Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Չորրորդ շրջանի ամփոփում

Ահա չորրորդ ուսումնական շրջանն էլ մոտեցավ իր ավարտին: Այս հատվածում մեր ճամբարային ջոկատով շատ գործունեություններ ենք իրականացրել: Առաջին շաբաթվա ընթացքում որոշում էինք, թե եռաչափ տպիչով ինչեր կարող ենք տպել, որպեսզի վաճառվի, տարբերակներ էինք քննարկում: Խոհանոցային ժամ ունեցանք, պատրաստեցինք համեղ, առողջարար սենդվիչներ, որոնք ընդմիջմանը վաճառեցինք, այդպիսով սկսեցինք փոքր քայլեր բիզնեսում, սովորեցինք, թե ինչպես են հաշվարկներ անում, եկամուտ և ռիսկեր հաշվում:

Խումբը բաժանվել էր մի քանի մասի, որպեսզի գործն ավելի արագ ընթանա: Մի խումբը ընտրում էր, թե ինչ պետք է տպվի, մի մասը մշակում էր այն, մյուսը՝ տպում, մնացածը զբաղվում էինք դպրոցի ենթակայքերի ձևափոխմամբ: Ինչպես նաև երկու անգամ մասնակցել ենք ինտելեկտուալ խաղին, որին մասնակցում էին բոլոր ջոկատներն իրենց 5-6 հոգանոց խմբերով, հետաքրքիր պայքար էր ընթանում, հատկապես, որ վերջին փուլին միացան նաև ուսուցիչները: Իհարկե ամբողջ ճամբարի ընթացքում պարն ու երգն անպակաս են եղել մեր առօրյայից: Այսպիսով ավարտեցինք տարին, ճամբարը շատ հագեցած և հետաքրքիր ամփոփում էր այս ուսումնական տարվա համար:

Posted in Uncategorized

Այս տարին էլ ավարտեցինք…հաշվետվություն

Մի քիչ անհավատալի է, որ ուսումնական տարին ավարտում ենք: Շատ բաներ եմ հասցրել անել այս տարվա ընթացքում, շատ ճամփորդությունների եմ մասնակցել, հանդիպումների, քննարկումների և այլն: Տարին սկսեցինք ռազմամարզական ճամբարով, այնուհետև անցանք մեր առօրյա դասերին: Ճիշտ է տարբերվող էր տարին նրանով, որ ինքնակրթության ժամեր ունեինք, կարելի է ասել օրը մեջ էինք դասի, բայց դա էլ իր հետաքրքրությունն ուներ:

Գրականությունից այդ տարվա ընթացքում կարդացել ենք շատ հետաքրքիր հեղինակների, հիմնականում արտասահմանյան, ինչն ավելի հետաքրքիր էր կարդալ և ուսումնասիրել: Մաթեմատիկան աշխատել ենք Teams ծրագրում ամբողջ տարին, ավելի հեշտ էր այդպես աշխատել, ինչպես նաև նոր հմտություն ձեռք բերեցինք: Անգլերենից շատ հետաքրքիր թեմաների շուրջ զրույցներ ենք ունեցել, նույնիսկ փոքրիկ մրցույթներ: Էկոլոգիան առանձնահատուկ կերպ էր այս տարի, ավելի խորացված էինք ամեն ինչ ուսումնասիրում, հատկապես հանքերն ու պոչամբարները: Վերջում էլ համայնքային խնդիրներն ուսումնասիրեցինք, պարզվեց, որ Հայաստանում իսկապես շատ էկոլոգիական խնդիրներ կան, որոնք արդեն հատել են սահմանը, և պետք է շուտ լուծում տրվի դրանց: Հետաքրքիր շարք էի սկսել թարգմանությունների՝ Կանայք, ովքեր փոխել են աշխարհը թեմայով: Մեր ժամանակակից գրողները նախագծի շրջանակներում հանդիպել ենք Հասմիկ Սիմոնյանի, Լուսինե Եղյանի, Արփի Ոսկանյանը և Հայկ Կիրակոսյանի: Մի խոսքով այս տարին հագեցած և արդյունավետ է անցել:

Ճամփորդություններն իհարկե անպակաս են: Գնացել եմ Գյումրի գնացքով, եռօրյա ճամփորդության դեպի Ալավերդի, Արատես: Վերջինն էլ Թռչկանն էր, որով էլ ամփոփեցի տարին: Ճամփորդություններն իրենց յուրահատուկ նշանակությունն ունեն, միշտ շատ հաճույքով եմ ճամփորդել: Բացահայտում ենք Հայաստանն իր բոլոր սիրուն անկյուններով, և բացի այդ դրանք շատ մտերմացնում և կապում են մեզ բոլորիս:

Այսպիսով ամփոփում ենք ուսումնական տարին, ամառը կլիցքավորվենք և նոր ուժերով կվերադառնանք, չնայած, որ տարին դեռ այդքան էլ ավարտված չէ: Մեզ սպասում է չորրորդ ուսումնական շրջանը, ռազմամարզակա ճամբարը և մյուս ամառային ճամփորդությունները:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Անասելի սիրուն էր Թռչկանը…

Առավոտյան ժամը 10ն էր, օրը նոր-նոր էր բացվում, քաղաքն արթնանում էր, իսկ մենք արդեն ճանապարհին էինք: Այս անգամ ուղևորվում էինք դեպի Թռչկան ջրվեժ, լավ իմանալով, որ մի շարք դժվարություններ պիտի հաղթահարենք մինչև տեսնենք այդ հրաշքը: Առաջին կանգառն Ապարանում էր՝ Գնթունիքում: Արդեն ավանդույթ է դարձել այդտեղ կանգառ կատարելը: Նախաճաշեցինք, շրջեցինք և շարունակեցինք: Ճանապարհներն ինձ համար միշտ շատ արագ են անցնում, քանի որ զրույցներն ու երաժշտությունը չի դադարում ամբողջ ընթացքում: Արդեն Շիրակամուտ գյուղում էինք, որտեղից պետք է նստեինք բեռնատարը և գնայինք դեպի ջրվեժը: Առաջին անգամ էի բեռնատար նստում, իրականում ամբողջ ճանապարհին իրար վրա ընկնելով և մի շարք վնասվածքներով ստանալով հասանք տեղ, մոտ երեսուն րոպե անցանք բեռնատարով: Հաջորդ փորձությունը գետն էր, պետք է գետի միջով անցնեինք: Իրար օգնելով գետն էլ անցանք, տեղավորվեցինք և գնացինք դեպի Թռչկան: Այնքան գեղեցիկ էր, նայում և հիանում էիր, այդտեղ չլինելով մեծ բան կկորցնեի, որովհետև Հայաստանի երևի թե ամենասիրուն անկյուններից մեկն էր՝ քաղաքից կտրված, բնության գրկում: Նստեցինք, վայելեցինք բնությունը, ճաշեցինք, խաղեր խաղացինք այնտեղ եկած գյուղացիների հետ, և արդեն ժամանակն էր ետ վերադառնալու: Նույն ուղով անցանք և գնացինք ետ Շիրակամուտ գյուղ: Ետ վերադառնալիս վայելում էինք քամին և բնությունն իր հմայքով, բեռնատարով գնալն իր առանձնահատկությունն ունի: Արդեն ժամանակն էր Երևան վերադառնալու, բոլորս շատ հոգնած էինք, բայց հաստատ արժեր այդ հոգնածությունը: Հաճույքով կրկին կգնամ Թռչկան, փորձություններով լի ճանապարհ անցանք մինչև հասանք, ինչն էլ ավելի անմոռանալի դարձրեց ճամփորդությունը:

Posted in English

Friendship

Friendship is one of the most important things in life. After family, friends are our closest people who are always ready to be by our side. There are friends who come and go, there are friends who stay forever, they are the closest people to us, who are already our second family. People communicate, get to know each other, become friends, and over the years they strengthen the friends more, leaving the most loyal. In a friendship, everything can be mutual. Trust, love, respect, they are irreplaceable things not only in the friendship, but also in every relationship. Friends should always be appreciated, because they are the people who will really be by your side when you need it. It’s not easy to find a real friendship. I have met lots of false friends as well. So, now I try to appreciate the relations I have with my true friends, but having true and loyal friends can never make you feel lonely. It is extremely important for people to have someone, who they can trust.

Posted in Հասարակագիտություն

Խրախուսում և պատիժ. հասարակագիտություն

Խրախուսանքն ու պատիժը կարծում եմ մարդու վրա ազդելու եղանակներից ամենատարածված երկուսն են: Խրախուսելու և պատժելու շատ տարբերակներ կան: Ինչ-որ մեկին կարող ենք խրախուսել իր լավ արարքի համար, բարի լինելու համար, մարդկանց օգնելու համար, և նա դրանից ոգևորվի էլ ավելի կատարելագործվի: Խրախուսումն իրականում շատ մեծ ազդեցություն է ունենում, իզուր չէ, որ դպրոցում երեխաներին ամեն դասից հետո գնահատում են, խրախուսում են այդպես, ոգևորում, որպեսզի նրանք առաջ գնան, չնայած նրան, որ կան սովորողներ, ում գնահատականը չի խրախուսում ամենևին էլ, բայց դա արդեն այլ դեպք է: Խրախուսանքը լինում է չորս տեսակի՝ ըստ ընդունակության, ըստ արժանիքի, ըստ կարիքի և հավասարապես:

Ճիշտն ասած մարդկանց վրա կարծում եմ պատիժն այդքան չի ազդում, քանի որ նրանք կարող են դրանից ավելի բռնկվել, վրդովվել, և դառնալ ավելի վատը, չնայած կան դեպքեր, երբ պատժից հետո նրանք ուղղվում են, ճիշտ ճանապարհ են բռնում: Խրախուսանքն ու պատիժը կարող են ազդել և՛ լավ, և՛ վատ, դա կապված է մարդու տեսակից, թե նա դա ինչպես կընկալի:

Posted in Հասարակագիտություն

Կենդանիների իրավունքների հիմնահարցը, հասարակագիտություն

Կենդանիները նույնպես ունեն իրավունքներ, որոնք չի կարելի խախտել, չնայած այդ փաստը կարծես վաղուց դուրս է եկել օրենքից, և մարդիկ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են և դրանց համար չեն պատժվում: Բոլորս էլ իհարկե գիտեինք, որ կենդանիների վրա փորձարկում են կոսմետիկ միջոցներ, սակայն վերջերս այդ թեման էլ ավելի բարձրացավ, ինչը մեզ ծանոթացրեց իսկապես լուրջ խնդրի: Կենդանիների վրա փորձարկումներ անելով նրանց այնքան վնաս ենք պատճառում, որ նրանք տանջամահ լինելով են մահանում, ինչն ավելի անմարդկային և անթույլատրելի է: Ես իրականում դեմ եմ, որ կենդանիների վրա փորձարկեն, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր գումարի դիմաց կհամաձայնվեն իրենց վրա փորձարկել այդ ամենը, այդպես կարծում եմ ավելի հեշտ լուծում կտրվի խնդրին: Տարբերությունն այն է, որ մարդ ինքը կհամաձայնվի գնալ այդ փորձարկումներին, իսկ կենդանուն բուծում են, հետո տանջամահ անում, պահում վանդակներում և այլն: Ինչ վերաբերվում է այն փաստին, որ մենք ուտում ենք կենդանիներին, չես կարող համեմատել այս հարցի հետ: Այն փաստը, որ մենք սնվում ենք նրանց մսով անհերքելի է, և այդպես կլինի միշտ, քանի որ կյանքի օրենքն է այդպես: Կյանքը գոյության պայքար է, և բացի այդ կենդանիներն էլ ուտում են այլ կենդանիների: Դա լրիվ այլ հարց է, իսկ այն փաստը, որ մարդիկ տանջում են կենդանիներին անհամեմատելի է և կարելի է դրան ինչ-որ լուծում տալ և վերջ դնել:

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն. գործարար էթիկա

  • Գրավոր ներկայացնե՛լ արդյոք համատեղելի են գործարարությունն ու բարոյականությունը և երբ բախվում են գործարար շահերն ու բարոյական նորմերը որը պետք է ընտրել առաջնայինը:

Գործարարությունն ու բարոյականությունը համատեղելի են, եթե դրանք ճիշտ են օգտագործվում: Իրականում շատ հաճախ են բախվում գործարար շահերն ու բարոյական նորմերը, թե որը պետք է ընտրել կախված է այդ պահից, թե ինչ իրավիճակում ես: Ինչքան էլ գործարար շահերի մասին մտածես միևնույն է չպետք է մոռանաս բարոյական նորմերի մասին, կան բաներ, որ ինչքան էլ քեզ ձեռք չտա քո գործում դու այդ պահին պետք է այդպես վարվես, քանի որ դա առաջին հերթին խոսում է քո մարդկային լինելու մասին, մարդկանց դրության մեջ մտնելու, հասկանալու մասին: Ինձ թվում է ամենաճիշտ տարբերակը երկուսը համատեղելն է: Պետք է և՛ հաշվի առնել գործարար շահերը, և՛ պահպանել բարոյական նորմերը, այդպես հաստատ ավելի շատ կշահես, քանի որ երկուսն էլ հավասարապես կպահպանվեն:

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 17-21.05.2021

Թեման՝ Հայաստանը 11-14-րդ դարերում․
Հայաստանը 11-րդ դարի 2-րդ կեսին

  • Ի՞նչ հետևանքներ ունեցան Սելջուկ-թուրքերի արշավանքները տարածաշրջանի համար։/գրավոր/

Սելջուկ-թյուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը։ Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները։ Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը։ Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից։ Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ։ Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը։ Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա։ Հայկական գաղութներ սկսեցին ձևավորվել Ղրիմում։

Ալփ-Արսլանի հաջորդ՝ Մելիքշահից (1072-1092) հետո սելջուկյան պետությունում սկսեցին խռովություններ, որը պատճառ դարձավ պետության բազմաթիվ իշխանությունների բաժանման։ Սելջուկյան տիրապետության ժամանակաշրջանում Լոռիի թագավորությունը տակավին անկախ էր՝ ընդգրկելով Գուգարքի արևելքը (Տաշիր-Ձորագետը), Ուտիքի արևմուտքը։ Այնտեղ իշխում էին Կյուրիկեի որդիներ՝ Դավիթն ու Աբասը։ Իսկ Կապանի կամ Սյունիքի թագավորությունը ընդգրկում էր Զանգեզուրը, և թագավորում էր Սենեքերիմը, ապա նրա որդին՝ Գրիգոր Բ-ն։ Հայկական իշխանություններից էին Արցախում Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանությունը, Աղթամարում Արծրունիների իշխանությունը, Սասունում իշխում էր Թոռնիկն ու նրա որդիները Չորտվանելն ու Վասակը, եվ Մոկքի իշխանությունը։

Հայաստանում առաջացել էին նաև թյուրքական եվ օտարազգի իշխանություններ։ Նրանցից առաջիններն էր Դվինում ու Անիում Շադդադյանների իշխանությունը քուրդ ցեղապետ Փադլունի գլխավորությամբ։ Շահ-Արմենների էմիրությունը 12-րդ դարի սկզբին հիմնել էր Սուքման էլ-Քութբին՝ Մանազկերտ, Խլաթ, Տարոն ու Վասպուրական շրջաններում։ Կարինում իշխում էին Սալդուխյանները, իսկ Հայաստանի հարավում՝ Աղձնիքում ու Մոկքում իշխում էին Օրդուխյանները, Մերդին կենտրոնով։ Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում։

  • 13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում հայկական ո՞ր իշխանությունները պահպանեցին իրենց դիրքերը: Ներկայացրե՛ք այդ ընտանիքներից որևէ մեկի շինարարական աշխատանքները:/Գրավոր/

13-14-րդ դարերում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։

Օրբելյաններ՝

Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), Սպիտակավոր Աստվածածինը (1322), Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 

Դոփյաններ՝

Աոզու խաթունն ի հիշատակ իր որդիների և ամուսնու Դադիվանքում կառուցել է եկեղեցի, որին նվիրել է գյուղեր ու ագարակներ։ 

Ազիզբեկյաններ՝

Ազիզբեկ Ա-ն Քասաղ գետից ջրանցք է բացել, կառուցել Եղվարդի Ս. Հակոբ եկեղեցին։ 14-րդ դարում Ազիզբեկյանների տոհմի հայտնի գործիչներից էր Արարատյան թեմի արքեպիսկոպոս Մանվելը։

Հասան-Ջալալյաններ՝

Իշխանների հայտնի ամրություններից էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշենը։ Հոգևոր կառույցներից հայտնի էին Գանձասարը, Մեծառանից Սուրբ Հակոբավանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշե առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը։

Posted in Խորացված

Կանայք, ովքեր փոխել են աշխարհը. Ինդիրա Գանդի

Indira Gandhi - Wikipedia

Ինդիրա Գանդին ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 19-ին Հնդկաստանի Ալլահաբադ քաղաքում: Աղջիկը, որի անունը թարգմանվում է որպես «Լուսնի երկիր», ծնվել է ականավոր քաղաքական գործիչների ընտանիքում: Ինդիրայի հայրը Հնդկաստանի առաջին վարչապետն էր, նրա պապը ՝ Հնդկաստանի ազգային կոնգրեսի վետերանների ղեկավարն էր, իսկ մայրը և տատիկը հայտնի քաղաքական գործիչներ էին, որոնք փրկվել էին դաժան բռնաճնշումներից:

Իր ընտանիքում Ինդիրան միակ երեխան էր, ուստի ծնողները մեծ ուշադրություն էին դարձնում նրան: Քանի որ Նեհրու ընտանիքի համար քաղաքականությունը միշտ էլ մեծ դեր է ունեցել, աղջկան արգելված չէր լսել մեծահասակների խոսակցությունները Հնդկաստանի հրատապ խնդիրների մասին: Եվ երբ Ինդիրայի հայրը, ճակատագրի կամքով, հայտնվեց բանտում, նա գրեց իր դստերը բազմաթիվ նամակներ, որոնցում նա պատմում էր իր բարոյական սկզբունքների, փորձի և տեսակետների մասին, թե ինչպիսին պետք է լինի իրենց հայրենի երկրի ապագան:

Ինդիրա Գանդին մանկուց կրթվել է հիմնականում տանը: Հետո նա ընդունվեց Սանտինիկեթանի համալսարան, բայց շուտով պարզվեց, որ ստիպված էր թողնել ուսումը: Աղջկա մայրը ծանր հիվանդացավ, և նա ստիպված էր նրա համար մեկնել Եվրոպա, որտեղ նրանք փորձեցին բուժել Կամալա Նեհրուն լավագույն կլինիկաներում: Ժամանակ չկորցնելու համար Ինդիրան որոշեց ուսումը շարունակել Օքսֆորդում: Հաշվի առնելով այն փաստը, որ աղջիկը լավ չգիտեր լատիներեն, նրան հաջողվեց միայն երկրորդ փորձից ընդունվել հեղինակավոր համալսարան: Բայց քաղաքագիտությունը, պատմությունը, քաղաքագիտությունը և տնտեսագիտությունը նրան տրվեցին առանց մեծ դժվարության:

1947 թվականին, Հնդկաստանի անկախության հռչակումից, առաջին ազգային կառավարության ձևավորումից և Նեհրուի՝ Հնդկաստանի առաջին վարչապետի ընտրվելուց հետո, նրա դուստրը դարձավ նրա անձնական քարտուղարը: Չնայած այդ ժամանակ Ինդիրան ուներ իր ընտանիքը, նա մեծ ուշադրություն էր դարձնում իր աշխատանքին և անփոփոխ ուղեկցում էր Վարչապետին արտերկիր բոլոր գործուղումների ժամանակ:

1964 թ.-ին Նեհրուի մահից հետո Գանդին դարձավ Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի անդամ, այնուհետև ՝ տեղեկատվության և հեռարձակման նախարար: Ինդիրան ներկայացնում էր Հնդկաստանի ազգային կոնգրեսը ՝ իր երկրի ամենամեծ կուսակցությունը: 1966-ին նա դարձավ INC- ի ղեկավար և ստացավ նաև իրեն հարազատ պետության վարչապետի պաշտոնը: Նա դարձավ աշխարհում երկրորդ գեղեցիկ սեռը, ով կարողացավ բարձրանալ վարչապետի պաշտոնին:

Ինդիրա Գանդին հանդես էր գալիս հնդկական բանկերի ազգայնացման և ԽՍՀՄ հետ հարաբերությունների բարելավման օգտին: Այնուամենայնիվ, INC մի շարք պահպանողական ներկայացուցիչներ, որոնց դուր չէր գալիս ֆինանսական ինստիտուտների ազգայնացման գաղափարը, ոչ էլ Բրեժնևը և նրա թիկունքում կանգնած երկիրը, դժգոհ էին Ինդիրայի կառավարության աշխատանքից: Արդյունքում կուսակցությունը պառակտվեց, բայց ժողովրդական աջակցությունը մնաց Գանդիին: 1971 թվականին «Հնդկական երկաթե լեդը» կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում, իսկ նույն թվականին ԽՍՀՄ-ը աջակցեց երկրին հնդկա-պակիստանյան պատերազմում:

Ինդիրա Գանդին ստացել է «Հնդկական երկաթե լեդի» մականունը: Նրա ցիտատները մինչ օրս տոգորված են վճռականության ոգով: Քաղաքական գործիչը հաճախ կոշտ որոշումներ էր կայացնում, նախընտրում էր կենտրոնացված համակարգերը և առանձնանում էր անխղճության բավականին նշանակալի աստիճանով: Հետևաբար, 1977-ին, հաջորդ խորհրդարանական ընտրություններում Գանդին ձախողվեց:

Հնդկաստանի առաջին կին վարչապետի օրոք պետությունը ակտիվորեն զարգացրեց արդյունաբերությունը, ազգայնացրեց բանկեր, կառուցեց և շահագործեց առաջին ատոմակայանը, մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության մեջ, ինչը Հնդկաստանին թույլ տվեց վերջնականապես ազատվել սննդամթերք ներմուծելու կախվածությունից:

Իրավիճակը զգալիորեն վատացավ Պակիստանի հետ պատերազմի պատճառով, որն առաջացրեց ներէթնիկական հակամարտությունների աճ և տնտեսական ցուցանիշների անկում: 1975-ին Գերագույն դատարանը որոշեց Ինդիրային հրաժարական տալ ՝ մեղադրելով նրան 1971-ի ընտրությունների ժամանակ ընտրախախտումների մեջ: Այնուամենայնիվ, Գանդին ճարտարորեն կիրառեց նահանգի սահմանադրության 352-րդ հոդվածը և երկրում արտակարգ դրություն հայտարարեց: Արտակարգ դրության պայմաններում Հնդկաստանի տնտեսությունը սկսեց ցույց տալ ավելի լավատեսական ցուցանիշներ, բացի այդ, միջկրոնական հակամարտությունները գրեթե ավարտված էին:

Աստիճանաբար Գանդին կարողացավ վերականգնել իր նախկին ժողովրդականությունը: Չնայած նրա նախորդ որոշումներից շատերը չափազանց կտրուկ էին, հետաքրքիր փաստերն այն են, որ ազգը կրկին հավատացել է իր «երկաթե տիկնոջը»: 1978-ին Ինդիրան ստեղծեց նոր կուսակցություն INC (I), իսկ 1980-ին նա կրկին դարձավ երկրի վարչապետ: Այսպիսով, Հնդկաստանը իր ջանքերով ղեկավարեց միավորման շարժումը:

1980-ականներին Հնդկաստանի կառավարությունը առճակատման մեջ մտավ սիկհների հետ, որոնց մեծ մասը բնակվում էր Փենջաբ նահանգում: Սիկհները ցանկանում էին դառնալ ինքնակառավարվող համայնք և կախված չլինել կենտրոնացված պետական ​​իշխանությունից: Նրանք գրավեցին Ամրիցարում գտնվող Ոսկե տաճարը և վաղուց համարվում էին նրանց գլխավոր սրբավայրը: Պատասխան քայլը «Կապույտ աստղ» կոչվող գործողությունն էր, որի ընթացքում տաճարը վերցվեց, և շուրջ հինգ հարյուր մարդ զոհվեց:

Ինդիրա Գանդիի մահը դարձավ սիկհերի վրեժը երկրի պաշտոնական կառավարության վրա: 1984 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքական գործիչը սպանվեց իր իսկ սիկհ թիկնապահների կողմից: Ութ փամփուշտ, որոնք հույս չէին փրկել վարչապետին, կրակեցին նրա վրա, երբ նա քայլում էր դեպի սպասասրահ ՝ անգլիացի դրամատուրգ Փիթեր Ուստինովի հետ հարցազրույցի:

Աղբյուրները՝ https://biography-life.ru/country/119-indira-gandi-biografiya-istoriya-zhizni-chernaya-vdova.html

https://24smi.org/celebrity/3879-indira-gandi.html

Posted in Գրականություն

Գրականություն. 18.05.2021

Ընտրի՛ր ասույթներից մեկը (կամ մի քանիսը) փոքրիկ ելույթ կազմիր դրա շուրջ:

«Զգուշացե՛ք չսիրվածներից, որովհետև նրանք կարող են ցավ պատճառել իրենք իրենց․․․ կամ ձեզ»։

Ջիմ Քերրի

Ընտրեցի այս ասույթը, քանի որ այն բոլորից ճիշտը համարեցի: Իրականում կյանքում այդպես է չսիրվածները վնասում են, ցավ են պատճառում ոչ միայն իրենց, այլ նաև իրենց շրջապատող մարդկանց, որովհետև նրանք չեն սիրվել, չգիտեն, թե դա ինչպես է, երբ մեկին սիրում ես, հոգ ես տանում կամ պարզապես չես ուզում նեղացնել: Մարդ ինչպիսի վերաբերմունք ստանում է, դա էլ փոխադարձ տալիս է, անկախ իր կամքից: Երկրորդ հերթին գոյություն ունի նախանձ, որը կզգա չսիրված մարդը սիրված մարդու նկատմամբ ցանկանալով ունենալ նույնքան ուշադրություն և սեր, որքան դիմացինն ունի: Մարդ, ում չեն սիրել չի կարող սիրել, քանի որ չգիտի, թե ինչ է և ինչպես է: