Posted in Մայրենի, Uncategorized

Տնային Աշխատանք.Մայրենի

Լրացուցիչ աշխատանքի բաղադրիչները.

  • Ընթերցանություն — Վիլյամ Սարոյան` «Մարդկային կատակերգություն»

Գլուխներ՝24,25,26:

24. Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Իմ կարծիքով սա կարևոր նախադասություն էր, որովհետև այստեղ կրկին երևում էր Յուլիսիսի մարդամոտությունը և բարեկամությունը: Նա այնքան էր սիրում բարեկամանալ, մտերմանալ ինչ-որ մեկի հետ, որ նա նույնիսկ բարեկամացավ կովի հետ, ով չգիտեր խոսել, բայց Յուլիսիսը իր հայացքից հասկացավ, որ նրանք արդեն բարեկամներ են:

25.  Նրանք մրսում են, թափառում են խեղճ, ոտաբոբիկ, անօթևան, նրանք աղոթում են մի կտոր չոր հացի համար, քնելու ու հանգստանալու տեղի համար, մի գիշեր խաղաղ լուսացնելու համար։ Իսկ մե՞նք։ Ինչո՞վ ենք մենք զբաղված այստեղ Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքում. այս մեծ երկրում՝ Ամերիկայում։ Ինչո՞վ ենք զբաղված մենք։ Մենք լավ զգեստներ ենք հագնում։ Ամեն առավոտ, հենց որ ելնում ենք անկողնուց, հագնում ենք գեղեցիկ կոշիկներ, հանգիստ քայլում ենք փողոցներով, և ոչ ոք զենքով չի սպառնում, չի այրում մեր տները, չի սպառնում մեր երեխաներին, եղբայրներին, հայրերին։ Մեքենայով շրջում ենք և հիանում գեղեցիկ բնությունով, ուտում ենք համեղ բաներ, ամեն գիշեր անկողնում հանգիստ քնում ենք, և ի՞նչ։

Իմ կարծիքով այս հատվածը կարևոր էր, որովհետև այս հատվածում ասվում էր, որ կան երեխաներ, մարդիկ, ովքեր ունեն շատ բաների կարիք և նույնիսկ երազում են, իսկ  նրանք չունեն ոչ մի բանի կարիք, ապրում են առոք փառոք: Հատվածի վերջում ասում է և ինչ, այ հենց այդ բառն է այս հատվածի կարևոր մասը, որ դա ճիշտ չէ երկրում, քաղաքում պետք է մարդիկ ապրեն հավասար,  ունենան հավասար, այլ ոչ թե մեկը ունենա չափից շատ, իսկ մյուսը չունենա ընդհանրապես:

26.  Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը։ Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա։ Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը։

Իմ կարծիքով այս հատվածը կարևոր էր, քանի որ Միսիս Մաքոլին ուզում էր ասել, որ մարդուց է կախված, եթե մարդ լավն է ապա նա աշխատում է հաղթահարել կյանքի ցավը, եթե հիմար է դա չի էլ նկատում մինչև չի զգում իր վրա, իսկ չար մարդը ցավը տարածում է իր շուրջը:

  • Թարգմանություն

%d1%81%d0%ba%d0%b0%d1%87%d0%b0%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%b9%d0%bb%d1%8bДети всегда с нетерпением ждут зиму. Лепить снеговика, кататься на санках и прыгать в сугробы интересно и приятно! После активных игр на свежем воздухе, на них часто находит вдохновение, и начинаются вопросы: «Почему солнце – желтое, а снег – белый»? Мало кто объясняет маленьким «почемучкам» причины этих явлений. Ответим хотя бы на один из вышесказанных вопросов. Итак, почему снег белый?

Թարգմանություն.

Երեխաները միշտ անհամբերությամբ սպասում են ձմռանը: Պատրաստել ձնեմարդ, քշել սահնակ և թռնել ձնակույտերից հաճելի է և հետաքրքիր: Ակտիվ խաղերից հետո թարմ օդից, իրենց մոտ հաճախ առաջանում է  ոգեշնչում, և առաջանում են հարցեր: Ինչու է Արևը դեղին, իսկ ձյունը սպիտակ: Քիչ են ովքեր բացատրում են փոքրիկներին ով գիտի պատճառները այդ առաջացումների:  Կպատասխանենք առնվազն մեկ վերը նշած հարցերին: Եվ այսպես, ինչու է ձյունը սպիտակ:

Աղբյուրը՝ http://www.voprosy-kak-i-pochemu.ru/pochemu-sneg-belyj/#more-93576 .

 

Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ

Աշունը իմ աչքերով…

Աշունը ծնվում է, մեզ հյուրընկալում է այն ժամանակ, երբ գնում է ամառը և գալիս են զով եղանակները և գունավոր տերևներով զարդարված ծառերը: Աշունը սնվում է մարդկանց ուրախ և բարի տրամադրությամբ: Քնում է, երբ  զով  գիշերն է գալիս և գունավոր տերևները շորորալով ընկնում են գետնին: Աշնանը շատ գեղեցիկ է բնությունը: Աշունը նաև երգում է: Երգում է ձայների համադրությամբ, երբ գալիս է անձրևը կաթ-կաթ, երբ ընկնում են գունավոր տերևները, երբ օրորվում են ծառերը և լսվում է քամու մեղմ շշուկը, այդ ամենից ստեղծվում է աշնան երաժշտությունը: Աշունից հետո մեզ հյուրընկալում է ցուրտ,սպիտակ և ճերմակ ձմեռը:

Posted in Բնագիտություն 2016-2017

Ստուգում.Բնագիտություն.

ա/քիմիական և ֆիզիկական երևույթներ

Քիմիական երևույթներ՝ շաքարի այրումը, լուցկու այրվելը, երկաթի ժանգոտվելը, մոմի այրվելը:

Ֆիզիկական երևույթներ՝կավճի կտորի մանրացում, սառույցի հալվելը, ջրի գոլորշացումը, եղյամի առաջացումը:

բ/Վառելանյութեր
Տորֆ, Նավթ, քարածուխ, փայտ, բենզին և գազ:

գ/օքսիդներ , դրանց կիրառումը կենցաղում

Մետաղական՝պղնձի օքսիդ,երկաթի օքսիդ, ալյումինի օքսիդ և բրոնզի օքսիդ: Ոչ մետաղական՝ջրածնի օքսիդ,ծծմբի օքսիդ և յոդի օքսիդ: Մետաղական օքսիդները կենցաղում կիրառվում են ինչ-որ մետաղական բան պատրաստելու համար: Օքսիդները նաև կիրառվում են շինարարության մեջ:

դ/ թթուներ,դրանց կիրառումը կենցաղում

Կիտրոնաթթու, կուտակիչ, ծծմբական թթու, աղաթթու և ազոտական թթու:  Կիտրոնաթթուն մայրիկները և տատիկները օգտագործում են աղցան կամ ուտեստ պատրաստելու համար:

ե/քիմիական ռեակցիաներ՝միացման և քայքայման

Քիմիական ռեակցիաների ժամանակ կատարվում է համի, հոտի և գույնի փոփոխություն:

Օրինակ՝Ջրածին+ Թթվածին
Posted in Պատմություն

Դասարանական Աշխատանք.Պատմություն

ՅՈԹԵՐՈՐԴ – ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 26-30.09

  1. Պատմել հայերի ծագման մասին ավանդազրույցները;

Հայկի և Բելի պատմությունը, երբ Բելը ուզում է ստրկացնել Հայկի ժողովուրդին, նրանք իրար դեմ պատերազմում են և Հայկը նետով նետահարում է Բելին և ազատագրում իր ժողովրդին: Հենց Հայկ անունից էլ առաջացել է հայությունը:

2. Ապացուցել, որ հայերը հնագույն ժողովուրդ են;

Հայերը հնագույն ժողովուրդ են, որովհետև Շումերական սեպագրություններում գրված են ոնց են հայերը ապրել Արարատ լեռան շրջակայքում, փոքր Ասիայում և Նոյի տապանը իջել է Արարատ լեռան գագաթին: Մարդկությունը ստեղծվել է հայերից:

3. Թվարկել Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները;

Արատտա, Հայասա, Նաիրի, Ուրարտւ, Արարատյան թագավորություն:

4. Համեմատել Արատտան և Հայասա:

Արատտայում եղել են որոշ ցեղատեսակներ ինչպես Շումերները, որոնք ասում են հայերի նախնիներն են:  Իշխում էին Արատտայում իշխանները: Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն է: Դե բնականաբար Հայասան ավելի ուշ է ձևավորվել, որպես պետություն և այն պարզ է, որ ավելի զարգացած կլինի, ավելի տարբերվող: Արատտայում կային զարգացումներ, արդեն չունեին սննդի խնդիր, ունեին հագուստներ, իսկ Հայասայում արդեն ավելի կատարելագործված էր ամեն ինչ, մարդկանց քանակը ավելի շատ էր և հեշտ էր բնակվելը:

Posted in Uncategorized

Homework.English

About Komitas

Картинки по запросу komitasSoghomon Soghomonian,ordained and commonly known as Komitas,(Armenian: Կոմիտաս; 26 September 1869 – 22 October 1935) was anArmenian priest, musicologist, composer, arranger, singer, and choirmaster, who is considered the founder of Armenian national school of music. He is recognized as one of the pioneers of ethnomusicology.

Orphaned at a young age, Komitas was taken to Etchmiadzin, Armenia’s religious center, where he received education at the Gevorgian Seminary. Following his ordination as vardapet (celibate priest) in 1895, he studied music at the Frederick William University in Berlin. He thereafter “used his Western training to build a national tradition”. He collected and transcribed over 3,000 pieces of Armenian folk music, more than half of which were subsequently lost and only around 1,200 are now extant. Besides Armenian folk songs, he also showed interest in other cultures and in 1904 published the first-ever collection of Kurdish folk songs. His choir presented Armenian music in many European cities, earning the praise of Claude Debussy, among others. Komitas settled in Constantinople in 1910 to escape mistreatment by ultra-conservative clergymen at Etchmiadzin and to introduce Armenian folk music to wider audiences. He was widely embraced by Armenian communities, while Arshag Chobanian called him the “savior of Armenian music”.

During the Armenian Genocide—along with hundreds of other Armenian intellectuals—Komitas was arrested and deported to a prison camp in April 1915 by the Ottoman government. He was soon released under unclear circumstances and experienced a mental breakdown and developed a severe case of posttraumatic stress disorder (PTSD). The widespread hostile environment in Constantinople and reports of mass-scale Armenian death marches and massacres that reached him further worsened his fragile mental state. He was first placed in a Turkish military-operated hospital until 1919 and then transferred to psychiatric hospitals in Paris, where he spent the last years of his life in agony. Komitas is widely seen as a martyr of the genocide and has been depicted as one of the main symbols of the Armenian Genocide in art.

9. թարգմանություն

Նասրեդինի տան մոտ կար մի մեծ այգի, և այնտեղ կար շատ մրգեր ծառի վրա: Մի օր Նասրեդինը տեսավ շատ գեղեցիկ խնձոր այգում:Նա գնաց տուն վերցրեց սանդուղքը դրեց այգու պատի դիմաց և սկսեց մագլցել: Նա բարձրացրեց սանդուղքը  և դրեց ներքև մյուս կողմում, և մագլցեց ներքև դեպի այգի: Պարզապես այգեպանը եկավ պտտվեց  և տեսավ նրան:

-Ինչ ես անում,- բղավեց նա:

Նասրեդինը մի խելացի  բան մտածեց և ասաց.

-Ես վաճառում եմ իմ սանդուղքը:

-Վաճառում ես քո սանդուղքը մեկ ուրիշի այգում: Դու մտածում ես, որ ես կհավատամ այսպիսի հիմար պատմությանը,- ասաց այգեպանը և գնաց դեպի նասրեդինը փայտով:

-Սա իմ սանդուղքն է,- ասաց Նասրեդինը,- և ես կարող եմ վաճառել այն որտեղ ցանկանամ: Դու կարիք չունես գնելու այն, դու չես ուզում:

Նա վերցրեց իր սանդուղքը և մագլցեց պատը կրկին:

 

Posted in Ռուսերեն

Д/з

Урок 1.

Уж небо осенью дышало…

Уж небо осенью дышало,
Уж реже солнышко блистало,
Короче становился день,
Лесов таинственная сень
С печальным шумом обнажалась.
Ложился на поля туман,
Гусей крикливых караван
Тянулся к югу: приближалась
Довольно скучная пора;
Стоял ноябрь уж у двора.

Домашнее задание: стихотворение «Уж небо осенью дышало» выучить наизусть.

Posted in Բնագիտություն 2016-2017

Տնային Աշխատանք.Բնագիտություն

Картинки по запросу աղեր

1. Աղեր, որ նյութերն են կոչվում աղեր, բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։

Աղերը բարդ նյութերն են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից: Կենցաղու օգտագործում են կերակրի աղ, նատրիումի կարբոնատը, բոլորիս ծանոթ լվացքի սոդան, կրաքարը կիրառվում է շինարարության մեջ: Մեզ հայտնի է նաև գիպսը, որը օգտագործվում է շինարարության և բժշկության մեջ:

2. Աղը ինչ բուժիչ հատկություն ունի:
Աղով ողողումը օգնում է գրիպին, մաքրում է կոկորդը և օգտագործում են նաև լնդերի համար:

3. Պատրաստել ուսումնական նյութ

 

Posted in Մայրենի, Uncategorized

Տնային Աշխատանք.Մայրենի

Գլուխ քսաներեքերորդ. ՄԱ՜Հ, ԻԹԱՔԱ ՄԻ ԳՆԱ

  • — Դու իրավունք չունես, դու խախտում ես ձգողականության օրենքը։— Իմ ի՞նչ գործն է ձգողականության կամ միջին հավասարության, պահանջի ու հատուցման օրենքները և կամ մեկ այլ որևէ օրենք։ Մեկնաբանիր այս երկխոսությունը:

Հոմերի երազում այս խոսակցության ժամանակ Բայֆիլդը նրան օրենքի ձգողականությունը խախտելու համար նկատողություն արեց Հոմերին, իսկ Հոմերը պատասխանեց, որ ինքը կապ չունի օրենքների և հասրակությաքն հետ և դա իր գործը չէ:  Այս այն օրենքն է, որը Հոմերը անտեսեց և պայքարեց անարդարության դեմ:

  • Աշխարհում ոչ մի բան ավելի կարևոր չէր, քան թույլ չտալ, որ Մահվան սուրհանդակը Իթաքա մտնի։ Ինչու էր Հոմերը այդպես պաշտպանում իր քաղաքը;

Յուրաքանչյուր մարդ կվարվեր Հոմերի պես: Յուրաքանչյուր մարդ, եթե կարողանար փրկել իր երկրի ճակատագիրը կվարվեր Հոմերի պես: Նա պաշտպանում էր իր քաղաքը մահվան սուրհանդակից, որովհետև Իթաքան իր երկիրն էր, իր հայրենքին էր և նա, եթե ուներ հնարավորություն պաշտպանելու իր հայրենքիը ապա պարտավոր էր պաշտպանել: