Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Ստեփանավանյան արկածներ))

Հունիսի 1-ն էր: Երեխաների պաշտպանության օրն էր և մենք որոշեցինք պաշտպանվել Ստեփանավանում: Այնտեղ մեզ էր սպասում Երկրաբանի տուն-հյուրատունը, Լոռե Բերդը, Հնեվանքը, Դենդրոպարկը, Վարդաբլուրի դպրոցը, Անձրևը և խեղճ ծիտիկը: Երևանից դեպի Ստեփանավան տանող ճանապարհը երկար և սպասված էր, քանի որ սեբաստացիական հագուստով սեբաստացիների մի խումբ պատրաստվում էր Ստեփանավանյան արկածների: Հասնելուն պես, մեզ դիմավորեց Ստեփանավանի անձրևահեղ եղանակը: Մենք պետք է այցելեինք Լոռե Բերդ, որպեսզի ուսումնասիրեինք Լոռե Բերդը: Այցելեցինք էլ, ուսումնասիրեցինք էլ, թրջվեցինք էլ: Տրամադրությունը բարձր էր, օդը մաքուր և մենք մեծ ցանկություն ունեինք մեր ճանապարհը շարունակելու, սակայն Ստեփանավանյան անձրևը մեզնից համառ գտնվեց և մեզ կանգնեցրեց: Դե, ինչ արած: Մենք վերադարձանք հյուրատուն և հյուրատուն վերադառնալուն պես սկսեցին խաղերը, ամփոփումները, ծիծաղն ու աղմուկը: Ինչպես հասկացաք, մենք ընդանրապես հոգնած չէինք, ընդանրապես քնելու տրամադրություն չունեինք, ընդանրապես մեր էներգիան չէր սպառվել: Չնայած նրան, որ դրսում անձրևի խշխշոցն ու քամու սուլոցն էր, մենք որոշեցինք չքնել և գիշերվա կեսն անցկացրեցինք արթուն, այն վախի պատճառով, թե կարող ենք մածուկվել: Ծիծաղահեղ և աղմկոտ գիշերից հետո հաջորդեց առավոտը: Առավոտյան արթնանալով, պատրաստվելով, ուղևորվեցինք դեպի Վարդաբլուր գյուղի դպրոց, որտեղ ծանոթացանք դպրոցին, որն ի դեպ շատ հետաքրքիր էր: Պարեցինք էլ, երգեցինք էլ և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Հնեվանք: Ճանապարհին հանդիպելով երիցուկներին մենք որոշեցինք մի փոքր ծաղկեհավաք կազմակերպել և մեծ հաճույքով և՛ հավաքեցինք երիցուկներ, և՛ ընկեր Մարալը մեզ հյուսեց պսակներ, և՛ լուսանկարվեցին, և՛ լուսանկարեցին, և՛ շարժվեցինք առաջ: Ոտքով քայլում ու քայլում էինք: Նույնիսկ անձրևը չկարողացավ մեզ կանգնեցնել, ճիշտ է մենք թրջվեցինք, բայց միևնույն է համառորեն շարժվեցինք առաջ: Հնեվանքից հետո բոլորս ուժասպառ և թրջված մտանք հյուրատուն: Հանգստանալուց, թեյելուց և տաքանալուց հետո մենք խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք տարբեր թեմաներից և նույնիսկ հասցրեցինք շա՜տ պատահական պատուհանի վրա հարձակում գործել, նա մի փոքր վնասվեց, սակայն այդ ամենի մասին պետք էր տեղյակ պահել ընկեր Մարալին և դա արեցինք շատ տարբերվող կերպով <<ԸՆԿԵՐ ՄԱՐԱԼ ԿՆԵՐԵՔ, ՊԱՏՈՒՀԱՆԸ ՋԱՐԴԵԼ ԵՆՔ>>, դե իհարկե այդ ամենից հետո մենք գիշերը չհամառելով քնեցինք: Բախտի բերմամբ, թե պատահմամբ երրորդ օրը անձրև չեկավ: Հավաքվեցինք, սակայն հավաքվելուց հետո սենյակներից մեկում ծիտիկ էր հայտնվել, շա՜տ պատահական, իսկ մեզնից մի քանիսն էլ շա՜տ պատահական հարձակվել էին այդ խեղճ, անօգնական ծիտիկի վրա և չէին թողնում որ գնա, իր համար ապրի, քուջուջ անի, գլուխն էլ պահի: Մենք վերջապես ուղևորվեցինք Գարգառ գյուղի եկեղեցի, որից հետո էլ Դենդրոպարկ: Դեդրոպարկը իսկապես շատ գեղեցիկ տեղ էր, շրջեցինք, այնտեղ կարծես հավաքվել էին բոլոր ծառերը և քննարկում էին կազմակերպել: Այդ ամենից հետո, այդ երեք օրվա արկածներից հետո, այդ ծիծաղահեղ պահերից հետո, գեղեցիկ բնությունից հետո, թրջվելուց հետո, պատուհան ջարդելուց հետո, ծիտիկ բռնելու փորձերից հետո մենք վերջապես վերադարձանք ԵՐԵՎԱՆ:

Posted in Ամառային արձակուրդ-ճամբար, Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Ամառային ճամբար. Անհատական ուս.պլան

Առաջին շաբաթ.

 

Երեքշաբթի. 29.05.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Մարզական. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Նախագիծ.13:00-14:00

 

Չորեքշաբթի. 30.05.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Պար. 10:30-11:.05

Մարզական. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Նախագիծ.13:00-14:00

 

Հինգշաբթի. 31.05.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Խոհանոցային ժամ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Նախագիծ.13:00-14:00

 

Ուրբաթ. 01.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Եռօրյա ճամփորդություն դեպի Ստեփանավան

 

Երկրորդ շաբաթ.

 

Երկուշաբթի. 04.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Նախագիծ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Մարզական.13:00-14:00

 

Երեքշաբթի. 05.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Պար. 10:30-11:.05

Նախագիծ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Նախագիծ.13:00-14:00

 

Չորեքշաբթի. 06.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Մարզական ժամ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Հանդիպում Ժիրայր Չոլաքյանի հետ.13:00-14:00

 

Հինգշաբթի. 07.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Մարզական ժամ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Նախագիծ.13:00-14:00

 

Ուրբաթ. 08.06.2018

Առավոտյան ընդհանուր պարապմունք. 09:00-09:30

Նախագիծ. 09:30-10:30

Նախագիծ. 10:30-11:.05

Նախագիծ. 11:05-12:30

Ընդմիջում. 12:30-13:00

Ամփոփում.13:00-14:00