Posted in Վիլյամ Սարոյան, Գրականություն, Uncategorized

Վիլյամ Սարոյան…

Վիլյամ Սարոյան – Բան ունեմ ասելու…

Վերլուծություն`

Ես կարծում եմ, որ այս պատմվածքը շատ հետաքրքիր և կարևոր ասելիք ուներ։ Ասելիքն այն էր, որ ինչ-որ բան ցանկանալուց առաջ պետք է միշտ գնահատենք մեր ունեցածը և երկրորդ ասելիքը այն էր, որ կյանքում ինչ-որ մեկին իսկապես կերջանկացնենք մեր նվերով, եթե մեր ունեցածով կիսվենք։ Նախքան նվերներ ցանկանալը պետք է գնահատենք այն ինչ մենք ունենք, իսկապես գնահատենք, որ ապրում ենք այս աշխարհում, գնահատենք, որ կյանք ունենք, դա իսկապես կարևոր է գնահատել։ Մենք կարող ենք շատ բաներ գնել, նվիրել, բայց ինչքան մարդ կուրախանա, երբ իմանա, որ մենք մեր ունեցածից ենք նրան տալիս, այսինքն առանց ափսոսալու նվիրում ենք։

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 19.12.18

1. Ի՞նչ ես տեսնում նկարում

111

Պատ․՝ տղամարդու դեմք

2.  Imagine a big, dark room.  Imagine you are in it.  How do you get out?

Պատ․՝ կդադարեմ պատկերացնել

3. You can catch, but cannot throw? what is that?

Պատ․՝ հարբուխ

4. Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնց տասնյակների նիշը փոքր է միավորներից:

5124

Պատ․՝ 36

5. Կարո՞ղ ես գտնել այն ամենամեծ եռանիշ թիվը որի քառակուսին փոքր է 500 000 —ից և ստացված թվի թվանշանների գումարը հավասար է  43 – ի:

Պատ․՝ 707

6. Երեկոյան ժամը 9 էԺամը քանիսը կլինի՞ 23, 999, 997 ժամ հետո:

23,999,997+9=24,000,006

24000006:24=1,000,000 (մն․ 6 ժամ)

Պատ․՝ ժամը 6-ը

7. It is always coming…  but never arrives.  What is it?

The answer is time.

9.Նկարի մեջ գտիր սխալը

էէէ

Պատ․՝ սխալ է գրված սխալ բառը․ mistake.

Posted in Պատմություն, Uncategorized

Նապոլեոն Բոնապարտ. հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք.

Նա պատմության մեջ ուրույն տեղ է գրավել՝ իր անունով կնքելով մի ողջ դարաշրջան: Նապոլեոն Բոնապարտը ծնվել է 1769թ. օգոստոսի 15-ին կորսիկացի ազնվական փաստաբանի ընտանիքում: 1784թ. ավարտել է Բրիենի ռազմական դպրոցը, 1784–1785թթ. սովորել է Փարիզի ռազմական դպրոցում: Ծառայությունն սկսել է 1785թ. Վալանսում: Ռազմական բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարում դարձել է գեներալ: Աչքի է ընկել Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ: 1793թ. խռովարար միապետականների տևականորեն պաշարած Տուլոնն ազատագրվել է նրա մշակած պլանով, որի համար 24-ամյա կապիտանն ստացել է բրիգադի գեներալի կոչում: 1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ, իսկ 1804թ. թագադրվել կայսր՝ Նապոլեոն I անունով: Նապոլեոն I-ն ուժեղացրել է իր անձնական իշխանությունը, զուգահեռաբար բարեփոխումներ արել: 1800թ. հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր (կոդեքսներ): Նապոլեոն I-ը միմյանց հետևից պարտության է մատնել եվրոպական երկրների ռազմաքաղաքական դաշինքներին: Նապոլեոնի նվաճումների շնորհիվ Ֆրանսիայի տիրապետության տակ են անցել Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի շատ պետություններ: Նապոլեոնի կայսրության կործանումն սկսվել է 1812թ. Ռուսաստանի հետ պատերազմում: 1814թ. նա աքսորվել է Էլբա կղզի, սակայն 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը: Վաթերլոոյի պարտությունից հետո (1815թ.-ի հունիսի 22-ին) Նապոլեոն I-ը վերջնականապես գահընկեց է արվել և աքսորվել Ատլանտյան օվկիանոսի Սբ. Հեղինե կղզի (որպես անգլիացիների գերի), որտեղ և 1821թ.-ի մայիսի 5-ին վախճանվել է: 1840թ. նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Հաշմանդամների տանը:

Փաստեր.

1. Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ էր`157 սմ, դա է պատճառը, որ նրա շտաբի սպաները բարձրահասակ չէին և չունեին գեղեցիկ կազմվածք: Կայսրը համարում էր, որ իրեն շրջապատող տղամարդիկ չպետք է իրենից գրավիչ լինեն:

2. Նապոլեոնը վստահ էր, որ երկար քնում են միայն հիմարներն ու հաշմանդամները, ուստի նա քնում էր օրական 3-4 ժամ: Որոշ կենսագիրներ պնդում են, որ 4 ժամը մեկ Նապոլեոնը 15 րոպե ննջում էր: Սակայն Նապոլեոնի անձնական քարտուղար Լուի Անտուան Ֆովել Բուրյենի գրավոր վկայություններում նշված է. «Նապոլեոնի քիչ քնելու մասին լեգենդներն ընդամենը նրա երկրպագուների երևակայության արդյունքն են: Նապոլեոնը քնում էր օրական 7 ժամից ոչ պակաս և հրահանգում էր իրեն արթնացնել առավոտյան ժամը 8:00-ից ոչ շուտ»:

3. Բոնապարտը կարդում էր րոպեում 2000 բառ արագությամբ, նման տեմպը խնայում է աչքերը և բարձրացնում է նյութի ընկալման մակարդակը 20%-ով:

4. Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիայով: Սա պաթոլոգիկ վախ է կատուներից, որով տառապում էր կայսրը:

5. Որոշ պատմաբաններ պնդում են, թե Բոնապարտին թունավորել են մկնդեղով: Ըստ այդ վարկածի` տարիների ընթացքում նրա սննդի մեջ պարբերաբար շատ փոքր քանակաությամբ մկնդեղ են խառնել:

Posted in Պատմություն, Uncategorized

Ամանորյա պատմական խճանկար. պատմություն.

Image result for Новый год

<<Նոր տարին տարբեր երկրներում>>

Հայաստան

Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն  իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս:  Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»: Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով: Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:

Նոր տարին տարբեր երկրներում տարբեր ձև է նշվում…

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31 -ին, սակայն  նրանց համար գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, և բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  և նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ավստրիայում և Ուկրաինայում համոզված են, որ երջանիկ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ուտել խոզի գլխի մի կտոր:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա և ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ: Ձմեռ պապին Կոլումբիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

Բրազիլիայում ևս Նոր տարին նշում են նույնքան վառ, ինչպես Կոլումբիայում: Ռիո դե Ժանեյրոյի բոլոր բնակիչները հավաքվում են Կոպակոբանա հայտնի լողափում:  Այդ երկրում նոր տարվա հիմնական գործող անձը պտղաբերության աստված Եմանջան է:

Կուբայում Նոր տարվա նախօրեին  բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր և մաքուր ճանապարհ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Image result for новогодний стол

Ինչ են պատրաստում նոր տարուն տարբեր երկրներում…

Այդպես է ստացվել, որ Ռուսաստանում Ամանորի սեղանի հիմնական ուտելիքները հետևյալն են`շամպայն, մանդարին և մայրաքաղաքային աղցանը:

Միացյալ Նահանգների հարավային պետությունների բնակիչները վստահ են, որ այդ գիշեր սեղանի վրա պետք է լինեն սիսեռի և լոբու կերակուրներ, քանի որ դրանք խորհրդանշում են փող:

Իսրայելում ընդունված չէ ամանորյա սեղանին աղի, թթու կամ դառը ճաշատեսակներ դնել: Այնտեղ նրանք միմյանց մաղթում են լավ, քաղցր Նոր տարի: Ընդհանուր այս տոնական ճաշատեսակների համար`ձուկ կամ գառան գլուխ, մեղրով խաշած խնձոր, ճակնդեղ են օգտագործում:

Լեհաստանի ժողովուրդը համոզված է, որ սեղանին պետք է լինի 12 ճաշատեսակ: Ավելին, սեղանին միս չես տեսնի: Սակայն, ձկան ուտեստները անփոխարինելի ոտեստներ են:

Ավստրիայում, Հունգարիայում և նախկին Հարավսլավիայի երկրներում, սովորաբար, այդ գիշեր թռչունների մսից պատրաստված ուտեստներ ուտել ընդունված չէ. Ենթադրվում է, որ այս դեպքում երջանկությունը կարող է թռչել տանից:

Իսպանիայում, Պորտուգալիայում և Կուբայում, որթատունկը երկար ժամանակ համարվում է հարստության և բարեկեցության խորհրդանիշ: Ուստի, ժամացույցի յուրաքանչյուր զարկի ժամանակ հարկավոր է մեկ խաղող ուտել, այսինքն ընդամենը 12 հատ:

Իտալական Ամանորյա սեղանին պետք է լինի խաղող, ոսպ և ընկույզ՝ երկարատևության և ֆինանսական բարեկեցության խորհրդանիշները: Սակայն դանիացիները մի փոքր այլ կերպ են պատկերացնում բարօրության խորհրդանիշ:

Ճապոնիայում Ամանորի օրը սովորաբար ուտում են ծովի կալե, խաշած ձուկ, ծովախեցգետին խավիար, աղացած շագանակ: Ահա միայն Ճապոնիայում է ընդունված մտածել այդ գիշեր, թե ինչ պետք է լինի առաջիկա տարիներին: շ

Աղբյուրներ՝  https://armedia.am/arm/news/28060/inchpes-en-hayastanum-nshel-nor-tarin-nakhkinum-ev-ayzhm-kaxand-navasard-amanor.html

https://news.am/arm/news/87956.html

https://i-fakt.ru/chto-edyat-na-novyj-god-v-raznyx-stranax/

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. 17.12-21.12

Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II  >>-ից էջ 3-ից մինչև էջ 5

Տարբերակ 1

I. Այն էներգիան որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով, անվանվում է կինետիկ էներգիա:

II. Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է:

III. Գիրքը դրված է սեղանին: Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ էներգիայով:

IV. Բրատսկի ՀԵԿ-ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է: Ամբարտակում գտնվող ջուրը օժտված է պոտենցիալ էներգիայով:

V. Բրատսկի ՀԵԿ-ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի մակարդակների տարբերությունը 100մ է: Ջրի մակերևույթին մոտ գտնվող յուրաքանչյուր մետր խորանարդ ջուրը օժտված է 980կՋ էներգիայով:

VI. Ընկնող մարմինը օժտված է պոտենցիալ և կինետիկ էներգիաներով:

VII. Մարմնի կինետիկ էներգիան կախված է մարմնի զանգվածից և նրա շարժման արագությունից:

VIII. Միատեսակ չափսերով կապարե և փայտե գնդերը գետնին ընկնելու պահին ունեին նույն արագությունը: Այդ պահին ավելի մեծ էներգիա ուներ կապարե գունդը:

IX. Հավասար զանգվածներով Ա և Բ չորսուները դրված են տարբեր բարձրություններ ունեցող թեք հարթությունների վրա: Թեք հարթությունների հիմքերի նկատմամբ Ա չորսուի էներգիան ավելի մեծ է, քան Բ չորսուինը:

X. Մարմնի անկման ժամանակ պոտենցիալ էներգիան փոխակերպվում է կինետիկի:

Տարբերակ 2

I. Այն էներգիան, որը որոշվում է փոխազդող մարմինների կամ միևնույն մարմնի մասերի փոխադարձ դիրքով, կոչվում է պոտենցիալ էներգիա:

II. Ճանապարհով շարժվող ավտոմեքենան իր շարժման հետևանքով օժտված է կինետիկ էներգիայով:

III. Քամուց թեքված ծառի ճյուղը օժտված է պոտենցիալ էներգիայով:

IV. Էներգին չափում են Ջ, կՋ միավորներով:

V. 250 կգ զանգված ունեցող ցցահար մուրճը ցցի նկատմամբ բարձրացված է 5մ բարձրության վրա: Ցցահար մուրճը ցցի նկատմամբ օժտված կինետիկ էներգիայով:

VI. Ցցահար մուրճի էներգիան ցցի նկատմամբ 12250Ջ է:

VII. Ցցահար մուրճը անկման ժամանակ օժտված է պոտենցիալ և կինետիկ էներգիայով:

VIII. Կապարե և փայտե՝ նույն չափսեր ունեցող երկու գնդեր բարձրացված են նույն բարձրության վրա: Ավելի մեծ էներգիայով օժտված է կապարե գունդը, քանի որ նրա զանգված ավելի մեծ է:

IX. Ա և Բ հավասար զանգվածներով ինքնաթիռները թռչում են նույն արագությամբ, բայց Ա-ն ավելի մեծ բարձրության վրա, քան Բ-ն: Ինքնաթիռների կինետիկ էներգիաները հավասար են, քանի որ նրանք ունեն նույն զանգվածներն ու նույն արագությունները:

X. Սայլակը բեռի անկման ժամանակ շարժվում է: Այդ սարքում բեռի պոտենցիալ էներգիան փոխակերպվում է սայլակի կինետիկ էներգիայի:

Posted in Պատմություն, Uncategorized

Հայոց պատմություն. տնային աշխատանք.

1. Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով: 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: 1877 թվականի մայիսի 10-ին Ռումինիայի իշանությունը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը:

Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին: Ռուսները անցնում են Դանուբը 1877 թվականի հունիսին, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկիի կտավ, 1883 թվական: Գորխնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը: Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ: Նրանք որոշել էին, որ ռուսներ կլինեն չափազանց ծույլ և չեն անցին Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը Սև ծովի ափով: Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին: Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր Վիդինում: Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի գառնիզոնը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում: Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված: Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին: Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը: Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության: Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը:

2. Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց›› հասկացությունները:

Հայկական հարց –  Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։

Արևելյան հարց – Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

3. Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները;

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիայինվերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով: Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին՝ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

4. Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

Posted in Պատմություն, Uncategorized

Համաշխարհային պատմություն. տնային աշխատանք

1. Սահմանիր Ավանդական հասարակություն հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն: Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Ավանդական հասարակությունը դա այն հասարակությունն է, որտեղ առաջնորդվում են և շատ են կարևորում ավանդույթները, հին օրենքները:

1. Ավանդույթ – Պատմականորեն հաստատված կարգ, օրենքի ուժ ստացած սովորույթ, ավանդություն:

2. Մշակույթ – Որևէ ժողովրդի այդպիսի նվաճումների մակարդակը որոշակի դարաշրջանում:

3. Հարկ – Պետության կողմից սահմանված և ձեռնարկություններից՝ հիմնարկություններից՝ քաղաքացիներից ևն գանձվող պարտադիր վճար, տուրք:

4. Սահմանադրություն – Պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

5. Օրենք – Իրավաբանական իմաստով՝ պետական իշխանության գերագույն մարմնի՝ սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն իրավական ուժ ունեցող ակտ, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը:
2. Սովորական իմաստով՝ բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կանոն՝ կարգ:

Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դա ավանդաբար գալիս էր հնուց և պայմանավորված էր արհեսատական ոռոգման համակարգի առկայությամբ: Արևելքի ավանդական հասարակություններում մարդիկ դարեր շարունակ ապրում էին՝ չխախտելով իրենց նախնիների օրենքները:  Ի տարբրերություն Արևմտյան Եվրոպայի՝ Արևելքի երկրներում երկար պահպանվեց նաև քաղաքների կախվածությունը խոշոր ավատատերերից։ Արևելքում դեռևս ամուր էր նաև հասարակության դասային կառուցվածքը։

2. Կազմել  նոր ժամանակների Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

3. Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը:

Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը շատ ուժեղ, կայուն, պայքարող պետություններ էին, սակայն վերջում երկուսն էլ թուլացան, անկում ապրեցին, եթե Օսմանյան Թուրքիան կարողավավ պահել իր պետությունը, ապա շահական Իրանը միացավ Ռուսաստանին: