Posted in Բնագիտություն 2016-2017

Կենսաբանություն. տնային աշխատանք

Դաս 12
Շնչառական շարժումներ, թոքերի կենսական տարողություն:

Լրացուցիչ աշխատանք՝

Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է

փոխվում: Հիմնավորե՛ք  շնչառական գործընթացի արագությունը:

1. հաճախ

2. դանդաղ

3. խորը

Իրավիճակներ

ա) Միջավայրում CO2-ի շատացում – խորը

բ) Դրական զգայական իրավիճակ – դանդաղ

գ) Արյան մեջ O2-ի նվազում – հաճախ

դ) Քնած ժամանակ – դանդաղ

ե) Սառը ջրի մեջ ընկղմվելիս – խորը
զ) Անձրևից հետո – հաճախ

է) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո – խորը

ը) Բացասական զգայական իրավիճակ – դանդաղ
Posted in Պատմություն, Uncategorized

Համաշխարհային պատմություն. տնային աշխատանք

Ազգային պետությունների առաջացումը  Բալկանյան թերակղզում

Ընտրել Բալկանյան թերակղզում գտնվող որևէ պետություն, նկարագրել առաջացման գործընթացը նոր դարերում, համադրել  արդի, գործող պետության հետ:

Խորվաթիա

  • աշխարհագրական դիրքը

Խորվաթիայի Հանրապետություն պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Հյուսիս-արևելքում սահմանակցում է Հունգարիային, արևելքում՝ Սերբիային, հարավ-արևելքում՝ Բոսնիա Հերցեգովինային և Չեռնոգորիային, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սլովենիային։ Մայրաքաղաքը Զագրեբն է։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ² է, իսկ բնակչությունը՝ ավելի քան 4 միլիոն մարդ։

  • կրոնը

Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք դավանում են կաթոլիկ քրիստոնեություն։

  • պատմությունը

Խորվաթիայի տարածքը դեռևս վաղ ժամանակներից ի վեր բնակեցված է եղել հնագույն մարդկանցով։ Հյուսիսային Խորվաթիայում հայտնաբերվել են Պլեյստոցենի դարաշրջանում գոյություն ունեցած նեանդերթալյան մարդուբրածոներ, որոնք թվագրվել են հին քարե դարի ժամանակաշրջանին։ Վերջիններս համարվում են Կրապինայի ամենահայտնի և լավ պահպանված հնագիտական օբյեկտները։ Խորվաթիայի գրեթե բոլոր երկրամասերում հայտնաբերվել են նեոլիթի (նոր քարե դար) և էնեոլիթի (պղնձե քարե դար) ժամանակաշրջանների մնացորդներ։

Մ․թ․ա․ 9-րդ դարում մերօրյա Խորվաթիայի տարածքը նվաճվում է Հռոմեական կայսրության կողմից։ Նախքան գահից ինքնակամ հրաժարվելը Վալերիանոս Դիոկղետիանոս կայսրը Սպլիտում կառուցում է մեծ թագավորական պալատ։ Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում Արևմտայն Հռոմեական կայսրության վերջին դե յուրե գահակալ Յուլիոս Նեպոտն իր տիրակալության զգալի մասը կորցնելուց հետո հաստատվում է Սպլիտում և ձևական կերպով որոշ ժամանակահատված գահակալում է աշխարհակալ պետության մնացորդների վրա։ Սակայն 475 թվականին վերջինս արտաքսվում է Ապենինյան թերակղզի՝ Իտալիա, և 475 թվականին դավադրաբար սպանվում։

Դարաշրջանի ավարտին՝ 7-րդ դարի առաջին տասնամյակում, սկսվում է ավարների և խորվաթների գաղթը։ Հաստատվելով Ադրիատիկի ավազանում՝ վերջիններս կոտորում են տեղի բնակչությանը և ավերում գրեթե բոլոր հռոմեական քաղաքները։ Ողջ մնացածները հեռանում են ավելի բարենպաստ հատվածներ՝ ափամերձ գոտիներ, կղզիներ, մի մասն էլ՝ լեռներ։ Խորվաթների և ավարների վայրագություններից փրկվածները Խորվաթիայի ծայրամասային շրջաններում հիմնում են գյուղեր և քաղաքներ։ Նույն սկզբունքով էլ հունական Էպիդավրոս գաղութի հիմքերի վրա հիմնվում է Դուբրովնիկը։

Ըստ 10-րդ դարի Բյուզանդիայի գահակալ Կոստանդին Ծիրանածինի«կայսրության կառավարման մասին» աշխատության՝ խորվաթները մերօրյա Խորվաթիայի տարածքում հաստատվել են միայն 7-րդ դարում։ Այնուամենայնիվ, այս պնդումը միանշանակ չէ և վերջիններիս ի հայտ գալու թվականը վիճարկվում է 6-9-րդ դարերիմիջև ընկած ժամանակահատվածում։ 9-րդ դարում արդեն խորվաթներն Ադրիատիկ ծովի ափին հիմնում են երկու իշխանապետություններ․ Լյուդևիտը հարավում ստեղծում է Պանոնյան Խորվաթիայի իշխանությունը, իսկ հյուսիսում Բորնա իշխանը՝ Դալմաթական (անդրծովյան) Խորվաթիան։ Այսպիսով, միջնադարում ստեղծվում են առաջին բուն խորվաթական պետությունները, որոնք հիմնադրման պահից ի վեր դառնում են Ֆրանկական պետության վասալը։ Ֆրանկական տիրապետությունը խորվաթական հողերի վրա ավարտվում է Միսլավ իշխանի գահակալությունից մեկ տասնամյակ անց։

Քրիստոնեական ուսմունքը խորվաթների շրջանում տարածվել է դեռևս 7-րդ դարում, սակայն խորվաթները քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունում են միայն 9-րդ դարում։ Առաջին զտարյուն խորվաթ գահակալը, որի իշխանությունն ընդունվել է Հռոմի Պապիկողմից, եղել է Բրանիմիրը։ 925 թվականին Հռոմի պապ Հովհաննես X-ի օրհնությամբ Տոմիսլավ իշխանը թագադրվում է արքայական թագով՝ ստեղծելով Խորվաթիայի թագավորությունը։ Ռազմի դաշտում խորվաթական հեծելազորը պարտության է մատնում հունգարական և բուլղարական բանակներին՝ ընդարձակելով տերության սահմանները։ Միջնադարյան խորվաթական թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասնում է 11-րդ դարում։ Նման ռոյալիստական զարթոնքը կապված էր Պետար Կրեշիմիր IV-ի (1058-1074) և Դմիտար Զվոնիմիրի (1075-1089) գահակալման հետ։ 1091 թվականին անժառանգ մահանում է Տրիպիմովիչների արքայատոհմի վերջին արքան՝ Ստեփան II-ը, իսկ Հունգարիայի արքա Լասլո I Սուրբը ներկայացնում է իր հավակնությունները խորվաթական գահի նկատմամբ։ Բանն այն էր, որ Հելենան՝ հունգարացի արքայի քույրն, ամուսնացած էր Խորվաթիայի արքայի հետ և վերջինիս մահվանից հետո ինքնին հանդիսանում էր գահի միակ ժառանգորդը։

Օտար տիրապետությունից խոսափող խորվաթական արքունիքը՝ ազնվական Պետեր Սվաչիչի գլխավորությամբ, 1097 թվականին պատերազմ է հայտարարում Հունգարիայի թագավորությանը։ Գվոզդ լեռան ճակատամարտում հունգարական հեծելազորը փայլուն հաղթանակ է տոնում խորվաթների նկատմամբ, որի արդյունքում 1102 թվականին Խորվաթիայի և Հունգարիայի միջև կնքվում է դաշնային պայմանագիր։ Պայմանագրի հիման վրա ստեղծվում է միացյալ թագավորությունը, որը գոյատևում է մինչև 1526 թվականը։ Հաջորդ չորս դարերի ընթացքում խորվաթական հողերը ղեկավարվում է Սաբորի (ազգային ժողովի) և բանի (արքայական տիտղոս) կողմից։ 16-րդ դարում տարածաշրջանում ակտիվանում է Օսմանյան կայսրության սպառնալիքն ու Վենետիկի հանրապետությանդեմ պայքարը՝ ափամերձ տարածքների վերահսկողության համար։ 1428 թվականին վենետիկյան նավատորմն իր գերիշխանությունն է հաստատում ամբողջ Դալմաթիայում (բացառությամբ Դուբրովնիկի, որտեղ ստեղծվում է ինքնավարություն)։ Հարյուրամյա թուրք-խորվաթական պատերազմների ելքը վճռվում է 1493 թվականի Կրբավայի և 1526-ի՝ Մոհաչեի ճակատամարտերում, որտեղ երկու դեպքում էլ թուրքերը տանում են վճռական հաղթանակ։ Խուճապահար խորվաթական խորհրդարանը ստիպված է լինում Հաբսբուրգների արքայատոհմից սերող Ֆերդինանդ I-ին ճանաչել Խորվաթիայի տիրակալ։ Այս քայլը պատերազմի մեջ է ներքաշում նաև Ավստրիական կայսրությանը, որն էլ փոխում է գործողությունների հետագա ընթացքը։

Օսմանյան բանակի տարած վճռական հաղթանակից հետո 1538 թվականին Խորվաթիայի տարածքը բաժանվում է քաղաքացիական և ռազմական գոտիների։ Խորվաթիայի ռազմական գոտին, որը հայտնի էր Կրաինա անվանումով, գտնվում էր Ավստրիայի կայսերական վերահսկողության ներքո։ Հարավային հողերում թուրքական գերիշխանությունը շարունակվում է մինչև 1593 թվականը, երբ Սիսակի ճակատամարտում ավստրիական բանակի ջախջախիչ պարտության է մատնում Հասան փաշայի ղեկավարած թուրքական բանակին։ Սա դառնում է օսմանյան բանակի առաջին խոշոր պարտությունը մարտի դաշտում։

Հաջորդիվ սկսվում է թուրք-խորվաթական պատերազմը, որը զգալի ժողովրդագրական փոփոխություններ է առաջ բերում։ Խորվաթները սկսում են գաղթել Ավստրիական կայսրության տարբեր հատվածներ, որի արդյունքում Բուրգենլանդում ստեղծվում է ավստրիական սուբէթնիկական համայնք։ 1712 թվականին Խորվաթիայի խորհրդարանը աջակցել է Սրբազան Հռոմեական կայսրությանկազմում գտնվող Խորվաթիայի սուվերենության իրավունքըոտնահարած կայսր Կառլ VI-ի նկատմամբ պրագմատիկ սանկցիաների կիրառմանը։ Պատժամիջոցներից հետո կայսրը խոստանում է հարգել Խորվաթիայի թագավորության բոլոր քաղաքական իրավունքներն ու Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզային ճանաչել որպես խորվաթական պետականության գլխավոր երաշխավոր։

1797-ից 1809 թվականներին Ֆրանսիական կայսրություննաստիճանաբար գրավում է արևելյան Ադրիատիկի ափամերձ շրջանն ու նրա ծայրամասի զգալի հատվածը՝ պատմության ասպարեզից դուրս մղելով Վենետիկիև Ռուգուզիայի հանրապետություններին։ Նվաճված տարածքները միավորվում է Ֆրանսիայի Իլլիրյան նահանգի կազմի մեջ։ Հաջորդիվ բրիտանական նավատորմըսկսում է Ադրիատիկ ծովի շրջափակումը և 1811 թվականի Վիսի ճակատամարտում պարտության մատնում կայսերական Ֆրանսիայի ռազմածովային ուժերին։ Իլլիրյան նահանգը 1811 թվականին անցնում է ավստրիացիներին և Ավստրիայի կազմում հաստատվում է 1815 թվականի Վիեննայի վեհաժողովից հետո։ Նույն տարում ստեղծվում է Դալմաթիայի ենթակա թագավորությունը, որն ստանձնում է խորվաթ ժողովրդի ազգային միասնության գործը։ 1830-1840-ական թվականները նշանավորվում է Խորվաթիայի ազգային վերածննդով։ Այդ ժամանակաշրջանի հիմնական նպատակն էր հունգարերենին հակակշիռ խորվաթական առանձին լեզվի, գրականության և մշակույթի ստեղծումը։ 1848 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ Խորվաթիան զինակցում է Ավստրիային և օգնում Իոսիփ Էլաչիչի զորքերին արյան մեջ խեղդել ազատատենչ հունգարների բարձրացրած անկախության շարժումը։ Կայսերական Ավստրիայի և թագավորական Հունգարիայի 1867 թվականի մերձեցումը խարխլում է Խորվաթիայի դիրքերը աշխարհակալ տերության տարածքում, քանզի ավստրո-հունգարական պայմանագիրը Խորվաթիայի կարգավիճակի հարցի քննությունը թողնում էր հունգարական արքունիքին։ Հունգարիան պարտադրում է Խորվաթիայի և Սլավոնիայի միավորումը մեկ ենթակա պետության մեջ, սակայն միևնույն ժամանակ պահպանում է Դալմատիայի թագավորության ինքնիշխանությունն ու Ռիեկայի անջատողական կարգավիճակը։

  • տեսարժան վայրերը

285px-Dubrovnik,_Croatia_(7182669433) Խորվաթիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված օբյեկտներից է Դուբրովնիկ քաղաքի պատմական կենտրոնը։ Վենետիկյան նվաճումների արդյունքում Դուբրովնիկը եղել է միակ անառիկ տարածքը Դալմաթիայում, որի տարածքում ստեղծվել է Ռագուզայի հանրապետությունը։

277px-Peristyle,_Split_1 Դիոկղետիանոս կայսեր պալատըՍպլիտում։ Քաղաքականությունիցհեռանալուց հետո հռոմեական մեծ կայսրըբնակվել և գործունեություն է ծավալել հենց այստեղ՝ Ադրիատիկ ծովի ափին։ Ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

194px-Croatie_Split_Saint-Domnius_Campanile_-_panoramio Հռոմեական աշտարակը Դիոկղետիանոսի պալատի ճարտարապետական համալիրում։
  • Ամփոփել  15 նախադասությամբ

Այսպիսով Խորվաթիան պետություն է Եվրոպայում: Այն ստեղծվել է 1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների արդյունքում (25.06.1991), երբ Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետությունների: Այդ գործընթացը, ցավոք, ուղեկցվեց ազգամիջյան բախումներով, որը տևեց մինչև 1995 թ.: Իսկ երկրի վերջնական ամբողջականությունը հաստատվեց 1998 թ-ին: Երկրի կենտրոնում գտնվում են Դինարյան լեռները, արևելքը հարթավայրային է՝ մասնատված Սավա և Դրավա գետերի հովիտներով: Ափերը ողողում են Ադրիատիկ ծովի ջրերը: Կան քարածխի, նավթի, գազի, բոքսիտների պաշարներ: Կլիման բարեխառն ցամաքային է, ափամերձ գոտում՝ մերձարևադարձային, միջերկրածովյան: Տարածված են լայնատերև և ասեղնատերև անտառները:

Հարցեր՝

1.Տալ «հայրենիք»«ազատություն»«անկախություն»«ազգ, «ժողովուրդ» հասկացությունների բացատրությունը, նկարագրությունը /ըստ ձեզ, ըստ  Մեծերի/գրողներ, քաղաքական գործիչներ//:

Հայրենիք – Այն երկիրը, որտեղ մարդ ծնվել Է ու որի քաղաքացին Է:  Այն երկիրը, որ տվյալ ցեղի՝ ժողովրդի բնակավայրն Է (եղել): Որևէ բանի առաջացման՝ ծագման վայրը, սկզբնավայր:

Ազատություն – Ժողովրդի իրավունքը՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը: Ուրիշի իշխանությունից զերծ՝ ազատ լինելը: Ճնշումից՝ արգելքից արձակված լինելը:

Անկախություն – Անկախ լինել: Ինքնավարություն, ինքնօրենություն, անկաշկանդություն, ինքնիշխանություն, ազատություն, ինքնագլխություն, ինքնակամություն, ինքնուրույնություն:

Ազգ – Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

Ժողովուրդ – Տոհմատիրական հարաբերությունների քայքայումով պատմականորեն կազմավորված՝ մարդկանց կայուն ընդհանրություն, որը հիմնված է լեզվի, տերիտորիայի և տնտեսական ու մշակութային երևույթների զարգացող ընդհանրության վրա, դեռևս ազգ չդարձած մարդկանց հանրություն, էթնոս:

2. Համեմատել Ռուսաստանը և Ավստրո-Հունգարական տերությունները, նրանց տիրապետության ներքո գտնվող ազգերի ճակատագիրը:

Ավստրո-Հունգարական տերությունում տիրապետող ազգը ավստրիական գերմանացիներն էին: Կայսրության տիրապետության տակ գտնվող ազգերը ձգտում էին անկախության: Պայքարի տոն տվողները իտալացիներն ու հունգարներն էին, ովքեր ազգային հեղափոխություն ծավալեցին: Կայսրությունը զգալիորեն թուլացավ, սակայն շարժումները չդադարեցին: Կայսրությունը փրկելու նպատակով համաձայնության եկան հունգարների հետ և ստեղծվեց Ավստրո-Հունգարական կայսրությունը: Կայսրության տակ գտնվող երկրների անկախության համար մղվող պայքարները շուտով բերեցին կործանման և կայսրությունը դադարեց գոյություն ունենալ:

Ռուսաստանը ընդարձակվելով դարձավ ամենամեծ կայսրությունը: Այնտեղ երկար ժամանակ պահպանվում էր ճորտատիրությունը, սահմանափակ միապետություն էր և շուտով սկսվեց երկրների ազատագրական պայքարը: Ամբստամբեցին Լեհաստանը, Ֆինլանդիան և Ուկրաինան: Կատարվեց անարդար սահմանաբաժանում և ստեղծվեցին նահանգներ և մարզեր: Չնայած դեռ ազգերը չունեին կյանքի կառավարման անխախտ իրավունքներ այդ պատճառով ավելի ուժեղացավ ճնշված ազգերի անկախության ձգտումը: Խնդիրները չլուծվեցին և Ռուսաստանի կայսրությունը 1917 թվականի փետրվարին անկում ապրեց:

Ռուսաստանի և Ավստրո-Հունգարական տերությունների նմանություն այն է, որ այն ժամանակ երկուսին էլ անվանում էին <<ժողովուրդների բանտ>>, երկու կայսրություններն էլ հազիվ դիմադրում էին երկրների անկախության պայքարներին, սակայն կարող եմ ասել, որ Ավստրո-Հունգարական տերությունը կարծես ավելի շուտ քանդվեց, կործանվեց, քան Ռուսական կայսրությունը: Կամ ռուսական կայսրությունն էր շատ լավ դիմադրում, կամ էլ Ավստրո-Հունգարական տերությունում գտնվող երկրները շատ ուժեղ պայքար մղեցին և կարողացան հասնել իրենց նպատակին:

3. Հետևություն.ներկայացնել բազմազգ կայսրությունների անկման մի քանի պատճառներ:

  • անհամաձայնություններ
  • մշակույթի և կրոնի կործանում
  • անկախության ձգտում

Ես կարծում եմ, որ բազմազգ կայսրությունների անկման երեք հիմնական պատճառները սրանք են: Առաջին հերթին դրանք անհամաձայնություններն են մի քանի ազգերի միջև, որը կարող է բերել անկման: Երկրորդ կետում կարծում եմ յուրաքանչյուր ազգ, որը միախառնվել է և դարձել մի կայսրություն վախենում է, որ իր երկրի մշակույթը, կրոնը, ինչու չէ նաև օրենքները կոտնահարվեն և կմոռացվեն, կխառնվեն այլ ազգերի մշակույթի հետ և կկորեն: Երրորդ կետում էլ նշել եմ անկախության ձգտումը, քանի որ յուրաքանչյուր ազգ ցանկանում է լինել անկախ և ունենալ առանձին, անկախ պետություն իր կառավարությունով, օրենքներով և այլն:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Տնային աշխատանք. Աշխարհագրություն

Դասի հղումը 

1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

World_map_blank 1

2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարաարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները կլիման է, օգտակար հանածոները: Նաև զարգացման նախադրյալներից են հարուստ բուսականությունը և տնտեսությունը, նավթի հանույթով, արտահանությամբ:

3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Հարավարևելյան Ասիայում է արտադրվում կաուչուկի 76%-ը, բացի այդ բավական շատ նավթի պաշարներ ունի, որ արտահանում է: Տարածաշրջանում նաև աճեցնում են և արտահանում նուշ, ջուտ և սուրճ:

Posted in Պատմություն

Կնոջ դերը պատմության մեջ…

Եթե Կինը լինի իր ճիշտ դիրքում, նա երբեք չի կորցնի իր հմայքն ու կշիռը ո՛չ իր ընտանիքում, ո՛չ իր շրջապատում:

Դեռ հեթանոսական ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը: Դրա վկայությունն են մեզ հասած բանաստեղծական պատառիկները, լեգենդներն ու աղքատիկ պատմական վկայությունները:  Հայ պատմիչ Ագաթանգեղոսի վկայությամբ` նախաքրիստոնեական շրջանում հայ կնոջը վերաբերվել են որպես «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք»: Կինն արարվել է որպես գեղեցիկ, նուրբ, միևնույն ժամանակ ուժեղ էակ: Մեկը, ով պետք է լինի օգնական իր կողակցին Աստվածաշնչում բազմիցս հիշատակվում է ոչ միայն Աստծո հզոր այրերի, այլ նաև զորավոր կանանց մասին, ովքեր մեծ դեր խաղացին իրենց ժամանակշրջանի պատմության ընթացքի մեջ:

Continue reading “Կնոջ դերը պատմության մեջ…”

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 18-22.03.2019

Урок 1.

Домашнее задание: творческая работа. как вы считаете, что нужно делать, чтобы было как можно меньше равнодушных людей?

Я думаю для того чтобы человек не был равнодушным его нужен кто-то, о ком он будет думать, заботиться, переживать. Равнодушен тот человек, который один и для него не кто не важен. Знаете, в жизни мы всегда переживаем, думаем о ком или о чем-то, а если мы не переживаем, не беспокоемся для кого-то, значит мы стали равнодушными. Для нас становится все равно, что происходит вокруг нас. И вообще у кого есть интерес к жизни, он не может быть равнодушным ко всем. Для того, чтобы человек не достиг до ровнодушности, надо быстро пробуждать в нем интерес к жизни.

Урок 2. 

Домашнее задание:  докончить тест, начатый в классе.

Выберите какую-нибудь передачу на русском языке и посмотрите ее. О чем говорят во время этой передачи.Напишите.

Я выбрала передачу <<Лучше всех>>. Эту передачу я давно смотрю и она мне очень нравиться. Во время передачи приходят дети и либо танцуют, либо поют или что-то другое. Смысл передачи то, что дети пришли и раскрывали то, что у них получается лучше, чем у других. Передача и в правду очень веселая и интересная. Меня больше всех понравились два выпуска. Один, когда пришел маленький мальчик, его было наверно 5 или 6 лет и он наизусть знал карту, он мог сказать где находиться например Индия, Мексика или Италия. А второй мой любимый выпуск, когда пришел мальчик ему было 5 лет, он прекрасно знал математику и решил очень сложные задание.

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 20.03.19

1. Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատատեղերի թիվը կդառնա 200:  Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում:

Պատ.՝ 92

2. Why can’t a man living in Canada be buried in the USA?

Answer: Because he is still alive. But this is only a technicality. We
Canadians would love to bury a Yankee dead or alive.

How far can a dog run into the woods?

Answer: Only halfway. If it runs more, then it would be running out of the woods.

Why do Chinese men eat more rice than Japanese men do?

Answer: Because there are more Chinese men than Japanese men. China has a larger population.

Is it legal for a man in Africa to marry his widow’s sister?

Answer: This really isn’t an issue, since in order for a man to have a widow, he would have to be dead.

3. 8+16:4+4  ո՞րն է տրված արտահայտության ամենափոքր հնարավոր արժեքը:

Պատ.՝ 3

4. Ո՞րը կնախընտրեք. 10 դրամների 2 կիլոգրամը, թե՞ 20  դրամների 1 կիլոգրամը, եթե հայտնի է, որ 20 դրամանոց մետաղադրամը 2 անգամ ծանր է 10 դրամանոց մետաղադրամից:

Պատ.՝ հավասար են

5. Արան գրել է բոլոր եռանիշ թվերը:  Քանի՞ թվանշան է նա օգտագործել:

Պատ.՝ 2700

6. A վայրից B վայրը շարժվեց հեծանվորդը `ժամում անցնելով 12 կմ:  Մեկ ժամ հետո B-ից դեպի A շարժվեց երկրորդ հեծանվորդը`ժամում անցնելով 14կմ և կես ժամ անց հանդիպեց առաջինին:  Որոշեք AB ճանապարհի երկարությունը:

Պատ.՝ 25

7. Ապացուցեք, որ 3 մարդկանց մեջ կամ յուրաքանչյուրը ճանաչում է առնվազն մեկին, կամ առնվազն մեկին ճանաչում են երկուսն էլ, կամ առնվազն երկուսը իրար չեն ճանաչում:

8. Ինչպե՞ս ստանալ 15 հինգ 2-ի միջոցով:

Պատ.՝ (22:2)+(2+2)=15

9. Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից:

Պատ.՝ 50-ով

10. Ի՞նչ եք տեսնում նկարում։ Ստուգեք ձեր տեսածը այստեղ։  Համակարգչի ձայնը ցածրացրեք։

222

Պատ.՝ շուն

Posted in Քիմիա, Uncategorized

Ջրածին…

1. Ջրածնի անձնագիրը

Քիմիական նշանը՝ H

Քիմիական բանաձևը` H2

Հարաբերական ատոմային զանգված՝  Ar(H)=1

Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr(H2)=2

Իզոտոպները` 1H, 2D, 3T

Դիրքը պարբերական համակարգում՝ կարգաթիվ 1պարբերությունը 1խումբը 1, գլխավոր

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը՝ (1p,0n)1e

Վալենտականությունըօքսիդացման աստիճանը՝ 1, +1,-1, 0

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը՝ 1×1,66×10-27=166×10-26

2. Ջրածինը բնության մեջ և համար մեկ տարրը տիեզերքում

 

This slideshow requires JavaScript.

3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում

Փորձերը՝ այստեղ

4. Ջրածնի քիմիական հատկությունները

  • Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը:
  • Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան:
  • Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի և ակտիվ մետաղների հետ:
  • Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով:
  • Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։
  • Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։

5. Ջրածնի ֆիզիկական հատկությունները

  •  Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։
  • 14,5 անգամ թեթև է օդից:
  • Հեղուկ ջրածինը թեթև, անգույն, դյուրաշարժ հեղուկ է։
  • Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։
  • Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2:

6. Ջրածնի կիրառումը

photo_2019-03-20_13-21-53

7. Թթուներ

 

This slideshow requires JavaScript.

Posted in Uncategorized

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները…

Այս տարիներին Միջին դպրոցում սովորելով կարող եմ առանձնացնել յոթ հրաշալիք, որոնք ինձ համար իսկապես կարևոր են և կարող եմ համարել հրաշալիք: Առաջին հրաշալիքը այն փորձն է, ինքնուրույնությունը, որը ես ձեռք եմ բերել Միջին դպրոցի շնորհիվ: Երբ Նոր դպրոցից տեղափոխվեցի Միջին դպրոց ամեն ինչ շատ շփոթեցնող էր և այդ մեծ դպրոցում ես պետք  է կարողանայի գտնել ինքս ինձ և չկաշկանդվել: Երկրորդ հրաշալիքը դա այն ընկերական շփումն է ուսուցիչների և սովորողների միջև, որը շատ եմ կարևորում և գնահատում, որովհետև երբ ուսուցիչն սովորողը ջերմ հարաբերությունների մեջ են յուրաքանչյուր համատեղ աշխատանք լավ է ստացվում: Երրորդ հրաշալիքը այն ընկերներն են, այն ամուր ընկերությունը, որը գտա հենց Միջին դպրոցում: Չորրորդ հրաշալիքը ընկեր Մարալն է: Ես ընկեր Մարալին հանդիպեցի Միջին դպրոցում, երբ առաջին անգամ եկա Միջին դպրոց և համարում եմ նրան Միջին դպրոցի հրաշալիքներից մեկը: Երբեք չեմ հանդիպել ընկեր Մարալի պես բարի և հոգատար կազմակերպչի և չեմ էլ հանդիպի, որովհետև նա անփոխարինելի և անկրկնելի է, նա մեզ համար և՛ շատ լավ կազմակերպիչ է, և՛ շատ լավ ընկեր: Հինգերորդ հրաշալիքը երևի, թե այն գիտելիքն է, որը վերցրել եմ, ստացել եմ այս տարիներին, որոնք անցկացրել եմ Միջին դպրոցում: Վեցերորդ հրաշալիքը ճամփորդություններն են: Քանի-քանի հրաշալի ճամփորդություններ ենք ունեցել, որոնք դարձել են ամենալավը: Յոթերորդ հրաշալիքը հենց ինքը Միջին դպրոցն է: Միջին դպրոցը յուրաքանչյուր սովորողի համար մի մեծ փորձություն և հետաքրքիր փուլ է, որը անցնում է աննկատ և աննկարագրելի, ինչպես ես չնկատեցի, թե ինչպես անցավ: