Posted in Գրականություն

Գրականություն. 30.11.2021

Գրիգոր Զոհրապ՝ 

«Այինկա»

Այինկա նովելտ մի սիրո պատմություն էր: Տվյալ գյուղում իրականացվում էր այինկայի վաճառք, որը ծխախոտ էր և ոչ օրինական, քանի որ հարկեր չէին վճարվում պետությանը: Հակուբուսը ընտանիքի մի եղբայրն էր, որը զբաղվում էր այդ գործով, իսկ Սահակը մյուս եղբայրն էր, ով ընտրել էր օրինական ճանապարհը և դարձել ոստիկան՝ դուրս գալով այինկաճիների դեմ: Պերճուհին՝՝ գլխավոր հերոսուհին, սիրահարված էր Սահակին, սակայն ընտանիքի պարտադրանքով նշանվում է Հակուբուսի հետ, սակայն թաքուն հանդիպում Սահակի հետ: Նրանց հանդիպման ժամանակ Պերճուհին ասում է, որ նրան մոռանա, որովհետև ուրիշի նշանածն է, չնայած, որ սիրում է Սահակին: Սահակը հեռանում է, և երբ նրան փոխհրաձգության ժամանակ սպանում են, այդ ժամաակ նոր Պերճուհին որոշում է նշանը ետ տալ և սևավորվում է՝ հասարակությունից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ Պերճուհին սխալ էր թույլ տվել նշանվելով Հակուբուսի հետ, քանի որ, եթե նա ուներ այդքան համարձակություն նշանված լինելով հանդիպել Սահակին, ապա հաստատ կունենար համարձակություն դեմ գնալու ծնողներին և ամուսնանալ իր սիրած մարդու հետ: Հետո կարծես նա փոշմանում է իր գործած սխալի համար, և չնայած նրան, որ նա ոչինչ չէր կարող փոխել, միևնույն է ետ տվեց նշանը:

«Զաբուղոն»

Զաբուղոն գող էր, շատ ճարպիկ այդ հարցում, չնայած դրան՝ սիրված: Նա սիրահարված է լինում Վասիլիկ անունով մի աղջկա, ում հետ շուտով նշանվում է: Մի օր գողության ժամանակ նրան տեսնում են, ոստիկանություն կանչում և նա բանտարկվում է յոթ տարով: Վերջապես կարողանալով փախուստի դիմել նա գնում է Վասիլիկի մոտ, սակայն տեսնում է նրան ուրիշի հետ, այդ պահին նրա մեջ վրեժ է արթնանաում, և նա ցանկանում է սպանել երկուսին էլ, սակայն ի վերջո ցած է դնում դանակը, հավաքում իրեն և չի գործում այդ ճակատագրական սխալը: Վասիլիկը դավաճանեց Զաբուղոյին մի ապրզ պատճառով, որ նրան սկզբից էլ դուր չէր եկել Զաբուղոյի վարած կյանքը և դրանից էլ անհանգստանալով, գուցե նաև հիասթափվելով նա արել էր այդ քայլը: Զաբուղոյին չեմ մեղադրում, նույնիսկ նրա քայլը վերջում, երբ ետ կանգնեց իր վրեժից, շատ ողջունելի է: Շատ կարևոր է տաք գլխով որոշումներ չկայացնել և ունենալ նույնպիսի ուժեղ կամք, որքան Զաբուղոն:

«Ճիտին պարտքը»

Պատմվածքի հերոսը նախկին վաճառական էր, ով չէր կարողանում ապահովել իր երկու դստրերի ապրուստը։ Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գնում է Պոլիս, որից հետո նրան գտնում են ինքնասպան եղած։ Ես կարծում եմ պատճառն այն էր ինքնասպանության, որ նա չէր կարողանում ապահովել իր աղջիկներին և անելանելի վիճակից դիմեց այդ քայլին։ Նա պարզապես փախավ դժվարությունից և ընտրեց հեշտ ճանապարհ։ Արդյոք նրա մտքով չէր անցնում, թե ինչ պետք է անեն ինչ դուստրերն իր մահից հետո։ Յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, պարզապես այն միշտ չէ, որ հեշտ է տրվում։ Նա պետք է պայքարեր, մի ձև գտներ, որպեսզի կարողանար գումար վաստակել։

«Փոստալը»

Պատմվածքում սպասուհիների միջնորդուհին սպասուհի թ գտնում հարուստ կանանցից մեկի համար։ Հաճին ինքն էլ ժամանակին եղել է սպասուհի, ստնտու, լվացարար: Ծառայության բոլոր աստիճաններով անցել է Պոլսի բոլոր տներում և այժմ հասել է անկախության: Տիգրանուհին՝ աղախինը, կորցրել էր հորը և մորը և ամուսնացել: Ղազար աղայի տղան շուտով սկսում է կատակներ անել Տիգրանուհու հետ, փորձելով նրան, որպես թե անզգուշությամբ, իսկ Տիգրանուհին հասկանում է նրա միտքը և ետ քաշվում։ Ի վերջո երիտասարդը բացեիբաց ներկայացնում է իր պահանջը: Տիգրանուհին ամեն բան պատմում է հանըմին: Սուրբիկ հանըմը զարմանում է, չի հավատում: Հետո ասում է, որ երեկոյան կխոսի որդու հետ: Հետո Տիգրանուհին ավելի մեծ աշխատավարձ է ստանում՝ հասկանալով, որ սա միայն իր աշխատանքի դիմաց չէ: Երկու տարի տևում է այս կյանքը, մինչև Տիգրանուհին հղիանում է։ Սուրբիկ հանըմը նրան կոչում է «փոստալ» և մեղադրում, որ իր տունը քանդել է: Հաճին խորամանկ է և հասկանում է, որ Սուրբիկ հանըմը չի ցանկանա, որ իր որդու պատմությունը տարածվի և որոշում է օգուտ քաղել դրանից: Տիգրանուհու ամուսինը մահանում է, չնայած նա մեծ ցավ չի զգում չճանաչաց ամուսնու մահից: Ինքը աշխատում է, երեխային էլ թողնում է օտար կնոջ մոտ, և մի օր էլ իմանում է նրա հիվանդ լինելու մասին: Հասնում է երեխայի վերջին շնչին: Սրանից հետո իր աշխատած ամսեվարձը երեխային գերեզման պատվիրելու և շինելու վրա է ծախսում: Այս պատմվածքը շատ տխուր այնքանով, որ երկու չգիտակից մարդկանց պատճառով տուժեց նորածին երեխան, ով ոչնչում մեղավոր չէր։ Այդ կինը միայն իր փառքի մասին մտածելով վռնդեց Տիգրանուհուն, չմտածելով ապագայի մասին։ Իսկ աղան նույնիսկ համարձակություն չունեցավ խոստովանել իրականությունը։ Տան տիրուհին գերադասեց իր փառքը, քան մարդկային ճակատագիրը, իսկ աղան պատասխանատվություն չկարողացավ վերցնել իր արարքների համար։

«Այրին»

«Այրին» պատմում էր մի երևույթի մասին, որն առաջ շատ արդի է եղել: Մարտիրոսը՝ գլխավոր հերոսը, ամուսնանալուց որոշ ժամանակ անց թողել էր իր կնոջը՝ Զարդարին, և գնացել Պոլիս աշխատելու: Նա այնտեղ աշխատում է, ամուսնանում է ուրիշ կնոջ հետ՝ մոռանալով իր ընտանիքի մասին, որը թողել է հայրենիքում: Իսկ Զարդարը ամեն օր, նույնիսկ մինչև խոր ծերություն վստահ լինելով, որ ամուսինն իրեն մոռացել է միևնույն է գնում էր այնտեղ, որտեղ ճանապարհել է Մարտիրոսին այն հույսով, որ կտեսնինրա վերադարձը: Նովելի վերնագիրը <<Այրի>> է, սակայն ամբողջ պատմվածքում պատմվում է Մարտիրոսի կյանքի մասին Պոլիսում, իսկ հետո վերջում նոր տանում է այնտեղ, որտեղ նրան սպասում է իր կինը՝ Զարդարը, և պարզաբանում, թե ինչու է նա այրի:

Գրիգոր Զոհրապի կենսագրական հետաքրքիր փաստեր՝

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։ 1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։ Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։ Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։ 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Երբ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։ Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 29.11.2021

  1. Գոյականի հոգնակի թվի կազմությունը հայերենում և այլ լեզուներում
    -հոգնակիի կազմության տարբերությունները ո՛ր հատկանիշներից ելնելով են լինում, -բացառությունները՝ համեմատել, եզրակացության գալ։

Հայերենում գոյականի հոգնակին կազմվում է եր-ով և ներ-ով: Միավանկ գոյականները ստանում են -եր վերջավորությունը, իսկ բազմավակերը՝ -ներ: Կան միավանկեր, որոնք ստանում են -ներ վերջածանցը, քանի որ նախկինում ունեցել են ն վերջածանց, որը հոլովման դեպքում ի հայտ է գալիս, օրինակ՝ մուկ-մկներ, ձուկ-ձկներ: Բազմավանկներ կան, որոնք ստանում են -եր վերջածանցը այն պատճառով, որ վերջին արմատը միավանկ է: Մյուս բոլոր լեզուներում գոյականի հոգնակին ունի իր կանոնները ու բացառությունները: Անգլերենն ու հայերենը նման են իրենց կին և տղամարդ բառերով՝ կանայք-տղամարդիկ, women-men:

2. Կազմել տրված գոյականների հոգնակին․
պատգամախոս, գծանկար, կողակից, եզրագիծ, պարտավորագիր, սկզբնատառ, եզրանախշ, մարզպան, հայագետ, պարերգ, կնքահայր, գրչատուփ, ծառաշարք, խաչքար, դասալիք, հրթիռ, ուղեկցորդ, արջաբույն, վիպագիր, ժամանակացույց, ժանր, սպի, շտաբ, աստղ։

Պատգամախոս -պատգամախոսներ

Գծանկար – գծանկարներ

Կողակից – կողակիցներ

Եզրագիծ – եզրագծեր

Պարտավորագիր – պարտավորագրեր

Սկզբնատառ – սկզբնատառեր

Եզրանախշ – եզրանախշեր

Մարզպան – մարզպաններ

Հայագետ – հայագետներ

Պարերգ – պարերգեր

Կնքահայր – կնքահայրեր

Գրչատուփ – գրչատուփեր

Ծառաշարք – ծառաշարքեր

Խաչքար – խաչքարեր

Դասալիք – դասալիքներ

Հրթիռ – հրթիռներ

Ուղեկցորդ – ուղեկցորդներ

Արջաբույն – արջաբներ

Վիպագիր – վիպագիրներ

Ժամանակացույց – ժամանակացույցներ

Ժանր – ժանրեր

Սպի – սպիներ

Շտաբ – շտաբներ

Աստղ – աստղեր

3. Դրվատել, պախարակել, զգլխիչ, դեռափթիթ, դժխեմ, ժանտ, մեծատուն, սնապարծ, խանդաղատանք, սեթեւեթանք, ստույգ, անհեթեթ, աստանդական, ասպնջական, վանատուր, դրացի, կողակից բառերի բացատրությունները գտիր բառարաններից, գրառիր քո բլոգում։ Պատրաստվիր «Այլ կերպ» խաղի՝ տրված բառերով։

Դրվատել – գովել, գովաբանել

Պախարակել – վատ արարքի համար նախատական խոսքեր ասել, պարսավել

Զգլխիչ – գլխին խփող, հարբեցնող

Դեռափթիթ – նոր փթթող, նոր ծաղկող, մատաղ, մանկահասակ

Դժխեմ – չարաբարո, դժնի, ժանտ, անագորույն

Ժանտ – դաժանություն՝ անողոքություն պարունակող արտահայտող

Մեծատուն – հարուստ, ունևոր, մեծահարուստ

Սնապարծ – անհիմն գոռոզություն ունեցող, պարծենկոտ, գոռոզամիտ

Խանդաղատանք – քնքշության՝ գորովանքի զգացմունք, գորով, սեր

Սեթևեթանք – աչք ծակող պճնանք՝ զարդարանք, պչրանք

Ստույգ – ճշգրիտ, ճիշտ, ճշմարիտ, այնպիսին, որ համապատասխանում Է սահմանված՝ հաստատված՝ նախատեսված պահանջին՝ տվյալին

Անհեթեթ – տխմար, անիմաստ, անմիտ

Աստանդական – այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող

Ասպնջական – հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող

Վանատուր – հյուրընկալ, իր մեջ՝ իր գիրկն ընդունող, տեղ տվող, հովանավորող

Դրացի – հարևան

Կողակից – միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից

Posted in Իրավունք, Uncategorized

Օ.Ջ. Սիմփսոնի գործը. իրավունք

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ, որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։

Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։ Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։ Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը։ Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ: Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա-ինու ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։ Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին (հունիսի 12-ին՝ ժամը 22։00-23։00-ին) եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։ Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց (ձախը գտնվել է հանցագործության վայրում)։
Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը հունիսի 17-ի առավոտյան ժամը 11։00-ին։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը։ Այս նամակը հետագայում շատերի կողմից մեկնաբանվել է որպես հրաժեշտի հաղորդագրություն նախքան ինքնասպանությունը։

Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Հենց այդ օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ։ Սիմփսոնին չեն ձերբակալել, քանի որ նա իր գլխին ատրճանակ էր պահել և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը մոտացել է իր մոր տանը, ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան դուրս գալ մեքենայից, և բերման է ենթարկվել 20։45-ին։

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվել է դատը, որից առաջ Սիմփսոնը հայտարարել էր, թե կվճարի «500 հազար դոլար այն մարդուն, ով կգտնի իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքը»։

Սկզբում մեղադրողի կողմից ելույթ ունեցավ վարորդ Ալան Փարկը, որին Սիմփսոնը հունիսի 12-ի չարաբաստիկ օրը կանչել է իր տուն, որպեսզի նա իրեն տանի օդանավակայան։ Վարորդը պատմեց, որ նա մոտեցել է Սիմփսոնի տանը 22։22-ին, բայց ոչ ոք չի բացել դուռը։ Սակայն Փարկը չի ցանկացել հեռանալ առանց պատվերը կատարելու և շարունակել է անընդհատ դուռը զանգել՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կբացի։ Այդպես շարունակվել է մինչև երեկոյան 11-ը։ Հենց այդ ժամանակ վարորդը տեսավ, թե ինչպես է տան մյուս կողմից ներխուժող քայլվածքով մոտենում մի տղամարդ, որի դեմքը նա չկարողացավ տեսնել։ Սակայն պաշտպանող կողմը միանգամից առաջ բերեց այդ մեղադրանքի հակափաստարկները։ Սպանությունը տեղի է ունեցել 22։15-ին, իսկ 22։20 Սիմփսոնի հարևանները նրա Ռոլս Ռոյս մակնիշի ավտոմեքենան տեսել են տան կողքի կայանատեղիում։ Դրանից հետո, Սիմփսոնի հարևան Կատո Կելինայի խոսքերով, 21։00-21:37 նրանք Սիմփսոնի հետ գնացել են համբուրգեր գնելու։ Բացի այդ, պաշտպանող կողմը իր ձեռքերում ուներ ևս մեկ ապացույց․ 22։00-22։10 ընկած ժամանակահատվածում Սիմփսոնը հեռախոսազանգ է ունենցել իր սիրուհի Փոլ Բարբերեի հետ։ Եվ չնայած այդ ժամանակ նա տանը չէր, բայց հեռախոսային կայանը ֆիքսել է այդ զանգը։

Հունիսի 12

18:30: Բրաունը իր դստեր համերգից հետո ընթրում էր իր ընկերների և ընտանիքի հետ Բրենվուդի ռեստորաններից մեկում, որտեղ որպես մատուցող աշխատում էր Գոլդմանը: Պատահաբար Բրաունի մայրն իր ակնոցները մոռանում է ռեստորանում և Գոլդմանը այն տանում է Բրաունի տուն:

22:41-22:45: Բրայն Կելինը, ով Սիմսոնի հարևանն է և բնակվում է մի քան մղոն հեռավորության վրա, լսում է աղմուկ պատի հակառակ կողմից և դուրս է գալիս ստուգելու:

22:50-22:55: Հարևանի շունը սկսում է անկանոն և բարձր հաչալ:

23:01: Ալան Փարկն, ով 22:25-ից սպասում էր նրան վերջապես տեսնում է տանից դուրս եկող Սիմփսոնին: Րոպեներ անց Փարկը նրան տանում է Լոս Անջելեսի օդանավակայան, որտեղից նա պետք է մեկներ Չիկագո:

23:45: Սիմփսոնը մեկնում է Չիկագո:

Հունիսի 13

12:10: Բրաունի շունը ուղեկցում է հարևաններին դեպի մահացած Գոլդմանը և Բրաունը, որոնք դրված էին դարպասի մոտ:

16:15: Սիմփսոնը գրանցվում է Չիկագոյի հյուրանոցներին մեկում:

16:30: Ոստիկանությունը ժամանում է Սիմփսոնի բնակարան նրան տեղեկացնելու Բրաունի մահի մասին, բայց փոխարենը հայտնաբերում է նրա արյունոտ ձին և արյունոտված ձեռնոց, որի մյուս զույգը գտնվել էր Գոլդմանի դիակի մոտ:

10:45: Խուզարկության հրամանը ձեռքին՝ ոստիկանությունը խուզարկում է Սիմփսոնի առանձնատունը և ավելի շատ արյան հետքեր է գտնում գույքի վրա, այդ թվում՝ նրա Բրոնկոյում։

00:00: Բրաունի մահվան մասին տեղեկացվելուց հետո վերադառնալով Լոս Անջելես՝ Սիմփսոնը հասնում է իր առանձնատուն, որտեղ նրան ձեռնաշղթաներ են կապում, իսկ հետո տաnում ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան ժամերով հարցաքննում են:

Սիմփսոնը մեղադրվում է Բրաունի և Գոլդմանի սպանության համար: Երդվյալ ատենակալները լսում են հին ձայնագրված ձայնագրություններ, որոնցում Ֆուրմանը մի քանի ռասայական հայհոյանքներ է հնչեցնում (որը նա հերքել է, որ երբևէ արել է իր խաչաձև հարցաքննության ընթացքում), ինչպես նաև պարծենում է ոստիկանական դաժանության իրագործման մասին: Չորս ժամից էլ քիչ քննարկելով՝ երդվյալ ատենակալները վերադառնում են սպանության երկու հոդվածներով անմեղ դատավճռով։ Սիմփսոնը ազատ մարդ է։

2007 թվականին կասկածյալը հրատարակեց «Եթե ես դա արած լինեի» գիրքը, որը, շատերի կարծիքով, «Սիմփսոնի կրկնակի սպանություն կատարելու խոստովանությունն է»։

Սիմփսոնի գործին է նվիրված «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուստասերիալ-անթոլոգիայի առաջին եթերաշրջանը, որը հեռարձակվել է 2016 թվականի փետրվարին։

Վերլուծություն`
Իմ կարծիքով ապացույցները չափից շատ են, սակայն իմ կարծիքով նա մեղավոր չէր: Նախ ձեռնոցը, որը փոքր էր, իսկ հետո հանցագործության ժամանակ Սիմփսոնը քնած էր։ Պարզապես փաստերը նրա դեմ էի և գուցե դա հատուկ էր արվել, որպեսզի նրան կասկածեն։ Այս գործը նաև հետաքրքիր է այնքանով, որ մեղադրվողը սևամորթ էր, իսկ զոհերը՝ սպիտակամորթ, և ի սկզբանե գործին տվել է ռասայական շեշտադրություն:

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%B4%D6%83%D5%BD%D5%B8%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE

https://www.biography.com/news/oj-simpson-trial-timeline

Posted in Պատմություն, Uncategorized

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը. պատմություն

Սան Ստեֆանոյի պայմանագիրը նախնական պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմը: Ստորագրել են փետրվարի 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևն ու Ա. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը:

Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Բոսնիան և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում: Բուլղարիան (Արլ. Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով: Թուրքական զորքերը դուրս Էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուսական զորքերը մնում էին այնտեղ 2 տարի ժամկետով: Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 մլն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի ղիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հվ. Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը: Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արմ. Հայաստանում: Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արմ. Հայաստանի մի մասի գրավումը ոուսական զորքերի կողմից ազատագրման հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին: 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց Ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթանական հրամանագիրը, որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ: 1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը Ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը): Ծրագիրը, որ ամենայն հավանականությամբ թելադրված էր թուրքական կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին Արմ. Հայաստանի ռուսական գրավումից) մերժվեց: 

Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուսական հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին: Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խնդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային: Ռուսական կառավարությունը համաձայնվեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում: Այսպես երևան եկավ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, որտեղ ասված էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից», «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, Էջ 92): Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը, պայմանագրի 25-րդ և 27-րդ հոդվածների հետ (որոնք նախատեսում էին «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ և արգելում ռուսական բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն՝ հայերի հալածանքը), ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար. Բարձր դուռը պարտավորվում էր Արմ. Հայաստանում անցկացնել բարենորոգումներ, Արմ. Հայաստանի մի մասը (Կարս, Արդահան, Բայազետ, Ալաշկերտի հովիտ և ուրիշ վայրեր) անցնում էր Ռուսաստանին: Սան Ստեֆանոյի պայմանագրով էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, հատկապես այնտեղ սլավոնական պետության (Բուլղարիա) ստեղծմամբ, ինչպես նաև Ասիայում՝ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ:

Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Անգլիայի ու Ավստրո-Հունգարիայի համար, ինչը և հանգեցրեց Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի Բեռլինի կոնգրեսում:

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878 թ-ի փետրվարի 19) վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին:

Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում (Արևմտյան Հայաստանում), ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) համար:

Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից:

Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը:

Posted in Գրականություն

Գրականություն. 26.11.2021

Հաղորդման ունկնդրում, մեկնաբանում

Հաղորդման ընթացքում քննարկվում էր Օտարը վեպը: Խոսվում էր աբսուրդի մասին, թե ինչու էր հերոսը օտար: Օտար էր, որովհետև նա աբսուրդի հասցնող կյանք էր վարում, և դա հասարակությանը դուր չէր եկել: Նույնիսկ վերջում, երբ նրան մեղադրում էին և մահապատժի ենթարկում, դա անում էին ոչ թե սպանության, այլ նրա համար, որ նա իր մորը տարել էր ծերանոց, թաղմանը սուրճ էր խմել, ի ցույց բոլորի չէր հուզվել, ցույց չէր տվել իր տխրությունը: Միակ բանը, որտեղ ես մեղադրում եմ հերոսին դա այն էր, որ վերջում նա չպայքարեց իր կյանքի համար, չարդարացավ, չցանկանացավ գոնե մի փոքր պայքարել, եթե նա այդ ամենն արել էր և թքած էր ունեցել հասարակության կարծիքի վրա, ուրեմն վերջում էլ պետք է անտեսելով բոլորի մեղադրանքները ամեն գնով պաշտպաներ իր շահերը:

Posted in Էկոլոգիա

Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. Մաս 1

2017-2022 թվականների զբոսաշրջության հատվածում ամենակարևորը կետը կարծում եմ այս կետն էր՝

  • 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել
    համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը:

Շատ կարևոր կետ է, որպեսզի զբոսաշրջիկները տեսնեն Հայաստանը, որպես ապահով և խաղաղ երկիր հանգստի համար, ինչպես նաև գրավիչ երկիր, որտեղ կարող են բազմաթի վայրեր այցելել, ուրախ և հիշարժան օրեր ունենալ:

2018 թվականի ծրագրից առանձնացրեցի այս կետը՝

  • Նախատեսվում է առանձնացնել զբոսաշրջային մեծ ներուժ
    ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Բնականաբար ոչ մի զբոսաշրջիկ չի ցանկանա այցելել մի երկիր, որտեղ ոչ մի հետաքրքիր և գրավող բան չկա, իսկ օրինակ՝ փառատոնները, մշակույթային երեկոները, ադրենալին փոխանցող էքստրիմ տուրիզմը գրաում են զբոսաշրջիկին:

2019 թվականի ծրագրից առանձնացրեցի այս կետը՝

  • Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային
    ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը։

Սա շատ լավ միջոց է զբոսաշրջիկին գրավելու համար՝ մատչելի գներ, առանց վիզայի մուտք և ավելորդ խնդիրներից խուսափելու համար մարդիկ հաստատ ցանկություն կունենան այցելելու, քանի որ միշտ հեշտը կլանում է:

2021-2026 թվականների ծրագրից առանձնացրեցի այս կետը, նաև այն բանի համար, որ այն չկար նախորդներում՝

  • Ստեղծվելու է առցանց հարթակ, որի միջոցով օտարերկրյա զբոսաշրջիկներն ավելի դյուրին կկարողանան ձեռք բերել դեպի Հայաստան զբոսաշրջային փաթեները:

Շատ կարևոր դիտարկում է, քանի որ այս դարում, երբ ամեն ինչ առցանց է կատարվում կարևոր է, որ այդ հարթակում լինի ամեն ինչ հասանելի և գրավող, այդպես շատ մարդիկ կտեսնեն և կհետաքրքրվեն տվյալ փաթեթներով և գուցե այն տեսնի մարդկության քսան տոկոսը, որոշի այցելել հինգ տոկոսը, ինչը լավ ցուցանիշ է:

Բոլոր ծրագրերում գրեթե կրկնվում էր էկոտուրիզմ, էքսրեմալ տուրիզմի և այլ տուրիզմների զարգացումը, որը բնականաբար պետք է տարին տարվա վրա զարգանա, որպեսզի զբոսաշրջիկները առիթ ունենան Հայաստան այցելելու, և գրեթե բոլորում նշված էր համաշխարհին աշխարհում ճանաչման մասին կետը, որովհետև այժմ բոլոր երկրները չէ, որ ապահով են զբոսաշրջության համար և այդ հանգամանքը կարելի է որպես առավելություն օգտագործել և գրավել զբոսաշրջիկներին:

Ըստ իս կառավարության ծրագիրը լիարժեք չի իրագործվել: Վերջերս իհարկե էքստրեմալ տուրիզմն է զարգանում տարբեր ձևերով, փորձում են մարզերում հետաքրքիր փառատոններ անցկացնել, բայց դրանք ուշադրություն չի դարձվում, և դրանք դառնում են ոչ այդքան հետաքրքիր և գրավիչ փառատոններ, որոնց համար կարելի է գնալ տվյալ երկիր: Բացի այդ առցանց հարթակում պետք է լինի շատ լավ մարքեթինգային քայլերով մշակված գովազդ, որը կկարողանա գրավել մարդուն, ով փնտրում է հանգստի վայր և այնպես, որ նա բացի հետաքրքրվելն անցնի գործողության, այսինքն ընտրի Հայաստանը, որպես զբոսաշրջության վայր: Այս ամենից հետո կարևոր է, որ զբոսաշրջիկը չհիասթափվի և այցելելուց հետո իսկապես տեսնի այդ ապահովությունը, հետաքրքիր փառատոնները և այլն, որպեսզի ևս մեկ անգամ այցելի կամ թեկուզ մտերիմներին խորհուրդ տա այցելել:

Posted in English

Assignments for 29.11.2021

NEF Advanced Conflict ad warfare, The scenes you will never forget, Vocabulary slide 164 ex-es 1,2,3

  1. a) 1.cannon

2. bow

3. bullet

4.arrow

5. helmet

6. spear

7. missile

8. shield

9. machine gun

10.sword

2. a) 1.casualties: people who have been killed or injured in a war

2. refugees: people who are forced to leave their country or home because there is a war, or for political or religious reasons

3. forces: a group of people who have been trained to protect others, usually with weapons

4. troops: soldiers in a large group

5. cmmander: an officer in charge or of a group of soldiers

6. the wounded: people who have been injured by weapons

7. civilians: people who are not members of the armed forces

8. snipers: people who shoot at others from hidden positions

9. survivors: people who have managed to stay alive in a war

10. ally: in time of war, a country that has agreed to help and support another country

b) 1. rebellion: an attempt by a large number of people in a country to change their government, using violence

2. coup: a sudden change of government that is illegal and often violent

3. revolution: an attemt by large number of people in a country to change their government

4. ceasefire: when two armies agree to stop fighting temporarily

5. civil war: a war between groups of people in the same country

6. siege: when an army tries to take a city or building by surronding it and stopping the food supply

7. treaty: a formal agreement between two or more countries

3. a)1. The rebers overthrew the government.

2. Fighting break out between the rebels and the army.

3. The army shelled the rebel positions.

4. The rebels retreat.

5. Some of the rebels surrender.

6. The rebels blow up the airport runway.

7. The government declare war on the rebels.

8. Some rebels looted the city.

9. The army capture over 300 rebels.

10. They finally defeated the rebels.

11. The army release most of the rebel prisoners.

12.They execute the rebel leader.

Posted in Uncategorized

Assignments for 29.11.2021

NEF Advanced Conflict ad warfare, The scenes you will never forget, Vocabulary slide 164 ex-es 1,2,3

  1. a) 1.cannon

2. bow

3. bullet

4.arrow

5. helmet

6. spear

7. missile

8. shield

9. machine gun

10.sword

2. a) 1.casualties: people who have been killed or injured in a war

2. refugees: people who are forced to leave their country or home because there is a war, or for political or religious reasons

3. forces: a group of people who have been trained to protect others, usually with weapons

4. troops: soldiers in a large group

5. cmmander: an officer in charge or of a group of soldiers

6. the wounded: people who have been injured by weapons

7. civilians: people who are not members of the armed forces

8. snipers: people who shoot at others from hidden positions

9. survivors: people who have managed to stay alive in a war

10. ally: in time of war, a country that has agreed to help and support another country

b) 1. rebellion: an attempt by a large number of people in a country to change their government, using violence

2. coup: a sudden change of government that is illegal and ofen violent

3. revolution: an attemt by large number of people in a country to change their government

4. ceasefire: when two armies agree to stop fighting temporarily

5. civil war: a war between groups of people in the same country

6. siege: when an army tries to take a city or building by surronding it and stopping the food supply

7. treaty: a formal agreement between two or more countries

3. a)1. The rebers overthrew the government.

2. Fighting shell between the rebels and the army.

3. The army surrender the rebel positions.

4. The rebels retreat.

5. Some of the rebels break out.

6. The rebels blow up the airport runway.

7. The government declare war on the rebels.

8. Some rebels loot the city.

9. The army capture over 300 rebels.

10. They finally shot the rebels.

11. The army release most of the rebel prisoners.

12.They execute the rebel leader.

Posted in Խորացված

Առաջադրանքներ շտեմարանից. քերականություն

  • Ոգևորված իր մեծ հաջողությունից նա շտապ հասավ տուն և երջանկությունից շողացող դեմքով սկսեց ամուսնուն պատմել ներկայացման մասին։
  • Դեռ մանկությունից զրկված լինելով ծնողներից, կարոտ մնացալով սիրո և քնքշանքի նա ամեն անգամ ահով սպասել է վաղվա օրվան։
  • Կիսով չափ գինովցած պալատականները ուրախ տրամադրությամբ իջան ձիերից հենց արքայի ապարանքի մուտքի առջև։
  • Երկարատև սպասումից հետո մարդիկ ցամաք տեսնելու վերջին հույսը` կորցրած, այլ ելք չունենալով, հարկադրված եղան դիմելու ծայրահեղ միջոցի։
  • Եղիր գթասիրտ, ընկերոջը մենակ մի թող հանկարծահաս դժբախտության մեջ։

Հոմանիշներ՝

1. 1) նիրհել, ննջել, քնել, մրափել

2) վախենալ, երկյուղել, ընկրկել, զարհուրել

3) տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի

4) փոս, վիրապ, վեմ, խրամատ

2. 1) ապսատմբել, ընդզվել, ընդդիմանալ, ընկրկել

2) անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ

3) շտապել, հապաղել, փութալ, աճապարել

4) դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան

3. 1) շոգ, տոթ, տապ, տենդ

2) ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել

3) նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ

4) ակնապիշ, սևեռուն, ակնբախ, անքթիթ

4. 1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր

2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր

3) պարան, ելարան, ճոպան, թոկ

4) հրապուրել, դյութել, հմայել, գերել

5. 1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել

2) բիլ, լուրթ, կապուտակ, մով

3) հեծկլտատլ, փղձկալ, ործկալ, արտասվել

4) դժվար, դյուրին, բարդ, խրթին

6. 1) հանդիմանել, կշտամվել, նզովել, դատապարտել

2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի

3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ

4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել

7. 1) պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել

2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ

3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել

4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել

8. 1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել

2) փոկ, գոտի, ամրան, պարան

3) մերձ, մոտ, կիպ, սերտ

4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել

9. 1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել

2) արդար, աչառու, իրավացի, անմեղ

3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ

4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել

10. 1) շոգ, ջերմ, տոթ, տաք

2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել

3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ

4) կտրուկ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ

Posted in Հայոց Լեզու

Ի՞նչ է մեզ սպասում տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ: Պատմաբան Յուվալ Հարարիի 5 սարսափելի կանխատեսումները. թարգմանություն

Իսրայելցի պատմաբան և ֆուտուրիստ Յուվալ Նոա Հարարին երկար տարիներ է ինչ ուսումնասիրում է մակրոպատմական գործընթացները։ Գիտնականը եկել է այն եզրակացությանը, որ այժմ մարդկությունը հաղթելով սովին, պատերազմներին և համաճարակներին գտնվում է խաչմերուկում։ Դարեր շարունակ մարդկանց բնաջնջած ուժերն այսօր այլևս վտանգավոր չեն, բայց դրանց տեղն այլ սպառնալիքներ կան, որոնք են որկրամոլությունը, թմրանյութերը, ԴՆԹ-ի կեղծումը, ինքնասպանությունների աճը և անտիպ վարակիչ հիվանդությունները: Իսկ ամենավտանգավորը՝ բարձր տեխնոլոգիաները, դրանք այնքան են մտել մեր կյանք, որ ետդարձ չկա։ Ո՞ւր կտանի մեզ արագ փոփոխվող իրականությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հարարիի 5 կանխատեսումները, որոնք կստիպեն մտածել՝

  1. Մարդիկ կունենան գերունակություններ

Հաղթելով սովին, հիվանդություններին և պատերազմին, մարդկությունը ցանկանում է անմահություն և ամենազորություն բնության նկատմամբ: Մարդը ձգտում է գերազանցել նորմը, այլ ոչ թե պարզապես հասնել դրան, ինչպես հին ժամանակներում: Օրինակ՝ օրգանների բարելավման սկզբնական նպատակը բուժումն էր: Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վիրաբույժները սովորեցին շտկել մարտերում այլանդակված զինվորների դեմքերը: Եվ հիմա, որոշ ժամանակ անց, սկսեցին կիրառել նույն տեխնոլոգիաները՝ միանգամայն նորմալ դեմքերին ավելի շատ գեղեցկություն հաղորդելու համար։ Գենետիկ ինժեներները և նյարդահամակարգչային ինտերֆեյսի մասնագետները ձգտում են հաղթել քաղցկեղին և շիզոֆրենիային: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ մի անգամ ուղեղը միացնելով համակարգչին և սովորելով ազատվել հիվանդություններից, մարդիկ կանգ կառնեն և չեն մոլորվի անվերահսկելի արդիականացման մեջ։

«Մի քանի տարի էլ չի անցնի, և մենք կլսենք ինչ-որ միլիարդատիրոջ՝ իր համար փայլուն և գեղեցիկ սերունդ ստեղծելու փորձերի մասին», – ասում է Յուվալ Հարարին:

  1. Մարդկությունը կբաժանվի կաստաների

Դժվար չէ պատկերացնել գենետիկ արդիականացման հետևանքները՝ կհայտնվի գերմարդկանց նոր կաստան, ովքեր միջոցներ կունենան ֆիքսելու իրենց ԴՆԹ-ն և ձեռք բերելու անհավանական ունակություններ։ Իմանալով մարդկային էությունը՝ ակնհայտ է, թե ինչպես են այդ ընտրյալները վերաբերվելու «հասարակ» ժողովրդին՝ մոտավորապես այնպես, ինչպես գաղութատերերը նորահայտ հողերի աբորիգենների հետ։ Մարդկանց կենսաբանական կաստաների բաժանելը կփշրի հումանիստական ​​գաղափարախոսությունը։ Եթե ​​այսօր անձնական ազատությունը վեր է դասվում սոցիալական հավասարությունից, դա բացառապես այն աքսիոմի պատճառով է, որ բոլոր մարդիկ կենսաբանական տեսանկյունից նույնական են. և՛ հարուստները, և՛ աղքատները նույն կերպ են զգում, յուրաքանչյուրն ունի իր անձնական կարծիքը, ոչ ոք ապահովագրված չէ հիվանդությունից և մահից: Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ամեն ինչ կփոխվի. կարո՞ղ են արդյոք «հասարակ» մարդիկ և ֆիզիկական կամ մտավոր գերկարողություններ ունեցողները խաղաղ գոյակցել:

  1. Ընտանիքի և ամուսնության ինստիտուտը կփլուզվի

Պատկերացրեք, որ շուտով հնարավոր կլինի կյանքի տևողությունը հասցնել 150 տարվա, էլ չեմ խոսում անմահության հնարավորության մասին։ Եթե ​​դա տեղի ունենա, հասարակությունը պետք է ամբողջությամբ վերակառուցվի: Կփոխվեն ամուսինների հարաբերությունները, կփոխվի երեխաների դաստիարակության մոտեցումը։ Այսօր ամուսինները երդվում են միասին լինել «մինչև մահը կբաժանի նրանց», և իրենց ընտանեկան կյանքի մեծ մասը նվիրաբերում են դաստիարակությանը: Բայց ի՞նչ անել, եթե քեզ մնում է ապրել 150 տարի: Ամուսնանալով 40 տարեկանում և երեխաներ ունենալով 70 տարեկանում, զույգը ստիպված կլինի միասին մնալ ևս 80 տարի: Կնոջ համար ավելի դժվար կլինի առաջնահերթություն տալը, քանի որ մայրությունը միայն կարճ ժամանակ կլինի նրա երկար կյանքի ընթացքում: Իսկ ամուսնության մեջ ապրելու հնարավորությունը՝ «մինչև մահը չբաժանվի», կդառնա ամբողջովին պատրանքային։

  1. «Մասնագիտություն» հասկացությունը կկորցնի իր իմաստը, իսկ բռնապետերը կզավթեն իշխանությունը

Ինչի՞ կվերածվի մարդկանց մասնագիտական ​​կյանքը, եթե մենք ապրենք 150 կամ ավելի տարի: Դժվար թե հնարավոր լինի ավելի քան մեկ դար աշխատել մեկ ոլորտում: Ի՞նչ կզգայիք, եթե ձեր 120-ամյա ղեկավարը մտածեր ճորտատիրության ժամանակաշրջանի մասին: Կամ պատկերացրեք, որ բռնապետերը երբեք չեն մահանա։ Այդ դեպքում Ստալինն ու Մաոն դեռ կմնային իրենց պաշտոններում։ Ապագայի տիրակալների մոտ նման հեռանկարն այլևս պատրանքային չի թվում։

  1. Մարդը կկորցնի ընտրելու ունակությունը

Սա տրամաբանական հետևանք է ոչ միայն քաղաքական ընտրությունների ոլորտում։ Տեխնոլոգիաների առաջընթացը մարդկանց տնտեսապես անպիտան կդարձնի: Արդեն ալգորիթմները սկսել են ավելի լավ որոշումներ կայացնել, քան մարդիկ: Հարարին կանխատեսում է, որ առաջիկա տարիներին շատ մասնագիտություններ կանհետանան. ռոբոտներն ավելի լավ կկարողանան կառավարել բորսայի առևտրականների, արտադրական աշխատողների, բանկային գործավարների, տուրիստական ​​գործակալների, բժիշկների և իրավաբանների գործառույթները: Ստեղծվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք կատարում են տարբեր առաջադրանքներ ավելի արդյունավետ, քան մարդիկ բոլոր ոլորտներում. Watson բժշկական ախտորոշման համակարգ, Mattersight հաճախորդների սպասարկում, Uber տաքսի օպերատոր, VITAL ֆինանսական խորհրդատու, արհեստական ​​երաժշտության կոմպոզիտոր EMR և այլն: Կայքերը, որտեղ մենք գնումներ ենք կատարում, սովորում են կանխատեսել մեր նախասիրությունները՝ մեզ համար ավելի լավ ընտրություն կատարելու համար:

Աղբյուրը՝ https://www.knigikratko.ru/news/velikie-mysli/chto-nas-zhdet-s-razvitiem-tehnologij-5-pugayushhih-prognozov-yuvalya-harari