Posted in Գրականություն

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ է։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների ժամանակ։

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ, իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղարշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով, ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը, այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Սայաթ-Նովայի կյանքը խաղաղ չի անցել, դավեր են նյութել նրա դեմ, հեռացնել տվել պալատից (ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես)։

Ընդունված է այն կարծիքը, որ նա սիրահարված էր վրաց Հերակլ 2-րդ արքայի քրոջը՝ Աննային: Սակայն որոշ մասնագետներ նշում են, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում երբեք չեն հանդիպել այս փաստը հաստատող որևէ նյութ: Փոխարենը, իր թուրքերեն երգերից մեկում Սայաթ-Նովան նշում է Դալիթա անունով մի աղջկա անուն և երգում սիրո խոսքեր նրա պատվին: Ենթադրվում է, որ Դալիթան մի հույն գեղեցկուհի էր, որի հանդեպ անտարբեր չէր Սայաթ-Նովան:

Կա վարկած, որ Սայաթ-Նովային վտարել են վրաց արքունիքից հենց Աննայի հանդեպ ունեցած սիրո համար: Նա որոշ ժամանակ անց վերադարձել է այնտեղ և կրկին սկսել գաղտնի հանդիպել Աննայի հետ: Գաղտնիքը բացահայտվել է, և Աննային ամուսնացրել են մի իշխանի հետ, իսկ Սայաթ-Նովային ոչ միայն նորից վտարել են արքունիքից, այլ նաև հեռացրել վրացական բարձրաշխարհիկ հասարակությունից: Նա էլ ամուսնացել է Մարմար անունով մի լոռեցի կնոջ հետ և ունեցել 4 երեխա: Սակայն սա էլ այնքան չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ Սայաթ-Նովան սիրում էր իր երգերում ծաղրել հատկապես բարձրաշխառհիկ հասարակությանը: Եվ այսպես, նա երգիծական երգեր է գրել՝ նվիրված Անտոն Կաթողիկոսին, Վախթանգ արքայազնին, և այլոց: Ասում են, որ նա չափն այնքան է անցել, որ նրան վտարել են արքունական աշուղի բարձր պաշտոնից: Աշուղն իր հայտնի ստեղծագործություններից մեկում նույնիսկ ասում է՝ «Ո՞ւմ մեղադրեմ, ինչի՞ց եղավ, էս ամենն իմ խելքից եղավ»:

Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց քաղ. ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Կովկասում և Մերձավոր Արևելքի երկրներում լայն տարածում գտած, մասամբ էլ անցեղ ու անհայրենիք, թափառական երգիչ-նվագածուների թուրքալեզու խաղերին՝ Սայաթ-Նովան հակադրել է հայալեզու երգերն ու խորապես մարդկային ապրումներ արտահայտող ստեղծագործությունները և կամրջել միջնադարյան բանաստեղծությունն ու ձևավորվող նոր քերթությունը, ժող. խաղն ու անձնական քնարերգությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան. իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։

1759-ին Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հվ. ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1760)։ Ե՛րբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766-ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտր. ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում (եղել է քահանա), որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու (երկու ձեռագրերն էլ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ 1768-ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ (Հովհաննես, Մելքիսեթ, Սառա և Մարիամ)։ Այդ կամ հաջորդ տարվանից Սայաթ-Նովա-Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778-ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում (հավանաբար 1784-ին) միաբանության հետ նորից վերադարձել է Թիֆլիս։ 1795-ի սեպտեմբերին, Աղա-Մահմադ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Ս. Գևորգ եկեղեցու բակում։

Սայաթ-Նովայի կյանքը նյութ է դարձել գրական երկերի (վեպ, նովել, պոեմ, դրամա, բալլադ, ոտանավորներ) և արվեստի ստեղծագործությունների (օպերա, կինոնկար, թեմատիկ նկարներ)։ Նրա երևակայական նկարն ստեղծել են Գ. Շարբաբչյանը, Հ. Ռուխկյանը, քանդակել է Ա. Հարությունյանը։ Սովետական Հայաստանում Սայաթ-Նովայի անունով են կոչվում դպրոցներ, փողոցներ, գուսանական-երաժշտական խմբեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուս, և աշխարհի մի շարք այլ լեզուներով։
1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։

Posted in English, Uncategorized

Competition or co-operation

Some people think that a sense of competition should be encouraged in children. Others believe that children who are taught to co-operate rather than compete become more successful adults. And my opinion is that co-operation is better than the competition. When parents encourage competition consequently their children start to see their sisters, brothers, and maybe friends as competitors and I don’t think it’s really good to see your friend as a competitor because you won’t be truly happy with their success and achievements. Besides, when a person sees everyone as a competitor in the future he can’t work in a team with his co-workers because of a sense of competition. Maybe he will be upset because in teamwork everyone gets equal achievement and no one is going to be the first. In my opinion, if you want your children to be successful you should tell them to do their best and be in competition only with themselves.