Posted in Խորացված

Քերականություն. համր բնագրի կետադրություն

Համր բնագիր երկրորդ՝

– Այժմ, երբ ամեն ինչ գիտես, սիրելի Աշխեն, կասեմ ինչու եկա և ուր եմ գնում: Երկու սիրելիներ կանգնած են իմ առջև, մեկը՝ վտանգի մեջ գտնվող իմ բզկտված հայրենիքը, մյուսը՝ վտանգի մեջ գտնվող սիրելի կինը՝ դու: Երկուսն էլ թանկ, երկուսն էլ սիրելի: Երկուստեք կանչում են ինձ, և ես երկմտում եմ դեպի որը գնալ, որովետև երկուսի համար էլ ուխտել եմ անձնազոհություն: Ահա իմ սրտագին իղձերը, իմ ամենաջերմ փափագները բացում եմ քո առջև սիրելիս, դու ցույց տուր ճանապարհը, թե դեպի որը գնամ:

Աշխենը համակ ուշադրություն դարձրած ունկնդրում էր սիրած երիտասարդի խոստովանությունը՝ հիացմունքով լի հայացքը սևեռած նրա գունատ դեմքին: Լսելով վերջին խոսքերը՝ Աշխենի կրակի պես բոցկլտուն աչքերն արցունքներով թրջվեցին:

– Դեպի հայրենիքի փրկության գործը,- առանց հապաղելու պատասխանեց օրիորդը՝ ոգևորված ձայնով: Դու ինձ արժանի չես լինի Սամվել, եթե արյունդ չխառնես այն անբավ հեղեղների հետ, որ պիտի հեղվեն մեր աշխարհի ազատության համար:

Օրիորդը դարձավ ավելի վճռական.

– Ես ևս արժանի չեմ լինի քեզ Սամվել, եթե չպայքարեմ հանուն արդար վրեժխնդրության:

– Աշխարհի բոլոր երանությունները միասին չէին կարող ինձ այսպես ցնծություն պատճառել, ինչպես քո վերաբերմունքը, սիրելի Աշխեն: Խոսքերդ սիրտս լցնում են սրբազան հպարտությամբ և ուրախությամբ, համոզվում եմ մեկ անգամ ևս, որ վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը:

Posted in English, Uncategorized

Assignment for 30.10.2020

NEF Student’s Book Vocabulary. Clothes and Fashion slide 159

ex. 1

c) 1. She’s very trendy. She always wears the latest fashion.

2. The Italians have a reputation being very stylish – both men and women dress very well.

3. He looks really old-fashioned. His clothes are old and a bit dirty and he hasn’t shaved.

4. You ought to wear a smart suit for your job interview.

5. That tie’s very scruffy. People don’t wear such wide one’s any more.

ex. 2

1. I’m going to dress up tonight. – C. I’m going to the party.

2. Please hang up your coat. – A. Don’t leave it on the chair.

3. These jeans don’t fit me. – F. They’re too small.

4. That skirt’s really suits you. – H. You look great in it.

5. Your bag matches your shoes. – G. They’re exactly the same color.

6. I need to get changed. – B. I’ve just split coffee on my dress.

7. Hurry up and get undressed. – E. It’s bath time.

8. Get up and get dressed. – D. Breakfast is on the table.

ex. 3

1. What a dress! You’re really dressed to kill tonight. – c) wearing clothes that people

2. That suit fits her like a golve. Did she have it especially made for her? – d) is exactly the right size.

3. He will have to pull his socks up if he wants to pass the exam. – a) start trying harder

4. That sounds like a difficult situation. I wouldn’t like to be in your shoes. – b) in your place.

NEF Student’s Book. Adjective Order slide 145  2 A/b/

2 A

b) 1. an attractvie young man

2. dirty old shoes

3. a stylish, purple, leather jacket

4. a tall, thin woman

5. a sandy, long beach

6. a new, lovely, wooden floor

7. a smart, Italian suit

8. big, beautiful, dark eyes

9. an old, black, friendly dog

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու. 29.10.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ և ռազմատենչ ցեղերի: Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին: Մի պահ թվաց նրան՝ զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից՝ սկսեց կառչելով մագլցել:

Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց՝ խուճապի մատնելով մյուսներին: Ասես իր զինվորներից լքված՝ նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը: Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր: Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին:

Բայց Մակեդոնացին չլսեց: Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված, անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը:

2. Առաջին պարբերության բոլոր նախադասությունները (3 նախադասություն) շարահյուսական վերլուծության ենթարկիր, նշիր նաեւ դերբայական դարձվածների պաշտոնը։

Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով (ձևի պարագա) ռազմաշունչ և ռազմատենչ ցեղերի:

Զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին – ենթակա

Նվաճում է – ստորոգյալ

Երեսնամյա – որոշիչ

Կտրիճ – որոշիչ

Հնդկաստանը – ուղիղ խնդիր

Հնազանդեցնելով – ձևի պարագա

Ռազմաշունչ – որոշիչ

Ռազմատենչ – որոշիչ

Ցեղերի – հատկացուցիչ

Պաշարելով (ձևի պարագա) շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել (ուղիղ խնդիր) պարիսպներին:

Զորավարը – ենթակա

Հրամայեց – ստորոգյալ

Քաղաքներից մեկը – ուղիղ խնդիր

Շքեղաշուք – որոշիչ

Պաշարելով – ձևի պարագա

Փայտամած – որոշիչ

Ելարանները – ուղիղ խնդիր

Պարիսպներին – հանգման խնդիր

Մի պահ թվաց նրան՝ զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով (ձևի պարագա) վերևից տեղացող (որոշիչ) նետերից՝ սկսեց կառչելով (ձևի պարագա) մագլցել:

Զորապետերը – ենթակա

Հապաղում են – ստորոգյալ

Մի պահ- ժամանակի պարագա

Նրան – ենթակա

Թվաց – ստորոգյալ

Վահանով – միջոցի խնդիր

Պաշտպանվելով – ձևի պարագա

Սկսեց մագլցել – ստորոգյալ

Կառչելով – ձևի պարագա

Վերևից – տեղի պարագա

Տեղացող – որոշիչ

Նետերից – անջատման խնդիր

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 28.10.2020

Կարդում ենք Իսահակյան:

«Ես ձեզ ասում եմ….» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ խոսվում էր մարդկանց արժեքների մասին: Մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը, այդ պատճառով էլ ապրում են ոգու սով: Ոգու սով նշանակում է, երբ մարդիկ սկսում են արժեզրկել հոգին, իսկ հոգին արժեզրկվում է այն ժամանակ, երբ արժեքավորվում են բաներ, որոնք դրան արժանի չեն: Նյութականը յուրաքանչյուր ժամանակում միշտ էլ մարդկանց կողմից արժեվորվել է ավելի, ինչը սխալ է: Կարևորելով նյութականը և դրան արժեք տալով մեր մարդիկ զգում են ոգու սով: Այդ ժամանակ ներսում դատարկություն է տիրում, չկա զգացմունք, չկա տխրություն, ուրախություն, մարդ լիովին դատարկ է և ապրում է միայն իր արժևորած նյութականով:

«Մեր պատմիչներն ու մեր գուսանները» բանաստեղծություն

Այս բանաստեղծության մեջ նկարագրվում է պատմիչների և գուսանների աշխատանքը: Թե ինչպես են պատմիչները օր ու գիշեր նստած գրում հայկական պատմությունն իր ողջ եղելությամբ: Իրականում պատմիչների և գուսանների դերը մեծ է երկրի պատմության մեջ և նաև շատ դժվար է: Պատմիչները գրում էին բացասական, տխուր, անհույս, իսկ գուսանները երգում էին հաղթանակի հույսով լի և դրականը փոխանցում: Նրանց շնորհիվ է, որ մինչ այսօր մեզ հասել է պատմության բոլոր դեպքերը թե՛ տխուր, թե՛ ուրախ: Այս բանաստեղծություն շարժառիթը եղել է էպոսի հազար ամյակը:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 27.10.2020

  1. Կարդա տեքստը։

2. Բառարանի օգնությամբ բացատրիր անկապտելի, քերթող (քերթողահայր) բառերի բացատրությունները։

Ակապտելի – չխլվող, անկողոպտելի

Քերթող – քերականագետ, քերական

3. Տեքստում գտիր հայ գրողների անունները, նշիր՝ որ ստեղծագործությունների մասին է խոսվում։ Համացանցից գտիր՝ ուիշ ինչ հետաքրքիր ստեղծագործություն ունեն նրանք։

Տեքստում խոսվում է Ղազարոս Աղայանի իր «Երկու քույր» վեպի մասին: Ղազարոս Աղայանը բոլորիս հայտնի գրող է և ունի այլ հայտնի ստեղծագործություններ՝ «Վաճառականի խիղճը», «Հազարան բլբուլ» և այլն:

4. Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Առաջնորդվել – արմատը առաջինն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Մտայնություն – արմատը միտն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Հնադարյան – արմատը հինն է, ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Բռնել – արմատը բուռն է, ու-ն հնչյունափոխվել է ը-ի

Շրջան – արմատը շուրջն է, ու-ն հնչյունափոխվել է ը-ի

5. Տեքստում գտիր «գրավել» բառի հոմանիշները։

Գրավել – նվաճել, տիրել, հափշտակել, ունենալ

6. Շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունը։

Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։

Նախապատմությունը – ենթակա

Կա – ստորոգյալ

Բերված – որոշիչ

Այս – որոշիչ

Պերճախոս կերպով – միջոցի խնդիր

Արձանագրված – ձևի մակբայ

Նաև բառերի մեջ – տեղի պարագա

Բռնելու – նպատակի պարագա

Ունենալու – նպատակի պարագա

Գաղափարներն – ենթակա

Արտահայտվում են – ստորոգյալ

Միևնույն – որոշիչ

Արմատների – հատկացուցիչ

Օգնությամբ – միջոցի խնդիր

7. Դիտարկիր այս հոդվածը այսօրվա պատերազմական իրավիճակի տեսանկյունից։

Այսօրվա պատերազմական իրավիճակի տեսանկյունից նայելով հասկանում ենք, թե ինչու է մեր թշնամին համարում Արցախն իրենը և մինչ օրս կռվում մեզ հետ: Նախկինում, երբ ինչ-որ բան կարողացել են գրավել դա արդեն համարել են հիմնովին իրենցը: Այսպիսով, երբ ինչ-որ ժամանակ Արցախը եղել է նրանց կազմում, նրանք արդեն դա իրենցն են համարում և արհամարում են այն դարերի պատմությունը, որ ունի Արցախը և այն փաստը, որ վաղ ժամանակներից այդտեղ ապրել են հայեր և դա հայերի հողն է:

Posted in Խորացված

21-րդ դարի նկարչության տաս ամենահայտնի աստղերը

Միջազգային ժյուրին առանձնացրել է տասը նկարչի, որոնց մասին շատ շուտով կսկսի խոսել ողջ աշխարհը: Նկարչության մեջ սկսուվում է նոր, հետաքրքիր դարաշրջան:

Անգլիացի Քուրթ Բիրսը համադրող է և ունի սեփական պատկերասրահը: Նա 2014 թվականի հոկտեմբերին համագործակցելով Thames & Hudson հրատարակչության հետ հրատարակել է խավալուն գիրք «Ապագայի 100 նկարիչները», որտեղ պատմվում է 21-րդ դարի սկզբի ամենահեռանկարային վարպետների մասին: Նրանց ընտրել է ժյուրին, որոնց մեջ ընգրկվել են արվեստի աշխարհի ականավոր գործիչներ՝ Սեսիլ Բրաունը, Յուկո Հասեգավան և Սյուզան Հադսոնը: Ամբողջ աշխարհի 4300 նկարիչներից ընտրվել են 53 տղամարդ և 47 կին:

Continue reading “21-րդ դարի նկարչության տաս ամենահայտնի աստղերը”
Posted in English, Uncategorized

Assignment for 27.10.2020

Letter Writing. Formal or Informal, NEF. Student’s Book, slide 19
Write either a formal or informal letter.

Informal letter

Hi Ann.

I’m sorry, that I can’t find time to send an email to you. I have many  lessons and courses. Everyday I go to school, have my lessons, I go to my courses, then I return home and do my homework until night. Now I have free time to write to you. I want to tell you about my concert. It was the most wonderful concert that I’ve ever had. I will send you a video from the concert.

Oh, do you know? Our holidays will start after three days and guess what? I have decided to come to your town and we can spend our holiday together. I promise that holiday is going to be unforgettable.

So what about you? Tell me what is happening in your life.
I miss you very much, I hope that you’re OK. Hope to hear from you soon.

Best wishes.
Love from Svetlana

Posted in English, Uncategorized

Assignments for 26.10.2020

Choose one of the topics  and comment on it

How to deal with stress

Each person can have different  stresses in his/her life and that’s normal. We have our daily problems, problems in relationships, global problems and when they gather  we feel stress. But we need to deal with stress and continue our life. Everyone has his/her own way to deal with stress. To my mind,  the best way to cope with stress is to accept things as they are. I think after stress we need to understand everything .In many cases emotions  interfere us, because we become sensitive. We need to be able to manage it and overcome that stage. We mustn’t cry and complain all day. We must understand that if we have problems that means we can solve them. This is my way to solve problems and cope with stress.ОтветитьПереслать

NEF Student’s Book slide 20, page 18.  What do you remember? Grammar a,b, Vocabulary a,b,c,d

Grammar

a) 1. What were you and Sarah talking about?

2. You didn’t like the film, did you?

3. My father loves opera, and so does my mother.

4. A: I’ve been to India twice.

B: Have you? I would love to go.

5. What have you been doing since I last saw you.

b) 1. Could you tell me what time the bus leaves?

2. How many people usually come to this class?

3. I’ve read at least three books so far this month.

4. That was the best film I’ve ever seen.

5. The sooner you start, the sooner you’ll finish.

Vocabulary

a) 1. vain, stubborn, possessive, wise

2. cheerful, loyal, insincere, conscientious

3. flu, blister, cold, asthma

4. GP, A&E, specialist, doctor

b) 1. Who were you talking to on the phone?

2. She’s very good at listening to people.

3. Sam is real pain in the neck.

4. She’s allergic to milk.

5. What are you waiting for?

c) 1. Damien is very forgetful. He never remembers our anniversary.

2. I’m ambitious – I want to go far in my profession.

3. My brother is very relative. I can always depend on him for anything.

4. Luke is very moody – happy one moment and sad the next.

5. Madeleine is very sensitive. It’s very easy to hurt her feelings.

d) 1. Bleeding

2. Swollen

3. Bandage

4. Bad-tempered

5. Bossy

6. Arrogant


Posted in Պատմություն

Դիվանագիտություն. նախագիծ

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ - Diplomat.am

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը։ Միջազգային պայմանագրերը, նախքան ազգային քաղաքական գործիչների կողմից հաստատվելը, անցնում են բանակցությունների փուլով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։

Դիվանագիտությունը ձևավորվել է միջպետական հարաբերությունների առաջացման հետ։ Բաբելոնը, Ասորեստանը, Խեթական թագավորությունը, Ուրարտուն, զարգացած դիվանագիտություն ունեցող առաջին ստրկատիրական պետություններն էին։ Դասական դիվանագիտությունը ուներ Հին Հռոմը։ Դիվանագիտության նպատակը հարկադրական կամ պաշտպանական դաշինքի ստեղծումն էր կամ ձախողումը։ Այդ շրջանում, երբ պետությունների տնտեսական կապերը պատահական էին, իսկ քաղաքականն անկայուն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն գոյություն չուներ։ Դիվանագիտությունը զարգացման նոր աստիճանի հասավ կապիտալիզմի օրոք։ Ազգերի ու ազգային պետությունների առաջացման, միջազգային տնտեսական կապերի և համաշխարհային առևտրի զարգացման հետնանքով դիվանագիտությունը ձեռք բերեց որակական նոր հատկանիշներ: Իմպերիալիզմի դարաշրջանում դիվանագիտությունը նպաստել է աշխարհը վերաբաժանելու, տնտեսական և քաղաքական գերիշխանություև ստեղծելու պետությունների պայքարին։

Դիվանագիտական վեճերի և խնդիրների լուծման ընթացքում առաջացել են տարբեր ընթացակարգեր՝ կոնֆերանսներ, բանակցություններ և այլն: Գոյություն ունեն կազմակերպությունների և կառավարությունների կողմից կիրառվող տարբեր դիվանագիտական կատեգորիաներ և ռազմավարություններ, որոնք ունեն իրենց առավելությունները և թերությունները։ Օրինակ՝ կանխարգելող դիվանագիտություն, հանրային դիվանագիտություն, տնտեսական դիվանագիտություն, միջուկայի դիվանագիտություն և այլն:

Տնտեսական դիվանագիտության ժամանակակից առաքելությունը կոչված է ստեղծել բարենպաստ պայմաններ հայրենական ապրանքների տարածման համար դեպի արտաքին շուկաներ, պաշտպանել երկրի տնտեսական շահերը նրա սահմաններից դուրս, նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նպաստել նրա մրցունակության բարձացմանը աշխարհում, ապահովել նրա անվտանգությունը։

Աղբյուրներ՝ Դիվանագիտություն

Տնտեսական դիվանագիտություն