Posted in English

Assignments for 29.09.2020

NEF  Student’s Book, Vocabulary personality. Write the adjectives with their definitions.

1. She’s the kind (sort) of person who always looks at herself in every mirror she passes. She’s vain.

2. She’s the kind (sort) of person who takes care to do things carefully and correctly. She’s conscientious.

3. She’s the kind (sort) of person who is prepared to accept new and different ideas. She’s open-minded.

4. She’s the kind (sort) of person who doesn’t say what she really thinks. She’s insincere.

5. She’s the kind (sort) of person who other people often find different or unusual. She’s eccentric.

6. She’s the kind (sort) of person who is fairly relaxed about most things. She’s easy-going.

7. She’s the kind (sort) of person who is emotionally in control, not moody. She’s well-balanced.

8. She’s the kind (sort) of person who never changes her opinion wvwn when she’s clearly wrong. She’s stubborn.

9. She’s the kind (sort) of person who expresses her ideas or opinions with confidence. She’s assertive.

10. She’s the kind (sort) of person who is always in a good mood. She’s cheerful.

11. She’s the kind (sort) of person who feels sure about her ability to do things. She’s self-confident.

12. She’s the kind (sort) of person who isn’t very sure about herself. She’s insecure.

13. She’s the kind (sort) of person who is determined to be successful. She’s ambitious.

14. He’s good at supporting his friends. He’s loyal.

15. He’s good at giving people advice because of his knowledge and experience. He’s wise.

16. He’s good at keeping his gead in a crisis. He’s calm.

17. She’s not very good at letting other people share her friends. She’s possessive.

18. She’s not very good at showing her feelings or experessing her opinions. She’s reserved.

19. He tends to behave like a child. He’s immature.

20. He tends to act without thinking. He’s impulsive.

21. He tends to get angry very easily. He’s bad-tempered.

22. He tends to think he is better and more important than other people. He’s arrogant.

23. He tends to expect good things to happen. He’s optimistic.

24. She has got a great sense of humour. She’s funny.

504 Essential words. Choose one text from either unit and be ready to present in class. My  brother, the Gentleman slide 7, Terror in the Cemetery slide 10

Posted in Խորացված

Քերականություն. 30.09.2020

Երիտասարդը իր առջև տեսավ ծանոթ միջաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված, և կանաչների մեջ կորած այգին՝ ատամնավոր պարսպով ու բուրգերով գետևորված:

Քիչ հետո երևաց ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը՝ զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ՝ բազմաթև արծվի զինանշանով:

Դեմ դիմաց կանգնած էր ծանոթ մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքոց ու վեհատեսիլ:

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. Դա դեպի ամբարները հոսող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի:

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված:

Աղոթասրահ մտան երկու քահանա. մեկը՝ տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառուսուն տարեկան. մյուսը՝ տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի:

Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ՝ ուսերից վար թափվող, դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով:

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով , պաղ շնշնկան քամիներով, թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով, և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

Շուտով Սամսոնը դառնում է խրոխտ, հաղթանդամ պատանի՝ առասպելական ուժով, հուժկու բազուկներով, խարտյաշ, գանգուր մազերով, և ահուսարսափ է տարածում թշնամիների վրա: Նա սիրահարվում է մի կնոջ՝ Դալիլա անունով:

Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ:

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 30.09.2020

Մարդը կթում է…հավին

Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը» Դրա համար էր Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.

Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։

Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»

Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։

Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։

Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։

Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ

  1. Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Կթել բայը ունի արմատի երկու տարբերակ՝ կիթ և կութ:

2. Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

Կիթ՝ հավկիթ, կութ՝ այգեկութ:

3. Քթոց բառում ինչպե՞ս է կ-ն ք դարձել։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ:

4. Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։

Անմտություն – ան(նախածանց)+միտ(արմատ)+ություն(վերջածանց)

Բոլորովին – բոլոր(արմատ)+ովին(վերջածանց)

Պատմություն – պատմ(արմատ)+ություն(վերջածանց)

Բարբառային – բարբառ(արմատ)+ային(վերջածանց)

Կթոց – կթ(արմատ)+ոց(վերջածանց)

5. Տեքստում գտիր թվականները, որոշիր տեսակները։

Մեկ – քանակական

Քսան – քանակական

Երկու – քանակական

6. Տեքստից գտիր դիմավոր բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, կազմությունը և սեռը։

Նշանակում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական սեռ

Գրում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, չեզոք

Նշանակել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրոդ դեմք, եզակի, ներգործական սեռ

Չէր կոչվում – սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի, ժխտական, կրավորական սեռ

Կարող է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, չեզոք

Տարածվել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրոդ դեմք, եզակի, կրավորական սեռ

Ստացվել է – սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրոդ դեմք, եզակի, կրավորական սեռ

Ծախում է – սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական սեռ

Posted in Uncategorized

Մեր հայրենիքը մեր ձեռքերում է. նախագիծ

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողներով որոշեցինք այս ծանր իրավիճակում օգնել մեր զինվորներին։ Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է համախմբվել, քանի որ յուրաքանչյուրս պետք է ինչ-որ բանով օգնենք մեզ պաշտպանողներին, գոնե միայն նրա համար, որ ամեն գիշեր կարողանում ենք հանգիստ քնել։ Դա պետք է գնահատել ոչ միայն համացանցում հրապարակումներ անելով, այլ նաև ցույց տալ մեր արարքներով։ Այսիպիսով՝ ներկայացնում եմ նախագծի բուն իմաստը, և իրականացման ձևը։

Ընթացքը՝

Իրականում, ցանկացած օգնություն ընդունվում է, կարող եք տանից բերել անհրաժեշտ պարագաները, կարող եք նաև բերել գումար (գումարը ինքներդ կարող եք որոշել) ։ Մեր կազմակերպչի՝ ընկեր Վիկտորիայի հետ, տվյալ գումարով գնելու ենք անհրաժեշտ բոլոր իրերը։ Ինչպես արդեն տեղեկացվել եք, ներկայիս պահին զինվորները չունեն սննդի կարիք, այդ պատճառով գնելու ենք դեղորայք, գլխարկ, գուլպա, ջուր, սուրճ, ծխախոտ և այլն․․․ Հաղորդվում է, որ այս պարագաները հիմա խիստ անհրաժեշտ են մեր հերոսներին։

Արդյունքը՝

Գնված պարագաները հավաքվելու են, և գրասենյակի օգնությամբ այս բոլոր իրերը ուղարկվելու են դիրքեր։

Նախագծի շրջանակներում, կա նաև նախաձեռնություն գնված ապրանքների ինչ-որ մասը տանել նաև Մատենադարան (կրկին ընկեր Վիկտորիայի օգնությամբ)։

Նախնական տվյալներով ունենք 60 մասնակից։

Մանրամասների և գրանցման համար կխնդրեմ զանգահարել տվյալ հեռախոսահամարներին՝

096-72-87-23- Անի Արղության

055-01-05-85- Համբարձում Մանջոյան

099-07-70-95- Ընկեր Վիկտորիա

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 15-30.09.2020

  • Պարզաբանե՛լ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ինչ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքակրթական ընթացքի վրա: /գրավոր/

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը շատ մեծ ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքակրթական ընթացքի վրա: Հայաստանը գտնվելով միջազգային առևտրական ուղիների, այդ թվում՝ Արևելքը Արևմուտքին կապող մետաքսի ճանապարհի վրա, տնտեսական մեծ զարգացում է ունեցել և իր չափազանց բարենպաստ դիրքի պատճառով տարբեր պետությունների հետաքրքրությունն է առաջացրել և տարիներ շարունակ պայքար մղել իր դիրքը պահելու համար: Այսպիսով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքըօգուտ է բերել Հայաստանին և զարգացրել, բայց նաև առաջացրել է մի շարք խնդիրներ:

  • Ուսումնասիրե՛լ հայկական լեռնաշխարհ, որից հետո ձեր ցանկությամբ ներկայացնել երկու գետ, երկու բնակավայր, երկու լեռ: /գրավոր/

Տիգրիս

Տիգրիսը գետ է Հայկական Լեռնաշխարհում և Միջագետքում։ Հոսում է Թուրքիայի և Իրաքի տարածքով։ Տիգրիսը կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից։ Երկարությունը 1900 կմ, ավազանը՝ 375 հզ  կմ2։ Տիգրիս–Եփրատի միջագետքը մարդկային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Հնում այն կոչվել է Դղկաթ, որը նշանակում է նետ։ Հիմնական ավազանն Իրաքի տարածքում է, Հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ ոչ ավելի քան 40 հզ  կմ2։ Գետը սկիզբ է առնում Հայկական Տավրոսի լեռներից երկու՝ Արևմտյան և Արևելյան Տիգրիս ճյուղերով։ Արևմտյան Տիգրիսը, Արղանա անվամբ, սկիզբ է առնում Ծովք լճից, ապա միանալով Զիբենեին՝ մտնում է բնական թունել և դուրս գալիս Վերին (Հայոց) Միջագետք։ 

Արաքս

Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է Արաքսը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել շատ նահանգների, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։ Արաքս գետը շատ անվանումներ է ունեցել, օրինակ՝ Երասխ, Արաքս, իսկ արաբականում՝ Արազ։

Արարատ

Արարատը հանգած հրաբուխ է Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։ «Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Լեռան թուրքերեն անունը բառացի թարգմանաբար նշանակում է ցավ, տառապանք։ Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։

Սիփան

Սիփանը հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի հյուսիսում։ Բարձրությունը ծովի մակարդակից 4058 մ է։ Հայկական լեռնաշխարհի հինգերորդ գագաթն ըստ բարձրության՝ Արարատից (5165 մ), Սաբալանից (4811 մ), Ջիլոյից (4168 մ) և Արագածից (4090 մ, Հյուսիսային գագաթ) հետո։ Բազմածին է, շառավղաձև մասնատված է կատարից իջնող գետահովիտներով ու ձորակներով։ Սիփանի լանջերը ծածկված են մարգագետիններով։Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով։

Գյումրի

Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Տարածքում հայտնաբերվել են հնագիտական (մ.թ.ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադար) հուշարձաններ։ Պեղված իրերից են 1875 թ. շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908 թ. գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջաններն ու դանակները։ 1929 թ. Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939 թ. մսի կոմբինատի տարածքում եղած հնագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշխատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր)։

Կապան

Կապանը քաղաք է Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է  Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»: Կապանը՝ իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային  շրջանում՝ 1938թ. ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:

Posted in English

About my signature…

Actually, I have had my signature for a long time. But I think, that I will change it. I didn’t know, that my signature can tell things about my personality, but it’s very interesting. My signature contains initials of my first name and surname. It means that I’m more secretive about that part of my personality. I think it’s partly true. My signature is legible and that implies that I’m a person with clear ideas and objective. It’s also true. If the signature is bigger it means a person is self-confident and has quite a high opinion of himself. My signature is medium and I think it means that I’m a self-confident person and have a high opinion of myself. This much about my signature. Really, a signature can tell many true things about a person.

Posted in Էկոլոգիա

Ֆիլմի վերլուծություն. Էկոլոգիա

Դիտեք Տուն ֆիլմը և փորձեք վերլուծել`

Ֆիլմում ցույց էր տրված երկրագնդի կյանքը, սզկբից, երբ դեռ չկային մարդիկ և արդեն այն ժամանակ, երբ կան մարդիկ ու դրա հետ մեկտեղ շատ բնապահպանական խնդիրներ: Ցույց էր տրվում, որ երկրագնդի զարգացման հետևանքով առաջացել են շատ բնապահպանական խնդիրներ, որը երկրագնդին հսկայական վնասներ են պատճառում: Ամենամեծ խնդիրը զարգացման դա տեխնիկան է, գործարանները, որոնք չափազանց շատ են վնասում օդը, ճառագայթում են և այլն: Շատ ցավալի է, որ հասել ենք այն պահին, երբ մեր առաջ գնալը վնասում է երկրագնդին, ճիշտ է, մենք չենք կարող ետ գնալ, բայց կարող ենք որոշ բաներ անել, որը կախված է մեզնից: Այնքան բաներ կարող ենք անել, որոնք գոնե որոշ չափով կօնգնեն թե՛ մեզ, թե՛ այն տանը, որտեղ մենք ապրում ենք և շարունակելու են ապրել շատ ու շատ սերունդներ: Այն հսկայական գործարանները, որ վնասում են օդը դա արդեն բավական է, կամ մեքենաների ծուխը: Ի՞նչ կարող ենք անել մենք: Օրինակ՝ կարճ ճանապարհները անցնել ոտքով, ոչ թե անձնական ավտոմեքենայով, կարող ենք հնարավորինս քիչ օգտագործել գազ, կարող ենք որոշ կառույցներլ տաքացնել արևային էներգիայով: Տեխնիկան դեռ զարգանում է, և հուսանք որ կշարունակի զարգանալ ի օգուտ երկրագնդի, որպեսզի կարողանանք հնարավորինս քիչ վնասել շրջական, օրինակ՝ արևային էներգիայից օգտվելը հիանալի տարբերակ է, հուսամ, որ գուցե մի քանի տարի հետո մենք բոլորս կօգտվենք այդ միջոցից և այլ միջոցներ կիրառելով չենք վնասի երկրագնդին: Ֆիլմը խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, որովհետև այն բացահայտ իրականությունն է ցույց տալիս կողքից և հիմա նոր հասկանում եմ, թե ինչի շատ երկրներում արգելված է այս ֆիլմը, որովհետև կան երկրներ, որոնց քաղաքականությունը նույն ձև ցանկանում է շարունակել աղտոտել և վնասել երկրագունդը և չի ցանկանում բացել իր ժողովրդի աչքերը: Երկրագունդը մեր տունն է, ու վստահ եմ ոչ ոքս էլ չենք սիրում աղտոտվածություն, թափթփվածություն տանը, այդ դեպքում պետք է կարգավորենք մեր տունը, չվնասենք, այլ ընդհակռակը՝ օգնենք ծաղկել:

Posted in English

Assignments for 25.09.2020

504 Essential Words. Lesson 2, slide 9, ex-es  Fill in the blanks, creativity ex.

Fill in the blanks

1. The chances of my winning the election were so dismal that I decided to quit before the votes were counted.

2. I won the wager that my bachelor* friend would be married by June.

3. Kit Carson’s keen* eyesight protected him from the peril in the forest.

4. While escaping from the bank, the robbers forced the teller to recline on the floor of
their car.

5. Since the shack was vacant,* we did not expect to hear the terrible shriek which came
from it.

6. With a sinister smile, the gangster invited Martha into his Cadillac.

7. You cannot conceal the truth when you are questioned by the keen* lawyer.

8. It is said that many ghosts inhabit the old Butler house.

9. In frigid weather I always wear three or four sweaters.

10. After standing guard duty for four hours, I became completely numb.

11. As the closet was opened, the corpse fell out, frightening the janitor out of one year’s
growth.

12. With the promise of a raise in pay, my boss tried to tempt me to stay on in the job.

Creativity exercise

1. Professor should examine the corpse tomorrow.

2. I tried to conceal that I’m afraid of height.

3. It’s very dismal, when friends lie each other.

4. I am ill, because at my friend’s birthday party weather was frigid and I catched cold.

5. White bears inhabit in Alaska.

6. When I broke my hand, it’s became numb.

7. I can’t read perilous stories at night, because I’m afraid.

8. She tell me that after school she usually recline on the bed and relax.

9. During our walking we listened a loud shriek.

10. I think he is very sinister, because he doesn’t have friends.

11. I try to tempt my mother, that she let me go to trip with my friends.

12. I won the wager and she bought choclote for me.

Posted in Հասարակագիտություն

Կրոնի դերը քաղաքականության մեջ. հասարակագիտություն

Իրականում կրոնը շատ մեծ դեր ունի քաղաքականության մեջ: Շատ դեպքերում քաղաքականությունը կրոնը այնպես աննկատելի է օգտագործում, որ ոչ ոք չի կարող կռահել: Բայց կան նաև դեպքեր, որ դա արվում է շատ կոպիտ և ակնհայտ: Քաղաքականությունը օգտագործելով մարդկանց հավատը դեպի կրոնը, դեպի Աստված փորձում են խորամանկ քայլերով խաբել և յուրացնել գումար, ունեցվածք կամ չյուրացնել, այլ պարզապես խաբել ինչ-որ այլ շահի համար: Կարող եմ բերել Իսլամական քաղաքականության օրինակը: Շատ երկրներում, որտեղ գերակայում են իսլամիստները քաղաքականությունը շատ լավ և հեշտ ձև է գտել մարդկանց խաբելով հասնել իր ուզածին: Իրենց կրոնը ավանդում է, որ պատերազմի նպատակը ոչ թե կրոնափոխելն է, այլ հնազանդեցնելը, քանի որ հավատքի ընդունումը կամավոր է: Մուհամեդը երկու հիմնական փաստեր է բերում ի օգուտ սրբազան պատերազմի. (գայթակղությունն ավելի վատ է, քան սպանելը Ղուրան 2:187) մահը հանուն պատերազմի հրաշալի չէ նրանով, որ դադարեցնում է երկրային կյանքը, որն առանց այդ էլ անցողիկ է, այլ նրանով որ այն բաց է անում հավերժության դռները: Այսինքն իրենց կրոնը դրդում է իրենց պատերազմի և քաղաքականությունը դա օգտագործելով, մարդկանց կառավարելով կարողանում է գրավել շատ տարածքներ, ունենալ մեծ եկամուտներ և այսպիսով այս ամենը օգուտ բերեց միայն քաղաքականությանը: Սա պարզապես մի օրինակ էր, բայց այդպիսի շատ դեպքեր կան մեր իրականության մեջ: Իրականում սրա լուծումն այն է, որ ինչքան էլ հավատաս կրոնի, հավատաս քո Աստծուն, չտրվես այդ ամենին այնպես, որ նույնիսկ չհասկանաս քեզ ինչպես են խաբում և չկորցնես սթափ մտածելու ունակությունը:

Օգնող աղբյուր՝ http://geopolitics.am/archives/12295

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու. 25.09.2020

Կարդում ենք Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը

Ասպետը և իր ձին
Ավետիք Իսահակյանը Միքայել Նալբանդյանի մասին գրում էր. «Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը՝ իր ծանր հայացքով աշխարհի վրա, և ազգի դառը վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին» («Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին»)։
Իսկ Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում պարսավում էր.

Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ… (Ղողանջ Միջակության)

Ո՞ւմ հարցնես, որ չասի, թե ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։ Այս հիմունքով կազմված ունենք բավական թվով կայունացած արտահայտություններ՝ հեղափոխության ասպետ, սրտի ասպետ («երազած սիրո առարկա»), ասպետական դար կամ ժամանակներ, ասպետական վերաբերմունք (ցույց տալ), ասպետական քայլ (կատարել), ասպետական կեցվածք (ընդունել), իրեն ասպետի պես պահել, ասպետություն դրսևորել կամ հանդես բերել։

Ամեն մարդու ասպետ չեն հորջորջում, ինչպես որ շատ քչերին էին արժանացնում այդ կոչմանը հեռու միջնադարում, ավատապետական ու ազնվապետական Եվրոպայում, որտեղից գալիս է հիշյալ հասկացությունը՝ վերևում նշված իմաստով։ Գրում էին ասպետական երգեր ու բալլադներ, կլար նույնիսկ հատուկ գրական ժանր՝ ասպետական վեպ , որի տապանաքարը եղավ Միգուել Սերվանտես դե Սաավեդրայի «Դոն Քիշոտը»… Ու թեև միջնադարում (նաև, ավա՜ղ, այսօր) աշխարհում քիչ չեն եղել դաշույնի ու թիկնոցի ասպետներ էլ (ռուսերեն՝ рыцари плаща и кинжала), այսինքն՝ դավադիրներ, մարդուն մեջքից հարվածողներ, սակայն բոլոր դեպքերում ասպետը ասպետ է մնում։

Բայց «քարսիրտ» Ստուգաբանությունը գործ չունի բառի զգացական բովանդակության՝ ինչ-որ ասպետական իմաստների հետ և «անողոք շեշտով» հավաստում է, որ ասպետ բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։ Կազմված է հին պարսկերենի ասպ (ա) «ձի»+ պատի «տեր, պետ» բաղադրիչներից։

-Չե՞ք հավատում,-կասի ձեզ Ստուգաբանությունը,- խնդրեմ, տեսեք. ԱՍՊանդակ «ձիու թամբից կախված ոտնակ», «ԱՍՊազեն «ձիու զենք ու զարդ. ձիավորի զենքուզարդ. զինված ձիավոր», ԱՍՊաճարակական «ձիաբուծական», ԱՍՊաստան «ձիու ախոռ» ԱՍՊախումբ «ձիավորների խումբ», ԱՍՊարեզ «ձիարձակարան՝ ձի վարժեցնելու տեղ, հրապարակ, տարածություն ընդհանրապես. հնում՝ տարածության չափ՝ 125 քայլ», փոխաբերաբար՝ «բնագավառ», ԱՍՊատակել «հեծյալներով արշավել-ավերել-թալանել»… Նույնիսկ պարսկական հատուկ անձնանվան մեջ կա՝ Դարեհ ՎշնԱՍՊ(յան)։

Եվ սրանք սոսկ մի չնչին մասն են կազմում այն 1405 բառերի, որոնք հայերենը, վկայում է Հրաչյա Աճառյանը, փոխ է առել պարսկերենից, ավելի ճիշտ՝ 960-ը միջին պարսկերենից, 445-ը՝ պարսկերենից, 11-րդ դարից հետո։Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

  1. Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

Ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։

2. Ի՞նչ է նշանակում՝ դաշույնի և թիկնոցի ասպետ։

Դաշույնի ու թիկնոցի ասպետ են կոչում դավադիրներին, մարդուն մեջքից հարվածողներին:

3. Ո՞ր լեզվից է փոխանցվել ասպ արմատը և ինչ է նշանակում ասպետ՝ բառացի։

Ասպ  արմատը եկել է հին պարսկերենից և բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։

4. Բառարաններից գտիր պարսավել, հորջորջել, հավաստելտապանաքար բառերի բացատրությունը։

Պարսավել – որևէ արարքի՝ վարմունքի՝ արտահայտության համար հանդիմանական խոսքեր ասել, հանդիմանել, նախատել, պախարակել

Հորջորջել – մականվանել, վերադիր անուն դնել

Հավաստել – հավաստիությունը՝ ստուգությունը հաստատել

Տապանաքար – գերեզմանի վրա իբրև հուշարձան դրվող քար

5. Տեքստում հիշատակված հատուկ անունները առանձնացրու, տեղեկություններ գտիր նրանց մասին։

Ավետիք Իսահակյանը հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս է: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։

Միքայել Նալբանդյանը հայ գրող և բանաստեղծ է: Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։

Պարույր Սևակը բանաստեղծ է, ծնվել է 1924 թվականի հունվարի 24ին Արարատի մարզի Չանախչի գյուղում:

Միգուել Սերվանտես դե Սաավեդրան իսպանացի աշխարհահռչակ գրող է, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։

Հրաչյա Աճառյանը ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոոգիայի, լեսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն:

6. Ներկայացրու ազնվություն, մանրուք, ձիավոր, պարսկերեն բառերի կազմությունը։

Ազնվություն – ազնվ(արմատ)+ություն(վերջածանց)

Մանրուք – մանր(արմատ)+ուք(վերջածանց)

Ձիավոր – ձի(արմատ)+ավոր(վերջածանց)

Պարսկերեն – պարս(արմատ)+երեն(վերջածանցավոր)

7. Պարզիր՝ որ հոլովով են դրված մուգ գրված բառերը և որ հոլովման են ենթարկվում դրանք։

Ասպետն – հայցական հոլով, ի արտաքին հոլովում

Ասպետը – ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

Նվիրվածությունը – հայցական հոլով, ա ներքին հոլովում

Մարդու – սեռական հոլով, ու արտաքին հոլովում

Եվրոպայում – ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

Իմաստով – գործիական հոլով, ի արտաքին հոլովում

Ձիու – սեռական հոլով, ու արտաքին հոլով

8. Տեքստից գտիր 5 ածական, որոշիր՝ որակական են, թե՞ հարաբերական։

Ասպետական – հարաբերական

Ազնվապետական – հարաբերական

Զգացական – հարաբերական

Քիչ – որակական

Հին – որակական

9. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով

Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Նրա – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով

Ում – հարաբերական դերանուն

Այն – ցուցական դերանուն

Իրեն – անձնական հոլով, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի

Ամեն – որոշյալ դերանուն

Ինչ-որ – անորոշ դերանուն

Ձեզ – անձնական դերանուն, տրական հոլով, հոգնակի, երկրորդ դեմք

Մի – անորոշ դերանուն

Որոնք – հարաբերական դերանուն

Այն – ցուցական դերանուն