Հոկտեմբեր
- Հետազոտական աշխատանքների թեմաները` «Բուրգերի գաղտնիքները», «Շումերական էպոսը», «Իմ հասակակցի կյանքը Հին Արևելքում», «Հնդկական էպոսները», «Չինական մշակույթը»;
Բուրգերի Գաղտնիքները
«Յուրաքանյուր ոք, ով կխախտի փարավոնի հանգիստը, մահվան կդատապարտվի»: Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում` Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը: Եգիպտական բուրգերի առեղծվածը մինչև օրս բացահայտված չէ: Գիտնականներն ամենատարբեր բացատրություններն են տալիս բուրգերի գոյությանը: Մի մասը պնդում է, որ բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք, այնքան բարդ, որ անգամ ներկայիս ժամանակաշրջանում որևէ շինարարական կազմակերպություն դժվար թե կարողանա կառուցել նման կառուցվածք ունեցող կոնստրուկցիա: Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից: Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը: Իհարկե, միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը բացահայտված չէ: Բուրգերն առավել խորհրդավոր են դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական փարավոնները: Շատերն են փորձ կատարել մտնել փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում: Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից: Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին: Մյուս դամբարանը հսկում են առեղծվածային ձայները, որոնք դուրս են գալիս արձանի միջից: Այդ ձայներն այնքան անմարդկային են, որ մարդիկ, բուրգից դուրս գալով, հոգեկան շեղումներ են ստանում: Երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված քարե արձանը: Ասում են նաև, որ բացի արձաններից, բուրգերը հսկում են հոգիները: Հին եգիպտական աղբյուրներում հիշատակվում է «գերեզմանների տիրակալի» մասին: Նշված աղբյուրի համաձայն. «Հոգին երբեմն ստանում էր երիտասարդ տղայի կերպարանք, որն ուներ երկար ատամներ և դեղին մաշկ, երբեմն հոգին հայտնվում է ծերունու տեսքով, որը շրջում էր դամբարանների մոտ»: Նորվեգական ինստիտուտի ճարտարապետ Օլե Բրինը բուրգերի գաղտնիքների բացահայտման նոր ուղիներ է առաջարկել: Ըստ նորվեգացի գիտնականի կառույցի շինարարական գաղտնիքն ավելի պարզ է քան թվում է: Եգիպտացիները օգտագործել են «կոտրող ցանց», որն օգտագործվում է նաև ժամանակակից շինարարության մեջ: Այդ ցանցի էությունը հետևյալն է, ընտրվում է որոշակի կենտրոն, դրանից դուրս են գալիս որոշակի առանցքներ ու բարդ, բայց համաչափ կառույցի շինարարության համար պահանջվում է պարզապես ճշգրտորեն պահպանել ու հետևել աղյուսների միջև ընկած հեռավորությանը: Բրինի կարծիքով եգիպտացիներն իրենց բոլոր հաշվարկների համար ընտրել էին 7 թիվը: Այս տվից օգտվելը բավականին հեշտ է: 2012 թ.-ի սեպտեմբերի 17– ին գիտնականները նոր ռոբոտի միջոցով փորձեցին տեսնել, թե դեպի ուր է տանում բուրգի ստորին դուռը, որից ներս անգամ մեկ տարեկան երեխան չի կարող անցնել: Արդյունքը պակաս ապշեցուցիչ չէր. դռնից այն կողմ Ճանապարհը այնքան երկար է, որը ռոբոտը կարող է հաղթահարել 9 տարում: Բուրգերի գտնվելու տեղը ևս պատահական չէ, դրանց դիրքը համապատասխանում է օրիոնի համաստեղության աստղերին: Ֆինդեյ Սպիտլին, ով երկար տարիներ նվիրել է բուրգերի ուսումնասիրություններին, նշում է, որ բուրգերի քարերը ունեն այնպիսի անցքեր, որը հնարավոր է ստանալ գերհզոր տեխնիկայով, որը ներկայիս սարքավորումներին 50 անգամ գերազանցում է: Դեռ 18-րդ դարում Նապոլեոն Բոնապարտի զինվորներից մեկը պատմել է, թե Նապոլեոնը տեսել է բուրգերը, անգամ մտել է նրանցից մեկի մեջ և երբ դուրս է եկել, դեմքը դարձել է մոխրագույն, և այդ օրվանից Նապոլեոնը ձեռք բերել անսովոր օժտվածություն: Պարբերաբար կատարվող հետազոտություններից մեկի ժամանակ ամերիկացի ուսումնասիրողները ռոբոտների օգնությամբ բացահայտեցին բուրգերի կառուցվածքը, որոնք երեք սենյակներից են բաղկացած:
Կարծիք…
Ես համամիտ չեմ այն մտքի հետ, որ բուրգերը ստեղծվել են գերբնական ուժի շնորհիվ, քանի որ չեմ հավատում այդպիսի բաներին: Ավելի շատ ինձ համար հավանական են այն վարկածները, որ բուրգերը ստեղծել են այլմոլորակայինները կամ մարդիկ: Ավելի շատ հավատում եմ, որ բուրգերը ստեղծել են այլմոլորակայինները, սակայն չեմ բացառում, որ կարող են նաև ստեղծած լինել մարդիկ: Բուրգերի գաղտնիքները իմ կարծիքով դեռ ամբողջովին բացահատված չեն:
Աղբյուրները՝ http://iravaban.net/29773.html
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/10526
http://blognews.am/arm/news/34239/egiptakan-burgery-aylmolorakayinnern-en-stextsel.html
- Համեմատել Հին Արևելքի պետություններից առնվազն երեքը;
Եգիպտոս, հնդկաստան, չինաստան
Նմանություն-Երեք պետություններն էլ Հին Արևելքի կետրոններից են: Երեք պետություններն էլ հզոր պետություններ էին:
Տարբերություն-Եգիպտոսի տարբերությունը այն է, որ եգիպտոսում արքային անվանում են փարավոն: Հնդկաստանում և Չինաստանում չկան բուրգեր, իսկ Եգիպտոսում կան: Չինաստանը տարբերվում է նրանով, որ միյայն Չինաստանում կա չինական պարիսպ:
- Ապացուցել, որ բնությունը կարևոր դեր ունի պետության առաջացման և զարգացման գործընթացում;
Բնությունը կարևոր դեր ունի պետության առացման և զարգացման գործընթացում, որովհետև պետությունները առաջանում են, կազմավորվում են մարդկանցից, մարդիկ ավելանալով միավորվելով ստեղծում են պետություն, իսկ մարդիկ գոյատևում են բնության շնորհիվ և բնությունը շատ մեծ դեր ունի մարդկանց կյանքում նաև հետևաբար պետության առաջացման մեջ: Զարգացման մեջ նույնպես մեծ դեր ունի, որովհետև, եթե զարգանում է պետությունը նաև զարգանում է մարդը, իսկ մարդուն օգնում է զարգանալ բնությունը: Բնության շնորհիվ մարդիկ ստեղծում են ժայռապատկերներ, նկարում են, ստեղծագործում են, սովորում են և արդեն զարգանում է պետությունը և նաև համատեղ զարգանում է կրթությունը:
- Բեմադրել Հին Արևելքի հասակակցի կյանքի մեկ օրը;
- Բնութագրել Հին Արևելքի նշանավոր մարդկանցից առնվազն երկուսին;
Թութմոս-խելացի, ահեղ, հզոր, հանճարեղ, բանիմաց
Ցի շի հուանդի-Խելացի, բանիմաց, հանճարեղ, ուժեղ, հնարամիտ
- Ապացուցել, որ Հին Արևելքում ստրկությունն անխուսափելի էր;
Հին Արևելքում ստրկությունը անխուսափելի էր, որովհետև Հին Արևելքում արդեն կային շատ պետություններ և արդեն պետությունները իրար դեմ պատերազմում էին և կար թշնամանք: Պատերազմների ժամանակ էլ ստրկությունը անխուսափելի է:
- Թվարկել Հին Արևելքի հինգ կարևորագույն իրադարձությունները (պատասխանը հիմնավորել);
- Բացատրել տարբեր տեսակետները եգիպտական բուրգերի մասին;
Կան շատ տեսակետներ, բայց հիմնականում քննարկվում են այս երեք տեսակետները.
- Բուրգերը ստեղծվել են գերբնական ուժերի շնորհիվ…
- Բուրգերը կառուցել են մարդիկ…
- Բուրգերը ստեղծել են այլմոլորակայինները…
Բուրգերը ստեղծվել են գերբնական ուժերի շնորհիվ այդ վարկածին ես չեմ հավատում, սակայն քննարկվում են, որ բուրգերը ստեղծվեու ժամանակ ինչ-որ գերբնական ուժեր եկել են երկիր և ստեղծել են բուրգերը:
Բուրգերը իմ կարծիքով չեն կարող ստեղծել մարդիկ, որովհետև մարդն այնքան ուժ և հնարավորություն չունի:
Բուրգերը, որ ստեղծել են այլմոլորակայինները, քննարկվում է ավելի շատ և ամենահավանականն է: Ասում են, երբ բուրգերը ստեղծվել են այդ ժամանակ երկիր մոլորակի վրա իջել են այլմոլորակայիններ ստեղծել են բուրգերը և արագ անհետացել և նրանց ոչ ոք չի նկատել:
9.Ապացուցել, որ փարավոնի իշխանությունն անսահմանափակ էր: