Posted in Ռուսերեն, Uncategorized

Семейный проект “ Фильмы, которые смотрели и любили наши родители”

Я спросила папе какой фильм его любимым. Он мне сказал, что их много, но особенно “Мы и наши горы”. Этот фильм сняли по произведению известного армянского писателя Гранта Матевосяна, сняли на киностудии Арменфильм, режиссерем был Генрих Малян. Фильм был снят в 1969 году. Фильм о том как в горах приблудились четыре черных барана. Ишхан, пастух большого стада овец, предложил зарезать две овцы под шашлык. Когда пастухи сели есть, вместе с ними ел и хозяин овец, Реваз, не подозревавший, что это его овцы. После того как пропажа обнаружилась, пастухи заплатили ему за овец и он отправился домой. Казалось бы все уладилось, но жена Реваза вызвала лейтенанта, сообщив о пропаже овец. Когда лейтенант пришёл домой к Ревазу, тот долго отказывался от показаний, а потом наконец сказал, что продал овец. Лейтенант решил разобраться и отправился в горы к пастухам. Продолжение я не хочу рассказывать, посмотрите сами, потому очень интересный фильм. Папа сказал, что фильм его любимый, потому что очень юмористический и легкий фильм. Фильм особо упоминалось на МКФ в Сан-Ремо в 1976 году и был признан лучшим армянским фильмом всех времен по версии журнала «Ереван». Я этот фильм смотрела раньше, не могу сказать, что он мне очень понравился и был очень интересен, но был юмористическим и мне понравились шутки, которые делали, я все время смеялась. Я бы советовала смотреть этот фильм, чтобы хорошо насмеяться.

Posted in Ընտրություն

Լճեր և ջրամբարներ…

Առաջադրանք

Մաս 1.

  • Հակիրճ ներկայացնել ՀՀ խոշոր լճերը՝ թվով 5-ը, վերլուծեք  Սևանա լիճի ծագումը, դիրքը, տնտեսական նշանակությունը:

ՀՀ խոշոր լճերը՝ Սևանա լիճ, Աժդահակի խառնարանային լիճ, Ալ լճեր, Արփի լիճ, Կապուտան լիճ: Աժդահակի լիճն առաջացել է Աժդահակ հանգած հրաբխի խառնարանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 3515 մետր բարձրության վրա։ Այն հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճը։ Մեծ և Փոքր Ալ լճերը գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում՝ Փորակների գոգավորությունում: Ջրհավաք ավազանը 140 ք. կմ է: Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում։ Նախկինում բնական լիճ էր։ 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ: Ամբարտակի կառուցումից հետո, Արփի լիճը դարձավ Հայաստանի երկրորդ ջրային ավազանը Սևանից հետո: Կապուտան լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.խմ է, առավելագույն խորությունը` 22 մ:

Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որն ունի տեկտոնահրաբխային ծագում: Աշխարհում կան բազմաթիվ լճեր, որոնք Սևանից մեծ են և ավելի բարձր են տեղադրված, բայց չեն վայելում այնպիսի ժողովրդականություն ինչպես Սևանը: Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով և այլն: Լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

  • Ներկայացնել ջրամբարների օգտագործման նպատակները և նշել ՀՀ խոշոր ջրամբարները՝ թվով հինգը:

ՀՀ խոշոր ջրամբարները՝ Ախուրյանի ջրամբար, Արփի լճի ջրամբար, Բերքաբերի ջրամբար, Կեչուտի ջրամբար, Մանթաշի ջրամբար: Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով:

Մաս 2.

Լուծել խնդիրները՝

  • Գետի լայնությունը 10 մ է, միջին խորությունը 60 սմ, ջրի արագությունը 3,5 մ/վ: Որոշել գետի ծախսը:

60սմ = 0,6մ

S=0,6×10=6մ քառ.

Q=6×3,5=21 մ 2

  • Գետի լայնակի կտրվածքի մակերեսը 6 մ քառ. է, գետի ջրի արագությունը` 3 մ/վ.Որոշել գետի ծախսը:

Q=3*6=18 մ 2

  • Գետի ակունքի բարձրությունը 4400 մ է, իսկ գետաբերանինը` 1400 մ: Նրա երկարությունը 250 կմ է: Որոշել գետի թեքությունը:

4400-1400=3000մ

3000:250=12մ/կմ

Posted in Ռուսերեն, Uncategorized

Дистанционное онлайн обучение. 27-30.04.2020

Прочитайте рассказ А. Чехова “Злоумышленник”

1. Слово «злоумышленник» образовано путем слияния основ слов зло и умысел. О каком же злом умысле идет речь в рассказе?

В рассказе идет речь о том, что злолумышленник откручивает гайки и не понимает, не принимает свое зло, но если откручивать гайки, то поезд полно людей сбиться и люди умрут.

2. Какое наказание ждет злоумышленника?

Злюумышленника ждет тюрьма, потому что он не понимая сотворил преступление.

3. О чем заставляет задуматься рассказ?

Рассказ заставляет задуматься о том, что как человек может делать что-то плохое и не понимать, не принимать этого.

4. В чем состоит особенность юмора А.П. Чехова?

Юмор Чехова состоит в том, что он с помощью юмора достовал читателя главный мысль рассказа.

Письменная работа в блогах:

Напишите небольшое размышление, а что вы думаете об искуственном интеллекте.

В наши дни технология очень развита и есть страх, что через несколько лет спустя уже роботы могут заменять людей. Ну конечно не все работы могут делать роботы, потому что все таки это же технология, а не человек, но напирмер помошники врачей, паркмахера и так далее могут быть. Все равно я не могу представить как могут все делать роботы, я думаю, что это не возможно и всегда человек будет один шаг впереди. Вообще не только роботы, и технологии всякие могут человека подчинять, поскольку сейчас многие зависят от интернета, телефона или компютера. Это все искуственный интелект и ужасно представлять, что некоторые работы например помошник врача, афицант уже не прегадяться для людей, а будут работать роботы. Я думаю, что более приятно, когда тебе помагает, с тобой общается человек, чем какой-то робот. Надеемся, что этого не будет, пусть канечно технологии развеваются, но не влияют на человека и его жизни.

Posted in Հանրահաշիվ, Երկրաչափություն, Uncategorized

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի ամփոփում…

Ապրիլ ամսվա ընթացքում կատարել եմ հետևյալ առաջադրանքները՝

Երկրաչափություն – դաս 28, 29, 30

Երկրաչափություն – դաս 31, 32, 33

Հանրահաշիվ – դաս 32, 33

Երկրաչափություն – դաս 34, 35, 36

Չնայած նրան, որ այս շրջանը անցավ հեռավար մենք շատ լավ կատարել ենք մեր մաթեմատիկան տեսադասերի շնորհիվ: Մասնակցել եմ բոլոր տեսադասերին, որոնք անարդյունավետ չեն անցել: Փոփոխություն չկա, աշխատել եմ ինչպես միշտ, դասերին մասնակցել եմ, փորձել եմ պահել ակտիվությունս: Ինձ գնահատելու հարցում միշտ դժվարանում եմ, ինձ թվում է մասնակցությունս և կատարածս աշխատանքները կարելի է գնահատել 8 գնահատականով:

Posted in Պատմություն

Քննական հարցաշար. թեմա 12, 13, 14

Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.

  • Թագավորը և արքունի գործակալությունները / էջ 8-10/

Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար.

  • Արշակ 2-րդի քաղաքականությունը
  • Պապ թագավոր /բանավոր, դասագիրք, էջ 18-25/
  • Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Հայոց թագավորը երկիրը կառավարել է գործակալությունների միջոցով, որոնց կառավարիչը, վարչապետը կամ տնօրենը կոչվել է գործակալ։ Մարդպետության գործակալությունը հսկել է արքունական տնտեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, թագավորի պալատը։  Զինված ուժերը վարել է սպարապետության գործակալություններ։ Նախնական ժամանակաշրջանում այն պատկանել է Ամատունի իշխանական տանը, սակայն հետագայում անցել է Մամիկոնյաններին։ Նախաքրիստոնեական Մեծ Հայքում մեծ դատավարության գործակալությունը եղել է հայոց քրմապետի՝ Սլկունի իշխանական տան ժառանգական պատիվը։ Հետագայում, Հայքի քրիստոնեացումից հետո, այն անցել է կաթողիկոսին։ Մաղխազության գործակալությունը հոգացել է թագավորի անձի պաշտպանությունը։ Մաղխազական գունդը Ամենայն Հայոց Արքայի թիկնապահությունն էր։ Այս գործակալությունը եղել է Խորխոռունի իշխանական տան ժառանգական պատիվը. ըստ այդմ, տոհմը նաև հաճախ հիշատակվել է Մաղխազունի ազգանունով։ Թագակապ կամ թագադիր ասպետության գործակալությունը վարել է արքայի թագադրման և այլ արարողություններ։ Գործակալությունը հանդիսանում էր Բագրատունի իշխանական տան (հետագայում՝ արքայատան) ժառանգական պատիվը։

Թագավորի կնքապահն ու սուսերակիրը կամ զինակիրը, նրա անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։ Մարզպանության գործակալությունը վարել է արտաքին, իշխանաց իշխանինը՝ ներքին գործերը։ Բագրատունիների օրոք գործակալը կոչվել է ևաև ձեռնավոր։ Կիլիկյան Հայաստանի արքունիքում հիմնվել են նոր գործակալություններ։ Խնամակալության գործակալությունը եղել է թագավորի խորհրդատու մարմինը, թագաժառանգի խնամակալը, իսկ թագավորի բացակայության կամ անչափահասության դեպքում՝ երկիրը կառավարողը։ Խնամակալության գործակալը կոչվել է պայլ։ Մաքսապետության գործակալը կոչվել է պրոքսիմոս, իրենց են ենթարկվել մաքսատների, առևտրական ու նավահանգստային կենտրոնների վերակացուները։

  • Ներկայացրե՛ք Աշտիշատի եկեղեցական ժողովը և նրա ընդունած կանոններն ու որոշումները

354 թ. Ներսես Ա–ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը։ Այնտեղ ընդունված հոգևոր և աշխարհիկ կյանքին առնչվող կանոնների համաձայն` կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Ընդունվում է մի կանոն, որով հայոց թագավորին ու մեծամեծներին կոչ էր արվում լինելու գթասիրտ իրենց ծառաների և հասարակ ժողովրդի նկատմամբ: Մյուս կողմից` ծառաներին պատվիրվում էր հնազանդ ու հավատարիմ լինել իրենց տերերին:

  • Ներկայացրե՛ք Պապի բարեփոխումները և ձեր դիրքորոշումը նրա վերաբերյալ/գրավոր/.

Պապի բարեփոխումների շնորհիվ հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 հազարի: Հոգևորականների հարազատներին պարտադրվում է պետական և զինվորական ծառայություն կատարել: Եկեղեցական հողատիրությունը կրճատվում է: Պապի անկախ քաղաքականությանը դեմ էր Հռոմեական կայսրությունը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են:

  • Դիտեք Պապ թագավոր

Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝

  • Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36,
  • Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները /գրավոր/

Վասակ Սյունին անսպասելիորեն հրաժարվել է ապստամբությունից և փորձում է պարսից արքունիքի հետ հաշտության եզրեր գտնել: Վասակի այդ քայլին խիստ բացասական գնահատական է տալիս պատմիչ Եղիշեն: Վարդան Մամիկոնյանը վերադառնում է Հայաստան։ Վասակը քաշվում է իր կալվածքը՝ Սյունիք: Վարդան Մամիկոնյանը երկրի կառավարումն ու զորքերի հրամանատարությունը վերցնում է իր ձեռքը։ Այսպիսով Վասակ Սյունին համարվում է, որպես դավաճան, իսկ Վարդան Մամիկոնյանը՝ հերոս: