Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 30.09.19

«Սասունցի Դավիթ» էպոսի «Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղերի շուրջ զրույցներ։ Հարցերի պատրաստում՝ խմբային աշխատանք։ Գրառումներ բլոգներում, հերոսների բնութագրում։

Էպոսն ինձ շատ դուր եկավ: Մեծ հետաքրքրությամբ կարդացել եմ մինչև վերջ: Դեպքերը զարգանում էին շատ հետաքրքիր: Սասունցի Դավիթը իմ կարծիքով ավելի հանգիստ, հավսարակաշռված, քաղաքակիրթ, դաստիարակված էր, դե չհաշված նրա մարդկային բարձր արժեքները: Մելիքը ավելի տաքարյուն էր, նախանձ, չարով լցված: Ես կարծում եմ դա նրանից էր, որ նրանք ստացել էին տարբեր դաստիրակություն, տարբեր մայրերից, ինչքան էլ, որ եղբայրներ էին: Մելիքը գուցե սովոր էր, որ ինքը պետք է լինի ամենալավը և Դավթի հայտնվելով նա հասկացավ, որ կա մեկը, ով կարող է իրենից ավելին: Էպոսում կան շատ մանրուքներ, որոնց ուշադրություն դարձնելով շատ բաներ կհասկանանք: Օրինակ՝ Իսմիլ Խաթունը կարող էր չէ Դավթին չվերցնել, չպահել, բայց նա պահեց, որովհետև պարտքի զգացում ուներ Մհերի հանդեպ և նա պետք է պահեր Դավթին, բայց նա կարող էր դա չանել, մեկ է իր տղան հզոր էր և Սասունն էլ շուտով կգրավեր և նրանք կապրեին երջանիկ, բայց չէ, նա վերցրեց, պահեց և շատ լավ էր վերաբերվում Դավթին: Օրինակ՝ Դավիթն ու Մելիքը ինչքան էլ կռվեին, միևնույն է Դավիթը չէր մոռանում նրա մասին, որ Մելիքն իր եղբայրն է և հարգում էր նրան, որպես մեծ:

Տեղեկություններ «Սասունցի Դավիթ» բնագրի մասին։

  • Հոյակապ, վշտահար, անշեջ, կանթեղ, ճգնություն, նշխար, մագաղաթ, դժգույն, եղեռն, նախճիր, հորդա, դժխեմ, գեղջուկ, խանդավառ, դյուցազուն, ոսոխ, բյուրավոր, անընկճելի բառերը բացատրիր։

Հոյակապ – փառահեղ, շքեղ, հոյակերտ

Վշտահար – վշտով լցված, վշտի արտահայտություն ունեցող

Անշեջ – մտաբորբոք, անմար, անմոռաց

Կանթեղ – լուսավորության սարք կամ հարմարանք յուղի ճրագի, վառած մոմի կամ էլ ջահի ձևով

Ճգնություն – հոգեկան ու ֆիզիկական ուժերի լարում

Նշխար – կտորտանք, մնացուկ, մնացորդ, փշուր

Մագաղաթ – կենդանիների հատուկ եղանակով մշակվող մորթի, որ գործածվում է գրելու համար՝ որպես թուղթ

Դժգույն – գունատ, գույնը գցած

Եղեռն – կոտորած

Նախճիր – կոտորած, արյունահեղություն

Հորդա – գազանների խումբ, ոհմակ

Դժխեմ – չարիք ծնող

Գեղջուկ – գյուղացի

Խանդավառ – խանդով՝ եռանդով՝ ոգևորությամբ վառված

Դյուցազուն – դիցաբանական, առասպելական հերոս

Ոսոխ – թշնամի

Բյուրավոր – անթիվ, անհամար

Անընկճելի –  որին չի կարելի ընկճել, ոչ ընկճելի

Posted in Իրավունք, Uncategorized

Իրավունք. 30.09-04.10.2019. Տնային աշխատանք

Դաս 3

Հարցեր՝

1. Ի՞նչ պատճառով է, որ ժողովրդավարությունը ունի երաշխիքների կարիք:

Ժողովրդավարության երաշխիքները պայմաններ, կառուցակարգեր, եղանակներ ու միջոցներ են՝ ուղղված դրա կենսագործամնը, դրա պահպանությանը և պատշաճ պաշտպանությանը:

2. Ո՞ր պետական կառավարումն է համարվում ժողովրդավարական:

Այն պետական կառավարումն է համարվում ժողովրդավարական, երբ ժողովուրդն է ընտրում իր երկրի կառավարչին:

3. Ի՞նչ է պետական իշխանության սահամանափակման հիմնախնդիրը:

4. Որո՞նք են ժողովրդավարական պետության սահմանադրական բնութագրերը:

Ժողովրդավարական պետության սահմանդարական հիմնական բնութագրերն են՝ հանրապետական կառավարման ձև, իրավական պետություն, սոցիալական պետություն:

5. Որո՞նք են իրավական պետության հիմնական սկզբունքները:

Իրավական պետության հիմնական սկզբունքներն են՝ պետական իշխանության բաժանում և հավասարակշռում, իրավական օրենքների գերակայություն և մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեքներ են:

6. Որո՞նք են իշխանությունների բաժանման սկզբունքի պահանջները:

Իշխանությունը բաժանվում է երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական: Բաժանման նպատակն է, որ երեք իշխանությունները չկենտրոնացվեն մեկ մարմնի ձեռքում: Իշխանության երեք թևերից յուրաքանչյուրին իրականացվում է պետական ապարատի առանձին կառույցների միջոցով: Յուրաքանչյուրն ունի իր լիազորությունները, որոնք իրականացվում է ինքնուրույն:

7. Ի՞նչ է սոցիալական պետությունը:

Սոցիալական պետությունը ձգտում է իր բնակչության համար ապահովել արժանապատիվ և անվստանգ գոյության պայմաններ, աշխատանք, բարենապաստ շրջակա միջավայր, բոլորի համար մոտավորապես միատեսակ կենսական հնարավորություններ:

8. Ի՞նչ դեր են խաղում մարդու որակները ժողովրդավարության երաշխիքների շարքում:

Ժովորդավարական երաշխքիների շարքում կարևոր դեր են խաղում մարդու որակները, քանի որ, եթե մարդը չհավատա, չգործի, լավատեսորեն չվերաբերվի, էլ ում է պետք ժողովրդավարությունը, այդ պատճառով մարդկային որակները շատ կարևոր են:

Դաս 4

Հարցեր՝

1. Որո՞նք են մարդու իրավունքներից բխող պետության պարտականությունները:

Պետության պարտականություններն են՝ ճանաչել, պահպանել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքները:

2. Ո՞րն է դատական իշխանության դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանության հարցում դատական իշխանությունը ունի այն դերը, որ օգնում և աջակցում է մարդուն ըստ օրենքների:

3. Ինչպե՞ս է պաշտպանում մարդուն մարդու իրավունքների պաշտպանը:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանի աջակացություն ստանալու իրավունք: Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնական անձ է, որն իրականցնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնական անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

4. Ինչո՞ւ դատարանը պետք է լինի անկախ և անկողմնակալ:

Դատարանը պետք է լինի անկախ և անկողմանկալ, որպեսզի ըստ օրենքների ճիշտ և արդար որոշում կայացնի:

5. Ի՞նչ է հավասարության պայմաններում և արդար դատավարության իրավունքը:

Ոչ միայն դատարանը, այլև դատարանում գործի քննության կարգը՝ դատավարությունը պետք է լինեն արդարացի: Այդ իսկ պատճառով դատարանի գործունեությունը անվանում են արդարադատություն: Արդարադատությունը դատարանի կողմից իրավական գործերի քննման և լուծման գործընթաց է, որն իրականցվում է պահպանելով բոլոր կարգերը և օրենքները:

6. Ի՞նչ նշանակություն ունի հրապարակայնությունը գործի քննության համար:

Հրապարակայնությունը արդարադատության սկզբունք է, որն ապահովում է հասրակայնության ներկայությունը դատավարությանը: Հանրությունը ներկա լինելով քննությանը, գնահատում է դատարանի որոշումը, երաշխավորում է դատավորի անկախությունը, ունի մեծ դաստիարակչական նշանակություն ներկաների համար:

7. Ո՞րն է մարդու իրավունքների սահմանադրական հատուկ երաշխիքների առաքելությունը:

Մարդու իրավունքների սահմանդրական հատուկ երաշխիքի առաքելությունն այն է, որ մարդ կարողանա ապացուցել իր անմեղությունը կամ իրավունքների խախտումը:

8. Ո՞ր պահից մարդն ունի պաշտպանի իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք:

9. Ո՞ր պահից է հանցագործության համար մեղադրվողը համարվում մեղավոր:

Այն պահից, երբ նրա մեղավորությունը օրենքով ապացուցում են:

10. Ո՞վ է կրում մեղադրանքի ապացուցման պարտականությունը:

Մեղադրանքի ապացուցման պարտականությունը կրում է հակառակորդ կողմի փաստաբանը:

11. Ովքե՞ր և ինչո՞ւ են ազատվում ցուցմունք տալու պարտականությունից:

Ցուցմունք տալու պարտականությունից կարող են ազատվել հարազատները, որովհետև նրանք պարտավոր չեն իրենց հարազատի դեմ ցուցմունք տալ:

12. Ո՞ր օրենքներն ունեն, և որո՞նք չունեն հետադարձ ուժ:

Պատասխանատվություն սահմանող օրենքը չունի հետադարձ ուժ: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Posted in Տնային աշխատանք, Քիմիա, Uncategorized

Քիմիա. 30.09-04.10.2019. Տնային աշխատանք

Տնային աշխատանք՝ բնութագրել տարրեր ըստ սխեմայի:

Թթվածին՝

1) քիմիական  տարրի  նշանը…

O

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …, 

8, +8

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

16

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

26,56×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն II, Խումբ VI, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը      

(8p, 8n)  8e       

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+8, I-2, II-6

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -2

 

1. քիմիական  տարրի  նշանը…

Al

2. կարգաթիվը…, միջուկիլիցքը …, 

13, +13

3. հարաբերականատոմային  զանգվածը… 

 27

4. մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

 4,48×10-26

5. Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

 Պարբերություն 3, Խումբ III, Ենթախումբ՝ գլխավոր

6. Ատոմի բաղադրությունը                  

 (13 p, 14 n) 13e        

 7. էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը……

 +13,  I – 2, II – 8, III – 3   

8. ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

 Մետաղ

9. Օքսիդացման աստիճանը`ՕԱ

 ՕԱ՝  0,  +3

Ֆոսֆոր՝

1) քիմիական  տարրի  նշանը…

P

2) կարգաթիվը…, միջուկի  լիցքը …, 

15, +15

3) հարաբերական  ատոմային  զանգվածը…

31

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)…

51,46×10-27

5) Դիրքը պարբերական համակարգում“ո՞ր  պարբերության տարր  է,խումբը…,ենթախումբը…

Պարբերություն III, Խումբ V, Ենթախումբ՝ երկրորդական

6)  Ատոմի բաղադրությունը      

(15p, 16n)  15e       

7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը…

+15, I-2, II-8, III-5

8)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչ մետաղ

ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ

ՕԱ՝ 0, -3

Posted in English, Uncategorized

Interesting facts about Valentine)

Без названия

1. Valentine’s Day started with the Romans.

There are two theories about the origin of Valentine’s Day. One is that the day derives from Lupercalia, a raucous Roman festival on February 15th where men stripped naked and spanked young maidens in the hopes of upping their fertility. The second theory is that while the Roman Emperor Claudius II was trying to bolster his army, he forbade young men to marry, because apparently single men make better soldiers. In the spirit of love, St. Valentine defied the ban and performed secret marriages, History.com reports. For his disobedience, Valentine was executed on February 14th.

2. Passing out Valentines is a 600-year-old tradition.

Each year, kids in classrooms across America hand out Valentine’s Day cards to their classmates. According to History.com, the oldest record of a valentine was a poem Charles Duke of Orleans wrote to his wife when he was imprisoned in the Tower of London in 1415.

She became known as the “Mother of the American Valentine” for the artistry and sentiment of her designs, Time reports. Before Howland commercialized them, American valentines were less romantic and more comic. Her inspiration came from the thoughtful and sweet greeting cards that were circulating in England and she decided to sell similar designs in the U.S. They took off: During the 1850s she earned $100,000 annually, which is about $3 million today, according to Time.

4. Today, millions of greeting cards are purchased every year.

We’re talking 144 million greeting cards being exchanged industry-wide every year for Valentine’s Day in the U.S. alone, according to Hallmark.

5. Wearing your heart on your sleeve is more than just a phrase.

In the Middle Ages, young men and women drew names to see who their Valentine would be, the LA Times reports. According to Smithsonian, they would wear the name pinned to their sleeve for one week so that everyone would know their supposed true feelings.

6. People consider pink and red the colors of love.

According to the National Confectioners Association, around 65% of Americans believe that the packaging of Valentine’s Day candies and chocolates should be red and pink.

7. Candy hearts were originally medical lozenges.

In 1847, Boston pharmacist Oliver Chase invented a machine that simplified the lozenge production process, resulting in the first candy-making machine, according to The Oxford Encyclopedia of Food and Drink in America. After identifying an opportunity to revolutionize the candy business, Chase shifted his focus to candy production with Necco wafers.

8. The candies got their iconic shape much later.

It wasn’t until 15 years after the creation of Necco wafers that Daniel Chase’s brother, Oliver Chase, developed a way to press words onto the candy lozenges with a felt roller pad and vegetable food coloring. According to The Huffington Post, the conversation candies officially became heart-shaped in 1902, and today Necco says about 100,000 of them are sold each year.

9. The heart shape wasn’t always a romantic symbol.

According to Time, the heart was once widely believed to be humans’ center of memory, where feelings of love were recorded. However, we have French and Italian artists from the 14th century to thank for the symbol that we know and love today, as they were the first ones to start using this motif in their work.

10. Cupid’s bow and arrow aren’t just for show.

In Roman mythology, Cupid is the son of Venus, the goddess of love and beauty, Medium reports. According to CNN, he’s often depicted with a bow and arrows to pierce hearts and cast a spell of love.

11. Roses are the flowers of love.

Speaking of cupid and his roses, can you guess the favorite flower of Venus, the Roman goddess? The red rose, of course. The bud stands for strong romantic feelings, so it’s no surprise they make up the most popular Valentine’s Day bouquets.

12. Valentine’s Day is a popular holiday to get engaged.

This seems fitting: A 2017 study by diamond retailer James Allen found that 43% of millennials chose Valentine’s Day as their top choice of day to propose or be proposed to.

13. Americans spend a lot on love.

According to a survey by the National Retail Federation, Americans spent $18.2 billion for Valentine’s Day in 2017 and were expected to spend $19.6 billion in 2018.

14. Men and women prefer the same of candy.

Both men and women prefer to receive chocolate over flowers, according to the National Confectioners Association. The survey also found that chocolate sales represent 75% or more of Valentine’s Day candy purchases.

15. The chocolate box has been around for more than 140 years.

In addition to creating arguably the richest, creamiest, and sweetest chocolate on the market, Richard Cadbury also introduced the first box of Valentine’s Day chocolates in 1868, History.com reports.

16. And there’s a standout favorite in every box.

According to the National Confectioners Association, caramels are the most popular flavor in chocolate boxes, followed by chocolate-covered nuts, chocolate-filled, cream-filled, and coconut.

17. Experiential gifts are on the rise.

In 2017, 40% of consumers told the National Retail Federation they wanted an “experience gift”— a.k.a. tickets to a concert or other event, an outdoor activity, or an evening out — although only 24% planned to give one. This gift option is particularly popular with millennials: 45% of people ages 18-24 and 40 percent of people ages 25-34 said they planned to give experiences for Valentine’s Day.

18. More Americans skip Valentine’s Day than you realize.

Whether it’s because they’re single or think the holiday is beyond cheesy, about 3 in 10 adults reported in a survey by the National Retail Federation that they’re not celebrating the day of love, though they may treat themselves to a small gift or a night out with friends and family. Oh well, more chocolate and roses for us!

 

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. 30.09-04.10.2019. Տնային աշխատանք

Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

Ատոմի կառուցվածքի բացահայտումը թույլ տվեց բացատրել շատ էլեկտրական երևույթներ: Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:

шпум.png 

Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ: Մետաղները հաղորդիչ են, իսկ դիէլեկտրիկները՝ ոչ: Մետաղներում որոշ  էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են հաղորդական էլեկտրոններ: Դիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող: Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:

Screenshot_3.png

Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ: Փորձնական եղանակով հաստատված այս պնդումը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:

заряд1.gif

Աղբյուր՝  Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

Posted in Իրավունք, Uncategorized

Իրավունք. 23-27.09.2019. Տնային աշխատանք

Դաս 2

Հարցեր՝

1. Ի՞նչ է ժողովրդաիշխանությունը:

Ժողովրդաիշխանությունը ողջ իշխանության պատականելությունն է ժողովրդին, ինչպես նաև ժողովրդի կողմից այդ իշխանության ազատ իրականացումը՝ իր ինքնիշխան կամքին և շահերին լրիվ համապատասխան:

2. Ո՞վ է իշխանության աղբյուրը և տերը:

Իշխանության աղբյուրը և տերը ժողովուրդն է:

3. Ո՞րն է անմիջական ժողովրդաիշխանության ձևերի նշանակությունը:

Անմիջական ժողովրդաիշխանության ձևերն են՝ հանրաքվե, ընտրություններ, ժողովրդական օրենսդրական նախաձեռնություն և այլն: Դրանց նշանակությունն այն է, որ ժողովրդն է ընտրում և կառավարում իր երկիրը:

4. Ինչո՞ւ է անհրաժեշտ ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը:

Ներկայացուցչական ժողովրդաիշխանությունը անհրաժեշտ է, որովհետև ժողովուրդը չի կարող բոլոր հասարակական հիմնախնդիրները քննարկել և անմիջապես լուծել, քանի որ դա արդի պայմաններում օբյեկտիվորեն անհնարին է: Եթե անմիջականի դեպքում իշխանության կրողն ինքն է իրականացնում իր իշխանությունը, ապա ներկայացուցչականի դեխքում ժողովուրդն ընդամենը իշխանության աղբյուրն է:

5. Որո՞նք են ներկայացուցչական կառավարման առանձնահատկությունները:

Ժողովուրդն այս դեպքում իր կամքն արտահայտում է ոչ թե ուղղակիորեն, այլ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, որոնց հանձնարարում է իր լիազորությունների իրականացումը որոշակի ժամկետով: Ներկայացուցչական մարմիններն արտահայտում են ժողովրդի կամքը և շահերը: Ներկայացուցչական մարմինների և ժողովրդի միջև հարաբերությունները կառուցվում են վստահության վրա և սահմանվում են Սահամանդրությամբ:

7. Ի՞նչ է նշանակում ընտրությունների ազատությունը և կամավորությունը:

Ընտրությունների ազատությունը և կամավորությունը նշանակում է, որ մարդ ինքն է որոշ մասնակցել ընտրություններից, թե ոչ և ազատ է իր որոշման մեջ, կարող է ընտրել ում ցանկանա:

8. Ի՞նչ են համամասնական և մեծամասնական ընտրաեղակաները:

Համամասնական ընտրաեղանակի դեպքում ընտրողները քվեարկում են քաղաքական կուսակցությունների օգտին, իսկ մեծամասնական ընտրաեղանակի դեպքում առաջադրվում են անհատ թեկնածուներ և ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստանում է ձայների մեծամասնությունը:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 27.09.2019

Առաջադրանքներ

1. Սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ, կազմիր նախածանցավոր բառեր։
9եր

7.  Գերխնդիր, պարագիծ, ապուշ, դժպատեհ, ընդդեմ, տարասեռ:

8. Ենթախումբ, թերակշիռ, մակդիր, հարադիր, ապաշնորհ, բացորոշ:

9. Ընդարձակ, բաղաձայն, մականուն, արտերկիր, չկամ, ենթահարց:

10. Տգետ, ներգաղթ, տրամաբան, ստորաքարշ, համաձայն, փոխարքա:

11. Անդրշիրիմ, դժգոհ, ենթադաս, մակաբույծ, արտասովոր, հականիշ:

12. Նախավկա, տհաճ, մակնիշ, բացակա, ենթասպա, ընդհատ:

2. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և վերջածանց և վերջածանցավոր բառեր կազմիր:
9եր1

5. Փաստացի, ջնջոց, տանջանք, ստուգարք, տիրացու, լեզվանի:

6. Գեղանի, կանացի, արգելոց, չափածո, պատվիրան, լծկան:

7. Գուժկան, զգոն, հավաքածու, խոսուն, վարույթ, ալեակ:

8. Վարձու, ծորան, ելուստ, նրբին, խեցեղեն, ջնջոց:

9. Արժույթ, սփոփանք, ծորուն, զազրելի, փութկոտ, մատույց:

10. Խցիկ, թավուտ, որսկան, գործոն, հնոտի, ազդու:

3. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և բարդ բառեր կազմիր:
9եր2

1. Զբոսայգի – գործարան = այգեգործ

Բաղձանք – կարոտել  = կարոտաբաղձ

Դյուրություն – հալչել = դյուրահալ

Պարախումբ – նկարիչ = խմբանկար

Շիղաձուկ – որսորդ = ձկնորս

Մրգատու – վաճառք = մրգավաճառ

2. Անմաքուր – մաքրել = մաքրամաքուր

Ամենաքնքուշ – սրտակեղեք = քնքասիրտ

Կարմրադեղին – կտցել = դեղնակտուց

Ալիք – ծփծփալ = ալեծուփ

Աշուն – ցանք = աշնանացան

Մոմակալ – աշխարհ = աշխարհակալ

3. Կարկուտ – մտաբերել = կարկտաբեր

Ճարպագունդ – ասեղնագործ = գնդասեղ

Արևմուտք – օծանելիք = արևազօծ

Խնկածաղիկ – շղթայազերծ = ծաղկաշղթա,

Մարդկային – հրաշամանուկ = մանկամարդ

Գերակշռել – ծանրոց = ծանրակշիռ

4. Ամսեամիս – վճարովի = ամսավճար

Բարեկամ – սրտակեղեք = բարեսիրտ

Տավիղ – հարվածային = տաղվահար

Նախահաշիվ – կշռաքար = հաշվեկշիռ

Դաշտամուկ – դեղաբույ = դաշտաբույս

Ինձ – ուղտապան = ընձուխտ

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 27.09.2019. Գրաբար

Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին-ից կարդա «Արտաշես և Սաթենիկ» զրույցի առաջին հատվածը՝ էջ 10-11։ Կարդա նաև աշխարհաբար տարբերակը։ Համեմատիր։ Կատարիր առաջարկվող առաջադրանքները։

***

Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:

Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:

Աշխարհաբար

Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր – ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:

Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:

2. Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.

ժողովում է – Ժողովէ

լինում է – եւ լինի

տեղի է տալիս (նահանջում է) – ինչ տեղի տայ

անցնում է – անցանէ

բանակում է (բանակ է դնում) – եւ բանակի առ

գալիս է – գայ

ձայնում է (ձայն է տալիս) – ձայնէ ի

այս ժամանակ – զայսու ժամանակ

պատանու քույրը – քոյր պատանւոյն

գետի ափը – յափն գետոյն

Արտաշեսի բանակը – բանակն Արտաշիսի

գնալով – գնացեալ

հասնելով – հասեալ

բոլոր լեռնականների հետ միաբանվելով – միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ

ձերբակալելով – ձերբակալ

մեծ բազմությամբ – զօրացն բազմութիւն

երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև – ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց

Ալանների արքայի որդուն – զորդի Ալանաց արքայի

գետը նրանց միջև – գետն ընդ մէջ նոցա

երդումներ և դաշինք – եւ երդմունս եւ դաշինս

ալանների երիտասարդները – մանկունք Ալանաց

3. Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).

Վրաց աշխարհ – Վրաստան, Հայոց աշխարհ – Հայաստան:

4. Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):

Հեղինակը ունի լավ վերաբերմունք ալանների նկատմամբ, որովհետև զորքերը, կռիվը նկարագրելուց նա նույնչափ գովում էր և՛ ալաններին, և՛ հայերին:

5. Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Իմացա, որ Արտաշեսը Հայոց աշխարհի թագավորն էր, իսկ Սաթենիկը Ալան աշխարհի թագավորի դուստրն էր: Կռվի արդյունքում Սաթենիկի ալան եղբայրը հայտնվել էր նրա մոտ և Սաթենիկը գնացել էր Արտաշեսի զորքի հետ խոսելու: