Posted in Uncategorized

Տնային Աշխատանք-29.02,Մայրենի

  1. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

  1. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
    Օրինակ՝
    գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրի՛ր, սիրեցե՛ք

Կանչել-կանչի՛ր, կանչեցե՛ք

Նկարել-նկարի՛ր, նկարեցե՛ք

Լսել-լսի՛ր, լսե՛ք

Նստել-նստի՛ր, նստեցե՛ք

Կանգնել-կանգնի՛ր, կանգնեցե՛ք

Զանգել-զանգի՛ր, զանգեցե՛ք

Կապել-կապի՛ր, կապեցե՛ք

Փրկել-փրկի՛ր, փրկեցե՛ք

Կապկպել-կապկպի՛ր, կապկպեցե՛ք

կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատեցե՛ք

կապոտել-կապոտի՛ր, կապոտեցե՛ք

Բ. Խաղալ-խաղա՛, խաղացե՛ք

Սողալ-սողա՛, սողացե՛ք

Կարդալ-կարդա՛, կարդացե՛ք

Գնալ-գնա՛, գնացե՛ք

Մնալ-մնա՛, մնացե՛ք

Գոռալ-գոռա՛, գոռացե՛ք

 

  1. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացի՛ր, հեռացե՛ք

Գոհանալ-գոհացի՛ր, գոհացե՛ք

Վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք

Կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք

Հասնել-հասի՛ր, հասեցե՛ք

Թռչել-թռչի՛ր, թռչեցե՛ք

Մեռնել-մեռի՛ր, մեռե՛ք

Կորչել-կորչի՛ր, կորչեցե՛ք

Փախչել-փախչի՛ր, փախչե՛ք
Բ. Ուտել-կե՛ր, կերե՛ք

գալ-արի՛, եկե՛ք

Տալ-տո՛ւր, տվե՛ք

Լինել-եղի՛ր, եղե՛ք

Տեսնել-տե՛ս, տեսե՛ք

Ելնել-ելի՛ր, ելե՛ք

Արագ ճաշդ կե՛ր:

Շուտ բակից արի՛ տուն:

Հենց հիմա իմ գրիչը ինձ տո՛ւր:

Դու պետք է միշտ պատասխանատու եղի՛ր քո արածի համար:

Տեսե՛ք ինչ քաջ է նա:

Շուտ ելի՛ր տեղիցդ:

 287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք

Հաշվել-հաշվե՛ք, մի՛ հաշվեք

Հանել-հանե՛ք, մի՛ հանեք

Գումարել-գումարե՛ք, մի՛ գումարեք

Գողանալ-գողացե՛ք, մի՛ գողացեք

Բարձրանալ-բարձրացե՛ք, մի՛ բարձրացեք

Խաղալ-խաղացե՛ք, մի՛ խաղացեք

Խոսել-խոսե՛ք, մի՛ խոսեք

Փորել-փորե՛ք, մի՛ փորեք

Գիտենալ-գիտացե՛ք, մի՛ գիտացեք

Մոտենալ-մոտեցե՛ք, մի՛ մոտեցեք

Posted in Uncategorized

Գորգեր.Հետաքրքիր տեղեկություններ

Հայկական տներում այնքան հաճախ ենք տեսնում պատին կախված գորգեր, որ չենք էլ մտածում, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ շատ հին ժամանակներում գորգերը ծիսական իրերի շարքում մեծ դեր ու սրբազան նշանակություն են ունեցել: Հնարավոր է` մեր նախնիները հավատացել են, որ պատից կախված գորգը, որի վրա սրբազան սիմվոլներ կան, ընտանիքը կպաշտպանի չարից, հաջողություն կբերի: Գորգի գործածությունը ներկայումս էլ կարևորվում է. եթե երբևէ Սբ. Պատագի ժամանակ եղել եք Էջմիածնի Մայր Տաճարում, նկատած կլինեք, որ Վեհափառ հայրապետի առաջ գորգ է փռվում և Իջման Սեղանի մոտ կլորիկ մի գորգ է դրվում, որի վրա է կանգնում Վեհափառը երկրպագություն կատարելիս: Բանն այն է, որ եկեղեցում  գորգը մի շարք այլ իրերի` գավազանի, մատանու, պանակեի հետ խորհրդանշում է հոգևոր իշխանությունը: Հայկական եկեղեցիներում գորգեր շատ են օգտագործվում: Այդպիսի մի գորգի մասին մի թուրք ճանապարհորդ հիշատակություն է թողել իր նոթերում:

«էվլիյա Չելդին  գրում է, որ մյուռօրհնեքի ժամանակ եղել է Էջմիածնում ու տեսել, թե ինչպես են Մյուռոնը եփում գորգի վրա: Նա նկատում է, որ գորգը չի բռնկվում: Երբ հարցնում է հոգևորականներին, թե ինչու գորգը չի այրվում, նրան պատասխանում են, որ դա սրբազան գորգ է, քանի որ դրա վրա է ծնվել Հիսուս Քրիստոս»,- պատմում է ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը:

Գուցե նման պատմություններն են առիթ տվել, որ գորգերի մասին լեգենդներ հյուսվեն: Ժողովրդական հավատալիքներում այնքան էին սրբազնացնում գորգը, որ հավատում էին, թե այն կարող է անգամ չբերություն բուժել:   «Երբ գորգն արդեն գործել, վերջացրել էին, տորքից կտրելուց առաջ չբեր կնոջն անց էին կացնում հիմնաթելերի միջով ու պառկեցնում էին տորքի տակ, ապա կտրում էին հիմնաթելերն ու գորգն ընկնում էր չբեր կնոջ վրա: Մարդիկ վստահ էին, որ դրանից հետո այդ կինն արգասաբեր է դառնալու»,- ասում է Աշխունջ Պողոսյանը:

Հնում գոյություն են ունեցել արքայական գորգեր, որոնք հատուկ գործվել են արքաների համար: Այնքան են կարևորվել գորգերը, որ եթե անգամ արքան սենյակում կամ վրանում չի եղել, գորգի մոտով անցնելիս երկրպագել են, ինչպես կխոնարհվեին արքայի առաջ: Բացի այդ` ոչ ոք իրավունք չի ունեցել կանգնել այդ գորգի վրա:

Սիմվոլները

Հայկական գորգերի վրա ամենից հաճախ հանդիպող սիմվոլն Աստծո սիմվոլն է, որը պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Սովորաբար այն պատկերվում է գորգի կենտրոնում: Գորգերի ամբողջ կոմպոզիցիան հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում` Աստված: Շատ է հանդիպում նաև կենաց ծառը: Ինչպես խաչը, արևը կամ աստղը, այնպես էլ կենաց ծառը վիշապագորգ կոչվող տիպում շրջապատված է լինում վիշապանախշերով:

«Նայում ես գորգին ու տեսնում, որ ծառը, ծաղիկը կամ տունը կենտրոնում է, իսկ վիշապները շրջապատելով նրան պաշտպանում են չարից»,-ասում է նկարիչ Միքայել Պետրոսյանը:

Հետաքրքիր է, որ հայկական միջավայրում բացարձակ չարի խորհրդանիշ չկա: Վիշապը տարերքի մարմնացում էր, որ կարող էր լինել և’ չար, և’ բարի: Կան գորգեր, որոնց վրա կարծես պատկերված է չարի ու բարու պայքարը: Հաղթված վիշապներն էլ կարծես փորձում են հեռանալ: Բարու հաղթանակի խորհրդանիշն են դառնում հորիզոնի չորս կողմերը ձգվող Կենաց ծառի ճյուղերը:

Ծիսական նշանակությունը հիմա

Գորգի ծիսական գործածությունը մեկ այլ տեղում էլ ենք տեսնում`  հարսանիքների կամ թաղումների ժամանակ: Նորապսակների թիկունքում կախված գորգը իբր պաշտպանում է չարից ու արգասաբերություն պարգևում: Իսկ մահացածի տակ փռված գորգը նրան դեպի հավերժական կյանք ուղեկցելու կամ կենդանացնելու խրհուրդ ունի. ասում են, որ Շամիրամը Արա Գեղեցիկին մի գորգի վրա էր պառկեցրել և հույս ուներ, որ դա կօգնի Արային կենդանացնել: Ընտանիքից դուրս էլ գորգը պատվելու, հարգանքը ցույց տալու միջոց է. երբ որևէ կարևոր հյուր է ժամանում, օդանավակայանում կարմիր ուղեգորգ է փռվում: Կարմիր ուղեգորգ փռելու սովորություն ունեն նաև կինոարվեստի մրցանակաբաշխություններ կազմակերպողները: Ի դեպ հնում Նախիջևանում միայն կարմիր գրգադաշտ ունեցող գորգեր են նշանակել` տափ` գետին, իբր միայն կարմիր գետինն է սրբազան:

Որքան հին է մեր գորգը

Գորգերի նկատմամբ վերաբերմունքը շատ հին է, ինչպես գորգագործությունն է հին հայոց լեռնաշխարհում: Հայտնաբերված ամենահին գորգը, որը մասնագետները համարում են հայկական, Պազիրիկ գորգն է: 1949թ Լեռնային Ալթայում Պազիրիկի դամբարանից Սերգեյ Ռուդենկոն հայտնաբերեց երկու գորգ: Համեմատաբար պահպանվածը` Պազիրիկ կոչվածն, ուներ 4 քառակուսի մետր մակերես և 1 մլն. 250 հազար հանգույց: Ռուդենկոն գրում է, որ պատկանում է մ.թ.ա 5-րդ դարին և գործվել է Վանա լճի տարածքում:  Գորգը մեր օրերին է հասել, քանի որ դարեր շարունակ եղել է սառույցի մեջ. դամբարանը լցվել է ջրով, որը շուտով սառցակալել է: Այս գորգը բավական լուրջ վեճերի առիթ է տալիս: իրանացիներն ասում են, որ դա իրանական է, թուրքերը վերագրում են իրենց նախնիներին: Հատկապես շատ շատ փաստարկներ կան, որոնք խոսում են նրա հայկական լինելու մասին:  Նախ` այն գործված է հայկական` կրկնակի հանգույցով, ապա ներկված է արարատյան Որթան կարմիրով: Բացի այդ նախշազարդման համակարգն էլ ուրատա-բաբելական է (նման զարդապատկերն շատ են պահպանվել ուրարտական ճարտարապետությունում): Գորգը գտնվում է Էրմիտաժում: Գրավոր աղբյուրներում հայկական գորգի մասին ամենահին հիշատակությունը պատկանում է 5-րդ դարին, սակայն դա չի նշանակում, որ հայկական լեռնաշխարհում այդ ժամանակից են սկսել գորգագործությամբ զբաղվել: Դա է վկայում Հայաստանի հյուսիսից Ստեփան Եսայանի հայտնաբերված տորքի քարե մակետը, որոնք թվագրվում եմ մ.թ.ա. 4-3 դարերին:

Մեր գորգը բարձր են գնահատում

«Ես` Գոհարս, մեղօք լի, հոգովս տկար, նորհաս ձեռամբ իմով գործեցի, ով կարդա մեկ բերան ողորմի զիս, թիվ ՌՃԽԹ»: Այս երկտողը գորգի վրա թողել է, ավելի ճիշտ` գործել է Գոհար անունով մի հայուհի 1699թ: Գորգը նրա անունով էլ կոչվում է Գոհար: Հավանաբար այն նվիրել է եկեղեցուն: Այն որոշ  ժամանակ առևանգել են, ապա Բաթումում վաճառել: Հասցրել են Անգլիա: Երկար ժամանակ Գոհարը հանգրվանել է «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում: Որոշ ժամանակ ապրել է Իսրայելի պետական թանգարանում: Հիմա էլ տնվում է մի ամերիկացու անձնական հավաքածուում: ‎Չնայած` Գոհար գորգը չափերով փոքր է, սակայն բավական թանկ է գնահատվում, ինչպես թանկ են գնահատվում հայկական գորգերն ընդհանրապես: Բերենք մի քանի փոստ. Հայաստանը, ի թիվս այլ իրերի ու գումարի, Արաբական խալի‎այությանը ամեն տարի 20 գորգ էր վճարում: Երբ Որևէ վեճ էր ծագում և պետք էր այն հարթել, պարսիկները կամ արաբները բազմաթիվ նվերներ էին իրար ուղարկում, որոնց մեջ հատուկ շեշտվում էր հայկական գորգերի առկայությունը:  

Posted in Uncategorized

Հայ ժողովրդակա մշաույթ.Հին հայկական գորգեր

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս­կանում ենք ճարտարապետական հուշար­ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշա­կույթի անբաժան մասն է և մեր հպարտու­թյան առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա­րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։

Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետ-արհեստավորները՝ դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշնեը։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին՝  Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն — Գորգագործությունն ու կարպետագործությունն արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե­սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և գորգ, և կարպետ իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե­նին և եվրոպական այլ լեզուների։ 13-րդ դարի իտալացի ճանա­պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու­թյուններում խոսելով հայերի մասին՝ նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։

Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանախշերը չեն մոռաց­վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։

Հայկական զարդանախշերը ժողո­վրդական հնագույն պատկերացում­ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։

Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։

Posted in Ռուսերեն, Uncategorized

Домашние Задание-26.02-Русский Язык

Питнацать первого

Двацатьпятова двинацетого

Десятова Девиатого

Двинацать чеса

пол первого

Сорок первого

Двацатьпятова первого

Восемь чеса

Двацатьпятова девятого

пол одинацать

Двацать десятога

Десят девятого

пол семь

четвертова чеса

десять семтого

два чеса

пол второго

Двацатьпят десятого

 

Posted in Uncategorized

Նվարդ Թումանյան.Հուշագրություն

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***

Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

* * * * * *

Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***

Posted in Uncategorized

Կարճ ինքնաստուգում-26.02

Կարճ ինքնաստուգում:

1.Նկարիր  պատկերի  ¼,  5/6, 2/8 մասը:

1/4
Безымянный

5/6

df

2/8

gddgdf

2.Գրիր չորս հայտարարով մի քանի անկանոն կոտորակներ:

7/6, 8/2,6/3…

3.Գրիր հինգ համարիչով մի քանի կանոնավոր կոտորակներ:

5/7,5/8,5/9…

4.Հաշվիր`

35-ի 5/7մասը:

35:7×5-25

2016-ի 1/8 մասը:

2016:8×1=252

42-ի 3/7 մասը:

42:7×3=18

5.Կրճատիր

45\60=9\12

100\250=50\125

350\700=175\350

99\11=9\1=9

105\200=21\40

300\303=100\101

6.Դասարանում սովորում է 60 աշակերտ,  ընդ որում 2/5 մասը  կազմում են տղաներ:  Քանի աղջիկ է դասարանում սովորում:

դասարան-60աշակերտ

տղա-2/5

Աղջիկ-?

Լուծում

1. 60:5=12

2. 12×2=24տղա

3. 60-24=36աղջիկ

Պատ.՝36աղջիկ

7.

Տեղադրիր թվաբանական գործողությունների նշաններ այնպես, որ ստացվի ճիշտ  

հավասարություն:

1×2+3-4+5=6

Posted in Երաժշտություն, Uncategorized

Ծաղիկների երգը.Մեդիաուրբաթ

imagesԾաղիկների երգը

Սրահի տեսարան. Նոր դպրոցի սովորողները շրջանաձև պպզած են Մարմարյա սրահի կերտրոնում, սպիտակ ֆետրե թրինոցներով
Հնչում է Վիվալդիի տարվա եղանակները՝ Ձմեռ
Հաղորդավար 1 Արման― Ո՞ւր գնացին ծաղիկները…
Հաղորդավար 2 Լիա – Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Գրիգ՝ Առավոտ կամ Առավոտ Լուսո
Հաղորդավար 1. Արման Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց,(շնչառություն) զեփյուռն եկավ

6 տարեկաններ – Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Հաղորդավար 2 Լիա – Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
Բարի Լույսի զանգեր զանգին/
Հաղորդավար 1 Արման նստածների միջով-արթնացնելով
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանա
տեսարան. Երաժշտություն, սրահը արթնանում է, կենտրոնում արևն է
Արևների շարք, երգում են սրահում կանգնածները
Հաղորդավար 1 Լիա Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևներ (5-րդ դասարանցիներ) -Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:

Աղջիկներ (3-րդ դասարնցիներ)
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
Երգ՝ Համբարձում յայլա

Արևներ (5-րդ դասարանցիներ)
— Ա՜յ աղբյուրներ, վ/ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին:

-Էս առուն ջուր է գալի
երգ ներկայացում

Ջրերի 2-րդ դասարանցիներ

Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էս ի՛նչքան ուշ…
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,Ծընկածաղիկ,Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Ամանկոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հով ըստվերում,
Ժայռի տակին, հովիտներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:
Ջրերի խումբը արտասանում է, իսկ մյուսները որպես ֆոն՝ Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Մարե, մարե
Ծաղիկները 1-ին դասարան
— Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև —
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ…

Պար….. Շավալի
Արև (Տաթև Ստեփանյան)
— Սիրո՞ւմ եք ինձ…

երգ ……. Արևը կայնե
Ծաղիկներ (բոլորը)
— Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես…
Հասմիկ Ղազարյան— Ես քեզ հետ եմ ուր որ գընաս…
Արմինե Մնացականյան- Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…
երգ՝ Հաբրբան

Արևնեներ(5-րդ դասարան)
— Ապա եթե ձեզ համբուրե՞մ….

Ծաղիկներ առաջին դասարան
— Ես հաճույքից կըկարմրեմ….
— Ես կըբուրեմ…
— Ես կըմարեմ…

Պար…. Էջմիածին
Արևներ (5-րդ դասարան)
— Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գույնի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ…

երգ…. Ճոր պար

Աղջիկներ
Լիա- Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
-Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր…
Միասնական պարերի շարան

Posted in Ռուսերեն, Uncategorized

Домашния Задание-25.02.2016-Русский язык

 упр.6, 9.

6. Вставьте вместо точек прилагательные.

Какой?

круглый мячик

подвижний велосипед

мальенкий лепесток

Какая?

Интересная кукла

сломонная машина

веселая прыгалка

Какие?

Воздушние шарики

разнацветние игрушки

летающие сомалеты

9. В какую игру играли мальчики? А в какие игры вы играете во дворе?
Какие игры вы любите больше всего?
Посмотрите на рисунки, скажите во что играют дети.

Мальчики играют в мячик.

Я играю в дворе класс,в мяч, в прятки и в резинку.

Мне больше всего нравится играть в резинку.

Дети играют класс,мячик,резинку,прятки,в прыгалке и в жмурки.