Posted in Պատմություն

Պատմություն․ շտեմարան

48.Ե՞դբ է Աշոտ I Բագրատունին օծվել հայոց կաթողիկոս։

Պատ. 2)885 թ.-ի օգոստոսի 26-ին

49.Ե՞րբ Է գահակալել Սմբատ I Բագրատունին։

Պատ.4)890-914թթ

50.Ե՞րբ է գահակալել Աշոտ II Բագրատունին։

Պատ.4) 914-928թթ

51.Ե՞րբ է Խալիֆը Աշոտ II ճանաչել Հա՛աստանի շահնշահ։

Պատ. 3) 922

52.Ե՞րբ է գահակալել Աբաս Բագրատունին։

Պատ.2)928-953թթ

53.Ե՞րբ է Գահակալել Աշոտ III Բագրատունին։

1)953-977թթ

54.Ե՞րբ է գահակալել Սմբատ II Բագրատունին։

2)977-990

55.Պատ 1) 987թ

56.Ե՞րբ է գահակալել Գագիկ I Բագրատունին։

4)990-1020թթ

57.Ե՞րբ է գահակալել  Դավիթ Անհողինը ։

2)989-1048թթ

58.Ե՞րբ է ավարտվել Անիի Կաթողիկե եկեղեցու կառուցումը։

1)1001թ

59.Տայքը Բյուզանդական կայսերությանը միացվեց ՝ 

3)1001 թ

60.

2)948թ

61.Ե՞րբ Է հիմնադրվել Վասպուրականի թագավորությունը։

3)908թ

62.Ե՞րբ է Հիմնադրվել Տաշիր– Ձորագետի թագավորությունը։

2)978թ

63.Ե՛րբ է հիմնադրվել Վանանդի թագավորությունը։

4)963թ

64.Ե՞րբ է հիմադրվել Սյունիքի թագավորությունը։

1)987թ

65.2)966թ

66.Ե՞րբ է գահակալել Գագիկ II Բագրատունին։

3)1042-1045թթ

67.Վասպուրականի թագավորությունը դադարեց գոյություն ունենալ ՝

3)1021թ

68.Ո՞ր թվականին է Գոյություն ունեցել Կարսի թագավորությունը։

3)963-1065թթ

Posted in Պատմություն

Պատմություն

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝
<< Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ 1939-1945թթ․

Հայրենական մեծ պատերազմ՝ 1941-1945թթ․

2․ Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

Խորհրդային Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: 1942 թվականի հոկտեմբերից, Երևանի էվակուացված գործարաններից մեկում ինքնաթիռներ էին նորոքում և ինքնաթիռի տարբեր մասեր էին արտադրում։ Պատերազմի վերջում, գործարանը սկսեց մեկ այլ ՝ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը, որոնք տեղում փորձարկվում և ուղարկվում էին ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր կաուչուկ, պղինձ և կարբիդ։

3․ Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին։ Միայն ՀԽՍՀ-ից պատերազմին մասնակցել է մոտ 300 հազար հայ, զոհվել են ավելի քան 100 հազարը։

4․ Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գերորգի Հարությունյանը և ուրիշներ:

5․ Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

Սփյուռքահայ նշանավոր հերսոներից էին Միսաք Մանուշյանը, Լուիզա և Արփիար Ասլանյանները։

6․ Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ գործած մարտական սխրանքների և անձնուրացության, զորքերի բարձրարդյունավետ կառավարման համար ԽՍՀՄ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի և Հայաստանում ծնված կամ ապրած 11 այլազգիների, ընդամենը՝ 119 հայաստանցու։

7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։

Posted in Պատմություն

Պատմություն․ շտեմարան

Մաս Ա – տարեթվեր

  1. Ե՞րբ է գահակալել Սանատրուկը։
    3) 88-110 թթ.
  2. Ո՞ր թվականին է հայոց գահը հանձնվել Բակուր Արշակունուն։
    3) 161 թ.
  3. Մինչև ե՞րբ է գահակալել Սոհեմոս- Տիգրանը։
    3) 185 թ։
  4. Ե՞րբ է գահակալել հայոց Խոսրով առաջին թագավորը։
    2) 198-215 թթ.
  5. Ե՞րբ է գահակալել Տրդատ երկրորդը։
    4) 216-252 թթ.
  6. Ե՞րբ է Տրդատ Արշակունին մենամարտում հաղթել գոթերի իշխանին։
    3)276թ.
  7. Ե՞րբ է տեղի ունեցել Ոսխայի ճակատամարտը։
    1) 297թ.
  8. Ե՞րբ է կնքվել Մծբինի 40-ամյա խաղաղության պայմանագիրը։
    3) 298թ.
  9. Տրդատ երրորդը ե՞րբ է վերջնականապես հաստատվել գահին։
    4) 298թ.
  10. Երբ է Հայաստանում սկսվել Հելլենիզմի դարաշրջանը։
    1) Ք.ա. երկրորդ դարից
  11. Երբ է արգելվել հայկական մեհենագրության գործածությունը։
    4) չորրորդ դարում
  12. Ո՞ր դարերով է թվագրվում Հայաստանում հայտնաբերված արամեատառ արձանագրությունները։
    4) Ք.ա. 2դ – Ք.հ. 2դ
  13. Ո՞ր թվականից հետո Արևելյան Հայաստանի արքունի գրագրության մեջ սկսեց կիրառվել պահլավերենը։
    3) 387թ.
  14. Ե՞րբ է Տրդատ առաջինը կառուցել Գառնի ամրոցը։
    3) 76թ.
  15. Ե՞րբ է գրի առնվել Հայերի ծագման մասին վրացական ավանդազրույցը։
    3) 9-11 դդ.
  16. Կրասոսի հրամանատարությամբ հռոմեական բանակը ե՞րբ ժամանեց Ասորիք։
    3) Ք.ա. 54 թվականի գարնանը
Posted in Պատմություն

Պատմություն

Ըստ ավանդության Քրիստոսի որ առաքյալներն են քարոզել Հայաստանը։ Որմիզդ Արտաշիրը ինչ քաղաքավարություն էր վարում Հայաստանում։

Հայաստանում քարոզել և նահատակվել են Թադեոս (Ղեբեոս) և Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալները, որոնք հիմնել են եկեղեցիներ։ Վերջիններս կոչվել են Առաքելական եկեղեցիներ, ըստ այդմ էլ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։ Առաքյալների անմիջական քարոզով հիմնված եկեղեցիները կոչվում են Առաքելական, որից և ծագել է հայ եկեղեցու պատվանունը՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի»։

Ըստ Արտաշիր արքայի պատմության մասին ավանդազրույցի՝ Որմիզդը եղել է պարսից շահնշահ Շապուհի և Միհրակի դուստր Գուրձադի կրտսեր որդին։ Համաձայն միևնույն պահլավերեն աղբյուրի՝ Միհրակն ազատում է Արտաշիրին, քանի որ մինչ այդ զրադաշտական մոգերն արդեն կանխորոշել էին Պարսկաստանի ապագան՝ տեսնելով, որ գահակալական կռիվների արդյունքում Պարթևստանը կործանվելու է և վերելք է ապրելու Սասանյանների ազնվականական ընտանիքի տոհմական իշխանությունը պարսից երկրում։

Պահլավական մեկ այլ ավանդազրույց պատմում է այն մասին, որ Որմիզդի մայրը՝ Գուրձադը, իր համագյուղացիներից միակն էր, որ ողջ մնաց և չսպանվեց Շապուհի ձեռքով, քանի որ արքան նկատել էր նրան։ Շուտով վերջիններս ամուսնանում են և հենց այդ կապի արդյունքում էլ ծնվում է Որմիզդը։ Շապուհի մյուս կանանցից Որմիզդն ուներ նաև երեք եղբայրներ՝ Վահրամը, Ներսեհը և Շապուհը։

Թեև Որմիզդն ամենակրտսերն էր Շապուհի որդիներից՝ այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը չխանգարեց վերջինիս դառնալ հոր օրինական իրավահաջորդը։ Դա մեծապես պայմանավորված էր նաև մոր կողմից Որմիզդի ունեցած ազնվականական ծագումնաբանությամբ։

Ինչ գիտեք Տրդատի դարձի և հռիփսիմյան քույրերի մասին։

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը։ Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։ Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Քրիստոնեությունը երբ հռչակվեց Հայաստանում, որպես պետական կրոն։

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Աշխարհում ամենահին՝  Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։  Այս պատմական իրադարձությունը տեղի է ունեցել հայոց մեծագույն արքաներից մեկի՝ Տրդատ III-ի օրոք։ Ավանդույթի համաձայն արքան հիվանդանում է խոզակերպությամբ և խուսափում ներկայանալ ժողովրդին։ Արքան դիմում է ժամանակի բոլոր հեղինակավոր բժիշկներին, սակայն ապարդյուն։ Խոսրովադուխտ արքայադուստրը շուտով տեսիլք է ունենում, որն ակնարկում է մի սուրբ մարդու զորավոր աղոթքների մասին։ Արքան գտնում է նրան և օգնություն հայցում։ Սուրբ Գրիգոր առաքյալն օգնում է նրան և Տրդատն ապաքինվում է։ Ականատես լինելով աղոթքի զորությանը և քարոզչի հավատքի անսասանությանը՝ արքան և ամբողջ արքունիքը դառնում են քրիստոնյա։ Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Եկեղեցու բարձրագույն պաշտոնյան կաթողիկոսն է, որը համարժեք է Կաթոլիկ եկեղեցու Պապին։

Ազգային/Քրիստոնեական ինչ տոներ գիտեք։

Քրիստոնեական տոներից են Զատիկը, Վարդավառը, Խաղողօրհներգը, Տրնդեզը, Ծաղկազարդը։ Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը։ Այն նաև համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիս: Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը: Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը: Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին: Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Posted in Պատմություն

Պատմություն

  1. Նշված արքաներից ով է հիմնադրել Էրեբունի քաղաքը։
    Արգիշտի – տարբերակ 1
  2. Որ երկրի արքան էր Աժդահակը։
    Մարաստան – տարբերակ 3
  3. Որն էր Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մայրաքաղաքը։
    Ալեքսանդրիա – տարբերակ 4
  4. Ով չի եղել Աքեմենյան Պարսկաստանի արքան։
    Կյուրոս – տարբերակ 4
  5. Որ թվականին է տեղի ունեցել Գավկամելայի ճակատամարտը։
    331 – տարբերակ 4
  6. Ով է գրել <<Անաբասիս կամ Տաս հազար նահանջություն>>-ը։
    Քսենոֆոն – տարբերակ 3
  7. Որ քաղաքն է եղել Երվանդունիների մայրաքաղաքը։
    Երվանդաշատ – տարբերակ 2
  8. Մ.թ.ա. 190 թվականին Վահագնի սև քաղաքի մոտ որ երկրի նկատմամբ տրաքվ հաղթանակ։
    Սելևկյան կայսրություն – տարբերակ 3
  9. Նշվածներից մեկը Արտաշեսի 1ի որդին չէ։
  • Արտավազդ
  • Զարեհ
  • Արտաշես
  • Տիրան

10․ Ինչ լեզվով էր գրված Արտաշես առաջինի սահմանքարը։
Ասորերեն – տարբերակ 4

11․ Որ նահանգում է թագադրվել Տիգրան Մեծը։
Աղձնիք – տարբերակ 1

12․ Ք.ա. 94 թվականին Արմատի Հայ պոնտական պայմանագրով Հայաստանը որ ուղղությամբ չէր կարող արշավել։
Արևմուտք – տարբերակ 4

Posted in Պատմություն

Պատմություն. 16-20.05.22

Մոսկվայի պայմանագիր

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին: Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության:

1920 թվականի հունվարի 28-ին Կոստանդնուպոլսում նորընտիր Պատգամավորների պալատը, որի մեծամասնությունը քեմալական շարժման կողմնակիցներն էին, ընդունել է «Թուրքական անկախության հռչակագիրը» (Ազգային երդում)։ Դրան ի պատասխան ՝ Անտանտի տերությունները 1920 թվականի մարտի 16-ին սկսել են գրավել Կոստանդնուպոլսի առանցքային շենքերը և ձերբակալել թուրք ազգայնականներին, որոնք որոշ ժամանակ անց արտաքսվել են Մալթա։ Մարտի 18-ին Օսմանյան պառլամենտը բողոքել է այդ գործողությունների դեմ և ցրվել։

Մարտի 19-ին Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ փաշան շրջաբերական հեռագիր է ուղարկել բոլոր նահանգապետերին և զինվորական հրամանատարներին, որով նրանց հրավիրել է մասնակցելու «ժողովի ձևավորմանը, որը արտակարգ իշխանություն էր ունենալու ազգի կառավարման հարցերում»։ Սուլթանական կառավարությունը, որը ինտերվենտների խամաճիկն էր դարձել, ամբողջովին վարկաբեկվել էր, այլընտրանքը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովն էր, որը հավաքվեց Անկարայում։ Դրա առաջին նիստը կայացել է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Մուստաֆա Քեմալը ընտրվել է խորհրդարանի նախագահության նախագահ և Մեծ Ազգային ժողովի կառավարության ղեկավար, որն այն ժամանակ չի ճանաչել որևէ այլ երկիր։

Ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը դիմել է ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին՝ խնդրելով Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն, առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և Կովկասում ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտպանվի Սև ծովում և Կովկասում «իմպերիալիստական» վտանգից։ Այս ռազմավարությունը վերաբերում էր դաշնակցականների, վրաց մենշևիկների և Անգլիայի կողմից ստեղծված, այսպես կոչված, կովկասյան պատնեշի հաղթահարմանը, որը խոչընդոտ էր սովետական Ռուսաստանի և քեմալականների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս իր տարածքով ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ Սև ծովով օգնության առաքումը խոչընդոտում էին Անտանտի երկրների նավերը։

Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ԱՄՆ-ի և Անտանտի երկրների հովանավորությամբ, պատերազմում էր Թուրքիայի դեմ։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը դա համարում էր ոչ ցանկալի և պատրաստակամություն էր հայտնել միջնորդության համար։ Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ Հայաստանը սահմանային զորքեր էր ուղարկել Օլթինի շրջան, որը պաշտոնապես չէր պատկանում Թուրքիային, բայց մուսուլմանական դաշտային հրամանատարների (հիմնականում քրդական) և թուրքական բանակի ստորաբաժանումների իրական վերահսկողության տակ էր, որոնք այնտեղ էին մնում ՝ խախտելով «Մուդրոսի» զինադադարի պայմանները:Հայկական զորքերի հարձակումը սկսվել է հունիսի 19-ին, և մինչև հունիսի 22-ը հայերը ստանձնել են շրջանի մեծ մասի վերահսկողությունը՝ ներառյալ Օլթի և Փենյակ քաղաքները։ Թուրք ազգայնականների տեսակետից սա հայկական ուժերի ներխուժում էր Թուրքիայի տարածք, որը Թուրքիան օգտագործում է որպես պատասխան գործողությունների համար հիմք։

Այս պայմաններում սովետական ​​կառավարությունը որոշել է աջակցել քեմալականներին և փորձել է լուծում գտնել Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Նախ, իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պայքարի գաղափարը համընկել է բոլշևիկյան գաղափարախոսության հետ, և երկրորդ՝ ավելի կարևորը` Անատոլիայի՝ անգլիական ազդեցության գոտու վերածվելը ծայրաստիճան անբարենպաստ էր Ռուսաստանի համար։ Հունիսի 3-ին Լենինի որոշմամբ Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նամակ է ուղարկել Թուրքիայի կառավարությանը։ Այնտեղ ասվում է, որ «Սովետական ​​կառավարությունը ինքնորոշման հարցում բարեկամության ձեռք է մեկնելու աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ մնալով յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչման իր սկզբունքին։ Սովետական ​​կառավարությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է թուրք ժողովրդի կողմից իր անկախության և ինքնիշխանության համար մղվող հերոսական պայքարին, և այս՝ Թուրքիայի համար դժվար օրերին, ուրախ է հիմք դնել ամուր բարեկամության, որը պետք է միավորի թուրք և ռուս ժողովուրդներին»։

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ը։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)։

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։ Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։

Կարսի պայմանագիր

Կարսի  պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը  Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր: ՀԽՍՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին Ասքանազ Մռավյանը (արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պողոս Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ), ՎԽՍՀ-ից՝ Շալվա Էլիավան (ռազմական և ծովային գործերի ժողկոմ), Ալեքսանդր Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ), Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ Բեհբուդ Շահթախթինսկին (պետական վերահսկողության ժողկոմ, պատվիրակության նախագահ), և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքական կողմը ներկայացնում էին Քյազիմ Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեմդուհ Շևքեթ բեյը (Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ):Խորհրդաժողովի սկզբին Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագիր կնքել Անդրկովկասի հանրապետությունների հետ առանձին-առանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները՝ պնդելով ընդհանուր պայմանագրի ստորագրումը՝ մատնանշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծված տնտեսական, քաղաքական, ռազմական կապերը և արդեն ուրվագծվող Անդրֆեդերացիան: Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ  ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին:Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը: Ստանալով խորհրդային պատվիրակների մերժումը՝ թուրքական պատվիրակությունն ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանների ճշտման համար (նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրացական մասնախմբերով): Հայաստանից հանձնաժողովում ընդգրկվեց խորհրդական Վլադիմիր Տամրուչին: Թուրքական պատվիրակությունը, կառչելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել. մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը՝ Հայաստանին վերադարձնել Անիի ավերակները, Կողբի աղահանքերը, որոնք մշակութային և տնտեսական կարևոր նշանակություն ունեին Խորհրդային Հայաստանի համար: Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրքական կողմը,  Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրքական միջամտությունը՝ հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները: Տնտեսական հարցերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը: Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը: Վեճը շարունակվեց մինչև հոկտեմբերի 10-ի նիստը, որտեղ թուրքերը, փոխզիջման եկան խորհրդային կողմի հետ Բաթումի նավահանգստից օգտվելու հարցում և հասան այն բանին, որ Ալեքսանդրապոլի դեպոյի հարցը  օրակարգից հանվեց: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ  մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է  վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր:Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:

Posted in Պատմություն

Պատմություն. 02-06.05.22

Թեմա՝ «Մայիսյան ապստամբությունը Հայաստանում»

Պատասխանե՛ք հետևյալ հարցրերին

  • Ի՞նչպիսի էական փոփոխությունների ենթարկվեց Հայաստանը 1920 թ․-ին խորհրդայնացվելուց հետո

Այսպիսով 1920 թվականի դեկտեմբերի սկզբին Խորհրդային Ռուսաստանը բռնազավթում է Հայաստանը, այն վերանվանում Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, և այնտեղ հաստատում դրածո վարչախումբ։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայ հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին 11-րդ բանակի մի զորամաս։ Երևան հասնելուց հետո բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Բռնազավթման առաջին ամիսներին բոլշևիկները սպանում են հարյուրավոր հայ սպաների, մտավորականների, Հայաստանի կառավարության անդամների, որոնք հրաժարվում են համագործակցել զավթիչների հետ։ 1921 թվականին բոլշևիկները հազարավոր հայ սպաների և մտավորականների աքսորում են Ադրբեջան և Ռյազան։ Հայաստանի խորհրդային 70-ամյա բռնազավթումն ավարտվում է 1991-ի սեպտեմբերի 21-ին. հայ ժողովուրդը անկախության հանրաքվեով դուրս է գալիս Խորհրդային Միությունից։

  • Ի՞նչ է նշանակում «Ռազմական կոմունիզմ»

«Ռազմական կոմունիզմ»-ը խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունը 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի և ռազմական ինտերվենցիայի ժամանակաշրջանում։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ, ռազմաճակատների օղակում՝ կտրված պարենի, հումքի և վառելանյութի հիմնական շրջաններից։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։

  • Ի՞նչ գիտեք 1921 թ-ին Հայաստանում տեղի ունեցած «Փետրվարյան» ապստամբության մասին

Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան հանգեցրեց Հայաստանի հանրապետության կործանմանը. 1920 թվականի դեկտեմբերին դաշնակցականները Հայաստանի Հանրապետության կառավարումը հանձնում են բոլշևիկյան Ռուսաստանին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվեցին շուրջ 1000 դաշնակցականներ, որոնցից շատերն սպանվեցին, մյուսներն էլ ուղարկվեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր

Խորհրդահայ պատմագրությունը այն տեսակետին էր, որ ապստամբությունը նախապատրաստեցին դաշնակցականները՝ իրենց գաղափարախոսությանն ու ծրագրերին ոչ հարիր վարչակարգը տապալելու համար՝ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո։ Իսկ դաշնակցականները պնդում էին, որ ապստամբությունը համաժողովրդական դժգոհության արդյունքներ էր և սկսվել է տարերայնորեն ու միայն որոշ փուլում է այն դարձել կազմակերպված ու ղեկավարվող շարժում, զինված կռիվ։ Ճիշտ է երկրորդ կարծիքը, քանզի բոլշևիկները խեղդել էին Հայոց պետականությունը, ճնշում էին ժողովրդին թէ՛ ֆիզիկապէս, թէ՛ բարոյապէս։ Ազգային զուտ ֆիզիկական գոյության և ազգային արժանապատվության հարց էր՝ ապստամբե՞լ, թէ՞ չապստամբել։

  • Ի՞նչ արդյունք ունեցավ ապստամբությունը

Խորհրդային զորքերը ապստամբության սկզբից 42 օր անց՝ ապրիլի 2-ին, մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։

Հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, ապստամբները Բաշ-Գյառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաղթանակն անխուսափելի էր, քանի որ դրա թիկունքում կանգնած էր Խորհրդային Ռուսաստանը։ Ապստամբությունը անխուսափելի էր, իսկ նրա հաղթանակը՝ չէր բացառվում, այնպես որ դաշնակցականները ճիշտ արեցին, գլխավորելով ժողովրդական զինված ապստամբությունը։

Դաշնակցական ապստամբների առաջին խնդիրն ընկերներին բանտարկությունից ազատելն էր։ Այնուհետև իշխանության գրավումը, ուժերի գոյություն ունեցող հարաբերակցության պայմաններում, կարող էր հեռանկար ունենալ, եթե խորհրդային Ռուսաստանը պարտություն կրեր այլ ճակատներում, կամ Հայաստանին օգնություն հասներ արտաքին աշխարհց։ Այնուամենայնիվ, Դաշնակցության կողմից ապստամբության ղեկավարումը անհրաժեշտ քայլ էր, և բխում էր ազգային շահերից։

Ապստամբությունը վրիժառության հանգեցրեց Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունների կողմից։ Ապստամբության օրերին Մոսկվայում ընթացող Խորհրդային Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները հանգեցրին Հայաստանի համար ոչ ձեռնտու պայմանագրի կնքմանը։ Թեպետ առանց ապստամբության էլ, ռուսներն ու թուրքերն արդեն որոշել էին Հայաստանի սահմանների հարցը և Հայկական որևէ պատվիրակության չէր թույլ տրվելու մասնակցել բանակցություններին։ Նոր պայմանագիրը կրկնում էր ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի ճնշման տակ դաշնակցականների կնքած Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերի մեծ մասը։ Մոսկովյան բոլշևիկյան իշխանությունները՝ քեմալական թուրքերի հետ որոշել էին, որ հայաստանի խորհրդային հանրապետության սահմաններն անցնելու են Արաքս և Ախուրյան գետերով՝ կիսելով Արարատյան և Շիրակի դաշտերը։

Posted in Պատմություն

Պատմություն. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Հայկական պատվիրակությունները Փարիզի կոնֆերանսում

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Հայկական հարցի լուծումն էր։ Այսինքն, խնդիր էր դրվում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող արևմտահայ նահանգները միացնել Հայաստանի Հանրապետությանը և այդպիսով ստեղծել Միացյալ, Անկախ Հայաստան։ Ինչպես հայտնի է, 1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով (նավահանգիստ էգեյան ծովում) Թուրքիան ընդունեց իր պարտությունը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին Քառյակ միության նաև մյուս երկրները, ու այդպիսով ավարտվեց Առաջին աշխարհամարտը։ 1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը (խորհրդաժողովը)։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այդ կոնֆերանսում պաշտպանելու համար Փարիզ մեկնեց հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ։ Ավելի վաղ, 1912 թվականից, Փարիզում գործում էր մեկ այլ՝ Հայ (արևմտահայ) ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ մեծահարուստ, հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշայի (1851-1930) գլխավորությամբ։ Հայկական այս երկու պատվիրակությունները համատեղ մեծ աշխատանք կատարեցին Հայկական հարցի նախապատրաստման ու կոնֆերանսին ներկայացնելու ուղղությամբ։ 1919թ. փետրվարին նրանք խաղաղության կոնֆերանսին ներկայացրին հայկական պահանջների մի հուշագիր, որով դաշնակից տերություններից պահանջվում էր ՀՀ-ին միացնել արևմտահայ մի շարք նահանգներ՝ ծովային ելքով։ Ի դեպ, այս խնդրում հայկական պատվիրակությունների միջև կային որոշ տարաձայնություններ։ Բանն այն է, որ Ազգային պատվիրակությունը ավելի մեծ տարածքային պահանջներ էր բարձրացնում, քան Հայաստանի կառավարության պատվիրակությունը։

Միացյալ Հայաստանի գաղափարի իրականացման համար շատ կարևոր էր նաև մանդատի (հովանավորության կամ խնամակալության) հարցը։ Այսինքն, անհրաժեշտ էր, որ մի հզոր պետություն հովանավորեր Միացյալ Հայաստանին՝ ապահովեր նրա անվտանգությունը, օգներ տնտեսապես, մինչև որ այն կայանար որպես ինքնուրույն պետություն։ Հույս էր տածվում, որ Միացյալ Հայաստանի խնամակալությունը կստանձնի ԱՄՆ-ը։ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը շատ էր հետաքրքրվում Հայաստանով և Հայաստանի մանդատի ջերմ պաշտպաններից էր։ Նա պատվիրակություն ուղարկեց տարածաշրջան՝ ուսումնասիրելու Հայաստանի խնամակալությունը ստանձնելու պայմաններն ու հնարավորությունները։ Սակայն 1920թ. հունիսին ԱՄՆ-ի սենատը ձայների մեծամասնությամբ մերժեց ընդունել Հայաստանի մանդատը։

Սևրի պայմանագիրը
1920թ. ապրիլին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում կայացավ Անտանտի տերությունների (Անգլիայի, Ֆրանսիայի և Իտալիայի) ղեկավարների կոնֆերանս, ուր մշակվեց և Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացվեց առաջիկա հաշտության պայմանագրի նախագիծը։ Այստեղ հստակեցվեցին նաև Հայկական հարցի հետ կապված մի շարք խնդիրներ՝ մանդատի, տարածքների, ռազմական օգնության և այլն։

Եվ վերջապես, 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր կոչվող արվարձանում Անտանտի երկրները սուլթանական Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց հանրապետության պատվիրակության ղեկավար Ավ. Ահարոնյանը։ Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը։ Պայմանագրի մի շարք հոդվածներ վերաբերում էին Հայաստանին։ Օսմանյան Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը։ Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ ընդամենը 90 հազար քառ. կմ, ելքով դեպի Սև ծով։ Այդ նշանակում էր, որ Միացյալ, Անկախ Հայաստանի ընդհանուր տարածքը Հանրապետության (Արևելյան Հայաստանի) առկա 70 հազար քառ. կմ-ի հետ միասին կազմելու էր 160 հազար քառ. կմ։ Ընդ որում՝ հայ-թուրքական պետական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահը, որն էլ նույն թվականի նոյեմբերին գծեց Միացյալ, Անկախ Հայաստանի քարտեզը։ Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան։ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա։
Բանն այն է, որ Թուրքիայի խորքերում ծավալվել էր ազգայնական (միլլի) զինված մի շարժում՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։ Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը։ Մյուս կողմից, Սևրի պայմանագիրը ստորագրած Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան, Իտալիան, ապա նաև Անգլիան աստիճանաբար երես դարձրին հայերից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը։ Ասպարեզում մնում էր միայնակ Հայաստանը, որը սակայն չուներ բավարար ուժ և կարողություն քեմալականներից ազատագրելու արևմտահայ նահանգները։
Այսպիսով, մեծ տերությունների մեղքով հերթական անգամ ձախողվեց Հայկական հարցի լուծումը։

Կիլիկիահայության աղետը

Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։ 1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր։

Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Արձակվեց Մ. Տամատյանի գլխավորած կառավարությունը։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան՝ տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին դեպի հարևան արաբական երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև՝ Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։ Ահա այսպիսի աղետալի հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Կիլիկիայի ու կիլիկիահայության խնդրում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց «Արևելյան լեգեոնը» (1916թ.), որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ, երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։ Հանրագումարի բերելով ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը 1918-1920թթ.՝ կարելի է եզրակացնել, որ այդ քաղաքականությունը ունեցել է գերազանցապես արևմտյան կողմնորոշում։

Posted in Պատմություն

Պատմություն. 04-08.04.22

Թեմա՝ «Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ո՞ր երկրների հետ ՀՀ-ն կառուցեց իր առաջին դիվանագիտական հարաբերությունները, ի՞նչ հայտնի հայ դիվանագետների կնշեք

1918 թվականին Հայաստանը պետականության վերականգնմանը զուգընթաց ձեռք էր բերում ճանաչում եւ հաստատում դիվանագիտական կապեր: Հայաստանը դիվանագիտական կապեր էր հաստատել Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի եւ այլ երկրների հետ: Լիազոր ներկայացուցիչներ (հյուպատոսներ) էին նշանակվել ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Վրաստանը, Ադրբեջանը, ավելի վաղ` Պարսկաստանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը վարել են Ալեքսանդր Խատիսյանը (1918, 1919-20թթ.), Հովհաննես Քաջազնունին (1918թ.` պաշտոնակատար, միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիրեկան Տիգրանյանը (1918-19թթ.), Համո Օհանջանյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ), Սիմոն Վրացյանը (1920թ., միաժամանակ` ՀՀ վարչապետ):

  • Ի՞նչու սրվեց հայ-վրացական հարաբերությունները և ինչպե՞ս լուծվեց տարածքային խնդիրները

Հայաստանի և Վրաստանի միջև ահմանային կարճատև պատերազմը Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև է տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերին՝ հակամարտող երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։

Պայմանագիր նախատեսում էր նաև մինչև հունվարի 29-ը կողմերի զինաթափում և ռազմագերիների վերադարձ։ Ինչ վերաբերվում էր Ախալքալաքին, ապա այստեղ պետք է հաստատվեր վրացական վարչակարգ՝ դաշնակիցների ներկայացուցիչների օժանդակությամբ, իսկ տեղական ինքնակառավարումը կատավելու էր հայերի և տեղի իսլամադավանների միջոցով։ Այսպիսով՝ Թիֆլիսի պայմանագիրը հայերի ռազմական գերակշռությանը հակասող պարտադրված պայմանագիր էր, որի արդյունքներից գոհ չէին ո՛չ հայերը և ո՛չ էլ վրացիները։ Հայ-վրացական արձանագրությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե պատերազմը չունեցավ հաղթող։ Պատերազմի արդյունքում պարզապես լուծվում են մի շարք ծառացած խնդիրներ, որոնք էլ հանգնում է երկկողմ հարաբերությունների կայունացմանն ու զարգացմանը։ Պատերազմական գործողությունների արդյունքում Դրաստամատ Կանայանի ղեկավարած բանակը Թիֆլիսի ուղղությամբ շարժվելու մտադրություն չի ունեցել, քանզի հայկական բանակի գլխավոր նպատակը հայաբնակ տարածքների ազատագրումն էր։

Այնուամենայնիվ, հայ-վրացական պատերազմը վերջնականապես լուծում է միջպետական սահմանային խնդիրը, որին էլ հաջորդում է հարաբերությունների ստաբիլացումը։ Բանակցությունների երկրորդ փուլը սկսվում է փետրվարին, քանզի վրացիները ձգձգում էին հետագա երկխոսությունները։ Այս շրջանում Վրաստանի ափերն ալեկոծում էին անկայունության ալիքները, քանզի վերջինս հավակնություններ ուներ Սոչիի և Բաթումի նկատմամբ։ Վերջինս փորձում էր դաշնակիցների հակառուսական դիրքորոշումն օգտագործել այս խնդիրների լուծման համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ վեճերի հարցում անգլիացիների բացասական վերաբերմունքը վրացական կողմին ստիպում է վերադառնալ օրինականության տիրույթ։ Արդյունքում՝ 1919 թվականի մարտին դիվանագիտական մակարդակով հաստատվում են հայ-վրացական հարաբերությունները, որը կարելի է համարել հայ-վրացական պատերազմի տրամաբանական ավարտը։

  • Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները

Հայ-ադրբեջանական պատերազմ տեղի է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն նաև համարվում է ռազմական բախում երկու էթնիկական խմբերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև։ Հայ-ադրբեջանական պատերազմը տեղի է ունեցել երկու պետությունների անկախությունից մի քանի ամիս հետո։

1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ, Հայաստանի կողմում ի դեմս Մեծ Բրիտանիայի (ինչպես նաև Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա), իսկ Ադրբեջանի կողմում Օսմանյան Թուրքիայի, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության։ Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։

1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը, Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը միավորվում են և զորահրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը։ Հետո նրան միանում է նաև Դրաստամատ Կանայանը (Դրո)։

Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում։

  • Ի՞նչ գիտեք Բաքվի կոմունայի մասին

Բաքվի կոմունան 1918 թվականի գարնանն ու ամռանը բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում և Ադրբեջանի մի շարք շրջաններում հաստատված խորհրդային իշխանություն է։ Բաքվի կոմունայի պատմությունն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան հեղափոխության հետ։ Բաքվի պրոլետարիատը բոլշևիկների գլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց խորհրդային իշխանոթյան դրոշը և 1917 թվականի նոյեմբերի սկզբին հռչակեց խորհրդային իշխանություն։ 1918 թվականի մարտի վերջին Բաքվի հեղափոխական ուժերը ճնշեցին մուսավաթականների հակախորհրդային խռովությունը և ամրապնդեցին սովետական իշխանությունը։ 1918 թվականի ապրիլի 25-ին կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ ժողկոմխորի կազմում էին՝ Պրոկոֆի Ջափարիձեն, Իվան Ֆիոլետովը, Յակով Զևինը, Գրիգոր Կորգանովը, Միր-Հասան Վեզիրովը, Նարիման Նարիմանովը, Արտաշես Կարինյանը, Ն․ Կոլեսնիկովան և ուրիշներ։ Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը Անդրկովկասում խորհրդային իշխանության առաջին կառավարական օրգանն էր։ Իր առաջին իսկ դեկլարացիայում այն հայտարարեց, որ ամենասերտ կերպով կապված կլինի համառուսաստանյան կենտրոնական իշխանությունների հետ և, հարմարվելով տեղական պայմաններին, կկենսագործի Ռուսաստանի բանվորա–գյուղացիական կառավարության՝ ժողովրդական կոմիսարների սովետի դեկրետներն ու կարգադրությունները։ Բաքվի ժողկոմսխորը, Վլադիմիր Լենինի անմիջական ցուցումներով, իրականացրեց սոցիալիստական մի շարք միջոցառումներ։ Զինված պայքար մղեց ամբողջ Անդրկովկասում խորհրդային իշխանության համար։ Հակահեղավւոխության դեմ միասնական ճակատ ստեղծելու համար համախմբեց ազգային–ազատագրական ուժերը։ Անդրկովկասի աշխատավորները ակտիվորեն պաշտպանում էին Բաքվի բոլշևիկների հերոսական պայքարը։ 1918-ի գարնանն ու ամռանը աշխատավոր գյուղացիությունը կոմունիստների գլխավորությամբ Բաքվի պրոլետարիատի և կարմիր բանակի զորամասերի օգնությամբ խորհրդայինն իշխանություն հաստատեց Բաքվի, Լենքորանի, Շամխորի, Ղուբայի, Մալյանի գավառներում և Ադրբեջանի մի շարք շրջաններում։ 

  • Հայ-ադրբեջանական արտաքին հարաբերություններն ինչպի՞սի փոփոխություններ կրեցին վերջինիս խորհրդայնացումից հետո

Հայաստանի Հանրապետության հռչակումից անմիջապես հետո՝ 1918 թվականի ամռանը, նորաստեղծ հայկական պետությունը տարածքային խնդիրներ ունեցավ հարևան պետությունների հետ։ Հարավային Կովկասի արևելյան՝ մուսուլմանաբնակ շրջաններում 1918 թվականի մայիսի 27-ին օսմանյան Թուրքիայի օժանդակությամբ ստեղծվում է «Ադրբեջան» անունով պետություն։ Մինչ այդ, այս անվանումը վերաբերում էր Արաքս գետից հարավ ընկած տարածքներին (Ատրպատական), որի բնակչությունը 16-րդ դարից սկսած դառնում էր թյուրքալեզու։ Նորաստեղծ Ադրբեջանը ղեկավարելու էր պանթյուրքական գաղափարախոսության հողի վրա ստեղծված ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունը։ Ուստի, Ադրբեջանի առաջին հանրապետությունը (1918-1920) ընդունված է անվանել նաև Մուսավաթական Ադրբեջան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը կապված էր աշխարհաքաղաքական, ազգային, կրոնական, սահմանային և այլ գործոններով։ Այնուհանդերձ, առանցքային գործոնը տարածքային հարցն էր։ Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց գերազանցապես հայաբնակ Ղարաբաղի (Արցախ), Զանգեզուրի (Սյունիք), Ղազախի սահմանային գավառների (Տավուշ), ինչպես նաև անվիճելիորեն Հայաստանին պատկանող Շարուրի, Նախիջևանի և իսլամադավան բնակչություն ունեցող այլ տարածքների նկատմամբ (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն)։ Երկու կողմն էլ հասկանում էին հիշյալ տարածքների իրական նշանակությունը, որը և անզիջում էր դարձնում պայքարը։ Ղարաբաղում և Զանգեզուրում կատարվող իրադարձություններն անմիջականորեն ազդում էին երկու երկրների փոխհարաբերությունների վրա՝ ժամանակ առ ժամանակ սպառնալով վերածվել ուղղակի պատերազմի։ Ադրբեջանի ռազմական ճնշումը դրսևորվում էր ոչ միայն սահմանային գավառներում ուժի բացահայտ ցուցադրմամբ և Ղարաբաղի ու Զանգեզուրի վրա պարբերական հարձակման փորձերով, այլև, ինչպես ասվեց, Հայաստանի իսլամադավան բնակչության շրջանում քայքայիչ գործունեության ծավալմամբ և թուրք-թաթարական նորանոր խռովությունների կազմակերպմամբ։

  • Զանգեզուրում և Արցախում ովքե՞ր էին գլխավորում հայերի ինքնապաշտպանությունը, ինչպիսի արդյունքների հասան

 ՀՀ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծեցին կառավարություն՝ «Հայրենիքի փրկության կոմիտե» անվանումով։ Զանգեզուրցիները 1920 թվականի փետրվարի 17-ին գրավեցին ներկայիս Մարտունին, ապա Նոր Բայազետը (Գավառ)։ Ապրիլի 2-ին, ապստամբության պարտությունից հետո, հազարավոր գաղթականների ուղեկցությամբ «Հայրենիքի փրկության կոմիտեն» Բաշ-Գառնի-Դարալագյազ ճանապարհով ապաստանեց Զանգեզուրում։

Ստեղծվեց Լեռնահայաստանի կառավարություն՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ։ Երևանից եկող մի շարք առաջարկներից հետո Լեռնահայաստանի կառավարությունը համաձայնություն տվեց Զանգեզուրի հետագա ճակատագրի հարցով բանակցություններ սկսել խորհրդային ներկայացուցիչների հետ։ Այդ նպատակով ՀԽՍՀ կողմից Արտաշես Կարինյանի և Վասիլի Մելնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց՝ Լեռնահայաստանի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։ Սակայն մայիսի 12-15-ին Սիսիանի Ղալաջուղ (այժմ՝ Սառնակունք) գյուղում տեղի ունեցած բանակցությունները դրական արդյունք չտվեցին և դադարեցին. Լեռնահայաստանի ղեկավարները փորձում էին ձգձգել բանակցությունները։

  • Ի՞նչ գիտեք Գարեգին Նժդեհի զանգեզուրյան գործունեության մասին

Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։ Նա շատ մեխ դեր է ունեցել Զանգեզուրի ինքնապաշտպանության ժամանակ: Ըստ նրա կատարած քայլերի և ռազմական գործողությունների Հայաստանը չի զիջել իր դիրքերը:

Posted in Պատմություն

Պատմություն. 28.03-01.04

Առաջին հանրապետության արտաքին հարաբերությունները

Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարավորինս «կրճատումը» թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ։ Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։

Նույն տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին, սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, որը կատարվում էր Ռուսաստանի Տասնմեկերորդ բանակի ուժերով, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրեն ավելի շուտ է սկսվել, քան թուրքականը։ Ավելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դեմ հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիվանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնության։ Լրջագույն և բախտորոշ օգնության։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիյունքում տեղի ունեցավ Հայաստանի պետականության կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպվեց 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով, իսկ ապա՝ նրանից ածանցված Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին պարզապես պարտադրվեց ստորագրելու Ռուսաստանին ենթակա խամաճիկային կազմավորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ, իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը: