Posted in Uncategorized

Հաշվետվություն

Ահա, ավարտվեց առաջին կիսամյակը, որի ընթացքում բնականաբար շատ ձեռքբերումներ ունեցա: Իհարկե բոլոր առարկաներից էլ իրականացրել ենք նախագծեր, փորձել ենք հնարավորինս արդյունավետ անցկացնել մեզ համար, հանդիպումներ ենք ունեցել զբոսաշրջիկների հետ, բնապահպանների հետ, անգլերենից իրականացրել ենք նախագծեր, որոնք օգնել են մեզ բարելավվել մեր խոսքը: Ճամփորդություններն իհարկե անբաժան են: Ամռանը՝ ռազմամարզական ճամբարը, աշնանը՝ եռօրյա Կապսը, որոնցից անմոռանալի հիշողություններ ունեմ: Ես կարծում եմ ամենալավ պահերից մեկն է, երբ հետ ես նայում և հասկանում, որ ժամանակդ անիմաստ չես վատնել, այլ ունեցել ես շատ արդյունավետ, անմոռանալի շրջան և դրանով էլ ավարտում ես 2021 թվականը:

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 20-24.12.2021

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայ Ազգային կուսակցություններ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ պատմական պայմաններ էին ստեղծվել ազգային կուսակցությունների ստեղծման համար։

Այս ժամանակահատվածում շատ հարմար պայմաններ էր ստեղծվել և ճիշտ պահն էր, որ ստեղծվեին հայկական կուսակցություններ և ցույց տան Հայաստանի որոշ չափով անկախությունը, դրանք կարևոր էին, քանի որ կուսակցությունները յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության գոյոթյան և զարգացման անհրաժեշտ և կարևոր բաղադրիչ են: Վերջիններս ապահովում են ոչ միայն քաղաքացիների` հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցությունը, այլ դրանով նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Ուստի, քաղաքական կուսակցությունների ազատ և արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է ժողովրդավարական հասարակության կայուն զարգացման համար:

  • Ներկայացնե՛ք Արմենական կուսակցության հիմնական տեսլականները։

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:Կուսակցությունն իր մասնաճյուղերն ուներ Հայաստանում և գաղթավայրերում: Արմենականները գործուն մասնակցել են Վանի 1896 և 1915 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին: Կուսակցությունն զգալիորեն նպաստել է հայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը և հասարակական մտքի զարգացմանը:1908 թ-ի հոկտեմբերին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) արմենականները, միավորվելով վերակազմյալ հնչակյանների հետ, կազմել են Սահմանադրական ռամկավար կուսակցությունը, որը, ի թիվս այլ կուսակցությունների, 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում միավորվել է Ռամկավար ազատական կուսակցությանը (ՌԱԿ):

  • Ո՞րոնք էին Հնչակյան կուսակցության ծրագրի հիմնական կետերը։ Ի՞նչ ձգտումներ ունեին նրանք։

Հիմնադվել է կովկասահայ մի խումբ ուսանողների կողմից՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հնչակյանները որդեգրել են երիտթուրքերի դեմ սահմանադրական պայքարի ուղին, հրաժարվել են զինված պայքարի և անկախ Հայաստանի գաղափարից՝ հայտարարելով, որ իրենց առաջնային նպատակը Հայաստանի, Մակեդոնիայի և մյուս կախյալ ժողովուրդների ինքնավարությունն է, Թուրքիայում սահմանադրական կարգի հաստատումը:1912 թ-ին, երբ վերստին արծարծվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, հնչակյանները հանդես են եկել Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանի ինքնավարության, ավելի ուշ՝ եվրոպական երկրների հսկողությամբ ինքնավարության պահանջով: Սակայն շուտով սահմանադրական պատրանքները ցրվել են, երբ ակնհայտ է դարձել, որ երիտթուրքերը Հայկական հարցում շարունակում են Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը: Հնչակյանների գործունեության մեջ առաջնային են դարձել զինված ընդդիմությունը և ինքնապաշտպանությունը, որոնք, սակայն, չի հաջողվել իրականացնել: Երիտթուրքերը ոչնչացրել են Թուրքիայում գործող հնչակյան կազմակերպությունները, ղեկավար գործիչներից 20-ին [Փարամազ, Վանիկ (Գեղամ Վանիկյան) դոկտոր Բեննե և ուրիշներ] 1915 թ-ին կախաղան հանել Կոստանդնուպոլսում: Չնայած դրան՝ որոշ վայրերում հնչակյանները կարողացել են կազմակերպել ինքնապաշտպանություն: Առաջին աշխարհամարտի (1914– 1918 թթ.) ժամանակ մասնակցել են ռուսական բանակում  հայկական կամավորական ջոկատների, Հայկական լեգեոնի (Արևելյան լեգեոն) կազմակերպմանը (1916–20 թթ.): 1918 թ-ի մայիսի 21–29-ը հնչակյանների ջոկատը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: 1920 թ-ի օգոստոսին նրանց ջանքերով հռչակվել է Կիլիկիայի անկախությունը, կազմավորվել է հայկական կառավարություն՝ Միհրան Տամատյանի ղեկավարությամբ:Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո հնչակյաններն իրենց աջակցությունն են հայտնել Ժամանակավոր կառավարությանը, ընդունել են բոլշևիկյան հեղաշրջումը և «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (հռչակագիր): ՍԴՀԿ ռուսաստանյան կազմակերպությունները դատապարտել են Անդրկովկասյան սեյմի գործունեությունը, դեմ էին ՀՀԴ-ի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը (Սփյուռքի հնչակյանները ողջունել են այն): Հայաստանի խորհրդայնացումից (1920 թ-ի դեկտեմբեր) հետո ԽՍՀՄ տարածքում հնչակյան կազմակերպությունները լուծարվել են. մի մասն անդամագրվել է ՌԿ(բ)Կ-ին: Սփյուռքում հնչակյան կազմակերպությունների գերխնդիրը հայապահպանությունն էր: ՍԴՀԿ հովանավորությամբ գործում են «Նոր սերունդ» մշակութային միությունը (1955 թ-ից) և Հայ մարմնամարզական միությունը (1921 թ-ից), որոնք մասնաճյուղեր ունեն գրեթե բոլոր խոշոր հայ համայնքներում: Լույս են տեսնում ՍԴՀԿ կենտրոնական վարչության «Արարատ» պաշտոնաթերթը (Բեյրութ), Արևմտյան Ամերիկայի կազմակերպության «Մասիս» շաբաթաթերթը (Փասադենա), «Ջահակիր» պարբերականը (Կահիրե) և այլն:1991 թ-ից Հայաստանում գործում է Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը:2001 թ-ին Լառնակայում (Կիպրոս) գումարվել է ՍԴՀԿ 17-րդ համագումարը: 

  • Ինչու՞ ստեղծվեց ՀՅԴ-ն։ Ի՞նչ ձգտումներ ուներ ՀՅԴ-ն Հայկական հարցի լուծման շուրջ։

Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: Կարճ ժամանակում կուսակցության կազմակերպություններ են ստեղծվել Արևելյան Հայաստանում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Ղարաբաղ), Անդրկովկասի հայաշատ քաղաքներում (Թիֆլիս, Բաքու), Հյուսիսային Կովկասում (Նոր Նախիջևան), Արևմտյան Հայաստանում (Մուշ, Սասուն, Վան), Թուրքիայում (Կոստանդնուպոլիս, Իզմիր), Կիլիկիայում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: ՀՀԴ-ն զբաղվել է արևմտահայերին զինելու և ինքնապաշտպանության նախապատրաստելու, Արևմտյան Հայաստան զինատար և մարտական խմբեր առաքելու առաջնահերթ խնդիրներով:Հայկական հարցը լուծելու խնդրում ՀՀԴ-ն կարևորում էր արևմտյան տերությունների դերը: «Դրոշակի» շուրջ համախմբված գործիչները (կոչվել են նաև դրոշակականներ) կապ էին հաստատել եվրոպական երկրների քաղաքական ու հասարակական շրջանակների հետ՝ հույս ունենալով եվրոպական տերությունների միջամտությամբ վերարծարծել և ապա լուծել Հայկական հարցը: Եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցին բևեռելու նպատակով ՀՀԴ-ն 1896 թ-ին կազմակերպեց Բանկ Օտոմանի (Օսմանյան բանկ) գրավումը Կոստանդնուպոլսում: XIX դարի սկզբին գլխավորեց Անդրկովկասում հայության  հուժկու ընդվզումը ցարական կառավարության քաղաքականության դեմ` հատկապես Հայ եկեղեցու ունեցվածքի բռնագրավման մասին 1903 թ-ի հունիսի 12-ի հրամանագրից հետո: 1905–06 թթ-ին Անդրկովկասում հրահրված  հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՀԴ-ն բազմաթիվ վայրերում գլխավորեց հայ բնակչության ինքնապաշտպանությունը, ահաբեկեց ցարական անընդունելի իշխանավորների: Ռուսական կառավարությունը դատական գործ հարուցեց ՀՀԴ-ի դեմ, բանտարկեց կուսակցության ակտիվ անդամներին:Առաջին աշխարհամարտի տարիներին ՀՀԴ-ն գործուն մասնակցություն ունեցավ հայկական կամավորական շարժման կազմակերպմանը: Մարտական գործողությունները ղեկավարեցին Անդրանիկը (Ա. Օզանյան), Դրոն (Դրաստամատ Կանայան), Համազասպը (Հ. Սրվանձտյան), Վարդանը (Վ. Մեհրաբյան), Քեռին (Արշակ Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ: 1915 թ-ին` Մեծ եղեռնի ժամանակ, նրանցից շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերին, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան: Պատերազմի տարիներին և հատկապես Ռուսաստանում 1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո, աջակցելով Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը, դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը. ազդեցիկ դիրք ուներ  Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում: 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ՀՀԴ-ն մասնակցեց Անդրկովկասյան իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդային Ռուսաստանից անջատելուն և Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը: Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղաքական գործոնների ազդեցության հետևանքով 1918 թ-ի մայիսի 26-ին ԱԴՖՀ-ն տրոհվեց. կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) անկախ հանրապետությունները:Հայաստանի Հանրապետությունը (1918–20 թթ.) բազմակուսակցական,  ժողովրդավարական պետություն էր, որի առաջատար քաղաքական ուժը ՀՀԴ-ն էր. նրա ներկայացուցիչներ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանը, Համազասպ Օհանջանյանը, Սիմոն Վրացյանը հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը: 1919 թ-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց Միացյալ և Անկախ Հանրապետություն:Նույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը վերահաստատել է Արևմտահայերի 2-րդ համագումարի և Հայաստանի խորհրդարանի` Միացյալ և Անկախ Հայաստան կերտելու գերխնդիրը, որը որպես վերջնանպատակ էր նաև 1982  և 1998 թթ-ին ընդունած ծրագրերում:Դառնալով իշխող կուսակցություն՝ ՀՀԴ-ն քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու համար: Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր  կացությունը հնարավորություն չտվեց շարունակել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանության դրսևորումները: Դրությունն ավելի բարդացավ Թուրքիայի և Ադրբեջանի մահմեդական բնակչության հրահրած խռովությունների պատճառով: Ակնհայտ  էր  Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը: 1920 թ-ի աշնանը թուրքական բանակը ներխուժեց Հայաստան: Հանրապետությունը մեկուսացվեց, արևմտյան դաշնակիցները նրան լքեցին, նորաստեղծ Ազգերի լիգան չօգնեց: Ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդային Ռուսաստանը: Պատերազմում պարտված Հայաստանը 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ կրելով տարածքային մեծ կորուստներ. Կարսի մարզը և Արդահանի գավառը հանձնեցին Թուրքիային: Միաժամանակ ՀՀ կառավարությունն ինքնակամ իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Մինչ այդ՝ 1920 թ-ի նոյեմբերի 25-ին Խորհրդային Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն Կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն: 1921 թ-ի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտությունից (ապրիլի 2) հետո ՀՀԴ-ն իր գործունեությունը շարունակեց արտասահմանում: 1923 թ-ի նոյեմբերին խորհրդային իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ-ն ԽՍՀՄ-ում լուծարվեց, իսկ 1933 թ-ին կուսակցության 12-րդ ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում:ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովից հետո կուսակցությունը հետևողականորեն իրականացնում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների՝ երիտթուրք պարագլուխների ահաբեկման «Նեմեսիս» պատժիչ գործողությունը: Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ՀՀԴ առանձին ղեկավարներ, դեպի Արևելք Հիտլերի զորքերի առաջխաղացման մեջ տեսնելով ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնման հնարավորություն, համագործակցեցին հիտլերականների հետ: Սակայն ՀՀԴ-ին ենթակա որևէ հայկական զորամաս չմասնակցեց ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտին ՀՀԴ-ն պաշտպանեց Կարսի մարզը և Արդահանի գավառը ՀԽՍՀ-ին միավորելու ԽՍՀՄ պահանջը: 1947 թ-ին ՀՀԴ 15-րդ ընդհանուր ժողովին ներկայացրած իր զեկուցման մեջ ՀՀԴ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ: Սակայն ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ-ն փոխեց իր դիրքորոշումը և որդեգրեց հակախորհրդային կողմնորոշում:ՀՀԴ-ի և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը Եվրախորհրդարանում (1987 թ-ի հունիս) հարցի քննարկմանը` ԱՄՆ-ի Սենատում և այլուր:Հայաստանի Հանրապետության հռչակումից և Ղարաբաղյան ազգայինազատագրական շարժման ծավալումից հետո՝ 1988 թ-ին, ՀՀԴ 24-րդ ընդհանուր ժողովն առաջադրեց «Դեպի երկիր» կարգախոսը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել Հայաստանի բարգավաճմանը:  1988 թ-ի հոկտեմբերին ՀՀԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը համատեղ հայտարարությամբ արդարացի համարեցին Հայաստանի հետ վերամիավորվելու Արցախի հայության պահանջը: 1990 թ-ի օգոստոսի 8-ին ՀՀԴ-ն բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում: Սակայն 1994 թ-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվեց ՀՀԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին  օրենքը խախտելու մեղադրանքով: ՀՀ Գերագույն դատարանը հաստատեց ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, 1998 թ-ին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեղյալ հայտարարեց: Լույս են տեսնում կուսակցության պաշտոնաթերթեր «Դրոշակը» (Երևան), «Ասպարեզը» (Լոս Անջելես), «Հուսաբերը» (Կահիրե), «Ազդակը» (Բեյրութ), «Ալիքը» (Թեհրան), «Արմենիան» (Բուենոս Այրես), «Ազատ օրը» (Աթենք), «Հորիզոնը» (Մոնրեալ), «Երկիրը» (Երևան):

Posted in Հայոց Լեզու

Չինական Ամանորի 3 լավագույն լեգենդները/պատմությունները. թարգմանություն

Չինական Նոր տարվա մասին բազմաթիվ լեգենդներ կան: Ահա դրանցից երեքը՝

Լեգենդը, թե ինչու են նշում Նոր տարին

chinese new year legend

Չինական Նոր տարվա օրը չինարեն կոչվում է Guo Nian (过年), որը նշանակում է «տոնել (նոր) տարին» կամ «հաղթահարել Նիանին»: 年 (Nián) կերպարը նշանակում է «տարի» կամ «հրեշ Նիան»:

Հին ժամանակներում Նիան անունով հրեշ կար՝ երկար գլխով և սուր եղջյուրներով: Այն ամբողջ տարին բնակվում էր ծովի խորքում և հայտնվում էր միայն Ամանորի գիշերը՝ մոտակա գյուղերում մարդկանց ու անասուններին ուտելու համար:

Ուստի Նոր տարվա գիշերը մարդիկ փախչում էին հեռավոր լեռներ՝ հրեշից փրկվելու համար։ Մարդիկ ապրում էին հրեշի վախեբշվ, մինչև որ գյուղ այցելեց մի ծերունի՝ սպիտակ մազերով և կարմրավուն դեմքով։

Նա հրաժարվեց գյուղացիների հետ թաքնվել սարերում, բայց հաջողությամբ վախեցրեց հրեշին՝ դռների վրա կարմիր թղթեր կպցնելով, բամբուկը այրելով` բարձր ճաքի ձայն արձակելու համար, մոմ վառելով տներում  և կարմիր հագուստ կրելով: Երբ գյուղացիները վերադարձան, զարմացան՝ տեսնելով, որ գյուղը չի ավերվել։

Դրանից հետո ամեն Ամանորի գիշերը մարդիկ անում էին ինչպես ծերունին հրահանգել էր, և հրեշ Նիանն այլևս չէր երևում: Այս ավանդույթը շարունակվել է մինչ այժմ և դարձել է նոր տարվա գալուստը նշելու կարևոր միջոց։

Լեգենդ այն մասին, թե ինչու են միմյանց կարմիր ծրարներ նվիրում

Չինական Նոր տարվա ընթացքում ամուսնացածները կամ տարեցները կարմիր ծրարներ են նվիրում երեխաներին կամ չամուսնացած կրտսերներին։ Կարմիր ծրարը կոչվում է նաև yasui qian («սուի փողը ճնշող»):

Ըստ լեգենդի՝ Ամանորի գիշերը, Նիան հրեշից բացի, կար Սուի անունով մի դև, որը դուրս էր եկել սարսափեցնելու երեխաներին, երբ նրանք քնած էին:

Ասում էին, որ այն երեխաները, ում վախեցրել էր դևը, շատ էին վախենում և բարձր լաց էին լինում, սարսափելի ջերմություն էին ունենում և նույնիսկ մտավոր անկայուն էին դառնում։ Երեխաներին Սուիի վնասից զերծ պահելու համար ծնողները մոմեր էին վառում և արթուն էին մնում ամբողջ գիշեր։

Ամանորին, պաշտոնյայի ընտանիքում ծնողները ութ մետաղադրամ են տվել իրենց երեխային խաղալու համար, որպեսզի նրան արթուն պահեն, որպեսզի դևը նրան չվնասի։ Երեխան մետաղադրամները փաթաթում է կարմիր թղթի մեջ, բացում փաթեթը, նորից փաթաթում այն և նորից բացում այն այնքան ժամանակ, մինչև նա չհոգնեց և չքնեց: Հետո ծնողները նրա բարձի տակ դրեցին ութ մետաղադրամով փաթեթը։

Իսկ հետո, երբ Սուին փորձեց դիպչել նրա գլխին, ութ մետաղադրամները ուժեղ լույս արձակեցին և վախեցրին դևին։ Ութ մետաղադրամները պարզվեց, որ ութ փերի են։ Այդ ժամանակվանից կարմիր ծրարներ նվիրելը դարձավ երեխաներին անվտանգ պահելու և հաջողություն բերելու միջոց:

Լեգենդը, թե ինչու են փակցնում գարնանային քառատողեր

Արձանագրված է, որ գարնանային երկտողերի ծագումը կարելի է թվագրել 1000 տարի առաջ, երբ մարդիկ դռներից կախում էին տաոֆուն (桃符, գրված հմայքը դեղձի փայտի վրա):

Լեգենդն ասում է, որ ուրվականների աշխարհում սարի վրա կար մի հսկայական դեղձ, որը ձգվում էր ավելի քան 1500 կիլոմետր: Ծառից դեպի հյուսիս-արևելք երկու պահակներ՝ Շենթուն և Յուլեին, հսկում էին ուրվականների աշխարհի մուտքը: Նրանք բռնում էին ուրվականներին, որոնք վնասում էին մարդկանց, իսկ հետո նրանց ուղարկում վագրերի մոտ՝ որպես կեր։

Հետևաբար, բոլոր ուրվականները վախենում էին երկու պահակներից: Ենթադրվում էր, որ դեղձի փայտի կտոր կախելը դռների վրա երկու պահակների անուններով մակագրությամբ կարող է վախեցնել չարերին:

Սոնգ դինաստիայի ժամանակ (960-1279 թթ.) մարդիկ սկսեցին դեղձի փայտի վրա գրել երկու բարենպաստ տողեր՝ երկու պահապանների անունների փոխարեն: Հետագայում դեղձի փայտը փոխարինվեց կարմիր թղթով, որը խորհրդանշում է հաջողություն և երջանկություն։ Այդ ժամանակից ի վեր գարնանային երկտողեր կպցնելը նոր տարին դիմավորելու և բարեմաղթանքներ հայտնելու սովորություն է։

Աղբյուրը՝ https://www.chinahighlights.com/travelguide/festivals/chinese-new-year-legends.htm

Posted in English, Uncategorized

Project “Future Specialists Speak”

I want to speak about the profession that I have chosen. I see my future in marketology and I’m going to tell about its perspectives, merits, advantages, difficulties that you can face during doing that job.I think that marketology is one of the most important professions nowadays. It helps people to make their business better, be the best one in a sphere with some little tricks. Also, it has many perspectives because more and more people want to have their own business and for that, they should have a good marketing director for their company. SMM (social media marketing) is very common too, today we spend most of our time on social media, and with its help companies find their good target and advertise their goods.

For me the advantage of that profession is that you can always be more creative, you can use your ideas in your job, and constantly improve, develop. The second advantage, which may not be the case, but in my opinion, when there is a constant pace at work, there is a place where you use your thoughts and succeed, it will never tire you. Of course, for everyone, their profession should be like that, but there are professions that make tire people because of monotony at some point, and in this case, it seems to me that it will not happen, because in marketing you are constantly competing with yourself. Another advantage is that in the field of marketing you also study psychology to some extent on your own because in addition to dry calculations you also need to know the psychology of people to understand how to attract them to your side.

All the advantages that I mentioned at the same time are the difficulties of this field because there comes a time when your thoughts run out, besides it is very difficult to understand people and their psychology. There is no easy profession, difficulties make them more interesting. And in the end, there is no such thing as a bad or unimportant profession, you just have to love the chosen profession very much and invest your whole soul in it.

Posted in Էկոլոգիա

Վայրի կենդանիներն անազատության մեջ

Վայրի կենդանիներին վերաբերող մի ամբողջ հոդվածաշար կա նվիրված, որը կարծես միևնույն է մարդկանց վրա չի ազդում: Կան մարդիկ, ովքեր միայն իրենց նախասիրություններից ելնելով պահում են վայրի կենդանիների անազատ պայմաններում, անտեսելով այն փաստը, որը նրանք ամեն դեպքում իզուր չեն կոչվել վայրի:

Ըստ հոդվածի՝

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը:

Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգին 8 հա տարածք է, որտեղ կան բամաթիվ հազվագյուտ, նույնիսկ կարմիրգրքային վայրի կենդանիներ: Այդ կենդանիներից որոշները բերվել են այլ երկրներից, որոշները փրկվել են մարդկանց ձեռքերից և հիմա ապահով ձեռքերում են, սնունդ ունեն, բուժվում են և այլն: Իհարկե, շատ լավ է, որ կենդանիները փրկվել են, դեռ բուժվում են, նրանց հատուկ խնամք և սնունդ է հատկացվում և այլն, բայց վայրի կենդանիներն ի սկզբանե ստեղծվել են վայրի բնության մեջ ապրելու համար, ըստ բնության օրենքների նրանք ունեն իրենց առանձնահատուկ պայմանները, որի դեպքում իրենց լավ են զգում: Բացի այդ վայրի կենդանիներն ունեն իրենք իրենց մասին հոգ տանելու, սնունդ հայթայթելու հնարավորություն և նրանք այդպես էլ ապրում են իրենց ազատության մեջ: Հնարավոր է, որ նրանց շատ լավ պայմաններով են պահում, բայց արդյոք այդ հսկայական արջին կամ առյուծներին այդքան փոքր տարածքում պահելով նրանց լավություն է արվում, կարծում եմ, որ ոչ: Մի անգամ Երևանու կենդանաբանական այգում առյուծների մոտով անցնելուց հետո յուրաքանչյուրի համար էլ պարզ կլինի, որ այդ անազատությունը, կլիմայական ոչ համապատասխան պայմանները նրանց թուլացնում են, գուցե այդ փակ տարածքում բնակվելուց հետո, երբ նրանց բաց թողնեն նրանք անգամ չկարողանան ինքնուրույն որս անել:

Վայրի կենդանիներն ի սկզանե ստեղծվել են վայրի բնության մեջ ինքնուրույն, առանց մարդկանց ապրելու համար, չեմ կարծում, որ նրանց վանդակների մեջ պահելով լավություն ենք անում:

Posted in Գրականություն, Uncategorized

Լևոն Շանթ-Հին Աստվածներ. վերլուծություն

Լևոն Շանթի այս նովելը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից՝

– Երջանկության հանգրվանը՝ խաղաղ հոգի

Վանահայրը փնտրում էր երջանկություն, որի միակ գրավականը խաղաղ հոգին է: Խաղաղ հոգին, ներդաշնակությունը՝ ինքդ քո հետ, աշխարհի հետ, ամենակարևոր բանն է երջանիկ լինելու համար, քանի որ անընդհատ պայքարների մեջ դու չես կարող նկատել երջանկություն:

-Ուսուցիչ ու սան․ որտե՞ղ է սահմանը

Վանահայրը աբեղայի ուսուցիչն էր, ով կյանքի ամենասկզբից նրա հետ էր և փոքրուց դատիրակում էր իր չափանիշներով: Ես կարծում եմ, որ սահմանն ավարատվում է այնտեղ, որտեղ մարդը սկսում է ինքնուրույն դաստիրակվել, ինքնուրույն որոշումներ կայացնել, մեծ դեր է խաղում իհարկե շրջապատը, միջավայրը, քանի որ այն շատ մեծ ազդեցություն է ունենում մարդու ձևավորման վրա:

-Ես-ը եւ «ես»-ը

Հավերժ պայքար երկու եսերի միջև, որը ես կարծում եմ բոլորի հետ էլ լինում է: Կյանքում գալիս է մի պահ, երբ դու սկսում ես քեզ չհասկանալ, անընդհատ հակասել, դրանից սկսվում է պայքար ինքդ քո հետ, ներաշխարհդ տակնուվրա է լինում, դու քեզ չես հասկանում, դրանից ելնելով էլ չես կարողանում հասկանալ քեզ շրջապատողներին: Այդ պատճառով է, որ երջանկության հանգրվանը խաղաղ հոգին է:

-Հանրային սահմանափակումներ․ պաշտամունք և արժեքներ

Ինչպես միշտ հասարակությունն իր դերն ունի, սահմանափակումներ, որոնք ազդում են մարդու վրա, արժեքներ, որոնք ձևավորում են ծնողները, իսկ հետագայում դրանք սկսում ես ձևավորել ինքնուրույն, չնայած հիմքը մեծ դեր է ունենում:

Posted in Էկոլոգիա, Uncategorized

Կրթահամալիրային ճամփորդությամբ ուսուցուման դերը

Իրականում ճամփորդություններն ինձ համար ուսումնական տարվա անբաժան մասն են: Դրանք բնականաբար ունեն մի շարք առավելություններ՝ մտերմանում ենք ուսուցիչների հետ, ճանաչում նրանց, մեր ընկերներին ենք բացահայտում, անմոռանալի ժամանակ անցկացնում, զվարճանում, բայց այդ ամենից զատ մենք ճամփորդում ենք մի շատ կարևոր պատճառով՝ մենք ուզում ենք ճանաչել Հայաստանը՝ իր խնդիրներով: Յուրաքանչյուր ճամփորդության ծրագրում կա գոնե մեկ կետ, որտեղ այցելելով մենք ծանոթանում ենք ինչ-որ խնդրի, տեսնում ենք, թե ինչը կարող է գրավել զբոսաշրջիկներին, ինչ էկոլոգիական խնդիրներ կան, որոնք մեր ձեռքերում են և լուծելի:

Հայաստանն ունի շատ խնդիրներ, որոնք տեսնելուց հետո մենք ավելի լավ ենք հասկանում դրա էությունը և գուցե լուծումներ առաջարկում ապագայում դրանցից ազատվելու համար: Օրինակ՝ երբ այցելել էինք Ալավերդի գնացինք Նահատակ պոչամբար: Անընդհատ լսելն ու կարդալը բավարար չէ պատկերացնել, իսկ երբ տեսանք և մոտ տաս րոպե շրջեցինք մոտակայքում, արդեն հասկացանք, թե այն ինչքան վտանգավոր է, ինչպես է աղտոտում օդը և թեկուզ այդ պահին մի փոքր մնալով գլխացավ առաջացավ:

Ինչպես կարող ենք զբոսաշրջիկից պահանջել, որպեսզի նա այցելի Հայաստան և տեսնի նրա տեսարժան վայրերը, երբ մենք ինքներս մեր երկու-երեքօրյա հանգիստը չենք անցկացնում Հայաստանի որևէ անկյունում, կամ գոնե չենք ճանաչում յուրաքանչյուր մարզն իր հրաշալիքներով: Ճամփորդելով մենք ճանաչում ենք Հայաստանը, իսկ ճանաչելով այն կարող ենք ավելի լավ ներկայացնել զբոսաշրջիկին և բացի այդ աշխատել դրա բարելավվման համար, այդպիսով զբոսաշրջության ոլորտը զգալի կսկսի աճել: Կարծում եմ, որ ճամփորդությունները հիանալի տարբերակ են ուսուցման, նաև մենք բացի խնդիրները տեսնելուց, նաև այցելում ենք այնպիսի տեսարժան վայրեր, որոնք հաստատ կգրավեն նաև զբոսաշրջիկին:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 09.12.2021

Առաջադրանք․ Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը, որոշիր շարահյուսական պաշտոնը, ոըխակերպիր երկրորդական նախադասության։

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ: – որոշիչ

Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ:

2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ: – ստորոգելի

Այս խեղճացած պարոնը մի՞թե նա չէ, որ երեկ հարթակից հոխորտում է:

3. Քո որոնածը ես չեմ, անշուշ: – ուղիղ խնդիր

Ում դու որոնում ես, դա ես չեմ:

4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար: – նպատակի պարագա

Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա:

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները: – որոշիչ

Քարտեզի վրա, որը գունավոր բծերով սփռոցի է հիշեցնում, նշված էին պատերազմի ուղիները:

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը: – ուղիղ խնդիր

Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան:

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու: – նպատակի պարագա

Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամենօր գնում էր կայարան, որպեսզի օրվա նորություններն իմանա:

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած: – որոշիչ

Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից են կենդանացել:

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա: – ձևի պարագա

Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ, որ նրան դնում է այդ դժվարի ուղու վրա:

10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից: – ուղիղ խնդիր

Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որպեսզի աշխարհն ազատի անհավատների տիրապետությունից:

Posted in English

Assignments for 06.12.2021

NEF Advanced Sounds and the human voice slide 164 ex 1,2

ex. 1

1. The clock has a very loud thick.

2. Don’t sniff ! Get a tissue and blow your nose.

3. To get the new software, just click on the ‘download’ icon.

4. There was a drip as he jumped into the swimming pool.

5. Did you hear that bang. It’s sounded like a gun.

6. I heard a floorboard creak and I know somebody had come into the room.

7. I could hear the buzz of a fly, but I couldn’t see it anywhere.

8. I hate people who rattle at me when I slow down at an amber light.

9. When I’m nervous I often tap my fingers on the table.

10. Don’t slurp your soup! Eat it quietly.

11. The snake reared its head and gave an angry hiss.

12. Please turn the tap off properly, otherwise It will hoot.

13. We could hear the screech of the crowd in the football stadium from our hotel.

14. Some of the players carried on playing because they hadn’t heard the whistle.

15. I don’t remember the words of the song but I can slurp the tune.

16. Please don’t slam the door. Close it gently.

17. I heard the hum their feet walking through the scrip snow.

18. I can’t share a room with you if you are snore – I won’t be able to sleep.

19. Every time a buss or a lorry goes by, the windows rattle.

20. I heard the crunch of brakes as the driver tried to stop and then a loud splash.

ex.2

1. Scream – to make a loud , high cry, because you are hurt, frightened or excited

2. Yell – to shout loudly, e.g. when you’re angry.

3.Giggle – to laugh in a silly way

4. Whisper – to speak very quietly, so that other people can’t hear what you’re saying

5. Mumble – to speak or say smth in a quite voice in a way that is not clear

6. Sigh – to make a long deep sound

7. Stammer – to speak with difficulty, often repeating sounds or words

8. Sob – to cry noisily, taking sudden sharp breaths

9. Groan – to take in and then let out a long deep breath, e.g. to show that you’re disappointed or tired

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 06.12.2021

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1․ Նախադասություններից դուրս գրիր անդեմ բայերը, որոշիր դրանց քերականական հատկանիշները։

Չնմանվող – ենթակայական

Ապրել – անորոշ

Սպանել – անորոշ

Վերածված – հարակատար, կրավորական

Տածած – հարակատար

Եղած – հարակատար

Հաշվի նստել – անորոշ

Լինել – անորոշ

Ծառայող – ենթակայական

Արված – հարակատար, կրավորական

Ցանկացող – ենթակայական

Կրող – ենթակայական

2․ Նախադասություններից երեքը թագմանիր քեզ ծանոթ որեւէ օտար լազվի։ Նշիր՝ կիրառության ինչ նմանություններ ու տարբերություններ ի հայտ եկան թարգմանության ժամանակ։

Անցնում էի Դանիել Վարուժանի անունը կրող դպրոցի մոտով ։

Ապրել ցանկացող ժողովրդի ոգին անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացվի։

Իմ սերունդը իրենց պետք եղածի չափ տիրապետում է ռուսերենին:

I was passing by a school named after Daniel Varuzhan.

The spirit of the people who want to live will not be destroyed even by genocide.

My generation speaks Russian as well as they should.