Posted in Գրականություն, Uncategorized

Կոմիտասյան օրեր. Մուշեղ Գալշոյան

28.09

Առաջադրանք — Մանուկ Սողոմոնի նկարագիրը (կերպարի առանձնահատկությունները) «Օրն ավետյաց» պատմվածքում:

Մանուկ Սողոմոնը շատ բարի էր: Նա առաձնահատուկ էր նրանով, որ երգում էր և բոլոր երեխաներից տարբերվում էր: Ես չեմ կարողանում գտնել այդ հատկության բառը, բայց եթե նրա փոխարեն մեկ այլ երեխա լիներ միգուցե ամաչեր խոսելուց, երգելուց, իսկ նա երգում էր, խոսում հայերեն իր իմացած բառերով:

29.09

Առաջադրանք — Առանձնացրու կարոտի նկարագրության հատվածը. փորձիր դու էլ նկարագրել կարոտի զգացումը:

Սողոմոնը կարոտում էր մայրիկին և տատիկին, բայց կարծում եմ ավելի շատ իր տատիկին: Նա հիշում էր ամեն պահ, որը անցկացրել էր իր տատիկի հետ, ամեն բառը հիշում էր նրանց խոսակցության դա նշանակում էր, որ նա շատ է կարոտում իր տատիկին:

Դու ինչ-որ մեկին կարոտում ես, երբ նա քո կողքին չէ երբ իր հետ շատ լավ ժամանակ ես անցկացրել և հիմա նա քո կողքին չէ: Շատ ժամնակ հիշում ես և ցանկանում ես, որ այդ օրերը հետ գան, սակայն շատ ժամանակ դա հնարավոր չէ: Հիշում ես խոսքերը, զրույցները, կատակները, դժվարությունները և կարոտում:

02.10

Առաջադրանքներ.

  •  Ինչպե՞ս էր Կոմիտասը իրար կապում մարդուն և երգը. համամի՞տ ես նրա հետ, ինչու՞:

Կոմիտասը մարդուն և երգը շատ էր կապում իրար հետ: Ես համամիտ եմ Կոմիտասի հետ, երբ մարդը տխուր է տխրության մասին երգ է երգում, գրում, երբ ուրախ է ուրախության մասին, երբ աշխատում է աշխատանքի մասին է երգ գրում:

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Կոմիտասը այս ամենի մասին խոսում էր ԴԱՐՈՒՂԻՈՒՄ և ես կարծում եմ, որ վերմագիրը հուշում է, թե որտեղ է Կոմիտասը զգում այդ ամենը:

03.10

  • Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Աղբրանց արուն մեջ քարերուն» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  • Տխրությունն ինչպիսին պիտի լինի — ըստ իռլանդուհու, ըստ Վարդապետի, ըստ քեզ:

Ըստ Վարդապետի  և Իռլանդուհու տխրությունը երգի մեջ էր, կռունկի, որը չհասավ իր երամին, նրանք փնտրում էին տխրություն երգի մեջ և շատ հնարավոր է, որ այդ կռունկը փախաբերական իմաստով էր ասինքն խոսքը մարդու մասին էր: Ըստ իս տխրությունը պետք է լինի միայն քոնը, պետք է լինի արդարացված և պատճառ պետք է ունենա, ինձ մոտ նույնպես տխրությունը արտահայտվում է երգի միջոցով:

  • Երաժշտությունն ինչ ազդեցություն է ունենում քեզ վրա:

Երաժշտություն…

Այս երաժշտությունը առավոտվա մասին էր և երբ այս երգը լսում ես կարծես առավոտյան նոր աչքերդ բացած լինես և տեսնես արևի պայծառ շողերը, լսես թռչունների ծլվլոցը, թեթև քամի լինի և վայելես առավոտվա թարմությունը: Ես հենց այդպես զգացի այս երգը լսելու պահին, մեղմացա, թեթև ժպտացի և պատկերացրեցի, թե նոր է լույսը բացվել և լուսաբաց է:

04.10

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  • Բացատրիր — վնգստում էր ցուրտը, արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր, անքեն ժպտաց, շալակել ուրիշի սապատը, մտքից ծրարված զգացմունքներ:

Վնգստում էր ցուրտը-շատ ցուրտ էր

արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր-արևը չէր երևում

անքեն ժպտաց-անշահախնդիր ժպտաց

շալակել ուրիշի սապատը-ուրիշի ծանրությունը վերցնել քեզ վրա

մտքից ծրարված զգացմունքներ

  • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝
  1. ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին

Ամեն մարդ, իր օրն ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերվ:

Ես համաձայն եմ ահս մտքի հետ, քանի որ ամեն մեկը իր կյանքն ու օրը պետք է ապրի, քանի որ ամեն մեկը մի կյանք և մի օր է ունենում, սեփականը: Ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով, այնքան հավանեցի այս խոսքը, քանի որ ամեն մեկն իր ճամփեն ունի և եթե դու չկտրես չանցնես քո սեփական ոտքերով այն դու չես զգա քո կյանքի համը, իմաստը:

  1. օրվա ապրուստի և հագուստի մասին

Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս:

Ես համաձայն եմ, մարդիկ աշխարհ են գալիս, որ ունենան իրենց կյանքը, հասկանան տարբեր բաներ, ունեն տարբեր բնավորություններ և հետո ծանոթանան մարդկանց հետ: Կյանքում կարևորը հագ ու կապը չէ, դրա համար չեն գալիս մարդիկ աշխարհ, այլ նրա համար, որ ունենան բարի հոգի, լինել բարի, ընկերասեր:

Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

  • … մարմնոք ապրելու փոխարեն ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում… — ստեղծագործական աշխատանք՝ ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում (6-8 նախադասությամբ):

Ինչի համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում…

05.10

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայնիկդ ի հոգիս» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  • Բացատրիր հետևյալ բառերը բառարանի օգնությամբ. չարխ, ոգեշունչ, բարձրալուր, երփնազարդ, հարդ, ներբողել, դեգերել, սևեռել, ակնապիշ, ահյակ, դուրալի, դադրել, դյութանք, մորմոք:

Չարխ- Իր առանցքի շուրջը պտտվող անիվ

Ոգեշունչ-Ոգևորող, ոգևորիչ

Բարձրալուր-

Երփնազարդ-Զանազան գույներով զարդարված, գունազարդ

Հարդ-Ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը

ներբողել-Ներբողով գովերգել, ներբողական ստեղծագործությամբ երգել

դեգերել-մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ

սևեռել-Ուշադրությունը՝ միտքը որևէ բանի վրա կետրոնացնել, միտքը՝ ուշադրությունը բևեռել մի բանի վրա

ակնապիշ-Պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած

ահյակ-ձախ

դուրալի-Դուրեկան, հաճելի

դադրել-դադարել

դյութանք-կախարդություն

մորմոք-կսկիծ, մրմուռ

  • Առանձնացրու այն հատվածը, որտեղ Կոմիտասը մտորում է ծովերի և առուների ջրերի մասին. ինչպես է դա արտացոլվում մարդու կյանքում:

«Նոր ծնված ջրեր են թափվել ծով,- մտածեց Կոմիտասը։ – Առուները խաբել են սարերի նորածին
ջրերին,- ավելացրեց,- առուները իրենց ոլոք գնացքի ու կանաչ ափունքի մեջ սարերի ջրերին մոլորել են՝ բերել-նետել են գետերը։ – Եվ կարոտեց նրանց՝ սարերում ծնված ջրերին, և ցավեց,- ու գետերը կալել են նոցա, քշել ու թափել ծովը»։ Ալիքների մեջ նա որոնեց նորեկները և այդ փորձի համար ժպտաց․ «Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը՝ ծեր․․․ մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով հասնելուն պես ծերանում են․․․ լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում»։

Նոր ծնված ջրերը, նորածիններն են, ովքեր գալիս են և թափվում են ծով, ասինքն մեր մեծ ու հետաքրքիր աշխարհ: Մարդկանց տարբեր տարիքներ է նկարագրվում ջրերի տեսքով: Ծերացած ջրերը, նորեկները, առուները և այլն…Կարծում եմ, այդ մեծ ծովը՝ աշխարհն է, իսկ այդ բոլոր ջրերը մարդիկ տարբեր տարիքի, տարբեր բնավորություններով, ուղակի տարբեր…

  • Վարդապետի վերջին խոսքը ինչպե՞ս կմեկնաբանես: Համեմատիր այսօրվա հայի հետ:

– Ափսոս, որ ձեր հոգվո ականջները տակավին օտարոտի կանչերով ձեզ կոգևորեն․․․

Ես կարծում եմ, որ վարդապետը ցանկանում էր ասել, որ բոլորսմիշտ ուրիշինով ենք հետաքրքրվում, ուրիշինն է մեզ ոգևորում և մենք չենք ոգևորվում մերով, չենք սիրում և հետաքրքրվում մերով: Այսօրվա հայերը այդպիսին են, բոլոը սիրում են հետաքրքրվել ուրիշի երկրների ձեռք բերումներով, զարգացումներով, տարբեր այլ թեմաներով, բայց չեն հետաքրքրվում մերով, չեն էլ հետաքրքրվում, քանի որ նրանց դա չի հետաքրքրում, միայն հետաքրքրում է ուրիշինը: Բոլորը սիրում են ուրիշինով հետաքրքրվել, ասենք սիրել ուրիշ երկիր, սիրել ուրիշ երկրի մշակույթը, սիրել ուրիշ երկրի գրականությունը, բայց մեր երկիրն էլ շատ հիանալի և՛ գրականություն ունի, և՛ մշակույթ, որոնք ավելի հետաքրքիր են, ոգևորող, քան ուրիշինը:

06.10

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայն ամենայն հայոց» պատմվածքը:

Առաջադրանքներ — ամփոփում.

  • Համեմատիր Կոմիտաս Վարդապետի կերպարը առաջին և վերջին գլուխներում:

Կոմիտասը չի փոխվել այժմ նրան փոքր ժամանակ ընտրեցինև տարան, բայց նա չգոռոզացավ և վերջին գլխում էլ դեռ հիշում էր իր ընկերներին: Նա շատ ընկերասեր էր և՛ առաջին, և՛ վերջին գլուխներում նա իր ընկերների մասին մտածում էր և չէր ուզում նրանց թողնել, վերջում գլխում, այդքան տարիներ անց նա հիշում էր իր ընկերներին:

  • Գրքի ընթերցումից հետո կարո՞ղ ես  տալ Կոմիտաս-մարդու, Կոմիտաս-քաղաքացու և Կոմիտաս-երաժիշտի նկարագիրը:

Կոմիտասը շատ բարի մարդ էր, նա ըմբռնող էր, համբերատար, հանգիստ: Ես շատ հազվադեպ եմ հանդիպում մարդկանց, ովքեր այդպես ըմբռնող են և հանգիստ: Կոմիտասը շատ քաղաքասեր-հայրենասեր քաղաքացի էր, այսքան տեղեկություն իմանալով նրա կյանքի և նրա մասին, ես հասկացա, որ նա որպես քաղաքացի երբեք աղբ չի նետի իր քաղաքում, երբեք չի դավաճանի իր ազգությունը, իր երկիրը: Կոմիտասը շատ հայրենասեր էր: Կոմիտասը, որպես  երաժիշտ ինձ  համար լրիվ մի ուրիշ աշխարհ էր: Նա ամեն ինչ ընկալում էր երգով, մարդու տխրությունը, ուրախությունը երգ էր դարձնում, նույնիսկ, երբ ինքն էր տխրում, իր տխրությունն էր արտահայտում երգով: Իր համար երգի աշխարհը լրիվ ուրիշ աշխարհ էր:

  • — Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին… — Երգը՝ զենք (ստեղծագործական աշխատանք՝ առնվազն 6-8 նախադասություն):

Երգը՝զենք…

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 25.09-29.09

25-29 сентября

Урок 1. Вавилонская башня

  1. Проблемный вопрос: почему люди сочиняли легенды? Чем легенда отличается от сказки?
  2. Об’яснение выражений: оставить пам ять на веки веков; ходят как в воду опущенные; разойтись в разные концы; приняться за работу; беда постигла; брать на память.
  3. Чтение текста “ Вавилонская башня”(учебник, сл.10).
  4. Послетекстовые задания.

Домашнее задание:

  1. Пересказать текст » Вавилонская башня»
  2. В блогах: выполнить интерактивные задания 1  2

1.  Подбери слово, близкое по смыслу, и напиши его.

беседовать-разговаривать

трудиться-работать

ругаться-ссориться

приветствовать-здороваться

злиться-сердиться

2.  Соедини слово, близкие по значению.

Равнодушный-безразличный

честный-правдивый

смелый-храбрый

откровенный-открытый

послушный-покорной

жадный-скупой

пасмурный-ненастный

аккуратный-опрятный

Дополнительное ( бонусное задание): Прочитать информацию о Вавилонской

This slideshow requires JavaScript.

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց Լեզու. 27.09. Դ-Տ-Թ-ի ուղղագրություն.

  • Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ.

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոթք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք:

բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրթ (կտրուկ), գրտնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:

գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թատերական, թղթակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրդել, սրընթաց, վաթսուն, օթևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույթ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել),  օթոց, օրիորդ, օդապարիկ:

դ/ արթնանալ, երդվյալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:

ե/ անութ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարտուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճտքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:

զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորդ, անօդ, անոթ (սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոտի, հորդահոս, անօդ, հրացայտ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:

է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրդ, պոռթկալ, պարթև, պորտաբույծ, ջարդուխուրդ, սաղավարտ, սաղարթ, սարահարթ, սեթևեթել, վաղորդայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռթել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրդովել, փարթամ, գաղտնի, երդվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան:

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

ՊԱՏՈՒՄ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ…

Картинки по запросу Սիսիան

Ես մասնակցում եմ այս ճամփորդությանը, քանի որ շատ-շատ եմ սիրում ճամփորդել և նաև ցանկանում եմ տեսնել և ճանաչել ՍԻՍԻԱՆ քաղաքն ավելի մոտիկից: Եղել եմ և՛ Շաքիի ջրվեժում, և՛ Զորաց քարերում, սակայն ցանկանում եմ նաև տեսնել Որոտան գետը և Ուխտասարը ընկերներիս հետ միասին: Ինձ նաև շատ դուր եկավ ծրագիրը, երբ պետք է ամեն մեկը ընտրի մի թեմա և ուսումնասիրի, հետազոտի, որպեսզի ճամփորդությանը այդ վայրում ներկայացնի ճամփորդներին այդ վայրի մասին, որպեսզի մենք իմանանք, թե որտեղ ենք այցելել: Ես ընտրել եմ Որոտան գետը և շատ մեծ հաճույքով ուսումնասիրում եմ Որոտան գետի մասին:

Posted in Uncategorized

Որոտան գետ.

Devil's Bridge Vorotan River 01.jpgՈրոտան, գետ Հայաստանում։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, ՀՀ սահմաններում 2300 կմ2։ Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։ Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։ Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։ Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։ Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։

Որոտանի ավազանի մեջ մտնող գետեր

  • Աղբաշգետ – երկարությունը՝ 10 կմ
  • Այրիգետ – երկարությունը՝ 23 կմ
  • Արագլիջուր – երկարությունը՝
  • Բռնակոթ – երկարությունը՝ 15 կմ
  • Գիժգետ – երկարությունը՝ 10 կմ
  • Զայ – երկարությունը՝ 14 կմ
  • Զորզոր – երկարությունը՝
  • Լորագետ – երկարությունը՝ 23 կմ
  • Կըշկոշտի – երկարությունը՝ 10 կմ
  • Ձկնարածի – երկարությունը՝ 16 կմ
  • Ղուռիգետ – երկարությունը՝ 17 կմ
  • Մադան – երկարությունը՝ 13 կմ
  • Միլիցաթոռ – երկարությունը՝ 12 կմ
  • Մուխուրթորյան – երկարությունը՝ 18 կմ
  • Նորավան – երկարությունը՝ 20 կմ
  • Շաղատ – երկարությունը՝ 10 կմ
  • Շամբ – երկարությունը՝ 12 կմ
  • Շաքի – երկարությունը՝ 17 կմ
  • Սալվարդ – երկարությունը՝ 12 կմ
  • Սառնակունք – երկարությունը՝ 14 կմ
  • Սիսիան – երկարությունը՝ 33 կմ
  • Սուլթանլու – երկարությունը՝ 14 կմ
  • Վաղատնի – երկարությունը՝ 12 կմ
  • Ուղտիաչք – երկարությունը՝ 10 կմ

Картинки по запросу որոտան գետ

Posted in Uncategorized

Զորաց քարեր.

Картинки по запросу զորաց քարերԶորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան:  Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են: Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

Картинки по запросу զորաց քարեր

Posted in Uncategorized

Շաքիի ջրվեժ.

Картинки по запросу շաքիի ջրվեժՀայաստանի բնության ամենագեղեցիկ հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3կմ  դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել…ջրվեժ: Այսօր ջրվեժի գեղեցկությունն ամբողջական չէ. Շաքի գետի ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ: Այնուհանդերձ` գարնան գալու հետ միասին, զբոսաշրջիկների հոսքը դեպի ջրվեժ, չի պակասում:

Похожее изображение

Posted in Uncategorized

Սիսիան.

ԿԼԻՄԱ

Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8 °C, միջին տարեկանը՝ 6.9 °C, բացարձակ նվազագույնը՝ -34 °C։ Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակներն առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³։ Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5 °C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5 °C) եղանակները։ Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը։ Սկսվում է գարունն ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում։ Մայիսն ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ։ Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Աշունը զով է։ Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Անսառնամանիք օրերի թիվը կազմում է 120-180 օր։ Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ։

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Սիսիանի տարածաշրջանի բնաշխարհի կենդանիներից են արջը, գայլը, աղվեսը (հանդիպում է միայն դեղնամոխրագույն ցեղը) և նապաստակը, որը հանդիպում է համարյա բոլոր գոտիներում։ Լծենի և Արևիսի անտառներում հանդիպում են վայրի այծեր, խոզեր, լուսաններ և կզաքիսներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Որոտան գետում և մյուս մաքուր ու սառնորակ ջրերում բազմանում է կարմրախայտ արժեքավոր ձկնատեսակը, որը, սակայն, անխնա որսի և ոչնչացման պատճառով հիմա հանդիպում է խիստ հազվադեպ։ Տարածաշրջանը հարուստ է ուտելի և գիշատիչ թռչուններով։ Բոլոր գոտիներում հավազգիների ընտանիքից հանդիպում է կաքավը։ Գիշատիչ թռչուններից տարածված են մեծ ճանկեր ու խոշոր կտուց ունեցող անգղներ, ինչպես նաև արծիվներ, որոնք հիմնականում ոչնչացնում են տարածաշրջանի վնասակար կրծողներին։

ՍԻՍԻԱՆԻ ԳԵՏԵՐԸ, ԼՃԵՐԸ, ՋՐԱՄԲԱՐՆԵՐԸ, ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԸ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Սիսիանի տարածաշրջանը հարուստ է գետերով և բոլոր այդ գետերն անխտիր պատկանում են Որոտան գետի ավազանին՝ ձախից ջրբաժան ունենալով Սյունիքի բարձրավանդակի կատարային մասը, աջից՝ Զանգեզուրի լեռնաշղթան։ Առավել հայտնի են Որոտան, Այրիգետ, Բռնակոթ, Սիսիան, Արագլիջուր, Շաքի, Լորագետ, Շաղատ գետերը։ Սիսիանի տարածաշրջանը հարուստ է քաղցրահամ, սառնորակ ու վճիտ աղբյուրներով։ Առատ ջրերով հայտնի են Զոր-զորը, Զույգաղբյուրը, Կաթնաղբյուրը, Յոթնաղբյուրը, Մուխուրթույրանն ու Շաքին, որից ուղղակի գետ է գոյանում, ստեղծում Շաքիի ջրվեժը, աշխատեցնում Շաքիի ՀԷԿ-ը, ջրաղացը և միաժամանակ ջուր մատակարարում մի շարք բնակավայրերի։ Հանքային ջրերով հարուստ է Սիսիանըը: Խորհրդային տարիներին երկրաբանները Որոտան գյուղում հայտնաբերել են հանքային մի աղբյուր, որի ջրի ջերմությունը հասնում է 40 աստիճանի։ Հին ժամանակներից սկսած մարդիկ այդ աղբյուրներն անվանում են «թթու ջուր», երբեմն՝ «կծու ջուր»։

 

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կենսաբանություն. 25.09-29.09. տնային աշխատանք

Դաս 2  

Սովորել  դաս 4-ը /դասագրքիցէջ 15-17/:

 

  1. Պատրաստել էլեկտրոնային նյութ բակտերիաների կառուցվածքի և արդյունաբերության մեջ օգտագործման եղանակների վերաբերյալ:

2.   Բացատրել կաթի թթվելու պրոցեսը, (ովքեր  չեն բացատրել): 

Կաթը թթվում է բակտերիաների շնորհիվ: Կաթը, երբ եռացնում ենք հետո թողնում մի քանի օր բակտերիաների շնորհիվ կաթը թթվում է, քանի որ կա բակտերիաների տեսակներ, որոնք թթվեցնում են սննդամթերը: Կաթի թթվելու վրա կարող է նաև ազդել C վիտամինի պակասը:

Posted in English, Uncategorized

Homework.25.09-29.09

September 25-29

Lesson 1

The wood cutter and the axe(to read the text and make questions )

Questions.

  1. Where did woodcutter live?
  2. When his axe slipped out of his hand?
  3. Where fell his axe?
  4. What doing woodcutter when axe fell into the river?
  5. What said God?
  6. The moral of the story is?

Hometask:ex.4/a,b,c, page 20

4. a) 1. We always wear a uniform to school.

2. Paula’s wearing black jeans today.

3. Come inside! It raining.

4. It rains a lot in Februry.

5. Dad cooks at the moment.

6. My mother cooking lunch every sunday.

7. Hes never listening his teacher.

b) Present siple-every day, always, usually, every weekend, never, every evening, twice a year

Present countineous-now, this morning, at the moment, this afternoon, right now, today, this week

c) 1. Sarah usually walks to school, but today she goes by bike.

2. We having geography lessons twice a week, We learning about volcanoes at the moment.

3. Julia surfing the net this afternoon, She wants to find some informations for a project.

4. I  knows his face, but i don’t remember his name.

5. We don’t dance tonight, because we don’t like the music.

6. What meaning  this word means? don’t understanding it.

 

Lesson 2

Read the dialogue on page 22 and try to answer questions.

Answers.

What do Jess, Joel and Pete do?

They help the men.

Why do you think Dabbie doesn’t help?

Because Dabbie think that not his problem.

Hometask:ex.8/b,page 22,ex.9/a,b,page 23

8 b) 1. A man needs help to start his car.

2. Pete, Joel and Jess want help him.

3. Debbie thinks that it’s the man’s problem, not hers.

4. The car is heavy, but they rush it and it starts.

5. The man drives away, but he doesn’t say ‘Thank you’.

6. Jess thinks that ‘Thank you’ isn’t important.

 

9. a) 1. It’s not my problem. – Debbie say this expression.

2. Come on! – Pete say this expression.

3. … though! – Poel say this expression.

4. That’s right. – Pete say this expression.

5. See?  – Debbie say this expression.

6. So what? – Jess say this expression.

b) Linda: What time Does the film start? 8 o’clock?

Paul: That’s right.

Linda Well, we’re late. Tough, Paul! Let’s go.

Paul: Late? No, we aren’t late, Look at my watch. See? It’s only six o’clock.

Linda: Oh yes. Ok, so we don’t need to leave now. I don’t what to be late, come on. Everyone says it’s a really good film! And Ashton Kutcher’s in it.

Paul: So what? Ashton Kutcher isn’t very good!

Linda: Bot very good? You just don’t understand acting. Well, it’s not my problem – you don’t have to come.