Posted in Գրականություն, Uncategorized

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար». վերլուծություն

Գիրքը շատ հեշտ ընթերցվող էր, մեկ օրում եմ ավարտել: Գիրքը ավարտելուց հետո իրականում շատ եմ մտածել, հենց կոնկրետ իմաստի մասին, իսկ հետո հասկացա, որ ամեն մեկը կգտնի իր համար ամենակարևոր միտքը: Գիրքը պատմում էր Չարլիի մասին, ով մտավոր հետամնաց էր և ինչ-որ փորձի արդյունքում նա սկսեց զարգանալ, բայց դա հասավ իր գագաթնակետին և նա սկսեց այսպես ասած կորցնել այն գիտելիքները, որոնք ձեռք էր բերել այդքան կարճ ժամանակում: Գիրքն իրականում շատ հետաքրքիր ձև էր գրված, պատկերավոր տեսնում էր ընթերցողը, թե ինչպես է նա զարգանում, թեկուզև իր ուղղագրական սխալները, իր զգացողությունները, աշխարհընկալումը, այդ ամենն ընթերցողին շատ պարզ ներկայացված էր: Առաջինը կարելի է նկատել հասարակության վերաբերմունքը: Իրականում ես չեմ կարող ասել, որ հեշտ է շփվել նման մարդու հետ, ով ունի խնդիրներ, այդպիսի մարդիկ հնարավոր է տարբերվում են իրենց տեսակով, բայց ես ինչքան էլ դա գիտակցեմ, հասկանամ, որ մենք անհավսար պայմաններում ենք, ես երբեք ինձ թույլ չեմ տա դա բարձրաձայնել, ի ցույց դնել և ի վերջո ինձ թվում է Չարլիի այդպես կոչված ընկերների վերաբերմունքը շատ ցածր էր և առհասարակ մարդկանց այդպիսի պահվածքը միայն կարող է խոսել ցածր ինքնագնահատականի մասին և նաև չզարգացվածության: Նա զարգացավ, սովորում էր մի քանի լեզու շատ արագ, գրքերը ժամերի ընթացքում կարողանում էր կարդալ, գրել, պատկերացնել, բայց ինձ համար խելացի լինելը չի կայանում լեզու իմանալու կամ զարգացվածության աստիճանի հետ: Իհարկե, մարդուն դրանք նույնպես կարող են խելացի դարձնել, բայց ինձ համար խելացի է այն մարդը, ով ունի սեփական աշխարհընկալում, ով հասկացող տեսակ է, ունի միտք, մտածելու ունակություն, դրանք արդեն նշաններ են, որ մարդ խելացի է իր չափով, իսկ խելացի լինելուն չափ չկա, ամեն մարդ իր չափով կարող է լինել խելացի, զարգանալ և այլն: Շատ տխրեցի, երբ վերջում այդպես եղավ, ես իրականում պատկերացնում էի, որ նա կկարողանա իր այժմյան գիտելիքներով այսպես ասած գործը գլուխ բերել և կկարողանա ինքն իրեն փրկել, բայց շատ ափսոս, որ չստացվեց: Սկզբում նշեցի, որ ամեն մեկը իր համար կարևորը կվերցնի, և ես ինձ համար առանձնացրեցի, որպես այդպիսին կարևոր մարդկանց վերաբերմունքը Չարլիի հանդեպ, երբ նա հետամնաց էր և, երբ զարգացավ: Իրականում այդ ժամանակ շատ ակնհայտ երևաց, թե առհասարակ հասարակության մեջ երկու իրար հակասող տեսակները ինչպես են ընկալվում և ես դա համարեցի ծայրահեղությունից ծայրահեղություն, երբ երկու դեպքում էլ շփումը կհամարեի չստացված՝ հետամնաց մարդու հետ, ով ոչինչ չի հասկանում և այն մարդու հետ, ով արդեն չափից շատ է զարգացել: