Posted in Uncategorized

Առցանց ուսուցում. ընտրություն. 30.03-03.04.2020

Առաջադրանք

Մաս 1.

  • Ուսումնասիրել ՀՀ երկրաբանությունը, բնութագրել այն լեռնակազմությունը և ժամանակաշրջանը, որի շնորհիվ հանրապետության տարածքը թևակոխել է ցամաքային զարգացման փուլ:

Հայաստանի տարածքը գտնվում է Ալպհիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։

ՀՀ տարածքի երկրաբանական ողջ ժամանակաշրջանն բաժանում ենք 3 փուլի՝ մինչքեմբր-սիլուրյան,հերցինյան և ալպյան:

Մինչքեմբր-սիլուրյան փուլը սկսվել է ավելի քան 600 մլն տարի առաջ և տևել է մոտ 150 մլն տարի:Այս ժամանակաշրջանի վերաբերյալ տեղեկությունները սահմանափակ են, բայց կարող ենք ենթադրել, որ առաջացել են ցամաքային կզղյակատիպ զանգվածներ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայում, Մեղրու և Վիրահայոց լեռներում:

Հերցինյան փուլը սկսվել է 450 մլն տարի առաջ և տևել է մոտ 220-230 մլն տարի: Այս ժամանակաշրջանում ՀՀ-ի հս-արլ. Հատվածքը դեռ մնում է բաց ու ծանծաղ ծովի հատվածում, բացառությամբ Արարատյան դաշտի, որի կենտրոնում եղել են միջին բարձրության թույլ մասնատված լեռներ՝ ցածրադիր հարթավայրերով եզրավորված:

Ալպյան փուլը սկսվել է մեզանից մոտ 220-230 մլն տարի առաջ և շարունակվում է մինչև օրս: Այս փուլում ցամաքային հյուսիս արևելքը սուզվում է ծովի տակ, իսկ հարավն ու հարավ արևելքը բարձրանում են, ծալքավորվում, վերածվում ցամաքի: Այս փուլում սկսում են կրճատվել ծովային ավազանները, նախկինում ծալքավորված և ջրասույզ եղած լեռները բարձրանում են ու բեկորատվում, դիտվում է բարձր հրաբխականություն:

Մաս 2.

  • Որոշել ՀՀ առավելագույն և նվազագույն բարձրությունների տարբերությունը, եթե ամենաբարձր կետը 4090 մետր է (Արագած), ամենացածրը՝375 մ (Դեբեդի կիրճ):
4090-375=3715մ
  • Որոշել Արագած լեռան գագաթին (4090 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:

4090։100=40,9

40,9×10=409

760-409=351մմ

  • Որոշել Արարատ լեռան գագաթին (5165 մ) մթնոլորտային ճնշումը, եթե նորմալ մթնոլորտային ճնշումը 760 մմ է:

5165:100=51,65

51,65×10=516,5

760-516,5=243,5մմ

 

Posted in Գրականություն, Uncategorized

Տարածաշրջանային գրականություն…

Կարդում ենք տարածաշրջանային գրականություն.

Պատմվածքի սկիզբն ինձ անհասկանալի էր թվում, բայց հետո ես ամեն բան հասկացա: Փաստորեն հայրը զրուցում էր պատերազմում զոհված որդու հետ իր երազում: Իրենց խոսակցությունից շատ բան կարելի էր հասկանալ: Օրինակ՝ այն, որ հայրը մեղադրում էր որդուն, որ նա գնացել է իմացյալ մահի: Այստեղ շոշափվում են մի քանի թեմաներ՝ հայրենասիրություն-դավաճանություն, կյանք-մահ և այլն: Առաջին հերթին ցանկանում եմ խոսել հայրենասիրության մասին, որը այստեղ պարզ երևում էր: Որդին չափազանց հայրենսեր էր և նա բացարձակ չէր փոշմանում նրա համար ինչ կատարվել է, ինձ թվում է նրա համար պատերազմ չգնալը, դրանից խուսափելը դավաճանություն էր ոչ միայն հանրության, այլ նաև առաջին հերթին իր համար: Չեմ կարծում, որ հայրը պակաս հայրենասեր էր, քանի որ նա ինքը քարոզում էր մարդկանց այն, բայց բնականաբար նրա հոգին ցավում էր, չէ՞, որ որդին զոհվել էր և այդ պահին չէր մտածելու հայրենասիրության մասին, որ դա հանուն դրա է եղել և արժանապատիվ մահ է: Ես կարծում եմ, որ հերոսը զգում էր հանրության առաջ պարտք, դա ես զգացի այն ժամանակ, երբ կարդացի հետևյալ պարբերությունը.

— Մեկը հո պիտի գնար։ Ի՜նչ է՝ ես արտոնյա՞լ էի։ Հո չէի թաքնվելու, հայրի՛կ։ Իսկ եթե ուզում ես ճիշտն իմանալ, հանուն քո սիրո գնացի։ Ռադիո֊հեռուստատեսությամբ գոռում֊գոչում էիր, թե հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը պաշտպանենք։ Եթե ես չգնայի, մարդիկ լեզու կառնեին, թե իր տղային թաքցրել, ուրիշների գլխին է հայրենասիրության քարոզ կարդում։

Անշուշտ զինվորը մտածում էր իր հարազատների, տվյալ դեպքում իր հոր և մոր մասին, թե ինչքան նրանք թե՛ կբարկանան, թե՛ կտխրեն դրա համար, բայց չէ՞ որ նա դա արել է հենց նրանց համար: Ինչ վերաբերվում է կյանքի և մահի մասին կասեմ, որ այս դեպքում զինվորը չէր գնացել իմացյալ մահի, սակայն նրա այս մեջբերումից կարելի է հասկանալ, որ նա գիտակցում էր, թե ինչ կարող է լինել իր հետ:

Ինչ էլ լինի՝ գեղեցիկ էր իմ մահը՝ զենքը ձեռքիս, հանուն հայրենիքի։

Մեջբերումներից ինձ ամենից շատ դուր եկածն էլ ցանկանում եմ առանձնացնել, որը հետևյալն է.

Ինչպես երեւում է՝ մարդ արարածն իսկապես եսամոլ է։ 

Չնայած ամեն ինչի՝ այո: Ես միանշանակ համաձայն եմ այս մեջբերման հետ, որովհետև հենց այս պատմվածքում էլ երևում էր, որ հայրը ցավում է կատարվածի համար, բայց նա անընդհատ խոսում էր իրենից, իր վիճակից, վշտից: Իր որդին զոհվել էր, բայց նա միայն իր մասին էր մտածում: Փաստորեն իսկապես այդպես է՝ մարդկանց մեջ էգոիզմը շատ մեծ տեղ է զբաղեցնում, թեկուզ անկախ իրենց կամքից:

Ինձ այս պատմվածքը մի փոքր շփոթեցրեց, ես այդքան էլ չհասկացա դրա բուն իմաստը: Ինչպես հասկացա Կոնտրիձեն ինչ-որ խմբի անդամ էր և նրան մեղադրում էին կառավարության դեմ ինչ-որ շարժման մասնակցելու համար, բացի այդ պատճառ էին դարձրել նրա ազգանունը, որը Կոնտրիձե էր, իսկ կոնտր նշանակում էր հակառակ: Ինչպես հասկացա նրան ամեն անգամ ուղարկում էին բանտ ազգանվան համար: Բռնության հետևանքների մասին կարծում եմ խոսելու կարիք էլ չկա, յուրաքանչյուր դեպքում, երբ կիրառվում է բռնություն դա արվում է մարդուն վախեցնելու, ստիպելու համար, որոշ դեպքերում նրանք հասնում են իրենց ուզածին, որոշ դեպքերում էլ հակառակն է լինում: Չնայած ինչ ուզում է լինի բռնություն կիրառելու իրավունք այս դեպքում նրանք չունեին, քանի որ անիմաստ մեղադրում էին այդ մարդուն: Պարզ երևում էր, որ այդ տարիներին տիրել է անարդարություն, կառվարության կողմից արվել են անարդար քայլեր: Մեղադրողների տեսանկյունից չեմ կարող դիտարկել, երևի թե նրանց պարզապես առիթ էր պետք, որպեսզի կառչեն մի բանից և մեղադրեն մարդուն, այս դեպքում նրա ազգանունն էին պատճառ դարձրել: Երբեք չեմ հասկացել մարդկանց շահը, երբ մեղադրում են անիմաստ, անիմաստ մեղադրելու դեպքում երևի թե իրենց են ցանկանում անմեղ հանել: Ինձ թվում է միակ շահն այդտեղ է կայանում, որովհետև ինչպես ասում են լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Պատմվածքը կարդացի, այն մի փոքր խառն էր, բայց հասկանալի էր: Կինը իրեն պահում էր շատ սովորական, ամեն դեպքում նա էր այդպես կարծում, անկեղծ խոսում էր իր բոլոր ցանկությունների մասին և այլն, ապրում էր իր չգրված օրենքներով: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր նորմալը և ոչ նորմալը: Ոչ ոք էլ չի սահմանում նորմը, ավելի ճիշտ ամեն մեկն ինքը պետք է սահմանի իր նորմը: Գիտե՞ք, թե ինչի պատճառով կարող են շատ մարդիկ չշփվել միմյանց հետ, չհասկանալ, քննադատել, որովհետև նրանց նորմերը տարբեր են և դա նորմալ է, բնականաբար չեն կարող աշխարհի բոլոր նորմերը իրար համապատասխանել: Այդպես ավելի քան ձանձրալի կլինի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր նորմալը և ոչ նորմալը, ճիշտը և սխալը՝ սահմանելով ձևավորում է սեփական կարծիք, որին ոչ բոլորը կարող են համաձայն լինել, բայց և համաձայն չլինելու դեպքում պարտավոր են հարգել: Չգրված օրենք է նշանակում այն համոզմունքը, որը ոչ մի տեղ գրված չէ, չունի որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ դա օրենք է, սակայն բոլոր մարդկանց մեջ կա դա, որպես օրենք և, որը մարդիկ չեն խախտում: Այս ամենի հետ մեկտեղ ինչքան էլ հերքենք կան հանրային չգրված օրենքներ, որին բոլորս էլ ենթարկվում ենք թեկուզ մեր կամքին հակառակ: Իսկ դրանց չհետևող մարդը համարվում է խելագար, ինչպես այս պատմածքի կինը:

Ընդհանուր դատողություն արա կարդացածդ գրականության շուրջ:

Այս երեք պատմվածքներն էլ ինձ դուր եկան: Այս գրողները շատ հետաքրքիր էին փորձել ներկայացնել իրենց միտքը և շոշափել որոշ թեմաներ: Համեմատած առաջին գրողի հետ երկրորդ և երրորդ գրողները մի փոքր դժվար հասկանալի էին գրել: Օրինակ՝ առաջին գրողի միտքը ես միանգամից հասկացա, թե նա կոնկրետ ինչի մասին է ցանկացել խոսել և նրա մոտ շատ հեշտ է ստացվել փոխանցել դա ընթերցողին: Երկրորդ և երրոդ գրողներին ես այդքան էլ չհասկացա, դե ավելի ճիշտ նրանք պարզապես ներկայացրել էին իրավիճակը և դատողությունները, հասկանալը թողել էին ընթերցողին: Ամեն դեպքում ինձ դուր եկավ տարածաշրջանային գրականությունը, այն բավականին հետաքրքիր էր և կարևորն այն է, որ հետաքրքիր, չծեծված թեմաներ էին շոշափվում:

Posted in English, Uncategorized

Distance learning. 30.03-13.04.2020

1. Complete the sentences below with as or than.

  1. I can’t sing better than you.
  2. My family is taller as my mother.
  3. Armenian is more difficult than English.
  4. Is life less expensive in the country than in the city?
  5. I am as cool as a cucumber.
  6. She isn’t as tall as her brother.
  7. Your problems aren’t as important as mine.
  8. Cats are as intelligent as dogs.
  9. You are as beautiful as your sister.
  10. Come as quickly as you can.

2. You have a project to do

»Me and my Armenia» <<Ես և իմ Հայաստանը>>

My project is here.

3. Listening exercises

Watch the videoes, write your reviews or write essays about these topics, answer the questions.

 

1. The city of New York has a population of over seventeen million people. – false

2. In the nineteenth century, immigrants from Europe and Ireland were numerous in New York. – false

3. One of the most famous feautures of New York City is its dramatic skyline. – true

4. The Empire State Building – were constructed during the early decades of the nineteenth century. – false

1. I also like cheese, ice cream and yogurt.

2. Sometimes, my mother will make a peach pie.

3. Meat and fish are also plentiful here.

4. My parents would rather have spaghetti or lasagne.

5. There are restaurants from most cultures.

 

1. c) take him somewhere

2. b) another employee

3. b) outside a building

4. a) content

5. a) a policeman

6. b) expressing disapproval

7. a) the service is unreliable

8. c) he has decided to retire

4. Read the text and answer the questions

«Thanksgiving»

Thanksgiving is a holiday celebrated predominantly in North America, and it possesses a different meaning in each of the countries where it’s acknowledged. In the United States, Thanksgiving is a federal holiday (meaning all government employees and most private employees are given a day off of work), and always takes places on the Fourth Thursday in November, regardless of the date. The holiday signifies the immense progress made by pilgrims, or some of the first travelers to North America, at Plymouth Plantation circa 1621. It was at this time that the hungry and weary Pilgrims were taught (by Native Americans) how to grow and produce food on North America’s unique terrain. Once they’d grown (and caught) an abundance of food, the Pilgrims were expectedly thankful, and they celebrated alongside the Native Americans who provided them with such valuable assistance. President Abraham Lincoln initiated the contemporary practice of Thanksgiving by calling for a «day of Thanksgiving» during one of his Civil War addresses. In America today, Thanksgiving remains firmly engrained in its historical roots, and is widely considered to be a day for giving thanks for good food, good times, and family. Thanksgiving dinner generally consists of turkey, mashed potatoes, stuffing, vegetables, gravy, and ample desserts.

Question 1:
  • When is Thanksgiving celebrated in the US?

Thanksgiving is celebrated on the Fourth Thursday in November in the US.

Question 2:
  • Which event(s) began the tradition of Thanksgiving?

It was at this time that the hungry and weary Pilgrims were taught (by Native Americans) how to grow and produce food on North America’s unique terrain.

Question 3:
  • Which food(s) are often prepared for Thanksgiving dinner?

Thanksgiving dinner generally consists of turkey, mashed potatoes, stuffing, vegetables, gravy, and ample desserts.

Question 4:
  • Where is Thanksgiving celebrated?

Thanksgiving celebrated in North America.

Question 5:
  • What is the meaning of Thanksgiving’s federal holiday status?

Thanksgiving’s status is to be day for giving thanks for good food, good times, and family.

5. Speak about Beauty

These questions will help you:

  • What is «beauty» for you?

Beauty for me it’s a thing that we can’t see with eyes we should be feel it.

  • What or who do you consider beautiful?

I can consider beautiful all what around me.

  • What does «inner beauty» mean to you?

I think that inner beauty is that what inside people, what they feel.

  • Do you have favourite famous person who you consider beautiful? Who is she/he. why?

I don’t have favourite famous person whom I can consider beautiful, because I think that for this I must know the person.

6. «Reading Poems» project

Posted in Անհատական ուսումնական պլան, Uncategorized

Անհատական ուսումնական պլան…

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները, ընտանեկան նախագծեր, ընտ անեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր է, որ նկարագրվեն, հրապարակվեն.

Ընտանեկան նախագիծ

  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.

Գրականություն – տարածաշրջանային գրականություն

Հայոց լեզու – շարահյուսություն (Microsoft Teams հարթակում)

Մաթեմատիկա – ոչ գծային հավասարում պարունակող համակարգեր, խնդիրներ (Microsoft Teams հարթակում)

Ռուսերեն – Проект “ Фильмы, которые смотрели и любили  наши родители”

Անգլերեն – «Reading Poems» project

Քիմիա – «Թթվածին»

Ֆիզիկա – օպտիկա

Կենսաբանություն – Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները

Պատմություն – «Իմ տունը իմ ամրոցն է» նախագիծ

Աշխարահագրություն – ՀՀ արդյունաբերություն

Իրավունք – դպրոցը, ընտանիքը և հասարակությունը

  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։

Այս իրավիճակում բոլորս տանն ենք և այդ ազատ ժամանակը պետք է մեր օգտին օգտագործենք: Այս ընթացքում ես հասցրել եմ կարդալ երեք գիրք Ջեյն Էյր, Թղթե քաղաքներ և Ծաղիկներ Էլջերնոնի համար:

Շառլոթ Բրոնտե – Ջեյն Էյր

Այս գիրքը վաղուց էի ուզում կարդալ և քանի ազատ ժամանակ էր ընձեռնվել, որոշեցի սկսել: Գիրքը պատմում էր մի աղջկա մասին, ում անունը Ջեյն Էյր էր: Նա 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց։ Այնտեղ մեծանալով նա շատ դժվարություններ տեսավ, 18ը լրանալուն պես ընդունվեց որպես դաստիրակաչուհի Թրոնֆիլդում: Նա Ադելի դաստիարակչուհին պետք է լիներ, ապրում էր նրանց տանը: Որոշ ժամանակ իր տիրոջ հետ շփվելուց հետո Ջեյնն իր ամբողջ էությամբ սիրահարվում է նրան՝ միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ այդ միությունն անհնար է։ Բայց որքան մեծ էր Ջեյնի ուրախությունն ու երջանկությունը, երբ մի օր նա իմացավ, որ իր տիրոջ սիրտն իրեն է պատկանում։ Իսկ հետո նրանք շատ դժվարություններ են տեսնում, բաժանվում, հազար փորձության միջոց անցնում, իսկ վերջում ճակատագիրը նրանց նորից միացնում է: Ինձ երևի ամենից շատ տպավորել էր Ջեյնի կերպարը: Նա ուժեղ ու անկախ բնավորության տեր մարդ էր:  Այս գիրքն ինձ շատ դուր եկավ, այն սովորեցնում է ինչպես պայքարել, չհանձնվել, սիրել, գնահատել և այլն: Ես գիրքը խորհուրդ կտամ կարդալ բոլորին, վստահ եմ, որ գրքից յուրաքանչյուրը ինչ-որ փոքրիկ բան կսովորի:

Դանիել Քիզ – Ծաղիկներ Էլջերնոնի համար

Այս գիրքն էլ շուտվանից ցանկանում էի կարդալ: Լսել էի շատ դրական կարծիքներ գրքի մասին, թե ինչքան ուսուցանող գիրք է և այլն: Գիրքը պատմում է Չարլիի մասին, ով մտավոր հետամնաց է և ցանկանում  է գրել, կարդալ իմանալ: Այդ ժամանակ երկու գիտնականներ անցկացնում են վիրահատություններ հասկանալու համար հնարավոր է արդյոք մարդկանց ինտելեկտը արհեստական բարձրացնել այդ վիրահատությունը սկզբում անցկացնում են մկան վրա, ում անունը Էլջերնոն է, իսկ հետո Չարլիի: Վիրահատությունն աշխատում է և Չարլին սկսում է ավելի լավ գրել, կարդալ, նոր գիտելիքներ է ստանում, կարողանում է մի օրում օտար լեզու սովորել և այլն: Չառլին հատուկ կապվածություն է զգում Էլջերնոնի նկատմամբ՝ հասկանալով, որ Էլջերնոնը միակն է, որ ունի իր պես ճակատագիր։ Դրանից առաջ Չառլիին ծաղրում էին անընդհատ, ընկեր էին ձևանում և նվաստացնում նրան, դառնալով խելացի նա այդ ամենը սկսում է հասկանալ և այլևս մոտ չի թողնում այդ մարդկանց: Սակայն ամեն ինչ այդքան լավ չի շարունակվում: Հետո մուկը մահանում է և Չառլիի հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրահատությունից հետո կտրուկ հետընթացը անխուսափելի է։ Հասկանալի է դառնում Չառլիի հետագա ճակատագիրը. նա կրկին պիտի վերադառնա նախկին կյանքին ու հոգեբանական դրությանը։ Իսկ վեպն ավարտվում է լավատեսական նոտայով. Չառլին փորձում է ոչնչի համար չզղջալ և բարին է մաղթում բոլորին, ով երբևէ փորձել է իրեն օգնել։ Նա շնորհակալ է. «ես շատ նորություններ իմացա, իսկ նախկինում ես նույնիսկ չգիտեի, որ նրանք գոյություն ունեն և շնորակալ եմ նրա համար, որ գոնե մի րոպեով դա տեսել եմ»։ Նա հիշում է, որ մեծ հաճույք էր ստանում, երբ կարդում էր «պատռված կազմով կապույտ գիրքը», և որոշում է, որ անպայման «միշտ կփորձի դառնալ խելոք, որ նորից ամեն ինչ լավ լինի»։ Պատմվածքի անվանումը վերցված է Չառլիի օրագրում զետեղված խնդրանքից. «P.P.S. Եթե դուք հնարավորություն ունենաք, խնդրում եմ մի քանի ծաղիկ դրեք Էլջերնոնի գերեզմանի վրա հետևի բակում…»: Այս գիրքը նույնպես ինձ շատ դուր է եկել: Ես այն խորհուրդ եմ տալիս բոլորին, որովհետև յուրաքանչյուր տարիքում կարող ես այն կարդալ և մի բան սովորել: Գիրքը երևի թե ամենակարևորը սովորեցնում է գնահատել և պայքարել:

Posted in Պատմություն, Uncategorized

Քննական հարցաշար. թեմա 10

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը
  • Հայոց նախաքրիստոնեական հավատքը
  • Գրավոր մշակույթը /բանավոր, դասագիրք, էջ 155-169, /
  • Ներկայացրե՛ք Հայոց դիցարանը և համեմատեք հունահռոմեական դիցարանի հետ:/գրավոր/

Հայոց առաջին պետության՝ Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը, որ համարվում էր արարչագործ Հայա աստծո որդին: Հայկի անունով էր կոչվում երկնքի ամենապայծառ համաստեղությունը՝ Օրիոնը: Վանի թագավորության դիցարանն արձանագրված է Մհերի դռան վրա: Այն կազմված է եղել 35 աստվածներից և 35 դիցուհիներից: Վանի թագավորությունից հետո ձևավորվում է նոր դիցարան: Դիցարանը ղեկավարում էր Արամազդը, որին պաշտում էին իբրև արարիչ երկրի և երկնքի, բարօրություն, լիություն, արիություն շնորհող: Չափզանց սիրված էր Մայր դիցուհի Անահիտը: Ռազմի և քաջության աստվածն էր Վահագնը: Նրա կինը՝ Աստղիկ դիցուհին, երկնային լույսի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր: Սիրված դիցուհի էր Նանեն՝ մայրության և ընտանեկան օջախի պահապան-դիցուհին: Արեգ-Միհրը արեգակի, լույսի և արդարության աստվածն էր: Մեր դիցարանում նաև տեղ ուներ հյուրընկալության Վանատուր աստվածը:

Հելլենիզմի դարաշրջանում հայոց աստվածները համապատասխանցվել են հունականների հետ, օրինակ՝ Արամազդ-Զևս, Անահիտ-Արտեմիաա, Վահագն-Հերակլես, Աստղիկ-Ափրոդիտե, Արեգ-Միհր-Հելիոս և այլն:

Posted in Պատմություն, Uncategorized

Քննական հարցաշար. թեմա 9

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.

  • Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, դասագիրք, էջ 136-138/
  • Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը /գրավոր/

296թ. պարսից արքա Ներսեհը ներխուժում է Հայաստան: Հայ-հռոմեական միացյալ ուժերը Ոսխա գյուղի մոտ ջախջախում են պարսից զորքերին: Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում: Պարսից արքան Հյուսիսային Միջագեքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին:

298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը: Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը և Տրդատ III Մեծը հաստատվում է Հայոց գահին:

Posted in Իրավունք, Uncategorized

Իրավունք. առցանց ուսուցում

  • Որքանով եք տեղեկացված արտակարգ դրության իրավական ռեժիմին

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվում, երբ այդպիսի որոշում է ընդունում կառավարությունը: Արտակարգ դրության ժամանակ մարդիկ պետք է հնարավորինս քիչ դուրս գան տանից, չլինեն մարդաշատ վայրերում: Բոլոր տիպի միջոցառումները չեղարկվում են: Ցանկալի չէ ճամփորդել այդ շրջանում, երկրից դուրս գնալ: Իսկ եթե վերադառնում են այլ երկրից պետք է ինքնամեկուսացվեն մտածելով առաջին հերթին հենց իրենց, հետո իրենց շրջապատող մարդկանց մասին:

  • Ինչպես եք պահպանում արտակարգ ռեժիմի դրույթները

Արտակարգ ռեժիմի դրույթները ես պահպանում եմ այնքանով ինչքանով կարողանում եմ: Օրինակ՝ աշխատում եմ տանից շատ դուր չգալ, չմասնակցել և չկազմակաերպել միջոցառումներ, որտեղ մարդաշատ է: Իհարկե այս ամենի հետ մեկտեղ պահպանում եմ հիգենիայի կանոնները:

Posted in Առողջագիտություն, Uncategorized

Առողջագիտություն. հեռավար ուսուցում

  • Ուսումնասիրել մարդկության պատմության  տարբեր ժամանակաշրջաններում պատահած համաճարակները: Ծագումը, աշխարհագրությունը, ընթացքը: Գտեք պատմական և բժշկական անդրադարձներ դրանց մասին, վիճակագրական տվյալեր և այլն:

Մարդկությունն իր պատմության տարբեր փուլերում կանգնել է լուրջ խնդիրների առաջ: Դրանցից են նաև համաճարակները: 1770-ին Մոսկվայում ժանտախտի մի քանի դեպք հայտնաբերվեց: Այդ մի քանի դեպքերը 1771-ին վերածվեցին աղետի` ժանտախտի համաճարակի: Կառավարությունը փորձում էր ինչ-որ բան ձեռնարկել ահավոր հիվանդության տարածումը կասեցնելու համար: Օրինակ` հիվանդի ընտանիքին պատկանող կահ-կարասին կրակին էին տալիս` առանց փոխհատուցման տարբերակը դիտարկելու հնարավորության: Փակվում էին հասարակական բաղնիքները, ինչը զայրացում էր առանց այդ էլ չարացած բնակիչներին: Ի վերջո, երկիրը տնտեսական ծանր վիճակի առաջ կանգնեց. պակասեց սնունդը, մարդիկ դուրս ելան փողոց` սպանելու ու թալանելու: 1771-ի սեպտեմբերի 17-ին մոտ 1000 մարդ հավաքվեց Սպասսկու դարպասների մոտ` պահանջելով դադարեցնել կարանտինը: Բանակը վճռական պատասխան տվեց. մոտ 300 բողոքարար բանտ ընկավ: Դրանից հետո, այնուամենայնիվ, իշխանությունները, որքան էլ դա տարօրինակ է, սկսեցին սնունդ բաժանել, քաղաքի բնակիչներին աշխատանքի տեղավորել: Ի վերջո, հուզումը հանդարտվեց: Մեծ Ժանտախտը Լոնդոնում Լոնդոնում ժանտախտի համաճարակն ընդամենը մեկ տարում 100 հազար մարդու կյանք խլեց. այն ժամանակվա համար` հսկայական թիվ, Լոնդոնի բնակչության մոտ հինգերորդ մասը: Ժամանակակից գիտնականները կարողացել են պարզել, որ այդ Մեծ Ժանտախտի տարածման պատճառը հակասանիտարական պայմանների հետևանքով տարածվող այտուցային ժանտախտի (գեղձուռուցք) հարուցիչն էր:

Լոնդոնի մեծ ժանտախտը մասշտաբով ավելի փոքր էր, քան Սև մահ կոչված համաճարակը, որը 1347-1353 թթ. ավելի քան մեկ մլն եվրոպացու կյանք խլեց: Այդ սարսափելի հիվանդության գլխավոր ախտանշանն արյունահոսող խոցերն էին ու բարձր ջերմությունը: Պատմաբանների կարծիքով` Սև մահը 75-200 մլն մարդու կյանք խլեց: Եվրոպան ամայացավ: Հիվանդության վերջին բռնկումը տեղի է ունեցել 1600-ականներին, Լոնդոնում: Բյուզանդական մահաբեր խոց կամ Հուստինիանոսի ժանտախտ Գեղձուռուցքը ոչ միայն լոնդոնցիներին է ախտահարել, այլև մ.թ. 541-542 թթ. Բյուզանդական կայսրության բնակչությանը: Այդ համաճարակի սոցիալական ու տնտեսական հետևանքները համեմատելի են Սև մահի հետ, որը հնձեց յուրաքանչյուր երրորդ բնակչին: Սակայն բյուզանդական համաճարակը տարբերվում է Սև Ժանտախտից: Բանն այն է, որ մ.թ. VI դարում բյուզանդական ժանտախտը Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան մինչև Իռլանդիա ախտահարած համաճարակի ընդամենը մի մասն էր: Համաճարակը յուրաքանչյուր սերնդի հետ վերադառնում էր մինչև մ.թ. 750 թվականը: Անտարակույս, կարելի ասել, որ VI դարի համաճարակը հսկայական ազդեցություն է ունեցել մարդկության ողջ պատմության վրա: Հին ժամանակներում ժանտախտը տարածվում էր ինչպես պանդեմիա (աշխարհավարակ):

Ծաղիկ Այսօր այդ հիվանդությունը հաղթահարված է: Սակայն անցյալում ծաղիկ հիվանդության պարբերաբար կրկնվող համաճարակները ամայացրել էին մոլորակը: Մի վարկածի համաձայն` այս հիվանդությունն է ինկերի ու ացտեկների քաղաքակրթության վախճանի պատճառը: Կարծիք կա, որ հիվանդությունից թուլացած ցեղերը չկարողացան իրենց պաշտպանել իսպանական զորքերի հարձակումներից: Այսօր ծաղիկ հիվանդության համաճարակներ գրեթե չեն լինում: Սակայն ժամանակին այն չխնայեց Եվրոպան: XVIII դարում հիվանդության բռնկման հետևանքով 60 մլն մարդ մահացավ: Խոլերայի 7 պանդեմիաները` 1816-1960 թթ. Առաջին դեպքերն արձանագրվել են Հնդկաստանում ու վարակման գլխավոր պատճառը կյանքի հակասանիտարական պայմաններն էին: Այն ժամանակ խոլերայից 40 մլն մարդ մահացավ: Քիչ մահեր չեն եղել նաև Եվրոպայում: Ներկայիս բժշկությունը գործնականում հաղթել է երբեմնի մահաբեր հիվանդությանը: Ու միայն հազվադեպ ու բարձիթողի հիվանդության դեպքում է այն մահվան ելքով ավարտվում: Բծավոր տիֆ. բնորոշ է նրանով, որ զարգանում է միայն նեղ, խիտ պայմաններում: Միայն XX դարում այդ հիվանդությունից մահացել է 1 մլն մարդ: Հաճախ բծավոր տիֆի բռնկում է եղել ռազմաճակատներում, համակենտրոնացման ճամբարներում: Երրորդ համաճարակը Սա արդեն մեր ժամանակներից է.1855-ին այն սկսվել է Չինաստանի Յաննան նահանգից: Կարճ ժամանակահատվածում ժանտախտը Չինաստանում ու Հնդկաստանում սպանեց ավելի քան 12 մլն մարդ: Գիտնականները կարծում են, որ այդ համաճարակի արձագանքները նույնիսկ 1959-ին են զգացվել. տարեկան ժանտախտով վարակման 200 դեպք էր արձանագրվում: Սև մահ Սև մահ, որ հայտնի է նաև մեծ Ժանտախտ կամ գեղձախտ անվանումներով. մարդկության պատմության ամենասև էջերից է: Տվյալ հիվանդության հարուցիչը Yersinia pestis-ն է: Որոշ պատմաբաններ կարծում են, որ այն սկիզբ է առել Չինաստանում ու Կենտրոնական Ասիայում 1320-1330 թթ., ու մի քանի տարում առևտրային քարավաններն ու զինվորներն այն տարածել են ողջ մայրցամաքում, ներառյալ Ղրիմը: Տեղեկություններ կան, որոնք խոսում են այն մասին, որ այդ համաճարակն իր մահացու երթը սկսել է հենց Ղրիմից, ապա տարածվել Արևելյան Եվրոպայով ու Հյուսիսային Աֆրիկայով: Այդ համաճարակից մահացածների ընդհանուր թիվը միայն Եվրոպայում հասել է 25-30 մլն-ի: Դրանից հետո համաճարակն ամեն նոր սերնդի հետ վերադարձել է մինչև 1700 թ:

Այդ ընթացքում Եվրոպայում համաճարակի ավելի քան 100 բռնկում է եղել: Ցանկացած համաճարակ նոր շրջադարձ է պատմության մեջ, քանի որ դրանց հետևանքով նման քանակով զոհերը չէին կարող աննկատ անցնել պատմության համար: Հայտնի է, որ գրիպն այն հիվանդություններից է, որն անընդհատ փոփոխության է ենթարկվում է ու դա է պատճառը, որ դժվար է մեկընդմիշտ ազատվել այդ հիվանդությունից: Համաշխարհային պատմությանը գրիպի մի քանի համաճարակ է հայտնի, որոնք միլիոնավոր մարդկանց կյանք են խլել: Իսպանական գրիպը` իսպանկան, Առաջին աշխարհամարտից հետո Եվրոպայի բնակչության համար հերթական ցնցումն էր: Այն մոլեգնեց 1918-ին ու համարվում է պատմության ամենամահասփյուռ համաճարակներից մեկը: Երկրագնդի բնակչության գրեթե 30%-ը վարակված էր այդ վիրուսով, որը մահացու ելքով ավարտվեց ավելի քան 100 մլն-ի համար: Եվրոպայում իսպանկան հնձում էր բոլորին անխտիր: Հասարակության մեջ խուճապից խուսափելու համար կառավարությունն ամեն ինչ անում էր աղետի մասշտաբների մասին իրողությունը թաքցնելու համար: Ու միայն Իսպանիայում էր, որ համաճարակի մասին տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը: Դրա համար էլ ժողովուրդն անվանեց այն «իսպանկա»: Առաջին համաշխարհային պատերազմում մահացավ 14 մլն մարդ, սակայն նույն ժամանակ իսպանկայից մահացավ 20 մլն մարդ: Հետագայում այդ գրիպի շտամը ստացավ H1N1 անվանումը: Թռչնագրիպի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 1878-ին: Այն ժամանակ Իտալիայում այն նկարագրել է Էդուարդո Պերոնչիտոն:

Ներկայիս H5N1 անվանումը վիրուսը ստացել է 1971-ին: Իսկ այդ վիրուսով առաջինը 1997-ին Հոնկոնգից մի մարդ հիվանդացավ: Թռչնագրիպը հայտնի է նաև նորագույն պատմությանը: Այն ժամանակ այդ վարակը թռչնից փոխանցվում էր մարդուն: Հետո 18 մարդ վարակվեց, որոնցից 6-ը մահացան: Նոր բռնկում տեղի ունեցավ 2005-ին Թաիլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում, Կամբոջայում: 112 վարակվածներից մահացան 64-ը: Մինչև 2008 թ. այդ վարակը 227 կյանք խլեց: Ճիշտ է, այդ հիվանդությունը համաճարակ որակելը դեռ վաղ է, սակայն դրա վտանգի մասին մոռանալ երբեք չի կարելի, քանի որ մուտացիայի ենթարկված վիրուսներից մարդը դեռևս իմունիտետ չունի: Խոզի գրիպը, նույն մեքսիկական կամ հյուսիսամերիկյան գրիպն այս հիվանդության տարատեսակ է: Հիվանդության պանդեմիա է հայտարարվել 2009-ին: Առաջին անգամ այն արձանագրվեց Մեքսիկայում, որից հետո սրընթաց սկսեց տարածվել ողջ աշխարհում` հասնելով անգամ Ավստրալիայի ափերը: Խոզի շտամն ամենահայտնի ու վտանգավոր գրիպի վիրուսն է: Գրիպի այդ տարատեսակը վտանգի 6-րդ աստիճան է ստացել: Սակայն աշխարհում քիչ չեն նաև «կասկածամիտները», որոնք համաճարակին թերահավատությամբ են վերաբերվում ու ենթադրում, որ այդ հիվանդությունը դեղագործական ընկերությունների հետ դավադրություն է, որն իրականացվում է ԱՀԿ-ի աջակցությամբ: Այսօր ամենաահավորն Էբոլայի վարակն է: Առաջին դեպքերը գրանցվել են Գվինեայում, որից հետո այն արագ տարածվել է հարևան պետություններում` Լիբերիայում, Նիգերիայում, Սիեռա Լեոնեում ու Սենեգալում: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այսօր արդեն հաշվվում է 10 հազար վարակված, որոնց 50%-ն արդեն մահացել է: ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ Լեհ երկու բժիշկներ կարողացան խաբել նացիստներին ու փրկել 8000 հրեաների: Եվգենիուշ Լազովսկին ու Ստանիսլավ Մատուլևիչը օկուպացիայի ժամանակ «կեսաբանական զենքով» փրկեցին 8000 հրեայի: Նրանք բացահայտեցին, որ Proteus OX19 մեռյալ մանրէի պատվաստումից հետո տիֆի թեստավորման ժամանակ արյան անալիզը կեղծ դրական արդյունք է տալիս: Դա իմանալով` նրանք որոշեցին Ռոզվադով քաղաքի լեհ բնակչությանը գաղտնի պատվաստել ու նրանց արյան նմուշներն ուղարկել նացիստներին: Անալիզ անելով` գերմանացիները որոշեցին, որ քաղաքում տիֆի համաճարակ է, կարանտինի գոտի հայտարարեցին ու չհամարձակվեցին մտնել այնտեղ: Այդպիսով, այնտեղ բնակվող հրեա ազգաբնակչությունը փրկվեց նահատակվելուց: Ծիծաղի համաճարակ 1962-ին Տանգանիկայում (ժամանակակից Տանզանիան) ծիծաղի համաճարակ բռնկվեց` վարակելով շուրջ 1000 մարդու: Այն սկիզբ առավ Կաշաշա գյուղի աղջիկների դպրոցում: Սկզբում ծիծաղ սկսվեց 3 աշակերտուհիների մոտ, որը տևեց մի քանի օր: Շուտով դպրոցը փակեցին, սակայն համաճարակը փոխանցվեց մոտակա գյուղերի 14 դպրոցների մյուս երեխաներին: Այդ երևույթը` ծիծաղի նոպայանման վարակը, վերջնականապես մարեց առաջին դեպքի արձանագրումից 18 ամիս անց:

  • Գտեք ուսումանական, վարվերագրական կամ գեղարվեստական ֆիլմեր, որտեղ պատմվում է այդ համաճարակների մասին, կիսվեք հղումներով:

«Վարակ»

«Համաճարակ»

«12 Կապիկ»

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Ինչ է կատարվում աշխարհում…

Այս դժվար ժամանակներում, երբ Կորոնավիրուսը վերածվել է համաճարակի և տարածվել ամբողջ աշխարհով մեկ՝ տալով մի շարք զոհեր, աշխարհը կարծես կանգ է առել: Հետաձգվել են բազում միջոցառումներ, փակվել են հայտնի գործարաններ և այլն:

Հանրահայտ Apple ապրանքանիշը փակել է իր բոլոր խանութները աշխարհի տարբեր ծայրերում համաճարակի պատճառով: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հայտարարության մեջ նշվում է, որ խանութները փակ կմնան մինչ մարտի 27-ը, իսկ ընկերությունը 15 մլն դոլար կհատկացնի համաշխարհային տնտեսության վերականգման համար:

Սպորտաշխարհում գրեթե նույն վիճակն է: Հետաձգվել են մի շարք խաղեր: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, որը նրանք պլանավորում են վերսկսել ապրիլի 23-ին կամ մայիսի 14-ին: Մրցաշարերի կազմակերպիչները գրում են, որ դեռևս մարտ ամսին թե´ ATP-ն, թե´ WTA-ն կասեցրել են իրենց մրցաշարերը վեց շաբաթով: Սակայն այժմ մրցաշարերը դադարեցվում են մինչև հունիս: Դրան հաջորդող բոլոր մրցաշարերը կանցկացվեն նախապես պլանավորված ձևով:

Բոլորիս հայտնի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով և կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

Տարբեր մեքենաների ընկերություններ համաճարակի պատճառով փակել են իրենց գործարանները անորոշ ժամանակով: BMW գերմանական ավտոարտադրողը կորոնավիրուսի տարածման ֆոնին ժամանակավորապես փակում է իր գործարանները Եվրոպայում: Ford ընկերությունը հայտարարել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում իր գործարանը փակելու ծրագրերի մասին մեկ շաբաթով՝ սկսած երկուշաբթի օրվանից, քանի որ գործարանի երեք աշխատակիցների մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս: Ferrari իտալական ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է սուպերքարերի արտադրությունը Մարանելու եւ Մոդենե հարթակներում COVID-19 վիրուսային հիվանդության տարածման պատճառով: Ճապոնական խոշոր մեքենաշինական Toyota Motor կորպորացիան հայտարարել է, որ Lexus-ի արտադրությունը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի գրեթե 6 տոկոսով:

Տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, կարծես ամեն ինչ կանգ է առել, մարդիկ տանից դուրս չեն գալիս և գրեթե բոլոր փողոցները դատարկ են, որոնք առաջ լիքն էին մարդկանցով: Պետք է պարզապես տեղեկացված լինել և ինքնապաշտպանվել: Հարկավոր է իմանալ այս մի քանի բաները, որոնք կօգնեն կենցաղում: Պլաստիկից եւ չժանգոտվող պողպատից մակերեսների վրա նոր կորոնավիրուսը զգալիորեն երկար է մնում և հայտնաբերվում է 3 օրվա ընթացքում: Վիրուսների կեսը պլաստիկի վրա մահացել է 5 ժամ 38 րոպե հետո, չժանգոտվող պողպատի վրա` 6 ժամ 49 րոպե հետո: Ինչ վերաբերում է այլ մակերեսներին, ապա ստվարաթղթի վրա վիրուսը գոյատևել է առնվազն մեկ օր, իսկ պղնձե մակերեսի վրա` 4 ժամ:

Մի փոքր տեղեկություն ևս, որ իսպանացի բժիշկները կազմել են վիրուսի դեմ պայքարող մթերքների ցանկ: Ցանկը գլխավորել է սխտորը, որը համարվում է բնական հակամանրէական, հակավիրուսային և հակասնկային միջոց: Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, և հապալասը, որը պաշտպանում է շնչուղիները: Ցանկում տեղ են գտել նաև սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները և ոստրեները: Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը և քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը և կեֆիրը:

Եղեք տեղեկացված, խուճապի մի մատնվեք, հետևեք ձեզ և եղեք առողջ:

Աղբյուրներ՝ 

Apple-ի բոլոր խանութները ժամանակավորապես կփակվեն կորոնավիրուսի համավարակի պատճառով

Posted in Uncategorized

Մեդիատեղեկատվությունը մեր օրերում…

Կարծում եմ՝ բոլորս էլ քաջ տեղյակ ենք աշխարհում տիրող վիճակի մասին: Այս օրերին պարզապես փրկություն է համացանցը, քանի որ դրա շնորհիվ աշխարհի յուրաքանչյուր ծայրից կարող ես տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Պարզապես կարևոր է օգտվել ճիշտ աղբյուրներից և չխաբվել: Ես ինքս օգտվում եմ միայն պաշտոնական կայքերից և այն կայքերից, որոնց վստահում եմ, որ կտրամադրեն հավաստի տեղեկություն: Հաճախ օգտվում եմ azatutyun.am կայքից, որից ես կարծում եմ ամենահավաստի տեղեկությունները կարող եմ իմանալ: Հատկապես այժմյան լարված իրավիճակում կարծում եմ՝ բոլորիս էլ հարկավոր է մի կայք, որից կարող ենք յուրաքանչյուր պահի տեղեկանալ՝ վստահ լինելով, որ ճշտված տեղեկություն է:

Պաշտոնական և ոչ պաշտոնական լրահոսները տարբերելը իրականում հեշտից էլ հեշտ է: Պարզ երևում է ոչ պաշտոնական տեղեկությունը, քանի որ նյութի հետ չեն տեղադրվում աղբյուրները, առանց որևէ պատճառաբանության սուտ լուրեր են տարածում: Բացի այդ ոչ պաշտոնական կայքերում գրում են սուտ տեղեկություններ և մարդկանց անիմաստ խուճապի մատնում, որն այս օրերին ավելի վատ հետևանք է ունենում: Խորհուրդ եմ տալիս օգտվել միայն այն լրահոսից, որոնք ապատեղեկատվություն չեն հրապարակում: Համոզվելու համար, որ տեղեկատվությունը ճիշտ է, նայեք՝ լրահոսը նշու՞մ է աղբյուրը, թե՝ ոչ. թե որտեղից այդ տեղեկությունը: Հավաստի տեղեկությունը հիմնականում լինում է պաշտոնյաների ֆեյսբուքյան գրառումներից կամ վարչապետի ուղիղ եթերներից, այսօրվա դրությամբ այդ երկու աղբյուրները եթե տեսնեք նշված, ապա համոզված եղեք, որ տեղեկությունը հավաստի է:

Այսպիսի իրավիճակում մեդիա տեղեկատվությունն իրականում ժողովրդին և՛ օգնում է, և՛ վնասում: Օգնում է, որպեսզի մեզ ճիշտ դրսևորենք, հասկանանք իրավիճակն աշխարհում, իմանանք ինչպես պայքարել դրա դեմ, պահպանել կանոնները և այլն: Մյուս կողմից էլ՝ ինչքան դրական բան կա, այդքան էլ բացասական, քանի որ մարդիկ ոչ պաշտոնական տեղեկատվություն կարող են կարդալ և խուճապի մատնվել, որն այժմ անխուսափելի է, իսկ խուճապն ամենավատնգավոր զենքն է: Համաճարակային այսպիսի վիճակում պետք է անպայման համացանցից օգտվել, քանի որ այժմ համացանցում գրեթե ամեն ինչ առկա է կապված կանոնների պահպանման և արտակարգ իրավիճակի հետ: Շատ կարևոր է, որ մարդ տեղեկացված լինի, սակայն կրկնում եմ էլի, որ ամեն անգամ համացանց մտնելուն պես և նորություններն իմանալուն պես պետք չէ խուճապի մատնվել, քանի որ դա միայն կխանգարի առողջ դատել:

Կրկին նշեմ, որ ամենից կարևոր է, որ օգտվեք պաշտոնական կայքերից, որպեսզի հերթական անգամ չխաբվեք և, իհարկե,  խուճապի չմատնվեք: