Posted in Uncategorized

Մայրենի (Քննություն)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2015թ.

Մայրենի լեզու, 4-րդ դասարան
2-րդ տարբերակ

Առաջին մաս: Կարդա՛  տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

 

Մի անգամ ես այցելեցի Ներապոնիա կղզի, որտեղ օրենքը պահանջում էր, որ բնակիչնեը սև քիթ ունենային: Սև,ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:
Պտտվելով կղզում` տեսա, որ մարդիկ սովորական դեմքեր ունեին` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով, ոմանք՝մի քիչ արևից խանձված, ոմանք՝վարդագույն,բայց դեմքերի վրա բոլորի քթերը սև էին:

Մտա մի պանդոկ.
-Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

-Պարո՛ն,-ասաց նա,- եթե օտար երկրացիեք, ընդունեք խորհուրդս. Անմիջապես ձեր քիթը սև ներկեք կամ էլ վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք:

-Օտար երկրացի եմ,-պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին`սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգն եմ ձեր պանդոկի դռանը՝ոստիկանների ուշադրությունը գրավելու համար:
-Աստված սիրե՛ք,-աղաչեց պանդոկապանը,-նման բան չանե՛ք, թե չէ կրպակս կփակվի: Պետք է իմանաք,որ մեր կղզու մի հնավուրց օրենք կա:Ըստ դրա բոլոր մարդիկ պետք է սև քթեր ունենան:
-Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկը չհիշի,որ քիթը  պիտի սև ներկի:
-Ամենաքիչը ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար,նա կորցնում է նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնացն են առանց սև քթի, ցմահ բանտ կնետ են:
-Եվ դուք հանդուրժո՞ւմ եք դա:
-Ես ընդամենը պանդոկապան եմ, իմ գործով եմ զբաղված: Ի՜նձ ինչ, թե քիթս ինչ գույնի է:

Պանդոկապանին թողնելով`գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ քթի՛գույն ուներ: Մարդիկ սարսափահար մի հայացք վրաս նետելուց հետո ձևացնում էին, թե չէին տեսնում ինձ, նայում էին մարմնիս միջով, ասես թափանցիկ լինեի:

Կեսօրին մի ոստիկան ինձ կանգնեցրեց:
-Քաղաքացի՛,-ասաց նախստորեն,- դուք խախտելեք օրենքը: Հետևեցե՛ք ինձ:

Մարդկանց մի խումբ հավաքվել էր մեր շուրջը: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը:
-Դուք ևս խախտել եք օրենքը,-ասացի ոստիկանին:-Ձեր քիթն ավելի սպիտակէ, քան իմը:
-Ճի՛շտ է,- ասաց լրագիր վաճառող մի տղեկ:-Ոստիկանի քիթն էլէ սպիտակ: Բոլո՜րս սպիտակ քիթ ունենք:
-Աստծո՛ւ սիրուն,- աղաչեց ոստիկանը,- ընտանիքի տեր եմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
-Ավելի շուտ, ի՛նձ հետևեք,-գոռացի հավաքվածներին:-Գնա՜նք թագավորի պալատ,ցույց տանք մեր սպիտակ քթերը:
-Գնա՛նք, արդեն զզվե՛լ ենք էս քթերից,-գոռաց մեկը:
Այդպես կղզում սկսվեց հեղափոխությունը….

 

  1. Ի՞նչ զարմանալի օրենք կար Ներապոնիա կղզում:

Ներապոնիա կղզում կար մի շատ զարմանալի օրենք՝ պետք է քթերը ներկ էին սև:

  1. Ի՞նչ պատիժ էր սպառնում այն քաղաքացիներին, որ իրենց քիթը սև չէին ներկում. ճիշտ պատասխանը ներկի՛րորևէ գույնով.

ա. Կղզուց դուրս էին անում:

բ. Ձերբակալում էին և քթին մտրակի հարյուր հարված էին տալիս:

գ. Ստիպելով քիթը սև էին ներկում:

դ. Այնքան էին համոզում` մինչև ներկում էր:

  1. 1. Ի՞նչ տեղի ունեցավ, երբ ոստիկանը կանգնեցրեց օտարականին. ճիշտ պատասխանը ներկի՛րորևէ գույնով.

 

ա. Անձրև եկավ և մաքրեց բոլորի քթերի սև գույնը:

բ. Օտարականը փորձեց փախչել:

գ. Մոտակայքի մարդիկ զարմացան:

դ. Օտարականն իր քիթը սև ներկեց:

3.2. Տեքստում գտի՛ր և երկնագույն ներկի՛ր այն հատվածը, որտեղ ասվում է, թե մարդիկ ինչպես էին իրենց պահում, երբ հանդիպեցին քիթը չներկած օտարականին:

  1. Քո կարծիքով Ներապոնիա կղզում հեղափոխությունը տեղի ունեցավ անձրևի շնորհիվ, թե՞ օտարերկրացու, որ իր քիթը չէր ներկել:

Իմ կարծիքով  հեղափոխությունը տեղի ունեցավ օտարականի շնորհիվ:

5.1. Ներապոնիա կղզում ինչպե՞ս սկսվեց հեղափոխությունը: Պատասխանը մուտքագրի՛ր:

Հեղափոխությունը  սկսվեց այսպես՝ սկսեց անձրևը, մաքրեց բոլորի սև քթերի գույնը և նրանք գնացին բողոքելու այդ օրենքի համար թագավորին:

5.2. Տեքստում գտի՛ր և այստեղ պատճենի՛ր այն նախադասությունը, որից երևում է, որ քաղաքի բնակիչները նույնպես դժգոհ էին այդ օրենքից:

-Գնա՛նք, արդեն զզվե՛լ ենք էս քթերից,-գոռաց մեկը:

  1. Դեղին ներկած բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկ հրամայական նախադասություն:

Հետևեցե՛ք ինձ:

 

Երկրորդ մաս: Կատարի՛ր տրված առաջադրանքները:

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն կանաչ ներկած գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը` չփոխելով գույնը:
  1. Տրված նախադասության ենթական ներկի՛ր կարմիր գույնով, ստորոգյալը՝ մոխրագույն:

Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Դի՛ր բաց թողնված կետադրական նշանը:
  1. Տարբերակներից ո՞րն է պանդոկ բառի հոմանիշը: Ճիշտտարբերակնընդգծի՛ր:

ա. Սենյակ

բ. հյուրանոց

գ. պարտեզ

դ. ախոռ

  1. Տրվածբառերի դիմաց նշվածէ նրա տեսակը` ըստ կազմության: Սխալ տարբերակն ընդգծի՛ր։

ա. բանտ-պարզ

բ. քաջություն-ածանցավոր

գ. աշխատատեղ-պարզ

դ. անձրև-պարզ

  1. Տրվածբառերիցյուրաքանչյուրիդիմացնշվածէ, թեայնինչխոսքիմասէ: Ո՞րտարբերակումէսխալնշված (ընդգծի՛ր):

ա. սպիտակ-գոյական

բ. թագավոր-գոյական

գ. թափանցիկ-ածական

դ. նկուղ-գոյական

  1. Փակագծերումտրվածբառերըձևափոխելով` տեղադրի՛րբացթողածտեղերում:

(շրջվել, անցնել)
Մանչուկը շրջվեց,որ այդ մասին խնդրի Կառլսոնին, բայց նա կարծես գետնի տակն էր անցել:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա (Քննություն)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2015
թ.

Մաթեմատիկա, 4-րդ դասարան
4-րդ
տարբերակ

1-10-րդ առաջադրանքներում նշի՛ր ճիշտ պատասխանը:

  1. Նշի՛ր այն թիվը, որ հավասար է 8 հազարյակ, 5 տասնյակ և 2 միավոր կարգային գումարելիների գումարին.
  • 5082 2) 8502    3) 8250    4) 8520    5) 8052:
  1. Ի՞նչ մնացորդ կստացվի, եթե 9164-ը բաժանենք 10-ի.
  • 9 2) 1            3) 6            4) 4            5) մնացորդ չի լինի:
  1. Գումարելիներից մեկը մեծացրել են 4-ով, իսկ մյուսը մեծացրել են 6-ով: Արդյունքում գումարը՝
  • կմեծանա 2-ով 2) կփոքրանա 2-ով                 3) կմեծանա 10-ով                     4) կփոքրանա 10-ով               5) կմնա նույնը:
  1. Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր գումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ է նա գցել 6-ը.

1) 0            2) 1            3) 2            4) 3           4) 4:

  1. Ընտրի՛ր տրվածներից ամենափոքր բնական թիվը, որը 3458 < 34*8 գրության մեջ «*» –ի փոխարեն տեղադրելով՝ ճիշտ անհավասարություն կստանաս.
  • 4 2) 6            3) 7            4) 8            5) 9
  1. Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  նվազման   կարգով. 
  • 9073, 9064, 8999, 10000
  • 2238, 2248, 2208, 1999
  • 6677, 5677, 4899, 5000
  • 6000, 4999, 4799, 4798
  • 8976, 8974, 8890, 8970։
  1.   ժամը րոպեներով արտահայտած կլինի՝
  • 3          2) 10                   3) 18                   4) 20                   5) 30:
  1. 6տ 7 կգը կիլոգրամներով արտահայտած կլինի՝
  • 67 2) 706                 3) 607                 4) 7006               5) 6007:
  1. Երեք փուչիկի ընդհանուր արժեքը 120 դրամով ավելի է մեկ փուչիկի գնից: Ի՞նչ արժե մեկ փուչիկը:
  • 40 2) 60                   3) 80                   4) 100                 5) 120:
  1. Գծագրում ներկված չէ պատկերի՝
  • մասը   2)  մասը             3)  մասը                               4)  մասը             5)  մասը:

 

11-15 առաջադրանքների ճիշտ պատասխանները գրի՛ր յուրաքանչյուր աշխատանքից հետո նշված տեղում՝ կետերի փոխարեն:

 

  1. 978 և 879 թվերի տարբերությունը փոքրացրո՛ւ 3 անգամ:

 

Լուծում

  1. 978-879=99
  2. 99:3=33

Պատասխան՝ 33

 

  1. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 7 է, երկրորդ անդամից սկսած՝ յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդին գումարած 4: Գրի՛ր այդ հաջորդականության չորրորդ անդամը:

Պատասխան՝ 19

 

  1. 2100 : 30 + 10 x 5 – 400 = 0 արտահայտության մեջ փակագծեր դի՛ր այնպես, որ դառնա ճիշտ հավասարություն:

 

Պատասխան՝ (2100:30+10×5)-400=0

 

  1. Դասարանում 24 սովորող է, որոնց մասը աղջիկ է: Քանի՞ տղա կա դասարանում:

Լուծում

24:8=3

3×3=9

24-9=15

    Պատասխան՝ 15 տղա

 

  1. Հաշվի՛ր 7800 + (2700 : 30 – 12 x 5) արտահայտության արժեքը:

Լուծում

  1. 12×5=60
  2. 2700:30=900
  3. 900-60=840
  4. 7800+840=8640

Պատասխան՝ 8640

 

 

16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն և հիմնավորված ներկայացրո՛ւ առաջադրանքներից հետո նշված տեղում:

 

  1. Քառակուսու պարագիծը 56 սմ է: Գտի՛ր այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերն իրար հավասար են և հավասար են քառակուսու կողմին:

Լուծում

  1. 56:4=15սմ
  2. 15×3=45սմ

Պատասխան՝  45սմ

 

  1. 7 պաղպաղակն  արժե  1400  դրամԱրան  գնեց  այդպիսի  9  պաղպաղակ  և  վճարեց  2000  դրամՈրքա՞ն  դրամ  պետք  է  նրան  վերադարձնի  վաճառողը:

Լուծում

1.1400:7=200դր (մեկ պաղպաղակ)

  1. 9×200=1800դր
  2. 2000-1800=

Պատասխան ՝200դր հետ վերադարձ

 

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 4-1 առ.

images

110.Գտի°ր այն թիվը, որը համապատասխանում է 4 հազարյակ + 9 տասնյակ + 5 միավոր կարգային գումարելիների գումարին.
1) 4905 2) 4950 3) 4095 4) 4059
2.Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը:
1) 1000-ով 2) 4000-ով 3) 1000 անգամ 4) 4000 անգամ
3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին ու հանելին միաժամանակ մեծացնենք 17-ով:
1) կփոքրանա 34-ով 2) կմեծանա 17-ով 3) կփոքրանա 17-ով 4) կմնա անփոփոխ
4.Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 5 կմ 60 դմ > 5 կմ * մ
1) 5  2) 6  3) 7   4) 8
5.Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 2626, 3519, 84287, 64362
2) 2626, 3519, 64362, 84287
3) 84287, 64362, 2626, 3519
4) 84287, 64362, 3519, 2626

6.Թվի 1 /3 մասը հավասար է 285-ի: Ինչի՞ է հավասար այդ թիվը:
1) 95 2) 570 3) 855 4) 190
7. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 տ 3 ց 7 կգ-ը կիլոգրամներով: 1) 5370 կգ 2) 5307 կգ 3) 5703 կգ 4) 5730 կգ
8.Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 4 ժ 25 ր-ն րոպեներով:
1) 425 ր 2) 265 ր 3) 225 ր 4) 122 ր
9. Հավասար կողմեր ունեցող եռանկյան պարագիծը 72 սմ է: Գտի՛ր եռանկյան կողմի երկարությունը:
1) 18 սմ 2) 36 սմ 3) 24 սմ 4) 12 սմ

10. 58-ը փոքրացրո՛ւ 17-ով և արդյունքը մեծացրո՛ւ 5 անգամ: Կազմի՛ր արտահայտություն և հաշվի՛ր դրա արժեքը:
11. Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի ճշմարիտ հավասարություն:
4800 : 600 – 30x 7 – 210 = 8

12.Հաշվի°ր 530x 26 + (5621–875): 7  արտահայտության արժեքը:

13.Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
4, 4, 8, 24, 96, 480, …
14. Ուղղանկյան երկարությունը 84 մ է, որը 4 անգամ մեծ է լայնությունից: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
15.Երկու նավահանգիստներից, որոնց հեռավորությունը 231 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին ջերմանավն ու մոտորանավակը և հանդիպեցին 3 ժամ հետո: Ջերմանավի արագությունը 48 կմ/ժ է: Գտի՛ր մոտորանավակի արագությունը:

109
1.Գտի՛ր ամենափոքր եռանիշ թիվը,որը միաժամանակ բաժանվում է  և՛3-ի, և 8-ի։

2.Տղան ուներ 125000 դրամ:Նա գնեց գիրք, գունավոր մատիտներ և գունավոր թղթեր:Գունավոր թղթի համար նա վճարեց 800 դրամ,իսկ մատիտի համար  համար 3/5 մասով շատ, քան գունավոր թուղթը:Մնացած գումարը վճարեց գրքի համար։Որքան վճարեց գրքի համար։

3.Եռանիշ թիվը վերջանում է 0-ով:Եթե 0 դեն նետենք և ստացվaծ երկնիշ թիվը գումարենք եռանիշ թվին կստանանք 561:Ո՞րն է այդ եռանիշ թիվը:
108
1.Կատարի՛ր գործողությունը;
17կմ350մ+21կմ109մ-58մ
6կմ-3կմ68մ+318մ
432կմ852մ:3+107կմ259մ

2.Քանի՞ երկնիշ թիվ կա 15-ին բազմապատիկ,որոնք բազմապատիկ են նաև 10 թվին:

3.Եռանիշ թիվը վերջանում է 0-ով:Եթե 0 դեն նետենք և ստացվծ երկնիշ թիվը գումարենք եռանիշ թվին կստանանք 407:Ո՞րն է այդ եռանիշ թիվը:

4.Գտի՛ր արտահայտության արժեքը.
a:27+35*a, եթե  a=729

107
1.Ի՞նչ թիվ պետք է գումարել 105-ին,որպեսզի արդյունքը հավասար լինի 359-ի և 87-ի գումարին:
2.Առաջին գրքում կա 436 էջ,երկրորդում՝ առաջինից 120 էջով պակաս,իսկ երրորդում՝  առաջին85 և երկրորդ էջերի գումարից 4 անգամ քիչ էջ:Քանի՞ էջ կա երրորդ գրքում:

3.Գրադրանում կա 12529 գիրք:Դրանցից 9325-ը գեղարվեստական են, 2398-ը՝ գիտական,իսկ մնացածները դասագրքեր են:Որքանո՞վ է գիտական գրքերի քանակը մեծ դասագրքերի քանակից:

4.Հաշվի՛ր
  (210:7+25·4):10 + 1044:4= Continue reading “Մաթեմատիկա 4-1 առ.”