Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 25.10.19

Այլ բանաստեղծությունների ընթերցում. «Անապատում, միրաժի մեջ մի բեդվին», , «Քնքուշ լուսնի շուշան-փոշին…». «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով…» և այլն։

Վերլուծական շարադրանք գրիր Իսահակյանի բանաստեղծությունների շուրջ։ Ուշադրություն դարձրու նրա բառապաշարին, համեմատություններին, փոխանունություններին։ Ինչպես է պատկեր ստանում, ինչ որոշիչներ է օգտագործում այդ պատկերները գունեղ ու տպավորիչ դարձնելու համար։

Կարդալով Իսահակյանի բանաստեղծությունները կարող եմ ասել, որ նա իր ստեղծագործությունները կարդալով կարող ենք միանգամից հասկանալ, թե նա ինչ է զգացել: Չնայած նրան, որ իր բանաստեղծությունները տեղ-տեղ դժվար ընկալելի են, ամեն դեպքում ես սիրում եմ նրա բանաստեղծությունները: Նա իր բանաստեղծություններում օգտագործում է շատ հարուստ բառապաշար, բառեր, որոնք շատ հազվադեպ կարող ենք հանդիպել: Նա իր ամեն բանաստեղծության մեջ այնպես է նկարագրում ամեն ինչ, որ յուրաքանչյուր ընթերցող պատկերացնում է շատ լավ իր նկարագրածը, պատկերացումը: Նա այնպիսի բառերով բնութագրում, նկարագրում, որ անհնար է առանց պատկերացնելու ընթերցել և անցնել առաջ:

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. Տնային աշխատանք

Էլեկտրական հոսանքի աղբյուրները և ազդեցությունները

Եթե լիցքավորված էլեկտրաչափի մետաղե գունդը միացնենք չլիցքավորված էլեկտրաչափի գնդին մետաղալարով, որին միացված է էլեկտրական լամպ, ապա կստանանք կարճատև լուսարձակում՝ այսինքն կարճատև հոսանք: Հոսանքը կտևի այնքան ժամանակ, մինչև էլեկտրաչափի լիցքերը հավասարվեն:

Screenshot_1.png

Որպեսզի հոսանքը տևական ժամանակ գոյություն ունենա, անհրաժեշտ է հոսանքի աղբյուրի առկայություն: Հոսանքի աղբյուրը հատուկ սարք է, որը հաղորդիչում էլեկտրական դաշտ է առաջացնում: Առաջին պարզագույն հոսանքի աղբյուրը, որը մինչ այժմ գործածվում է, գալվանական տարրն է, որն այդպես է կոչվում ի պատիվ իտալացի կենսաբան, բժիշկ Լուիջի Գալվանիի: Գալվանական մարտկոցները միանվագ օգտագործման հոսանքի աղբյուրներ են: Ավտոմեքենայում, բջջային հեռախոսներում մեծ կիրառություն ունեն բազմակի օգտագործման հոսանքի աղբյուրները՝ լիցքակուտակիչները (ակումուլյատորները), որոնք կարելի է լիցքավորել և նորից օգտագործել:

Հոսանքի ցանկացած նմանօրինակ աղբյուր երկու բևեռ ունի՝ դրական (+) և բացասական (-): Այդ բևեռների մոտ կուտակված տարբեր լիցքերը պայմանավորված են հոսանքի աղբյուրի ներսում ընթացող քիմիական ռեակցիաներով: Ռեակցիաները տեղի են ունենում հատուկ լուծույթի մեջ խորասուզված հաղորդիչների՝ էլեկտրոդների միջև: Դրական էլեկտրոդն անվանում են անոդ, իսկ բացասականը՝ կաթոդ: Եթե հաղորդալարերի միջոցով հոսանքի սպառիչը՝ օրինակ լամպը կամ զանգը միացվի հոսանքի աղբյուրին, ապա նրանց միջով հոսանք կանցնի՝ լամպը կլուսարձակի, զանգը կհնչի:

 

0004-004-Vyberite-pary.png

Հոսանքի աղբյուրը և հոսանքի սպառիչը միացված հաղորդալարերով կազմում են էլեկտրական շղթա: Էլեկտրական շղթաները ներկայացնող գծագրերը կոչվում են էլեկտրական սխեմաներ: Էլեկտրական շղթայի յուրաքանչյուր տարր սխեմայում պատկերվում է հատուկ պայմանական նշանով: Նշաններից մի քանիսը ներկայացված են աղյուսակում: Շղթաները բացի հոսանքի աղբյուրից և սպառիչներից, պարունակում են անջատիչներ, որոնց միջոցով կարելի է բացել կամ փակել շղթան՝ կարգավորելով հոսանքի անցումը, և չափիչ սարքեր՝ չափումներ կատարելու համար: Շղթայում էլեմենտները միմյանց կարող են միացվել հաջորդական կամ զուգահեռ: Բացի հոսանքի քիմիական աղբյուրից կան նաև հոսանքի ֆիզիկական աղբյուրներ, որտեղ մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային և այլ էներգիաներ փոխակերպվում են էլեկտրականի: Այդպիսի հոսանքի աղբյուրի օրինակ է էլեկտրական գեներատորը:

 

 

Posted in English, Uncategorized

Homework. 25.10.19

22

My fairyis Zarina…

Zarina the Pirate Fairy.

Curious to learn more about pixie dust and what it could potentially do, Zarina secretly set about conducting her own experiments in defiance of Fairy Gary’s orders to never tamper with pixie dust, and in the process innovated pixie dust alchemy.  When one of her creations accidentally damages the Pixie Dust Distribution Depot,  she offers to help fix the damage, but Fairy Gary tells her not to come back at all and that she is no longer a dust-keeper.  Zarina leaves Pixie Hollow and joins up with a crew of pirates, where she promises to make their ship fly so that they can leave Never Land.  The crew makes Zarina their captain.

A year after her departure from Pixie Hollow, she returns to steal the blue pixie dust from the Pixie Dust Distribution Depot, using poppies grown with alchemized garden-talent dust to put the other fairies to sleep.  She succeeds in stealing the dust and taking it back to her crew, where she uses it to finish creating a new pixie dust tree inside Skull Rock.  However, once the new tree is working she is immediately betrayed by her crew, who never intended to let her remain captain any longer than they had to.  She is taken captive by James Hook who puts her in his fairy lamp, but she is rescued by Tinker Bell and her friends who have come looking for the blue pixie dust.  Zarina helps the others take the blue pixie dust back from Hook and his crew.

Upon returning to Pixie Hollow, Zarina is greeted warmly by Fairy Gary and welcomed back.  Tinker Bell informs Fairy Gary and Queen Clarion that Zarina has now mastered her new skill.  Upon being asked by Fairy Gary whether this special talent of hers has a name, she answers: “Alchemy.  Pixie Dust Alchemy.”

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 25.10.19

Առաջադրանքներ.

1. Գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ (ա խոնարհում, չեզոք, պարզ) , բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (ե խոնարհում, ներգործական, պարզ) , իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր (ա խոնարհում, չեզոք, պարզ)  կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ (ե խոնարհում, ներգործական, պարզ), որ սպանեմ ես էդ հըրեշին։

***

Է՜յ, հըսկեցե՛ք (ե խոնարհում, ներգործական, պարզ), ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք (ե խոնարհման, չեզոք, պարզ), առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր (ա խոնարհում, ներգործական, պարզ) ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

2. Գտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

  • Լինեի – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
  • Գայիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
  • Անցնեիր – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ
  • Նայեինք – ըղձական, անցյալ, ներգործական, պարզ
  • Ժպտայինք – ըղձական, անցյալ, չեզոք, պարզ

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

  • փոխել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական
  • գնալիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք
  • փաթաթած – հարակատար դերբայ
  • ընկնելու – անորոշ դերբայ, սեռական, չեզոք
  • երկարած – հարակատար դերբայ
  • անցնելիս – անորոշ դերբայ, գործիական, չեզոք
  • բախելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական
  • դնելով – անորոշ դերբայ, գործիական, ներգործական
  • կուզի – ենթադրական
  • կկշռեր – ենթադրական
  • կանցներ – ենթադրական

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

  • պիտի գա – հարկադրական, չեզոք
  • հագած – հարակատար, ներգործական
  • ճառագած – հարակատար, չեզոք
  • պիտի ժպտան – հարկադրական, չեզոք
  • պղծել – անորոշ դերբայ, ուղղական, ներգործական
  • պիտի գովեն – հարակդրական, ներգործական

 

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. 21-25.10.19. Տնային աշխատանք

Էլեկտրական հոսանք

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր: Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում: Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են՝

  1. ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
  2. էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն: Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

current.png

Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը: Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը: Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.

1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է:

napryag1.gif           heat1.gif

2. Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսանքի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:

0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg

3. Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:

amper1.gif

4. Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 21-25.10.19

Урок 1

Домашнее задание: прочитать 1 и 2 части рассказа Бредбери “ Лед и пламя”

тема:    Экстремальные природные условия на планете привели к тому, что люди стали взрослеть и стариться всего за восемь дней. Они же препятствуют тому, чтобы люди могли добраться до космического корабля, который защитит их от этого пагубного воздействия и в итоге продлит жизнь.

Урок  2

Домашнее задание: дочитать остальные части рассказа Бредбери “ Лед и пламя”  и в блоге написать о вашем понимании рассказа, полученном впечатлении.

Этот рассказ был довольно долгим и трудным, но интересным. Рассказ был о том, как Сим хотел найти способ, чтобы продлить жизнь, потому что в планете в которой они жили жизнь длилась всего лишь 8 дней. Я думаю, что писатель с помощью рассказа хотел сказать, что не надо быть эгоистом. Сим мог бы жить в коробле с Лайт и не пойти за спасением людей, но он не был эгоистом, не думал только о себе и пошел за людьми. Я полюбила рассказ, рассказ правда был долгим, но чем-то учит читателя.

 

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. Սիմոն Զաքյան

Սիմոն Գևորգի Զաքյանը խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար է եղել։ ԽՄԿԿ անդամ է եղել 1920 թվականից։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, խորհրդային կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը ԱդրբեջանումՀայաստանում և Վրաստանում։ 1923 թվականին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում (1923-1926)։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։ 1935 թվականից տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար։ 1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքերի կազմում էր։ Զաքյանը եղել է 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը։ 1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար և մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում։ Մահացել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից։ Թաղված է Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Երևանի կենտրոնում նրա անունով կա փողոց։

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու. 23.10.19

Առաջադրանքներ

1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը։

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։

Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պճրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայլփլում էին ակնախտիղ լույսով։

Դահլիճը լուսավորված էր ինը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։

Որոտընդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչուն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։

Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևիցե վիշտ չէին տեսել, որևէ տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ընդունելու եկող տարին։

Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին, որ ներս էին խցկվել և կծկվել դռան մոտ։

Զարհուրելի բան է աշխարհը,- ասաց ընկերներիցս մեկը,- քանի դեռ աղքատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։

2. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։

Դիմավորելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լուսավորված – հարակատար, ածանցավոր, կրավորական

Պարել – անորոշ, պարզ, խոնարհումը ե, չեզոք

Ընդունելու – անորոշ, սեռական հոլով, պարզ, ներգործական

Լինել – անորոշ, պարզ, չեզոք

3. Կարմիր գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։

Փարիզում – ներգոյական, ի արտաքին

Ընկերներից – բացառական, ոջ արտաքին

Հասարակությամբ – գործիական, ա ներքին

Կանայք – ուղղական, ոջ արտաքին

Մատանիների – սեռական, ու արտաքին

Ջահերով – գործիական, ի արտաքին

Ծիծաղ – ուղղական, ի արտաքին

Տարին – հայցական, վա արտաքին

4. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Շքեղ – հարաբերական, դրական

Ընդարձակ – որակական, դրական

Փոքր – որակական, դրական

Հսկա – որակական, դրական

Սովալլուկ – չունի

Պայծառ – որակական, դրական

Տխուր – որակական, դրական

Զարհուրելի – որակական, դրական

Երջանիկ – որակական, դրական

5. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Մի քանի – անորոշ

Նրանց – անձնական, երրորդ դեմք, սեռական հոլով,

Մեկը – անորոշ

Յուրաքանչյուր – որոշյալ

Բոլորի – որոշյալ, սեռական հոլով

Երբևէ – անորոշ

Որևէ – անորոշ

Այստեղ – ցուցական

Նույն – ցուցական

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 21-25.10.19. Տնային աշխատանք

Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմի տարիերին:

  •  Գրավոր ներկայացրե′ք պատերազմի ավարտը և  փորձեք գնահատել հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմում:

Պատերազմը ավարտվեց այնպես, որ Գերմանիան անձնատուր եղա: Հայ ժողովուրդը իր մեծ ներդրումն է ունեցել Հայրենական պատերազմում: Տարբեր երկրներից ընդհանուր մասնակցեցին մոտ 600 հայեր, կռվեցին բոլոր ռազմաճակատներում, շատ զոհեր ունեցան, բայց մինչև վերջ ունեցել են իրենց ներդրումը: Շատ հայ հերոսներ կային, որոնք ներդրումն ունեին իրենց և կոչումներ էին ստացել: Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել Հայրենական պատերազմում, օգնիչ ուժ է եղել: