Posted in Գրականություն, Եղիշե Չարենց, Uncategorized

Չարենց…

Առաջին մակարդակ

Չարենցի ամենահայտնի բանաստեղծությունները.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն , Երգում է  ծովը, դաշտը, հովը Ես անդարձ Ձեզ սիրել եմ ,Պատահական անցորդինԿյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, Հեռացումի խոսքեր, Տաղ անձնական ,Մորս համար գազել

«Տաղարան» շարքից՝

Գրառում՝

Կարդացի Չարենցի այս բոլոր բանաստեղծությունները: Կային, որոնք էլի էի կարդացել, և կային նրանք, որոնք ինձ անծանոթ էին: Չարենցի ոճին արդեն ծանոթ եմ, ինձ դուր է գալիս: Չարենցն իմ մեջ տպավորվել է որպես գեղեցիկը, պայծառը նկատող և դրա մասին գրող: Եթե համեմատենք Չարենցին Տերյանի հետ, ապա, կարելի է նկատել, որ Չարենցը, ի տարբերույթուն Տերյանի, գրում է շատ պայծառ և ուրախ: Ես Չարենցի բանաստեղծությունները կարդալիս թեթևություն եմ զգում, նույնիսկ տխուր բանաստեղծությունը նա այնպես հպարտ և հույսով է գրում, որ հաճույքով ես կարդում:

Ձայնագրություն`

Posted in Գրականություն, Եղիշե Չարենց, Uncategorized

Նախագծային շաբաթ. Գրականություն

Եղիշե Չարենցի գազելներ․ քննարկում`

Եղիշե Չարենց ռուբայաթներ․ քննարկում՝

Եղիշե Չարենց <<Ողջակիզվող կրակներ>>ժողովածու իրիկուն բաժին. քննարկում՝

Եղիշե Չարենց Տեսիլաժամեր ժողովածու. քննարկում՝

 

Posted in Գրականություն, Եղիշե Չարենց, Uncategorized

Եղիշե Չարենց…

  • Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը – հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։

1. Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:

2. Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա:

3. Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

4. Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ:

5. Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ:

6. Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

7. Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ:

  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Նա արևին է դիմում, որովհետև արևը կյանք է: Առանց արևի չէր լինի այն ամենը, ինչը այժմ կա: Հեղինակը արևին դիմում էր, մեծարում էր այնչափ, կարծես արևից այն կողմ էլ ոչինչ չկա:

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։

Հնում եղել է մի ժամանակաշրջան, որ մարդիկ դեռ կրոնների չէին բաժանվում և հավատում, պաշտպանում էին արևի, լուսնի: Հայերը արևի կողմնակիցն են եղել և դա եղել է արևի պաշտամունքը:

  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Տեսապոեզիա…

Ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։

I

Այս ռուբայաթը անցյալի և ներկայի մասին էր: Խորհուրդն այն էր, որ մենք՝ մարդիկ ամեն վայրկյան այլ ենք և պետք չէ խառնել իրար անցյալն ու ներկան:

II

Այս ռուբայաթը կյանքի ակնթարթի մասին էր: Խորհուրդն այն էր, որ մեր կյանքը մի ակնթարթ է և պետք չէ ժամանակ կորցնել, կյանքը վատնել անիմաստ բաների վրա, պետք է պարզապես վայելել և ուրախ անցկացնել:

III

Այս ռուբայաթը նույնպես կյանքի, ակնթարթի մասին էր: Խորհուրդն էլ նույնն էր, հեղինակը այս ռուբայաթի միջոցով ուզում էր հասկացնել, որ կյանքը մի ակնթարթ է և պետք չէ անիմաստ ժամանալ կորցնել:

IV

Այս ռուբայաթը վերաբերում էր կյանքին: Կարծում եմ, որ ռուբայաթի ասելիքն այն է, որ մենք չենք կարող իմանալ, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին, այդ իսկ պատճառով գալիքը շատ անկանխատեսելի և նույնիսկ զարմացնող է:

V

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մեր կյանքում լինում ենք մարդիկ, ովքեր թեկուզ գնալով միևնույն է մնում են մեզ հետ, մեր կյանքում և շատ մեծ ազդեցություն ունեն: Ոչ միայն մարդիկ, այլ նաև դեպքերը:

VI

Այդ ռուբայաթը նկարագրում էր մի խառը իրավիճակ, որտեղ անհասկանալի էր ինչ էր կատարվում, ինչ էր ուզում բացատրել հեղինակը: Կարծում եմ, որ հեղինակը գրելու պահին շատ մտամոլոր և խառնված է եղել և ցանկացել է իր զգացմունքները ցույց տալ այս ռուբայաթի միջոցով:

VII

Այս ռուբայաթը ագահության մասին էր: Կարծում եմ, որ հեղինակը ուզում էր ասել, որ կյանքում լինում են դեպքեր, երբ մենք ագահորեն ձգտում ենք մի բանի չհասկանալով, որ դա մեզ կործանում և կորցնում է:

VIII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մենք բոլորս ամեն վայրկյան փոխվում ենք: Մեր կյանքում մենք շատ հաճախ ենք փոխվում և դա չենք էլ նկատում:

IX

Այս ռուբայաթը ինձ համար մի փոքր անհասկանալի էր: Գուցե հեղինակը ուզում էր ասել, որ ամեն մարդ պետք է այս ռուբայաթի վարպետի նման ճիշտ աշխատանք ընտրի և լավ իմանա իր անելիքը:

X

Այդ ռուբայաթը նրա մասին է, որ հաճախ մենք ինքներս մեզ հույս ենք տալիս չհասկանալով, որ դա մեզ վնաս է: Նույնիսկ դրա պատճառները չեն լինում, իսկ մենք հույս ենք տալիս և հուսախաբ անում ինքներս մեզ:

XI

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ հաճախ մենք ընկնում ենք անցյալում կատարված բաների ետևից և անտեսում ներկայում կատարվող իրադարձությունները:

XII

Այս ռուբայաթը կարծում եմ նրա մասին է, որ ինչ էլ ուզում է լինի, եթե դու լավատես ես և լավն ես տեսնում քեզ ոչինչ էլ չի փոխի և չի խանգարի:

XIII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կյանքում լինում են դեպքեր, որ մենք ինքներս մեզ հակասում ենք, մեզ հետ վիճում, բայց միևնույն է մենք մնում ենք մենք և ի վերջո պետք է ընդունենք մեկ որոշում:

XIV

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մենք կարող ենք նույնիսկ ամենավատ բանի մեջ գտնել փոքրիկ լուսավոր կետ, լավ բանը, որը գոնե մեզ կհուսադրի:

XV

Այս ռուբայաթը նրա մասին է, որ դու ես քո կյանքի գրողը և ինչպես ցանկանաս, այնպես էլ կգրես, ուրախ, երջանիկ կամ էլ տխուր և ձանձրալի:

XVI

Այս ռուբայաթը նրա մասին է, որ կյանքում ոչինչ չի կրկնվում, թեկուզ հասարակ, առօրյա օրերը չկրկնվող են և իրենցով տարբերվում են:

XVII

Այս ռուբայաթը նրա մասին է, որ մարդիկ, որքան աննկատ հայտնվում են մեր կյանքում, նույնքան աննկատ էլ հեռանում են:

XVIII

Այս ռուբայաթը նրա մասին է, որ մենք այնքան ենք խառնում մեր ներկան, անցյալը, ապագան, որ արդեն չենք կարողանում հասկանալ որն է անցյալը, իսկ որը ներկան:

XIX

Այս ռուբայաթը նրա մասին է, որ մենք կյանքում փոխվում են և չենք էլ նկատում, որ փոխվել ենք և դա կարող է լինել թե՛ լավ, թե՛ վատ փոփոխություն:

XX

Այս ռուբայաթը կարծում եմ նրա մասին է, որ հաճախ մարդիկ իրենց կյանքը, իրավիճակը այնպես են բարդացնում, որ դառնում է թունդ գինի, որից դիմացինդ արբում է:

XXI

Այս ռուբայաթը նրա մասին էր, թե ինչքան անհոգ էր մանուկ ժամանակ և ինչքան լավ: Կարծում եմ հեղինակը ռուբայաթը գրելուց հիշողությունների գիրկն ընկած է եղել:

XXII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կա մարդկանց տեսակ, ովքեր հենց այնպիսին ինչպիսին կան, բաց ու ազատ, բոլորի հետ անկեղծ:

XXIII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կա մարդկանց տեսակ, ովքեր շատ միամիտ են և նրանց շատ է հեշտ է խաբել, եթե նա տեսնում է ինչ-որ բան, միանգամից դրան հավատում է և ոչ մի գրամ չի կասկածում:

XXIV

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կա մարդկանց տեսակ, ովքեր իրենց մասին ունեն կարծիք, որը չի համապատասխանում իրականությանը:

XXV

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կա մարդկանց տեսակ, որոնց շատ դժվար է հասկանալ, ըմբռնել և դրա համար շատ ժամանակ է պետք:

XXVI

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մենք կարող ենք ամբողջովին հակառակ, տարբեր կարծիքներ, տեսանկյուններ և մտքեր ունենալ նույն երևույթի մասին:

XXVII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մենք տարբեր կարծիքներ ունենք, մեկի համար կարող է լինել մի բան, մյուսի համար մեկ այլ բան: Այդ պառճառով էլ վիճելու կարիք չկա:

XXVIII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մի մարդ ցանկանում էր չլինել: Երևի բոլորիս հետ էլ եղած կլինի, որ ամեն ինչից հոգնած, հիասթափված պարզապես ուզում ենք դադար տալ:

XXIX

Այս ռուբայաթը նրա մասին է, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում իրենց կյանքի իմաստը, չեն գնահատում և այդպես կյանքի իմաստ փնտրելով էլ ապրում են:

XXX

Այս ռուբայաթը նրա մասին է, որ կյանքում ոչինչ հեշտ չի տրվում և յուրաքանչյուր բան ունի իր դժվարությունը:

XXXI

Այս ռուբայաթը նրա մասին է, որ կյանքում նախ և առաջ պետք է սկսենք հենց մեզնից և միայն մեզնով փորձենք ինչ-որ բանի հասնել:

XXXII

Այս ռուբայաթը նրա մասին է, որ գումարը շատ է մարդկանց փոխում, փոխում ու թաքցնում է մարդու անկեղծությունը, բարությունը, մեծահոգությունը և գլուխ է բարձրացնում ինքնագոհությունն ու կեղծ ինքնավստահությունը:

XXXIII

Այս ռուբայաթը նրա մասին է, որ ինչպես սկզբում տրամադրվում ենք այդպես էլ լինում է: Այնպես, որ կյանքում պետք է միշտ լավ տրամադրված լինել:

XXXIV

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կյանքում ոչինչ ինքնուրույն չի լինում կամ երկնքից չի ընկնում: Պետք է ստեղծել, այլ ոչ թե միայն բողոքել:

XXXV

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կյանքում մարդ պետք է ամեն ինչ վաստակի, աշխատի, որպեսզի արդար և երկար ծառայի նրան տվյալ բանը:

XXXVI

Այս ռուբայաթը կարծում եմ նրա մասին էր, որ կյանքում դիտորդի դերում լինելով ոչնչի ոչ կհասնենք, ոչ էլ  ինչ-որ բան կսովորենք, պետք է ինքներս գործենք:

XXXVII

Այս ռուբայաթը կարծում եմ նրա մասին է, որ կյանքի ամեն փուլում, շրջանում մենք մի բան սովորում ենք և դա մեզ դարձնում է ավելի փորձված և իմաստուն:

XXXVIII

Այս ռուբայաթը նրա մասին է, որ կյանքը գնում է և չի սպասում, այդ պատճառով էլ պետք է անընդհատ գործել, որպեսզի կյանքը երազի պես աննկատ չանցնի:

XXXIX

Այս ռուբայաթը կրկին նրա մասին էր, որ կյանքում պետք է աշխատել և շատ գեղեցիկ տողով նկարագրված էր, որ կյանքի կամուրջը աշխատանքն է:

XL

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մարդ կյանքում այնպես պետք է ապրի, որ իր կյանքից գոհ մնա, այլ ոչ թե անիմաստ վատնի, իսկ վերջում էլ զարմանա:

XLI

Այս ռուբայաթը ես կարծում եմ նրա մասին էր, որ ծովփին նստած մարդու հետ էր համեմատում հեղինակը մեր կյանքը, որն այդպես ակնթարթորեն և ժպիտով անցնում է:

XLII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ մենք կյանքում մեզ համար ընտրում ենք մի չափանիշ և դրանով չափում ամեն բան:

XLIII

Այս ռուբայաթը նրա մասին էր, որ կայնքում էլ ինչ էլ, որ լինի, միևնույն է, հարատև չի կարող լինել, միայն մահն է, որ ընդմիշտ է տրվում ասում էր հեղինակը:

XLIV

Այս ռուբայաթը նկարագրում կյանքը, նրա մասին էր, որ կյանքում պայքարով են ծնվում, պայքարով էլ մեռնում և ամեն վայրկյանքը շատ արագ են անցկացնում կյանքում:

  • Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

Posted in Եղիշե Չարենց, Uncategorized

Փողոցներում սեբաստացիներն էին Չարենցներով…

01-9Չարենցյան էր ողջ օրը երեկվա…Քայլում էինք փողոցներով և ասում. <<Ինչքան աշխարհը սիրես…>>: Երեկ Չարենցի ծննդյան օրն էր և մենք սեբաստացիներով լցրել էինք ամբողջ Երևանը Չարենցների տողերով: Չարենցի արձանի մոտով դեպի Չարենցի տուն-թանգարան: Միայն տեսնեիք ինչ մեծ խումբ էր՝ հպարտ, ազատ, բացականչություններով լի: Ես շատ էի ոգեշնչվել, պատկերացրեք, թե ինչ հիանալի զգացողություն է, երբ մի խումբ սեբաստացիներով քայլում եք Երևանով և կարդում Չարենցի այս տողերը. <<Ինչ-որ լավ է վառվում է ու վառում…>>: Իսկապես, մենք ներսից վառվում էինք և վառում մյուսներին, տարածում էինք Չարենցն ու հիանալի տրամադրությունը: Այդպես ուրախ քայլերով, գեղեցիկ տողերով մենք շարժվում էինք առաջ և անդադար կրկնում ու կրկնում. <<Ես իմ անուշ Հայաստանի…>>: Ոգեշնչում էինք Երևանը, երևանցիներին, հորդորում էինք, որ մեզ միանան: Մենք պատել էինք Երևանը և Չարենցով էինք պատել: Տպավորությունները ուղակի հիանալի էին…

 

Posted in Գրականություն, Եղիշե Չարենց, Uncategorized

Չարենցյան օրեր…

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  • Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»  ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

Այս ժողովածուի մեջ  կապույտը հանգստությունն է, լռությունը, խաղաղությունը, ազատությունը, պարզությունը: Այս բանաստեղծության մեջ կարծում եմ, որ կապույտ գույնը ազնվությունն ու պարզությունն է նկարագրում: Քնարական հերոսը շատ խաղաղ և հանգիստ է երևում այս բանաստեղծությունում, քանի որ բանաստեղծությունը շատ հանգիստ և պարզ է: Տրամադրությունը բանաստեղծության հանգիստ ու լուռ է, այլ ոչ շատ առույգ, ավելի շատ երազկոտ է:

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

Այս ժողովածուի մեջ կարծում եմ ոսկեգույնը պայծառ արևն էր և խորհուրդը լուսավորությունն ու պայծառությունն էր: Բանաստեղծության մեջ կարծում եմ ամպերն ու արևը բռնոցի էին խաղում և օրվա պահը մայրամուտ էր, քանի որ նկարագրվում է, թե ինչպես է արևը ճախրում, փախնում: Տրամադրությունը բանաստեղծության շատ վառ և լուսավոր է, ավելի խորհրդավոր: Կարծում եմ, որ քնարական հերոսը այս պահին շատ լուսավոր և խորհրդավոր տրամադրություն է ունեցել:

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն

Այս ժողովածուի մեջ մանուշակագույնի խորհուրդը մթնշաղն է, մթությունն է, մռայլությունն է: Բանաստեղծության տրամադրությունը շատ խորհդրավոր է և կարծում եմ, որ քնարական հերոսը այդ պահին մենակություն է զգացել, կամ էլ հիշողություններով է տարվել: Բանաստեղծության մեջ անընդհատ նշվում է, որ մշուշը մանուշակագույն է, ինչը խորհրդանշում է, որ մանուշակագույնը մթություն և խավար է:

Այս շարքը ինձ շատ դուր եկավ: Նրա մեջ հավաքված էին բանաստեղծություններ կապված թախծի, մենակության և կարոտի հետ: Քնարական հերոսը կարոտում էր ինչ-որ մեկին, մենակ էր և թախծում էր: Ավելի շատ մոլորային բանաստեղծություններ էին: Ես այս շարքը կասոցացնեմ մոխրագույն և սպիտակ գույների հետ:

Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:

Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:

Եվ գուցե մի օրմի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…

«Ողջակիզվող կրակ» ժողովածու

Այս շարքում ես զգացի, որ Չարենցը ափսոսում էր ու կարծես իր բանաստեղծությունների մեջ ինչ-որ վախ, զգուշություն տեսա: Նա անընդհատ կրկնում էր Մահ բառը: Կարծում եմ, որ քնարական հերոսը այստեղ զգացել է հիասթափություն, վախ, ափսոսանք: Նա երևի թե ինչ-որ բանից վախենում էր, Մահից, գուցե ափսոսում էր, կամ գուցե հիասթափվել էր ուղակի, չգիտեմ: Ես այս շարքում շատ մոլորվեցի, խառնվեցի, քանի որ տարբեր բաներ էին նկարագրում, սակայն ես նույն զգացումն էի զգում: Այս բանաստեղծությունների շարքը ես կներկեի միայն մոխրագույն գույնով, քանի որ ես մոխրագույն գույնը ասոցացնում եմ հիասթափության, թախծի, ափսոսանքի հետ:

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

Առավոտ շարքում Չարենցի դրամադրությունը արևային է, կարծես արևածագ է նրա հոգում: Կարծես, թե նրա հոգում մթություն էր և հանկարծ մի լույս է բացվում, մի արևի շող: Իրիկուն շարքում նա ավելի մութ ու փակված էր, իսկ այստեղ փորձում է բացվել, լուսավորել իր կյանքը: Քնարական հերոսը փակվել էր իր մեջ, մտորում էր, իսկ այժմ ուզում է դուրս գալ և փորձել ավելի լուսավորել դարձնել կյանքը: Այս շարքը ես կներկեի դեղին և ոսկեգույն լույսերով, քանի որ նա լույս էր գտել իր մեջ, նրա տրամադրությունը բացվում էր:

Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ` դարե՛ր ու դարե՛ր:
Երգում է սիրտս մանուկ —
Փլչում են շենքերը քարե:

Հեռո՛ւ է տունս: — Հեռո՛ւ:
Ո՞ւր է, ինչո՞ւ է… Հիմա
Շուրջս գալարք է հրի.
Շուրջս մրրիկ է ու մահ:

Հողմը ոռնում է հեռուն.
Հուր է` թռչում է արագ:
Սիրտս տվե՛լ եմ հրին, —
Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ…

Գնում եմ: Ո՛ւր եմ… Ինչո՞ւ: —
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում: —
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ

Այս շարքում շատ էին, գրեթե բոլորն էի գովերքող բանաստեղծությունները: Չարենցը գովերքում էր հայրենիքին, մարդկանց, աղջկան, իր սիրելի էակին: Քնարական հերոսի մեջ ոգևորում և ոգեշնչում տեսա: Նա կարծես ոգեշնչվել էր ինչ-որ բանից և գրում էր ամեն ուրախ բանի մասին, ամեն վառ և պայծառ բանի մասին: Նրա հոգում լուսավոր և պայծառ էր: Ես այս շարքը անվանեցի խառնաշփոթային ոգեշնչում: Այս շարքը ես կներկեի վառ գույներով, հատկապես դեղին գույնով:

Կան անտես հյուրեր: Գալիս են նրանք
Անխոս ու անձայն, լռության ծոցում:
Գալիս են, ապրում ու անցնում նրանք՝
Ոչ դուռ են բացում և ոչ դուռ գոցում:

Ո՜չ անուն ունեն, ո՜չ ստվեր, ո՜չ ձայն:
Գալիս են, ապրում և անցնում են լուռ:
Եվ ինլո՞ւ եկան, և ինչո՞ւ անցան —
Մենք չենք իմանում աշխարհում անդուռ:

Միայն մի անծայր ու խոր տխրություն
Երբ փռում է իր թևն ամենուրեք —
Զգում ենք հանկարծ կարոտով անհուն,
Որ մեկը անդարձ անցել է երեկ:

 

Նախագծի բարձր գնահատականի համար

Posted in Նախագծեր, Ուսճամփորդություն, Եղիշե Չարենց

Չարենցյան օրը Մաշտոցի պուրակում…

wp_007483Երեկ մեծն բանաստեղծ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՐ: Մենք բոլորս ուրախ տրամադրությամբ լցվեցինք մեր երկնագույն ավտոբուսը: Ճանապարհին չէին դադարում մեր և արցախցիների ծիծաղը, խոսակցությունները, ծանոթությունները: Վերջապե՜ս, հասա՜նք: Չարենցի արձանի մոտ մի լավ արտասանեցինք Չարենց, պարեցինք, երգեցինք: Վաչեի ՀՈ՜-ՀՈ՜-ն չէր լսվում և առանց դրա մեր պարը աղքատիկ էր: Կարծես թե Տիար Բլեյանը շատ է սիրում այս բանաստեղծությունը՝ ԻՆՉՔԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՍԻՐԵՍ…Նա ամեն պահը բաց չէր թողնում և արտասանում էր այդ բանաստեղծությունը: Սակայն ուրախությունն այն էր, որ ավտոբուսը մեզ լքել էր և մենք քայլելով-քայլելով գնում էինք, անդադար գնում էինք: Չարենց էինք արտասանում, մարդկանց խառնում մեր խմբին: Արտասանում էինք անդադար: Հասանք Մաշտոցի պուրակ և միացանք հեծանվորդներին: Հեծանվորդները հանգստանում էին և նաև պարում: Էլի ու էլի պարեցինք, բայց այս անգամ Վաչեի ՀՈ՜-ՀՈ՜-ն անպակաս էր, և մեր պարը շատ հարուստ էր: Վազվզեցինք, հանգստացանք, պարեցինք և արդեն ցանկանում էինք գնալ դպրոց, բայց մեր խումբը չէր ցանկանում, և մենք ուղևորվեցինք դեպի՝ <<Տաշիր Պիցցա>>, որը գտնվում էր ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ: Այնքան էինք քայլել, որ մեր ոտքերը արդեն մեզ չէին ենթարկվում, բայց ես ուրախ էի(ՉՆԱՅԱԾ ԵՍ ԷԼ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՀՈԳՆԵԼ ԷԻ): Մի լավ կերանք, կշտացանք և արդեն ժամանակն էր ուղևորվելու դեպի դպրոց: Հասանք դպրոց և ամեն մեկը հոգնած ոտքերով, բայց ուրախ տրամադրությամբ գնաց տուն: Հագեցած և բովանդակալից օր ունեցանք: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԿՐԹԱՀԱՄԼԻՐԻՆ ՄԵԶ ԱՅՍՊԻՍԻ ՀԵԳԱՑԱԾ ՕՐ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ (նաև շնորհակալություն առողջ ապրելակերպի համար, քանի որ այսքան քայլելը գարնանային մաքուր օդ շնչելով շատ առոողջարար է)…

Posted in Մայրենի, Եղիշե Չարենց, Uncategorized

Եղիշե Չարենց. փաթեթ.

Картинки по запросу եղիշե չարենց6-րդ դասարան

06.03.2017

  • Գտնել գազել-բանաստեղծության առանձնահատկությունները:

Բացատրությունն՝այստեղ.

Գազել բանաստեղծության առանձնահատկությունն այն է, որ իր մեջ առաջին տան զույգը և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Նաև մի առանձնահատկություն է այն, որ տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում:

  • Եղիշե Չարենցի գազելները կարդալ, գտնել այդ ստեղծագործությունների մեջ ընդհանուր գիծ (գծեր), ցույց տալ մեջբերված մի քանի տողերով:

Այս բանաստեղծությունների ընդհանուր գծերն այն է, որ բոլոր գազել բանաստեղծություններում քնարակ հերոսը խորհում է իր իրիկնային քրոջ մասին, և երազում է երեկոյի աստղերի մասին:

  • Առանձնացնել հինգ դուր եկած գազել և վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին:

Առաջին գազել.

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞սչգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ

Այս գազելում քնարական հերոսը մոլորված է և երազկոտ, որովհետև երազում է այն մարդու մասին ում սիրում է և մոլորված է, քանի որ չի կողմնորոշվում, թե ում է երգում:

Երկրորդ գազել.

Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…

Այս բանաստեղծության քնարական հերոսը շատ խաղաղ է և մտածկոտ:

Երրորդ գազել.

Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզճախրել ու գնալ…

Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…

Դեպի Ամենտի եզերքը կապույտ
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ

Այս բանաստեղծության քնարակ հերոսը շատ սիրով է լցված, և խոսում է կարծես լուսնի հետ:

Չորրորդ գազել.

Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր

Այս բանաստեղծության քնարական հերոսը բնութագրում է լուսնին, խոսումէ  լուսնի հետ և խորհում:

Հինգերորդ գազել.

Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…

Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր

Այս բանաստեղծության քնարական հերոսը երազում է: Կարծես, թե ճամփա է ընկել մութ գիշերով և լուսինը՝ իր երկնային քույրը ուղեկցում է իրեն:

  • Գտնել տրամադրությունը, գույնը, գույնի խորհուրդը, ստեղծագործության ասելիքը:

Նայած, թե ինչ բանաստեղծություն է: Բայց այս գազել բանաստեղծություններում տիրում է խաղաղ, լուռ և երազկոտ տրամադրություն, իսկ գունային առումով այս բանաստեղծությունները ինձ մոտ առաջացնում են տարբեր գունային խաղեր, սակայն երանգների մեջ կան մոխրագույն, կապույտ և մանուշակագույն գույները:

  • Մեկը սովորել անգիր:

Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր

07.03-08.03.2017

  • Մեր սովորած գազելը տեսանյութ-ուղերձ ենք դարձնում ու հրապարակում ենթակայքում.

Գարնանային Ուղերձ-բլոգում

Գարնանային Ուղերձ-ենթակայքում

  • Սովորում ենք անգիր ,,Հնչում են օրերը,, բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները.
  • Բացատրիր բոսոր, ղողանջ, հրե, հրկեզ, գալիք բառերը:

բոսոր-Դեղնին տվող կարմիր, ծիրանագույն

ղողանջ-մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն

հրե-հրեղեն

հրկեզ-Հուր, կիզիչ ջերմություն, տապ, շոգ

գալիք-Հետագայում լինելու՝ կատարվելու դեպք՝ իրողություն

  • Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Ես այս ժամանակը կնկարագրեի շատ մեղմ, քնքուշ, խաղաղ և կարծես, թե մայրամուտ է այս բառակապակցության մեջ:

  • Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Իմ կարծիքով այս բանաստեղծության մեջ կա պայծառ տրամադրություն: Կարծես քնարական հերոսը ոգևորվել է ինչ-որ բանից:

  • Ստեղծագործական աշխատանք — ,,Հնչում են օրերը, կանչում են,,  ,,Սիրտս զնգում է,,  ,,Կրակ կա սրտիս մեջ,,  (ընտրիր վերնագրերից մեկը):

ԿՐԱԿ ԿԱ ՍՐՏԻՍ ՄԵՋ…

09.03.2017

  • Յուրաքանչյուր բանաստեղծական տնից առանձնացրու ամենակարևոր տողը և բացատրիր ընտրությունդ:

Առաջին տնում ես ընտրեցի այս տողը՝  Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Այս տողը կարծում եմ ամենակարևորն է, քանի որ քնարական հերոսը մենակ էր և պատկերացնում էր, որ իր հետ է իր միակ սերը:

Երկրորդ տնում ես ընտրեցի այս տողը՝ Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Ես ընտրեցի հենց այս կարևոր տողը, քանի որ, երբ մարդ կորցնում է, այնքան ցավ է ապրում, և այնքան է կարոտում, որ դա խոսքերով չես կարող բացատրել:

Երրորդ տնում ես ընտրեցի այս կարևոր տողը՝ Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Ես այս տնում ընտրեցի այս ամենակարևոր տողը, քանի որ քնարական հերոսը երազում էր, իր հոգին խաղաղեցնում էր աստղային մթի մեջ, հանգստանում էր:

  • Ի՞նչ զգացում է գերիշխում բանաստեղծությունում. տրամադրությունն ինչպե՞ս է տատանվում բանաստեղծական տնից տուն — նկարագրության հետ ընդգծիր տողեր:

Կարծում եմ այս բանաստեղծության մեջ կան շատ տրամադրություններ, որոնք փոխեփոխ ն դառնում ակնթարթորեն: Մեկ քնարական հերոսը ոգևորված է, մեկ տխուր, մեկ ուրախ էր, մեկ կարոտած, մեկ հուսահատ էր, մեկ մենակ:

  • Ստեղծագործական աշխատանք — Երկինքը՝ հոգու երազ… Նայում եմ թափանցիկ հեռուն… Հոգիս աստղային մթության մեջ… (ընտրել վերնագրերից մեկը):

ՆԱՅՈՒՄ ԵՄ ԹԱՓԱՆՑԻԿ ՀԵՌՈՒՆ…

10.03.2017

Կարդալ և անգիր սովորել երկու գարնանային բանաստեղծությունները և կատարել առաջադրանքները.

***

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

***

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե շրթեր, կրակ սրտեր բառերն ու արտահայտությունները:

դյութել-հրապուրել, գրավել

վարդե-վարդագույն

շրթեր-ծաղկապսակի բացվածքի շրթնաձև մասը

կրակ-խարույկ

սրտեր-զգացումներ

  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:

ջինջ-հանդարտ

օրեր-ցերեկներ և գիշերներ

թովիչ-գրավիչ

լեզու-խոսարան, բերան

  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:

Այս բանաստեղծությունների գարունները տարբեր են: Մեկում՝ խաղաղ գարուն է նկարագրվում, իսկ մյուսում՝ ոգևորված քնարական հերոսը բոլորին դուրս է կանչում և հորդորում: Ես ավելի շատ հավանեցի առաջին բանաստեղծության գարունը, քանի որ այն ինձ նույնպես ոգևորեց:

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:

Առաջին բանաստեղծություն-Գիտեք, որ գարուն է արդեն…

Երկրորդ բանաստեղծություն-Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել…

  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց…

ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՓՈՂՈՑ…

 

Ֆիլմեր Եղիշե Չարենցի մասին:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

ԳԶՐՈՑՆԵՐ Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց

Արփեն Մովսեսյան Հայից Հայ — Եղիշե Չարենց -115

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ՀԱՅՏՆԻ ԱՆՀԱՅՏԸ Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ

Գեղարվեստական ֆիլմ — Рождение / Երկունք / Delivery (1976) (ARM)

 

Ես այս ֆիլմը դիտելուց իմացա, որ.

  • Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին
  • Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում
  • Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ
  • Կարդում նաև գրում է  «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմները
  • Չարենցն ու Աբովը դասավանդում էին Բաշքյադիքլարի դպրոցում

Այս ֆիլմը շատ հետաքրքիր էր: Դիտեք և կիմանաք ավելի շատ բաներ Չարենցի մասին:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԹԵՐԱՑՆՈՒԹՅՈՒՆ.

 

Posted in Եղիշե Չարենց, Uncategorized

Արփենիկ Չարենց “Հուշեր Հայրիկիս մասին”

Egishe-CharentsԵս հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս:Ուստի այն, ինչ պատմելու եմ,չափազանց հեռու էհամակարգվածհուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ

Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբթավշոտ դեղձը կախվում էճյուղից: Ոչ մի երկմտանք`Արփենիկ դրիր անունը դու իմ,բայց իբրև քնքշանք Բոժիկկանչեցիր` Աստվածիկ:

 

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Երկար ու լայն միջանցք ուներմեր բնակարանը, բարձրառաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդումէին մեր բնակարանում:

Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուրեկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում:Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում`ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքայինխզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչևօրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌ

Ու որոշեցիր Բոժիկիդ համարտոնածառ գնել: Շուկագնացինք: Ձյուն էր ու ձմեռ:Տոնածառ առար, տոնածառհսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցնեմ հիշում  թարմ ձյան վրա ուվայր ընկնելդ, ու իմ քրքիջըընկնելուդ վրա: Ու փոքրիկմարմինդ, փոքր մարմինդ, ործառն էր ծածկել` դարձնելովքեզ նոր կոշիկներով քայլող միսաղարթ:

–         Իզաբելլա, տոնածառ եմբերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որկախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին:Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.

–         Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:

Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:

–         Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադեխաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:

   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում,զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար էստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը`դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվբարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:

–         Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:

–         Աբով,- ասացիր:

–         “Աբովն” ի՞նչ է,- նորից հարցրի:

–         Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետոհասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքիտակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ

Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:

   Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ:Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա.չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքսծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ:Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջաշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկարբախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ,ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ուձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

Աղբյուրը ՝ http://animanukyan.blogspot.am/2013/03/blog-post.html

Posted in Եղիշե Չարենց, Uncategorized

Մեծերը Չարենցի մասին

charents2fullsize1Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:

…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղրշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ:
Գուրգեն Մահարի
 

Նա մեր մեծագույն բանաստեղծն է, մեծ է նրա ազդեցությունը մեր գրականության վրա, մեր երիտասարդության վրա:
Ակսել Բակունց

Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…

Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…
Ավ. Իսահակյան

Մեր դարի ճակատը պսակված է մի շարք բանաստեղծների պայծառ անուններով, Ֆրանսիայում՝ Ապոլիներն ու Էլյուարտը, Գերմանիայում՝ Ռիլկեն, Իսպանիայում՝ Գարսիա Լորկան, Ռուսաստանում՝ Մայակովսկին ու Եսենինը, Հայաստանում՝ Չարենցը ու Իսահակյանը:

Լուի Արագոն

Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը:

Վիլյամ Սարոյան

Ինչի՞ հետ համեմատես “Ես իմ անուշը…”

Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ վեպ՝ նույնպես… Որովհետև իրենց ծավալով ու մոնումենտալությամբ հանդերձ՝ դրանք կյանքը պատկերում են ինչ-որ մասշտաբներով:

“Ես իմ անուշը”, ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանի: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաս- ՈՒրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության և վարքի կենդանի արտացոլքն է, մեր տառապանքների և փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, մեր դրամատիկ ճակատագրի և անմեռ մնալու ձգտման գեղարվեստական խտացումն է ու բյուրեղացումը: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաստված լինել:
Մարտիրոս Սարյան

Չարենցի բանաստեղծությունները մեզ համար լի են գարնանային կայտառությամբ, հեղափոխության հողմով, հերոսականությամբ, և այդ պատճառով մենք էլ ավելի ենք սիրում դրանք, ի՞նչ իմանաս, թե որքան անհրաժեշտ են դրանք մեզ այսօր:

… Արևավառ, համեստ, խորաթափանց, խիզախ ու քնքուշ, հավերժ երիտասարդ այդ բանաստեղծը դարերի համար էլ կպահե իր երիտասարդությունը:
Իլյա Էրինբուրգ

Աղբյուրը՝http://www.charenc.ru/yexishe-charenci-masin/