Բարուն կպատկանի և կլինի բարի ոչ թե՝ «ընդհանրապես» (որպես՝ նյութական) կոչնչանա…: Քրիստոսն, ըստ նրանց, անսկիզբ է (հարություն չէր առել և… չէր էլ մեռել՝ ուղղակի իմաստով) և անմահ, և իրեն ի ցույց դնելով մարդկանց, նրանց առաջին անգամ ԲարուԱստծոն: «Քրիստոս» ասելով էլ նրանք հասկանում էին ոչ թե մարդ Եշուային, Մարիամի ու Հովսեփի «հողեղեն» որդուն, բազմաթիվ քույրերի ու եղբայրների եղբորը, մարմնականին, այլ նրա Խոսքը, պատգամը, այսինքն՝ միմիայն Աստվածայինը նրանում, որին երկրպագելը (Աստծու համար) համարում էին անկարիք ու ավելորդ բան, իսկ նրան աղոթում էին ամենուր, քանզի Նա ամենուր է:

Մարիամը, ըստ նրանց, ոչ սուրբ էր, ոչ էլ աստվածածին, այլ ընդամենը մարդածին, որի (Մարիամի) միջոցով (որպես «խողովակի»), Եշուայում (իմա՝ մարմնում, մարմնի հետ) է «հաստատվել Քրիստոսը,  իմա՝ Աստվածայինը»:

Քրիստոսի մարմնի «երևութական, ոչ իրական» լինելու նրանց պնդումը նրա չարչարանքների ու տանջանքների էլ, նաև՝ մահվան «ոչ իրական ու երևութական» լինելն է նշանակում, ոչ թե մարմնի (Եշուայի) այդ չարչարանքներն ու մահը չզգալու, «չապրելու», այլ ընդհանրական-հավերժական (Աստվածային) իմաստով:

 

Պավլիկյանների ժողովրդավարության ու ազատության վկայությունները

 

Պավլիկյանների հեղինակած  գրականության որևէ նմուշ չի պահպանվել: Այն, ինչ ներկայացնելու եմ որպես վկայություն, արժեքավոր և հավաստի է հենց թեկուզև այն պատճառով, որ նրանց հակառակորդների` Փոտ, Պետրոս Սիցիլիացի, Գևորգ Վանական, Կեդրենուս և այլոց կողմից է ներկայացված, որոնք, կարծելով, թե փնովելով, «ապացուցում» են պավլիկյանների «չար, փիս» լինելը, իրականում պարզորոշ կերպով, հատկապես՝ ժամանակակից ընթերցողի համար ցույց են տվել պավլիկյանների միայն գովելի գործերի ապացույցներ: Վայրի կատաղությունից խեղդվելով, նրանց կեղծիքների ու հայհոյանքների հեղեղը (չեմ համբերում չմեջբերելու դրանցից որոշ «նմուշներ». «պիղծ և անօրեն,  պոռնիկներ, արյունապղծողներ,  անաստվածներ, հանցագործների զավակներ, սատանայի պաշտպաններ, մարդակեր, առաքյալների թշնամի, մարգարեներին և Քրիստոսին ատող, աստծու որդուն արհամարհող»…) ժամանակակից լրջմիտ, ազատականության ու ժողովրդավարության գաղափարներին նվիրված ընթերցողի մոտ չեն կարող այլ բան, քան խորշանք չառաջացնել այդպես մտածող-գրողների հանդեպ. չէ՞ որ, օրինակ, երբ միջնադարյան կղերը կամ պաշտոնյան գրում է, թե նրանք ազատ ընտրությամբ ամուսնանում ու ամուսնալուծվում են, և ազատ սիրո հիմքով ամուսնություններ էին միայն ընդունում, ինչը կատարվում էր առանց եկեղեցական արարողության, «ինքնին, բնականորեն» վստահ, որ կարդացողներն այդ երևույթները միանգամայն «պոռնկական», «պիղծ-անաստված» և այլ նման բնորոշումներով պիտի ընկալեն, ապա քաղաքակիրթ ընթերցողը միայն կտարակուսի: Ի դեպ, երբեք «հալած յուղի տեղ» պետք չէ ընդունել այն պնդումները, թե «դատական ու կրոնական կանոններով նախատեսված էր հավասար պատիժ մինչամուսնական սեռական կյանքի ու անհավատարմության և այլնի համար (ասենք, անմաքրասիրության կամ  կռվարարության) համար»,  ամուսինն, իրականում  իրավունք ուներ բաժանվել ամուսնական հավատարմությունը խախտող կնոջից, բայց  կինը այդ իրավունքը չուներ (Սմբատ սպարապետի «Դատաստանագիրքը» §72, VI մաս, §78), ատելության պատճառով ամուսնալուծվելու դեպքում տուգանք չէր վճարում տղամարդը կնոջը, եթե ամուսնությունը եղել էր մինչև ամուսնանալը… ոչ կույս կնոջ հետ, իսկ չբերությունը, որն, ի դեպ, միմիա՜յն կնոջն էր վերագրվում… լրջորեն արտահայտվում էր կտակի վրա և’ Գոշի, և’ Սմբատի դատաստանագրքերում, չէր պահպանվում ամուսնության «կամավորությա՜ն սկզբունքը» (իմա ազատ ընտրության), քանզի… 12 տարեկանից  ամուսնացող աղջիկների և՝ (14 տարեկանից՝ տղաների) ինչ՞  «կամավորության» կամ «բարին չարից տարբերելու» և «իր ցանկությունները գիտակցելու» մասին կարելի էր  խոսել  մեր ավանդական ընտանիքներում այն ժամանակ, երբ այժմ իսկ, նույնիսկ հասուն «երեխաները» դժվարանում են հակադրվել (եթե ընդհանրապես՝ փորձում են)… իրենց ծնողներին: Գուցե մեր ավանդապաշտները  կասեն, թե, ասենք ստրկություն էլ չի եղել՝ այն «կանոնակարգող օրենքներով» («քրիստոնեական»  անվանվող): Սմբատի դատաստանագրքից մեկ պարագրաֆ միայն հիշեցնեմ. §116-ը, ըստ որի, պարտքի դիմաց հորն իրավունք էր տրվում վաճառելու… դստերը:

Մինչդեռ պավլիկյանների մոտ կանանց նկատմամբ խտրականության (համենայն դեպս,  նշվածից ավելի) հիշատակումներ չլինելուց բացի, հայտնի են նրանցից ազդված, նրանց հաջորդող (lXդ.-ից մինչև  Xl դ. կես) թոնդրակեցիների առաջնորդներ-կանայք՝ Ախնի և Կամարա քույրերը, Հրանուշը, կամ երբ կրոնականը վրդովված իր հեղինակության ու եկամուտների նվազումից «աղանդավորների» գործունեության պատճառով, ճիշտ, ինչպես այժմ, 21-րդ դարում, աղաղակում էր, թէ շատ քահանաների քարոզիչ Սերգիյը  (պավլիկյան առաջնորդներից) բաժանեց «ուղղափառ» եկեղեցուց ու «ոչխարներից վեր ածեց վայրենի գազանների ու մարդակերների», ապա վստահ է, որ ոչխար, այն էլ՝ իրե՜նց ոչխարը, լինել դադարելը… չի կարող անպայմանորեն «մարդակերի, պոռնիկի» և այլնի վերածվելը չնշանակել: Նրանք պավլիկյաններին «արյունապղծվող» էին անվանում, մինչդեռ, եթե տեսնենք, թէ իրենք ինչ էին հասկացել տարբեր ժամանակներում  «արյունապղծություն» ասելով («հին կտակարանի» օրինակները չհիշատակած), կհասկանանք, թէ որ չափով էլ իրենք են իրենց իսկ  օրենքներով «արյունապղծողներ և արյունապղծեցնողներ»: Հայաստանում 444թ. Եկեղեցական ժողովն արգելեց ամուսնությունը մինչև 4 աստիճանի ազգականների միջև, այնուհետև, 768թ. 324 տարի անց այդ աստիճանը կրկնեց, հետո Xl դարում Ներսես Շնորհալի կաթողիկոսը սահմանեց 11 աստիճանը (ևս մոտ 300 տարի անց), իսկ 1243թ. Եկեղեցական ժողովն այն դարձրեց 7-րդ շառավղից սկսածը, իսկ եթե հաշվի առնենք այն, որ ազգակցություն չունեցող անձանց միջև էլ ամուսնություններն արգելել են (խորթ տղա-աղջիկների, կաթնեղբայրների, քավոր-սանահայրերի ու խնամիների միջև), ապա մտածեք, թէ որքանով են «պոռնկական» ժամանակակից, աշխարհիկ օրենսգրքերը, կամ մուսուլմանները, հուդայականները կամ եզդիները:

Պավլիկյանները չէին ընդունում եկեղեցական ծեսերն ու տոները: Մատաղ, հաղորդություն, մկրտություն, խնկարկում, թաղման (հոգեհանգստի) ու ամուսնության արարողությունները, դրանք համարելով դատարկ (անիմաստ) ու կեղծավոր: Չէին ընդունում (չունեին) խաչի ու սրբապատկերների պաշտամունք, ճունեին վանքեր, սրբավայրեր, եկեղեցիներ, Մարիամին՝ որպես «աստվածածին» չէին ընդունում, ինչպես նաև Քրիստոսի մարդկայինությունը, Հին կտակարանը ու «Եհովա» Աստծո պաշտամունքները: Ընդհանրապես, նրանք մերժում էին հոգևոր դասի գոյությունն (անհրաժեշտությունն) ու հեղինակությունը, նրանց Քրիստոսին դավաճանելու, մատնելու, հալածելու, նրա տանջվելու ու մահվան պատճառը համարելով:

«Եկեղեցու» հեղինակությունն ու անհրաժեշտությունը չընդունելը նախևառաջ նշանակում էր եկեղեցականների եկամուտների նվազում: Եթե եկեղեցուն նախևառաջ դաչհետաքրքրեր, ապա կարող էր նույնիսկ հարմարվել այս պայմաններին. օրինակ, Քրիստոսի՝ աստծուն անպայմանորեն եկեղեցում երկրպագելու ուղղակի արգելքը Մատթ. 6.5-9՝ տանը և այլուր աղոթելու պատգամն ընդունելու «դառն» գնով: Ահա թէ, ըստ էության, ինչու էին նրանք անիծում պավլիկյաններին:

«Եկեղեցու» իսկական նկրտումների հակապատկերն էին ներկայացնում պավլիկյանները: Պավլիկյան առաջնորդներն իրենց ապրելակերպով (իրավական, գույքային առումներով) և նույնիսկ հագուկապով չէին տարբերվում շարքային հետևորդներից: Ոչ սինեկդեմներ-ուսուցիչները («ուղեկիցներ»), ոչ նրանց կողմից ընտրվող նոտարները (գրականությունն արտագրողներն ու տարածող-քարոզողները), ոչ էլ ակտիվ քարոզչությամբ զբաղվող աստատները որևէ արտոնություն չունեին շարքային պավլիկյանների նկատմամբ: Սինեկդեմները, ճիշտ է, ընտրում էին համայնքի ղեկավարին, եթե դրա անհրաժեշտությունը կար, բայց նաև կառավարում էին առանց ղեկավարի ևս (օրինակ Սերգիյ-Տիխիկի սպանվելուց հետո): Նրանց զինվորական ուժերի հրամանատարը նույնպես ընտրովի էր:

Իրենց հավաքատեղիներում՝ «պրոսեյխասներում», նրանք բանավիճում, ընթերցում և որոշումներ էին ընդունում: Ավելի մասսայական ժողովների համար ընտրվում էին ավելի խոշոր հավաքատեղիներ, օրինակ, իրենց առաջնորդներից երկուսի՝ Վահանի և Սերգիյի միջև բանավեճը տեղի էր ունենում այսպես կոչված «ժողովրդական թատրոնում» (նրանք իրենց քարոզչության մեջ մեծ դեր էին վերագրում թատրոնին, մասնավորապես՝ մնջախաղին, ինչի պատճառով էլ նրանց հաճախ դատապարտում էին ոտքի ջլերը կտրատելու մեջ, որից հետո նրանք արդեն պարզապես ոտքի վրա կանգնել իսկ չէին կարող…):

«Հեթանոսների առաքյալ» Պողոսի (Պավղոս,Պավլոս) (տեսեք նոր կտակարանը. Պողոս առաքյալը նրանց ամենաշեշտված «ուղեկցողն» էր, ինչպես  և Ղուկաս ավետարանչի գիրքը)՝ «ով չաշխատի՝ նա չուտի »սկզբունքը նրանց մոտ, բնականաբար, սրբորեն պահպանվում էր. Օրինակ, թշնամին, պատմելով նրանց մի ղեկավարի մասին, նշում է, որ նա հյուսն էր և այդ զբաղմունքը չէր թողնում:

Նրանք այնքան պատրաստված ու նվիրված էին իրենց գաղափարներին, որ իրենց կողմն էին գրավում նույնիսկ բյուզանդական հոգևորականներին ու զորհրամանատարներին: Վերջինիս օրինակն է Անատոլիայի ստրատեգոսի մոտ ծառայող սպա, հետագայում՝ պավլիկյան զորահրամանատար Կարբեասը, կամ «միանգամայն ուղղափառ» բյուզանդական զորապետ Սիմեոնը (Սիմեոն-Տիտոս), որն սկզբում, դաժանորեն ճնշելով պավլիկյանների դիմադրությունն ու սպանելով նրանցից շատերին, բայցև տեսնելով նրանց տոկունությունն ու հոգու ուժը, երեք տարի անց նույնքան կայուն պավլիկյան դարձավ և մինչև զոհվելը կռվեց բյուզանդիայի դեմ՝ որպես պավլիկյան զորահրամանատար:

Նրանց հանդուրժողականությունն, այնուամենայնիվ, այնքան մեծ էր, որ բյուզանդա-պավլիկյան ռազմական գործողությունների թեժ պահին նրանց Տևրիկում այցելած Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտն այնտեղ բազմաթիվ այլ հոգևորականների էր հանդիպել (Փոտը պատրիարք է եղել 858-867 և 878-886 թթ., Տևրիկը կառուցել է վերոհիշյալ Կարբեասը, որը, բյուզանդական ծառայության մեջ եղած ժամանակ, առնելով ապստամբած պավլիկյանների դեմ բյուզանդական բանակի արյունալի գործողությունների լուրը, իր հինգ հազար համախոհների հետ անցավ նրանց կողմը),  855թ., որի անմիջական հաջորդը՝ Խրիսոխիրը (Կարբեասի փեսան) պավլիկյանների վերջին զորահրամանատարն էր. նրա սպանվելուց (874թ.) հետո բյուզանդական զորքերը կոտորեցին կամ փախստական դարձրեցին մնացյալ զորական և խաղաղ պավլիկյաններին):

Պավլիկյանների դեմ բյուզանդական բանակների ակտիվ գործողությունների ժամանակաշրջանն  սկսվել էր պավլիկյանների կազմակերպության  մեծ ռեֆորմների ու քարոզչական ազդեցության կտրուկ մեծացման ժամանակներից՝ Սերգիյի    (Տիխիկ) (801-835թթ). (խուռամիդյանների՝ արաբական խալիֆաթի դեմ խոշորագույն ապստամբությանը համընկնող)՝ նրանց թշնամիների (խոշոր ֆեոդալներ, կղերականներ) կարծիքով՝ ամենավտանգավոր քարոզչի և առաջնորդի օրոք, և, հետագայում շարունակվել՝ «մինչև վերջ»:

Իսկ պավլիկյանների թշնամիների հիշատակած այն պնդումը, թե, օրինակ, Տիխիկը «հարուստներին  աղքատացրեց», պարզ է,թե որքանով է հավաստի, եթե, հիշեցնելով, որ բռնի «էքսպրոպրիացիայի» որևէ հիշատակում չկա, ավելացնենք, դիմելով նախևառաջ՝ այդ «քրիստոնեության գիտակներին», թե իրեն հետևորդ դառնալ ցանկացած «հարուստ երիտասարդին» Քրիստոսն ինչ առաջարկեց, և ինչ ասաց, երբ այդ «բարեպաշտը» «տրտմեց»:

Պավլիկյանների դարաշրջա՛նը դեմոկրատական (այն ժամանակներում միայն կրոնական «հենքով» էր հնարավոր նոր գաղափար առաջարկել) և ազատական գաղափարների առաջին ծիլերն էին մեր  տարածաշրջանում, որոնք դաժանորեն արմատախիլ արվեցին:

 

Պավլիկյան շարժում

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։ Վաղ միջնադարում աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում։ Սկզբում նրանց հարում էին գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, ավելի ուշ շրջանում՝ ազնվականների և հոգևորականների մի մասը։ Այս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիայինենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 719 թվականին գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր ՀայքԿապադովկիա և Պոնտոս։ Շարժումն գործնականում մարեց։

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք։

 

Գաղափարներ

 

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

Նրանք յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից։

Պավլիկյան աղանդավորները իրենց գաղափարներով ու ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Բյուզանդական արքունիքի ճնշման տակ 9-րդ դարի կեսերին նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։

 

Շարժման պարտություն

 

Շարունակելով պավլիկյանների հալածման քաղաքականությունը՝ Բյուզանդիայի կայսրերը հրամայում էին անխնա ոչնչացնել պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Բարձր Հայքում գտնվող Տևրիկ ամրոցը՝ աղանդավորները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ Խրիսոխիրը, ապա՝ տաղանդավոր զորավար Կարբեասը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։

9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ էր բարձրացել ծնունդով մակեդոնացի հայազգի կայսր Վասիլը, ով փոխեց կայսեր՝ ընտրվելու կարգը և իշխանությունը դարձրեց ժառանգական։ Նա դիմեց վճռական գործողությունների։ Վասիլի բանակները 872 թվականին պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին վերջին հենակետ Տևրիկ ամրոցը։ Դրանից հետո պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները։

 

 

Աղբյուրներ՝  http://www.v1.religions.am/arm/articles/Պավլիկյաններ_-քարկոծված-դեմոկրատիա-և-ազատություն/

http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_pavlikyanner

https://hy.wikipedia.org/wiki/Պավլիկյան_շարժում

http://akunq.net/am/?p=29736

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Խաչքար

«Խաչքար»

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ էկոթողհուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար, ճակատով` դեպի արևմուտք

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին: IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններԽաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիրավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն: Խաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներԽաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակությունԽաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները

 

 

Գործառույթը և կանգնեցումը

 

Խաչքարի տեխնիկական մշակումը
Խաչքարի կերտման գործընթացն սկսվում էր քարատեսակի ¥հանքի¤ և սալաբեկորի ընտրությունից: Օգտագործվում էր տեղական հումքը, առաջնությունը տրվում էր դեղնակարմրավուն տուֆերին: Կարևորվում էր ապագա կոթողի չափերը: Խաչասալը նախ բերվում էր որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում էին ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Թիկունքը, եթե չէր նախատեսվում արձանագրության համար, միայն տաշում էին: Հղկված մակերևույթի վրա սկզբում ուրվագծվում էին ապագա հորինվածքի բաղկացուցիչները: Բազմապրոֆիլ ու համամասն երկրաչափական քանդակի ստեղծումը ենթադրում էր քանոնի և կարկինի օգնությամբ ճշգրիտ չափումներ: Կիրառվում էին նաև զանազան կաղապարձևահիմքեր ¥տրաֆարետներ¤: Միաժամանակ տարածում ուներ և առանց ուրվագծելու, միանգամից փորագրելը:
Փորագրությունն իրագործվում էր տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմնական տեխնիկան երկկողմանի հատումն էր, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում էին ապագա փորվածքի երկու եզրերը և այդ եզրերից անկյան տակ փորում էր մինչև մեջտեղի երևակայական գիծը: Փորվածքները հղկում էին մանր ավազով: Փորագրելու ընթացքում առաջացած փոքր ջարդվածքները և անհարթությունները վերացնում էին կավի կամ կրի սվաղով, ապա ներկում:
Հատուկ զգուշություն էր պահանջում կոթողի տեղափոխումը և տեղադրումը, ինչի մասին վկայում են նաև խաչքարերի վրա առկա ՙտեխնիկական՚ ելուստներն ու անցքերը ¥սալի ներքնամասում¤: Խաչքարային մի քանի հորինվածքների քննությամբ պարզվում է, որ կանգնեցումը կատարվում էր պարանների օգնությամբ: Խաչքարը կանգնեցնելու համար նրա պոչուկելուստը մտցվում էր պատվանդանի վրա արված հատուկ փոսորակի մեջ և ամրացվում մանր քարերով ու կրաշաղախով: Պոչուկը պատվանդանին կամ քիվը սալին միացնելիս կիրառվել են նաև քարե, փայտե և մետաղե ամրակսեպեր:

 

 

Վարպետը
Վարպետների անունների քանակով խաչքարերը զիջում են միայն ձեռագրերին: Մինչև 15-րդ դ. վարպետն իր անունը փորագրում էր ոչ այնքան աչքի ընկնող տեղում, երբեմն էլ` ՙթաքցնում՚ նախշերի մեջ: 15-17-րդ դդ., ընդհակառակը` վարպետների անունները տեղադրվում են հորինվածքի կենտրոնական հատվածներում: Վարպետների հիշատակությամբ շահագրգռված էին և պատվիրատուներըª դրանով ցուցելով սեփական ջանքերի չափը, քանի որ հայտնի վարպետին պատվիրելը ենթադրում էր մեծ ծախսեր: Խաչքարագործ վարպետի առաջին հիշատակությունը հայտնի է 9-րդ դ., ամենաշատ հիշատակություններն ընկնում են 13-րդ և 16-17-րդ դդ., ինչը համապատասխանում է խաչքարերի առավել տարածման ժամանակների հետ: Վարպետներն իրենց կոչել են գծող, գործող, կազմող, կազմիչ, յաւրինող, ձևող, նկարող, քարգործ, վարդպետ և այլն: Խաչքարակերտությունը եղել է միջանկյալ մասնագիտությունª ճարտարապետության և քարտաշության միջև, քանի որ ցանկացած խաչքար ստեղծելու և տեղադրելու համար պահանջվում էին ոչ միայն հորինվածքը գծողքանդակողի մասնագիտություն, այլև քարտաշի, ճարտարապետշինարարի գիտելիքներ ու հմտություններ: Որոշ հայտնի վարպետներ ¥Վեցիկ, Խաչինեկ Անեցի, Սիրանես, Մոմիկ¤ համադրում էին իրար մոտ այս մասնագիտությունները: Փաստերը հավանական են դարձնում, որ խաչքարագործի աշխատանքը շինարարական մնացած մասնագիտությունների նման շրջիկ էր, իսկ ամենահայտնի վարպետները պատվերներ էին կատարում ողջ երկրով մեկ: Վարպետը հաճախ աշխատել է աշակերտօգնականի հետ, կային և արհեստավորների խմբեր: Վարպետների մեծ մասն աշխարհական էր, բայց քիչ չէին և հոգևորականները: Կային անգամ եպիսկոպոսներ, ինչը ցուցում է, որ խաչքար կերտելը պատվավոր զբաղմունք էր:

 

 

Խաչքար կանգնեցնելու շարժառիթները
Խաչքարային հարյուրավոր արձանագրությունների քննությունը հավաստում է, որ խաչքար կանգնեցնելու առիթներն այնքան բազմազան են, ինչքան որ բազմազան էր միջնադարի կենսընթացը: Խաչքար կարող էր կանգնեցնել ցանկացած հավատացյալª ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը: Առիթը ներառում էր միջնադարյան հայ կյանքի համարյա ողջ դրսևորումներըª իր ուրախալի և ողբերգական կողմերով հանդերձ: Առավել կարևորվում էին հոգևոր կամ հասարակայնորեն կարևոր դիտվող առիթները: Լայնորեն տարածված էր և զուտ անհատականանձնական շարժառիթներով խաչքար կանգնեցնելը: Խաչքար կանգնեցնելու փաստագրված առիթների թիվն անցնում է հիսունից: Դրանք կարելի է միավորել հետևյալ խմբերում. ա. աշխարհիկ և հոգևոր շինարարություն ¥պարսպի, աշտարակի, կամուրջի, հյուրատան, աղբյուրի, ջրատարի, եկեղեցու, մատուռի, գավթի և այլնի կառուցում, հիմնում կամ վերանորոգում¤, բ. տնտեսավարչական և համայնական գործունեություն ¥այգու տնկում, մշակահողի հիմնում, ջրօգտագործման կարգի սահմանում, սահմանների որոշում և վավերացում, բնակավայրի հիմնում, հրովարտակների ընդունում, պայմանագրերի կնքում, պաշտոնի ստանձնում, նվիրատվությունների վավերացում և այլն¤, գ. պատերազմ ¥ռազմական հաղթանակ, մասնակցություն պատերազմին, զոհեր, անհայտ կորածներ¤, դ. ընտանեկանանձնական կյանք ¥զանազան իրավիճակներ, դժբախտություն, մահ և այլն¤, ե. կրոնականմիստիկ իրադարձություններ ¥տեսիլք, դավանափոխություն և այլն¤:

 

 

Խաչքար կանգնեցնելու ծեսը
Խաչքարային արձանագրությունների և դավանաբանականծիսական համապատասխան երկերի համադիր քննությունը պարզում է, որ գոյություն է ունեցել խաչքարը կանգնեցնելու եկեղեցական հատուկ ծես, որը հանգել է խաչքարի օրհնությանը ¥աղոթք, ընթերցանություն, տյառնագրություն¤ և օծմանը ¥ՙսրբում՚ մեռոնով կամ ջրով ու գինով¤: Ծեսի հիմքն ընդհանուր քրիստոսաբանական այն ընկալումն էր, թե անշունչ նյութը չի կարող որևէ զորություն ունենալ, եթե Աստված բնակված չէ նրա մեջ: Փաստերը ցուցում են, որ խաչքար կանգնեցնելու իրավունքը ձեռք էր բերվում որոշակի վճարով: Հավանական է, որ նման ՙգործարքի՚ ծիսական արտահայտությունը հենց խաչքարի օծումն էր: Հատկապես ուշագրավ է գինով օծումը. խաչքարի դեպքում, որի հորինվածքի համարյա պարտադիր տարրերից էին ՙգինեբեր՚ խաղողի ողկույզները կամ նուռը, այն ընկալվում էր որպես աստվածային արյունով օծում: Խաչքարային բազմաթիվ արձանագրություններ խաչքարը ներկայացնում են հենց որպես աստվածային արյամբ օծված: Օրհնվելուց և օծվելուց հետո խաչքարն արդեն իր մեջ կրում էր աստվածային զորությունը, և այդ իսկ պահից սկսվում էր նրա սրբազան գործառույթը, ինչպես նշում է Գառնիի 1216թ. մի խաչքարի արձանագրություն. ՙՏէր Յիսուս ի սմա՚:

 

 

Խաչքար կանգնեցնելու հիմնական նպատակները և խաչքարի գործառույթները
Կարելի է հավաստել, որ խաչքար կանգնեցնելու հիմնական խթանն ակնկալիքն էր կամ նպատակը: Առանց այդ նպատակի, որը կարելի է բնորոշել որպես ապագային ուղղված սրբազան գործառույթ, խաչքարը կդառնար ուղղակի պատմական քրոնիկոնª զրկված կենսընթացին մասնակցելու որևէ հնարավորությունից: Ի տարբերություն առիթների` խաչքար կանգնեցնելու նպատակները շատ ավելի սահմանափակ են և, ըստ էության, հանգում են խաչի հիմնական սրբազան գործառույթներինª օգնություն, պաշտպանությունպահպանություն, հաղթանակ, երկար կյանք, հիշատակ, հոգու փրկությանն ուղղված բարեխոսություն կամ միջնորդություն: Նման նպատակամիտված սրբազան գործառույթի դեպքում է, որ լիովին երևան է գալիս խաչքարիª որպես ապագային ուղղված մի գործուն համալիրի կերպարը, որը համադրում է խաչի միջնորդ ու փրկագործական զորությունը, գրի ու պատկերի հիշատակարանային բնույթը, խորանիª աղոթատեղի լինելու ծիսական գործառույթը, քարակոթողի մշտականությանհավերժության խորհրդանշելու ավանդույթը:
Դասական խաչքարը անհատական կոթող էր և դրանում էր նրա ամենաէական տարբերություններից մեկը կրոնականհոգևոր այլ կառույցներից, դրանով էր պայմանավորված նրա զանգվածային տարածումը: Միաժամանակ, բացօթյա տեղադրությամբ և բոլորին խաչին երկրպագելու հրավիրող արձանագրությամբ այն բաց էր ցանկացած հավատացյալի համար: Կարելի է հավաստել, որ խաչքարի ամենաառաջնային գործառույթներից մեկը հենց աստվածային զորության և նրա նշանի հետ հավատացյալների անմիջական ¥ոչ միջնորդավորված¤ սրբազան կապի ապահովման գործառույթն էր: Քննությունը ցուցում է, որ խաչի սրբազան գործառույթը նախ և առաջ ուղղված էր ապագայինª երբեմն մոտակա, բայց հիմնականումª հեռավոր: Խաչը ներկայանում էր որպես հիշատակը պահող ու փոխանցող առ աստված, բարեխոսող առ աստված, առաջնորդող դեպի երկրորդ գալուստը, երկրորդ գալուստը ցուցող: Այսինքն, ակնհայտ է խաչի` մարդկանց և աստծո միջև միջնորդի հիմնարար գործառույթը: Միջնորդի գործառույթ են իրականացնում նաև եկեղեցին, սրբերը, զանազան մասունքները, գիրքը: Սակայն, հայ քրիստոնեությունը միջնորդների այդ շարքում առանձնակի տեղ հատկացրեց խաչին: Խաչի ժողովրդականացման հետևանքով խաչքարը դարձավ ամենամատչելի, հաղորդակցման համար ամենաքիչ ծեսեր ու պայմանականություններ պահանջող սուրբը:
Յուրաքանչյուր խաչքար իր ներկայությամբ հանդիսանում էր տեղանքը նշող, սրբացնող և պաշտպանող. այս հիմնարար գործառույթներով է բացատրվում խաչքարերի կագնեցումը խաչմերուկներում և ճանապարհների եզրին, սահմանների վրա և տեղանքում գերիշխող դիրք ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա և աղբյուրների մոտ: Այսպիսով, խաչքարերը իրականացրել են և գործառույթներ, որոնք դուրս են եղել նրանց կանգնեցման կոնկրետ նպատակներից: Ժամանակի ընթացքում պատմամշակութային զանազան հանգամանքների բերումով խաչքարի բուն ¥կանգնեցնողների կանխատեսած¤ գործառույթը կարող էր մոռացվել և նոր վերագրումներ ստանալ, ինչը հնարավոր է դարձնում հետևել նաև խաչքարի զուտ ժողովրդական և հետսագույն դերակատարումներին: Ըստ ժողովրդական ՙդասակարգման՚ ամենամեծ հեղինակությունը վայելում էին հիվանդություններ բուժող խաչքարերերը, հատկապես նրանք, որոնք կոչվում էին ՙԱմենափրկիչ՚` տվյալ դեպքում նկատի ունենալով, որ դրանց կարող էին դիմել ցանկացած հիվանդության դեպքում: ՙՄասնագիտացված՚ խաչքարերի շարքում լայն տարածում ունեին ՙկապույտ խաչերը՚, ՙհազախաչերը՚ և ՙթալալոց՚ կոչվող խաչքարերը: Վերագրյալ գործառույթ իրագործող խաչքարերի հաջորդ խումբը կազմում են այսպես կոչվող ՙՑասման խաչերը՚, որոնց հիմնական գործառույթը բնական աղետների կանխումն էր: Մերօրյա ազգագրական դիտարկումները հիմք են տալիս ենթադրել, որ որոշ խաչքարերի էլ վերագրվել է վախ չափելու գործառույթ: Վերագրյալ գործառույթներըª ի տարբերություն խաչքարերի կանգնեցման ժամանակ ակնկալվող նպատակների ու գործառույթների, շատ ավելի միագիծ և նյութականացվածօգտապաշտ են: Խաչքարը նման դեպքում կորցնում էր հոգևոր և անձնավորված բնույթի գործառույթները, և պահպանում միայն համայնականընդհանրական գործառույթը, որի դեպքում նրա քանդակային հորինվածքը, գեղագիտականից բացի, այլ նշանակություն ունենալ չէր կարող:

 

 

Խաչքարը որպես սուրբ
Տարածված երևույթ էր խաչքարը սրբի անունով կոչելը` Աստվածածին, Սարգիս, Գևորգ, Պողոս, Պետրոս, Ստեփանոս, Հովհաննես, Գրիգոր, Քրիստափոր և այլն: Երբեմն դրանք կրում են և սրբի պատկերաքանդակը: Անվանակոչության հիմքերից մեկն այն էր, որ խաչքար կանգեցնողը նրան տալիս էր իր անվանակից սրբի անունը: Նման խաչքարերից ակնկալվում էր և° խաչի և° համապատասխան սրբի միջնորդությունը: Սրբի անունը կրող խաչքարերը զուգադրում էին նաև խաչի և տվյալ սրբին վերագրվող գործառույթները. Աստվածածին խաչքարերը բարեբախտություն էին պարգևում ընտանիքներին ու մայրերին, սուրբ Սարգիս խաչքարերն օգնում էին ազատվել գերիներին ու բանտարկյալներին, սուրբ Գևորգ խաչքարերը ուժ ու անվախություն էին շնորհում զորականներին և այլն:

 


Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Խաչքարերը, որոնք հաճախ կշռում են մի քանի տոննա, պահանջում են ծանր աշխատանք, տաղանդ և հսկայական ժամանակ: Աշխարհում ոչ մի ազգ չի անցել այսպիսի մեծ և երկարատև ճանապարհ` Աստծո հանդեպ իր հավատն արտահայտելու համար:
Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է Արևի (Հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշերով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը: Խաչքարերը ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը: Հայերի համար դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է` մահի դեմ նրա հաղթանակը:  Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար` կարևոր իրադարձությունների առիթով, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ:  Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: Խաչքարի ստեղծման բարդ և պատասխանատու գործը վստահել են միայն նրանց, ովքեր խորապես հավատում էին Աստծուն և ունեին բնատուր անգերազանցելի տաղանդ, քանզի խաչքարերը համարվում էին տեղի սրբավայրի նշան: Չնայած, որ օտարերկրյա և, մասնավորապես, ոչ քրիստոնյա զավթիչները դարեր ի վեր փորձել են ոչնչացնել հայկական արժեքները, բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ պահպանվել են: Այդպիսիք կարելի է տեսնել Գոշավանքում, Դադիվանքում և այլ վայրերում: Քարը հուշարձանի վերածելու բացառիկ ձիրքը կարծես փոխանցում է Աստծո խոսքը, դրանով իսկ, սովորեցնելով սերունդներին: Հատկապես 13-րդ դարից հետո բազմաթիվ խաչքարեր են ոչնչացվել կամ վնասվել օտարերկրյա զավթիչների կողմից, սակայն խաչքարեր կերտելու ավանդույթը երբեք չի մոռացվել, և մինչ այսօր շատ հայեր զբաղվում են խաչքարերի մշակույթով:
Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը Աշոտ Ա Բագրատունու կնոջը` Կատրանիդեին նվիրված խաչքարն է: Այն թվագրվում է 879-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում:
Հին հայկական գերեզմանատները հարուստ են մարդկության հիասքանչ այս գործերով: Սրա ապացույցն է Նորատուսում գտնվող միջնադարյան գերեզմանատունը, որտեղ կա մոտ 900 խաչքար, որոնցից մի քանիսը ունեն 1,5մ բարձրություն:  Խաչքարերը սփռված են պատմական և արդի Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ է պատճառը, որ Հայաստանը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»:  Հայաստանի ամեն մի թիզ հողի վրա խաչքար կա: Կոթողային հուշարձանների այս հիասքանչ նմուշները հային ուղեկցում են դեռ 4-5-րդ դարերից: Հայն իր ստեղծագործական միտքն այս ոլորտում կատարելության է հասցրել տարիների ընթացքում, արդեն 10-րդ դարում մեր խաչքարագործ վարպետներն այնպիսի նմուշներ էին ստեղծում, որոնց ասես մատ չէր դիպել, քարն այնպիսի ձևեր ու փորվածներ էր ստանում, որ անգամ դժվար էր պատկերացնել, թե դրանք հնարավոր էր ստանալ անգամ թելի ու ասեղի օգնությամբ:Խաչը` քրիստոնեության խորհրդանիշը, խաչքարի հիմքն է: Ամեն մի թևի մեջ ժողովուրդն իր խորհուրդն ու իմաստնությունն է դրել:   Խաչի վերևի թևը խորհրդանշում է երկնային արքայությունը,ներքևի թևը՝դժոխքի ավերումը, աջը` շնորհների բաշխումը, իսկ ձախը` մեղքերի թողությունը:Խաչքարի ներքևում նաև վանդակ կա, որն արևապաշտության խորհրդանիշն է ու  հավերժության խորհուրդն ունի իր մեջ: Խաչքարերը նաև կոդավորած ու գաղտնագիր տեղեկություն են ունեցել իրենց մեջ: Օրինակ, եթե մի ձեռքով փակենք խաչքարի ձախ թևը, ապա մնացած թևերը ներքևի պտտվող վանդակի հետ կկազմեն այբուբենի է տառը, այն նշանակում է էություն, այսինքն` աստված: Այս ամենն իմացել են խաչքարագործ մեր վարպետները: Խաչքարերը որպես կանոն  կառուցվել ենայնպես, որ նայեն դեպի արևմուտք,որպեսզի խաչքարի դիմաց կանգնած մարդը նայի դեպի արևելք:Հայ ժողովրդի համար արևելքը միշտ էլ կյանքի սկզբնավորման խորհուրդ է կրել,  արևը ծնվում է արևելքում և գնում մեռնում է արևմուտքում: Խաչքարն, ինչպես արվեստի ցանկացած նմուշ, իր կատարելագործմանը հասել է  ժամանակի ընթացքում: Եթե առաջին խաչքարերն աչքի էին ընկնում իրենց պարզ ոճով` միայն խաչն էր քարի վրա, ապա հետագայում արդեն դրանք ավելի գունավորում ստացան, հղկվեցին ու շատացան նախշերը, յուրաքանչյուր նահանգ ունեցավ իրեն բնորոշ ոճն ու պատկերաքանդակները, ճիշտ ու ճիշտ գորգերի ու տարազների նման:Խաչքարերում կենտրոնական խաչի շուրջբոլորը պատկերվել են հայկական խորհրդանիշներ` նուռ, խաղող, ծիրան, ամեն ինչ հավասարաչփության սկզբունքով է արվել, ավելորդ ոչինչ չկա: Խաչքարեր սովորաբար դրվել են եկեղեցիների մոտ, գերեզմանոցներում: Խաչքարերի անտառ անունը ստացած, հայկական իրականության մեջ ամենահայտնի խաչքարախմբերից մեկը` Ջուղան արդեն գոյություն չունի: Խաչքարագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի խոսքով` <Ջուղայի խաչքարերն իրենց տեսակով եզակի էին ու փաստում էին հայկական ստեղծագործ մտքի թռիքչի մասին: Այսօր մոտ 1000 տարվա պատմություն ունեցող այդ խաչքարերը կանգուն են միայն լուսանկարներում>:Խաչքարեր այսօր էլ ստեղծվում են ու շարունակում են հարստացնել  արվեստի այս ճյուղի հազարամյա ավանդույթները:

 

 

Կարծիք…

 

Ես կարծում եմ, որ խաչքարները հետաքրքիր են և գիտնականները դեռ շատ կարող են ուսումնասիրել և գտնել գաղտնիքներ գտնել, որոնք կապված են խաչքարների հետ: Խաչքարները ինձ շատ հետաքրքրեցին, քանի որ նրանք ունեն շատ հետաքրքիր պատմություն:

 

 

Աղբյուրներ՝ http://encyclopedia.am/pages.php?hId=1221

http://www.khachkar.am/arm/khachkar_function/

http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_Khachkar

http://www.welcomearmenia.com/հայաստան/խաչքար

http://tzuk.am/խաչքար/

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Պատմություն

«Պավլիկյաններ»

Վաղ միջնադարյան կրոնական-սոցիալական շարժումների շարքում իր առանձնահատուկ  տեղն ունեն պավլիկյաննները: Այդ քրիստոնեական, ժամանակակից դեմոկրատիայի հիմնարար սկզբունքներին զարմանալիորեն համահունչ շարժումը, որը   VII-IX  դդ. գոյատևեց  բյուզանդա-հայկական սահմանի երկայնքով և գերազանցապես  բյուզանդական  մասում տեղաբաշխված կենտրոններում՝ Տևրիկ(ե), Կիբոսա, Արգաուս, Ամարա, Կուտակիա, Ստեփանա, Սպաթե և մի շարք այլ բնակավայրերում, գերազանցապես ասորիներով, հույներով, հայերով, հրեաներով ու կապադովկիացիներով բնակեցված բազմազգ տարածքներում: Այդտեղ պավլիկյան գաղափարախոսության ազդեցությունը բռնի՝ ռազմական և «զտիչ» գործողությունների արդյունքում վերացնելուց հետո, այն ձևափոխվելով տարածվեց Եվրոպայում և Ասիայում: 

 

Գաղափարախոսությունը

Ճանաչել են երկու սկզբունք՝ Չարի աստված և Բարու Աստված: Մեկն՝ այս աշխարհի արարիչն ու տիրակալն է, մյուսը՝ «հանդերձյալ», իմա՝ հետագա, ապագա աշխարհի տիրակալն է. Ընդ որում «հանդերձյալ» աշխարհը «ոչ նյութական» չէ, այլ  «սրբագործված», վերափոխված, հետևաբար՝ կարգավորված, բարի, ոչ քաոսային, բայց այնուամենայնիվ նյութական: Չարի Աստվածը՝ իր «հիմարներ ու խաբեբաներ» կոչված «սրբերով ու մարգարեներով» հանդերձ, մասամբ՝ հորինվա՜ծ է հենց նույն այդ Չարի կողմից, մասամբ՝ նրա արարքների նկարագրությունների ամփոփումն է: ԲարուԱստվածը («Տեր երկնից» կամ «Երկնային Աստված» էին անվանում)  ոչ թե  «մեռելների» կամ «հոգիների», «այժմյա գոյություն ունեցող դրախտի» (այդպիսին նրանք մերժում էին), այլ «հետագայում գոյանալի  հանդերձյալի» մարմնա-հոգիների (միաժամանակ նրանք մարմնի քայքայումը, մահը հոգու էլ քայքայում, մահ էին համարում…) հարության «կազմակերպիչն» է լինելու, որով կվերջանա  «Զորությունը» կամ նույն  ինքը «արարիչն աշխարհի» (Չարության աստվածը) այն իմաստով, որ նա ստեղծած ու նրան ենթակա «նյութականն», այդուհետև Բարուն կպատկանի և կլինի բարի ոչ թե՝ «ընդհանրապես» (որպես՝ նյութական) կոչնչանա…: Քրիստոսն, ըստ նրանց, անսկիզբ է (հարություն չէր առել և… չէր էլ մեռել՝ ուղղակի իմաստով) և անմահ, և իրեն ի ցույց դնելով մարդկանց, նրանց առաջին անգամ ԲարուԱստծոն: «Քրիստոս» ասելով էլ նրանք հասկանում էին ոչ թե մարդ Եշուային, Մարիամի ու Հովսեփի «հողեղեն» որդուն, բազմաթիվ քույրերի ու եղբայրների եղբորը, մարմնականին, այլ նրա Խոսքը, պատգամը, այսինքն՝ միմիայն Աստվածայինը նրանում, որին երկրպագելը (Աստծու համար) համարում էին անկարիք ու ավելորդ բան, իսկ նրան աղոթում էին ամենուր, քանզի Նա ամենուր է:

Մարիամը, ըստ նրանց, ոչ սուրբ էր, ոչ էլ աստվածածին, այլ ընդամենը մարդածին, որի (Մարիամի) միջոցով (որպես «խողովակի»), Եշուայում (իմա՝ մարմնում, մարմնի հետ) է «հաստատվել Քրիստոսը,  իմա՝ Աստվածայինը»:

Քրիստոսի մարմնի «երևութական, ոչ իրական» լինելու նրանց պնդումը նրա չարչարանքների ու տանջանքների էլ, նաև՝ մահվան «ոչ իրական ու երևութական» լինելն է նշանակում, ոչ թե մարմնի (Եշուայի) այդ չարչարանքներն ու մահը չզգալու, «չապրելու», այլ ընդհանրական-հավերժական (Աստվածային) իմաստով: 

 

Պավլիկյանների ժողովրդավարության ու ազատության վկայությունները

 

Պավլիկյանների հեղինակած  գրականության որևէ նմուշ չի պահպանվել: Այն, ինչ ներկայացնելու եմ որպես վկայություն, արժեքավոր և հավաստի է հենց թեկուզև այն պատճառով, որ նրանց հակառակորդների` Փոտ, Պետրոս Սիցիլիացի, Գևորգ Վանական, Կեդրենուս և այլոց կողմից է ներկայացված, որոնք, կարծելով, թե փնովելով, «ապացուցում» են պավլիկյանների «չար, փիս» լինելը, իրականում պարզորոշ կերպով, հատկապես՝ ժամանակակից ընթերցողի համար ցույց են տվել պավլիկյանների միայն գովելի գործերի ապացույցներ: Վայրի կատաղությունից խեղդվելով, նրանց կեղծիքների ու հայհոյանքների հեղեղը (չեմ համբերում չմեջբերելու դրանցից որոշ «նմուշներ». «պիղծ և անօրեն,  պոռնիկներ, արյունապղծողներ,  անաստվածներ, հանցագործների զավակներ, սատանայի պաշտպաններ, մարդակեր, առաքյալների թշնամի, մարգարեներին և Քրիստոսին ատող, աստծու որդուն արհամարհող»…) ժամանակակից լրջմիտ, ազատականության ու ժողովրդավարության գաղափարներին նվիրված ընթերցողի մոտ չեն կարող այլ բան, քան խորշանք չառաջացնել այդպես մտածող-գրողների հանդեպ. չէ՞ որ, օրինակ, երբ միջնադարյան կղերը կամ պաշտոնյան գրում է, թե նրանք ազատ ընտրությամբ ամուսնանում ու ամուսնալուծվում են, և ազատ սիրո հիմքով ամուսնություններ էին միայն ընդունում, ինչը կատարվում էր առանց եկեղեցական արարողության, «ինքնին, բնականորեն» վստահ, որ կարդացողներն այդ երևույթները միանգամայն «պոռնկական», «պիղծ-անաստված» և այլ նման բնորոշումներով պիտի ընկալեն, ապա քաղաքակիրթ ընթերցողը միայն կտարակուսի: Ի դեպ, երբեք «հալած յուղի տեղ» պետք չէ ընդունել այն պնդումները, թե «դատական ու կրոնական կանոններով նախատեսված էր հավասար պատիժ մինչամուսնական սեռական կյանքի ու անհավատարմության և այլնի համար (ասենք, անմաքրասիրության կամ  կռվարարության) համար»,  ամուսինն, իրականում  իրավունք ուներ բաժանվել ամուսնական հավատարմությունը խախտող կնոջից, բայց  կինը այդ իրավունքը չուներ (Սմբատ սպարապետի «Դատաստանագիրքը» §72, VI մաս, §78), ատելության պատճառով ամուսնալուծվելու դեպքում տուգանք չէր վճարում տղամարդը կնոջը, եթե ամուսնությունը եղել էր մինչև ամուսնանալը… ոչ կույս կնոջ հետ, իսկ չբերությունը, որն, ի դեպ, միմիա՜յն կնոջն էր վերագրվում… լրջորեն արտահայտվում էր կտակի վրա և’ Գոշի, և’ Սմբատի դատաստանագրքերում, չէր պահպանվում ամուսնության «կամավորությա՜ն սկզբունքը» (իմա ազատ ընտրության), քանզի… 12 տարեկանից  ամուսնացող աղջիկների և՝ (14 տարեկանից՝ տղաների) ինչ՞  «կամավորության» կամ «բարին չարից տարբերելու» և «իր ցանկությունները գիտակցելու» մասին կարելի էր  խոսել  մեր ավանդական ընտանիքներում այն ժամանակ, երբ այժմ իսկ, նույնիսկ հասուն «երեխաները» դժվարանում են հակադրվել (եթե ընդհանրապես՝ փորձում են)… իրենց ծնողներին: Գուցե մեր ավանդապաշտները  կասեն, թե, ասենք ստրկություն էլ չի եղել՝ այն «կանոնակարգող օրենքներով» («քրիստոնեական»  անվանվող): Սմբատի դատաստանագրքից մեկ պարագրաֆ միայն հիշեցնեմ. §116-ը, ըստ որի, պարտքի դիմաց հորն իրավունք էր տրվում վաճառելու… դստերը:

Մինչդեռ պավլիկյանների մոտ կանանց նկատմամբ խտրականության (համենայն դեպս,  նշվածից ավելի) հիշատակումներ չլինելուց բացի, հայտնի են նրանցից ազդված, նրանց հաջորդող (lXդ.-ից մինչև  Xl դ. կես) թոնդրակեցիների առաջնորդներ-կանայք՝ Ախնի և Կամարա քույրերը, Հրանուշը, կամ երբ կրոնականը վրդովված իր հեղինակության ու եկամուտների նվազումից «աղանդավորների» գործունեության պատճառով, ճիշտ, ինչպես այժմ, 21-րդ դարում, աղաղակում էր, թէ շատ քահանաների քարոզիչ Սերգիյը  (պավլիկյան առաջնորդներից) բաժանեց «ուղղափառ» եկեղեցուց ու «ոչխարներից վեր ածեց վայրենի գազանների ու մարդակերների», ապա վստահ է, որ ոչխար, այն էլ՝ իրե՜նց ոչխարը, լինել դադարելը… չի կարող անպայմանորեն «մարդակերի, պոռնիկի» և այլնի վերածվելը չնշանակել: Նրանք պավլիկյաններին «արյունապղծվող» էին անվանում, մինչդեռ, եթե տեսնենք, թէ իրենք ինչ էին հասկացել տարբեր ժամանակներում  «արյունապղծություն» ասելով («հին կտակարանի» օրինակները չհիշատակած), կհասկանանք, թէ որ չափով էլ իրենք են իրենց իսկ  օրենքներով «արյունապղծողներ և արյունապղծեցնողներ»: Հայաստանում 444թ. Եկեղեցական ժողովն արգելեց ամուսնությունը մինչև 4 աստիճանի ազգականների միջև, այնուհետև, 768թ. 324 տարի անց այդ աստիճանը կրկնեց, հետո Xl դարում Ներսես Շնորհալի կաթողիկոսը սահմանեց 11 աստիճանը (ևս մոտ 300 տարի անց), իսկ 1243թ. Եկեղեցական ժողովն այն դարձրեց 7-րդ շառավղից սկսածը, իսկ եթե հաշվի առնենք այն, որ ազգակցություն չունեցող անձանց միջև էլ ամուսնություններն արգելել են (խորթ տղա-աղջիկների, կաթնեղբայրների, քավոր-սանահայրերի ու խնամիների միջև), ապա մտածեք, թէ որքանով են «պոռնկական» ժամանակակից, աշխարհիկ օրենսգրքերը, կամ մուսուլմանները, հուդայականները կամ եզդիները:

Պավլիկյանները չէին ընդունում եկեղեցական ծեսերն ու տոները: Մատաղ, հաղորդություն, մկրտություն, խնկարկում, թաղման (հոգեհանգստի) ու ամուսնության արարողությունները, դրանք համարելով դատարկ (անիմաստ) ու կեղծավոր: Չէին ընդունում (չունեին) խաչի ու սրբապատկերների պաշտամունք, ճունեին վանքեր, սրբավայրեր, եկեղեցիներ, Մարիամին՝ որպես «աստվածածին» չէին ընդունում, ինչպես նաև Քրիստոսի մարդկայինությունը, Հին կտակարանը ու «Եհովա» Աստծո պաշտամունքները: Ընդհանրապես, նրանք մերժում էին հոգևոր դասի գոյությունն (անհրաժեշտությունն) ու հեղինակությունը, նրանց Քրիստոսին դավաճանելու, մատնելու, հալածելու, նրա տանջվելու ու մահվան պատճառը համարելով:

«Եկեղեցու» հեղինակությունն ու անհրաժեշտությունը չընդունելը նախևառաջ նշանակում էր եկեղեցականների եկամուտների նվազում: Եթե եկեղեցուն նախևառաջ դաչհետաքրքրեր, ապա կարող էր նույնիսկ հարմարվել այս պայմաններին. օրինակ, Քրիստոսի՝ աստծուն անպայմանորեն եկեղեցում երկրպագելու ուղղակի արգելքը Մատթ. 6.5-9՝ տանը և այլուր աղոթելու պատգամն ընդունելու «դառն» գնով: Ահա թէ, ըստ էության, ինչու էին նրանք անիծում պավլիկյաններին:

«Եկեղեցու» իսկական նկրտումների հակապատկերն էին ներկայացնում պավլիկյանները: Պավլիկյան առաջնորդներն իրենց ապրելակերպով (իրավական, գույքային առումներով) և նույնիսկ հագուկապով չէին տարբերվում շարքային հետևորդներից: Ոչ սինեկդեմներ-ուսուցիչները («ուղեկիցներ»), ոչ նրանց կողմից ընտրվող նոտարները (գրականությունն արտագրողներն ու տարածող-քարոզողները), ոչ էլ ակտիվ քարոզչությամբ զբաղվող աստատները որևէ արտոնություն չունեին շարքային պավլիկյանների նկատմամբ: Սինեկդեմները, ճիշտ է, ընտրում էին համայնքի ղեկավարին, եթե դրա անհրաժեշտությունը կար, բայց նաև կառավարում էին առանց ղեկավարի ևս (օրինակ Սերգիյ-Տիխիկի սպանվելուց հետո): Նրանց զինվորական ուժերի հրամանատարը նույնպես ընտրովի էր:

Իրենց հավաքատեղիներում՝ «պրոսեյխասներում», նրանք բանավիճում, ընթերցում և որոշումներ էին ընդունում: Ավելի մասսայական ժողովների համար ընտրվում էին ավելի խոշոր հավաքատեղիներ, օրինակ, իրենց առաջնորդներից երկուսի՝ Վահանի և Սերգիյի միջև բանավեճը տեղի էր ունենում այսպես կոչված «ժողովրդական թատրոնում» (նրանք իրենց քարոզչության մեջ մեծ դեր էին վերագրում թատրոնին, մասնավորապես՝ մնջախաղին, ինչի պատճառով էլ նրանց հաճախ դատապարտում էին ոտքի ջլերը կտրատելու մեջ, որից հետո նրանք արդեն պարզապես ոտքի վրա կանգնել իսկ չէին կարող…):

«Հեթանոսների առաքյալ» Պողոսի (Պավղոս,Պավլոս) (տեսեք նոր կտակարանը. Պողոս առաքյալը նրանց ամենաշեշտված «ուղեկցողն» էր, ինչպես  և Ղուկաս ավետարանչի գիրքը)՝ «ով չաշխատի՝ նա չուտի »սկզբունքը նրանց մոտ, բնականաբար, սրբորեն պահպանվում էր. Օրինակ, թշնամին, պատմելով նրանց մի ղեկավարի մասին, նշում է, որ նա հյուսն էր և այդ զբաղմունքը չէր թողնում:

Նրանք այնքան պատրաստված ու նվիրված էին իրենց գաղափարներին, որ իրենց կողմն էին գրավում նույնիսկ բյուզանդական հոգևորականներին ու զորհրամանատարներին: Վերջինիս օրինակն է Անատոլիայի ստրատեգոսի մոտ ծառայող սպա, հետագայում՝ պավլիկյան զորահրամանատար Կարբեասը, կամ «միանգամայն ուղղափառ» բյուզանդական զորապետ Սիմեոնը (Սիմեոն-Տիտոս), որն սկզբում, դաժանորեն ճնշելով պավլիկյանների դիմադրությունն ու սպանելով նրանցից շատերին, բայցև տեսնելով նրանց տոկունությունն ու հոգու ուժը, երեք տարի անց նույնքան կայուն պավլիկյան դարձավ և մինչև զոհվելը կռվեց բյուզանդիայի դեմ՝ որպես պավլիկյան զորահրամանատար:

Նրանց հանդուրժողականությունն, այնուամենայնիվ, այնքան մեծ էր, որ բյուզանդա-պավլիկյան ռազմական գործողությունների թեժ պահին նրանց Տևրիկում այցելած Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտն այնտեղ բազմաթիվ այլ հոգևորականների էր հանդիպել (Փոտը պատրիարք է եղել 858-867 և 878-886 թթ., Տևրիկը կառուցել է վերոհիշյալ Կարբեասը, որը, բյուզանդական ծառայության մեջ եղած ժամանակ, առնելով ապստամբած պավլիկյանների դեմ բյուզանդական բանակի արյունալի գործողությունների լուրը, իր հինգ հազար համախոհների հետ անցավ նրանց կողմը),  855թ., որի անմիջական հաջորդը՝ Խրիսոխիրը (Կարբեասի փեսան) պավլիկյանների վերջին զորահրամանատարն էր. նրա սպանվելուց (874թ.) հետո բյուզանդական զորքերը կոտորեցին կամ փախստական դարձրեցին մնացյալ զորական և խաղաղ պավլիկյաններին):

Պավլիկյանների դեմ բյուզանդական բանակների ակտիվ գործողությունների ժամանակաշրջանն  սկսվել էր պավլիկյանների կազմակերպության  մեծ ռեֆորմների ու քարոզչական ազդեցության կտրուկ մեծացման ժամանակներից՝ Սերգիյի    (Տիխիկ) (801-835թթ). (խուռամիդյանների՝ արաբական խալիֆաթի դեմ խոշորագույն ապստամբությանը համընկնող)՝ նրանց թշնամիների (խոշոր ֆեոդալներ, կղերականներ) կարծիքով՝ ամենավտանգավոր քարոզչի և առաջնորդի օրոք, և, հետագայում շարունակվել՝ «մինչև վերջ»:

Իսկ պավլիկյանների թշնամիների հիշատակած այն պնդումը, թե, օրինակ, Տիխիկը «հարուստներին  աղքատացրեց», պարզ է,թե որքանով է հավաստի, եթե, հիշեցնելով, որ բռնի «էքսպրոպրիացիայի» որևէ հիշատակում չկա, ավելացնենք, դիմելով նախևառաջ՝ այդ «քրիստոնեության գիտակներին», թե իրեն հետևորդ դառնալ ցանկացած «հարուստ երիտասարդին» Քրիստոսն ինչ առաջարկեց, և ինչ ասաց, երբ այդ «բարեպաշտը» «տրտմեց»:

Պավլիկյանների դարաշրջա՛նը դեմոկրատական (այն ժամանակներում միայն կրոնական «հենքով» էր հնարավոր նոր գաղափար առաջարկել) և ազատական գաղափարների առաջին ծիլերն էին մեր  տարածաշրջանում, որոնք դաժանորեն արմատախիլ արվեցին:

 

Պավլիկյան շարժում

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։ Վաղ միջնադարում աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում։ Սկզբում նրանց հարում էին գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, ավելի ուշ շրջանում՝ ազնվականների և հոգևորականների մի մասը։ Այս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիայինենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 719 թվականին գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։ Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր ՀայքԿապադովկիա և Պոնտոս։ Շարժումն գործնականում մարեց։

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ։ Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը։ Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք։

 

Գաղափարներ

 

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

Նրանք յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ։ Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը։ Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից։

Պավլիկյան աղանդավորները իրենց գաղափարներով ու ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը։ Բյուզանդական արքունիքի ճնշման տակ 9-րդ դարի կեսերին նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում։ Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում։ Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում։

 

Շարժման պարտություն

 

Շարունակելով պավլիկյանների հալածման քաղաքականությունը՝ Բյուզանդիայի կայսրերը հրամայում էին անխնա ոչնչացնել պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Բարձր Հայքում գտնվող Տևրիկ ամրոցը՝ աղանդավորները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ Խրիսոխիրը, ապա՝ տաղանդավոր զորավար Կարբեասը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։

9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ էր բարձրացել ծնունդով մակեդոնացի հայազգի կայսր Վասիլը, ով փոխեց կայսեր՝ ընտրվելու կարգը և իշխանությունը դարձրեց ժառանգական։ Նա դիմեց վճռական գործողությունների։ Վասիլի բանակները 872 թվականին պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին վերջին հենակետ Տևրիկ ամրոցը։ Դրանից հետո պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները։

 

Աղբյուրներ՝  http://www.v1.religions.am/arm/articles/Պավլիկյաններ_-քարկոծված-դեմոկրատիա-և-ազատություն/

http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_pavlikyanner

https://hy.wikipedia.org/wiki/Պավլիկյան_շարժում

http://akunq.net/am/?p=29736

 

 

 

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Նախագիծ. Միասնական Տիեզերք

Картинки по запросу տիեզերք

Նախագիծ. <<Միասնական տիեզերք>>

Արևի համակարգը
Արեգակը և նրա շուրջը պտտվող երկնային մարմինները միասին կազմում են Արեգակնային համակարգը: Այն ընտանիք է՝ բաղկացած 10 մոլորակներից, որոնց մեծ մասն ունի առնվազն 1 արբանյակ: Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ՝ աստղակերպներ կամ փոքր մոլորակներ և գիսավորներ: Արեգակն աստղ է: Չափերով այն բազմաթիվ անգամ գերազանցում է Արեգակնային համակարգի մյուս երկնային մարմիններին: Մոլորակներն աստղերից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ չունեն սեփական լույս, բայց լուսարձակում են, որովհետև անդրադարձնում են Արեգակի լույսը: Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է։ Այն շիկացած գազային գունդ է, որից ճառագայթող ջերմության և լույսի շնորհիվ Երկրի վրա ապահովվում են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Արեգա­կի տարիքը գնահատվում է մոտ 5 միլիոն տարի: Երկ­րից Արեգակ հեռավորությունը մոտ 150 միլիոն կմ է։ Արեգակնային համակարգի մյուս մարմինները՝ մո­լորակներն իրենց արբանյակներով, թզուկ մոլորակ­ները, աստղակերպները, գիսավորները, ասուպային մարմինները, անհամեմատ փոքր են Արեգակից։ Արեգակի շուրջ պտտվում է 8 մոլորակ։ Այդ մոլո­րակները, ըստ Արեգակից ունեցած հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սա­տուրն, Ուրան, Նեպտուն։ Առաջին հինգ մոլորակնե­րը երևում են նաև անզեն աչքով, իսկ վերջին երկուսը՝ հեռադիտակով կամ աստղադիտակով։ Մոլորակները լույս չեն արձակում:  Արեգակնային համակարգի մոլորակներից շատերի շուրջ պտտվում են մոլորակներից անհամեմատ փոքր մարմիններ։ Դրանց անվանում են բնական արբան­յակներ։ Օրինակ՝ Երկրի բնական արբանյակն է Լուսինը, իսկ Մարսինը՝ Ֆոբոսն ու Դեյմոսը։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է, որն ունի 58 արբանյակ: Սատուրնը հայտնի է իրեն գոտևորող հիասքանչ օղակներով։ Դրանք կարելի է դիտել միայն աստղա­դիտակով։ Այն ունի 47 արբանյակ: Վեներան ամենապայծառ մոլորակն է։ Ըստ պայծառության՝ առաջին 5 մոլորակներն են՝ Վեներան, Յուպիտերը, Մարսը, Մերկուրին, Սատուրնը: Յուպիտերը, Մարսն ու Սատուրնը երևում են ամ­բողջ գիշեր։ Մոլորակները տարբերվում են նաև իրենց գույնով. Մերկուրին, Վեներան, Յուպիտերը սպիտակավուն են, Մարսը՝ կարմրավուն, Սատուրնը՝ դեղնավուն, Երկիը՝ կապտավուն: Արեգակնային համակարգի մոլորակներից (գուցե և ամբողջ Տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն Երկրի վրա։
Արբանյակներ

Արեգակնային համակարգի մոլորակներից 7-ն ունեն իրենց շուրջը պտտվող «լուսիններ»՝ բնական արբանյակներ: Արեգակնային համակարգի մոլորակների ներկայումս հայտնի արբանյակների թիվն անցնում է 60-ից: Դրանցից զանգվածով ամենամեծերը Յուպիտերի 4 մեծ արբանյակներն են, Տիտանը՝ Սատուրնի արբանյակներից մեկը, և Լուսինը: Յուպիտերի 4 արբանյակները՝ Իոն, Եվրոպան, Հանիմեդը և Կալիստոն, հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը: Մեկ մեծ արբանյակ էլ՝ Տրիտոնը, պտտվում է Նեպտունի շուրջը: Մարսն ունի 2 փոքր արբանյակներ՝ Ֆոբոսն (Ահ) ու Դեյմոսը (Սարսափ):

 

Աստղակերպներ և գիսավորներ

Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև եղած տիեզերական տարածությունում Արեգակի շուրջը պտտվում են նաև հազարավոր քարաբեկորներ: Դրանք այսպես կոչված փոքր մոլորակները կամ աստղակերպներն են, որոնց թիվն անցնում է 40 հազարից: Ամենամեծ աստղակերպը 940 կմ տրամագծով Ցերերան է: Աստղակերպների մեծ մասը շատ ավելի փոքր է Ցերերայից, և միայն դրանցից 200-ի տրամագիծն է գերազանցում 100 կմ-ը: Ցերերան գնդաձև է, սակայն աստղակերպները սովորաբար անկանոն ձև ունեն: Ամենայն հավանականությամբ, դրանք հիմնականում նման են ամբողջապես խառնարաններով պատված, կարտոֆիլանման Գասպրա և Իդա աստղակերպներին, որոնց պատկերները ստացվել են «Գալիլեյ» տիեզերական սարքից 1991 և 1993 թթ-ին: Մեզ հայտնի աստղակերպներից ամենափոքրի («1991BA») տրամագիծն ընդամենը 9 մ է: Վերջերս աստղագետները Նեպտունի և Պլուտոնի ուղեծրերից այն կողմ նույնպես հայտնաբերել են աստղակերպներ: Հավանաբար դրանք սառցե երկնային մարմիններից կազմված Կոյպերայի գոտի կոչվող սառցե հսկա օղակի մի մասն են: Նոր հայտնաբերված աստղակերպներին տալիս են հայտնաբերման տարեթիվը ցույց տվող անվանում: Օրինակ՝ «2010AA» անվանումը կտրվի այն աստղակերպին, որը կհայտնաբերվի 2010 թ-ի հունվարի առաջին կեսին: Այնուհետև, հաշվելով ուղեծիրը, աստղակերպին տալիս են համար և անվանում. օրինակ՝ աստղակերպ դ 3200, անվանումը՝ Ֆաետոն:

Գիսավորները Արեգակնային համակարգում սլացող, սառույցից, փոշուց և քարերից կազմված մեծաբեկորներ են: Սովորաբար գիսավորներն Արեգակի շուրջը պտտվում են խիստ ձգված էլիպսաձև ուղեծրերով: Որոշ գիսավորներ Արեգակնային համակարգ են գալիս Կոյպերայի գոտուց: Աստղագետները ենթադրում են, որ գիսավորները կարող են գալ նաև սառցե երկնային մարմիններից կազմված Օորտի ամպ կոչվող վիթխարի ամպից: Վերջինս թաղանթի նման շրջապատում է Արեգակնային համակարգը և գտնվում է մոտավորապես 1 լուսատարի (մոտ 9,6 . 1012 կմ) հեռավորության վրա: Ամենահաճախ հանդիպող և հայտնի գիսավորը ձեզ ծանոթ Հալլեյի գիսավորն է, որի պտտման հաճախականությունը 75 տարի է:

 

Մոլորակներ
Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը ոչ մեծ, քարքարոտ մոլորակներ են, որոնք միասին կազմում են Արեգակնային համակարգի ներքին մոլորակները: Յուպիտերն ու Սատուրնը գազի վիթխարի գնդեր են: Ուրանը և Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա մոլորակներ են: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: Ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի տրամագիծը կազմում է Արեգակի տրամագծի մոտ 1/10-ը: Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի այդ հսկան, պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով: Յուպիտերը չունի կարծր մակերևույթ. կազմված է հիմնականում հեղուկ ջրածնից: Նրա ամպածածկույթի ամենախոշոր տեղամասը, որն անվանում են Կարմիր խոշոր բիծ, գոյություն ունի առնվազն 300 տարի: Արեգակն իր մեջ կարող է ընդգրկել մոտ հազար Յուպիտեր: Որոշ մոլորակներ շրջապատված են օղակների համակարգով: Օրինակ՝ Սատուրնն ունի գեղեցիկ, գունավոր օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, փոշու մասնիկներից: Ուրանն ունի 10 շատ նեղ օղակներ: Դրանք հայտնաբերվել են միայն 1977 թ-ին, երբ այդ մոլորակն անցավ աստղերից մեկի առջևով, և մի կարճ ժամանակ նրա օղակները փակեցին այդ աստղից եկող լույսը:

 

Յուպիտեր

 

Յուպիտեր, ծագում է հին հռոմեական բարձրագույն աստծո անունից:

Յուպիտերի «Մեծ Կարմիր հետքը», լուսանկարված Վոյաջեր 1-ի կողմից Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու ուժգին քան Երկրի վրա: Ուշագրավ է Յուպիտերի մթնոլորտում ձևավորված Մեծ Կարմիր հետքը, որը մի հսկա մրրիկ է և հայտնի է XVII դարից ի վեր: Իր տրամագծով այն գերազանցում է Երկիր մոլորակը: Յուպիտերը ունի առնվազն 66 արբանյակներ, որոնցից ամենամեծերը Իո, Եվրոպա, Գանիմեդը և Կալիստոն հայտնաբերվել են Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին: Յուպիտերի հետազոտությունները կատարվում են Երկրի վրա գտնվող և ուղեծրում գործող աղստղադիտակներով, ինչպես նաև սկսած 1970 թվականից դեպի այս մոլորակն են ուղարկվել ութ միջմոլորակային տիեզերական կայաններ`   ՆԱՍԱ-ի «Պիոներներ», «Վոյաջեր», «Գալիլեո» և այլն: Յուպիտերը մեր Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է և հայտնի է իր «մեծ կարմիր հետքով», որն իրենից փոթորիկ է ներկայացնում: Մոլորակի վրա ավելի հետաքրքիր բաներ էլ կան, սակայն, գիտնականների պնդմամբ, «մեծ կարմիր հետքը» կարևոր է, քանի որ այն մեր ապահովության հարցում կարևոր դեր է խաղում: Պատճառն այն է, որ Յուպիտերի հսկայական չափսերը և ձգողականության ուժը պաշտպանիչ դեր ունեն Երկրի համար, քանի որ վահանի դեր կատարելով և ծածկելով Երկիրը` այն կլանում է տիեզերական բեկորները, աղբը և այլ վտանգավոր օբյեկտները` իր ուղեծիր քաշելով, մինչև դրանք կկարողանային հասնել Երկիր: Պիեռե-Սիմոն Լապլասե անունով ֆրանսիացի մաթեմատիկոս-աստղագետը Երկրին մոտեցող գիսատղ էր հայտնաբերել, որը սակայն կլանվել էր Յուպիտերի ձգողական դաշտի կողմից և փաստորեն ամբողջապես դուրս մղվել Արեգակնային համակարգից:

 

Մերկուրի

Մերկուրին նման է Լուսնին՝ նրա մակերևույթը ծածկված է բազմաթիվ խառնարաններով, կան նաև հարթ տարածքներ: Նա չունի բնական արբանյակ և զգալի մթնոլորտ: Ի տարբերություն Լուսնի, Մերկուրին ունի մեծ երկաթյա միջուկ, որը ստեղծում է մագնիսական դաշտ, որը մոտավորապես կազմում է Երկրի մագնիսական դաշտի 1%-ը: Մոլորակը չափազանց խիտ է, ինչը պայմանավորված է միջուկի համեմատաբար մեծ չափերով: Մակերևույթի ջերմաստիճանը տատանվում է −183 °C-ից մինչև 427 °C (90 – 700 Կ): Մերկուրին շարժվում է Արեգակի շուրջ բավականին ձգված էլիպտիկ ուղեծրով: Մեկ ամբողջ պտույտ Արեգակի շուրջ Մերկուրին կատարում է 87,97 երկրային օրվա ընթացքում: Մոլորակի միջին ուղեծրային արագությունը կազմում է 48 կմ/վ: Մերկուրիի հեռավորությունը Երկրից տատանվում է 82-ից մինչև 217 մլն կմ: Յուրաքանչյուր մոլորակի վրա օր է համարվում դրա մեկ ամբողջական պտույտը: Երկիրը մեկ ամբողջական պտույտ է կատարում 24 ժամում, այնինչ Մերկուրիի մեկ ամբողջական պտույտը տևում է գրեթե 60 երկրային օր: Պատկերացնու՞մ եք` ինչքան երկար պետք է սպասեիք, մինչև նորից լույսը բացվեր, եթե լինեիք Մերկուրիի վրա: Հետաքրքիր է իմանալ նաև այն, որ Երկրի վրա էլ կարելի է այդ փորձառությունը ունենալ. Անտարկտիդայում մի ամբողջ ձմեռ արևը հորիզոնից չի բարձրանում:
Քանի որ Մերկուրիի ուղեծիրը Արեգակի կողքով է անցնում, մեկ տարին այնտեղ հավասար է մոտավորապես երկրային 88 օրվա, սա նշանակում է, որ Մերկուրիի վրա տարին երկու օրից էլ քիչ ժամանակ է պարունակում: Բայց սա դեռ ամենը չէ. մոլորակի տարօրինակ ուղեծրի պատճառով թվում է թե Արեգակը ետ ու առաջ է շարժվում:

Վեներա

Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո, նրա տեսանելի աստղային մեծությունը հասնում է −4,6, բավարար պայծառ, որպեսզի ստվերներ ստեղծի: Քանի որ, Վեներան ավելի մոտ է գտնվում Արեգակին, քան Երկիրը, այն երկնակամարում երբեք չի հեռանում Արեգակից ավելին քան 47,8° (երկրի մակերևույթից դիտողի համար): Իր առավելագույն լուսատվությանը հասնում է արևածագից անմիջապես առաջ կամ որոշ ժամանակ արևամուտից հետո, որտեղից էլ ծագում են նրա Առավոտյան և Երեկոյան աստղ անվանումները:

Վեներան դասակարգվում է որպես երկրային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր», քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ: Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են: Վեներայի մակերևույթը թաքնված է չափազանց խիտ ծծմբաթթվի ամպերով, որոնք ունեն բարձր արտացոլման գործակից, ինչը հնարավորություն չի տալիս տեսնելու մակերևույթը տեսանելի սպեկտրում (սակայն Վեներայի մթնոլորտը թափանցիկ է ռադիոալիքների համար, որոնց միջոցով էլ հետազոտվել է մոլորակի մակերևույթը):

Վեներան ունի ամենախիտ մթնոլորտը բոլոր Երկրի նման մոլորակների միջ, որը բաղկացած է հիմնականում ածխաթթու գազից: Դա բացատրվում է նրանով, որ Վեներայի վրա գոյություն չունի ածխաթթվի գեոքիմիական ցիկլ և կյանք, որը կարող էր վերամշակել այն կենսազանգվածի:

Խորը անցյալում, ինչպես ենթադրվում է, Վեներան այնքան է տաքացել, որ երկրայինի նման օվկիանոսները, որոնք ենթադրվում է որ այնտեղ կային, ամբողջությամբ գոլորշիացել են, երբ ջերմաստիճանը աճել է ջերմոցային էֆեկտի հետևանքով, թողնելով իրենցից հետո անապատային տեսարան բազմաթիվ ժայռերով: Տեսություններից մեկը ենթադրում է, որ ջրային գոլորշին մագնիսական թույլ դաշտի պատճառով բարձրացել է այնքան բարձր, որ քշվել է Արեգակնային քամու կողմից միջմոլորակային միջավայր: Շատերի կարծիքով Արեգակնային համակարգի ամենատաք մոլորակը Մերկուրին է, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, սակայն իրականում պարզվում է, որ Վեներան ավելի տաք է, քան Մերկուրին, չնայած այն բավականին հեռու է գտնվում: Սա այն պատճառով է, որ Արեգակին մոտ գտնվելով Մերկուրին չունի մթնոլորտ, որը կպահեր արեգակնային տաքությունը: Սրան հակառակ` Վեներան բավականին խիտ մթնոլորտ ունի, որը պահպանում է արեգակնային տաքությունը: Հետաքրքիր է նաև այն, որ Վեներան տարբերվում է մնացած մոլորակներից նրանով, որ այն հակառակ ուղղությամբ է պտտվում:

Մարս

Մարսը իր անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին: Երբեմն անվանում են նաև «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով:

Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները: Մարսը ունի երկու բնական արբանյակ – Ֆոբոսը և Դեյմոսը (հին հունարենից թագմանաբար – «վախ» և «սարսափ»):  Սկսած 1960-թ. Մարսի անմիջական ուսումնասիրություններով զբաղվել են ՍՍՀՄ («Մարս» և «Ֆոբոս» ծրագրեր), ԵՏԳ և ԱՄՆ («Մարիներ», «Վիկինգ», «Mars Global Surveyor» և այլ ծրագրեր) ավտոմատ կայաններով:

Մարսը կարելի է դիտել Երկրից անզեն աչքով: Որպես օրենք, մեծ առճակատման ժամանակ Մարսը հանդիսանում է Երկրի գիշերային երկնակամարի ամենապայծառ մարմինը, սակայն դա տեղի է ունենում միայն 15-17 տարին մեկ անգամ, մեկ-երկու շաբաթների ընթացքում:

Մարս մոլորակի վրա ջերմաստիճանը տատանվում է −153°C`   բևեռի վրա ձմեռը,  մինչև ավելին քան +20 °C`   հասարակածի վրա կեսօրին: Միջին ջերմաստիճանը կազմում է −50 °C: Մարսի մթնոլորտը, որը հիմնականում կազմված է ածխաթթու գազից, չափազանց նոսր է: Ճնշումը մակերևույթի վրա 160 անգամ փոքր է երկրինից: Մթնոլորտի մոտավոր հաստությունը կազմում է 110 կմ:

 

Սատուրն

Սատուրնը իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է, միջին խտությունը`   700 կգ/մ³։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով և դա հանգեցնում է տարվա եղանակների փոփոխության։

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից`   գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։

Ուրան

Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով։

Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի 27 արբանյակ: Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ:

Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա մոլորակներից ամենաթեթևն է: Ուրանի ջերմաստիճանն զգալիորեն ցածր է՝ ի տարբերություն Արեգակնային համակարգի բոլոր մյուս հսկա մոլորակների:

Նեպտուն

Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից: Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի՝ «սառցե հսկաների»: Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից, ածխաջրածինների հետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս՝ ջրային, ամոնիակային, մեթանային: Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից: Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը: Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիներն Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ: «Վոյաջեր-2» սարքի թռիչքի ժամանակ 1989 թվականին Նեպտունի հարավային կիսագնդում հայտնաբերվեց այսպես կոչված Մեծ մութ հետքը, որը նման է Յուպիտերիվրա հայտնաբերված Մեծ կարմիր հետքին: Նեպտունի ջերմաստիճանը մթնոլորտի վերին շերտերում մոտ է −220 °C: Մոլորակի կենտրոնում տարբեր գնահատականներով ջերմաստիճանը կազմում է 5400 Կ-ից մինչև 7000 – 7100 °C, որը համեմատելի է Արեգակի մակերևույթի և հայտնի մոլորակների մեծամասնության միջուկի ջերմաստիճանի հետ։ Նեպունը ունի թույլ հատվածավորված օղակների համակարգ, հնարավոր է, որ հայտնաբերվել էր դեռ 1960-ական թվականներին, սակայն հավաստիորեն հաստատվել է միայն «Վոյաջեր-2» կայանի միջոցով 1989 թվականին:

 

Հետաքրքիր փաստեր

  1. Արեգակըկազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը:

Այսինքն՝ Արեգակի զանգվածը 1 989 100 000 000 000 000 000 000 000 000 կգ է: Մյուս բոլոր մոլորակները, արբանյակները, աստղակերպները և այլ մարմիններ տեղավորվում են մնացած 0,2 տոկոսում:

  1. Արծվի համաստեղության գազային ամպում այնքան ալկոհոլ կա, որ դրանից հնարավոր է ստեղծել 200 սեպտիլիոն լիտր գարեջուր:
  2. Վերջին 20 տարում Արեգակնային համակարգի սահմաններից դուրս հայտնաբերվել են հազարից ավելի մոլորակներ: Այս պահին հաստատված է 1934-րդ մոլորակի գոյությունը:
  3. Միջաստղային տարածության ձայնը սարսափելի է հնչում:
  4. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Երկրի և Լուսնի միջև:
  5. Ֆոտոնին անհրաժեշտ կլինի միջինը 170,000 տարի, որպեսզի այն արևի միջուկից հասնի մակերևույթին: Բայց ընդամենը ութ րոպե, որպեսզի հասնի երկրին:
  6. Եթե միջաստղային տարածության տատանումները ձևափոխվեն ձայնային ալիքների, ապա սարսափելի կհնչեն:
  7. Սատուրնի օղակները ժամանակ առ ժամանակ անհետանում են: Յուրաքանչյուր 14-15 տարին մեկ Սատուրնը կողքի է շրջվում` դեպի Երկիր: Օղակների հաստությունն այնքան փոքր է Սատուրնի համեմատ, որ այդ դիրքում թվում է, թե անհետացել են:
  8. Սատուրնը շատ մեծ մեկ այլ օղակ էլ ունի, որը բացահայտվել է 2009թ.:
  9. Սատուրնի հյուսիսային բևեռում վեցանկյուն ամպ գոյություն ունի:
  10. Մեր Արեգակնային համակարգում օղակով աստղակերպ գոյություն ունի: Խարիկլո աստղակերպը երկու նեղ և խիտ օղակ ունի: Սա Արեգակնային համակարգի հինգերորդ օբյեկտն է` Սատուրնի, Յուպիտերի, Նեպտունի և Ուրանի հետ, որն օղակներ ունի:
  11. Յուպիտերը 2,5 անգամ ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները միասին:
  12. 1,5 ժամում Երկրի վրա ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան մենք օգտագործում ենք ամբողջ տարում:
  13. Եթե Դուք ընկնեք «սևխոռոչ» մեջ, ապա կձգվեք, ինչպես սպագետին: Երևույթը կոչվում է սպագետիֆիկացում:
  14. Եթե ոչինչ չանհանգստացնի Լուսնին (օրինակ` երկնաքար), ապա հետքերը` թողնված նրա մակերևույթին, հավերժ կմնան: Ի տարբերություն երկրի` այնտեղ էրոզիա չկա:
  15. Վերջերս աստղ է հայտնաբերվել, որը 21 տարի «թաքնված» է եղել մեկ այլ` գերնոր աստղի ճառագայթներում:
  16. Աղբաբնդիռները (навозные жуки) կողմնորոշվում են Ծիր Կաթինով: Թռչունները և մարդիկ կողմնորոշման համար օգտագործում են աստղերը, իսկ աֆրիկյան աղբաբնդիռներն օգտագործում են մի ամբողջ գալակտիկա, որպեսզի համոզվեն, որ ճիշտ են շարժվում:
  17. 4,5 մլրդ տարի առաջ Մարսի մեծության օբյեկտը բախվել է Երկրին: Սա դեռևս ամենաճշմարտացի բացատրությունն է այն բանի, թե ինչպես է առաջացել Լուսինը: Օբյեկտից մի կտոր պոկվել է, որը և դարձել է Լուսինը:
  18. Մենք բոլորս աստղափոշուց ենք պատրաստված:
  19. Մեզ հայտնի Տիեզերքում անհամար թվով աստղեր կան:

Ավստրալիական ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ մեզ հայտնի Տիեզերքում կա 70 սեքստիլիոն աստղ, իսկ դա 70,000 միլիոն միլիոն միլիոն է:

 

Կարծիք…

Ես կարծում եմ, որ դեռ գիտնականներին շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան հստակ պարզել մոլորակների գոյության, տիեզերքի և արևի գաղտնիքների, երկիր մոլորակի կյանքի հայտնաբերման մասին: Ամեն տարի տարբեր բաներ են գիտնականները հայտնաբերում, թե մոլորակների, թե տիեզերքի մասին:

 

 

Աղբյուրներ՝ http://www.erida.org/2012/05/1.html

http://poqrikner.am/aregaknayin-hamakarg/

http://www.encyclopedia.am/pages.php?hId=79

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5626

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5527

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5530

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5606

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5647

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/5658

https://hy.wikipedia.org/wiki/Նեպտուն

http://blognews.am/arm/news/71046/aregaknayin-hamakargi-masin-10-zarmanahrash-past.html

https://168.am/2015/07/22/515724.html

 

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 18-22.12

ՔՍԱՆՅՈԹԵՐՈՐԴՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 18-22.12

  1. Պատմեք իսլամի առաջացման մասին;
  2. Սահմանեք իսլամի կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Արաբական խալիֆայությունը և Բյուզանդական կայսրությունը;
  4. Թվարկեք արաբական մշակույթի ձեռքբերումները և դրանց պատճառները:

Ձեռքբերումներ և հետևանքներ

  • Ուսումնասիրում էին իրավունք, պատմություն, փիլիսոփայություն
  • Հիմնեցին բարձրագույն դպրոց
  • Կատարում էին թարգմանություններ
  • Մեծ զարգացում ապրեց մաթեմատիկան
  • Կատարելագործեցին հնդկական թվային համակարգը
  • Կազմեցին Արեգակնային համակարգի քարտեզը
  • Պատմագրությունը զարգացավ

Պատճառներ.

  • Համաշխարհային մշակույթի ասպարեզում մեծ ավանդ ունեն

 

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 13-17.11

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.11

  1. Պատմեք VII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք 652 թվականի հայ-արաբական պայմանագիրը;
  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար

Այս կետը կարծում եմ, որ օգուտ է տալիս Հայաստանին, քանի որ հարկերին տրվող գումարը նրանք կարող էին օգտագործել այլ բաների համար: Օրինակ՝ կատարելագործել երկիրը կամ էլ նոր ռազմական սարքեր գնել:

  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից

Այս կետը նույնպես Հայաստանին է օգուտ տալիս, քանի որ այդ դեպքում Հայերի զորքի զինվորներին ոչինչ չի պատահի և Արաբական զորքերը կթուլանան, որը օգուտ է Հայաստանին:

  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները

Կարծում եմ, որ այս կետը և՛ արաբներին և հայերին օգուտ է, քանի որ հայերը կօգտվեին այդ առիթից և ավելի կհզորանային, բայց մեկտեղ կկորցնեին գումարներ դրանց վրա որը նրանց կարող է ռազմական դաշտում պետք գալ:

  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու

Դա ապահով և օգուտ էր Հայաստանին, քանի որ արաբ պաշտոնյան կարող էր դավադրություններ կազմակերպել և այդպես նարնք նվաճեին Հայաստանը:

  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Այս կետը օգուտ է տալիս Հայաստանին, քանի որ Հայաստանը ավելի շատ կայազորներ կարող էին տեղավորել բերդերում և նաև դա նրանց համար ապահով էր:

 

Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ պայմանգիրը ավելի օգուտ էր Հայաստանին և այստտեղ Արաբները ոչ մի օգուտ չունեին: Ամեն մի կետից հայաստանի հնարավորությունները ավելի էին մեծանում և զարգանում, ավելի ապահով էին դարձնում:

  1. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևոր դեր է խաղում պատմության մեջ (VII դարի հայ ռազմա-քաղաքական գործիչների օրինակով);
  2. Թվարկեք արաբների ռազմական հաջողությունների պատճառները:

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 11-15.12

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 11-15.12

  1. Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
  3. Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;

Նմանություն: Իրենց կյանքի միակ նմանությունն է այն է, որ իրենց ծնվելու թվականը անհայտ է, միայն հայտնի է, որ ծնվել են 7-րդ դարում:

Տարբերություն: Անանիա Շիրակացին գործունեություն է ծավալել աստաղագիտության և մաթեմատիկա ոլորտում, իսկ Հովհան Գ Օձենցին եղել է աստվածաբան և գրող: Հովհաննես Գ Օձենցին շատ գրել է շարականներ, ճառեր, երկեր: Հովհան Գ Օձենցին եղել է կաթողիկոս: Անանիա Շիրակացին իր կյանքում զբաղվել է տարբեր գործերով հատկապես կիրառել է՝ աստագիտությունն ու մաթեմատիկան, իսկ Հովհան Գ Օձնեցին իր գործունեությունը կիրառել է եկեղեցում, նա նաև եղել է եկիսկոպոս: Հովհաննես Օձնեցին հայտնի է նաև որպես իրավագետ։ Նա կարողացավ հավաքել գոյություն ունեցող առանձին-առանձին բազմաթիվ եկեղեցական կանոններ՝ կազմելով «Կանոնագիրք հայոց» անվամբ աշխատությունը: Այդ գործը համընդհանուր ճանաչում է գտել որպես ժամանակի իրավագիտական խոշոր աշխատություն և մինչ օրս գործածվում է Հայոց եկեղեցու կողմից (որոշ լրացումներով հանդերձ)։

 

  1. Վերլուծեք «Խաչքար» երևույթը:

Խաչքար՝ Վրան խաչ քանդակած սալաքար, որ դրվում էր ուխտատեղերում կամ նշանավոր գերեզմանների վրա: Չնայած հեռվից նրանց պատկերը գրեթե միշտ սիմետրիկ է երևում, շատ դեպքերում մոտիկից կարելի է տեսնել, որ կողմերը իրարից տարբերվում են։ մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Տարածված կարծիք է, որ խաչքարերը կողմնորոշվում են ըստ աշխարհի կողմերի։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։  Քարե խաչքարի համար նախօրինակ են ծառայել փայտյա խաչերը, որոնք կանգնեցվում էին հատկապես քանդված հեթանոսական մեհյանների տեղում։ Կան խաչքարերի տարբեր տեսակեր, որոնցից են.

  • Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին:
  • 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
  • 11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ
  • 12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա
  • Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, Գառնի Գեղարդում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
  • Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է Քրիստոսի խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։
Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 04-08.12

 

ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 04-08.12

  1. Պատմեք Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների կյանքի քիչ հայտնի դրվագների մասին;
  2. Սահմանեք V-IX դարերի հայկական մշակույթին վերաբերող 5 կարևորագույն հասկացությունները;

3.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Մեսրոպ Մաշտոցը հանճար է;

Հանճար, այսինքն՝ մարդկային ստեղծագործական ձիրքի՝ տաղանդի բարձրագույն արտահայտությունը՝ աստիճանը գործունեության որևէ բնագավառում: Որևէ բան ամենայն կատարելությամբ՝ մեծ վարպետությամբ կատարող մարդ: Մեսրոպ Մաշտոցը հանճար էր, քանի որ նա իր աշխատանքը կատարելությամբ և մեծ վարպետությամբ է կատարել: Մեսրոպ Մաշտոցը փայլուն տիրապետում էր մայրենի լեզվին, հունարենի և այլ լեզուների: Նա կատարեց պատմական առաքելություն՝ ստեղծեց այբուբենը, այնուհետև հաջորդեցին համաշխարհային երկերի թարգմանությունը, որի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն էր: Նա նաև ծավալեց կրթական աշխատանք, Սահակ Պարթևի հետ հիմնեց դպրոց: Թարգմանվեց աստվածաշունչը և այլ տարբեր գրքեր: Այսքանն անելով նա իր աշխատանքը դարձրեց կատարյալ:

  1. Համեմատեք V-IX դարերի հայ պատմիչների թողած ժառանգության բովանդակությունը:

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 20-24.11

 

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.11

  1. Պատմեք VIII դարում Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին;
  2. Վերլուծեք արաբների հականախարարական քաղաքականությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ պավլիկյան շարժումը սոցիալական շարժում է;

Քանի որ գրեթե բոլոր աղանդավորական շարժումները սոցիալական են կարծում եմ, որ այս շարժումը նույնպես սոցիալական էր:Սոցիալական այսինքն՝ կապ ուներ մարդկանց, հասարուկության հետ: 3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան: Այս բոլորը, որ կատարվել էր կապ ուներ մարդկանց և հասարակության հետ, ստեղծել էր դժվարություններ հասարակության կյանքում, հետևաբարայս շարժումը սոցիալական էր:

  1. Թվարկեք Հերթի աշխարհագրի պատճառները և հետևանքները:

Պատճառներ

  • Միջնադարում պետական վիճակազրություն, մարդահամար, հողերի, անասունների հաշվառում, որ սերտորեն կապված էր հարկային քաղաքականության հետ

Հետևանքներ

  • Հայաստանում օտար նվաճողներից Աշխարհագրեր կատարել են պարսիկները
  • Հայաստանի, մանավանդ հարկատու ռամիկ ժողովրդի համար կատարյալ աղետ էր
  • Հաշվառման ենթարկվեցին հարկատու ազգաբնակչությունը, վարելահողերը, արոտները, անասունները են
  • Հերթի Աշխարհագիրը հիմք դրեց Հայաստանում արաբական նոր, ավելի դաժան և կայուն սիստեմի
  • Վերացվեցին ֆեոդալական Հայաստանում մինչ այդ եղած հարկային արտոնությունները
  • Մտցվեցին նաև հողահարկ, անասնահարկ և այլ հարկեր, որոնց մի մասը գանձվում էր դրամով
  • Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք. պատմություն. 09-13.10

 ԻՆՆԵՐՈՐԴՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 09-13.10

  1. Պատմեք Ձիրավի ճակատամարտի մասին;
  2. Վերլուծեք Պապ թագավորի գործունեությունը;
  3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ անհատը կարևորագույն դեր է խաղում պատմության մեջ;
  4. Թվարկեք հայոց Արշակունի արքաներին, նշելով նրանց կառավարման տարեթվերը:
  • Տրդատ Ա-66-88
  • Սահատրուկ-88-110
  • Աշխադար-110-113
  • Պարթամասիր-113-114
  • Վաղարշ Ա-110-117
  • Բակուր Ա-161-163
  • Վաղարշ Բ-186-198
  • Խոսրով Ա-198-217
  • Տրդատ Բ-217-252
  • Խոսրով Բ-272-287
  • Տրդատ Գ Մեծ-287-330