Posted in Ավետիք Իսահակյան, Գրականություն, Uncategorized

Ավետիք Իսհակյան…

<<Համբերանքի չիբուխը>>

Վերլուծություն…

Այս պատմվածքը Օհան Ամու մասին էր, ով տանել չէր կարողանում անարդարությունն ու սուտը, և ամենից շատ կյանքում գնահատում էր սեփական ուժերով կատարված աշխատանքը: Նա իր որոշմամբ աշխարհաթող էր եղել և ապրում էր բոլորից հեռու, իսկ այդ ամենի պշատճառն այն էր, որ նա իր ընկերների անազնվությունից և ստերից հիասթափվել էր: Օրերից մի օր, երբ նրա հողերը հարուստները վերցրեցին և ետ չտվեցին, նա իր ընկերների հետ փախստականի վիճակում էր, իսկ նրա ընկերները նրան թողեցին մենակ, հնազադվեցին հարուստներին և մատնեցին իրենց ընկերոջը: Այդ պատճառով էլ Օհան Ամին բանտարկվեց մի քանի տարի և այդ ամենից հետո նա շատ հիասթափված որոշեց առանձնանալ բոլորից և աշխարհաթող լինել: Պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Ասելիքն այն էր, որ կյանքում ամեն ինչից վեր է արդարությունը և կյանքում միշտ պետք է աշխատել, ամեն բան ձեռք բերել սեփական ուժերով, այլ ոչ թե մյուսներից խլելով: Ագահություն աշխարհում ամենակործանիչ բաներից մեկն է, քանի որ ինչքան ունենում ես, այդքան ցանկանում ես և այդ ամենի պատճառով կորցնում լավ ընկերների, հարազատների: Ինչպես ասում էր Օհան Ամին լավ մարդու արարքն է միշտ հիշվում,  սեփական աշխատանքը:

«Սաադիի վերջին գարունը»

Այս պատմվածքը Սաադի անունով բանաստեղծի մասին էր, ով ապրում էր իր վերջին աշխարհը և այն տեսնում էր ուրիշ աչքերով: Նա տեսնում էր գարունը, կարծես հրաշք: Նա աշխարհն էր տեսնում ուրիշ: Ես կարծում եմ, որ դա այն պատճառով էր, որ նա զգում էր, որ հեռանալու է և սկսել էր տեսնել, այն ինչ առաջ կարծես աննկատելի է եղել, իսկ հիմա նա սկսել էր գնահաել, տեսնել այն ամենը ինչ չկար: Այդպես է չէ, երբ զգում ես կորցնելու վախը սկսում ես գնահատել, տեսնել այն ինչ առաջ չես տեսել:

«Ծառա Սիմոնը»

Այն մի պատմություն է, որը պատմում է ծառա Սիմոնի մասին: Ծառա Սիմոնը ցանկանում էր հանգիստ, այլևս չէր ցանկանում աշխատել, պատճառաբանելով, որ հոգնել է անընդհատ լսել իր անունը: Նրան ամբողջ օրը աշխատացնում էին, անընդհատ Սիմոն ասում, անընդհատ նոր գործ տալիս: Նա արդեն զզվել էր իր անունից, քանի որ անընդհատ Սիմոն էր լսում: Կարծում եմ, որ այս պատմության ասելիքն այն է, որ առաջին հերթին ամեն ինչին թեկուզ կարճ, բայց դադար պետք է: Պետք է հանգիստ, որպեսզի մարդ չգերհոգնի և չխելագարվի անվերջ աշխատելուց: Նաև այն բանի մասին էր, որ պետք չէ չարաշահել մարդուն և հասցնել այն բանի, որ նա զզվի իր անունը լսելուց անգամ:

Posted in Ավետիք Իսահակյան, Գրականություն, Uncategorized

Ավետիք Իսահակյան․ փաթեթ

Իսահակյան

13․09

Շղարշ ամպեր

Առաջադրանքներ.

  • նկարագրիր՝ ի՞նչ տրամադրություն է գերիշխում բանաստեղծությունում.

Տրամադրությունը մի փոքր տխուր է, թախծոտ։ Փոխանցում է մտորումներ մենակության մասին և հանգստություն։

  • յուրաքանչյուր քառատողից առանձնացրու տրամադրություն փոխանցող պատկերը.
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…
  • մարդ-բնություն փոխհարաբերությունն ինչպիսին է բանաստեղծությունում.

Մարդ-բնություն փոխահարաբերությունը շատ թախծոտ է, նրանք միասին և՛ քայլում են, և՛ մտորում։

  • բանաստեղծությունը սովորիր անգիր
Շղարշ-ամպերն երկինքն առած,
Լուսնակն անդորր կշողա,
Լռիկ ճահճում հարհանդ-մարմանդ,
Նուրբ եղեգը կդողա:
Արագիլը` մենակ ու լուռ,
Եղեգնի մոտ կքայլե.
Կմտորե` խոր ու տխուր,
Ճահիճն աղոտ կփայլե:
Մռայլ ափին մենակ նստած`
Սիրտս անուշ կթախծի.
Եվ անուրջում միտքս թաղված`
Քունն աչերիս կհանգչի…
14․09

Լեռները դալար

Առաջադրանքներ.

  • Աստղերն են երգում սրտիս խորքերում — ինչպե՞ս կբացատրես այս պատկերը

Իր սրտի խորքում աստղերը երգում էին, նա զգում էր աստղերին իր հոգում և սրտում։

  • Հոգիս լցվում է գարնան բույրերով — ի՞նչ հոգեվիճակ է նկարագրված

Քնարական հերոսի հոգին մենակ էր և նրա հոգին մենակությունից փրկում էր գարնան բույրը։

  • Ընտրիր բանաստեղծությունից մի երկտող, փորձիր բառերն այնպես փոխարինել հոմանիշներով, որ գեղագիտական արժեքը պահպանվի:
Գարնան բույրերով երգերս են զնգում,
Եվ արտասվում եմ` քեզ երազելով…
Գարնան բուրմունքով նվագներն են հնչում,
Եվ արցունք եմ թափում`քեզ տենչալով։
  • բանաստեղծությունը սովորիր անգիր
Լեռները` դալար, հպարտ հորձանքով
Շարվել են շուրջըս այնպե՜ս լո՛ւռ, լազո՛ւր.
Գարունն է բուրում այնտեղ վարդերով
Եվ ղողանջում են ակներ ու աղբյուր:
Աստղերն են երգում սրտիս խորքերում,
Հոգիս լցվում է գարնան բույրերով.
Գարնան բույրերով երգերս են զնգում,
Եվ արտասվում եմ` քեզ երազելով…

 

15․09

Դու անցորդի պես

Առաջադրանքներ.

  • ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին…

Ես կարծում եմ, որ քնարական հերոսի միտքն այն է, որ նայես ամեն ինչին ազատ և թեթև, ոչ թե ամեն ինչ դժվարացնես ու բարդացնես։

Սիրտըդ սրբազան վըշտով թաթախի՛ր…

Եթե սիրտտ վիշտով թաթախես, կունենաս դծվարություններ և վշտեր, բայց միգուցե դա նրա համար է, որ դրանց միջով անցնես և ավելի ուժեղ դառնաս։

 

Սիրիր, բայց սիրուն մի՛ լինիր գերի…

Այս միտքը նրա մասին է, որ եթե սիրում ես պետք է չէ դառնալ այդ սիրուն գերի։

Եվ մեռի՛ր աստղե – ոլորտների մեջ…

Այս միտքը մի փոքր զարմացրեց ինձ, բայց ես կարծում եմ, որ հեղինակի միտքն այն է, որ չտեսնենք վատը, այլ աստղերի լույսը։

  • Ո՞ր պատգամը կառանձնացնեիր՝ որպես կարգախոս. հիմնավորիր ընտրությունդ:

Ազա՛տ հայացքով նայի՛ր ամենին,
Եվ անվերջ քայլիր քո անհայտ ուղին:

Ես ընտրեցի հենց այս երկտողը, քանի որ կարծում եմ պետք է քայլել և պրպտել, գտնել միայն սեփական ուղին և այդ գտնելու ճանապարհին օգտագործել սեփական, ազատ միտքն ու երևակայությունը։

Անվերջ քայլիր քո անհայտ ուղին․․․

 

19.09

Կտակ

Առաջադրանքներ.

  • Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ էլ ճշմարիտ է ու օգտակար. հիմնավորիր

Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:,

Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր խորհուրդն է։Ես իմ կյանքում միշտ առաջնորդվում եմ նրանով, որ չնայեմ անցյալ միշտ նայեմ ապագա, որովհետև անցյալն արդեն անցել է, իսկ առջևում ապագան է։ Ես երբեք չեմ զղջում անցյալից մնացած ինչ-որ բանի համար, ամեն դեպքում լինելու բանը պետք է լիներ և եղել է։

  • Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ բացարձակ օգտակար և կիրառելի չէ մեր օրերում. հիմնավորիր

Ես այս բանաստեղծության յուրաքանչյուր խորհրդի հետ համաձայն եմ։

  • բանաստեղծությունը սովորիր անգիր
  • այս բանաստեղծության մտքերից մեկը դարձրու ստեղծագործելու թեմա և շարադրիր մտքերդ

Նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր․․․

Posted in Ավետիք Իսահակյան

Ավ.Իսահակյան

Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում: Իր  կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում նաև Հառիճի վանքում:1895թ. վերադարձել է իր հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում:
1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում:1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››…): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան ‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա:1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո››անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ:

Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ:
1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան:

Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան):
Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:

Posted in Ավետիք Իսահակյան

Արագածին

  1. ալմաստ-ախտականխիչ

պերճ-պլատին

աբերշումե-ադամորդի

գիլ-գլորելու քար

2. ա) Դու,Արագա՛ծ,ալմաստ վահան

կայծակեղեն թրերի:

բ) Աղբյուրներդ գիշեր ու զօր,

պերճ գոտիներ ոսկեհյուս:

գ) Ծաղիկներդ հազար գույնչի,հազար անուն,հազար բույր:

3. ա) բյուրեղի

բ) գոտիների

գ) ծաղիկների

4. Աղբյուրները հոսում են և միատոն քչքչում:

5. Արագածը հպարտ է,մեր հայաստանի խորհրդանիշն է և թափառական ամպերի տունն է:

Posted in Ավետիք Իսահակյան

Ես երգիչ եմ…

Ես երգիչ եմ երկնի թիթեռ,

Ես գանձ չունիմ լե՜ռ ու բե՜ռ,

Ես սիրում եմ ծաղիկ,աղջիկ,

Ծաղկի բուրմունք,կույսի սեր.

Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,

Տանջված սրտի երգ ու վերք:

  1. Ես երգիչ եմ,ես գանձ չունիմ իմ գանձերը լեռներն են:

Ես սիրում եմ ծաղիկ,աղջիկ.

Աղջկա սեր,Ծաղիկների բուրմունք,

Տանջված սրտի երգ,վերք:

2. Քնարական հերոսը ապրում էր թեթև և կարողանում էր մի մանրուքից ուրախանալ:

3. Այս բանաստեղծության նկարում  պատկերված կլիներ՝ կարմիր,կանաչ,վարդագույն,մանուշակագույն,մոխրագույն,կապույտ և այլ գույներ:

Posted in Ավետիք Իսահակյան

Ռավեննայում

Արարատի ծեր կատարին,

Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:

Անհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին

Ու անցել:

Մահախուճամ սերունդների

Աչքն է դիպել լույս գագաթին

Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.

Դու էլ նայիր սեգ ճակատին

Ու անցիր:

1.

մահախուճապ-մահվան խուճապի մատնված

սեգ-հպարտ

բեկվել-բախվել

2.

սեգ-հպարտ

լույս-լուսավոր

ծեր-ծերացած

3.

մահախուճապ-մահվան խուճապի մատնված

4.

Ճիշտ է Արարատը հակադրվել է,անցել  այդ ամենի միջով,բայց էլի մնացել է հպարտ և ադամանդի պես անգին:

Posted in Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան Տեղեկություններ

AvetikԻսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ – 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:

Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Continue reading “Ավետիք Իսահակյան Տեղեկություններ”