Posted in Պատմություն

Երիտթուրքերի հեղաշրջումը. պատմություն

Երիտթուրքերը թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներ էին և հակասուլթանական շարժում սկսել էին դեռևս 1889-ին Կ. Պոլսում’ ստեղծելով «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» կազմակերպությունը (1908-ից’ «Միություն և առաջադիմություն» կուսակցություն.): Նրանց հետ համաձայնության են եկել տերության հպատակների քաղ. կազմավորումները, այդ թվում’ ՀՅԴ կուսակցությունը’ աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու և սահմանադր. կարգեր հաստատելու համար:

Նորաստեղծ խորհրդարանում (մեջլիս) քվե են ստացել նաև հայերը (10 տեղ): Եղել են անձի ազատությունների, ազգերի իրավահավասարության, եղբայրության կարգախոսներ: Սակայն նոր իշխանությունները շատ շուտով հրաժարվել են իրենց խոստումներից և շարունակել օսմանիզմի քաղաքականությունը, առաջ են քաշել պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը: 1909-ի մարտի 31-ին Աբդուլ Համիդ ll-ը հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է ար վել և աքսորվել: Երիտթուրքերը գահ են բարձրացրել նրա եղբորը’ Մահմեդ V-ին:

Ամրապնդելով իրենց իշխանությունը` երիտթուրքերը կազմակերպել են հայկական կոտորածներ: 1909-ի ապրիլի 1-ին Ադանայի վիլայեթի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկ. թաղամասեր և սկսել կոտորածը (տևել է 3 օր): Կազմակերպվել է դիմադրություն’ Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ: Կարգ ու կանոնը «վերականգնելու» պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրք. զորքերի հայտնվելը Ադանայում ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները:

երիտթուրքեր Ադանա

 Հաճն քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ 12 օր դիմադրել է թուրքական բազմահազար ուժերին: հ վերջո, Մերսին քաղաքում Անգլիայի հյուպատոսի ջանքերով դադարեցվել է Հաճնի պաշարումը: Ջարդարարներին համառ դիմադրություն է ցույց տվել Սիս քաղաքի և Դյորթ Յոլ ու Շեյխ Մուրատ գյուղերի հայությունը: Մարաշ քաղաքի իշխանությունները, երկյուղելով զեյթունցիների պատասխան հարձակումից, տեղի հայության նկատմամբ բռնություններ չեն գործադրել:

երիտթուրքեր

 Կոտորածներ են տեղի ունեցել նաև Կիլիկիայի այլ վայրերում, ոչնչացվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 30 հազար հայ, շուրջ 20 հազարըը’ Ադանայի վիլայեթում, որտեղ հայերի նյութական կորուստը կազմել է 20 միլիոն թուրքական լիրա:

 1911-ին կուսակցության Սալոնիկի համագումարում երիտթուրքերը որոշել են կայսրության տարածքում բնակվող ոչ թուրք մահմեդականներին թուրքացնել, իսկ քրիստոնյաներին’ ոչնչացնել:

երիտթուրքեր

 1912-ին սկսվել է Բալկանյան 1-ին պատերազմը. Օսմանյան կայսրության դեմ պատերազմել են դաշինք կազմած Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան և Հունաստանը: Բուլղարական զորքերի կազմում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի գլխավորությամբ կռվել է նաև հայկական կամավոր վաշտ (270 մարդ, լուծարվել է 1913-ի մայիսի 28-ին): Բազմաթիվ ռազմիկներ ու սպաներ արժանացել են բուլղարական կառավարական պարգևների:

 Պատերազմում Թուրքիայի պարտությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայկական հարցի վերարծարծման համար: 1912-ի հոկտեմբերի. 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով – Դաշկովի միջոցով դիմել է ցար. կառավարությանը’ խնդրելով միջամտել ու աջակցել վերստին Արևմտյան. Հայաստանի բարենորոգումների հարցին անդրադառնալու համար: Միաժամանակ նա հատուկ կոնդակով եգիպտահայ հաս-քաղ. գործիչ Պողոս փաշա Նուբարին լիազորել է պաշտպանել Հայ դատը եվրոպական պետությունների առջև: Ռուսական կառավարությունը տերություններին է ներկայացրել հայկ. բարենորոգումների իր նախագիծը, որը 1913-ի հուլիսի 3-24-ին քննարկվել է Կ. Պոլսի դեսպանաժողովում:

 Նախագիծը, որը կազմել էր ռուս, դեսպանության առաջին թարգման Անդ րեյ Մանդելշտամը’ 1895-ի մայիսյան ծրագրի (Մայիսյան բարենորոգումներ) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկել է հայկ. 6 վիլայեթից [էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Սվազ)] ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով’ մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանելու նահանգի ողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և 6 խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)’ ընտըված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաներն ունենալու էին հավասար տեղեր:

երիտթուրքեր

 Այդ սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ’ ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան: Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին 3 հիմնական լեզուներով’ թուրքերեն., հայերեն և քրդերեն: Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր ազգային դպրոցները: Անձեռնմխելի են համարվել 1860-ի Ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները: Նախատեսվել է նաև արձակել քրդական«համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ փոխհատուցել (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկական նահանգում: Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը:

 Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայնել են ռուսական ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները և հատկապես Գերմանիան վճռականորեն ընդդիմացել են նրա հիմն, դրույթներին և առաջարկել քննարկման համար հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահանջում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափել օտարերկրյա հսկողությունից:

 Բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվել է դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման և իր «դաշնակիցների» կրավորական աջակցության պայմաններում տեղի է տվել: Այդուհանդերձ, Ռուսաստանին հաջողվել է Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ պարտադրել մի համաձայնագիր (ստորագրվել է 1914-ի հունվարի 26-ին), որով Արևմտյան  Հայաստանը բաժանվում էր 2 հատվածի (առաջինում’ էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա, նահանգապետ’ հոլանդացի Վեստենենկ, երկորդում’ Վան, Բիթլիս, Թարբերդ, Դիարբեքիր, նահանգապետ’ նորվեգացի Հոֆ), իսկ կառավարումը հանձնվում էր մեծ տերությունների հավանությամբ նշանակված 2 օտարերկրյա նահանգապետ- ների: Համաձայնագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարության այն իրավունքները, որոնք նախատեսվել էին ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: 1914-ի գարնանը նահանգապետները’ Վեստենենկը և Հոֆը, նոր էին ժամանել Հայաստան, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18): Երիտթուրքական կառավարությունը համաձայնագիրը չեղյալ է հայտարարել:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 31.01.2022

Առաջադրանք
1. Կարդա այս և այս տեքստերը։ Դուրս գրիր թերի նախադասությունները, որոշիր՝ ինչպիսի զեղչումով է։

Մխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: – ստորոգյալի զեղչում

1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: – ստորոգյալի զեղչում

Ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: – ստորոգյալի զեղչում

Համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը: – ստորոգյալի մասնակի զեղչում

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների: – ստորոգյալի մասնակի զեղչում

Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: – ստորոգյալի մասնակի զեղչում

2. Գտիր հարցերի պատասխանները վերը նշված տեքստերում.

Առաջին անգամ միաբանությունը հիմնել է 1701 թ-ին՝ Կոստանդնուպոլսում: 1715 թվականին թուրքական հարձակումներից խուսափելու համար միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: 1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին նվիրում է միաբանությանը, որտեղ միաբանությունը ապահով կլինի և կծավալի իր գործունեությունը: Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում: Մխիթար Սեբաստացին կաթոլիկ քրիստոնյա էր: Մխիթար Սեբաստացու ամենագլխավոր և նշանակալից գործը դա միաբանության ստեղծումն էր, որը մինչ օրս գոյություն ունի և իր հսկայական գործունեությամբ, տարատեսակ աշխատություններով շատ օգուտ է տվել մարդկությանը:

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Հանդիպում

Այսօր հանդիպում ունեցանք Տաթևիկ Խաչատրյանի հետ։ Նա սեբաստացի էր, ով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում էր աշխատում և մեր հանդիպման թեման ծրագրավորումն էր, նրա ճյուղերը և այլն։ Նա աշխատում է Սինոփսիս և Ցինկո կազմակերպություններում, որոնք Հայաստանում ՏՏ-ով զբաղվող հիմնական ընկերություններն են։ Շատ հետաքրքիր էր լսել, թե օրինակ ինչպես են չիպեր ստեղծում, քանի որ մենք երբեք չիպն օգտագործելուց չենք կենտրոնանում այն փաստի վրա, թե ինչքան երկար և մանրակրկիտ աշխատանք է այն։ Նաև պարզվեց, որ Սինոփսիս հայտնի ընկերության երկրորդ ամենամեծ մասնաճյուղը Հայաստանում է, ինչն իհարկե մեր երկրի համար շատ լավ արդյունք է։ Խոսեցինք ՏՏ-ի ոլորտներից, թե ինչքանով է մաթեմատիկան հարկավոր այդ ոլորտում։ Շատ հետաքրքիր և մոտիվացնող էր լսել այդ ամենը, բացի այդ Տաթևիկը դա այնքան մատչելի էր բացատրում, որ անկախ քեզանից կլանված լսում էիր։

Հարցազրույցը`

Լուսանկարներ՝

Posted in Ձմեռային ճամբար

Ֆիլմի քննարկում

Այսօր քննարկեցինք <<հանդիպման վայրը>> ֆիլմը, որն առաջին հայացքից անհետաքրքիր է թվում, սակայն երբ վերլուծում ես յուրաքանչյուր հերոսի, յուրաքանչյուր դեպք, ապա այն դառնում է շատ հետաքրքիր հոգեբանական ֆիլմ, որը պետք է անընդհատ վերլուծել և հասկանալ իմաստը։ Ինձ այն դուր չէր եկել և անհետաքրքիր էր դիտելը միայն այն պատճառով, որ անհասկանալի էր ամեն բան` սկզբից մինչև վերջ, սակայն քննարկելով պարզ դարձավ, թե ի վերջո որն էր ֆիլմի նպատակը։ Ֆիլմը տեղի է ունենում մի սրճարանում, որտեղ միշտ նստած է գլխավոր հերոսը և ընդունում է ցանկացած հաճախորդի, կատարում է նրանց երազանքը մեկ առաջադրանքի դիմաց` դնելով նրանց երկընտրանքի առաջ, քանի որ նրա առաջադրանքները հասնում էին ծայրահեղության։ Ֆիլմն ուզում էր հասկացնել, որ մարդիկ պատրաստ չեն գնալ որոշումների և դրանց համար պատասխանատու լինել, իսկ երբ նրանց ինչ-որ մեկը դրդում է դրան, նրանք պատասխանատվություն չեն վերցնում դրա համար։ Չնայած, ես կարծում եմ ամեն դեպքում յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխանատվություն վերցնել իր արարքների համար, ըստ իս դա շատ կարևոր հատկանիշ է։ հերոսների վարքագծից ակնհայտ էր, որ նրանք չեն ցանկանում պատասխանատու լինել։ Միայն տատիկը` հերոսներից մեկը, չգնաց այդ քայլին , հասկանալով , որ պատասխանատվությունը միայն իր վրա է և այդպիսով կփոխվի իր էությունը։ Ֆիլմն ավարտվում է այն դրվագով, երբ այն նոթատետրը, որտեղից գլխավոր հերոսը ամեն ինչ նայում էր, այրում են։ Այրում է կինը, ով աշխատում էր սրճարանում և ամեն ձև փորձում հասկանալ նրան։ Թվում էր, թե գլխավոր հերոսը անզգայի մեկն է և չի հրաժարվի երբեք իր աշխատանքից, այն ինչ պարզվեց յուրաքանչյուր մարդ ունի իր թուլությունը։ Քննարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ գլխավոր հերոսը ոչ թե մարդ էր, այլ մարդկային ոգի, որը ղեկավարվում է, ինչպես գլխավոր հերոսն էր ղեկավարվում այդ նոթատետրով։ Այսպիսի ֆիլմային քննարկումները շատ հետաքրքրիր են, քանի որ քննարկումից հետո ամբողջովին փոխվում է կարծիքդ և ընկալումդ ֆիլմի մասին, երբ ամեն դրվագը սկսում ես վերլուծել, մտածել դրա շուրջ։

Posted in Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն

Հայաստանի հեռանկարները և տարածաշրջանային խնդիրները

Տարածաշրջանային խնդիրները շատ մեծ կապ ունեն երկրի հեռանկարների հետ: Այս դեպքում գլխավոր խնդիրը լարված իրավիճակն է սահմանակից երկրի հետ, որը ոչ միայն պատերազմներ և ոչ ապահով վիճակ է բերում, այլ նաև տնտեսագիտությունն է տուժում, միասին չեք կարողնում համագործակցել, իսկ մյուս երկրներնէլ ընտրում են այն երկրին, որից շահ ունեն, այս դեպքում բնականաբար Ադրբեջանին, որն ունի նավթ և որի համար շատ երկրներ կկանգնեն Ադրբեջանի կողքին: Այսքան տարիների ընթացքում Հայաստանը փորձել է համերաշխ լինել, հաշտ ապրել, մոռանալ եղածը, սակայն երբ դիմացինդ դա չի ուզում դու ստիպված ես գնալ պատերազմի: Ես կարծում եմ, որ գոնե հեռավոր ապագայում կլինի խաղաղություն, ոչ թե համագործակցություն, բարեկամություն, այլ ուղղակի խաղաղություն:

Ես Հայաստանի հեռանկարը տեսնում եմ կրթության ոլորտի զարգացման մեջ: Կարծում եմ, որ Հայաստանին հիմա անհրաժեշտ են կրթված մարդիկ, ովքեր իրենց գիտելիքով կկարողանան շատ բաներ փոխել, զարգացնել երկիրը: Ցավոք սրտի կրթության ոլորտն այդքան էլ ուշադրության կենտրոնում չէ, ավելին բաց թողած վիճակում է, այն ինչ պետք է ամբողջ ուժերը ներդնել այդ ոլորտում, քանի որ ապագայում Հայաստանին պետք են գիտնականներ, լավ բժիշկներ, կառավարիչներ, լավ մասնագետներ, ովքեր իրենց ոլորտը կզարգացնեն և արդյունքում կզարգանա հենց Հայաստանը: