Posted in Uncategorized

Ղափամայի ծեսին ընդառաջ. Առցանց ուսուցում.

Դդմի օգտակար հատկություները.

Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը»։Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։Պտղամիսն օգտակար է երկաթի սակավության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, լյարդի և լեղապարկի հիվանդությունների, կոլիտների և էնտերոկոլիտների սրացման, հիպերտոնիկ հիվանդության, խիթերի, հոդատապի, ճարպակալման, լեղաքարային հիվանդության, նյութափոխանակման գործընթացների խանգարման դեպքում։ Կա կարծիք, որ սննդակարգում դդումի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը, արագանում է ստամոքսի և 12-մատնյա խոցի ապաքինման գործընթացը (վերջինի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ)։Դդմի հյութը հանգստացնում է նյարդերը, ունի միզամուղ հատկություններ, կիրառվում է էկզեմայի և այրվածքի բուժման համար։

Ղափամայի տեսակները.

Ղափաման կեղևը մաքրած դդումի մեջ բրինձ, յուղ և զանազան համեմունքներ լցոնած կերակուրն է:

ՂԱՓԱՄԱ (Գորիս)

1 կգ դդում, 0,5 կգ բրինձ, 2 – 3 գլուխ սոխ, 80 գրամ հոնաչիր, 200 գրամ կարագ կամ յուղ, խառը կանաչի, աղ:
Դդումը պոչի կողմից կտրել, կորիզները հեռացնել, բրինձ, մանր կտրտած սոխ, հոնաչիր, կարագ կամ յուղ, աղ (եթե դդումը քաղցր չէ` նաեւ շաքարավազ) լցնել, խառնել, կտրած մասով նորից դդումը ծածկել, տեղավորել թոնրի կամ ջեռոցի մեջ եւ եփել: Երբ դդումը փափկիª ղափաման պատրաստ է:

ՂԱՓԱՄԱ Կիլիկիա

1,5 կգ ամբողջական դդում, 70 գրամ բրինձ, 70 գրամ կարագ, 70 գրամ ալուչա, 25 գրամ շաքար, 30 գրամ չամիչ, 200 գրամ խնձոր, 1 գրամ դարչին, աղ:
Նախապատրաստած դդմի վերեւի մասը կտրել, միջնամասը կորիզների հետ գդալով հեռացնել, մի քանի անգամ լվանալ: Եփած բրինձը, կորիզները հեռացրած ալուչան, կեղեւը հեռացրած ու մանր կտրատած խնձորը, կարագը, շաքարավազն ու դարչինը խառնել, լցնել դդումի մեջ: Դդումը դնել յուղ քսած տապակի մեջ եւ ջեռոցում եփել:
Մատուցել կտորներովª վրան յուղ լցրած:

ՂԱՓԱՄԱ (Մարաշ)

Մարաշցիներն այս հռչակավոր կերակուրն անվանում են ՙՔեշկեկ ղապախլի (ղափամա)՚: Մատուցում են տոներին, հարսանեկան սեղաններին, որպես զուտ մարաշյան ուտելիք:

2 կգ խորանարդաձեւ կտրատած դդում, 0,5 կգ խորանարդաձեւ կտրատած միս, 1 բաժակ թրջած սիսեռ, 1 ճաշի գդալ պոմիդորի խյուս, 1 թեյի գդալ պղպեղի խյուս, 3 կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ սումախի, 1 թեյի գդալ աղ, 2 ճաշի գդալ կարագ կամ յուղ, 1 ճաշի գդալ չոր անանուխ:

Միսը լցնել կաթսայի մեջ, ավելացնել սիսեռ, ջուր եւ տաքացնել: Երբ կիսաեփ լինիª ավելացնել պոմիդորի եւ պղպեղի խյուսեր, կիտրոնահյութ, աղ եւ սումախի:12 րոպե անց ավելացնել խորանարդաձեւ կտրատած դդումը եւ կափարիչը փակ վիճակում թույլ կրակով եփել:

Տապակի մեջ յուղը տաքացնել, ավելացնել անանուխն ու անմիջապես լցնել դդմի վրա:
Մատուցել տաքª ծեծած ձավարով, յուղով եւ տապակած հացով:
Ձավար պատրաստելու համար 3 բաժակ ծեծած ձավարին աղ, ջուր ավելացնել ու փլավ եփել:

3 ճաշի գդալ յուղը տաքացնել, լցնել ձավարի վրա ու խառնել:
Հացը խորադաձեւ կտրատել, յուղով տապակել, դնել ձավարի վրա:
Մատուցել մեծ ափսեով, դդմով կերակրի կողքին:

ՂԱՓԱՄԱ-Կուտինա

1 կգ գառան կամ ուլի միս, 500 գրամ մաքրած, կտրատած դդում, 2-3 գլուխ կտրատած սոխ, 3 թեյի բաժակ բրինձ, 1,5-2 լիտր ջուր, աղ, աղացած սեւ եւ կարմիր պղպեղ, ուրց:
Գառան կամ ուլի միսը կտրատել, ավելացնել կտրատած դդում, համեմել աղով, սեւ եւ կարմիր պղպեղով, ուրցով, կտրատած սոխով, տեղավորել լայն կաթսայի մեջ, 3 թեյի բաժակ բրինձ եւ 1,5- 2 լիտր ջուր լցնել, շրջած փոքր ափսեով ծածկել, վրան ծանրություն դնել ու եփել: Մատուցել, երբ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:

ՂԱՓԱՄԱ

1 միջին չափի դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չրեր, 1 բաժակ ընկույզ, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար, աղ:
Դդումը պոչի մասից կտրել, մեջը մաքրել: Չրերն ու ընկույզը յուղով քիչ տապակել, ավելացնել բրինձ, աղ, դարչին, զանգվածը լցնել դդմի մեջ, այնքան, որ հասնի կեսին: Ավելացնել այնքան ջուր, որ բրինձը ծածկի, դդումը կտրած մասով ծածկել դնել թույլ վառ վող ջեռոցը եւ այնքան եփել, մինչեւ ջուրը քաշվի եւ բրինձը եփվի:

ՄԵՂՐՈՎ ՂԱՓԱՄԱ

Դդմի սերմերը հանել (առանց կեղեւը մաքրելու), փոքր կտորներով կտրատել, լցնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որպեսզի դդումը կիսով չափ ծածկի եւ փակ ամանում 20 – 30 րոպե եփել: Ապա մեկ շերտով դասավորել սկուտեղի մեջ, վրան մեղր լցնել եւ տաք տաք մատուցել:

ՄՍՈՎ ՂԱՓԱՄԱ

400 գրամ դդում, 200 գրամ միս, 3 – 4 ճաշի գդալ յուղ, 1 գլուխ սոխ, 1 ձու, 1 ճաշի գդալ ալյուր, աղ:
Սոխը լվանալ, կտրատել, յուղով տապակել: Ավելացնել մանր կտրատած միս, աղ եւ փակ կաթսայում շոգեխաշել: Միսն աղալ, դդումը լվանալ, սերմերը հեռացնել, շերտաձեւ կտրատել, թաթախել հարած ձվի, այնուհետեւ ալյուրի մեջ ու տապակել: Տապակի հատակին յուղ քսել, դասավորել 1 շերտ տապակած դդում, մեկ շերտ տապակած միս: Շարքերը նույն հերթականությամբ կրկնել: Ամենավերին շերտի վրա յուղ դնել եւ ջեռոցում տապակել:

Բարի ախորժակ:

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Русский.25.01-29.01

Пользуясь ресурсами интернета, ответьтеена вопросы: 

1.Где находится Ереван?

Ереван находится в республике Армении.

2. Какие реки протекают через Ереван?

Через Ереван протекают Раздан и Касах реки.

3.Какие горы видны вдали?

Вдали видны Арарат и Арагац.

4.Какие в Ереване улицы, проспекты, площади?

улицы-Т.Петросян,Комитас,Алабян,Касян,Терян,Туманян,Чаренц,Кочар и так далее.

проспекты-Гай,Азатутян,Северный и так далее.

площади-Азатутян,Республики,Цахаров и так далее.

5.Что осматривают гости столицы?

Гости осматривают Здание Опери,Каскад,Матенадаран и поюшие.

6.Сколько лет Еревану?

Еревану 2794 лет.

7.Составьте предложения со словами: столица, город, река, улица, фонтан. 

Столица Армении Ереван.

Я люблю город Ереван.

Через Армении протекает Раздан река.

В Ереване есть много улицы.

Поюшие фонтаны очень красивие.

8.Напишите вопросы к выделенным словам. 

Это большой и красивый город. 

Какой город?

Гости города с интересом осматривают его новые улицы. 

Что осматривают гости?

Он был основан царём Аргишти. 

Кто был основан царем.

9.Подготовьте материал (видео или презентацию) на тему «Зимний Ереван». Соберите фото- или видеоматериал о зимнем городе. Расскажите, сделав аудио- или видеозапись. Материал также можете подготовить в виде презентации. 

This slideshow requires JavaScript.

 

 

 

 

 

Posted in Uncategorized

Հաշվետվություն.

10308289_763436430355499_7524552848916073122_n_3Բարև ձեզ, ես Սվետլանա Մելքումյանն եմ: Ձեզ եմ ներկայացնում իմ հաշվետվությունը:

Ես այս կիսամյակում շատ բաներ եմ սովորել: Այս տարվա հունվար ամիսը շատ յուրահատուկ էր, քանի որ մենք վարեցինք հեռավար դպրոց: Յուրահատուկ էր նաև իր առցանց դասերով և առաջադրանքներով: Այս կիսամյակում նաև շատ են եղել ճամփորդություններ, իսկ ամենատպավորիչ ճամփորդությունը եռօրյա ճամփորդությունն էր դեպի` Բյուրական: Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին: Այս կիսամյակում ունեցել եմ շատ ձեռքբերումներ: Շատ անսպասելի ստացվեց հեռավար ուսուցումը, սակայն հետաքրքիր առաջադրանքներով լի էր հեռավար դպրոցը: Հուսով եմ, որ մյուս կիսամյակում ավելի շատ տպավորիչ ճամփորդություններ կլինեն, ավելի շատ ձեռքբերումներ և իհարկե անսպասելի իրադարձություններ:

Posted in Uncategorized

Մայրենի. 25.01-29.01

5-րդ դասարան՝

  1. «Գարնան երեկո» բանաստեղծությունը հասկանալով, սահուն կարդալ և կատարել առաջադրանքները:

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր բնության պատկերները:

Անհուն երկնքի կապույտ աշխարհում

Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.

Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…

2.Նկարիր այս բանաստեղծության կազմը:

Screenshot_2016-01-24-20-10-46-1

3.Բացատրիր վերնագիրը:

Վերնագիրը կոչվում է` Գարնան երեկո, որովհետև ամբողջ բանաստեղծությունը բնութագրում և նկարագրում էր, թե ինչպես է քնարական հերոսի համար գարնան երեկոն:

4.Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:

Գոյականներ-երկինք, աշխարհ, թռչուն, թևեր, ոսկի, գոհար, դաշտեր,սիրտ, երգեր,
ձեռքեր, խոսքեր…

Ածականներ-անհուն, բարակ, կապույտ, նուրբ, անտես,քնքուշ, արագ,անբարբառ, անխոս, դյութական,տենչով, կուսական, լուռ…

Բայեր-փռել, մաղել, ցրել,այրել, դողալ,որոնել…

5. Սովորիր անգիր:

2.«Պատմություններ Եզոպոսի մասին—կարդալ, կատարել առաջադրանքները:

Հարցեր

  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

իմաստակ-Թերուս՝ տգետ, բայց իրեն իբրև գիտուն ներկայացնող մարդ

գեղեցկատես-ամեն ինչ գեղեցիկ տեսնող

անասելի-Անպատշաճ, ասելու համար անվայել

մառան-Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար

փառահեղ- Շքեղ, հոյակապ, գեղեցկությամբ ու շքեղությամբ օժտված

բնավ-Բոլորովին, ամենևին

  1. Երեք պատմություններից որը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ երրորդ պատմությունը, որովհետև այդ պատմության մեջ երևաց Եզոպոսի մարդկությունը և մտածելակերպը:

3.Քո կարծիքով ինչո՞ւ Քսանթոսը գնեց Եզոպոսին:

Քսանթոսը գնեց Եզոպոսին, որովհետև Քսանթոսը նկատեց Եզոպոսի համառությունը և խելացիությունը:

4. Բնութագրի՛ր Եզոպոսին: 

Եզոպոսը համառ, խելացի, ճարպիկ և հնարամիտ տղա էր:

5.Վերնագրի՛ր երեք պատմությունները: 

Պատմություն առաջին-Ճարպիկ Եզոպոսը

Պատմություն երկրոիդ-Քսանթոս գնում է Եզոպոսին

Պատմություն երրորդ-Եզոպոսի ճիշտ դատողությունը

6.Քո կարծիքը գրիր երրորդ պատմության մասին: Եզոպոսն ո՞ւմ էր մարդ համարել, համամի՞տ ես նրա հետ, թե՝ ոչ: 

Իմ կարծիքով երրորդ պատմությունը ամենուսուցանող պատմությունն էր:Եզոպոսը մարդ համարեց նրան, ով քարը վերցրեց և դրեց այն կողմ, իսկ մյուսները քարի մոտով  անցնում էին սայթակում և հայհոյելով անցնում:Ես Եզոպոսի հետ համամիտ եմ:

7.Համացանցից գտիր կենսագրական տեղեկություններ Եզոպոսի մասին: /Սա բանավոր արեք, դասարանում հարցնելու եմ/:

Եզոպոս (հին հուն․՝ Αἴσωπος; մ. թ. ա. 620մ. թ. ա. 564 ,Դելֆի), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նաթրակացի կամ փռուգացի ստրուկ էր։

3.Կարդում ենք Տերյան—պատրաստել նյութ /ցանկալի են ընտանեկան ընթերցումները/:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա.25.01

25.01.2016

Սիրելի սովորողներ, այս շաբաթ միասին ամփոփելու ենք  առաջին կիսամյակը :
Նայեք, ինչ կիսատ աշխատանք ունեք, խնդրում եմ  լրացրեք, կարգի բերեք ձեր բլոգները: Երկուշաբթի  օրը, բլոգում կհրապարակեմ գնահատման կարգը, ինքներդ կձորձեք գնահատել ձեր աշխատանքը, իսկ ես վերջում կամփոփեմ:

Առաջին կիսամյակի վերջին ամփոփիչ աշխատանքը:

Աշխատանքն ուղարկել մինչև  հունվարի  25-ը, երեկոյան ժամը՝ 22.00 :
Բոլորի մասնակցությունը պարտադիր է:
1. Թվանշաններով գրի առեք հետևյալ թիվը.`
 հիսունվեց միլիոն երեսուն հազար քսան-56.030.020
2. 4800071 թիվը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով
`4×1.000.000+8×100.000+7×10+1×1.
3.Համեմատել թվերը. 2999871 և 9999999
2999871-ը փոքր է 9999999-ից:
4.  523*4 Թվի մեջ*-ի փոխարեն այնպիսի թիվ գրեք, որ թիվը բաժանվի 9-ի:
52344.
 5.  20043* Թվի մեջ*-ի փոխարեն այնպիսի թիվ գրեք, որ թիվը բաժանվի միաժամանակ՝
 3-ի և 2-ի:
200430.
6. Գտեք այն ուղղանկյան մակերեսը, որի կողմերն են 15սմ և 2մ:
Լուծում
2=200սմ
200×15=3000սմ
Պատ.`S=3000սմ
7. 2 50 և 300  թվերը վերլուծեք պարզ արտադրիչների :
250=2×5×5×5
300=2×2×3×5×5
8.  Սոնան Լիլիթից  7 անգամ շատ գրիչ ունի: Որքա՞ն գրիչ ունի Լիլիթը, եթե նրանք 42-ով քիչ են Սոնայի գրիչներից:
Սոնա-7 անգամ շատ Լիլիթից
Լիլիթ-? և 42-ով քիչ Սոնաից
Հարց`որքան գրիչ ունի Լիլիթը-?
Լուծում
1. 42+7=49գրիչ, Սոնա
2. 49:7=7գրիչ, Լիլիթ
Պատ.`7գրիչ ունի Լիլիթը
9.Գրիր 21
 թիվը երեք տարբեր պարզ թվերի գումարի տեսքով: Գրիր բոլոր հնարավոր  տարբերակները
21=7+7+7
21=7+3+11
21=3+5+13
21=5+5+11

10.Գտի՛ր  այս երկու թվերի  ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

35-35, 70…
10-10, 20, 30, 40, 50, 60, 70….

[35, 10]=70

35-1,5, 7, 35.
10-1, 2, 5, 10.

(10, 35)=5

 

 

Posted in Uncategorized

Մաթեմատիկա.21.01

20.01

Պարապունք 4

1. Փորձիր Ֆիբոնաչիի թվային շարքի մասին տեղեկություն գտնել:

Այս թվերը ներկայացրեց 1202 թվականին Լեոնարդո Ֆիբոնաչչին , ով հայտնի է նաև որպես «Լեոնարդո Պիզացի»։ Սակայն հենց 19-րդ դարի մաթեմատիկոս Լուկասի «Ֆիբոնաչչիի թվերը» դարձավ համընդհանուր օգտագործելի։ Այնուամենայնիվ այդ թվերը հիշատակվել են ավելի վաղ` 1135 թվականին Գոպալան և Խեմաչանդրան `1150 թվականին։

Աղբյուրը`https://hy.m.wikipedia.org/wiki/Ֆիբոնաչիի_թվեր

2.Մի քանի օրինաչափությու ես նշեցի, դու ի՞նչ կավելացնես:

Ամեն հինգերորդ թիվը բաժանվում է հինգի:

3.Ինչ թիվ է հաջորդ անդամը, շարունակիր

1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233…

4.Խնդիր

Արամը հունվարին  նվեր ստացավ նորածին ճագարների մի զույգ:2 ամս անց ծնվեց  ևս մի նոր զույգ: Ամեն զույգ երկու ամիսը մեկ ունենում էճագարների նոր զույգ:Մեկ տարի անց` դեկտեմբերին , քանի՞ զույգ  ճագար կլինի:

(Լուծման ընթացքը  ցույց տալ գծագրով կամ ննարով)

Безымянный