Posted in Գրականություն, Uncategorized

Նար-Դոս. Ես և Նա…

Կարդալ «Ես» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

  • Գրիր հետևյալ բառերի բացատրությունը. սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, լակոնիկ,անարգել, անհագուրդ, կայծակնահար:

սկեպտիկ-կասկածամիտ մարդ

նորաբողբոջ-նոր, թարմ

կենսաթրթիռ-կենսուրախ

կարեվեր-ուժգին, սաստիկ

լակոնիկ-կրճատ

անարգել-արհամարհել

անհագուրդ-անհագ

կայծակնահար-շանթահար

  • Բնութագրիր տղային, արդարացրու, հետո մեղադրիր:

Տղան բարի էր, նվիրվող և հանձնվող: Ես նրան արդարացնում եմ, քանի որ լինում են դեպքեր, որ դու չես կարողանում և անկախ քո կամքից կոտրվում ես, բայց նաև մեղադրում եմ, քանի որ պետք է պայքարել, անցնել և հաղթահարել:

  • Բնութագրիր աղջկան, արդարացրու, հետո մեղադրիր:

Աղջիկը օգտվող էր մարդկանց բարությունից և հավատարմությունից: Ես աղջկան չեմ արդարացնում միայն մեղադրում եմ, որովհետև այդպես վարվելը միանշանակ ճիշտ չէ, երբ դու օգտվում ես մարդու վստահությունից օգտվում ես նաև սիրուց, որ նա քեզ անսահման սիրում է և ես այսքանից հետո նրան արդարացնելու տեղ չեմ կարող գտնել: 

  • Ինչ կպատասխանես պատմվածքի վերջում տրված հարցին:

Ես կարծում եմ, որ այդ սաղմերը գալիս էին նրանից, որ ինքը փոքրուց ոչինչ չէր կարողանում միայնակ աներ, նրա համար միշտ արել էին իր ծնողները, իր համար երջանկություն էին ստեղծել իր ծնողները այդ պատճառով նա կյանքի մի հարվածից միանգամից թուլացավ և իրեն տվեց խմիչքին և կործանեց իրեն:

 

 

Կարդալ «Նա» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

  • Բացատրիր հետևյալ բառերը — անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, ընկղմվել, անանց, պարուրել, տրուբադուր, հրացայտ, անձեռակերտ, ծնրադրել:

անհուն-անսահման

ականակիտ-վճիտ

անբռնազբոսիկ-բնական

սիրակեզ-սիրավառ

ընկղմվել-սուզվել

անանց-անանցական

պարուրել-շրջապատել

տրուբադուր-միջնադարյան երգիչ հարավային Ֆրանսիայում

անձեռակերտ-ոչ ձեռագործ

ծնրադրել-ծնկի գալ, չոքել

  • Քո կարծիքով ով կամ ինչն էր հերոսների բաժանման պատճառը (հիմնավորիր):

Ես կարծում եմ նրանց բաժանման պատճառն այն նամակն էր, որը Ջուլիետտան փոխանցել էր տղային, քանի որ այդ նամակը գրելով նա մեծ ցավ էր պատճառել տղային: Տղային ասելով, որ նա ներքև է և դա կխանգարի իրենց սիրուն ես կարծում եմ, որ շատ սխալ էր:

  • Քեզ համոզու՞մ է պատմության այսպիսի ավարտը. պատասխանդ պատճառաբանիր:

Այո, համոզում է: Ես համաձայն եմ այս պատմվածքի ավարտի հետ և չէի ցանկանա, որ նրանք պատմվածքի վերջում միանան, քանի որ դա սխալ կլիներ աղջկա գրած նամակից հետո:

  • Համաձա՞յն ես պատմվածքի վերջաբանում ասված մտքի հետ, ինչու՞:

Այո, համաձայն եմ: Մարդիկ պետք է միշտ պատրաստ լինեն կյանքի հարվածին, առաջին իսկ հարվածից չընկնեն և չհուսահատվեն, պայքարեն և ներքևից հասնեն վերև իրենց ուժերով:  Բոլորն էլ պետք է չգտեն և առանց հուսահատվելու հասնեն վերև: Ովքեր միանգամից հայտնվում են վերևում առանց հաղթահարելու դժվարություններ, նրանք նույն հեշտությամբ կընկնեն ներքև:

  • Վերև — ներքև — ի՞նչ է դա քո պատկերացմամբ (ստեղծագործական աշխատանք):

Վերև-Ներքև…

Posted in English, Uncategorized

Homework. 23.10-27.10

October 23-27

Lesson 1

Check your progress.

Lesson 2

What does »success» mean? page 40/to read the text and discuss

Grammar/have to ,don’t have to

Hometask ex. 2/b,page 41

2. b) 1. If you want to work in the USA, you have to speak good English.

2. My sister has got a young baby, so she often has to get up during the night.

3. My friend gets good test results, but he doesn’t have to hard. In fact, he never studiees before a test.

4. Tommorow is sunday, so I have to go to school. Great!

5. At our school, we have to wear a uniform. It’s dark blue with a white shirt.

6. At my cousins’ school they don’t have to wear a uniform. They can wear what they want.

Posted in English, Uncategorized

Check your progress…

1. a) A: You weren’t at school yesterday afternoon. Where were you?

B: I was at home. There was a football match on television.

A: Was it a good match?

B: No, it wasn’t! All the players were awful!

 

b) 1. In 1950, there were 199,854 people at the World Cup Final netween Brazil and Uruguay in Rio de Janeiro. They saw a greatmatch – but Brazil didn’t win.

2. The Swedish athlete Oskar Gomar Swann became famous when he won a silver medal in shooting at the Olympic Games in Antwerp in 1920. He was 72 years old.

3. At the 1984 Olympic Games in Los Angeles, Carl Lewis won four gold medals.

4. In the first roud of the long jump, Lewis jumped 8.54 metres. After that, he stopped. ‘Nobody can neat me,’ he sed.

5. I went to the cinema last night, but I didn’t enjoy the film very much.

6. A: What was James say to you yesterday?

B: He didn’t say anything!

7. A: Did you say Alice last night?.

B: No, I didn’t see Alice, but I saw Jenny.

8. A: Where were you went last summer?

B: We went to New York. But we didn’t go up the Empire State Builing.

 

2. a) 1. Let’s go out tonight. I don’t want to stay at home.

2. Leo, look at all your books on the floor! Pick them up, please.

3. This bag is very heavy. I’m going to put it on for a minute.

4. It’s cold today. You should put down a warm coat.

5. It’s hot in here. I’m going to take my off jumper.

 

b) 1. Snowboarding

2. Volleyball

3. Cycling

4. Swimming

p

5. Skling

6. Hockey

7. Surfing

Word – Olimpics

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. 24.10. Տնային աշխատանք

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախշման հիմնական շրջանները:

World_map_blank 1 (1)
2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

 

Քրիստոնեություն-Արգենտինա, Իսրայել, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ուկրաինա,Վրաստան, Բրազիլիա, Հունաստան, Հայաստան

Մահմեդականություն-Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Թուրքիա, 

Բուդդայականություն-Ճապոնիա, Չինաստան, Ավստրալիա, Հս. Կորեա

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:

World_map_blank 1

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 23.10-27.10

Урок 1. Планеты

Домашнее задание: исследование ( написать в блогах):

  • Что вы узнали о Луне?

Луна естественный спутник Земли. Самый близкий к Солнцу спутник планеты, так как у ближайших к Солнцу планет, Меркурия и Венеры, спутников нет. Второй по яркости объект на земном небосводе после Солнца и пятый по величине естественный спутник планеты Солнечной системы. 

  • Что такое звездный дождь?

Звездный дождь это звездопад или метеорный дождь.  Появление на ночном небе множества “падающих звезд“. 

  • Что такое метеориты?

Метеориты – небольшие фрагменты небесных тел, состоящие в основном из камня и железа, падающие на поверхность Земли из межпланетного пространства. Для астрономов метеориты являются настоящим сокровищем: нечасто удаётся тщательно исследовать в лабораторных условиях частичку космоса. Большинство специалистов считают метеориты осколками астероидов, которые образуются при столкновении космических тел.

  • Коротко расскажите о  какой- нибудь одной планете солнечной системы.

САТУРН

Красивая и необычная планета, шестая от Солнца. Её удивительная особенность, которую можно увидеть с Земли в телескоп – это кольцо вокруг планеты. Выглядит кольцо, как диск, только на самом деле это не сплошной диск, а тысячи-тысячи мелких камней,  осколков астероидов и пыли.

This slideshow requires JavaScript.

 

Урок 2. Космос

  1. Прочитать результаты исследований.
  2. Просмотр обучающего мультфильма о Космосе.
  3. Закрепление новой лексики.

Домашнее задание: составить предложения со словами телескоп, ракета, полярная звезда, невесомость. искусственные спутники

С телескопом мы можем наблюдать планеты, звезды.

С помощью ракеты мы можем взлетать в другую планету.

Полярная звезда находиться ровно над Северным полюсом Земли.

На земле создают Невесомости.

Искусственные спутники запускают в космос с помощью ракеты.

Posted in Գրականություն, Uncategorized

Հրանտ Մաթևոսյան. փաթեթ

ՀԱՑԸ

23.10

ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾ.

  • բացատրել բառարանի օգնությամբ — քիվ, սայթաքել, գուրգուրանք, գողունի, նիրհ, ակ (ակունք), տիղմ, կլանչոց, կածան, խաշամ

քիվ-հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից

սայթաքել-ոտքը սահել՝ գայթել, սոթ տալ

գուրգուրանք-խանդաղատանք, գորով ու փաղաքշանք:

գողունի-գողեգող կատարված, թաքուն, գաղտնի

նիրհ-քնին նախորդող թմրություն, նինջ

ակ-ջրի ակունք

տիղմ-հանքային կամ օրգանական նյութերից առաջացած կպչուն նստվածք ջրերի

կլանչոց-շան աղիողորմ հաչոց

կածան-ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ

խաշամ-խազալ

  • երեք բառով բնութագրեք հերոսին՝ հիմնավորելով տեքստից դուրս բերած կտորներով

Հերոսը ալարկոտ էր-Նա իրոք նեղանում էր, որովհետև ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես ալարկոտ անբանի հարցեր էի տալիս:

Հերոսը գրքասեր էր, սիրում էր իր տաքուկ անկյունը- Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը…

Հերոսը հասկանում էր իր սխալները և դրանք ընդունում էր-Նա հասկացավ իր սխալը, երբ մայրիկը նրան ասաց, որ նա շատ է չարչարվել:

  • գտիր կերպար-պատկեր հակադրություններ կարդացածդ հատվածում
  • նկարագրիր անտառի շնչառությունը

Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները: Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։ Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները: 

24.10

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՎԱԾ

  • Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի: …Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու: — Այս տողերից կարելի եզրակացնել, որ տղան՝ (ընտրիր մեկ կամ ավելի տարբերակ, հիմնավորիր)

ա) միամիտ էր

բ) եսասեր էր

գ) թուլամորթ էր

դ) անկուշտ էր

ե) անպատասխանատու էր

զ) վախկոտ էր

է) խելացի էր

Ես կարծում եմ, որ տղան անպատասխանատու էր, քանի որ նրան ծնողները խնդրել էին, որ նա գնա խոզերին փնտրելու, իսկ նա իրեն դրել էր միամիտի տեղ և իբր խորացած գիրք էր ընթերցում: Անպատասխանատվության նշան է, երբ քեզ վստահում են, որ դու այդ գործը անես, իսկ դու այն չես անում:

  • — Դու գիրքդ կարդա — այս արտահայտությունը օգտակա՞ր խոսք է, թե վնասակար. ինչու՞:

Ես կարծում եմ, որ այդ արտահայտությունը վնասակար է, քանի որ երեխան իհարկե պետք է սովորի դասերը, բայց նաև օգնի ընտանիքին, ծնողներին: Ես կարծում եմ, որ ծնողներին օգնելը շատ կարևոր է և ես ինքս և՛ դաս եմ սովորում, և՛ օգնում եմ ընտանքիս:

  • Ինչու՞ է պատմվածքի վերնագիրը «Հացը»:

Ես կարծում եմ վերնագիրը հաց է, քանի որ տղան երկու դեպքում կերավ իր հացը: Առաջինը, երբ նա պետք է փնտրեր խոզերին, սակայն դրա փոխարեն հաց կերավ, իր գիրքը կարդաց: Երկրորդ անգամ արդեն չկերավ հացը, քանի որ հասկացավ, որ սխալ է գործել:

  • Ստեղծագործական աշխատանք. թեմա՝ Ամեն մեկն այնտեղ է, որտեղ պետք է լինի…

Ամեն մեկն այնտեղ է, որտեղ պետք է լինի…

25.10

ԾԱՌԵՐԸ

Առաջադրանքներ.

  • … լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:

Ես դժվարաում եմ ասել, դա լավ է,թե վատ, որ քո մեջ վրեժ չկա: Մյուս կողմից լավ է, որ դիմացինի հանդեպ չարով, վրեժով չես լցվում, բայց մյուս կողմից էլ չէ ոչ նա քեզ ցավ է պատճառել պետք է չէ վրեժ լուծել: Բայց չափից դուրս վրեժխնդիրն էլ մի բան չէ, որ ամեն ստից բանից վրեժ լուծես, ցավ պատճառես: Բայց ընդհանրապես վրեժ չունենալ կարծում եմ լավ չէ:

  • Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:

Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն:

Ես շատ հավանեցի այս տողը և կցանկանամ քննարկել, քանի որ այն բոլորս նայում ենք մի տեսանկյունից և ինձ հետաքրքիր է իմանալ մյուսների տեսանկյունները: Օրինակ՝ ես համաձայն եմ այս տողի հետ, որ պետք է լինես միջինը ոչ շատ քաղցր, ոչ շատ դառը:

  • Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):

-Մամ, ինչպես ես ինձ տեսնում:

-Դու շատ բարի ես և միևնույն ժամանակ համառ: Շատ ժամանակ գիտակցում ես քո սխալը, սակայն այն չես ընդունում, դա քո համառությունն է, բայց միևնույն ժամանակ դու շատ բարի ես, ընկերասեր քո մեջ կան այնպիսի հատռկություններ, որոնք ինձ իրոք դուր են գալիս,քո համառությունը նույնպես ինձ դուր է գալիս, դու համառ ես, բայց գիտակցում ես, երբ է լավ համառությունը:

Posted in Դասարանական աշխատանք, Uncategorized

Քիմիա.16.10.2017.Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

 

Ֆիզիկական երևութներ Քիմիական երևույթներ
   
Սպիրտի գոլորշիացումը Սպիրտի այրումը
Փայտի կոտրվելը Լուցկու այրումը
Ապակու  ձևափոխումը  
Մոմի հալումը