Առաջին համաշխարհային պատերազմ
- Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
XIX դ. երկրորդ կեսից ռազմական բախումներն ու միջազգային ճգնաժամերը հաջորդում էին միմյանց՝ ընդունելով սպառնալի չափեր: Պետությունները արտաքին վտանգից հաջողությամբ պաշտպանվելու նպատակով սկսեցին դանակիցներ որոնել: Տեղի էր ունենում շահերի ճշգրտում: Ի վերջո կատարվեց ուժերի վերադասավորում, որի արդյունքում Եվրոպայում ձևավորվեց երկու հակադիր ռազմաքաղաքական դաշինք: Առաջինը ստեղծվեց այսպես կոչված Եռյակ դաշինքը: Գերմանիայի նախաձեռնությամբ 1879 թ. փոխօգնության պայմանագիր կնքվեց Ավստրո-Հուգարիայի հետ: Երեք տարի անց դրան միացավ Իտալիան: Այդպես ռազմատենչ երեք երկրները միավորվեցին: Նրանց դաշինքն ուղղված էր Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեմ: Ի պատասխան՝ ստեղծվեց երեք տերությունների դաշինքը: 1893 թ. Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև կնքվեց դաշնգաիր: Երկար բանակցություններից հետո Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև 1904 թ. կնքվեց համաձայնություն, որը հայտն էի Անտանտ անունով: Կարգավորվեցին նաև Ռուս-Անգլիական հարաբերությունները, և 1907 թ. նրանց միջև կնքվեց պայմանագիր: Այսպես առաջացավ մեծ տերությունների երկրորդ դաշինքը, որը կոչվեց Եռյակ միություն կամ Անտանտ:
- Պատերազմի պատճառները, մասնակիցների նպատակները
Մեծ տերությունների միջև հակասությունները ոչ միայն չլուծվեցին, այլ ավելի խորացան: Ի վերջո, դրանքհանգեցրին համընդհանուր պատերազմի երկու ռազմա-քաղաքական դաշինքների միջև: Պատերազմի գլխավոր պատճառներն ըստ բնույթի հետևյալն էին՝ տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական: Աշխարհի գաղութային բաժանման ավարտից հետո պայքար ծավալվց տարածքների և ազդեցության ոլորտների վերաբաժանման համար: Այդ հարցում հատկապես աչքի էին ընկնում Իտալիան, Գերմանիան և Ճապոնիան: Արդյունաբերական զարգացած երկրները ձգտում էին ձեռք բերել առևտրի համար նոր շուկաներ, տեր դառնալ հումքի հարուստ պաշարների: Առաջնային նպատակն էր ապահովել տնտեսական և ֆինանսական գերազանցություն իրենց հակառակորդների նկատմամբ: Խոշորր պետությունները սկսեցին մեծ գումարներ ծախսել իրենց բանակները հզորացնելու համար: Նպատակն էր ռազմական առումով նույնպես հասնելու գերազանցության հակառակորդների հանդեպ և պաշտպանելու իրենց պետությունն ու գաղութները: Տերություններից յուրաքանչյուրը նախօրոք մշակել էր պատերազմի իր նպատակները և ծրագիրը: Այսպես՝ Գերմանիայի նպատակն էր հաստատել իր գերիշխաությունը Եվրոպայում: Նա ուզում էր զավթել անգլիական և ֆրանսիական գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան նպատակ ուներ իր լիակատար ազդեցությունը տարածելու Բալկաններում: Օսմանյան կայսրության ծրագիրն էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանը և ծավալվել մինչև Ալթայ: Անտանտի երկրներից Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակն էր պահպանել իր գաղութները և թուլացնել Գերմանիային: Ֆրանսիան հույս ուներ վերադարձնել ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, ինչպես նաև զավթել գերմանական գաղութները: Ռուսաստանը ծրագրել էր իրականցնել իր դարավոր նպատակը՝ գրավեր ԲոսՖոր ու Դարդանել նեղուցները և դուրս գալ Միջերկրական ծով: Ինչպես նաև՝ գրավել Արևմտյան Հայաստանը և ամուր հաստատվել Մերձավոր Արևելքում: Զավթողական նպատակներ էին հետապնդում նաև պատերազմի մյուս մասնակիցները՝ Իտալիան, Ճապոնիան, Բուլղարիան և այլն:
- Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
Առաջին աշխարհամարտը ծագեց Եվրոպայում: Այն սկսվեց Բալկանյան թերակղզում: 1914 թ. հունիսի 28-ին սերբ ազգայնականները Սարաևոյում իրականցրին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը և դա էլ հանդիսացավ առիթը: Ավստրո-Հունգարիան ուղիղ մեկ ամիս անց պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք: Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ. օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը: Պատերազմի մեզ մտան նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայից, Ասիայից տարբեր երկրներ: Այսինքն՝ համաեվրոպականից այն վերաճեց համաշխարհային պատերազմի: Այն կոչվում է Առաջին աշխարհամարտ, երբեմն՝ Մեծ պատերազմ: Աշխարհամարտը տարածշվեց վեց տարբեր աշխարհամասերում: Ռազմական գործողություններ էին ընթանում մոտ տանյակի հասնող ռազմաբեմերում: Սակայն գլխավոր ճակատները երկուսն էին: Առաջինը Արևմտաեվրոպական ճակատն էր, որը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով: Երկրորդը՝ Արևելաեվրոպակա ճակատն էր, որն անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական շահմանների երկայնքով՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Կովկասյան ճակատը: Պատերազմը ընթանում էր նաև Բալկաններում, Միջագետքում, Սիրիայում, Հեռավոր Արևելքում, Աֆրիկայում:
- Ռազմական գործողությունները 1914-16թթ
Առաջին աշխարհամարտի ռազմական գործողությունները մղվում էին ցամաքում, ծովում և օդում: Մասնակից տերությունները ծրագրել էին շատ արագ ջախջախել հակառակորդներին ու տոնել հաղթանակ, սակայն նրանց սպասումները չարդարացան: Պատերազմը ձգձգվեց: Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատմարտը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել: Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600 հազար մարդ: Ֆրանսիայի արագ ջախջախան գերմանական ծրագիրը ձախովեց, Արևմտյան ճակատում ուժերը հավսարվեցին: Օգոստոսի կեսին Ճապոնիան վերնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային: Նա ծրագրել էր զավթել Խաղաղ օվկիանոսի գերմանական տիրույթները և իրենց ենթարկել Չինաստանը: Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամրտում թուրքական բանակը ծանր պարտություն կրեց: Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը: Եռյակ դաշինքը այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի: Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան պարտության մատնեցին սերբերին, նվաճեցին և ավերեցին Սերբիան: Ռուսական զորքերը 1915 թ. ծանր վիճակի մեջ էին դրել Ավստրո-Հունգարիային, սակայն Գերմանիան օգնության հասավ: Ռուսաստանը ծանր կորուստներ ունեցավ, սակայն շարունակեց պատերազմը, իսկ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հաղթանակներ էր տանում: Պատերազմի երրորդ տարում Արևմտաեվրոպակյան ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ: 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչ մեկը վճռական հաջողության չհասավ: Այսպիսով՝ ի մի բերելով 1914-1916 թթ. ռազմական գործողությունների արդյունքները, կարող ենք նշել, որ Անտանտի երկրների կողմն էր ընդհանուր հաջողությունը: Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացան, սակայն դեռ չէին կորցրել վերնական հաջողության հասնելու հույսը:
- Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ.
Աշխարհամարտի շարունակումը 1917 թ. առաջացրեց նոր ռազմա-քաղաքական վիճակ: Նախ՝ ավելացավ պատերազմող երկրների քանակը: ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին և հզորացրին նրա առանց այդ էլ մեծ ներուժը: Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի պատճառով լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին: Հատկապես աղետալի էր Քառյակ միության երկրների վիճակը: Զորքի համալրման հնարավորություն այլևս չկար, տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը: Նրանք հայտնվեցին նաև Անտանտի շրջափակման մեջ: Դժվարին վիճակում էին նաև Անտանտի երկները. տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը: Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից: Անտանտի հիմնադիր տերություններիցհատկապես Ռուսաստանյան կայսրությունը հայտնվեց ծանր իրավիճակում: 1917 թ. սկզբին այստեղ տնտեսության անկումն աղետալի չափերի հասավ, մայրաքաղաքում հացի խիստ պակաս կար: Փետրվարի վերջին դրանք վերաճեցին ժողովրդավարական հուժկու հեղափոխության: Ռոմանովների միապետությունը տապալվեց: Շուտով Ռուսաստանը հռչակվեց ժողովրդավարական հանրապետություն, սակայն նրանց էլ չհաջողվեց երկրի խնդիրները լուծել, այն հեղինակազրկվեց: Օգտվելով դրանից՝ ծայրահեղ մարքսիստների կուսակցությունը 1917 թ. հոկտեմբերին 25-ին տապալեց ժամանակավոր կառավարությանը և վերցրեց իշխանությունը: Բոլշևիկները սեղծեցիննոր կառավարություն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ: Համագումարն ընդունեց նաև օրենքներ պատերազմից դուրս գալու, հաշտություն կնքլեու և հողի մասին: Բոլշևիկները խնդիր էին դրել Ռուսաստանում կառուցել սոցիալիստական հասարակություն: Հոկտեմբերյան հեղափոխությունը կտրուկ փոխեց աշխարհաքաղաքական վիճակը: Բոլշևիկները ծրագրել էին հրահրել համաշխարհային հեղափոխություն և սոցիալիստական կարգեր հաստատել աշպխարհի շատ երկրներում, առաջին հերթին պատերազմող պետություններում:
- Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
Բոլշևիկների նախատեսած համաշխարհային հեղափոխությունը տեղի չէր ունենում: Այդ պատճառով նրանք դիմեցին պատերազմող կողմերին՝ առաջարկելով կնքել արդարացի հաշտություն առանց բռնազավթումնրի և ռազմատուգանքների: Դիմումին արձագանքեցին միայն Քառյակ միության երկրները: Արևելեվրոպական և Կովկասյան ճակատներում հաստատվեց զինադադար: Երեք ամիս տևած բանակցություններից հետո նրանք ստիպված էին ստորացուցիչ պայմաններով միայնակ, առանց Անտանտի դաշնակիցների, առանձին պայմանագիր կնքել Քառյակ միության հետ: 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից: Բացի այդ՝ վճարելու էր խոշոր ռազմատուգանք: Գերմանիայի աջակցությամբ պայմանագրում տեղ գտան նաև Թուրքիայի պահանջները: Խորհրդային Ռուսաստանը պարտավորվում էր իր զորքերն անհապաղ դուրս բերել Արևմտյան Հայաստանից: Ավելին, նա նաև հանձն էր առնում նաև Թուրքիային վերադարձնել Կարսը, Արդահանը և Բաթումը: Այդ պայմանագիրը փրկեց Քառյակ միության երկրներին: Գերմանիան, որ արրդեն կանգնած էր պարտության եզրին, իր ուժերը, կենտրոնացրեց Ֆրանսիական ճակատում և 1918 թ. գարնանը անցավ հարձակման: Գերմանական զորքերը հուլիսին հասան համարյա Փարիզի մատույցները: Ռազմական գործողությունները վերսկսվեցին նաև Կովկասյան ճակատում: Թուրքական զորքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը և մտան Այսրկովկաս ու Արևելյան Հայաստան: Ռուսական բանակին փոխարինած հայկական զորքը կարողացավ կանգնեցնել նրանց առաջխաղացումը, տանել կարևոր հաղթանակներ: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կքնված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց: Քառյակ միության հաջողությունները ձեռք բերվեցին գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն այլևս սպառված էր: Անտանտը համալրեց իր ուժերը, միացան նաև ամերիկյան թարմ զորքեր, և 1918 թ. սեպտեմբերին անցավ հակահարձակման բոլոր ճակատներում: Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությւոնը և Ավստրո-Հունգարիան: Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը, նաև սկսվեց հեղափոխություն երկրում, որի արդյունքում միապետությունը տապալվեց: Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրեց զինադադարի պայմանագիրը: Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած պատերազմը:
- Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար: Մեծ էր մարդկային զոհերի թիվը: Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ: Սովի և համաճարակների զոհ դարձան թիկունքի միլիոնավոր խաղաղ բնակիչներ: Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական նյութական կորուստներ: Պատերազմական ծախսերը միջին հաշվով կազմեցին մեծ տերությունների ազգային հարստության 1/3-ը: Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, գյուղեր, արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն: Չնայած դժվարին իրավիճակին՝ զարգացում ապրեց ռազմական արդյունաբերությունը: Կատարելագործվեց պատերազմ վարելագիտությունը՝ ռազմարվեստը: Մարտական գործողությունների ժամանակ օգտագործվեցին ռազմական տեխնիկայի և զենքերի նոր տեսակներ՝ հրասայլեր, կրականետներ, օդանավեր, սուզանավեր և այլն: Կիրառվեց նաև քիմիական զենք: Այս ամենի արյդւոնքում պատերազմը դարձավ ավելի ավերիչ և մահաբեր: Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր: Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնհատական չստացավ: Ահա, թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ: Առաջին աշխարհամարն ունեցավ նաև դրական հետևանքներ: Պատմության թատերաբեմից հեռվացան Ավստրո-Հունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները: Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան,, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն: Տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արյդունքում տապխալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը: Իսկ Ռուսաստանում, առաջինը աշխարհում, սկսվեց նոր՝ սոցիալիստական հասարակության կառուցված գործընթացը:
- Կազմել 1914-1918թթ-ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:
1914 թ. օգոստոսի 1 – Առաջին աշխարհամարտի սկիզբը
1914 թ. – Ճակատամարտ Մառն գետի շրջանում
1914-1916 թթ. – Հայոց մեծ եղեռնը
1915թ. – Եռյակ դաշինքի վերածումը Քառյակ դաշինքի
1915թ. հունվար – Օսմանյան կայսրության պարտությունը Սաղիրմիշում
1916թ. – Վարդենի ճակատմարտը
1917թ. փետրվարի 27 – Փետրվարյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում
1917թ. ապրիլ – ԱՄՆ-ի պատերազմի մեջ մտնելը
1917թ. հոկտեմբերի 24-25 – Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում
1918թ. մարտի 3 – Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի կնքումը
1918թ. հունիսի 4 – Բաթումի հաշտության պայմանագրի կնքումը, պատերազմի ավարտը Կովկասյան ճակատում
1918թ. հոկտեմբերի 30 – Մուդրոսի զինադադարի կնքումը, Օսմանյան կայսրության պարտությունը աշխարհամարտում
1918թ. նոյեմբերի 11 – Գերմանիայի անձնատուր լինելը. Առաջին աշխարահմարտի ավարտը
Սկզբում ստեղծվեցին երկու դաշինքները՝ Եռյակը և Անտանտը: Եռյակ դաշինքը իր մեջ ներառում էր Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալին, իսկ Անտանտ դաշինքը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Պատերազմն անխուսափելի էր, քանի որ երկրների մեջ կային շատ տարածքային, ռազմական խնդիրներ: Պարզապես առիթ էր հարկավոր, իսկ այդ առիթն այն էր, որ 1914 թ. հուլիսի 28-ին սպանեցին Ավստրո-Հունգարացի Ֆրանց Ֆերդինանդին: Ավստրո-Հունգարիան և Սերբիան սկսեցին իրենց պատերազմը: Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք: Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ. օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը: Պատերազմը սկսվեց տարածվել վեց աշխարհամասում: Պատերազմի մեզ մտան նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայից, Ասիայից տարբեր երկրներ: Այսինքն՝ համաեվրոպականից այն վերաճեց համաշխարհային պատերազմի: Գլխավոր ճակատները հիմնական երեքն էին՝ Արևելաեվրոպական, Արևմտաեվրոպական և Կովկասյան ճակատները: Արևմտաեվրոպական ճակատում 1914թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատմարտը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել: Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600 հազար մարդ: Օգոստոսի կեսին Ճապոնիան վերնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պատերազմ հայտարարեց Գերմանիային: Նա ծրագրել էր զավթել Խաղաղ օվկիանոսի գերմանական տիրույթները և իրենց ենթարկել Չինաստանը: Կովկասյան ճակատում 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակատամրտում թուրքական բանակը ծանր պարտություն կրեց: Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը: Եռյակ դաշինքը այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի: Նույն տարում Ավստրո-Հունգարիան և Բուլղարիան պարտության մատնեցին սերբերին, նվաճեցին և ավերեցին Սերբիան: Ռուսական զորքերը 1915 թ. ծանր վիճակի մեջ էին դրել Ավստրո-Հունգարիային, սակայն Գերմանիան օգնության հասավ: Ռուսաստանը ծանր կորուստներ ունեցավ, սակայն շարունակեց պատերազմը, իսկ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հաղթանակներ էր տանում: Պատերազմի երրորդ տարում Արևմտաեվրոպակյան ճակատում խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ Վերդենի մոտ: 1916 թ. փետրվարից մինչև դեկտեմբեր ընթացած կռիվներում կողմերից ոչ մեկը վճռական հաջողության չհասավ: Այսպիսով՝ ի մի բերելով 1914-1916 թթ. ռազմական գործողությունների արդյունքները, կարող ենք նշել, որ Անտանտի երկրների կողմն էր ընդհանուր հաջողությունը: Քառյակ միության երկրները զգալիորեն թուլացան, սակայն դեռ չէին կորցրել վերնական հաջողության հասնելու հույսը: Հաջորդ տեղաշարժը եղավ 1917 թ.: Նախ՝ ավելացավ պատերազմող երկրների քանակը: ԱՄՆ-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան միացան Անտանտին և հզորացրին նրա առանց այդ էլ մեծ ներուժը: Երկու դաշինքների գլխավոր տերությունները պատերազմի պատճառով լուրջ հիմնախնդիրների առջև կանգնեցին: Հատկապես աղետալի էր Քառյակ միության երկրների վիճակը: Զորքի համալրման հնարավորություն այլևս չկար, տրանսպորտի և վառելիքի խիստ պակաս կար, վրա հասավ սովը: Նրանք հայտնվեցին նաև Անտանտի շրջափակման մեջ: Դժվարին վիճակում էին նաև Անտանտի երկները. տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը: Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից: Անտանտի հիմնադիր տերություններիցհատկապես Ռուսաստանյան կայսրությունը հայտնվեց ծանր իրավիճակում: Սկսվեց համաշխարհային հեղափոխություն պատերազմող երկրներում: Բոլշևիկների նախատեսած համաշխարհային հեղափոխությունը տեղի չէր ունենում: Այդ պատճառով նրանք դիմեցին պատերազմող կողմերին՝ առաջարկելով կնքել արդարացի հաշտություն առանց բռնազավթումնրի և ռազմատուգանքների: Դիմումին արձագանքեցին միայն Քառյակ միության երկրները: Արևելեվրոպական և Կովկասյան ճակատներում հաստատվեց զինադադար: Երեք ամիս տևած բանակցություններից հետո նրանք ստիպված էին ստորացուցիչ պայմաններով միայնակ, առանց Անտանտի դաշնակիցների, առանձին պայմանագիր կնքել Քառյակ միության հետ: 1918 թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրված հաշտության պայմանագրով Ռուսաստանը հրաժարվեց Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսի մեծ մասից: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կքնված հաշտությամբ Կովկասյան ճակատում պատերազմն ավարտվեց: Քառյակ միության հաջողությունները ձեռք բերվեցին գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն այլևս սպառված էր: Անտանտը համալրեց իր ուժերը, միացան նաև ամերիկյան թարմ զորքեր, և 1918 թ. սեպտեմբերին անցավ հակահարձակման բոլոր ճակատներում: Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությւոնը և Ավստրո-Հունգարիան: Գերմանիան ի վիճակի չէր շարունակելու պատերազմը, նաև սկսվեց հեղափոխություն երկրում, որի արդյունքում միապետությունը տապալվեց: Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նոյեմբերի 11-ին ստորագրեց զինադադարի պայմանագիրը: Այսպես ավարտվեց ավելի քան չորս տարի տևած պատերազմը: Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար: Մեծ էր մարդկային զոհերի թիվը: Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեցին մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ: Սովի և համաճարակների զոհ դարձան թիկունքի միլիոնավոր խաղաղ բնակիչներ: Պատերազմող երկրներն ունեցան նաև հսկայական նյութական կորուստներ: Պատերազմական ծախսերը միջին հաշվով կազմեցին մեծ տերությունների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի գլխավոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր: Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնհատական չստացավ: Ահա, թե ինչու հետագայում կատարվեցին ցեղասպանական բազմաթիվ հանցագործություններ: Առաջին աշխարհամարն ունեցավ նաև դրական հետևանքներ: Պատմության թատերաբեմից հեռվացան Ավստրո-Հունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները: Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան,, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն: Տեղի ունեցան նաև ժողովրդավարական հեղափոխություններ, որոնց արյդունքում տապխալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը: Իսկ Ռուսաստանում, առաջինը աշխարհում, սկսվեց նոր՝ սոցիալիստական հասարակության կառուցված գործընթացը: