Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 29.01-02.02

Домашняя работа: прочитать и подробно уметь пересказывать текст » Белая ворона».

Просмотреть видеосюжет и в нескольких предложениях письменно в блогах передать его содержание .

В этом видеосюжете собака случайно падает с лодки на море, акула увидела собаку и хотел собаку навредить, но дельфин видел и спас собаку от акулы. В конце концов дельфин и собака стали друзьями. Было бы очень хорошо, если бы все люди в этом мире помогали друг другу и были бы такими  дружелюбными.

 

Домашнее задание: 

  • Прочитать и пересказать » Рыцарь» ( учебник, слайд 73 )
  • Выполнить упр. 4 и 9 ( слайд 74-75).

4. Молодость-молодой, молодежь

улыбка-улыбка, улыбаться, улыбнуться

дружба-друг, дружелюбный

разговор-говорить, заговор, говорун

грубость-грубый, грубиян

стыд-стыд, постыдный

прощение-прощять, прощю

 

Моя лучшая подруга очень дружелюбная. 

У моей подруге очень милая улыбка.

Сегодня я на улице увидела молодую девочку.

 

9. Этот рассказ мне очень понравился. Ему было стыдно. Я зайду к тебе завтра. Меня об этом рассказала моя старшая сестра. Саша подошел к ним. Тебе надо обезательно поехать к ним. К нам приехали наши родственники.

Posted in English

Time for reading…

1. Getting around the city                  5. The city of skyscrapers
2. Always in a hurry                           6. For the holiday and more
3. Unknown side of the city              7. Saving the variety
4. Winning and losing                        8. Nickname for a building

 

A. New York is really the melting pot of the world. Over 30 percent of its
residents have come from abroad. It is believed that the city has the greatest
linguistic diversity on the planet. There are over 800 different languages
spoken by its people. As some of these languages are nearly extinct, the City
University of New York has begun a project called the Endangered Language
Alliance. Its aim is to preserve rare languages like Bukhari, Vhlaski, and Ormuri.

 

B. New Yorkers love to think they know everything about their city: where to find
the best fruit, how to avoid paying full price at museums, what route to take to
avoid traffic. But New York City can reveal new treasures even to its veterans.
Beyond the city where New-Yorkers work, eat, play and commute every day
lies a hidden New York: mysterious, forgotten, abandoned or just overlooked.
There are places about which you’re not likely to read in any guidebook.

 

C. The Chrysler Building was in a race with the Bank of Manhattan for getting the
title of the tallest skyscraper in the world. The Bank was likely to triumph, with
its height of 282 meters. But the spire of the Chrysler Building was constructed
in secret inside the tower. Just one week after the Bank of Manhattan was
finished, it was put in place, making it 318 meters tall and beating the Bank. It
wouldn’t keep this title for long: one year later the Empire State Building was erected.

 

D. The Flatiron Building was constructed between 1901 and 1903 at the
intersection of Broadway and Fifth Avenue. It was designed by Chicago’s
Daniel Burnham as a steel-frame skyscraper covered with white terra-cotta.
Built as the headquarters of the Fuller Construction company, the skyscraper
was meant to be named Fuller Building. But locals soon started calling it
“Flatiron” because of its unusual shape. The name stuck and soon became official.

 

E. How does Rockefeller Center manage to find the perfect fur-tree each
Christmas season? They do aerial searches by helicopter, of course, and bring it
to the city during the night when there isn’t much traffic on the streets. After
the tree is taken down for the year, it continues to be useful. For example, in
2005 Habitat for Humanity used the wood to make doorframes for houses for
the poor and in 2012 the paper was used to publish a book.

 

F. In New York life never stands still. People have to call cabs, ride subway cars,
do business of all kinds, eat pizzas and sandwiches for lunch. When you
multiply that by more than eight million people in less than 500 square miles,
you get the idea: everyone goes everywhere as fast as it is humanly possible.
Whatever you do, don’t stop in the middle of the sidewalk or you’ll make
everyone around you incredibly angry.

 

G. New York is extremely easy to navigate. Manhattan is divided into numbered
streets from north to south and avenues from east to west. It’s almost
impossible to get lost there. Buses are useful to travel around Manhattan, and
the subway is the best means of transport to the other parts of the city. At some
stage you’ll definitely use a yellow taxi. Try to get one on an avenue that’s
going in the same direction you are – you’ll save time and money. And don’t
forget to leave a tip for the driver.

Posted in Վահան Տերյան, Գրականություն, Uncategorized

Վահան Տերյան. փաթեթ

  • Ամեն օր բերանացի ներկայացնել մեկ բանաստեղծություն:

ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին,
— Անամոք ցավի սրտմաշո՜ւկ նվագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

Անվերջ մի ցավ է իմ սիրտը ճնշում,
— Ես մոռացել եմ արեւի ուղին.
Անուրջ օրերի լույսը չեմ հիշում,
— Ինձ ո՞վ է մատնել այս մառախուղին…

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին.
— Ես էլ եմ ուզում հեկեկալ անհագ.
Կանգնած եմ մռայլ վիհի եզերքին,
— Տրտում է հոգիս, հիվանդ ու մենակ…

 

ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

 

Իրիկնաժամի կիսախավարում

Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա…
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա…

 

 * * *

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ…

 

Ես նստում եմ մենակ…

Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…

 

Ես չեմ հիշում…

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու…

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ…

 

  • Առանձնացնել հինգական քառատող, որոնք կառաջարկվեն անցորդներին կարդալ իրենց զույգի համար (պուրակային թափառումներ): Տերյանական բացիկներ պատրաստելու համար համագործակցել Անի Հովհաննիսյանի հետ:

***

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

 

Անծանոթ աղջկան

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

 

***

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

 

Խորհրդավոր սեր

Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս…

 

Դու հասկացար

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել…

 

 

Քո աչքերի դեմ իմ աչքերը կույր

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։

 

Ոսկեցոլուն հայցքիդ

Ո՞ւր ես, ո՞ւր ես՝ չըգիտեմ,
Բայց ըզգում եմ ամենուր
Քո ըստվերը լուսեղեն,
Քո հայացքը ոսկեհուր…

Դու ես ամեն իրիկուն
Խոցում սիրտըս քո սրով
Եվ ժպտում ես իմ հոգուն
Եվ ամոքում քո սիրով։

 

 

  • Մտորումներ՝ սիրահարներն իրար Տերյան նվիրու՞մ են. ինչու: Ո՞ր բանաստեղծությամբ սիրո խոստովանություն կանեիք (կամ կցանկանայիք՝ ուղղված լիներ ձեզ): Տեսանյութ-քննարկումներ, իրար հետ ընթերցումներ:

Հետազոտական աշխատանք-հոդված. սիրահարներն իրար Տերյան նվիրո՞ւմ են.

Տեսանյութ-քննարկում.

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Նախագիծ. Միասնական Տիեզերք. Աստղեր և գալակտիկաներ

Աստղերը և գալակտիկաները

ԳԱԼԱԿՏԻԿԱ

Մեր աստղային համակարգը ստացել  է Ծիր Կաթին կամ Գալակտիկա անվանումը: Գալակտիկա բառը հունարեն նշանակում է <<կաթնագույն>>: Աստղալից երկնքում հիանալի երևում է Ծիր Կաթինի փոքր-ինչ սպիատակավուն շերտը, որի մեջ կենտրոնացված է մեր աստղերի մեծ մասը: Գալակտիկայի կենտրոնը գտնվում է երկրից 26 հազ. լուսատարի վրա: Մեր Գալակտիկան կազմող աստղերի քանակը հսկայական է: Գալակտիկայի կենտրոնից դուրս են գալիս աստղային նյութի երկարավուն կազմավորումներ: Այս կազմավորումները գիտնակնները անվանել են պարուրաթևեր: Արեգակն իր համակարգի մոլորակների, այդ թվում նաև և Երկրի հետ գտնվում է երկու պարուրաթևերի միջև: Արեգակի հեռավորությունը Գալակտիկայի կենտրոնից կազմում է նրա շառավիղի 2/3-ը: Ծիր Կաթինը պտտվում է, ինչպես աստղային ցանկցած համակարգ, մեկ պտույտը կատարելով 250մլն տարվա ընթացքում: Աստղագետները վաղուց հաշվել են Ծիր Կաթինի աստղերը: Դրանց քանակը քիչ չէ և հասնում է 700 միլիարդի:

ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ

 

Գալակտիկաների արտաքին տեսքերի բազմության հայտնագործումը ստիպեց աստղագեետներին զբաղվել դրանց դասակարգմամբ: Պարզվեց, որ անհամար քանակությամբ գալակտիկաները կարելի է բաժանել մի քանի խմբի: Գալակտիկաների ներսում անպայման պտտվում է աստղերի և գազի նյութերը: Պարուրաձև գալակտիկաները այնպիսի օբյեկտներ են, որոնց կենտրոնական մասը շատ պայծառ է, իսկ միջուկից դեպի տարբեր կողմեր տարածվում են պարուրաթևերը: Այսպիսի գալակտիկաների կենտրոնական ամբողջ մասը կարծես թե սուզված է գազի և աստղերի թույլ շողացող ամպի մեջ: Էլիպսաձև գալակտիկները էլիպսի ձև ունեն, դրանք պարուրաթևեր չունեն: Այսպիսի գալակտիկաները գերազանցապես կազմված են լինում ծեր աստղերից: Անկանոն են կոչվում այն գալակտիկաները, որոնց արտաքին տեսքն անորոշ է: Այս դասին պատկանող ամենամոտ գալակտիկան մեզ Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը: Ընդ որում կենտրոնական շրջանները պտտվում են ավելի արագ, քան եզրայյինները:

 

ՓԱՍՏԵՐ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  1. Ծիր Կաթինը գալակտիկա է`կազմված աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։ Այլ կերպ այն կոչվում է Մեր գալակտիկա կամ Գալակտիկա։
  2. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:
  3. Եթե Երկիրը պտտվեր Արեգակի շուրջ նույն արագությամբ, ինչպես աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակը կճանապարհորդեր Արեգակի շուրջ ընդամենը 3 օրվա ընթացքում՝ այժմյան 365 օրվա փոխարեն։
  4. Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։
  5. Գիշերային մութ երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։
  6. ԾիրԿաթինը և մոտակա մեկ այլ պարուրաձև գալակտիկա՝ Անդրոմեդան, մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։
  7. Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։
  8. Աստղագետները պետք է ուսումնասիրեն Ծիր Կաթինն այնպիսի աստղադիտակներով, որոնք հայտնաբերում են ռադիոալիքներ, ենթակարմիր լույս և ռենտգենյան ճառագայթներ։ Օպտիկական աստղադիտակները, որոնք հայտնաբերում են միայն տեսանելի լույսը, չեն կարող թափանցել խիտ ամպերի գազի և փոշու միջով։
  9. Ըստ հունական դիցաբանության՝ Ծիր Կաթինն առաջացել է, երբ Հերան Հերակլեսին կերակրելիս՝ անփութորեն իր կրծքից թափել է կաթը։ Ծիր Կաթինը նաև նկարագրվում է՝ որպես ճանապարհ դեպի Օլիմպոս լեռը։
  10. Ծիր Կաթինը հայերենում նաև անվանվում է Հարդագողի ճանապարհ կամ Դարմանագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի՝ մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնն ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:
  11. Դուք չեք կարող տեսնել Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչը, չնայած եթե երբևէ նայել եք Աղեղնավորի համաստեղությանը, ապա ճիշտ ուղղությամբ եք նայել սև խոռոչը տեսնելու համար։
  12. Շատ գալակտիկաներ իրենց կենտրոնում սև խոռոչներ ունեն, և աստղագետների պնդմամբ դրանց զանգվածը կազմում է տվյալ գալակտիկայի 1/1000-րդ մասը։
  13. Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ երկու գալակտիկաների` Փոքր Մագելանի ամպի և Մեծ Մագելանի ամպի կենտրոնում հնարավոր է, որ սև խոռոչ չկա, կամ էլ դրանք չափազանց փոքր են, որ հնարավոր լինի տեսնել, քանի որ այս գալակտիկաները բավականին փոքր զանգված ունեն։
  14. Բոլոր գալակտիկաները փոշի ունին։ Այս փոշին արտադրվում է աստղերի կողմից ու պատճառ դառնում, որ լույսն ավելի կարմիր երևա, քան այն իրականում կա, ինչը դժվարացնում է աստղագետներին ուսումնասիրել աստղերի բաղադրությունը։
  15. Փոշին կարող է նաև ճամփորդել։ Որոշ գալակտիկաներում գալակտիկական քամիներ կան, որոնք փոշին ու գազը վայրկյանում հարյուրավոր կիլոմետր հեռու կարող են տանել միջգալակտիկական տարածությունում։

 

 

ԱՍՏՂԵՐ

Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են:

Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից: Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է:  Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին:  Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից: Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է: 1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:

Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել: Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ: Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր:

Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ: Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:

 

Աստղերի ծնունդն ու մահը

 

Աստղեր առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր:

Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:

Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:

Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը: Վերջին 1000 տարում գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի բռնկում, վերջինը` 1987 թ-ին` Մագելանի ամպ գալակտիկայում:

 

Կրկնակի աստղեր

 

Արեգակը միակի աստղ է: Կան նաև իրար շատ մոտ գտնվող աստղեր: Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են կրկնակի աստղեր: Ձգողության ուժը դրանց պահում է համատեղ, և աստղերը պտտվում են մեկը մյուսի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի շուրջը: Երբեմն կրկնակի աստղերից մեկն անցնում է անմիջականորեն մյուսի առջևով (եթե դրանք դիտենք Երկրից)՝ ծածկելով նրանից ճառագայթվող լույսի մի մասը, և արդյունքում մի կարճ ժամանակ կրկնակի աստղը երևում է նվազ պայծառ: Երկնքում երևացող ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, կրկնակի աստղ է:

 

  1. Տիեզերքում կարող է լինել մոտ սեպտիլիոն աստղ

Որոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:

 

  1. Ոչ, աստղերը չեն շողում

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

  1. Մի օր արևը կմարի

 

Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ 3.5 միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի: Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում:  

 

  1. Ինչպե՞սեն առաջանում աստղերը

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

 

  1. Ինչքան ավելի մեծ է աստղը, այնքան ավելի կարճ է նրա կյանքի տևողությունը:

Եթե կարծում եք, թե մեծ աստղերը պակաս խոցելի են, քան փոքր աստղերը, ապա դուք սխալվում եք: Ավելի մեծ աստղերը ջրածնի ավելի բարձր ծավալով են օժտված, սակայն նրանք սպառում են իրենց էներգիան ավելի արագ, քան փոքր աստղերը

 

Կարծիք

Իմ կարծիքով աստղերի և գալակտիկաների մասին շատ հանելուկներ կան դեռ չբացահայտված: Աստղերը շատ հանելուկային են և ես կարծում եմ, որ շատ տարիներ են պետք, որպեսզի իմանանք ամբողջ տեղեկությունները աստղերի մասին: Գալակտիկաները նույնպես հանելուկային են, սակայն կարծում եմ, որ գալակտիկաների մասին ավելի հեշտ կլինի ինչ-որ տեղեկություններ իմանալ և տեղեկանալ, քան աստղերից:

 

(Գալակտիկաներ և աստղեր). Աղբյուրներ` Գալակտիկաներ

Ծիր Կաթինի մասին

Գալակտիկաների մասին

Ինչպես են բախվում երկու գալակտիկաները

Գալակտիկա

Աստղեր

 

 

http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=60

http://blognews.am/arm/news/70020/10-zarmanali-past-astxeri-masin.html

http://bomb.am/Post/19307381

Posted in Պատմություն, Uncategorized

Հայ սպաների աքսորը և քաղաքական բռնաճնշումներ

Հայ Սպաների աքսորը և քաղաքական բռնաճնշումները

 

Հայ սպաների բանտարկությունն ու աքսորը տեղի է ունեցել Հայաստանի խորհրդային անցումից անմիջապես հետո: Նախաձեռնությունը բխել է Խորհրդային Ռուսաստանի կենտրոնական իշխանությունից: Դեկտեմբերի 21-22 ժամանակահատվածում թերթերում տպագրվեցին տարբեր հրամաններ, որոնց համաձայն արձանագրված բոլոր սպաներն ու զինվորական աստիճանավորները դեկտեմբերի 23-ին պարտավոր էի  ներկայանալ Արատակարգ հանձնաժողով:  Հրամանը պարտադիր էր բոլորի համար: 1920թ . դեկտեմբերի 17-ին Հայաստանից մեկնել է Հայ սպաների առաջին խումբը՝ 6 մարդուց բաղկացած: Դեկտեմբերին և հունվարի սկզբին, ըստ ՀՍԽՀ Ալեքսանդր Բեկզադյանի տվյալների, բանակից հեռացվեց և Բաքու ուղարկվեց մինչև 400 սպա: Ի վերջո, արտաքսված սպաների ընդհանուր թիվը հասավ 1400-ի:  Պահպանվել է 1921թ . հունվարի 21-ի հրամանի համաձայն սպաների գրանցման փաստաթուղթը: Տարբեր միջնորդություններով արտաքսումից ազատվել էր 218 մարդ՝ տեղում աշխատելու համար:  Գոյություն ունեն նաև արտաքսումից ազատված սպաների ցուցակներ: Երկուսում կա 57-ական անուն, իսկ երրորդում՝ 97 անուն:  Առաջին անգամ Հայ սպաների աքսորի հիմնական հարցին մենք անդրադարձել ենք 1991թ: Խորհրդային հասարակության պատմության ողբերգական էջերից մեկը քաղաքական բռնաճշումներն են, որոնք լայն թափ ստացան 1930-ական թվականներին: Հայաստանում ձերբակալությունները լայն թափով ծավալվեցին 1936 թ. մայիս-հուլիս ամիսներին: Հայաստանում ճնշումներն իրենց գագաթնակետին հասան 1937 թ. սեպտեմբերին: Բռնաճնշումների արդյունքում միայն 1935-1940 թթ. «Հակահեղափոխական և պետական հանցագործության» մեղադրանքով ԽՍՀՄ-ում բռնադատվեց 19 մլն 840 hազար մարդ, որից մի քանի միլիոն մարդ գնդակահարվեց: Բռնադատվածներից 30 հազարը հայեր էին:  Քաղաքական բռնաճնշումների է ենթարկվել մոտ 42 հազար, իսկ 1937-1938թթ.՝ 8104 մարդ, որոնցից 4530-ը գնդակահարվել է: Հետո 10 ամիսների ընթացքում ձերբակալվել է 1365 մարդ: 1920թ. դեկտեմբերի 9-ին ստեղծվեց հակահեղափոխականության դեմ պայքարի կոմիտեն` ՉԵԿԱ, իսկ մինչ այդ ստեղծվել էր նույն հարցով զբաղվող Արտակարգ հանձնաժողովը: Բնակչության շրջանում տիրում էր ահ ու սարսափ: Դեկտեմբերի  19-ին ստեղծվեց «Հայաստանյան ռազմահեղափոխական կոմիտեի դեկրետ» գերագույն գլխավոր հեղափոխական տրիբունալի մասին: Արդեն 1920թ. դեկտեմբերին սկսվեցին առաջին զանգվածային բռնաճնշումները և գնդակահարությունները, որոնց զոհերը հայ սպաներն էին: 1921թ. հունվարի 24-ին դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց դեպի Ռուսաստան: Միևնույն ժամանակ շարունակվում էր հայ բնակչության կոտորածը թուրքերի կողմից: Դա հատկապես ցայտուն նկատվում էր Շիրակի մարզում: Այդ ընթացքում բանտերը շարունկավում էին շինծու մեղադրանքներով լցվել հայերով: Ժողովրդի համբերության բաժակը լցվում էր, և փետրվարի 13-ին բռնկվեց ապստամբություն, որը հայ ժողովրդի հերոսական էջերից էր: Փաստացի, 1-2 ամիսը բավական եղավ, որպեսզի ժողովուրդն ատի բոլշևիկյան բռնատիրությունը: Փետրվարի 18-ին հայերն ազատեցին Երևանը, ստեղծվեց «Հայրենիքի փրկության» կոմիտե՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Վերջինս հայտարարեց, որ բոլշևիկյան իշխանությունը վերացված է, և մինչ նոր իշխանության ձևավորումը իշխանությունը կգտնվի «հայրենիքի փրկության» կոմիտեի ձեռքում: Բոլշևիկների մի մասը նահանջեց Արտաշատ, սակայն մինչ այդ նրանք կացնահարել էին բանտերում պահվող գործիչներին և զինվորականներին: Ապստամբությունը հենվում էր ժողովրդական լայն զանգվածների աջակցության վրա, որովհետև մարդկանց համար արդեն ատելի էր դարձել խորհրդային ռեժիմը: Դա նաև բոլշևիկներն էին նկատում: Հալածանքներն այն աստիճանի էին հասել, որ բռնություններից առանձնապես չխորշող բոլշևիկ Ս. Օրջոնիկիձեն մարտի 18-ին ստիպված էր զգուշացնել Գ. ԱթարբեկովինՉնայած ապստամբությունը համաժողովրդական աջակցություն էր վայելում, այնուամենայնիվ, ռուսական զորքերի վերադարձից հետո պարտություն կրեց, իսկ ապստամբական ուժերի մի մասը նահանջեց Սյունիք, որտեղ Գարեգին Նժդեհը շարունակում էր հերոսական պայքարը քեմալաբոլշևիկյան ուժերի դեմ: Ֆիդայինների դեմ սկսված որսը բնականաբար հիմնականում իրականացվում էր Զանգեզուրում, որտեղ մի ժամանակ Նժդեհը Կարմիր բանակի սարսափն էր: ԽՍՀՄ բռնատիրական մեքենան Հայաստանում իր կիրառած բռնաճնշումների բարձրակետին հասավ 1930-ական թվականներին: Տարբեր տվյալների համաձայն՝ բռնադատվածների թիվը միայն 1930-38 թթ. հասնում էր 15 հազարի, որից մոտ 5 հազարը գնդակահարվել էր, իսկ մեղադրանքները, որոնց հիման վրա բռնադատվում կամ գնդակահարվում էին, հիմնականում կազմում էր հակասովետական քարոզչությունը կամ ագիտացիան: Երկրորդ հիմնական մեղադրանքն ազգայնականությունն էր: 1930-ականների սկզբին տնտեսության կոլեկտիվացման պատճառով գյուղացիության շրջանում իրավիճակը սրվել էր: Մի շարք գյուղացիներ, որոնք հրաժարվում էին իրենց մթերքը տալ պետությանը, հայտարարվում էին  որպես  «կուլակներ» և ենթարկվում դաժան ռեպրեսիաների: Այդ շրջանում արդեն ունեզրկվել և արտաքսման էր ենթարկվել 1000-ից ավելի գյուղացիական տնտեսություն: Բռնագրավվում էր եկեղեցիներին պատկանող անշարժ գույքը և բազմաթիվ եկեղեցիներ էին փակվում: 1926թ.-ին որոշում ընդունվեց, որը եկեղեցիներին արգելում էր ապրիլի 24-ը նշել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր: Այդ ընթացքում շուրջ 800-ից ավելի եկեղեցի փակվեց, հարյուրավոր հոգևորականներ բռնությունների ենթարկվեցին, իսկ նրանցից 91-ը գնդակահարվեց: 1938թ. հունիսի 4-ին Էջմիածնի հոգևոր վանքը փակելու և այն ոչնչացնելու մասին որոշում ընդունվեց: 1936-38թթ բռնությունները նոր թափ հավաքեցին: Հայ մտավորականները նույնպես ձեռնպահ չմնացին հալածանքներից: Բազմաթիվ հայ ազգի արժանավոր զավակներ այդ տոտալիտար մեքենայի զոհերը դարձան: Նրանց շարքում էին Չարենցը, Բակունցը, Մկրտիչ Արմենը և այլք: Բռնաճնշումների ալիքը չդադարեց նաև պատերազմի տարիներին, սակայն այն ավելի մեղմ բնույթի էր: Պատերազմի ավարտից հետո մի նոր ուժեղ ալիք սկսվեց. պատերազմից վերադարձած տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաև այլ «հակասովետական տարրեր», աքսորվեցին: Մարդիկ փրկվել, ազատվել էին հիտլերյան համակենտրոնացման ճամբարներից, սակայն տանը նրանց Խորհրդային աքսորն էր սպասվում. աքսոր դեպի Սիբիր և Ալթայ: Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ տարիներին, պահպանված տարատեսակ տվյալների համաձայն, 40 հազարից ավելի մարդ ենթարկվել է բռնաճնշումների, ընդ որում, զգալի մասը գնդակահարվել կամ աքսորվել ու ուղարկվել է սովետական համակենտրոնացման ճամբարներ՝ «Գուլագներ»:

 

Աղբյուրներ՝  Հայ Սպաների Աքսորը և քաղաքական բռնաճնշումները

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

ԽՍՀՄ բռնաճնշումները Հայաստանի խորհրդային օկուպացիայից հետո

 

 

 

Posted in Ձմեռային ճամբար, Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Ձմեռային ճամբար. Անհատական ուս. պլան

Առաջին շաբաթ. 08.01-12.01

Առաջին օր. 08.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ. 13.00-14.00

 

Երկրորդ օր. 09.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Այցելություն սահադաշտ. 10.00-14.00

 

Երրորդ օր. 10.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>. 13.00-14.00

 

Չորրորդ օր. 11.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Խոհանոցային ժամ. 10.00-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Խոհանոցային ժամ. 13.00-14.00

 

Հինգերորդ օր. 12.01

Ընդհանուր պարապմունք. 09.00-09.30

Նախագիծ. 09.30-12.30

Ընդմիջում. 12.30-13.00

Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>. 13.00-14.00

 

Երկրորդ շաբաթ. 15.01-19.01

 

Առաջին օր.15.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

09.30-10.00. Էկոտուր. տարածքի մաքրում

10.00-11.00. Պարատուն

11.00-12.00. Նախագիծ. <<2800 խնդրով Երևան>>

12.00-13.00. Ընդմիջում

13.00-14.00. Խոհանոցային ժամ

 

Երկրորդ օր.16.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ օր. 17.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Հինգերորդ օր. 19.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ <<2800 խնդրով Երևան>>.

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ շաբաթ. 22.01-26.01

Առաջին օր.22.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երկրորդ օր. 23. 01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ . <<Իսկական Հարսանիք>>

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Երրորդ օր. 24.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Չորրորդ օր. 25.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Նախագիծ 

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

Հինգերորդ օր. 26.01

09.00-09.30. Ընդհանուր պարապմունք

10.00-12.00. Խոհանոցային ժամ

12.00-13.00. ընդմիջում

13.00-14.00.Նախագիծ

 

ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Ձմեռային ճամբարի ամփոփում.

<<Իսկական հարսանիք ագարակում>>. նախապատրաստական աշխատանքներ.