Posted in Գրականություն

Ինքնագնահատական…

Տարին ինքն իրենով բոլորին մեկ քայլ հեռացրեց իրենց նպատակներից, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մեզ հետապնդեցին այնպիսի դեպքեր, որոնց պետք էր դիմադրել թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և մեր նպատակները մղվեցին երկրորդ պլան անկախ մեր կամքից: Այս ամենի հետ մեկտեղ ես գոհ եմ այս տարվա իմ ձեռքբերումներով, առավել ևս վերջին չորս ամսվա, երբ սկսեցինք կրկին դպրոց հաճախել: Միշտ նշել եմ, որ երբ սկսում եմ ինձ ավելի լավ ճանաչել դա իմ ամենամեծ ձեռքբերումներից է, քանի որ ինքնաճանաչումը պետք է, որ կարևոր լինի բոլորիս համար: Նաև գիտեմ, որ կարող էի անել ավելին, սակայն չարեցի, բայց չեմ փոշմանում: Խոսքը ուսման մասին է, կարծում եմ մի փոքր ծուլացել եմ վերջին շրջանում, ու ժամանակս ծախսել եմ ընկերների հետ, բայց չեմ ափսոսում, որոհվետև այդ ժամերն ինձ պարգևել են շատ զգացողություններ և անմոռանալի պահեր: Ընդհանուր առմամբ ինձնից գոհ եմ, իմ ձեռքբերումներից եմ գոհ, հատկապես վերջին շրջանում ընկերներս են իմ ամենամեծ ձեռքբերումը, մարդիկ, ովքեր գնալով հարազատ են դառնում: Եկող տարին կարծում եմ ավելի արդյունավետ կլինի, որովհետև ինքս ինձ խոսք եմ տվել անել ավելին, քան այս տարի:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Հաշվետվություն…

Այս տարի, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, անգլերեն և քերականություն: Որոշեցի խորացնել այն առարկաները, որոնք հետագայում մասնագիտության համար շատ պետքական կլինեն: Այս շրջանում անգլերենից բացի քերականական վարժություններից նաև իրականացրել ենք շատ նախագծեր, որոնք օգնել են լեզուն բացել, շուտով մեկը նույնպես նախատեսում ենք: Իմ բոլոր նախագծերն ու առաջադրանքները ներկայացված են իմ բլոգի անգլերենի բաժնում: Քերականական նախագծերը նույնպես բլոգում են դրված: Մաթեմատիկական գործունեությունը այս շրջանում կատարել ենք «Teams» հարթակում, որն ավելի հարմարավետ էր: Այս շրջանում չեմ հասցրել ճամփորդել ցավոք սրտի, բայց փոխարենը մասնակցել եմ տարբեր նախագծերի, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել: «Կարդում ենք ընտանիքով» նախագծի շրջանակներում ընթերցել ենք «Անասնաֆերմա» առակը, որից հետո ունեցել ենք բազմազան հետաքրքիր քննարկումներ: Պատմություն առարկայից գնացել եմ դիվանագիտության հետքերով և մի շատ հետաքրքիր նախագիծ եմ իրականացրել: Վերջում կցանկանամ խոսել էկոլոգիայից իրականցրած նախագծի մասին, որն իրականում շատ ծավալուն էր, բայց և շատ հետաքրքիր: Նախագիծը հանքաարդյունաբերության հետ էր կապված, որի շրջանակներում ուսումնասիրեցինք Հայաստանի հանքաարդյունաբերությունը և դրա մանրամասներին:

Posted in Պատմություն, Uncategorized

Արցախի հիմնախնդիր. Մադրիդյան սկզբունքներ և Կազանի փաստաթուղթ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում:

Շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։

1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, բանակցային գործընթացի խոշոր նվաճումն էր։

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թ.-ի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում՝

  • Նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին։
  • Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով։
  • Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք։
  • Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով։
  • Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք։
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, իր փիլիսոփայությամբ հիշեցնում է 1997թ. փուլային առաջարկը:

Կազանի փաստաթուղթն, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն են՝ որոշակի փոփոխությունների ենթարկված, որոնք ԼՂՀ և Հայաստանի համար ավելի դրական դրույթներ են պարունակում։

Կազանի փաստաթուղթը բաղկացած է 14 կետից և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, որը ենթադրում է հետևյալ քայլերը ըստ հերթականության․

  • Հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
  • Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:
  • Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր:
  • Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:

Ուսումնասիրելով Մադրիդյան սկզուբքները և Կազանի փաստաթուղթը, կարելլի է ասել, որ ժամանակին որոշ լուծումներ են ցանկացել տալ Արցախյան հիմնախնդիր, սակայն ինչքանով են պահվել թե՛ մեր, թե՛ հակառակորդի կողմից, այդքան էլ էական չէ, քանի որ խնդիրը դեռ կա։ Կարծում ենք պետք է նոր և թարմեցված դիվանագիտական պայմանագիր կազմել, որը կունենա ուժ և վերջնական ու որոշիչ լուծում կտա Արցախյան հիմնախնդրին։

Աղբյուրներ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Արցախյան հակամարտություն

Մադրիդյան սկզբունքներ

Կազանի փաստաթուղթ

Կազանի փաստաթղթի կետերը

Հոդվածի հեղինակներ՝ Սվետլանա Մելքումյան և Մերի Թոռունյան

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու. 15.12.2020

1. Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։

Հին ժամանակներում մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել։ Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում։ Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում. եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, և մինչև Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։ Մերն օրերում նշվող Ամանորն ինձ համար նույնքան հետաքրքիր է անցնում, բայց ես կավելացնեի երազանք պահելու ավանդույթը:

2. Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։

Այս տեքստում հոլովում բառը փոխարինել է շրջում բառին:

Posted in English

Assignments for 15.12.2020

NEF Workbook. Vocabulary slide 24 1/a,b,c/ New Grammar slide 26/b/

1. a) 1. Burglar

2. Hijacker

3. Smuggle

4. Terrorism

5. Vandalism

6. Fraud

7. Bribery

8. Murderer

b) 1. Kidnapping – kidnapper – to kidnap`

2. Blackmail – blackmailer – to blackmail

3. Drug dealing – drug dealer – to sell drugs

4. Mugging – mugger – to mug

5. Rape – rapist – to rape

6. Theft – thief – to steal

7. Robbery – robber- to rob

c) 1. A burglar broke into my house while I was away and stole my laptop.

2. Fortunately there were no customers in the bank when the robbery happened.

3. The hijackers of the plane demanded the release of 20 prisoners and $500,000 in cash.

4. They were trying to smuggle electronic goods into the country, but they were caught at customs.

5. The Mayor accepted a bribery in exchange for allowing the company to build on that land.

6. Two men murde my friend at knifepoint yesterday. They took all her money.

7. The accountant was accused of fraud when the accounts were found to be incorrect.

8. The kidnapper took the child while she was playing outside her house.

4. b) As a police officer, I was very upset when my motorbike was taken from outside my house last month. When I found out that over 20 motorbikes had been stolen in my area in the previous six months, I promised myself that the thief would been questioned and all the motorbike dealers in the area were visited by myself and my colleagues. Our investigations came to an end late last night when we identified the criminal… as my next-door neighbour!

He has just been arrested and at the moment he is being held at the local police station. His case will be heard in the Magistrate’s Court next week and we all expect him to be found guilty. He might be given a short prison sentence, but the best thing is that no more motorbikes will be stolen in my area in the near future.

Posted in English, Uncategorized

My letter to the New Year…

2020 is finally coming to the end. In fact, I’m very happy because I’m sure this year was the worst year for all of us. Only for me, I can consider this year a successful and good year, because I  have had many achievements, but globally it was a very difficult year for everyone. At the beginning of the year, we faced the coronavirus and then the war. It seems like our lives have changed 180 degrees and this year has taught all of us to appreciate, just to appreciate the life we ​​have. I look forward to 2021 as I have high expectations. I hope this year will be a happy year for everyone, and everyone’s dreams and hopes will come true. Actually, I don’t have a Christmas mood at all,  and I am not looking forward to the New Year this year, I am just very happy that 2020 will finally end.

Posted in English

Assignments for 14.12.2020

NEF Student’s Book Vocabulary. Crime and Punishmen, 1. Crime and Criminals. Match the examples to the crimes, 2. What happens to a criminal

Crime and Criminals. Match the examples to the crimes.

1. Blackmail – I. He said he’d send the photos to a newspaper if the actress didn’t pay hima a lot of money.

2. Bribery – L. A builder offered the mayor a free flat in return for a favour.

3. Burglary – N. Somebody stole my car last night from outside my house.

4. Drug dealing – F. Someone tried to sell me some marijuana during a concert.

5. Fraud – K. A man transferred company money into his own bank account.

6. Hijacking – C. A passenger on a flight made the pilot land in the desert.

7. Kidnapping – A. A gang took a rich man’s son and asked the family for money.

8. Mugging – O. A man held out a knife and made me give him my wallet.

9. Murder – B. She went to her ex-husband’s house and shot him dead.

10. Rape – D. After the party the man made the woman have sex against her will.

11. Robbery – J. An armed man walked into a bank and shouted, “Hands up!”.

12. Smuggling – G. When the border police searched his car, it was full of cigarettes.

13. Terrorism – M. Two men left a bomb in the supermarket car park.

14. Theft – E. We came home from holiday and found that our TV had gone.

15. Vandalism – H. Someone threw paint on the statue in the park.

What happens to a criminal. Complete the sentences write the words in the column.

1. Carl and Adam committed a crime. They murdered a man.

2. The police investigated the crime.

3. Carl and Adam were caught on the way to the airport.

4. They were arrested and taken to a police station.

5. The police questioned them for ten hours.

6. Finally they were charged with murder.

7. Two months later, Carl and Adam appeared in court.

8. Witnesses told the court what they had seen or knew.

9. The jury (of 12 people) looked at and heard all the verdict.

10. After two days the jury reached their evidence.

11. Carl was found proof. His fingerprints were on the gun.

12. The judge decided what Carl’s punishment should be.

13. He sentenced him to 10 years in prison / jail.

14. Adam was found not guilty (they thought he was innocent).

15. There was no proof that he had committed the crime.

16. He was acquitted and allowed to go free.

Posted in Գրականություն, Uncategorized

Հեղափոխությունները երբեք չեն լուծում հանրության խնդիրները, այլ ուղղակի փոխում են հանրությանը շահագործողներին…

Այս հեղափոխությունների հետ կապված թեման իրականում շատ վիճելի է, սակայն ես վերնագրի հետ համաձայն եմ: Իհարկե, ոչ բոլոր դեպքերում է այդպես, բայց հիմնականում հեղափոխությունները պարզապես փոխում են շահագործող կառավարությանը: Շատ դժվար է ունենալ կառավարություն, որն իսկապես մտածում է հայրենիքի, ժողովրդի մասին, այլ ոչ իր շահերի: Իրականում ճիշտ են ասում, որ պաշտոնը փոխում է մարդուն, հնարավոր է այդ ղեկավարը հեղափոխություն անի, գա, որպեսզի կարողանա հայրենիքը ոտքի հանել, բայց այդ պատասխանատվության տակից չկարողանա դուրս գալ կամ էլ պաշտոնը նրան կուրացնի, և նա սկսի շահագործել իր դիրքը, կրկին մտածելով իր շահերի մասին: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ հեղափոխություններն իսկապես չեն լուծում հանրության խնդիրները, այն պարզապես փոխում է հասարակությանը շահագործողներին, և ինչքան էլ, որ ցավաալի է, փաստը մնում է փաստ, որ միշտ էլ այդպես է՝ հասարակությունը շահագործվում է անկախ իր կամքից: Առհասարակ երկիր կառավարելն այդքան հեշտ չէ, որքան կողքից կարող է թվալ: Նախ դա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է, և դու դրա համար պետք է քեզ վստահես, որ կարողանաս երկիրն արժանի կառավարել և ժողովրդի հույսերը չկոտրել: Ես կարծում եմ, որ հեղափոխությունները չեն կարող լինել ժողովրդի փրկությունը, քանի որ յուրաքանչյուր կառավարություն էլ երբեք անշահախնդիր չի կառավարում:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 11.12.2020

Կարդա Օ Հենրիի «Մոգերի ընծաները» պատմվածքը։

1. Գտիր պատմվածքում նկարագրությունները, դրանց իմաստը մեկնաբանիր՝ ինչպիսի՞ հոգեվիճակի են համահունչ այդ նկարագրությունները։

Պատմվածքում շատ մանրամասն նկարագրում է ամեն դետալը, նրանց բնակարանը, ապրումները, կյանքն իր մանրամասներով և դրանք համահունչ են դժվար, բայց ապրեցնող հոգեվիճակի: Նրանք ապրում էին դժվար պայմաններում,այդ դժվարություններից հաճախ հոգնում, բայց միևնույն է սիրում էին միմյանց և երջանիկ էին, որ իրար հետ են անցնում այդ դժվարությունները:

2. Ուշադրություն դարձրու զույգի բնակարանի նկարագրությանը։ Ըստ այդ նկարագրության բացատրիր հեղինակի վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ։

Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Այս նախադասությունը հերիք է պատկերացնելու համար, թե ինչ վերաբերմունք ունի հեղինակն իր հերոսների նկատմամբ: Կարծում եմ, որ նա սիրում էր իր հերոսներին և իրենց այդ իրավիճակն ամենևին էլ որպես աղքատություն չէր դիտարկում:

3. Ի՞նչ արժեք ունեին Ջիմի ժամացույցն ու Դելլայի մազերը նրանցից յուրաքանչյուրի համար։

Յուրաքանչյուրի համար դրանք շատ թանկ կարևորություն ունեին: Ջիմին այդ ժամացույցը հասել էր պապիկից, իսկ Դելլայի մազերն իր համար մի ուրիշ աշխարհ էր:

4. Գնահատիր զույգից յուրաքանչյուրի զոհաբերությունը։

Նրանց զոհաբերությունն իսկապես շատ գնահատելի է, որ նրանք պատրաստ են ամեն փոքր արարքի դիմացինին երջանիկ տեսնելու համար: Հատկապես Դելլայի զոհաբերությունն այլ էր, որովհետև նա իր մազերը վաճառելուց նույնիսկ չէր մտածում իր մասին, այլ նորից մտածում էր Ջիմի մասին և ասում, որ նա նրան այդպես էլ կսիրի, առանց երկար մազերի:

5. Տեղեկություններ գտիր Նորածին Հիսուսին այցելած մոգերի մասին, մեկնաբանիր համեմատությունը։

Զրադաշտական «Յասնա» գրքում (Բ հատոր, էջ 165-174), մանրամասն նկարագրված է երեք մոգերի այցելությունը մանուկ Հիսուսին: Երեք մոգերն այդ գրքում հիշատակված են Մելքոն, Գասպար և Բաղդասար անուններով, որոնք հայկական են: Գրքի հեղինակն Ահմադ Հակոբին է, ով մահմեդական է եղել: Նա օգտվել է Բուդոլֆ Իբն Մոհալհալի գրվածքներից: Ըստ այդ աղբյուրի՝ մոգերը եկել են Իրանից, մեկն՝ Ավեից (Ավաջ), մեկը` Սավեից և երրորդը` նույն շրջանում գտնվող մի ավանից: Նրանց քաջալերել և ուղարկել է Իրանի արքա Ֆարհադ Հորմոզը (Աշկ. 15-րդ), ով գահակալել է 3 Թ.Ք.Ա.- 4 Թ.Ք.Հ. թվականներին:
Մինչև Բեթլեհեմ 50 օրվա ճանապարհ է, սակայն մոգերն ավելի կարճ ժամանակում են անցել այդ տարածությունը: Գրքում Հիսուսը հիշատակված է Եշու անունով: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր մոգ, երբ իր նվերով ներս է մտել Հիսուսին երկրպագելու, Նրան տարբեր տարիքի է տեսել (մանուկ հասակից մինչև չափահաս): Մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց և իրենց նվերները մատուցելուց հետո վերադարձել են Սավե՝ իրենց հետ տանելով անշեջ կրակը, որը հիմք է ծառայում զրադաշտականության կրակապաշտությանը:

6. Տպավորություններդ ու վերլուծություններդ ամփոփիր մեկ շարադրանքում՝ ասելիքդ հիմնավորելով պատմվածքից մեջբերումներով։

Պատմվածքը այն մասին էր, թե ինչպես զույգը զոհաբերեց թանկ բան, որպեսզի երջանկացնի իր նվերով դիմացինին: Կարծում եմ, որ սխալ կլինի անվանել այն անիմաստ, ճիշտ է վերջում պարզվեց, որ նյութական առումով դա այլևս պետք չէ նրանց երկուսին էլ, բայց փոխարենը երկուսն էլ հասկացան, թե ինչի են պատրաստ հանուն իրար: Հնարավոր է, որ Դելլան տխրեց, որ չի կարող օգտագործել զարդերը մազերի համար, Ջիմն էլ՝ ժամացույցի համար, բայց երկուսն էլ ներսում ջերմություն զգացին, և հասկացան, որ միմյանց համար շատ կարևոր, թանկ մարդիկ են, ովքեր միմյանց դեմքին ժպիտ տեսնելու համար պատրաստ են որոշիչ քայլերի:

7. Ընտրիր պնդումներից մեկը և հերքիր կամ հաստատիր դա՝ քննարկման առաջարկելով տեսակետդ.

-Զույգը աղքատ էր, որովհետև ձեռքն ընկած գումարը հիմար բաների վրա էր ծախսում։

-Զույգը ամեն դեպքում երջանիկ էր, որովհետև անմնացորդ սիրում էր իր կողակցին, իսկ սերը արդեն երջանկություն է։

Ես համակարծիք եմ այս տեսակետի հետ, քանի որ դա իսկապես այդպես էր: Լինելով այդ իրավիճակում յուրաքանչյուրն էլ կարող էր հիասթափվել և հոգնել դիմացինին, էլ չխոսեմ վեճերի և այլնի մասին: Նրանք այդ դժվար իրավիճակում կրկին երջանիկ էին, այո, նրանք ունեին տարատեսակ հոգսեր, իրենց կյանքն այսպես ասած լիարժեք չէր, բայց նրանք միևնույն է զգում էին այդ երջանկությունը, այն երջանիկ պահերը, որոնք անցկացնում էին միասին, իսկ դրա պատճառն այն է, որ նրանք երկուսն էլ միմյանց անսահման շատ էին սիրում:

Posted in English, Uncategorized

Assignments for 11.12.2020

NEF Student’s Book. Vocabulary. Crime and Punishment slide 159, page 149. Crime and Criminals. Match the examples to the crimes

NEF Student’s Book. Vocabulary. Crime and Punishment slide 159, page 149. Crime and Criminals. Match the examples to the crimes

I – 1

L – 2

N – 3

F – 4

C – 5

O – 6

A – 7

K – 8

B – 9

D -10

J – 11

G – 12

M – 13

E – 14

H – 15