Փետրվար
- Հետազոտական աշխատանքների թեմաները` «Դասական դարաշրջանի հունական դիցարանը», «Դասական դարաշրջանի հունական արվեստը», «Օլիմպիական խաղեր», «Ալեքսանդր Մակեդոնացին որպես պատմություն կերտող անհատ», «Հելլենիստական աշխարհ. միասնական էություն և առանձնահատկություններ», «Հայոց պատմության 500 տարվա` մ.թ.ա.VII-II դարեր, նշանավոր անհատները», «Հայաստանն ըստ Քսենոփոնի», «Մակեդոնական աշխարհակալությունը և չնվաճված Հայաստանը»;
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Հին հունաստանում օլիմպիական խաղերը անցկացվում էին Օլիմպիոսում, որոնք համարվում էին տոնական միջոցառումներ: Խաղերը շարունակվում էին մինչ այն պահը, երբ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեցին և հետո այն համարվեց հեթանոսության դրսևորում, իսկ 394 թվականին կայսր ԹԱԴԵՈՍԻՈՍ ՄԵԾ I-ը պաշտոնապես արգելում է օլիմպիական խաղերի անցկացումը: Կա ինչպես նաև Ամառային այնպես էլ Ձմեռային օլիմպիական խաղեր: Ամառային օլիմպիական խաղերի մարզաձևերը շատ են:Օրինակ՝ հեծանվասպորտ, ջրագնդակ, գոլֆ, թեթև աթլետիկա, ցակ, նետում, հրաձգություն, նետաձգություն, թենիս, սուսերամարտ, ֆուտբոլ և այլն: Ձմեռային օլիմպիադայի ժամանակ անցկացվում են հետևյալ մրցույթները՝ լեռնադահուկային սպորտ, դահուկային մրցավազք,բիաթլոն, գեղասահք, սնուբորդինք, սահնակային սպորտ, կյոռլինգ և այլն: Տարբեր երկրներ ունեն իրենց տարբեր պատմությունները կապված օլիմպիական խաղերի հետ: Օրինակ՝ Լոնդոնը դարձել է առաջին քաղաքը, որտեղ երրորդ անգամ անցկացվել է Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեդալները պատմության մեջ ամենածանրն են և կշռում են 400 գրամ: Մրցույթին մասնակցում են բազմաթիվ մարզիկներ, սակայն ամենաշատ մարզիկներ ներկայացնում է հենց Մեծ Բրիտանիան` 541 մարզիկ: Իսկ Սոչին ամենատաք քաղաքն է, որտեղ երբևէ անց են կացվել ձմեռային օլիմպիական խաղերը: Սոչիի օլիմպիական խաղերը ձմեռային 22-րդ խաղերն են, որին մասնակցում է 88 երկիր: Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերը ամենաթանկն են խաղերի պատմության մեջ: Այս տարի առաջին անգամ կներկայացվի ձմեռային սպորտաձևերի 12 նոր տեսակ: Ընդհանուր առմամբ կկայանա 98 սպորտային միջոցառում՝ 15 սպորտաձևում:
Կարծիք…
Ես կարծում եմ, որ օլիմպիական խաղերը շատ հետաքրքիր են, ժամանցային և օգտակար: Մարզիկները նորից ու նորից մարզվում են, և վարում են առողջ ապրելակերպ, որը իրենց առողջության համար շատ լավ է: Լավ կլիներ, որ բոլոր մարդիկ էլ մասնակցեին օլիմպիական խաղերին, և վարեին առողջ ապրեկալերպ: Ես նույնիսկ կարծում եմ, որ լավ կլիներ, եթե լիներ մանկական օլիմպիական խաղեր: Այդտեղ կլինեին ոչ այնքան դժվար խաղեր, և նաև կկարողանային խաղալ, և մրցել երեխաները:
Աղբյուրներ՝ http://blognews.am/arm/news/132190/9-hetaqrqir-past-sochii-olimpiakan-khaxeri-masin.html