Posted in Իրավունք

Սահմանադրական և վճռաբեկ դատարան

Սահմանադրական դատարանը պետական կառույց է, որը համակարգում է սահմանադրության իրավական նորմերը։

Սահմանադրական դատարանը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն ճանաչվի հակասահմանադրական։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Առաջին անգամ սահմանադրական դատարան ստեղծվել է Ավստրիայում 1920 թվականին։ Նրա կոնցեպցիան մշակել է ավստրիացի իրավաբան Հանս Կելզեն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5ին:

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։

Posted in Իրավունք

Իրավունք. աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը երկկողմանի պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ։ Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։

Շատ կարևոր է լինել գրանցված աշխատող, քանի որ դա քեզ հնարավորություն է տալիս ճամփորդելու, բացի այդ դու հարկ ես վճարում քո պետությանը, ինչը նույնպես կարևոր է: Դեսպանատներում, երբ վիզա են տրամադրում շատ կարևոր է գրանցված աշխատող լինել, որպեսզի տվյալ երկիրը վստահ լինի, որ դուք ետ գալու պատճառ ունեք և այնտեղ չեք մնալու: Վարկեր, հիփոթեքներ, դրանք նույնպես տրվում են աշխատանքային թղթի հիման վրա: Կարևոր է նաև գրանցված լինել, որպեսզի դուք ըստ օրենքի կարողանաք պահանջել ձեր աշխատավարձը, հասանելիք արձակուրդը և այլն:

Posted in Իրավունք

Ընտանեկան իրավունք

  • Ինչ է ընտանեկան իրավունքը և որն է դրա հիմնական աղբյուրը

Ընտանեկան իրավունքը իրավունքի ճյուղ է, որը վերաբերում է ընտանիքին, ամուսնությանը: առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։ Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։

  • Ինչ է ամուսնությունը և որոնք են դրա հատկանիշները

Ամուսնությունը Հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

  • Որոնք են ամուսնության պայմանները և արգելքները

Ամուսնության համար անհրաժեշտ են ամուսինների ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։ Արգելքերից է բազմակնությունը, որը ՀՀ օրենքով է արգելված։ Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։ Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։ Այդպիսի ամուսնությունից մեռածածին երեխաների թիվը և մանկական մահացությունը 2 անգամ ավելի մեծ է։

  • Որոնք են ամուսնության դադարման հիմքերը

Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։ Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

  • Որ դեպքում է ամուսնալուծությունը կատարվում արտադատական կարգով

Արտադատական կարգով է լուծվում այն ժամանակ, երբ ամուսինները կարողանում են առանց խնդիրների կիսել գույքը, երեխաները մնում են այն ծնողի մոտ, ով ունի հնարավորոթյուն նրանց պահելու, իսկ մյուս կողմը օգնում է այդ հարցում, առանց հավելյալ օրենքների և պարտադրանքների:

  • Երբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով

Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, երբ ամուսինները չեն կարողանում որոշել երեխաների խնամքի հարցը, գույքը բաժանելու և այլ հարցերը:

  • Ինչ հարցեր պետք է լուծի դատարանն ամուսնալուծության վճռով

Ամուսնալուծությունը նույնպես գտնվում է պետության հսկողության ներքո և, որպես կանոն, կատարվում է դատական կարգով։ Անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների ամուսնալուծությունը, փոխադարձ համաձայնությամբ, ձևակերպվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում։ Այստեղ է կատարվում նաև օրենքով սահմանված կարգով անհայտ բացակա, հոգեկան հիվանդության կամ սակավամտության հետևանքով անգործունակ ճանաչված, 3 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձանց ամուսնալուծությունը։ Օրենքը չի թույլատրում առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության գործ հարուցել կնոջ հղիության ընթացքում և 1 տարեկանից փոքր երեխա ունենալու դեպքում։

  • Ով և ինչպես է ամուսնությունը ճանաչում անվավեր

Ամուսնությունը համարվում է դադարեցված՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնալուծությունը ձևակերպելուց հետո։

  • Որոնք են ամուսինների անձնական իրավունքները և պարտականությունները

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը (Հայաստանում՝ հիմնականում տղամարդունը) կամ պահպանում նախաամուսնականը։

Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ։ Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։

Posted in Իրավունք

Մարդ-իրավունք

Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը։ Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են։ Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե:

Իրավունքն օգնում է պահպանել կարգ ու կանոն հասարակության մեջ: Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։ Իրավունքը պաշտոնապես ընդունված օրենքներն են, որոնց ենթարկվում են բոլորն առանց բացառությունների, ինչպես նաև իրավունքներ, նորմեր, որոնք օրենքով գրի առված չեն, բայց պահպանվում են: Դրա կարևորությունն այնքանով է, որ յուրաքանչյուրս հարգենք դիմացինի անձնական տարածքը, իմանանք մեր իրավունքները:

Առօրյա կյանքում մենք գուցե չհիշենք դրանց մասին, բայցմեր մանե քայլը իրավունք կամ նորմ է իրենից ներկայացնում: Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ: Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր ունեցվածքից: Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:

Posted in Իրավունք, Uncategorized

Օ.Ջ. Սիմփսոնի գործը. իրավունք

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ, որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։

Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։ Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։ Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը։ Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ: Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա-ինու ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։ Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին (հունիսի 12-ին՝ ժամը 22։00-23։00-ին) եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։ Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց (ձախը գտնվել է հանցագործության վայրում)։
Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը հունիսի 17-ի առավոտյան ժամը 11։00-ին։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը։ Այս նամակը հետագայում շատերի կողմից մեկնաբանվել է որպես հրաժեշտի հաղորդագրություն նախքան ինքնասպանությունը։

Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Հենց այդ օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ։ Սիմփսոնին չեն ձերբակալել, քանի որ նա իր գլխին ատրճանակ էր պահել և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը մոտացել է իր մոր տանը, ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան դուրս գալ մեքենայից, և բերման է ենթարկվել 20։45-ին։

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվել է դատը, որից առաջ Սիմփսոնը հայտարարել էր, թե կվճարի «500 հազար դոլար այն մարդուն, ով կգտնի իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքը»։

Սկզբում մեղադրողի կողմից ելույթ ունեցավ վարորդ Ալան Փարկը, որին Սիմփսոնը հունիսի 12-ի չարաբաստիկ օրը կանչել է իր տուն, որպեսզի նա իրեն տանի օդանավակայան։ Վարորդը պատմեց, որ նա մոտեցել է Սիմփսոնի տանը 22։22-ին, բայց ոչ ոք չի բացել դուռը։ Սակայն Փարկը չի ցանկացել հեռանալ առանց պատվերը կատարելու և շարունակել է անընդհատ դուռը զանգել՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կբացի։ Այդպես շարունակվել է մինչև երեկոյան 11-ը։ Հենց այդ ժամանակ վարորդը տեսավ, թե ինչպես է տան մյուս կողմից ներխուժող քայլվածքով մոտենում մի տղամարդ, որի դեմքը նա չկարողացավ տեսնել։ Սակայն պաշտպանող կողմը միանգամից առաջ բերեց այդ մեղադրանքի հակափաստարկները։ Սպանությունը տեղի է ունեցել 22։15-ին, իսկ 22։20 Սիմփսոնի հարևանները նրա Ռոլս Ռոյս մակնիշի ավտոմեքենան տեսել են տան կողքի կայանատեղիում։ Դրանից հետո, Սիմփսոնի հարևան Կատո Կելինայի խոսքերով, 21։00-21:37 նրանք Սիմփսոնի հետ գնացել են համբուրգեր գնելու։ Բացի այդ, պաշտպանող կողմը իր ձեռքերում ուներ ևս մեկ ապացույց․ 22։00-22։10 ընկած ժամանակահատվածում Սիմփսոնը հեռախոսազանգ է ունենցել իր սիրուհի Փոլ Բարբերեի հետ։ Եվ չնայած այդ ժամանակ նա տանը չէր, բայց հեռախոսային կայանը ֆիքսել է այդ զանգը։

Հունիսի 12

18:30: Բրաունը իր դստեր համերգից հետո ընթրում էր իր ընկերների և ընտանիքի հետ Բրենվուդի ռեստորաններից մեկում, որտեղ որպես մատուցող աշխատում էր Գոլդմանը: Պատահաբար Բրաունի մայրն իր ակնոցները մոռանում է ռեստորանում և Գոլդմանը այն տանում է Բրաունի տուն:

22:41-22:45: Բրայն Կելինը, ով Սիմսոնի հարևանն է և բնակվում է մի քան մղոն հեռավորության վրա, լսում է աղմուկ պատի հակառակ կողմից և դուրս է գալիս ստուգելու:

22:50-22:55: Հարևանի շունը սկսում է անկանոն և բարձր հաչալ:

23:01: Ալան Փարկն, ով 22:25-ից սպասում էր նրան վերջապես տեսնում է տանից դուրս եկող Սիմփսոնին: Րոպեներ անց Փարկը նրան տանում է Լոս Անջելեսի օդանավակայան, որտեղից նա պետք է մեկներ Չիկագո:

23:45: Սիմփսոնը մեկնում է Չիկագո:

Հունիսի 13

12:10: Բրաունի շունը ուղեկցում է հարևաններին դեպի մահացած Գոլդմանը և Բրաունը, որոնք դրված էին դարպասի մոտ:

16:15: Սիմփսոնը գրանցվում է Չիկագոյի հյուրանոցներին մեկում:

16:30: Ոստիկանությունը ժամանում է Սիմփսոնի բնակարան նրան տեղեկացնելու Բրաունի մահի մասին, բայց փոխարենը հայտնաբերում է նրա արյունոտ ձին և արյունոտված ձեռնոց, որի մյուս զույգը գտնվել էր Գոլդմանի դիակի մոտ:

10:45: Խուզարկության հրամանը ձեռքին՝ ոստիկանությունը խուզարկում է Սիմփսոնի առանձնատունը և ավելի շատ արյան հետքեր է գտնում գույքի վրա, այդ թվում՝ նրա Բրոնկոյում։

00:00: Բրաունի մահվան մասին տեղեկացվելուց հետո վերադառնալով Լոս Անջելես՝ Սիմփսոնը հասնում է իր առանձնատուն, որտեղ նրան ձեռնաշղթաներ են կապում, իսկ հետո տաnում ոստիկանական բաժանմունք, որտեղ նրան ժամերով հարցաքննում են:

Սիմփսոնը մեղադրվում է Բրաունի և Գոլդմանի սպանության համար: Երդվյալ ատենակալները լսում են հին ձայնագրված ձայնագրություններ, որոնցում Ֆուրմանը մի քանի ռասայական հայհոյանքներ է հնչեցնում (որը նա հերքել է, որ երբևէ արել է իր խաչաձև հարցաքննության ընթացքում), ինչպես նաև պարծենում է ոստիկանական դաժանության իրագործման մասին: Չորս ժամից էլ քիչ քննարկելով՝ երդվյալ ատենակալները վերադառնում են սպանության երկու հոդվածներով անմեղ դատավճռով։ Սիմփսոնը ազատ մարդ է։

2007 թվականին կասկածյալը հրատարակեց «Եթե ես դա արած լինեի» գիրքը, որը, շատերի կարծիքով, «Սիմփսոնի կրկնակի սպանություն կատարելու խոստովանությունն է»։

Սիմփսոնի գործին է նվիրված «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուստասերիալ-անթոլոգիայի առաջին եթերաշրջանը, որը հեռարձակվել է 2016 թվականի փետրվարին։

Վերլուծություն`
Իմ կարծիքով ապացույցները չափից շատ են, սակայն իմ կարծիքով նա մեղավոր չէր: Նախ ձեռնոցը, որը փոքր էր, իսկ հետո հանցագործության ժամանակ Սիմփսոնը քնած էր։ Պարզապես փաստերը նրա դեմ էի և գուցե դա հատուկ էր արվել, որպեսզի նրան կասկածեն։ Այս գործը նաև հետաքրքիր է այնքանով, որ մեղադրվողը սևամորթ էր, իսկ զոհերը՝ սպիտակամորթ, և ի սկզբանե գործին տվել է ռասայական շեշտադրություն:

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%B4%D6%83%D5%BD%D5%B8%D5%B6%D5%AB_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE

https://www.biography.com/news/oj-simpson-trial-timeline

Posted in Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությունը. իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սահմանադրությունը, որը ստորագրվել է 1945 թվականի նոյեմբերի 16-ին, ուժի մեջ է մտել 1946 թվականի նոյեմբերի 4-ին՝ քսան երկրների կողմից վավերացվելուց հետո, որոնք են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Չեխոսլովակիան, Դանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Հնդկաստանը, Լիբանանը, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները:

Սահմանադրությունը բաղկացած է 15 հոդվածից:

Հոդված I

Continue reading “ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանադրությունը. իրավունք”
Posted in Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ. իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է:Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդիսանում է Ազգերի լիգայի Ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։ Նրա ոլորտային օֆիսների մեծ մասը գործում են խմբակային՝ ընդգրկելով երեք կամ ավելի պետություններ․ գոյություն ունեն նաև ազգային և տարածաշրջանային գրասենյակներ: 1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Հայաստանն անդամակցել է 1992թ. հունիսի 9-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է: Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանները գումարվում են երկու տարին մեկ անգամ, գլխավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը և գործունեության հիմնական ուղղությունները սահմանելու, այդ թվում` Կազմակերպության` որոշակի ժամանակահատվածի համար նախանշված ծրագիրը, բյուջեն և միջնաժամկետ ռազմավարությունը հաստատելու նպատակով:

Գլխավոր կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին: Գործադիր խորհուրդն իր նշանակությամբ Կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է: Գործադիր խորհրդի նստաշրջանները գումարվում են տարին երկու անգամ` ապահովելու Գլխավոր կոնֆերանսի կողմից ընդունված Կազմակերպության ծրագրի, որոշումների պատշաճ կատարումը և իրականացնելու Գլխավոր կոնֆերանսի հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Գործադիր խորհրդի կազմում ընդգրկված են 58 անդամ պետություններ, որոնց մանդատը 4 տարի է:

Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է Հայաստանի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը(այսուհետ՝ Հանձնաժողով): Հանձնաժողովն ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի 2015թ. հունվարի 29-ի թիվ 58-Ա որոշմամբ հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը: Հանձնաժողովն ամրապնդում և զարգացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունների և շրջանակների միջև կապը` ապահովելով Հայաստանի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին և միջոցառումներին` անհրաժեշտության պարագայում ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո հարցերի շուրջ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնավոր գործունեության կարևորագույն բաղադրիչներից է: Դրա շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում անդամ պետություններին` պայմանով, որ ներկայացված ծրագրային առաջարկներն առնչվում են կազմակերպության իրավասության ոլորտներին և համահունչ են դրա առաջնահերթ խնդիրներին և գերակայություններին: ՅՈՒՆԻԹՎԻՆ (համալսարանների թվինինգ և հաղորդակցություն, կապերի հաստատում) /ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցն ստեղծվել է 1953 թվականին: Ծրագրի ցանկում ներգրավված են 181 երկրների ավելի քան 10,000 կրթական հաստատություններ: Հայաստանում Ցանցը գործում է 1997թ. մարտից: Ներկայումս Ցանցը ներառում է հայաստանյան 10 դպրոցներ: Վերջիններս տարբերվում են մյուս դպրոցներից նրանով, որ ազգային ծրագրերի շրջանակներում համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ` աջակցելով Կազմակերպության արժեքների տարածմանը, նպատակների և խնդիրների իրականացմանը:

Տվյալ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ`

  1. ՄԱԿ-ի համակարգի դերը ժամանակակից աշխարհում` արդի մարտահրավերների հաղթահարման գործում,
  2. կրթություն հանուն կայուն զարգացման,
  3. խաղաղություն և մարդու իրավունքներ,
  4. միջմշակութային ուսուցում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է, միջազգային կազմակերպություն է, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին։ Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են։ Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները։ Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին։ Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները։

Երկու շատ կարևոր կազմակերպություններ են, որոնք իրականացնում ենք կարևոր գործունեություններ: Յունիսեֆ-ի շնորհիվ հատուկ ուշադրություն է հատկացվում երեխաների, կանանց իրավունքներին, իսկ Յունսեկօ-ն երկրներում տարբեր ոլորտներում շատ կարևոր գործունեություն է իրականացնում, օրինակ՝ պատմամշակութային վայրերի վերականգնումը, կրթության ոլորտում տարբեր նորություններ, այն օգնում է երկրին զարգանալ տարբեր ոլորտներում:

Աղբյուրներ՝ https://www.mfa.am/hy/international-organisations/17

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%88%D5%92%D5%86%D4%B5%D5%8D%D4%BF%D5%95

https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%88%D5%92%D5%86%D4%BB%D5%8D%D4%B5%D5%96

Posted in Իրավունք

ՄԱԿ. իրավունք

ՄԱԿ-ը (միավորված ազգերի կազմակերպություն) միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193:

Հայաստան – ՄԱԿ

1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ և ընդունել համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս:

Հայաստանը տարբեր տարիներին ընտրվել և իր մասնաբաժինն է ներդրել ՄԱԿ-ի կարևորագույն մարմիններում` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովում, Մարդու իրավունքների հանձնաժողովում, Կանանց կարգավիճակի հանձնաժողովում, ՄԱԿ-ի ծրագրման և համակարգման կոմիտեում, Սոցիալական զարգացման հանձնաժողովում, Բնակչության և զարգացման հարցերի հանձնաժողովում, Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում, Վիճակագրական հանձնաժողովում և այլն:

Posted in Իրավունք

Տարածաշրջանային երկրների իրավական հետքերով


Տարածաշրջանային երկրներից ընտրեցի Իրանը, քանի որ այնտեղ կարծում եմ արգելքները չափից շատ են, որը կապված է կրոնի հետ: Նրանք ունեն կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը կոչվում է Շարիաթ: Այն մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում: Իսլամական ավանդույթի մի մասն էկազմում: Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։

Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբ, թուրք, և պարսիկ նվաճողները շարիաթը օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուրժողականությունը հիմնավորելու նպատակով։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և իսլամի գաղափարախոսության հիմքերից է։

Շարիաթի կիրառումը ներկայումս ամենաթեժ քննարկվող թեմաներից է աշխարհում։ Նիգերիայում շարիաթը ոչ մուսուլմաններին պարտադրելու հետևանքով բռնկվել են միջհամայնքային ընդհարումներ։ Ենթադրաբար Սուդանի բաժանումը պայմանավորված է եղել նաև երկրում շարիաթ մտցնելու հետևանքով։ Որոշ երկրներ, որոնք բնակեցված են իսլամադավան փոքրամասնություններով, թույլ են տալիս տվյալ համայնքներում գործադրել շարիաթի հիման վրա գործող ընտանեկան օրենքներ։ Շարունակաբար բանավաճեր են ընթանում այն մասին, թե արդյոք շարիաթը համատեղելի է աշխարհիկ պետական կարգերի, մարդու իրավունքների, մտքի ազատության և կանանց իրավունքների հետ։

Իրանում խախտվում են մարդկանց իրավունքները, որովհետև նախ կրոն ոչ ոքի չես կարող պարտադրել, իրավոնք չունես մարդուն շահագործել, եթե նրանք այլ կրոն են դավանում, և առհասարակ անկախ կրոնից, սեռից, ազգությունից մարդիկ պարտավոր են հարգել և չխախտել դիմացինի իրավունքները:

Մի այլ հարց են արգելքները, որոնք հիմնականում վերաբերում են կանանց: Կանանց իրավունքները խստորեն սահմանափակված են Իրանում, այն աստիճան, որ կանանց նույնիսկ արգելվում է մարզադաշտերում դիտել տղամարդկանց սպորտը: Այդ արգելքը ներառում է Իրանի ազգային մոլուցքը ՝ վոլեյբոլը: Կանայք ազատազրկման են դատապարտվում ՝ հանուն կանանց հավասար իրավունքների հրապարակավ արտահայտվելու համար: Իրանում կանայք ստիպված են հասարակական վայրերում կրել հիջաբ: Դա նույնիսկ վերաբերում է երիտասարդ դպրոցական աղջիկներին, որոնցից տարրական դպրոց հաճախելու համար նույնպես պահանջվում է հիջաբ կրել: Ավելին, ամուսնացած կանայք չեն կարող նույնիսկ լքել երկիրը առանց ամուսնու թույլտվության: Միշտ խոսվում է կանանց իրավունքներից, բայց Իրանում տղամարդկանց նույնպես արգելվում է կրել բաց հագուստ, այսինքն շորտեր, կարճաթև վերնաշապիկներ և այլն:

Ես կարծում եմ, որ Իրանում մարդու իրավունքները խախտվում են, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, իհարկե դա նաև նրանց կրոնից, ավանդույթներից է գալիս, բայց կան բաներ, որոնք մարդու ընտրությունն են և դրանք արգելելու իրավունք կառավարությունը չունի:

Աղբյուրներ՝ https://www.hrw.org/news/2015/10/28/womens-rights-iran

https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%A9

Posted in Իրավունք

Ի՞նչ է իրավունքը…

Իրավունք առարկան մենք արդեն ուսումնասիրել ենք 9-րդ դասարանում և այս տարի շարունակելու ենք ուսումնասիրել: Ես շատ ուրախ եմ, քանի որ այդ առարկան միշտ հաճույքով եմ ուսումնասիրել: Կարծում եմ կարևոր է, որ յուրաքանչյուրս իմանանք մեր իրավունքները, իսկ ի՞նչ է իրավունքը: Իրավունքը դա օրենքով ինչ-որ բան թույլատրված կամ արգելված լինելն է, հատկապես հասարկության մեջ: Ավելի պաշտոնական, եթե տանք դրա սահմանումը, ապա կասենք, որ իրավունքը հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկն է, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։ Բոլորս ունենք որոշակի իրավունքներ, օրինակ՝ ես, որպես սովորող ունեմ որոշ իրավունքներ, որպես քաղաքացի, մյուսը՝ որպես աշխատող, ոստիկան, նախարար և այլն: Այն օրենքի տեսակ է, որն անհրաժեշտ է հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու համար: Դա նաև օգնում է հարգանք դրսևորել նույնիսկ անծանոթի նկատմամբ, քանի որ մենք պետք է հարգենք և ընդունենք դիմացինի իրավունքները: Լինում են նաև դեպքեր, երբ ինչ-որ մեկը խախտում է մեր իրավունքը, այդ պատճառով էլ պետք գոնե որոշ չափով տեղեկացված լինենք սեփական իրավունքներից, որպեսզի կարողանանք դրանք պաշտպանել: