«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:
Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝ Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝ Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝ կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:
Առաջադրանքներ՝
- Ովքե՞ր էին Խորեն Աբրահամյանի մանկության ընկերները: Ի՞նչ գիտես նրանց մասին: Փորձիր ծնողներիդ օգնությամբ տեղեկություններ հավաքել նրանց մասին /խրախուսելի են հարցազրույցները/:
2. Ո՞ւմ էր պաշտում մեծ դերասանը. փոքրիկ տեղեկություն նրա մասին:
Խորեն Աբրահամյանը պաշտում էր Չապլինին:
Չապլինի լոնդանյան մանկությունը եղել է ծանր և աղքատ։ Հոր բացակայության և մոր ծանր ֆինանսական դրության պատճառով նրան, ինը տարեկանը չբոլորած, երկու անգամ ուղարկել են աշխատանքի։ Երբ նա 14 տարեկան էր, նրա մայրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։ Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր, հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում՝ որպես դերասան և կատակերգու։ 19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։ 1918-ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։
3. Կարմիրով նշիր դերասանին նկարագրող արտահայտությունները:
Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին:
4. Ինչպե՞ս ընդունվեց Խորեն Աբրահամյանը թատերական ինստիտուտ:
Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց:
5. Ո՞ պիեսներում խաղաց Խորեն Աբրահամյանը. չմոռանաս դնել չակերտները:
Խորեն Աբրահամյանը խաղացել է <<Արարատյան դաշտի աղջիկը>>, <<Փեսատեղ>>, <<Լեռնային լճի գաղտնիքը>>, <<Հացետիրոջ որոնումները>>, <<Առաջին Էջելոն>>, <<Բարձրություն>>, <<Նրա կյանքի նպատակը>>, << Մոր սիրտը>>, <<Իմ ընկերոջ մասին>>, <<Առաջին սիրո երգը>>, <<Փլուզում>>, <<Օտար հետք>>, <<Լուսաբացից առաջ>>, <<Ճանապարհ>>, <<Փառքի օղակներ>>, <<Դճվար անցում>>, <<Սարոյան եղբայրները>>, <<Մենք ենք մեր սարերը>>, <<Անցյալի արձագանքները>>, <<Հույսի խրճիթներ>>, <<Երևանյան օրերի խրոնիկա>>, <<Մհերի արձակուրդային արկածներ>>, <<Երկունք>>, <<Արևիկ>>, <<Հույո աստղ>>, <<Ապրեցեք եկար>>, <<Լեգենդ ծաղրածուի մասին>>, <<Թռիչքն սկսվում է երկնքից>>, <<Յոթ սարից այն կողմ>>, <<Գործողում առողջարան>>, <<Հրդեհ>>, <<Տերը>>, <<Մասնավոր դեպք>>, <<Քանի դեռ ապրում ենք…>>, <<Համբարձում>> և <<Նոյը>>:
6. Դուրս գրիր հատուկ անունները:
Խորեն Աբրահամյան,Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները,Ֆրունզե Դովլաթյանի,Առնո Բաբաջանյան,Հարություն Բաբաջանյան,Ներսես Հովհաննիսյան,Գաբրիելյան,Գոհար,Չապլին,Արմեն Գյուկուլյան,Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան,Սունդուկյան.