Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Հունվարյան անմոռանալի ճամբար

Հունվարյան ճամբարի սկիզբը տրվեց Արատեսի դպրական կենտրոնում: Հունվարի 7,8,9-ին ունեցանք եռօրյա, անմոռանալի ճամփորդություն Արատեսում և այդպիսի դրական լիցքերով էլ, ոգևորված սկսեցինք նոր ուսումնական շրջանը:

Այս ճամբարի ընթացքում հասցրել եմ մասնակցել բազում նախագծերի, ճամփորդությունների: Հենց առաջին շաբաթում պլանավորեցինք և գնացինք Ջրվեժի արգելոց, որտեղ ձնի մեջ կորել էինք, այնքան ձնագնդի խաղացինք, սահնակ քշեցինք, ջրի մեջ կորած վերադարձանք դպրոց: Հաջորդ ուղղությունը քայլքով դեպի սահադաշտ էր ու հենց այդ օրը որոշեց ձյուն գալ, գնացինք սահեցինք, հետո ձնագնդի խաղալով ետ վերադարձանք:

Մասնակցեցի նախագծերից մեկին և հանդիպեցի ժամանակակից գրող Հասմիկ Սիմոնյանի հետ, հանդիպումն իսկապես շատ հետաքրքիր անցավ, նախագիծը շարունակելի կլինի, և դեռ շատերի հետ կհանդիպենք: Հունվարյան ճամբարի ամենահիշվող նախագիծն ինձ համար Մյուզիքլն էր: Ամբողջ ճամբարին տարված էինք փորձերով, անում էինք հնարավորը, որ մեր մտքերը իրականություն դարձնենք և մեր փոքրիկ սեբաստացիներին ուրախացնենք: Մյուիզքլն իրականում շատ էմոցիաներ պարգևեց, շատ ուրախ եմ, որ դրա մի մասը կազմեցի: Այսպիսով ավարտվեց ուսումնական այս մի շրջանը, որի ընթացքում շատ անմոռանալի օրեր ունեցանք: Իսկ ճամբարն ամփոփեցինք Ղափամայի համեղ ծեսով, երգով և պարով։

Posted in Uncategorized

Գրականություն. 25.01.2021

  1. Թարգմանիր Էդուարդ դե Բոնոյի ասույթները անգլերենից կամ ռուսերենից։

Քննադատական ​​մտածողությունը զարմանալիորեն արձագանքում է այն ամենին, ինչ իրեն առաջարկում են, բայց ինքնուրույն ինչ-որ բան առաջարկել չի կարող:

Դպրոցները փչացնում են հասարակության տաղանդավոր մարդկանց երկու երրորդ մասը, իսկ համալսարանները վերջին երրորդ մասը դարձնում են անիմաստ: Կրթության նպատակը, կարծես, ուսանողների երկու երրորդ մասին համոզելն է, որ նրանք իսկապես հիմար են:

Մտածողությունը փոխում է հույզերը: Մտածողությունը փոխում է վարքը: Մտածողությունը կառուցում է ձեր ինքնագնահատականը և ինքնավստահությունը: Դուք կարող եք կառավարել աշխարհը՝ ալիքների հետ հոսելու փոխարեն:

Ոչ թե օբյեկտիվ, այլ մեր կողմից ընկալված իրականություն. Սա է այն աշխարհը, որում ապրում ենք:

Եթե ​​դուք հաղթում եք վեճում, շատ բան չեք ստանում, իսկ եթե պարտվում եք, շատ ավելին եք ստանում:

Այնտեղ, որտեղ զգացմունքները եռում են, պատճառի տեղ չկա:

Նոր գաղափարները ամենուր են մեր շուրջը: Նրանք սպասում են, որ մենք հեռանանք մեր փորձի կողմից ստեղծված օրինաչափություններից:

Միտքը, որը մի ժամանակ ստեղծվել է մեր մտքում, չի կարող վտարվել և ձևացնել, կարծես այն ընդհանրապես գոյություն չի ունեցել:

Գեղեցիկ լինելու համար պարտադիր չէ, որ ունենաք բարձր IQ: Ցանկացած մարդ կարող է դա սովորել:

Ինչ էլ որ անենք, ինչ էլ անենք, ինչի մասին մտածենք, մենք միշտ հնարավորություն ունենք այն բարելավելու՝ ստեղծագործական մտածողության միջոցով:

2. Գրառում արա «Այդ գրողի տարած սիրտը» ֆիլմի մասին։ Առանձնացրու ֆիլմից այն դրույթը, որի շուրջ կուզեիր քննարկում ծավալել։

Ֆիլմն ինձ շատ դուր եկավ։ Պատմում էր մի տղայի մասին, ով հիվանդ էր։ Ֆիլմը սովորեցնում է շատ կարևոր մի բան, որ գնահատենք կյանքը։ Յուրաքանչյուրս էլ երևի գիտենք , որ պետք է գնահատենք, բայց երբ տեսնում ենք դա ֆիլմերում, կարդում գրքերում կամ առավել ևս տեսնում իրականում, սկսում ենք ավելի լուրջ վերաբերվել, հասկանալ, որ իսկապես կյանքը գնահատել ու վայելել է պետք։ Ինչպես ասում է ֆիլմի հերոսը, չգիտես, թե հաջորդ վայրկյանին ինչ կլինի, պետք է գործել տեղում, չթողնել հետոյի, չսպասել հարմար պահի, քանի որ այդ պահը ստեղծում ենք հենց մենք ինքներս։ Ֆիլմում տեսանք օրինակ, թե ինչպես մեծը փոքրից սովորեց, որ կյանքը պետք չէ անիմաստ վատնել, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ կյանքը մեզ անիմաստ չի տրված, մենք ինչ-որ բանի համար ենք այստեղ և ինչ-որ առաքելություն ունենք այսպես ասած։

3. Ընթերցանություն. Կարդա Գարսիա Մարկեսի այս պատմվածքները, մեկնաբանություն գրիր դրանց մասին։

Առաջին պատմվածքի ասելիքն այն էր, որ մարդ մենակությունից կարող է խելագարվել: Նա այնքան էր մատնվել մենակության և հուսալքվել, ու առանց հասկանալու ամեն անգամ փորում էր գերեզմանն ու հանում ընկերոջ դիակը առավոտյան նորից թաղում: Ահա, թե ինչի կարող է հասցնել մարդուն մենակությունը: Իրականում մենակությունն ամենավատ բանն է աշխարհում, քանի որ, երբ մարդ լրիվ միայնակ է մնում հատկապես դժվարությունների հետ, դա նրան շատ է հուսահատում, և նա կարող է դրանից նույնիսկ խելագարվել:

Երկրորդ պատմվածքը մի փոքր շփոթեցնող էր: Շատ ցուրտ պայմաններում ջոկատը պետք է իրականացներ մահապատիժ, ճանապարհին, երբ կալանավորը բողոքում էր ցրտից հրամանատարը նրան պատասխանեց ասելով, թե դու գոնե կմեռնես, իսկ մենք դեռ պետք է ետ վերադառնանք, մեր մասին էլ մտածիր: Ինչպես հասկացա պատմվածքն ուզում էր մեզ ասել, որ մենք հաճախ լինում ենք էգոիստ այնպիսի իրավիճակներում, որտեղ ընդհանրապես խոսելու տեղ չունենք: Այսինքն նրան տանում էին մահապատժի և մի բան էլ զարմանում, որ նա կարող է բողոքել ցրտից: Նրանք մի փոքր հիմար էին, քանի որ կարող էին հենց այդտեղ իրականացնել մահապատժիը, որպեսզի ոչ ոք չտանջվեր, նա էլ մինչև մեռնելը գոնե չէր ցրտահարվի:

Posted in English, Uncategorized

Homework. 25.01.2021

Stephen Colbert teaches us that life isn’t something you can plan

If there is anyone who knows about improvisation, it’s comedian Stephen Colbert. In his commencement speech at Northwestern University in 2011, Colbert reminded students that you cannot plan life. Life throws too many curve balls. There are too many unpredictable things that can happen. The most successful and happy people are not those who have a plan, but those who can roll with the punches and overcome the obstacles. He goes on to site his time as an improv comic and how all of the actors working together to create a scene out of literally nothing are all working for one another. He states that like improv comedy, you don’t know what happens next in life. You just make it up as you go along.

Translation

Եթե կա մեկը, ով գիտի իմպրովիզի մասին, դա կատակերգու դերասան Սթիվեն Քոլբերտն է: 2011 թվականին Հյուսիսարևմտյան համալսարանում իր ելույթի ժամանակ Քոլբերտը ուսանողներին հիշեցրեց, որ նրանք չեն կարող պլանավորել կյանքը: Կյանքը չափազանց շատ կոր գնդեր է նետում: Չափից շատ անկանխատեսելի բաներ կարող են պատահել: Ամենահաջողված ու ուրախ մարդիկ ոչ թե նրանք են, ովքեր ծրագրում են կյանքը, այլ նրանք, ովքեր կարող են բռունցքներով գլորվել և հաղթահարել խոչընդոտները: Նա շարունակում է պատմել իր ժամանակի մասին, որպես իմպրովիզացված կոմիքս, և թե ինչպես են բոլոր դերասանները, որոնք ոչնչից մի տեսարան են ստեղծում, աշխատում են մեկը մյուսի համար: Նա ասում է, որ իմպրովիզացված կատակերգության նման դուք չգիտեք, թե ինչ է տեղի ունենալու կյանքում: Դու ուղղակի պատրաստ ես դրան, քանի որ գնում ես առաջ:

I agree with him. We can’t plan our life because we don’t know what can happen with us next second. Although I like to plan my day or my weekend but I understand that everything can’t be by my plan. Life is unpredictable thing. Everyone of us must just enjoy life without any plans.

Posted in Խորացված

Ճանաչենք մեր ժամանակակիցներին. Լուսինե Եղյան

Լուսինե Եղյանը հիմնականում արձակ ոճով էր գրում: Հավանեցի նրա ստեղծագործելու ոճն այնքանով, որ նա գրում էր շատ պարզ, անկեղծ և հասկանալի, առանց որևէ ավելորդությունների: Չգիտեմ ճիշտ եմ նկատել, թե ոչ, բայց ինչպես հասկացա նա անընդհատ երևակայում և երազում էր: Նկատեցի, որ շատ էր շեշտում տիեզերքը, և մի քանի տեղ հանդիպեցի այլ մոլորակ տեղափոխվելու հետ կապված հատվածներ: Մի բան, որը հաստատ կառանձնացնեմ, բանաստեղծությունների մեջ նա խոսում էր մահվան մասին, կարելի է ենթադրել, որ նա սիրում է խոսել և մտածել դրա մասին: Առհասարակ մարդու ստեղծագործություններից շատ փոքրիկ բաներ կարող ես առանձնացնել, որնէլ կպատմի իր մասին, ինչպես ես եմ փորձել, չնայած վստահ չեմ, որ իմ բոլոր ենթադրություններն են ճիշտ: Ես հավանեցի նրան ու իր գրելու ոճը: Շատ ուշադիր եմ լինում մանրամասներին, այն գեղեցիկ ու փոքր դետալներին, որոնք բանաստեղծությունների կամ առհասարակ ստեղծագործությունների մեջ օգտագործում են գրողները, և ինչպես ես նկատեցի նա փորձում էր իր միտքն հենց այդ մանրամասներով էլ ամբողջացնել և փոխանցել ընթերցողին:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 18.01.2021

Թարգմանիր Ջոն Դյուիի ասույթները անգլերենից կամ ռուսերենից։

Թարգմանություն՝

Անհատականությունը պատրաստի մի բան չէ, այն ձևավորվում է ամեն անգամ, երբ մարդը որոշում է ինչպես վարվել:

Առանց որևէ նպատակի և առանց որևէ ձգտման, որ դրանց հասնես, ոչ ոք չի կարող ապրել:

Բախտը չար է և բարի, միշտ մեզ հետ է: Այնուամենայնիվ նա հակված է օգնել խելացիին և երես թեքել հիմարից:

Շրջակա միջավայրին լիարժեք հարմարվելը նշանակում է մահ: Բոլոր առումներով ամենակարևոր գործոնը շրջակա միջավայրը վերահսկելու ցանկությունն է:

Ժամանակը և հիշողությունը իսկական նկարիչներ են: Նրանք փոխում են իրականությունը, քեզ մոտեցնելով սրտիդ ուզածին:

Պարզելը, թե ինչի եք ընդունակ, և ինքներդ ձեզ ապահովելով ձեր ունակությունները գիտակցելու հնարավորությունը երջանկության բանալին է:

Մենք մտածում ենք միայն այն ժամանակ, երբ հանդիպում ենք ինչ-որ խնդրի:

Բարոյականությունը գործողությունների ցանկ չէ և կանոնների հավաքածու չէ, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործական, այնպես էլ խոհարարական բաղադրատոմսերը:

Գիտության յուրաքանչյուր մեծ հաջողություն իր աղբյուրն ունի երևակայության մեծ հանդգնության մեջ:

Իրոք մտածող մարդը ոչ պակաս գիտելիքներ է քաղում իր սխալներից, քան իր հաջողություններից:

Մարդիկ երբեք լիովին չեն օգտագործել իրենց սեփական ուժերը կյանքում լավին հասնելու համար, քանի որ նրանք հույը դրել են ինչ-որ ուժի վրա, որը իրենցից և բնությունից դուրս է, նրանք հույս ունեն, որ դա կանի այն, ինչի համար իրենք են պատասխանատու:

Մարդու միտքը միայն միջավայրին հարմարվելու միջոց է, որն անհրաժեշտ է, երբ կարգավորման այլ միջոցներ չեն գործում:

Լինե նշանակում է ունենալ, օգտագործել և վայելել:

Աճն ինքնին միակ բարոյական նպատակն է:

Ազատությունը իրական իշխանւթյուն է անել որոշակի բաներ: Այդ պատճառոց ազատություն պահանջելը դա իշխանություն պահանջելն է:

Գիտելիքը դա կյանքիպատրաստությունը չէ, դա հենց կյանքն է:

Posted in English

A service of love. review

This story is about a couple. They have been living happily, enjoying their life, loving each other until they started to have many hardships with money. And they started to lie to each other, do secret works, and their beautiful family began to fall apart. It happened because of money and lie. I think their love wasn’t strong because when they suddenly have hardship they started t lie to each other and they couldn’t solve the problem. Personally, I think that if you love someone you can solve any problem without telling lies.

Posted in Խորացված, Uncategorized

Ճանաչենք մեր ժամանակակիցներին. Հասմիկ Սիմոնյան

Հասմիկ Սիմոնյանը ինձ համար բացահայտում էր: Ժամանակակից գրողների մեջ երբեք չէի հանդիպել այդ անուն ազգանունը, բայց շատ ուրախ եմ, որ հանդիպեցի և ուսումնասիրեցի: Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծություններն ինձ շատ դուր եկան, քանի որ դրանք տարբերվում էին: Նա հիմնականում գրում էր իր հոգեվիճակների մասին, տխրություն, ուրախություն, յուրաքանչյուր բանաստեղծության մեջ կարող էինք գտնել, թե ինչ հոգեվիճակում է նա: Հետաքրքիրն այն է, որ ես նկատեցի գրողի անկաշկանդվածությունը, թե ինչ ազատ է իր բոլոր մտքերն արտահայտում, և դա ինձ շատ գրավեց: Առհասարակ շատ գեղեցիկ է, երբ գրողը ծեծված խոսքերով չի արտահայտում իր հոգեվիճակը, այլ փորձում է մաքսիմալ անկեղծ փոխանցել դա ընթերցողին: Ամենից շատ ինձ դուր եկավ <<Աշուն>> բանաստեղծությունը, քանի որ դրա մեջ գտա յուրահատուկ մի բան: Բանաստեղծության մեջ պատմում էր ինչ-որ հարաբերության մասին շատ գեղեցիկ, կենցաղային, ամենամանրմանրամասներով:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 16.01.2021

Յան Ամոս Կոմենսկիի ասույթները. թարգմանություն

Համարիր դժբախտ այն օրդ, որի ընթացքում դու չես սովորել ոչ մի նոր բան և չես ավելացրել գիտելիքներդ:

Չի ձգտում ավելիին նա, ով ուժեղ չէ քչում:

Ոչ մի շինծու բան չի կարող լինել շարունակելի:

Առանց օրինակի ոչնիչ չես սովորի:

Վերլուծություն՝

Յան Ամոս Կոմենսկիի ասույթներն ինձ դուր եկան: Նա երկար բարակ խոսքեր չէր գրել, այլ պարզապես մի նախադասությամբ փոխանցել էր իր ասելիքը: Դրանք մոտիվացնող էին, հիմնականում կյանքի մասի էին: Ինձ ամենից շատ դուր եկավ նախավերջին ասույթը, որում ասվում էր, որ ոչ մի շինծու բան չի կարող լինել շարունակելի: Ես լիովին համաձայն եմ դրա հետ, երբեք կյանքում սուտը, կեղծավորությունը չի կարող լինել շարունակելի, գալիս է մի գեղեցիկ օր, երբ այն բացահայտվում է և ամբողջ կյանքդ գլխի վայր շրջում:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 13.01.2021

Խուլիո Կորտասար – Հետոն

Վերլուծություն՝

Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, քանի որ այն բոլորից տարբերվում էր: Շատ պարզ և հասկանալի գրված էր և միաժամանակ շատ հետաքրքիր իմաստ ուներ: Բանաստեղծության մեջ հեղինակը մեղադրում է իր սիրած աղջկան չլինելու համար: Անընդհատ շեշտվում է այն փաստը, որ իր սիրած աղջիկը չկա, բայց ինքը միշտ սպասում է նրան, ավելի ճիշտ՝ փնտրում, իսկ վերջին տողում ասվում էր, որ ինչ-որ ժամանակ անց էլ չի փնտրի, ուղղակի կպահի որպես հիշողություն: Բանաստեղծությամբ հեղինակն ուզում է ասել, որ սերը չի կորչում: Խոսքը ընդհանուր սիրո մասին է, որը բոլորս էլ զգում ենք մեր ընտանիքի, ընկերների կամ այլ մարդկանց հանդեպ, այն չի կորչում: Պարզապես սերը միշտ կա. երբ մենք այն զգում ենք, այն ապրում է, իսկ, երբ սկսում ենք չզգալ, այն քիչ-քիչ թաքնվում է մեր խորքում՝ մի փոքրիկ անկյունում, միևնույն է, ապրելով: Ի վերջո չի կարող այնպես լինել, որ սերն անհետանա երկրի երեսից, այդ պատճառով էլ, այն պետք է զգալ:

Ձայնագրություն՝

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Ցուրտ Արատեսում միջավայրն էր տաքացնում)

Երկար սպասված ճամփորդությունը վերջապես մոտենում էր: Հունվարի յոթին առավոտյան արդեն բոլորս երթուղիների կանգառում հավաքվել էինք և պատրաստվում էինք շարժվելուն: Մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ սպասում էինք տեղ հասնելուն: Սիրում եմ երկար ճանապարհները, սակայն, երբ ընկերներով ենք, դրանք այնքան կարճ են թվում: Արդեն հասանք…Տեղավորվեցինք, արդեն պատրաստվել էինք, որ պետք է շատ ցուրտ լինի, բայց հակառակը՝ բավականին տաք էր: Տեղավորվեուց հետո քայլելով պետք է գնայինք ձոր, այնտեղ շրջեինք և այլն: Իրականում ձոր տանող ճանապարհը բավականին վտանգավոր էր, բայց միմյանց օգնելով հասանք, լուսանկարվեցինք, իսկ հետո մի լավ ձնագնդիկ խաղացինք:

Ձնագնդիկից հետո բավականին մրսել էինք և որոշեցինք բոլորով թեյել, սրճել: Բոլորով հավաքվեցինք ակումբում, որպեսզի թեյենք: Շատ ջերմ միջավայր էր ստեղծվել, նվագում էինք, երգում, և այդ ամենը տաք վառարանի շուրջ: Գիշերը որոշել էինք չքնել և արևածագը դիմավորել, ամբողջ գիշեր զրուցեցինք տարբեր թեմաներից վառարանի շուրջ, արևածագը դիմավորեցինք, իսկ հետո պատրաստվեցինք և գնացինք նախաճաշելու: Ընկեր Վիկտորիայի հետ պատրաստեցինք կրեպեր նախաճաշի համար և նախաճաշեցինք: Մի փոքր հանգստանալուց հետո մեզ մոտ երգուսուցում էր, պատրաստվում էինք ազգագրական փառատոնին, երգեցինք, պարեցինք: Իսկ հետո ամբողջ օրն անցկացրեցինք խաղերով, ձնագնդիկով և զրույցներով: Երեկոյան լոտո խաղացինք վառարանի շուրջ տաք-տաք նստած, զրուցեցինք: Երկրորդ գիշերն արդեն բոլորս էլ հոգնած էինք և շատ երկար չկարողացանք արթուն մնալ, քնեցինք, որպեսզի հաջորդ օրը թարմ ուժերով վերադառնանք Երևան:

Առավոտյան արթնացանք, հավքվեցինք և շարժվեցինք Երևան: Ճանապարհի սկզբին զրուցում էինք, աղեր խաղում, իսկ մյուս կեսին քնել էինք մինչև հասանք Երևան: Անմոռանալի ճամփորդություններից մեկն էր ինձ համար: Ճիշտ է, ցուրտ էր, բայց մենք չէինք մսրում, քանի որ շատ ջերմ միջավայրում էինք: Ճամփորդություններից, երբ ետ եմ վերադառնում շատ տխրում եմ և սա էլ բացառություն չէր, բայց ուրախ եմ, որ ինձ հետ Երևան եմ բերել շատ հիշողություններ: Այս Արատեսն իսկապես յուրահատուկ էր, շատերի հետ էլ առաջին անգամ էի ճամփորդում և շատ տպավորված եմ: Կարծում եմ տարին ավելի լավ չէի կարող սկսել: