Posted in Նախագծեր, Ուսճամփորդություն

Նախագծային Դիլիջանը…

Ես վերջապես պետք է մասնակցեի եռօրյա, նախագծային, հետաքրքիր ճամփորդության: Շատ անհամբեր էի, կիրակի օրվանից հաշվում էի վայրկյանները, րոպեները, ժամերը, օրերը: Վերջապես եկավ երեքշաբթին: Բոլորս արդեն հավաքվել էինք և շուտով նստեցինք ավտոբուս: Ճանապարհին Համբարձումը պառկել էր մեր պայուսակների վրա և Հակոբի դինամիկը դրել էր ոտքերին: Դինամիկով լսում էինք տարբեր երգեր: Ամբողջ ճանապարհին խաղացինք, երգեցինք, արտասանեցինք, երգ լսեցինք, աղմկեցինք և վերջապես հասանք մեր շատ սպասված Դիլիջանը: Դե՜ ճանապարհը, ինչ խոսք, լավն էր, բովանդակալից, բայց Դիլիջանը մեզ դիմավորեց ձյունով: Բոլորը որոշում էին, թե ով որ սենյակում է մնալու: Վերջում ինձ և Մերիին բաժին հասավ երրորդ հարկից մի սենյակ, որում մենք մնացինք երկուսով: Մեզ հետ  հարակից սենյակում էին նաև Նարեն, Ջուլին, Յանան և մեր շատ սիրելի ընկեր Մարալը և ընկեր Հասմիկը: Տեղավորվեցինք և ուղևորվեցինք փնտրտուէի: Փնտրում էինք Շամախյան թաղամասը, որտեղ մեծացել է Անանյանը: Հարցրեցինք, մարդիկ կային, ովքեր մեզ օգնեցին: Մենք բարձրացանք, քայլեցինք և վերջապես գտանք մի գյուղ-թաղամաս, որը հենց Շամախյան թաղամասն էր: Գտանք թաղամասը, իսկ տո՞ւնը: Արդեն հոգնել էին մնացածը, և ավտոբուսով եկան, իսկ մենք՝ Համաբարձումը, Վիտալին, Ջուլին, Մերին, ես, Տարոնը, Հայկը, Արմանը և ընկեր Հասմիկը կարգախոսով առաջ էինք շարժվում և միայն ոտքով կտրեցինք, անցանք ամբողջ ճանապարհը: Մեր կարգախոսն էր՝ <<Սեբաստացի է նա, ով քայլում է և հաղթահարում է ճանապարհը ոտքով՝ առանց հոգնելու>>: Գտանք, սակայն Վ. Անանյանի տանը ապրում էին իր եղբոր թոռնիկները, ովքեր տանը չէին, բայց մեզ հանդիպեց մի պապիկ, ով ծանոթ էր Անանյանին: Հարցրեցինք, իմացանք, տեղեկացանք և արդեն մոտենում էր ճաշի ժամը. այդ պատճառով բոլորս ավտոբուսով ետ գնացինք, որպեսզի չուշանանք: Ճաշեցինք և որոշցինք խաղալ: խաղացինք տարբեր-տարբեր խաղեր՝ UNO, մաֆիա և այլն: Արդեն քնի ժամն էր, բայց մենք մի ժամ չքնեցինք և փոխարենը մաֆիա խաղացինք: Առավոտյան Դիլիջանի պայծառ և շողացող արևը գցեց իր շողերը մեր սենյակ և արթնացրեց ինձ և Մերիին. գրեթե առավոտվա ժամը յոթն էր: Արթնացանք, հագնվեցինք, գնացինք նախաճաշելու: Նախաճաշելուց անմիջապես երեսուն րոպե հետո դուսր եկանք, որպեսզի ուղևորվենք Լաստիվեր: Լաստիվերի ճանապարհը դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք այն: Որոնելով, փնտրելով, դժվարություններով գնում էինք: Մեկը մյուսին օգնելով: Վերջապես հասանք, և մեր առջև բացվեց գեղեցիկ Լաստիվերյան ջրվեժը, որը շատ արագ և գեղեցիկ հոսում էր: Հոգնել էինք, նստեցինք, հանգստացանք: Արդեն ցանկանում էինք ետ վերադառնալ: Վերադառնալուց շատ էինք հոգնել: Բաժանվել էինք երկու խմբի: Առաջին խմբով առաջ ընկած՝ գնում էինք, իսկ երկրորդ խումբը մեզնից մեկ կիլոմետր ետ էր ընկել: Վերջապե՜ս, չեմ հավատում, աբյց ահսանք ավտոբուսի մոտ և գնացինք Իջևանից դեպի Դիլիջան: Հոգնել էինք, մի ժամ հանգստացանք և ընթրեցինք: Ընթրեցինք և գրեթե մինչև գիշերվա ժամը երկուսը խաղում էինք մաֆիա: Երկուսից հետո գնացինք քնելու: Առավոտյան Դիլիջանի արևը կրկին ուզում էր ինձ իր շողերով գրավել և արթնացնել, սակայն ես այնքան էի հոգնել, որ չկարողացավ: Բոլորը զարթնել էին, միայն ես, Մերին, Յանան, Ջուլին և Նարեն էինք քնած: Մենք շատ շտապ զարթնեցինք և շտապեցինք նախաճաշի: Նախաճաշից հետո արդեն հավաքվում էինք, որպեսզի ուղևորվենք մեր շատ սիրելի և անմոռաաց Երևանը: Ճանապարհին կանգ առանք Սևանում: Բարձրացանք Սևանի վանքը, ուսումնասիրեցինք, այնուհետև ճաշեցինք Սևանի գեղեցիկ ափին: Իզուր չէ, որ ես շատ եմ սիրում Սևանը: Ամեն եղանակին Սևանը յուրահատուկ է: Հետո արդեն առանց կանգ առի վերադարձանք մեր շատ սիրելի Երևանը:

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել՝ հյուրատան աշխատողներին, մեր ուսուցիչներին, ավտոբուսին և վարորդին, այն մարդկանց, ովքեր մեզ օգնեցին ճանապարհին, և իհարկե իմ ճամփորդ ընկերներին: Ասեմ, որ այս ճամփորդությունը ևս մի առիթ էր, որ մենք իրար լավ ճանաչեինք: Ճամփորդության ղեկավարներն էին՝ ընկեր Մարալը և ընկեր Հասմիկը (Մարալ Կարապետյան և Հասմիկ Թոփչյան): Ճամփորդներն էին՝ չարաճճի և եռանդուն Համբարձումը, Վիտալին, Նարեկը, Հայկը, Տարոնը, Առնոն, Հակոբը, Վահեն, Ռոբերտը, Արմենը, Արթուրը, Արմանը և շատախոս Յանան, Նարեն, Ջուլին, Մերին և ես:

Ֆոտոպատում.

Posted in Իմ գրադարանը...

Հովազաձորի գերիները…

Картинки по запросу հովազաձորի գերիներըԱյս գիրքը արդեն գրեթե մի ամիս է կարդում եմ: Պատճառն այն է, որ դասերը և կողմնակի լրացուցիչ բաները խանգարում են: Երբ հասել էի IV-րորդ գլխին այնքան էր իմ մեջ հետաքրքրությունը, ուզում էի կարդալ, բայց դասերս, ա՜խ դասերս չէի արել և չկարողացա կարդալ մինչև վեցերորդ գլուխ: Այսօր ահա ավարտում եմ այս գիրքը: Այնքան հետաքրքիր գիրք էր: Իմ տարիքի երեխաներ գնում են և մոլորվում ՀՈՎԱԶԱՁՈՐՈՒՄ: Անցնում տարատեսակ, բարդ, արկածային և զվարճալի բաների միջով: Հիանալի գիրք է, խորհուրդ եմ տալիս կարդացեք: Իրոք այս գիրքը Ձեզ շատ բան կտա: Օրինակ ինձ տվեց շատ բաներ: Այն, որ կյանքում պետք չէ վախենալ մոլորվելուց և արկածներ փնտրելուց: Կարդացե՛ք այս գիրքը անկեղծ շատ կոգևորվեք:

Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Երբ դու նեղացած ես…

Картинки по запросу sirtՄարդ…Մի էակ, ով ունի անսահման նուրբ հոգի, բարի սիրտ…Բայց, երբ չար և վատ մարդիկ կոտրում են այս փխրուն, բարի սիրտը և վնասում այդ նուրբ հոգին մարդը փոխվում է ամբողջովին, նեղանում է, փակվում, սառում ամենինչի հանդեպ, անտարբեր է դառնում ամեն ինչին նրան չի հետաքրքրում դռան թակոցը, հեռախոսազանգերը, կողքի մարդիկ, ովքեր նրան շրջապատում են: Ինչքան էլ նրան շրջապատես նա միևնույն է մենակ է՝ հոգով: Մարդիկ կարող են լինել ամենավատը նեղացնել, քցել, վիարավորել մարդուն: Ասեմ ես այնքան էլ նեղացկոտ չեմ: Ես միշտ մտածել եմ, մտածում եմ ու կմտածեմ, որ պետք է նեղանալ ճիշտ բաների համար, որոնք արժեն, որ այդ բանի համար նեղանաս ծնողիցդ, ընկերուհուցդ, ամուսնուցդ: Չի կարելի մի անարժեք բանի համար խզել հարաբերությունները մարդու հետ: Երբ մարդ նեղացած է, նա շատ է փոխվում, դառնում է սառը ուզում է հասկանալ, թե ինչու են մարդիկ այդպիսին, ինչո՞ւ: Վերջում փոքրիկ ասելիք ունեմ այն մարդկանց, ովքեր անդադար նեղացնում են մարդուն ծաղրում, վիրավորում, քցում: Մի՛ արեք, մի՛ արեք այնպես, որ մարդ նեղանա: Բոլորն էլ ունեն բարի սիրտ, բայց երբ այն կոտրում են մարդուն էլ ոչինչ չի հետաքրքրում:

Posted in Պատմություն

Պայմանագիր…

Картинки по запросу պայմանագիր4. Սովորողն իրավունք ունի.

 

1) ուսումնական նպատակներով օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում` համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից.

 

Այո, ես համաձայն եմ, քանի որ ուսումնական նպատակների համար սովորղը իրավունք ունի օգտվել Կրթահամլիրի ուսումնական տարածքներից, համացանցից և համակարգիչներից, քանի որ դա անում է սովորողը ուսման համար այլ ոչ թե այլ նապատակներով: Ուսումնական նպատակների համար իրավունք կարող է վերապահել ուսուցիչը, որպեսզի սովորողը օգտվի Կրթահամլիրի ուսումնական տարածքներից և ուսումնական համակարգիչներից:

 

2) սահմանված կարգով ընտրելու ուսումնական պլանով որոշված իր նախասիրած գործունեությունը (ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը.

 

Այո, ես համաձայն եմ նաև այս պայմանի հետ, քանի որ սովորողը պետք է ընտրի իր գործունեությունը, իր հետաքրքրությունը: Եթե լինի իր նախասիրած գործունեությունը սովորողը կհաճախի սիրով և կկատարի սիրով և արդյունքը կներկայացնի իր ուսուցչին կամ էլ ծնողին: Երկրորդ՝ ծնողին նույնպես դուր չի գա, երբ իր երեխան հաճախի գործունեության, որը իրեն չի հետաքրքրում և դա նրան օգուտ չի տալիս: Դպրոցական և ոչ դպրոցական այլ լրացուցիչ գործունեությունները պետք է օգուտ տան այլ ոչ թե վնաս:

 

3) սահմանված կարգով ստանալու հեռավար, առցանց ուսուցում.

 

Այո, իհարկե կարող է ստանալ հեռավար ուսուցում, քանի որ հեռավորության վրա նա կարող է հեռավար առաջադրանքներ կատարել և ուղարկել իր ուսուցչին: Էլ. Հասցեները նաև դրա համար են:

 

4) սահմանված կարգով ընտրելու մարզաձևը.

 

Այո, եթե սովորողը չընտրի մարզաձևը ապա ինչ իմաստ ունի դրան հաճախել, եթե այն քեզ դուր չի գալիս: Այն քեզ օգուտ չի տալիս և դու այն կարևոր չես համարում ամրապնդել կամ էլ սովորել:

 

5) մասնակցելու կրթահամալիրում գործող ակումբների աշխատանքներին.

 

Այո, իրավունք ունի, եթե ցանկանում է մասնակցել ապա կարող է մասնակցել: Դա ևս խրախուսելի է:

 

6) հարցեր ուղղելու դասավանդողներին, Տնօրենին, Կրթահամալիրի տնօրենին, խորհրդին, մասնաժողովին.

 

Այո, իհարկե յուրաքանչյուրին կարող է հարց հղել, քանի որ յուրաքանչյուր հարցին պետք է պատասխանել, որպեսզի սովորողի մոտ այն չմնա հարց: Սովորողը պետք է ուսուցչին, տնօրենին յուրաքանչյուրին հարցնի այն ինչ ցանկանում է իմանալ իհարկե, եթե կապված է ուսման հետ կամ էլ օգտակար է:

 

7) մասնակցելու առցանց քննարկումներին, Դպրոցի կայքում նյութեր հրապարակելու.

 

Այո, սովորողը ոչ միայն իրավունք այլ նաև պարտավորվածություն պետք է ունենա մասնակցել քննարկումներին և դպրոցի կայքում նյութեր հրապարակել: Մեր դպրոցում խրախուսվում է զարգացնել խոսքը, լեզուն, իսկ դրանք շատ լավ առիթ են: Հետո դրանք նաև խրախուսելի են, որպես լրացուցիչ առաջադրանք:

 

8) հայց ներկայացնելու Կրթահամալիրի խաղարկային դատարան:

 

 

 

 

  1. Սովորողը պարտավոր է.

 

1) չխախտել Կանոնները, ուսումնառության ընթացքում հարգել այլոց իրավունքները.

 

Իհարկե յուրաքանչյուրս էլ պետք է հարգենք այլոց իրավունքները:

 

2) պահպանել անվտանգության կանոնները.

 

Իհարկե, եթե կան կանոններ ապա դրանց պետք է հետևել և չխախտել:

 

3) չուշանալ ուսումնական պարապմունքներից և մասնակցել ուսումնական պլանով որոշված բոլոր պարապմունքներին. ուսումնական պարապմունքի ժամանակը այլ նպատակով չօգտագործել.

 

Իհարկե, մեր դպրոցում սահմանված կարգ կա, որ պետք է մասնակցենք ուսումնական պարպմունքներին: Ուսումնական պարապմունքները շատ օգատակար են և եթե մասնակցում ենք ապա պարտավոր ենք չզբաղվենք այլ բաներով:

 

4) բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել սահմանված կարգով.

 

Առանց զգուշացումի բացակայությունը համարվում է անհարգելի, իսկ եթե սովորողը ունենա շատ անհարգելի բացականեր կարող են խզել սովորողի պայմանագիրը: Պայմանագրում կա այս կետը և եթե ծնողը և սովորողը համաձայնել են այս կետին և ամբողջ պայմանագրին և ստորագրել են ապա պետք է ենթարկվեն կանոններին և գրված կետերին:

 

5) սահմանված կարգով մասնակցել ուսումնական պլանով որոշված ճամբարներին, ստուգատեսներին, ծեսերին, տոներին.

 

Մեր դպրոցը ունի շատ առավելություններ և տարբերություններ, եթե սովորողը համաձայնել է սովորել մեր Կրթահամլիրում ապա պարտավոր է մասնկացել ճամբարներին, ստուագտեսներին, ծեսերին, քանի որ հենց այդ բաներով է մեր Կրթահամալիրը տարբերվում մյուսներից:

 

6) սահմանված կարգով մասնակցել ուսումնական ճամփորդություններին, ուսումնա-հասարակական նախագծերի իրականացմանը.

 

Ճամփորդություններին պարտավոր է մասնակցել սովորողը, քանի որ ճամփորդությունները միայն զվարճանքի համար չեն այլ ուսումնասիրելու տվյալ վայրը, որտեղ ճամփորդում ենք: Ճանաչել դպրոցի երեխաներին, շփվել: Կրթահամլիրում ճամփորդությունները իրականացվում են նախագծերով և այն պարտադիր պայման է:

 

7) վարել իր ուսումնական բլոգը.

 

Կրկին շեշտում եմ, եթե սովորողը և ծնողը համաձայնել են, որ պետք է սովորողը սովորի այս Կրթահամալիրում ապա ուսումնական բլոգը պարտադիր է: Դա է մեր Կրթահամալիրի ամենավառ առավելություն և բլոգը անև ինքնահաստատվելու միջոց է:

 

8) հետևել կայքին, դասավանդողների ուսումնական բլոգներին և սահմանված կարգով մասնակցել կայքի աշխատանքներին.

 

Սովորողը միանշանակ պարտավոր է հետևել դասավանդողների բլոգներին, քանի որ այնտեղ տեղադրվում են ստուգատեսներ, նախագծեր, ճամփորդությունների ծրագրեր և դրանք շատ կարևոր են, որ սովորողը իմանա:

 

9) վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակի ղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին.

 

Էլ. Հասցեն հենց այդ բանի համար է բացվել սովորողների համար, որպեսզի սովորողը պատասխանի իր ուսուցիչների, կազմակերպիչների նամակներին: Էլ. Հասցեները այն բանի համար են, որպեսզի տանից կապ հաստատես ուսուցչի հետ:

 

10) մասնակցել հիգիենիկ պահանջների պահպանմանը, ուսումնական տարածքի և գույքի խնամքին. ուսումնական պարապմունքների հաճախել կոկիկ հագնված.

 

Սովորողը նաև պարտավոր է մասնակցել ամեն բանի տարածքի և գույքի խնամքին: Կոկիկ հագնված միանշանակ պետք է հաճախի, քանի որ ամեն դեպքում Կրթահամալիրը մնում է Կրթահամլիր և մեր Կրթահամալիրը ինչքան էլ տարբերվի մյուս Կրթահամալիրներից սովորողը իրավունք չունի թափթփված, ոչ հիգենիկ վիճակով ներկայանա դպորց:

 

 

11) սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվությունները։

 

Եթե այս բոլոր կետերին մասնակցում ենք՝ ճամփորդություններին, ստուգատեսներին, ճամբարներին, ծեսերին, նախագծերին ապա պետք է գրենք հաշվետվություն, որպեսզի Կրթահամլիրի տնօրենը, եթե ցանկանա տեղեկանալ, թե ինչ նախագծերի, կլոր սեղանների է մասնակցել այդ սովորողը, կարողանա տեղեկանալ սովորողի բլոգից:

 

Առաջարկներ չունեմ ես համաձայն եմ ամեն կետին:

 

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական Աշխատանք. (20.03-24.03.2017)

ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 20-24.03.2017

  1. Թվարկել արքայական Հռոմի առաջացման և կործանման պատճառները;
  • Եղբայրների որոշումը.
  • Վրեժ
  • Պատերազմներ
  • Պետական կառաավարման կործանումը

 

 

  1. Պատմել թագավորական դարաշրջանի Հռոմի մասին;

Սկսվել էր Հռոմի պատմության արքայական դարաշրջանը, որը տևեց մոտ երկու հարյուր հիսուն տարի:Հաջորդաբար իշխեցին յոթ արքաներ:Վերջին՝ 7-րդ թագավոր Լուկիոս Տրաքվինիոս Գոռոզի վտարումից հետո տապալվել է միապետական կարգը, և հաստատվել է հանրապետություն: Հանրապետական շրջանում Հռոմում կառավարել են կոնսուլները (բարձրաստիճան պաշտոնյա): Բարձրագույն իշխանությունը պատկանել է Ժողովրդական ժողովին, պահպանվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը (ավագների ժողով): Տոհմերն իրենց  հերթին  միավորվում էին  և կազմում ցեղ: Այդ իրավունքը փոխանցվեց  հռոմեական պետությանը, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ: Բոլոր չափահաս տղամարդիկ Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերելու իրավունք:

 

  1. Ապացուցել, որ Հռոմում հանրապետության հաստատումն անխուսափելի էր:

 

Հաստատում նշանակում է՝ վավերացում, իսկ հանրապետություն նշանակում է՝ Պետական կառուցվածքի ձև:  Եվ քանի որ Հռոմը արդեն պետություն էր նաև անխուսափելի  կլիներ այն, որ շուտով կդառնա Հանրապետություն և դարձավ: Բացի այդ, իրենց աստված հայտարարելով, կայսրերը բացահայտ կխախտեին Օգոստոսի տրված խոստումը, այն է թե՝ «հանրապետությունը վերականգնված է», և ցույց կտային, որ ցանկանում են նմանվել արևելքի ժողովուրդների տիրակալներին։

Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական Աշխատանք. (13.03-17.03.2017)

ՔԱՌԱՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.03.2017

  1. Թվարկել Արտաշեսյան Հայաստանի անկման պատճառները;
  • Արտաշես Բ-ի սպանությունը
  • Արտավազդ Բ-ի ձերբակալումը
  • Տիգրան IV-ի մահը
  • Հռոմեական պատերազմը

 

  1. Պատմել Արտավազդ II-ի և Արտաշես II-ի գործունեության մասին;

Արտավազդ երկրորդը հմուտ էր դիվանագիտական արվեստում: Նա նաև գիտնական էր ըստ՝ Պլուտարքոսի նա գիտեր շատ օտար լեզուներ,հորինում էր ողբերգություններ և գրում ճառեր, որոնք մեզ չեն հասել: Նրա գործուենության մեջ էր մտնում նաև, որ իր երկիրը հմտորեն դուրս բերի պատերազմական իրավիճակներից: Նա նաև քաղաքագետ էր և ըստ հետագա իրադարձությունների նաև ռազմական գործիչ:՝ Իսկ Արտաշես երկրորդը իր պապի պես ռազմական տաղանդի տեր գործիչ էր: Նա շատ հզոր էր ռազմական դաշտում:

  1. Ապացուցել, որ Հայաստանի անկախության կորուստը I դարում հնարավոր էր կանխել:

Այս հարցը տրված է սխալ, քանի որ հետագա իրադարձությունները ցույց են տալիս, ոիր դա այդպես չէր: Մեծ Հայքը պահպանեց իր  անկախությունը: Սա էլ ապացույց, որ Հայաստաբնը առաջին դարում չի կորցրել իր անկախությունը և, եթե չի կորցրել ապա կարիք էլ չկա ապացուցելու, որ այն կարելի էր կանխել:

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 25.03.2017

Домашняя задание:  чтение текста “Левитановская осень или Что видит художник.”

Письменно: найти в интернете образцы натюрмортов, выбрать один и письменно описать, что на нем изображено.

Картинки по запросу натюрморты известных художниковЭтот натюрморт нарисовал известный художник  Roy Hodrien. Мне очень понравилась эта картина. Мы видим на картине бутылку вина и вино в бокале.  Абрикосы желто-красные и виноград. Черный виноград более красивый и уникальный. Все это  на белой скатертьи. Все это очень гармонично.

Posted in Ստեղծագործական աշխատանքներ, մտքերի աշխարհ, Uncategorized

Ես գիշեր եմ, թե՝ ցերեկ…

Картинки по запросу day and night pixarԳիշեր, ցերեկ…Գիշեր, երբ մութ է, քնած լուսինը լույս է տալիս մեր գեղեցիկ քաղաքին: Ցերեկ, երբ արևն է շողշողում, մարդիկ զբոսնում են, երեխաները խաղում են բակում: Գիշերը ես կարողանում եմ ստեղծագործել, երբ նայում եմ գեղեցիկ լուսնին, տեսնում եմ իր աչքերը և գեղեցիկ ժպիտը՝ երևակայելով, անկախ ինձնից սկսում եմ խոսել աֆորիզմներով, ստեղծագործել: Գիշե՜ր, մթությո՜ւն, մշո՜ւշ, լո՜ւսնի գեղեցիկ լույս…Ես ինձ համեմատում եմ գիշերվա հետ, ոչ թե այն բանի համար, որ մութ եմ, սիրում եմ քիչ մարդկանցով լի քաղաք, այլ պարզապես նման եմ գիշերի, որովհետև գիշերն էլ է լուռ և նրան շատ դժվար է հասկանալ: Իսկ ցերեկի նման եմ նարնով, որ լուսավոր եմ, պայծառ: Չգիտեմ ինձ այդպես են ասում: Բայց երկուսն էլ սիրում եմ և նման եմ երկուսին էլ:

Posted in Uncategorized

Դասարանական աշխատանք. մաթեմատիկա. (25.03.2017)

Տարբերակ 1.

  1. Պատ`. 1
  2. Պատ`. 1800 մարդ
  3. Պատ`. Առաջին եղանակ` 8ժ, Երկրորդ եղանակ` 2ժ
  4. Պատ`. 45
  5. Պատ`. 1-5, 3-2, 4-6
  6. Պատ`. 7
  7. Պատ`. 5994
  8. Պատ`.

Տարբերակ 2.

  1. Պատ`. 1. 113\336
  2. Պատ`. 1100 մարդ
  3. Պատ`. Առաջին եղանակ` 10ժ, Երկրորդ եղանակ` 2ժ
  4. Պատ`. 36
  5. Պատ`. 1-2, 3-4, 5-6
  6. Պատ`. 7
  7. Պատ`. 7992
  8. Պատ`.