Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. 30.04.18. Տնային աշխատանք

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս >>-ից էջ 54-ից մինչև էջ 57-ը:

18. Ճնշումը հեղուկներում և գազերում

Տարբերակ 1

1 և 2 չորսուները խորասուզված են ջրում այնպես, որ Բ և Գ նիստերը գտնվում են անոթի հատակից նույն մակարդակի վրա:

I. Ա նիստի վրա նվազագույն ճնշումն է:

Պատ.՝ 1)

II. Դ նիստի վրա առավելագույն ճնշումն է:

Պատ.՝ 4)

III. Բ և Գ ճնշումը նույնն է:

Պատ.՝ 2)

IV. Որպեսզի կարողանանք հաշվել անոթի հատակին հեղուկի ճնշումը, հարկավոր է իմանալ հեղուկի խտությունը և սյան բարձրությունը:

Պատ.՝ 1)

V. h=400մ                 p=ƍgh=1030կգ/մ39,8Ն/կգ400մ=4040000

ƍ=1030կգ/մ3

g=9,8Ն/կգ

________________

p-?

Պատ.՝ 4)

 

Տարբերակ 2

Ա, Բ, Գ և Դ սկավառկները տեղավորված են ջրում:

I. Ա սկավառակի վրա ճնշումը ամենափոքրն է:

Պատ.՝ 1)

II. Դ սկավառակի վրա ճնշումը ամենամեծն է:

Պատ.՝ 4)

III. Բ և Գ սկավառակների ճնշումը նույնն է:

Պատ.՝ 2)

IV. Անոթի հատակի և պատերի վրա հեղուկի ճնշումը ուղիղ համեմատական է հեղուկի խտությանը:

Պատ.՝ 2)

V.  h=2,5մ                 p=ƍgh=800կգ/մ39,8Ն/կգ2,5մ=19600Պա

ƍ=800կգ/մ3

g=9,8Ն/կգ

_______________

p-?

Պատ.՝ 2)

 

Տարբերակ 3

I. Հեղուկի մեջ նույն խորության վրա, ճնշումը բոլոր ուղղություններով նույնն է:

Պատ.՝ 3)

II. Եթե հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա մեծացնում ենք ընկղման խորությունը գործադրած ճնշումը մեծանում է:

Պատ.՝ 1)

III. Ջրով լցված անոթի հատակում գտնվող մետաղյա սկավառակի վրա ճնշումը կմեծանա, եթե անոթի մեջ իջեցնեն փայտյա չորսուն:

Պատ.՝ 1)

IV. Անոթի հատակին հեղուկի ճնշումը կախված չէ անոթի հատակի մակերեսից:

Պատ.՝ 1)

V. h=25մ                   p=ƍgh=1030կգ/մ39,8Ն/կգ25մ=20200Պա

g=9,8Ն/կգ

ƍ=1030կգ/մ3

___________________

p-?

Պատ.՝ 1)

 

Տարբերակ 4

Ա, Բ, Գ և Դ սկավառակները դասավորված են ջրով անոթի մեջ:

I.  Դ սկավառակի վրա ճնշումն ամենամեծն է:

Պատ.՝4)

II. Ա սկավառակի վրա ճնշումն ամենափոքրն է:

Պատ.՝1)

III. Բ և Գ սկավառակների վրա ճնշումը նույնն է:

Պատ.՝2)

IV. Որպեսզի կարողանանք հաշվել անոթի պատերին հեղուկի ճնշումը, պետք է իմանալ հեղուկի խտությունը և սյան բարձրությունը:

Պատ.՝1)

V. h=5սմ                  p=ƍgh=13600կգ/մ39,8Ն/կգ5սմ=6700Պա

ƍ=13600կգ/մ3

g=9,8Ն/կգ

______________

p-?

Պատ.՝3)

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 23.04-27.04.

Урок 1

 

Домашнее задание:

  1. Найдите относительные прилагательные, перешедшие в качественные:

Воздушный путь, воздушная среда, воздушный шар, воздушный пирог. Душевная тревога, душевная боль, душевный человекДеревянный мост, деревянный пол, деревянный башмак, деревянное лицо. Лисий мех, лисья шуба, лисьи повадки

2.Подберите антонимы к прилагательным.

а) Образец:  холодная погода – тёплая погода.

1) горячий чай – холодный чай

2) хороший фильм – плохой фильм

3) интересная книга – скучная книга

4) длинное пальто – короткое пальто

5) старая вещь – новая вещь

6) старый человек – молодой человек

7) тёмная комната – светлая комната

8) тонкая нить – толстая нить

9) смешной случай – грустный случай

10) холодная вода– теплая вода

11) горький напиток – сладкий напиток

12) маленький город – большой город

13) трудное упражнение – легкое упражнение

14) лёгкий портфель – тежолый портфель

15) старшая сестра – младшая сестра

16) низкий дом – высокий дом

17) толстый словарь – тонкий словарь

18) сладкая ягода– горькая ягода

  1. Подобрать синонимы к прилагательным:

Железная воля – крепкая

золотые руки – умелые

ледяной взгляд – равнодушный

свинцовые облака – белая

открытый характер – общительный

золотое сердце – доброе

серебряный голос – красивый

  1. Притяжательные прилагательные отвечают на вопросы:
  • чей?
  • чья?
  • чьё?
  • чьи?

 

  • хвост лисы – лисий хвост
  • яйцо куры – куриное яйцо
  • берлога медведя – медвежья берлога
  • перья птицы – птичьи перья

 

Составить предложения с данными словосочетаниями 

Хвост лисы очень пушистый.

Яйцо куры очень вкусный.

В берлоге медведя живет маленький медвежонок.

Раньше писали с помощью перья птицы .

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Տնային աշխատանք. 30.04. Աշխարհագրություն

Դասի հղումը
1. Ի՞նչ դեր ունի տրանասպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Տրանսպորտի շնորհիվ երկրից երկիր տեղափոխվում են շատ ապրանքներ վաճառքի նպատակով, մարդիկ են տրանսպորտի միջոցով շրջագայում, որը զարգացնում է երկրի տուրիզմը:

2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի, որ տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորել:

Կարծում եմ, որ ավելի արագ զարգանում են ավտոմեքենաները, մարդատար մեքենաները, քանի որ մարդիկ ավելի շատ են սկսել օգտվել ավտոմեքենաներից, որոնք ավելի հարմարավետ և հեշտ են դարձնում կյանքը:

3. Նշել հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

Ճապոնական ծոց, Միջերկրական ծով, Հյուսիսային ծոց, Կարիբյան ծով,Պարսից ծոց, Մեքիսկական ծոց, Բալթիկ ծով:

Posted in Գրականություն, Uncategorized

#Իմ քայլը…

Картинки по запросу Ô¹Õ¡Õ¾Õ·ÕµÕ¡ հեղափոխություն Այդ շարժումը, այդ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, մարդկանց միասնությունը, հետո արդեն ուրախությունն ու ճիչերը: Այնքան հաճելի է դուրս գալ փողոց և տեսնել, թե մարդիկ ինչպես են իրար ժպտում, շնորհավորում: Այդ ամենը, ինչ-որ կատարվեց, միասնական պայքար էր, համախմբվել էին մեծ ու փոքր, ուսուցիչ-սովորողներ, ուսանողներ, մեծեր, ոտքի էր ելել ամբողջ աշխարհը և պայքարում էր միասին՝ հանուն արադարության: Ինձ թվում էր՝ ինչ-որ արտասովոր բան էր կատարվում, այնքան հաճելի էր տեսնել այդ համախմբված մարդկանց, ովքեր միասին պայքարում են: Սկզբում ուղղակի անհույս էր, իսկ մարդիկ, փոխարենը միանային և պայքարեին, չէին հավատում և թերահավատորեն էին մոտենում այս ամենին, բայց այն, ինչ կատարվեց, երևի զարմացրեց բոլորին: Մենք միասին էինք, ինչը ամենակարևորն էր: Հետո, արդեն այնքան էի ոգևորվում, երբ տեսնում էի այդ մարդկանց պայքարի մեջ, երբ տեսնում էի՝ ինչպես են պայքարում, ինչպես են ընդվզում և պահանջում ազատություն: Այնպես էի հպարտանում, վերջին օրերին, ուղղակի մեր միասնությունը կոտրել անհնար էր: Ես այդպես միասնական, համախմբված ժողովրդին չէի տեսել, այսպիսի միասնականություն, սեր, ոգևորություն, պայքար և վերջում էլ՝ ազատություն ու տոն: Մենք հաղթեցինք, որովհետև մենք միասին էինք, մենք սիրում ու պայքարում էինք: Այս հեղաշրջումը մի մեծ հաղթանակ էր հենց մեզ համար: Իմ մեջ ամենից շատ տպավորվել է այդ միասնականությունը, ինչքան միասին էինք, ինչքան հարազատ, ինչքան լավ ու ջերմ էր այդ մթնոլորտը: Մենք ապացուցինք, որ սիրով, ջերմությամբ, բարությամբ, խաղաղությամբ և ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ կարող ենք ապրել ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Ապացուցինք, որ ոչ մի բան չի կարող կոտրել ՀԱՅԻ անկոտրում և պայքարող ոգին:

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա

Ֆիզիկա. 22.04.18. Տնային աշխատանք

Է. Ղազարյան դասագիրք

Առաջադրանքներ՝ 134, 135, 138, 140

 

134. m=75կգ                         p=F/S=mg/S=75կգ10Ն/կգ/0,035մ2=21կՊա

g=10Ն/կգ

S=0,035մ2

________________

p-?

Պատ.՝ 21կՊա

 

135. m=5տ                 p=F/S=mg/S=5տ10Ն/կգ/1,4մ2=35կՊա

g=10Ն/կգ

S=1,4մ2

_________________

p-?

Պատ.՝35կՊա

 

138. F=70Ն                       p=F/S=70Ն/1մմ2=70000կՊա

S=1մմ2

_______________

p-?

 

Պատ.՝ 70000կՊա

 

140. V=6մ3                    p=F/S=162000Ն/1,4մ2=113,4կՊա

S=1,4մ2                       F=mg=16200կգ10Ն/կգ=162000Ն

ƍ=2700կգ/մ3             m=2700կգ/մ36մ3=16200կգ

g=10Ն/կգ

___________________

p-?

Պատ.՝ 113,4կՊա

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Մխիթար Հերացի

«Մխիթար Հերացի»

Մխիթար Հերացին ծնվել է մոտ 1120թ, նա հայ բժիշկ, բնագետ և փիլիսոփա է։ Հայ դասական բժշկության հիմնադիրը։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ XII դ. 60-ական թթ. արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։ Բժշկի գործունեության հետ միաժամանակ լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել մարդակազմության, ախտաբանության, ակնաբուժության, դեղագիտության ու բնագիտության հարցերի նկատմամբ, դարձել հայ բժշկության մի շարք ճյուղերի հիմնադիր և ստեղծել արժեքավոր երկեր, որոնցից պահպանվել են սոսկ մասունքներ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանումձեռ)։ Աչքի մասին  Հերացու ուսմունքը (որը հետագայում զարգացրեց Ամիրդովլաթ Ամասիացին) ն աչքի հիվանդությունների (Եղջերաթաղանթի բորբոքում, տրախոմա, գլաուկոմա) կլինիկական նկարագրություններն ու բուժման համար առաջադրած բարդ դեղատոմսերը գիտական մեծ հետաքրքրություն ունեն։ Դեղագիտության ու դեղագործության բնագավառների հայ ժողովրդական ու դասական բժշկության փորձն ի մի բերելով՝ այս շրջանում Մխիթար Հերացին արդեն շարադրել էր իր մեծահամբավ «Ախրապատինը» (մեզ չի հասել)։ XII դ. 80-ական թթ. Գրիգոր Դ Տղայի պատվերով Մ. Հերացին գրել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնորեն տարածված և «երկրային ախտաբանություն» համարվող տենդային հիվանդություններին նվիրված «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը («անուանեցաք «Ջերմանց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիվանդն՝ առողջութեամբ»)։ Գիրքը գրված է ժամանակի խոսակցական լեզվով՝ «գեղջուկ և արձակ բարբառով, զի դիւրահաս լիցի ամենայն ընթերցողաց», և նվիրված է տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, մահճաբուժության (կլինիկայի), կանխարգելման ու բուժման հարցերին։ Զբաղվել է այդ հիվանդությունների ախտաբանության հարցերով և ըստ ախտաբանական առանձնահատկությունների   ներկայացրել   ջերմերի դասակարգումը։ Զարգացնելով տենդային հիվանդությունների վերաբերյալ ուսմունքը՝ նա տարբերակել է երեք տեսակի ջերմեր՝ «միօրյա», «բորբոսային» և «հալևմաշ» (հեկտիկ): Հետևելով անտիկ բնափիլիսոփայական պնևմատիկ տեսությանը՝ «միօրյա» (թռուցիկ բնույթի) ջերմերը կապել է հոգու (pneuma) ախտահարման հետ։ «Բորբոսային» հիվանդությունների բնութագրման հարցում Մ. Հերացին ցուցաբերել է ուրույն մոտեցում. անտիկ բժիշկներն այդ հիվանդությունները բացատրում էին չորս հեղուկների կամ հեղահյութերի (humor)՝ արյան, լորձի, դեղին ու սև մաղձերի նեխմամբ։ Մ. Հերացին, չհերքելով հումորալ տեսության ընդհանուր դրույթները, հիշյալ ջերմերի ծագումը բացատրել է արյան, մաղձի և լորձի մեջ «բորբոսային» գործոնի ներթափանցմամբ։ Ըստ Է. Ջեյդելի և Լ. Հովհաննիսյանի, մինչմանրէաբանական շրջանի բոլոր պատկերացումներից վարակական պրոցեսի արդի ընկալմանն ամենամոտ կանգնածը «բորբոսի» գաղափարն էր։ Մ. Հերացու կարծիքով «բորբոսային» գործոնը կարևոր դեր է կատարում նաև չարորակ ուռուցքների, մասնավորապես քաղցկեղի, առաջացման գործում։ Երրորդ՝ «հալևմաշ» խմբի ջերմերի գոյացումը, հեղահյութերից բացի, կապում էր նաև մարմնի պինդ մասերի (ոսկրերի, հոդերի, ջլերի) ախտահարման հետ։ Հետագա դարերի հայ բժիշկները (սկսած Գրիգորիսից) «բորբոսի» գաղափարը տարածեցին նաև այլ հիվանդությունների վրա և «հալևմաշ» ջերմերը նույնպես դասեցին «բորբոսայինների» կարգը։ Ջերմերը դասակարգելիս Մ. Հերացին զարգացրել է նաև պատճառագիտական ուսմունքը, որը մատերիալիստորեն հիմնավորել է դեռևս Հիպոկրավոը՝ հիվանդությունների առաջացումը բացատրելով ինչպես արտաքին, այնպես և ներքին միջավայրի (շոգ, ցուրտ, անորակ սննդանյութեր, քիմիական նյութեր, հոգեկան ապրումներ) զանազան վնասակար գործոնների ազդեցությամբ։ «Բորբոսային» ջերմերից մեկի առիթով Մ. Հերացին զգուշացնում է վարակից զերծ լինելու համար հեռու մնալ հիվանդից։ Նրա համոզմամբ վարակ կարող են տարածել նաև կենդանիները, ուստի պետք է օգտագործել միայն առողջ կենդանու կաթը։ Սա նոր խոսք էր ժամանակի բժշկության մեջ։ Տենդային հիվանդությունների վերաբերյալ նրա դասակարգումը հենվում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլև կլինիկական ուսումնասիրության՝ հիվանդի մանրակրկիտ հետազոտման վրա, հաշվի առնելով անամնեստիկ (հիվանդության պատճառը, բնույթը, ուղեկցող երևույթները, հիվանդի տարիքը, խառնվածքը, սովորույթները, կենսական ուժերը, բնակավայրը, կլիմայական պայմանները) և օբյեկտիվ (հիվանդի արտաքին տեսքը, ներքին օրգանների վիճակը, պուլսը, մեզի, խորխի ևնի վիճակը) տվյալները՝ կիրառելով զննման, շոշափման և ընդբախման մեթոդները։ Մեծ բժշկապետը տենդային հիվանդություններից զատել է ալերգիաների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, հոգեկան և այլն) և կանխագուշակել ալերգոլոգիայի հետագա զարգացման ուղին։ «Բորբոսային» ջերմերը կազմում են երկի հիմնական մասը, ընդգրկում «բորբոսային» ջերմերի, այսինքն՝ բուն վարակիչ հիվանդությունների (մալարիա, տիֆ, սեպտիկ հիվանդություններ, կարմիր քամի, ծաղիկ, պալարախտ և այլն) վերաբերյալ տեղեկություններ։ Նկարագրել է տենդային հիվանդությունների զարգացման 4 փուլ, որը համապատասխանում է Հիպոկրատի դասակարգմանը, և բուժման ընթացքում հաշվի առել հիվանդի առանձնահատկությունները։ Մշակել է համակցված բուժման ուրույն համակարգ, որն ընդգրկում է դեղորայքային, սննդային և ֆիզիկական միջոցները (լոգանք, սառը շփում, մերսում, ինհալացիա)։ Հատկանշական է նրա առաջարկած դեղորայքային բուժումը, որ հենվում է նախ բույսերի, ապա կենդանական ու անօրգանական նյութերի բուժիչ հատկությունների վրա։ Վարակիչ-ալերգիական հիվանդությունների բուժման նպատակով առաջարկել է մի շարք բույսեր, ծաղիկներ (վարդ, մանուշակ, շուշան, նունուֆար), մրգեր (նուռ, Փշատ, սալոր, խնձոր), բանջարեղեն (բամիա, ավելուկ, կոտեմ, ռեհան, ծնեբեկ), վայրի բույսեր (կապար, ուրց, մատուտակ և այլն), որոնց մի մասը կիրառվում է նաև սննդաբուժության մեջ։ Բժշկության մեջ մեծ տեղ էր հատկացնում ծծմբին, հայքարին, հայկավին (լայնորեն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ), ցինկին, թանկարժեք քարերին և անօրգանական այլ նյութերի: Մ. Հերացու բուժական համակարգում կարևոր տեղ ունեն նաև պսիխոպրոֆիլակտիկայի ու պսիխոթերապիայի տարրերը, բժշկի ազդու խոսքը, երաժշտության բուժիչ ուժը և այլն։ Նա հայ միջնադարի բժշկության նորարար էր, կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը, որի ավանդները հետագայում շարունակեցին անվանի բժշկապետներ Ստեփաննոսը, Գրիգորիսը, Ամիրդովլաթ Ամասիացին։ Մ. Հերացու բժշկագիտական երկերում արտահայտվել է նրա մատերիալիստական բնափիլիսոփայական աշխարհայացքը, որն ընդհանուր ոչինչ չունի աստվածաբանության հետ։ Հոգին («շունչը») մարդու իսկ մարմինն է, նրա մի մասը և կատարում է «բուսական», «կենդանական» ե «իմացական» ֆունկցիաներ։ Այդ հասկացություններում չկա ոչինչ գերբնական ու միստիկական։ Մարմնի հետ մահանում է և հոգին։ Մ, Հերացին շեշտում է փորձի դերը գիտական իմացության, առանձնապես բժշկագիտության մեջ, առաջարկում հիվանդության պատճառները բացահայտել փորձնական ճանապարհով։ Նա այդ պատճառները փնտրում է իրականության մեջ (արտաքին միջավայր, աշխատանքային պայմաններ և այլն)։ Մ. Հերացին թեև չկարողացավ լիովին հրաժարվել միջնադարում դոգմա դարձած հումորալ տեսության դրույթներից, սակայն նրա առաջադրած «բորբոսի» վարկածը վարակիչ հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման վերաբերյալ ժամանակակից տեսությունների կանխագուշակումն էր։ Զարգացրել է հարուցիչ գործոնների մասին Հիպոկրատի բնափիլիսոփայական ասմունքը («հակառակը հակառակով» բուժելու) և հիվանդության փուլերի  մասին նրա սկզբունքները: Մ. Հերացու երկերում «մեծ փիլիսոփա Սինայի որդու» (Աբու Ալի Իբն-Սինա) «Կանոնից» քաղումները բազմաթիվ են, ու նրա նման Մ. Հերացին ևս բնության երևույթների նկատմամբ մատերիալիստական մոտեցում, ինքնուրույն մտածողության և հելլենիստական դպրության նկատմամբ մեծ սեր է ունեցել։ Համաշխարհային բժշկության ու բնագիտության պատմության մեջ բժշկապետի դերը բարձր է գնահատել նրա երկի գերմաներեն թարգմանող է. Զեյդելը։

Գերմանացի գիտնական Էռնեստ Զեյդելը 1908 թ. հատուկ հայերեն սովորեց Մխիթար Հերացու գործերն ուսումնասիրելու համար: Հայերը համաշխարհային գիտության մեջ մեծ դերակատարում են ունեցել և մեծագույն նվաճումների հեղինակներ են: Ի թիվս այլ ոլորտների, բացառություն չէ նաև բժշկությունը: Միջնադարյան անվանի բժշկապետ, իմաստասեր, բնագետ, աստղագետ Մխիթար Հերացու գործերից դարեդար օգտվել են ոչ միայն հայերը, այլև տարածաշրջանի այլ ազգեր ու ժողովուրդներ: Հերացին աշխարհիկ բժիշկ էր ու ըստ նրա՝ մարդու մարմնի հետ մեռնում է նաև հոգին: Նա միջնադարում կարողացել էր ազատվել կրոնական մոլեռանդությունից ու կաղապարներից, ինչն ավելի է արժևորում նրա աշխատությունները: Բժշկագիտությունը Կիլիկիայի թագավորությունում մեծ նվաճումների էր հասել: Այն միշտ պետական հոգածության առարկա է եղել:  ՙՋերմանց մխիթարությունը« Մխիթար Հերացու գլուխգործոցն է, գրվել է 1184 թ: Նրա ստեղծած տերմինների մի զգալի մասը մինչ օրս կիրառվում է: Տեղին է հիշատակել նաև, որ նա իր աշխատությունը գրեց ոչ թե գրաբար, այլ միջին հայերենով, որ հասանելի լինի նաև հասարակ բնակչությանը: Դա բավական առաջադեմ քայլ էր ժամանակի համար: ՙՋերմանց մխիթարությունը» Հերացու միակ երկասիրությունը չէր: Նա նաև գրել է աչքերի հիվանդությունների մասին` նշելով դրանց տեսակներն ու բուժման եղանակները: Բացի այդ գրել է դեղագիտական աշխատություն` ՙԱխրապատինը», որը, ցավոք, մեզ չի հասել: Հասել են միայն առանձին պատառիկներ, որոնցից կարելի է եզրակացնել Մխիթար Հերացու այդ աշխատության մեծ արժեքի մասին: Նա կիրառել է բուժման համակցված մեթոդիկա՝ դեղորայքային, սննդային և ֆիզիկական: Վերջինիս մեջ մտնում էր լոգանքը սառը ջրով, մերսումը, առհասարակ՝ առողջ ապրելակերպը: Հերացու աշխատություններից ոչ մեկն ամբողջական չի պահպանվել: Մեզ են հասել միայն առանձին հատվածներ: Մխիթար Հերացու մասին Ներսես Շնորհալին գրում է, որ նա նաև աստղագետ է: Ցավոք, պատմությունը ոչինչ չի ավանդել Հերացու աստղագիտական աշխատություններից կամ ուսումնասիրություններից, բայց այն, որ նա զբաղվել է այդ գիտությամբ, հստակ է, քանզի ինչպես գրում է Շնորհալին, Մխիթար Հերացին կաթողիկոսին նվիրել է պոեմ՝ ՙԵրկնքի և նրա լուսատուների մասին»: Մեծ բժշկապետը մահացել է խոր ծերության հասակում, 1200 թ.: Նա հայկական դասական բժշկության հիմնադիրը դարձավ ու սերունդներ կրթեց իր աշխատություններով: Նրա գործը տասնյակ բժշկապետներ շարունակեցին Հայաստանում, որոնց մեջ ամենաանվանին, ինչ խոսք, Ամիրդովլաթ Ամասիացին է:

Կարծիք…

Ես Մխիթար Հերացու մասին նույնսիկ չէի լսել, իսկ եթե լսել էի ապա շատ քիչ բաներ: Ես զարմացա, քանի որ չգիտեի, որ նա եղել է և՛ բնագետ, և՛ փիլիսոփա: Նա ստեղծել է շատ բժշկության մասին գրքեր և շատ բաների մասին է տեղեկացրել մարդկանց: Եթե նա չլիներ միգուցե շատ ու շատ բաներ բժշկությունից մենք չիմանայինք և չտեղեկանայինք:

 

Աղբյուրներ՝ Մխիթար Հերացի

Մխիթար Հերացի

Մխիթար Հերացի

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Ներսես Շնորհալի

«Ներսես Շնորհալի»

Ներսես Դ Կլայեցի. Հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտերգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով: Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները: Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788): Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շու չափածոնԳրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թեբովանդակության, թեձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՛ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը: Ն. Շուց պահպանվել են մանկավարժականուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ ևնյութը մտապահել, ևյուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով: Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է Ն. Շու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շու հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են: Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ. չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկերաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց Ն. Շու մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին է, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, Ն. Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի հնարանքները: Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն: Չկա հայկ. միջնադարյան ծիսականերաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի Ն. Շ., իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ն. Շու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գոռծնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ն. Շու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխ. առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրայինոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլյան մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգերաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում: Շնորհալին ամենամեծ շարականագիրն է: Նա հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են Հայ եկեղեցու պատարագների և ժամերգությունների երգասացությունները, խորացրել է հոգևոր երգերի ազգային բովանդակությունն ու հայրենասիրական ոգին, կատարելագործել եղանակները, բարեկարգել և ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը: Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն սկսվում են հայոց այբուբենի հաջորդական տառերով: «Առավոտ լուսո»-ն միջնադարի լուսերգության գագաթնակետն է, որտեղ խտացված են բնության կատարելությունների հանդեպ մարդու անսպառ հավատը: «Նորահրաշ պսակավոր» ազգայինհայրենասիրական շարականում հեղինակը գովերգել է Ավարայրի հերոսներին՝ Մեծն Վարդանից մինչև նահատակված շարքային մարտիկները: «Հավատով խոստովանիմ» (1151 թ.) նշանավոր աղոթքը՝ բաղկացած օրվա 24 ժամերին համապատասխան տներից, համաշխարհային հոգևոր գրականության գոհարներից է. թարգմանվել է 36 լեզվով: Հեղինակն այն անվանել է «Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի աղոթք»: Չափածո գործերի զգալի մասը Շնորհալին գրել է հանգերով. ստեղծագործել է հայկական տաղաչափության գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի հեղինակն էլ ինքն է: Նա կանոնավորել է հայերենի տաղաչափությունը, բարձրացրել չափագիր խոսքի ռիթմիկ երաժշտական կողմը:  Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան: Այս Ներսեսը իմաստնությամբ ավելի մեծ էր, քան իր ժամանակի բազում վարդապետներ, և ոչ միայն հայոց, այլև հույների ու ասորիների մեջ, այնքան, որ նրա իմաստնության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ»: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա)։ 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։ Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած «Թուղթ ընդհանրական» արձակ գործը։ Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։ Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն», «Ողբ Եդեսիոյ» 1145-46)՝ հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա» տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։ Նրա շարականների, տաղերի գանձերի ու փոխերի թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները, որոնց թիվը հասնում է 300-ի։ Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։

Կարծիք

Ես կարծում եմ, որ Ներսես Շնորհալին շատ տաղանդավոր և լավ մարդ էր: Նա կարողացել էր միաժամանակ վարպետանալ տարբեր ոլորտներում և զարմացնել մարդկանց: Նա և՛ երգահան էր, և՛ մատենագիր, և՛ գործիչ: Ինձ զարմացրեց և շատ դուր եկավ նրա ծավալած գործունեությունները:

 

Աղբյուրներ՝ Ներսես Շնորհալի

Ներսես Շնորհալի

Ներսես Դ Կլայեցի

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի.

«Մխիթար Գոշ և Վարդան Այգեկցի»

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։ Հեղինակավոր Ամերիկյան հանրագիտարանը համարում է, որ Գոշը հայկական վերածնունդի հիմնական ներկայացուցիչներից մեկն է։ Գոշի ծննդյան թվականը հայտնի չէ, սակայն հիմք ընդունելով, որ նա մահացել է խոր ծերության ժամանակ 1213 թվականին, գիտնականները ենթադրում են որ նա ծնվել է 1120-30-ական թվականներին։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը՝ ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Դրանից հետո որոշ ժամանակ նա տեղափոխվել է Կարին, որտեղ ընկերացավ Քուրդ Արծրունու հետ։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, սակայն ինչինչ տարաձայնությունների պատճառով նրա և Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի հարաբերությունները սրվել են,և հարաբերություններն այնքան են լարվել,որ դրան անդրադարձել է անգամ Մխիթար Գոշը:Մխիթար Գոշը տեղափոխվել է Հաթերքի իշխան Վախթանգի մոտ Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Նոր Գետիկի վանքը գտնվում է Այրարատ նահանգից հյուսիսարևելք այժմյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 11961198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։ Մասնակցել է 1205ի Լոռիի և 1207-ի Անիի եկեղեցական ժողովներին։ 1207 թվականին Զաքարե ամիրսպասալարը Անի քաղաքում Արևելյան Հայաստանի եկեղեցական ժողով է գումարում՝ հաստատելու Սիսի ժողովի կանոնները՝շարժական սեղանի թույլտվության մասին, որպեսզի զինվորականները ևս պատարագի հնարավորություն ունենան, Մխիթար Գոշը չի գալիս իր հիվանդության պատճառով, սակայն այն հոգևորականները, ովքեր դեմ էին այս որոշմանը դիմեցին Մխիթարին նրա ներկայություն ապահովելու համար։ Ժամանակակիցներն ու հետագա սերունդը Մխիթար Գոշի անունը հիշել են հարգանքով ու ակնածանքով, նրան դասել հայոց եռամեծ վարդապետների շարքը, մեծարել «այր իմաստուն ու հեզ», «վարդապետական ուսմամբ հռչակյալ», «մեծ վարդապետ», «հռչակաորն և մեծ իմաստուն գիտությամբ» պատվանուններով։

Ստեղծագործական աշխատանքը

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառոտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Մխիթար Գոշի գրչին պատկանող ստեղծագործությունները համեմված ժամանակի շունչով և նրա կողմից կատարված ահռելի աշխատանքի արդյունքում ծնվեց նրա հիրավի ամենից կարևոր աշխատությունը, որը հետագա սերունդների և իր ժամանակակիցների համար հիմք հանդիսացավ հայ իրավական մտքի զարգացման համար։ Մխիթար Գոշի աշխատություններում ամբողջապես արտացոլված է նրա վերաբերմունքը պետական իրավական համակարգի առկայության կարևորության մասին իր պատկերացումները։ Մխիթար Գոշը կարևորում էր հասարակական կյանքում հզոր և կենտրոնացված պետության առկայությունը։ Այս ամենին զուգահեռ Գոշը շատ լավ էր հասկանում սեփական սովորույթային օրենքների և այլ օրենսդրությունների ներգրավվումը ժողովրդի հասարակական կյանքում, որի արդյունքում ձևավորվեց նրա առակների և օրենքների ժողովածուն։ Առակների միջոցով Գոշը ձգտում էր ժողովրդի մեջ տարածել բարոյականության և հասարակության մասին իր պատկերացումները, իսկ ահա նրա դատաստանագիրքը, ոչ միայն հայ, այլ նաև աշխարհի շատ ժողովուրդների մոտ ընդունվեց որպես ժամանակին լավագույն օրենքների ժողովածու։ Գոշի դատաստանագիրքը իր մեջ ներառում է բազմաթիվ անխախտ օրենքների ժողովածուներ, սակայն ամենից կարևոր հանգամանքն այն է, որ Գոշի կատարած աշխատանքի արդյունքում հայոց իրավական միտքը ապրեց իր ծաղկուն ժամանակներից մեկը։

Առակներ

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալպատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրանց պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվականիշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։ Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտությունհիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրականգեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790 թվականին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել։ Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում։ Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից։ Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ։

 

Վարդան Այգեկցի

Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկվանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։ Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։ Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներնովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղիանակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։ Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։ Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է։ Այն հրատարակվել է 1668 թվականինԱմստերդամում։ «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերենարաբերենռուսերեն։ Հիշենք նաև որ Ակսել Բակունցը մեծ հմտությամբ աշխարհաբարի է վերածել «Աղվեսագիրքը» նոր կյանք տալով միջնադարյան առակներին։ Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը։ Նրա առավել հայտնի առակներից են «Եզն և ձին», «Գարու հաշիվը», «Միամիտ գողերը» և այլն

 

Կարծիք

Կարծում եմ, Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը շատ ուսուցանող առակներ էին գրում: Ես կարդացել եմ նրանց առակները և համեմատության համար ասեմ, որ երկու առակագիրներն էլ կյանքի դասեր էին տալիս, կյանքի իմաստը և այլ արժեքներն էին բացատրում, իսկ տարբերությունը այն է, որ Մխիթար Գոշը առակների մեջ օգտագործելով բնությունը մարդկանց տարբեր բաներ է սովորեցնում, իսկ Վարդան Այգեկցին այդքան էլ շատ չի օգտագործում բնությունը իր առակներում:

 

Աղբյուրներ՝ Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ | Առակներ