Posted in Uncategorized

Մենուա և Արգիշտի շինարարական աշխատանքները

This slideshow requires JavaScript.

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը պետություն էր Հայկական լեռնաշխարհում, 
մ. թ. ա. IX–VII դարերում. ասորեստանյան աղբյուրներում անվանվել է 
«Ուրարտու», տեղական սեպագիր արձանագրություններում`  «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում` «Արարատ»: 
 
Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):
Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։
Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:
Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:
Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:
Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: 
Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:
Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: 
Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:
Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:
Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:
Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  
Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: 
Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):
Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:
Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:
Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ 
Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:
Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:  
Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: 
Վանի թագավորության մշակույթը
Վանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: 
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:
Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:
Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:
Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:
Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:
Posted in Uncategorized

Homework (Հարցեր)

  1. What season is near?
  2. What mother sett on the table?
  3. What troll mother said troll brother?
  4. Who like apple pie very much?
  5. This family wait for winter?
  6. What is there on the apple pie?
  7. What is wear troll brother sweater underneath?
  8. Where stand troll father?
  9. What is warm troll brother?
  10. Where went troll brother?
  11. When troll brother comes home?.
  12. What said troll brother,when troll mother gave chocolate?
Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ

Ճառ բերանի մասին

скачанные файлыԲերան ունեն բոլոր մարդիկ, բայց ոչ բոլոր մարդիկ գիտե”ն թե ինչի համար է բերանը: Ասիքնքն ոմանք իրենց բերանը բացում են և նրանց բերանից թափվում է աղբ, իսկ ոմանց բերանը բացելուց թափվում է գեղեցիկ խոսքեր: Նաև կան մարդիկ ովքեր այնպես են իրենց  բերանը ծռում, որ մայրիկի կամ էլ ուսուցչի սիրտը շայում են և անում իրենց ուզած բանը: Բերանի շնորհիվ կարող են վեճեր և՛ ստեղծել և՛ կանխել: Բերանը դեմքի վրա ծիծաղելի տեսք չի առաջացնում, բայց իր մեջից ծիծաղելի ձայներ կարող են գալ: Օրինակ՝ շան, կատվի, ծաղրածուի, սուլոցի, բադի, հավի ձայներ գալ: Ասում են, որ մարդիկ տաղանդավոր են երգելով, պարելով: Սակայն նրանք սխալվում են , որովհետև  մարդ նաև կարող է տաղանդավոր լինել շեփորի ձայն հանելով,իսկ քանի որ առանց բերանի օգնության դա չի ստացվի, դա բերանի և տվյալ մարդու համագործակցման արդյունքն է: Կամ էլ եթե մարդ կարողանա ջրի ձայն հանել,կարող է բերանի օգնությամբ ներկայացում ստեղծել: Բերանը ոչ մի երկրաչափության պատկերի հետ համեմատել չենք կարող: Պարզեցինք, որ նա նաև յուրահատուկ է այդ հատկությամբ: Այ օրինակ՝ սովորաբար մարդիկ հաճախում են խմբակներ, վճարում գումար,  որպեսզի այդ գործիքից օգտվել իմանան և երգ ստեղծել: Իսկ ես գիտեմ ավելի հեշտ տարբերակ առանց գումարի ուղղակի դու պետք է տիրապետ ես քո բերանին և եթե շատ աշխատես կարող ես յուրաքանչյուր երգ երգել զանազան գործիքների երգեցողությամբ: Այս խոսքս էլ ասեմ և ավարտեմ հորինածս փոքրիկ ճառը: Բերանը նաև ատամների, լեզվի և խոռոչի փոքրիկ, տաղանդավոր տնակն է:

Հեղինակ՝ Սվետլանա Մելքումյան:

Մուտքագրող՝Սվետլանա Մելքումյան:

Posted in Uncategorized

Ուսումնական,աշնանային արձակուրդներ

Ես իմ ուսումնական,աշնանային արձակուրդին շատ բան եմ հասցրել անել:Եռօրյա ճամփորդություն եմ կատարել դեպի Բյուրական:Բյուրականում ալոճ,մասուր և քոլի տանձ եմ հավաքել,կատարել եմ քայլարշավ,որը նաև ինձ կոփել է և արել էնք ընկեր Հարությունյանի հետ մայրենիի ֆլեշմոբ,որն էլ ինձ օգնել է ավելի լավ տիրապետ էլ մայրենի լեզվին:Խաղացել եմ,կարդացել եմ և դիտել եմ մուլտֆիլմ <<Առանց ընտանիքի>> ռուսերեն տարբերակով:Կատարել եմ ուսումնական շաբաթվա տնային առաջադրանքները` նյութ եմ պատրաստել,ռուսերեն,անգլերեն և հայերեն տարբերակով Power Point ծրագրով աշնան մասին և քանի որ ինձ այդ նյութերի համար պետք էին լուսանկարներ նես իմ արձակուրդի մի մասը օգտագործել եմ աշնանային,գունեղ լուսանկարներ անելու համար:

Posted in Ուսճամփորդություն

Եռօրյա ճամբար ընկեր Անահիտի և Ընկեր Հարությունյանի հետ

Եռօրյա ճամբար ընկեր Անահիտի և ընկեր Հարությունյանի հետ

Առաջին օր

Մեր առաջին օրը հոկտեմբերի 21-ն էր: Դե պարզ է,  մենք հավաքվեցինք Նոր դպրոցում: Շարժվեցինք ժամը 09:00-ին: Հազիվ տեղավորվեցինք, բայց կարևորը, տեղավորվեցինք: Ինձ թվում է, ընկեր Անահիտը և  ընկեր Հարությունյանը գիտեիմ, որ ոչ մի երեխա չի նախաճաշել և գիտեին նաև,որ քաղցած կլինեն բոլոր երեխաները: Դրա համար էլ մենք գնացինք քչքչան գետակի մոտ, որը պատված էր բազմազան ուռիներով: Այնտեղ էլ նախաճաշեցինք: Բայց ոչ միայն նախաճաշեցինք, այլ  նաև լուսանկարվեցինք և վայելեցինք գետակի քչքչոցը: Հասանք հանգստյան տուն, որը գտնվում էր Բյուրականի Անտառուտ գյուղում,  մեր իրերը դրեցինք միջանցքում, մոտ մեկ ժամ խաղացինք, ալոճ հավաքեցինք: Գնացինք մեր սենյակները, տեղավորեցինք մեր իրերը; Դե,  քանի որ մեզ հետ կային նաև ուրիշ աղջիկներ, ծանոթացանք նրանց հետ. ո՛չ միայն խոսեցինք, այլ  նաև կատակեցինք, զրուցեցինք և հանգստացանք մինչև ճաշ: Ճաշը եկավ, գնացինք ճաշելու: Իսկ հետո՜… մենք աշնանային պլեներ արեցինք: Այնքան սիրուն նկարներ ստացվեցին, որովհետև այնտեղի աշունն էլ էր գեղեցիկ: Եկավ քնելու ժամը: Որոշեցինք քնել, բայց չկարողացանք, որովհետև վախենում էինք, որ տղաները մեզ վրա մածուկ կանեն: Երկար չդիմացանք և քնեցինք, սակայն մեզ վրա ոչ ոք մածուկ չարեց: Դե, մյուս առավոտը դեռ առջևում էր:

Երկրորդ օր՝

Երկրորդ օրը հոկտեմբերի 22-ն էր: Առավոտ էր, մենք արթնացանք: Սովորաբար, երբ մարդիկ արթնանում են, զբաղվում են իրենց հիգիենայով: Դե, քանի որ մենք սովորական մարդ ենք, շարժվեցինք հենց այդպես: Հարդարեցինք տեղերը, լվացինք մեր ատամները, երեսը և հարդարեցինք մեր մազերը: Եվ արդեն գալիս էր սպորտլանդիայի ժամը: Մենք մարզվեցինք, խաղացինք, հետո էլ նախաճաշեցինք: Նախաճաշից հետո գնացինք քայլարշավի ՝ ալոճ և մասուր հավաքելու նպատակով: Գնացինք-գնացինք, բայց արդեն շատ էինք հոգնել, որոշեցինք մի փոքր նստել և հանգստանալ: Հանգստացանք, խոսեցինք, ընթերցանության ֆլեշմոբ արեցինք, շատ զվարճալի պատմություններ հորինեցինք, պատկերացրեցինք երկնքի մեջ տարբեր պատկերեր, խոսեցինք գրքերի մասին, և ընկեր Հարությունյանը պնդեց, որ ինքը Երկարագուլպա Պիպին է, իսկ մենք չդիմադրեցինք և ընդունեցինք, որ ընկեր Հարությունյանը Երկարագուլպա Պիպին է: Շարունակեցինք ճանապարհը, վերջապես հասանք: Շատ էինք հոգնել, մենք հոգնել էինք, իսկ տիկին Հարությունյանը չէր հոգնել: Անմիջապես բարձրացանք մեր սենյակները, մի փոքր հանգստացանք և կրկին գնացինք դուրս՝ ալոճ հավաքելու: Ալոճահավաքը շատ լավ անցավ, տոպրակներով լի վերադարձանք, իսկ մի 3-րդ դասարանցի գտավ եղեգ, և մենք սկսեցինք արտասանել «Վահագնի Ծնունդ» -ը բանաստեղծությունը: Արդեն ընթրիքի ժամն էր, ընթրեցինք և որոշեցինք խարույկ վառել: Խարույկի համար 3-4-5-րդ դասարանցիները ավելի վաղ հավաքել էին փայտեր: Դե ինչ, մեզ մնում էր վառել խարույկը, և մենք վառեցինք, շուրջպար բռնեցինք և սկսեցինք երգել, պարել: Տաքացանք և գնացինք դեպի սենյակները: Արդեն պետք էր քնել, և մենք տաք-տաք քնեցինք, որպեսզի վաղվա օրն էլ լավ անցկացնեինք և ձեզ պատմենք:

Երրորդ օր՝

Երրորդ օրն էլ դե պարզ է,որ հոկտեմբերի 23-ն էր: Դա մեր վերջի օրն էր: Առավոտյան համտեսեցինք հարիսան և շարժվեցինք: Սկզբում  գնացինք  դպրոցը, ծանոթացանք երեխաների հետ,նրանց դպրոցին, բաժանեցինք գրքեր և հրավիրեցինք մեր դպրոց: Օրինակ՝ ինձ շատ դուր եկավ իրենց դպրոցը, ճիշտ է, նրանց դասարանում ընդամենը 8 հոգի էին՝ 4աղջիկ և 4տղա, բայց մեկ է, լավ դպրոց  էր: Հետո գնացինք Անառուտ գյուղի Սբ.Հովհաննես եկեղեցին, մոմ վառեցինք,երգեցինք «Հայր մերը», «Ամեն հայի» երգերը և շարժվեցինք առաջ: Հետո էլ գնացինք Դղեր գյուղի եկեղեցին՝ Սբ.Աստվածածին: Այնտեղ էլ մոմ վառեցինք, սակայն չերգեցինք: Քանի որ մի փոքր քաղցած էինք  այնտեղի փոքիրկ բացատում ճաշեցինք և խաղացինք պախկվոցի: Նստեցինք ավտոբուս և շարժվեցինք դեպի Արշակունիների դամբարանադաշտ: Հասանք,այնտեղ, լուսանկարվեցինք, հիացանք գեղեցիկ կառույցներով և քանի որ արդեն մեր ճամփորդությունն ավարտված էր, ուղղվեցինք դեպի Երևան:

Իմ գրածից ես վստահ եմ, որ դուք գոնե ինչ- որ չափով պատկերացրեցիք մեր օրերը, հիացաք, բայց նաև ուզում եմ ցույց տալ մեր լուսանկարները:

Լուսանկարներ՝

This slideshow requires JavaScript.

Posted in Uncategorized

Autumn Homework

Ուսումնական աշուն 5-րդ դասարան

Autumn

images (1)

                                                                                     

Կարդա  և գտիր ընդգծված բառերի  նշանակությունը

“Dress warm!” exclaimed Troll Mother.

“I am,” said Troll Brother.

Troll Mother looked at the thin jacket Troll Brother had on and shook her head.

“I have a sweater on underneath this jacket,” said Troll Brother, lifting up the bottom of his jacket to reveal a big thick sweater.

“Good boy,” said Troll Mother, smiling.

Troll Brother went outside to play and in about half an hour he came back inside.

“That was quick,” said Troll Mother, setting a big mug of hot chocolate on the table.

“Is that for me?” asked Troll Brother with a big grin on his face.

“Yes dear,” said Troll Mother.

“Oh good,” said Troll Brother. “I sure need this to warm me up. It is really cold outside today.”

“It is going to be winter soon,” said Troll Mother.

“Yes,” said Troll Brother. “There weren’t even any leaves on any of the trees. Everything is so bare looking.”

“Winter is nera,” said Troll Mother. “However, right now, we can enjoy what is left of the autumn season.”

“How?” asked Troll Brother.

“We can have a nice fresh slice of warm apple pie,” said Troll Mother.

“Yummy!” exclaimed Troll Brother. “I love apple pie!”

“Well then here you go,” said Troll Mother, giving Troll Brother a large slice of apple pie with a scoop of ice cream on it.

“I love autumn,” said Troll Brother.

“Me too,” said Troll Daddy standing in the doorway. “Now, where is my slice?”

Scoop-փորված փոս

slice –ինչ որ իրի պատառ

grin-քմծիծաղ

to revealբացահայտել

lifting up –բարցրացնել

underneath-տակը

exclaimed-բացականչել

  1. Քեզ դուր եկա՞վ տեքստը, ինչո՞ւ (օդտագործիր տեքստի բառերը, կամ օգտվիր բառարանից)

I like this history,because very interesting.I like this family,beacause they enjoy the atumun and wait the winter. 2. Տեքստից դուրս գրիր բառեր, որոնք  ունեն հոմանիշեր և հականիշեր

օր.՝ large-big- huge- small-little

warm-ant.cold syn.hot

smiling-ant.mourn syn.laugh

good-ant.bad syn.well

came-ant.go

big-ant.small syn.large

dear-ant.hateful

look-ant.don’t look syn.watch

left-ant.right

love-ant.hate syn.like

  1. Ինչ հագուստ է հագել տեքստի հերոսը

The hero wear a thik sweater and jacket.

  1. 4. Այս ներոհիշյալ հագուստներից որոնք են աշնանային, ընդգծի՛ր

shorts, hat, boots, shoes, gloves, jumper, T-shirt, shirt, sweater, blouse, sandals, sunglasses, suit, dress, skirt, socks, tights, scarf, coat, roll-neck sweater

  1. Աշունը ինչպիսին է

sunny, hot, frosty, cold, cool, warm, cloudy, misty, bright

  1. Սիրում ե՞ս աշուն, ինչո՞ւ, գրի՛ր

I like autumn,beacause autumn colorful,beautiful and magical.

  1. Ֆոտոխցիկով նկարիր Երևանյան աշունը, պատմիր այդ մասին և ֆիլմ կամ պրեզենտացիա պատրաստիր.

This slideshow requires JavaScript.