Posted in Խորացված

5 տպավորող ֆոտոպորեկտներ, որոնք փոծել աշխարհը

Լուսանկարը մեզ հուզում է, տպավորում, մտածմունքների մեջ գցում։ Այն պահպանում է մեր հիշողություններ, պատմում է իր շուրջը կատարվող իրադարձությունների մասին, և երբեմն դա մնում է մեր հիշողության մեջ, չթողնելով մոռանալ ամենակարևորը: Լուսանկարչությունը ոչ միայն գեղարվեստական արտահայտման միջոց է, այլ նաև արվեստագետի համար կարող է դառնալ բարձրաձայն խոսելու, հանրային ընդվզում առաջացնելու, իրադարձություններ ցուցադրելու և տեղեկատվություն տարածելու միջոց։ Եվ եթե ցանկանանք արտահայտել ժամանակակից աշխարհի ավելի խորը խնդիրները, ապա առանց վավերագրական լուսանկարների չենք կարող։

Պարղվում է, որ որոշ վավերագրական լուսանկարիչների իսկապես հաջողվում է հետաքրքրել հանրությանը իրենց հետաքրքիր նախագծերով: Այսօր մենք կվերլուծենք մի քանի նման նախագծեր, որոնք փոխել են աշխարհը դեպի լավը:

  1. Փախստականի կյանքը սիրիացի երեխաների աչքերով

2014 թվականին մեկնարկեց մեկ տարվա նախագիծը, որը կոչվում էր «Zakira», որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «հիշողություն»։ Փախստական երեխաներին տրվել են միանգամյա օգտագործման տեսախցիկներ, որպեսզի նրանք կարողանան խոսել իրենց կյանքի մասին փախստականների ճամբարներում։

Սիրիական պատերազմը շարունակվում է երկար տարիներ, և միլիոնավոր մարդիկ լքում են իրենց երկիրը՝ փնտրելով անվտանգություն և ավելի լավ կյանք: Սիրիա-Հորդանանի սահմանին գտնվող Զաաթարի ճամբարն այն ժամանակ փախստականների մեծությամբ երկրորդ ճամբարն էր աշխարհում: Տասնյակ հազարավոր սիրիացի երեխաներ այնտեղ ապրում էին հսկայական բազմության մեջ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մի նախագիծ բաժանեց 500 միանգամյա օգտագործման տեսախցիկներ՝ այս երեխաներին լսելու հնարավորություն տալու համար:

  1. Բալետի ծրագիր, որը ուժ և վստահություն տվեց արվարձաններում բնակվող աղջիկներին

Ֆրեդրիկ Լերներուդը բավական քիչ ժամանակ է հատկացրել Քենիայի Նայրոբի քաղաքում բալետի դասընթացների նկարահանմանը: Ծրագիրն իրականացվել է Աֆրիկայի ամենամեծ քաղաքային արվարձանային թաղամասերում: Լուսանկարներում տեսնում ենք, թե ինչպես են աղջիկները հագնում իրենց զգեստները և ջանասիրաբար կրկնում պարային քայլերը։

Նախագիծը խթանում է ինքնավստահությունը, ֆիզիկական և մտավոր բարեկեցությունը: Փոքրիկ բալերինաների նկարները ոգևորել են հանրությանը ցույց տալով, թե ինչպես շատ պարզ թվացող բաները, ինչպես պարը, կարող են մարդկանց հույս և ավելի լավ կյանքի հնարավորություն տալ:

  1. Սեփական աչքերով

With Your Eyes Project-ը միանգամյա օգտագործման տեսախցիկներ է բաժանել Հարավային Կալիֆորնիայի փողոցներում ապրող մարդկանց: Նախագիծը նպատակ ունի ուշադրություն հրավիրել անօթևանների խնդիրների վրա, ցույց տալ սոցիալական տարբեր շերտերի մարդկանց առօրյան և հնարավորություն տալ նրանց կյանքը ցույց տալ սեփական աչքերով։

  1. Գեղեցկության սովորական ստանդարտների կոտրումը

Ջասթին Դինգվոլը ֆոտոշարք է թողարկել ալբինիզմի գեղագիտության մասին։ Հարավային Աֆրիկայում 4000-ից 1-ը ալբինիզմ ունի: Այս մարդիկ խտրականության են ենթարկվում և որոշ շրջաններում նույնիսկ բռնության զոհ են դառնում:

Լուսանկարիչներից մեկը որոշել է փոխել ամեն ինչ. նա ֆիքսել է այս մարդկանց գեղեցկությունն ու յուրահատկությունը, կարողացել է փոխանցել նրանց հոգին, ովքեր ամեն օր բախվում են նախապաշարմունքների և դաժանության հետ։

5. Լուսա-երեխաներ


Fotokids նախագիծը գրեթե 25 տարեկան է։ Ծրագիրը վարում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի նպատակն է կոտրել աղքատության շրջանը՝ աջակցելով երեխաներին և երիտասարդներին: Տեսանելի արվեստն ու տեխնոլոգիաները միավորվում են՝ օգնելու երեխաներին դուրս բերել աղքատությունից: Սկզբում նախագիծը կոչվում էր «Աղբավայրից» և պատմում էր վեց երեխաների մասին, ովքեր աշխատում էին Գվատեմալա քաղաքի աղբանոցում։ Այսօր այն դեռևս կարևոր է և հսկայական ազդեցություն ունի մարդկանց կյանքի վրա։

Նման նախագծերն օգնում են տեղական համայնքներին և համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրում նրանց խնդիրների վրա։ Նրանք ապացուցում են, որ նույնիսկ մեկ լուսանկարը կարող է աշխարհին պատմել նոր գեղագիտության մասին, դուք կարող եք մարդկանց ձայն տալ՝ ձայն, որը կհնչի հեռուստաալիքներով և կայքերի էջերում՝ ստիպելով մեզ մտահոգվել միլիոնավոր մարդկանց մասին, ովքեր կռվում են իրենց իրավունքները լսելի դարձնելու համար։

Աղբյուրը՝ https://blog.depositphotos.com/ru/5-powerful-photography-projects-that-made-a-difference.html

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 31.03.22

Արտագրի՛ր տրված նախադասությունները և կետադրիր.

(HAYOC LEZU SHTEM_2 2017-18.pdf, (էջ 124, վ. 152-ից)

  1. 1) Աղջիկը փրկել է նկարը և բավական երկար ժամանակով հեղինակի ընտանիքը նյութական նեղ կացություն հանել։
    2) Նա միլիոնատիրոջ որդի էր, ուժեղ երկրի ներկայացուցիչ։
    3) Երկիր մոլորակի բնակչությունը արդեն յոթ միլիարդ է, աշխարհում այդքան կամք ու թուլություն կա։
    4) հերթապահ կնոջ մի կարճ հայացքից ես հասկացա ինչ է մտածում նա մեր մասին։
  2. 1) Մենք ակամա շրջեցինք քաղաքում Տպագրիչների փողոցից մինչև գետափ մտնելով ասիական թաղի լաբիրինթոսները։
    2) Մի տարօրինակ կառույց էր դա մեկուսի կանգնած բարձունքին և գրավում էր բոլոր հովեկների ուշադրությունը։
    3) Իր մեծ ձեռնափայտը հատակին անընդհատ թխկթխկացնելով առաջ էր շարժվում քաղաքի փողոցներով։
    4) Համոյի` իրենց անմիջական ղեկավարի հրահանգները , ով կարող էր չկատարել։
Posted in Գրականություն

Գրականություն. 29.03.22

Գրառում արա ժամանակակից իրանական պոեզիայի՝ քո կարդացած բանաստեղծությունների մասին։

Իրանական ժամանակակից պոեզիան ինձ դուր եկավ: Գրողները շատ պարզ էին գրել, բայց միևնույն ժամանակ խորը իմաստ պարունակող: Հիմնականում սպասման մասին էր, հենց այդպես էլ կոչվում էր հավաքածուն՝ սպասող մարդու օրագիրը: Գրել էր սպասման մասին, ինչ-որ մեկի, թե ինչքան դատարկ է առանց նրա: Կարծում եմ, որ հեղինակն ինքն էր ընտրել այդ սպասելը, դա գուցե լցնում էր իր կյանքը, հնարավոր է, որ նա իրականում ոչ մի բանի սպասում էլ չպիտի ունենար, բայց դա նրան հույս էր տալիս և նա որոշել էր գոնե ինչ-որ բանի սպասել: Սպասումն այդքան էլ հաճելի բան չէ, հատկապես, երբ սպասում ես մի բանի, ինչը գիտես, որ չի լինելու, դա զբաղացնում է քո ամբողջ միտքը, կյանքը, բայց ապարդյուն: Մի բանաստեղծություն հանդիպեցի, որտեղ ասվում էր, որ հագուստս արդուկում եմ, կոշիկներս փայլեցնում, բայց կյանքը չի կարգավորվում: Այդ բանաստեղծությունն ինչ ամենից շատ դուր եկավ, այն պարզ էր, կազմված ընդամենը չորս տողից, բայց իր մեջ պարունակում էր մի ամբողջ իմաս: Հաճախ մենք անտեսում ենք մեր հոգում կատարվող խառնաշփոթը և մեր կյանքը, փոխարենը փորձում ենք գոնե մեր շուրջը գտնվող բաները իդեալականացնել, որպեսզի փակի այն խառնաշփոթը, որը մեր ներսում է:

Posted in Խորացված

Սարսափելին

Իրականում սարսափելի է պատկերացնել, որ մարդկային կյանքը հատկապես հիմա կորցրել է իր արժեքը, մենք արժեք ենք տալիս տեխնիկային, նյութականին, այն ամենը ինչ հեշտ կարող ենք վերադարձնել, բայց ոչ մարդկանց։ Կյանք, որը տրվում է շատ դժվար, մարդուց կարող են խլել ընդամենը մեկ վայրկյանում։ Երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է մարդասպանի մտքում այդ պահին, երբ նա սպանում է, ինչ դրդապատճառներ ունի, այդ պահին ինչ հոգեվիճակում է։ Իրականում ես կարծում եմ, որ մարդ սպանելու համար հոգեբանորեն շատ ուժեղ պետք է լինես, անգամ եթե այդ պահին դու անկախ քեզնից, հանգամանքներից ելնելով ստիպված ես եղել մարդ սպանել, ուրեմն հետո դառնում ես շատ հոգեբանորեն ուժեղ մարդ, որովհետև մարդու մահ տեսնելը հեշտ չէ, հատկապես, երբ գիտակցում ես, որ դրա պատճառը դու էիր։ Իզուր չէ, որ պատերազմներից մարդիկ վերադառնում են լիովին փոխված։ Պատերազմում սահմանին կանգնած դու խլում ես հազարավոր մարդկանց կյանքեր, ատրճանակդ ձեռքիս կրակում ես անդադար առանց մտածելու կամ գուցե մտածելով, թե ամեն մի փամփուշտից քանի մարդ զոհվեց և երբ արդեն խաղաղ ժամանակ գիտակցում ես, թե ինչքան մարդու կյանք ես խլել հենց դու և քանիսն են ցանկացել քոնը խլել` առանց գիտակցելու, մտածելու, գուցե նա քեզ չէր էլ ստում, բայց ստիպված էր։ Իսկ սա արդեն պատերազմների ամենացավոտ կողմն է, երբ որոշում են ղեկավարները, ովքեր սկսում են դրանք, գուցե նրանք էլ չեն ատում միմյանց, բայց այդ տարածքային խնդիրը, շահերը, այդ ամենը դրդում է պատերազմին, մարդասպանությունը։ Նրանք մարդիկ են, ովքեր իսկապես չեն պատկերացնում , թե ինչ է կատարվում կռվի դաշտում, երբ մարդը մարդ է սպանում և դրանից ուրախանում, որովհետև ինքը փրկվեց։ Գուցե լավ էլ պատկերացնում են ամեն բան, պարզապես այնքան են տարվել շահերով, որ դա նրանց համար սովորական է, որ դա նրանք արդարացնում են ասելով, որ նրանք մեր թշնամին են, հին ժամանակներից թշնամիներ ենք եղել և հասարակությանն էլ այդպես ստիպում մտածել, այդտեղից էլ հասարակության մեջ թշնամանք է սերմանվում։ Պատերազմներից վերադառնում են մարդիկ, ովքեր գնահատում են կյանքը մեզնից ավելի, որովհետև սահմանին ամեն րոպե, ամեն վայրկյանին մտածել են, որ վերջն է և տեսել են մարդկանց` թշնամի, թե հարազատ ընկեր, ովքեր կորցրել են այդ կյանքը մի վայրկյանում։

Posted in Պատմություն

Պատմություն. 28.03-01.04

Առաջին հանրապետության արտաքին հարաբերությունները

Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարավորինս «կրճատումը» թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ։ Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։

Նույն տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին, սակայն երկու «անանուն» ճակատները իրականում ռուսական էին։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, որը կատարվում էր Ռուսաստանի Տասնմեկերորդ բանակի ուժերով, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրեն ավելի շուտ է սկսվել, քան թուրքականը։ Ավելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դեմ հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերված ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիվանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնության։ Լրջագույն և բախտորոշ օգնության։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիյունքում տեղի ունեցավ Հայաստանի պետականության կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպվեց 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով, իսկ ապա՝ նրանից ածանցված Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին պարզապես պարտադրվեց ստորագրելու Ռուսաստանին ենթակա խամաճիկային կազմավորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ, իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը:

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Ինչպես դառնալ լավատես. թարգմանություն

Վերցրեք հաջորդ հինգ րոպեները և պատկերացրեք ձեր ապագան: Ձեր ապագա “ես”-ը իրեն հիանալի է զգում։ Դուք քրտնաջան աշխատել եք և դա իսկապես իր արդյունքն է տվել: Դուք հասել եք այն ամենին, ինչին ցանկանում էիք: Ամեն ինչ ստացվել է հնարավորինս լավագույն ձևով։ Այժմ, ինչպե՞ս եք ձեզ զգում։Անկախ նրանից, թե որքան պայծառ եք պատկերացրել դուք ձեր ապագան, լավատես լինելու շատ պատճառներ կան: Նախ, ապագայի հանդեպ ձեր դրական հեռանկարը կազդի ձեր ներկայի վրա, որը դուք կսկսեք ավելի շատ վայելել : Ոչ միայն ձեր ընկերները կգնահատեն ձեր լավատես աշխարհհայացքը, այլև, հավանաբար, դուք ավելի երկար ժամանակ կսկսեք անցկացնել նրանց հետ` կյանքը վայելելու համար: Առողջական խնդիրներ ունենալու դեպքում լավատես լինելը կօգնի ձեզ վերականգնել։

Այսպիսով, պարզվում է, որ ինքներդ ձեզ ավելի լավատես դարձնելը հնարավոր է և զարմանալիորեն հեշտ: Օրինակ՝ 2011 ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համեմատել են մարդկանց մի խմբին, ովքեր ներգրավված են եղել հինգ րոպեանոց մտածողության վարժությունում՝ դրականորեն մտածելով իրենց ապագա «ես»-ի մասին, իսկ մյուս խմբի անդամները պարզապես պատկերացրել են իրենց սովորական ամենօրյա գործունեությունը: «Լավագույն հնարավոր ես» խմբի մասնակիցները զգալիորեն մեծացրել են իրենց լավատեսությունը առաջին օրվանից, իսկ երկու ամբողջական շաբաթից հետո տեսել ամբողջական արդյունք:

Այնուամենայնիվ, տարբեր մեթոդներով և արդյունքների չափորոշիչներով կատարված ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ է եկել լավատեսության փոփոխության տարբեր մակարդակներ:Հասկանալու համար, թե արդյոք լավատեսական միջամտությունները, հետազոտողների թիմը վերջերս իրականացրեց մետավերլուծություն. նոր վիճակագրական վերլուծության համար առանձին հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համադրման մեթոդ: Հեղինակներ Ջոն Մալուֆը և Նիկոլա Շուտտեն վերջերս հրապարակել են իրենց արդյունքները “The Journal of Positive psychology” ամսագրում։

Համակարգված որոնելով գիտական գրականության տվյալների շտեմարանները (Google Scholar, Web of Science և այլն), նրանք հայտնաբերել են քսանինը լավատեսության միջամտության ուսումնասիրություններ, որոնք ներառում են լավատեսության չափումներ, մասնակիցների պատահական նշանակում, համեմատության համար (ոչ միջամտության) վերահսկիչ խումբ և արդյունքներ: Այնուհետև նրանք միավորել են քսանինը ուսումնասիրությունների բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր 3319-ին, մի խմբի, որը ստացել է լավատեսության ուսուցում և մի խմբի, որը չի ստացել: Նրանց թարմ վերլուծությունը ցույց է տվել, որ միջամտությունն իսկապես ազդել է մարդկանց լավատեսության վրա. և բարեբախտաբար, փոփոխությունն ակնհայտ էր:Քանի որ, ըստ երևույթին, հնարավոր է մեծացնել լավատեսությունը, ինչու՞ որոշ ուսումնասիրություններ ավելի շատ հաջողություններ արձանագրեցին, քան մյուսները: Հիշու՞մ եք լավագույն հնարավոր ինքնամարզումը: Դե, դա ի վերջո դարձավ ավելի լավ միջամտության մեթոդ, քան մյուսները (օրինակ, օրինակ՝ դրական հոգեբանության տեխնիկան): Մյուս տարրերը, որոնք դերակատարում են ունեցել, դասակարգվում են՝ սկսած լավատեսության գնահատումից մինչև արդյունք (միջամտությունից անմիջապես հետո կամ որոշ ժամանակ անց): Թեև, ինչպես նշում են հեղինակները, նման երկրորդական վերլուծությունները չպետք է դիտվեն որպես պատճառահետևանքային պատճառ: Իրականում, ուսումնասիրությունների շրջանակում նախագծման գործոնները կարող են ի վերջո խառնվել միմյանց հետ՝ պայմանավորված արտաքին փոփոխականներով։ Օրինակ, ամբողջությամբ առցանց արված միջամտությունները ավելի քիչ հաջողակ են եղել, քան այն միջամտությունները, որոնք ներառում են անհատական բաղադրիչ, սակայն քսանինը ուսումնասիրություններից միայն հինգն են ամբողջությամբ առցանց: Այո, մարզումները կարող են օգնել ձեզ ավելի լավատես դառնալ, բայց միջամտության տեսակը և անհատական հարմարեցումը կարևոր են։

Լավատեսության ուսուցման ոլորտում դեռ շատ բան կա սովորելու, օրինակ՝ ինչքա՞ն են տևում ազդեցությունները և ի՞նչը կարող է որոշ մարդկանց ավելի հաջողակ դարձնել դրանից հետո: Բայց լավ նորությունն այն է, որ նույնիսկ եթե դուք սովորաբար վստահ չեք, որ բաժակը կիսով չափ լիքն է, միևնույն է հույս կա ավելի պայծառ հայացքներ զարգացնելու համար: Թերևս առաջին քայլը կլինի ձեր ապագան պատկերացնելը, ավելի լավատես մարդ։

Աղբյուրը`https://www.scientificamerican.com/article/it-s-surprisingly-easy-to-become-an-optimistic-person/#:~:text=Take%20the%20next%20five%20minutes,it%20is%20really%20paying%20off.

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Ռուս-Ճապոնական կոնֆլիկտ

Կուրիլյան հիմնախնդիրը տարածքային վեճ Ռուսաստանի և Ճապոնիայի մեջ, որը կարգավորված չէ դեռ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Պատերազմից հետո բոլոր Կուրիլյան կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ ինչպիսին են Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի կղզեխումբը վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկրորդ համաշխարհայինից ի վեր դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանում վիճարկելի տարածքները մտնում են Սախալինի մարզի, Կուրիլյան և Հարավ-Կուրիլյան քաղաքային օկրուգների, իսկ Ճապոնիայում Էտորոֆու, Սիկոտան, Կունասիրի և Հաբոմայի գավառների մեջ։

Կուրիլյան կղզիները 17-րդ դարում հայտնաբերելու հետ կապված երկու կողմերն էլ ներկայացնում են իրենց պնդումները, սակայն ռուսական դիրքերն այս հարցում ավելի հիմնավոր են, քանի որ ճապոնիայի կայսեր 1633, 1636 և 1639 թթ հրամանգրերի համաձայն երկիրը ավելի քան երկու դար «փակվեց» բոլոր օտարերկրացիների (բացի չինացիներից), հատկապես՝ եվրոպացիների համար, ընդհուպ մինչև 1854 թվականը։ Բացի սահմանափակ մուտքի թույլտվությունից, ինքնամեկուսացման քաղաքականությունը ճապոնացիներին արգելում էր կառուցել մեծ նավեր և դուրս գալ սահմանված ծովափնյա շրջանից։ Ճապոնացի նավաստիների առաջին գիտարշավը դեպի Կուրիլյան կղզիներ հատուկ թույլտվությամբ կազմակերպվել է միայն 1785 թ-ին Տ. Մոգամիի հրամանատարությամբ, որտեղ, համաձայն գիտարշավի զեկույցի, նրանց դիմավորել են ռուսներ և տեղական այնա ժողովուրդը։ Բացի այդ, Եկատերինա 2-րդի 1779 թ. հուլիսի 8-ի հրամանագրում նշված է, որ Կամչատկայից հարավ ընկած և մինչև Ճապոնիա տարածվող կղզիները գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ։

Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինի օրոք՝ 1855 թ, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքվեց խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պայմանագիր, որի համաձայն Իտուրուպ կղզուց հյուսիս ընկած Կուրիլյան կղզիները հայտարարվում էին ռուսական տիրույթներ, իսկ արդեն 1875 թ պայմանագրով Ռուսաստանը Ճապոնիային զիջեց 18 կղզի։ Սանկտ Պետերբուրգում ստորագրված այս պայմանագրում (որ կոչվում էր «Տրակտատ Սախալին կղզու մի մասը Կուրիլյան կղզիների խմբի հետ փոխանակելու մասին») նշվող կղզիների կազմում Հաբոմաի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիները չէին նշվում։ Խախտելով վերոնշյալ պայմանագրերը՝ Ճապոնիան սկսեց ռուս-ճապոնական պատերազմը (1904-1905), որտեղ Ռուսաստանը պարտություն կրելով՝ կորցրեց վերոնշյալ 4 կղզիները և Սախալին կղզու հարավային մասը (մինչև 50-րդ զուգահեռական)։
Առաջին աշխարհամարտում պարտված Ռուսաստանը 1918 թ-ից սկսեց ենթարկվել ինտերվենցիաների Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի և Ճապոնիայի կողմից։ Վերջինս որոշակի հաջողություններ ունեցավ հեռավորարաևելյան շրջաններում, սակայն շուտով ստիպված էր վերջ դնել իր ինտերվենցիաներին և ՌԽՖՍՀ կողմից ճնշումներին տեղի տալով՝ 1925 թ-ին հեռացան Հյուսիսային Սախալինից։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից 1945 թ-ին Մանջուրիայում գտնվող ճապոնական Կվանտունյան բանակը, Հաբոմայի, Շիկոտան, Կունաշիր և Իտուրուպ կղզիներում տեղակայված զորամիավորումները ջախջախելուց հետո, Կուրիլները և Հարավային Սախալինը անցացան Խորհրդային Միությանը։
Նույն թվականին ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը կոլեկտիվ միջոցներ էր նախատեսում բոլոր ագրեսոր երկրների դեմ (հոդված 107) և թույլատրում էր դաշնակիցների դեմ պատերազմած երկրներից տարածքներ վերցնել։ Բացի այդ, գործող պայմանագրերի և Կանոնադրության հակասության դեպքում ՄԱԿ-ի Կանոնադրություն ունի գերակա ուժ (հոդված 103)։ Առավել կարևոր է այն հանգամանքը որ Ճապոնիան, դառնալով ՄԱԿ-ի անդամ, բնականաբար ճանաչել է նրա կանոնադրությունը, ինչը շատ ռուս հետազոտողների կարծիքով վերացնում է «Հյուսիսային տարածքների» ճապոնական պահանջների իրավական հիմքերը։ 1951 թվականի Սեպտեմբերի 8-ին Սան-Ֆրանցիսկոյում ստորագրվեց խաղաղության պայմանագիր հակահիտլերյան կոալիցիայի և Ճապոնիայի միջև, որով կապիտուլացված Ճապոնիան հրաժարվում էր Կուրիլյան կրզիների և Հարավային Սախալինի նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից։ Սակայն պայմանագրի տեքստում չէր նշվում, թե ում էր անցնելու այդ տարածքները, ինչի հետ համաձայն չէր Խորհրդային Միությունը և հենց այդ պատճառով չստորագրեց այն։ ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև հարաբերությունները վերականգնվեցին 1956 թվականի հոկտեմբերին, և Մոսկվայում ընդունվեց համատեղ հռչակագիր, որում նշվում էր. «Գնալով ընդառաջ Ճապոնիայի ցանկությանը և հաշվի առնելով ճապոնական պետության շահերը՝ ԽՍՀՄ-ը համաձայն է Ճապոնիային վերադարձնել Հաբոմայի և Շիկոտան կղզիները, սակայն փոխանցումը տեղի կունենա միայն ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։ Այս կարգավորումը չէր կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին, ով, ելնելով «սառը պատերազմի» տրամաբանությունից, չէր կարող թույլ տալ նման բան։ Եվ գործի դնելով իր դիվանագիտական ողջ զինանոցը՝ Վաշինգտոնը ոչ միայն սպառնաց նման պայմաններով համաձայնություն ստորագրելու դեպքում Ճապոնիային հետ չվերադարձնել իր կողմից զբաղեցված Օկինավա կղզին, այլ նաև ստիպեց 1960 թ. կնքել ամերիկա-ճապոնական նոր «անվտանգության պայմանագիր», որն ակնհայտորեն ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ։ Նման զարգացումներից հետո վերջինս հրաժարվեց խոստացված կղզիները վերադարձնել։
Վերակառուցման ժամանակաշրջանում ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսվեց, և 1956 թ. հռչակագիրը կրկին բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ ԽՍՀՄ փլուզումից հետո օգտվելով նորանկախ Ռուսաստանի Դաշնությունում տիրող անկայուն իրավիճակից՝ Ճապոնիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց՝ այն կառուցելով «ամեն ինչ և միանգամից» բանաձևի վրա։ Վերջինս իր «արդյունքը» տվեց և 1993 թ-ի հոկտեմբերին Բ. Ելցինի Ճապոնիա այցելության ժամանակ ստորագրվեց Տոկիոյի դեկլարացիան, որով հաստատվում էր ռուս-ճապոնական երկխոսության անհրաժեշտությունը կապված արդեն չորս կղզիների հետ։ Մեծ աղմուկ էր բարձրացրել նաև Ելցինի խոստումը, թե մինչև 2000 թ. հիմնախնդիրը կստանա իր լուծումը, ինչի հետ ճապոնացիները ահռելի հույսեր էին կապում, անգամ հռչակել էին «2000 թ-ը` հյուսիսային տարածքները վերադարձնելու տարի»։
Ճապոնացիների հույսերը սակայն չարդարացան, քանի որ Վլադիմիր Պուտինը, գալով իշխանության, այս հարցում որդեգրեց ավելի կոշտ դիրքորոշում և իր մոտեցումը կառուցեց հետևյալ փաստարկների վրա՝ 1. Ռուսաստանը «ոչինչ պարտավոր չէ» զիջել Ճապոնիային, 2.Յալթայի պայմանավորվածությունները անբեկանելի են և ենթակա չեն քննարկման։
Վերջին տարիներին հիմնախնդրի հետ կապված լարվածությունն աճում է։ Այն դրսևորվում է տարբեր քաղաքական նոտաների, ենթատեքստերի, վետոների, բոյկոտների, հանդիպումները հետաձգելու, ցուցադրական այցելությունների և անգամ տարբեր օրենքների տեսքով։ Վերջինիս վառ դրսևորումերից էին 2009 թ հուլիսի 11-ին ճապոնական խորհրդրանի կողմից վիճելի կղզիների հետ կապված օրինագծի ընդունումը, համաձայն որի «Հյուսիսային տարածքները հանդիսանում են մեր երկրի վաղեմի տարածքներ» և նոյեմբերի 20-ին կառավարության ընդունած փաստաթուղթը, որով Հարավային Կուրիլների կարգավիճակը սահմանվում էր որպես «Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինականորեն օկուպացված» (2012 թ. մարտի 4-ին Ճապոնիայի կառավարության նիստի ընթացքում որոշում ընդունվեց այս տերմինը փոխել ավելի մեղմ տարբերակով՝ «ՌԴ կողմից առանց իրավական հիմքերի զբաղեցված»)։

Posted in Էկոլոգիա

Աղետներ. մաս 2

Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը

1986 թվականի ապրիլի 26-ին, ժամը 01:23:47-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում պայթյուն է տեղի ունեցել, որը ամբողջությամբ ավերել է ռեակտորը։ Էներգաբլոկի շինությունը մասնակի փլուզվել է, որի ընթացքում երկու մարդ է մահացել։ Տարբեր աշխատասենյակում և տանիքի վրա հրդեհ է բռնկվել։ Արդյունքում ակտիվ զոնայի մնացորդները բարձր ջերմաստիճանից հալվել են, հալեցված մետաղի, ավազի, բետոնի և վառելիքի մասնիկների խառնուրդը տարածվել է ռեակտորի տակ գտնվող շինություններով։

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառով շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր, որի պատճառով էլ այժմ քաղաքը կարելի է ասել բնակեցված չէ, այն մինչ օրս չի վերականգնվել:

Ռեակտորի այրումից առաջացած ամպը օդի մեջ տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային Միության տարածքում, որը գտնվում էր ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին։

Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ կոնսենսուսի չեն հասել։

Ի սկզբանե ասվել է, որ երկու պրակտիկանտներ են աշխատել լաբարատորիայում և իրարից անկախ են աշխատել, այդ պատճառով էլ տեղի ունեցել պայթյունը, կա վարկած, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում և կազմակերպվել է հատուկ մարդկանց կողմից: Իրականում շատ դժվար է այժմ հստակ բնորոշում տալ, բայց ես էլ կարծում եմ, որ հնարավոր չէ երկու պրակտիկանտների միայնակ թողնեին աշխատելու, այն դեպքում, երբ ատոմակայանը շատ կարևոր և միևնույն ժամանակ վտանգավոր տեղանք է, այնտեղ ամեն ինչ պետք է լինի հաշվարկված, կարգավորված, որպեսզի այսպիսի աղետներ չլինեն:

Posted in Էկոլոգիա

Աղետներ. մաս 1

1‌. Ի՞նչ է աղետը, որքանով է մարդու ներգործությունը մեծ աղետների առաջացման մեջ։

Աղետը երևույթ է, որը շատ մեծ վնասներ է հասցնում մարդկությանը՝ բերելով բնապահպանական և տնտեսական շատ խնդիրների։ Աղետները լինում են տեխնածին և բնածին, ի տարբերություն բնածինի տեխնածին աղետների առաջացման մեջ մարդու ներգործությունը մեծ է այնքանով, որ դա հենց նրա պատճառով է տեղի ունենում։

‌2. Բերել մեկ խոշոր տեխնածին և բնածին աղետի օրինակ (նկարագրել այն, նշել էկոլոգիական հետևանքները):

Բնածին աղետներից կառանձնացնեմ ջրհեղեղը, իսկ տեխնածիններից՝ պատերազմը։ Երկուսն էլ կարող են բերել շատ վատ հետևանքների։ Պատերազմը էկոլոգիապես վնասում է նրանով, որ բացի մարդկային կորուստներից նաև տուժում է բնությունը, փչանում է, աղտոտված օդով լցվում։ Ջրհեղեղի պատճառով էլ ցամաքային տարածքները ծածկվում են, մարդիկ են զոհվում, բացի այդ ջրային կենդանիներն են տուժում այդ պատճառով, քանի որ մեծ ջրհեղեղը նրանց բերում և ափն է նետում։

3. Կարելի՞ է արդյոք կանխել աղետները, կամ գոնե թե դրանց վատ հետևանքները: Բերել հիմնավոր փաստարկներ:

Բնածին աղետները ցավոք սրտի կանխել չի կարելի, քանի որ դա մարդուց կախված չէ, այդ դեպքում կարելի է հնարավորինս կանխել զոհերի թիվը կրթված և տեղեկացված լինելու դեպքում։ Իսկ տեխնածին աղետները կարող են կանխվել, եթե մարդիկ սկսեն գնահատել մարդկային կյանքը և զերծ մնան պատերազմներից, ավտոմեքենա վարելուց հնարավորինս զգույշ լինեն, դա լիովին ապահովել չենք կարող, բայց հնարավորինս չափ կարող ենք պահպանել զգուշություն և զերծ մնալ այդ տեսակի աղետներից։

Posted in Իրավունք

Ընտանեկան իրավունք

  • Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը

Ընտանեկան իրավունքը իրավունքի ճյուղ է, որը վերաբերում է ընտանիքին, ամուսնությանը: առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։

  • Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

Ամուսնությունը Հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

  • Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսինների ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։ Արգելքերից է բազմակնությունը, որը ՀՀ օրենքով է արգելված։ Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։ Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։ Այդպիսի ամուսնությունից մեռածածին երեխաների թիվը և մանկական մահացությունը 2 անգամ ավելի մեծ է։

  • Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։ Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Արտադատական կարգով է լուծվում այն ժամանակ, երբ ամուսինները կարողանում են առանց խնդիրների կիսել գույքը, երեխաները մնում են այն ծնողի մոտ, ով ունի հնարավորոթյուն նրանց պահելու, իսկ մյուս կողմը օգնում է այդ հարցում, առանց հավելյալ օրենքների և պարտադրանքների:

  • Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, երբ ամուսինները չեն կարողանում որոշել երեխաների խնամքի հարցը, գույքը բաժանելու և այլ հարցերը:

  • Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Ամուսնալուծությունը նույնպես գտնվում է պետության հսկողության ներքո և, որպես կանոն, կատարվում է դատական կարգով։ Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծությունը, փոխադարձ համաձայնությամբ, ձևակերպվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։ Այստեղ է կատարվում նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակա, հոգեկան հիվանդության կամ սակավամտության հետևանքով անգործունակ ճանաչված, 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձանց ամուսնալուծությունը։ Օրենքը չի թույլատրում առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության գործ հարուցել կնոջ հղիության ընթացքում և 1 տարեկանից փոքր երեխա ունենալու դեպքում։

  • Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունը համարվում է դադարեցված՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնալուծությունը ձևակերպելուց հետո։

  • Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը (Հայաստանում՝ հիմնականում տղամարդունը) կամ պահպանում նախաամուսնականը։

Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ։ Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։