Posted in Գրականություն

Գրականություն. 31.03.2021

Կարդում ենք արևմտահայերեն

Հակոբ Պարոնյան, «Քաղաքավարության վնասները»

Այս նովելները Հակոբ Պարոնյանը գրել է քաղաքավարության մասին, ավելի կոնկրետ, թե ինչ վնասներ է հասցնում քաղաքավարությունը: Առաջին նովելը Պապիկ աղայի մասին է, ով հյուր է գնացել, բայց նրա քունը շատ է տանում և նա ցանկանում է քնել, այն ինչ բոլոր տան անդամները նրան խանգարում են, առաջարկում են վեր կենալ, սրճել, ուտել և այլն: Պարզ օրինակ է քաղաքավարության, մենք բոլորս սովոր ենք և գիտենք, որ չի կարելի քնել ուրիշի տանը, երբ հյուր ես, քանի որ դա անքաղաքավարի է, իսկ արդյոք անքաղաքավարի չէր տանտերերի պահվածքն, ովքեր անընդհատ խանգարում էին Պապիկ աղային և չէին թողնում նրան հանգիստ, տեսնելով նրա հոգեվիճակը նրանք պետք է թողնեին նրան հանգիստ քնել, չնայած նրան, որ Պապիկ աղան կարող էր գնալ իր տուն ներողություն խնդրելով և խոստանալով, որ հաջորդ անգամ անպայման կհյուրընկալի կրկին թարմ ուժերով: Այդ դեպքում ո՛չ նա, ո՛չ տան անդամները չէին հայտնվի վատ դրության մեջ, և ամեն ինչ հեշտ ու հանգիստ կհարթվեր: Երկրորդ նովելը կրկին անքաղաքավարության մասին էր, որն այս անգամ բխում էրր սափրիչից, ով Գասպար աղայի ցանկություններն առանց հաշվի առնելու անցավ իր գործին, այդ պատճառով էլ այդպիսի վատ բան ստացվեց: Քաղաքավարությունն առհասարակ կարծում եմ կարևոր բան է, քանի որ դա տալիս է հստակ կանոններ, սահմաններ, որոնց պետք է հետևել, դա խոսում է մարդու դաստիարակության և քաղաքավարության մասին, և կարծում եմ, որ հարկավոր է յուրաքանչյուրիս:

Posted in Uncategorized

Assignments for 30.03.-01.04.2021

NEF Student’s Book. Grammar . Verbs of the senses slide 149, 4C/a,b

a) 1) You’ve gone completely white. You look as if you’ve seen a ghost.

2) What’s for dinner? It smells dilicious!.

3) I hink John and Mmegan have arrived. That sound like their car.

4) Have you ever tried frogs legs? Apparently they taste as if chicken.

5) Are you OK? You sound as if you,ve got a cold.

6) Can you put the heathing on? It feels really cold in here.

7) You look really happy. Does that mean you got the job?

8) Your new bag feels like real leal leather.

9) Let’s throw this milk away. It tastes like a bit strange.

10) Can you close the window? It smells as if somewone is having a barbecue.

b) 1) This group sounds like REM. (f)

2) Those boys look too young to be drinking beer.(g)

3) She looks like her mother.(a)

4) That guitar sound completely out of tune.(b)

5) He looks as if he’s run a marathon.(k)

6) Your car sounds as if it’s going to break down.(j)

7) Your new jacket feels very soft.(c)

8) This aaple testes it’s been overcooked.(h)

9) It smells as if someone has been smoking here.(d)

10) Your perfume smells like roses.(i)

11) This rice testes as if really sweet.(e)

Posted in Uncategorized

Assignments for 29.03.2021

NEF Student’s Book. Vocabulary. The body. slide 162

2. a) 1.bite your nails

2. blow your nose

3. brush your teeth/hair

4. clap your hand

5. comb your hair

6. fold your arms

7. hold somebody’s hand

8. nod your head

9. shake your head

10. raise your eyebrows

11. shrug your shoulders

b) 1. He winked me to show that he was only joking. – eye

2. The steak was though and difficult to chew. – teeth

3. When we met, we were so happy we hugged each other. – arms

4. Don’t scratch the mosquite bite. You’ll onl make it worse. – nail

5. She waved goodbye sadly to her boyfriend as the train left the station. – hand

6. Some women think a man should kneel down when he proposes marriage. – foot

7. The teacher frowned when she saw all the mistakes I had made. – eyebrows

8. The painting was so strange I stared at it for a long time. – eyes

9. She got out of bed, and yawned and stretched. – mouth

10. If you don’t know the word for something, just point what you want. – hands

3. 1) Could you give me a hand with my homework? It’s really difficult.

2) You really put your foot in it when you told Mark that Jane had been married before.

3) You can’t be serious. You must be pulling my leg.

4) I can’t remember her name but it’s on my tip of my chest.

5) I’m not sure I want to go climbing now. I’m starting to get cold feet.

6) The test is on this friday. I’ve got butterflies in my stomach.

7) When Miriam left David, she broke his heart.

8) I can’t get that song out of my tongue. I keep whistling it.

9) You need to learn irregular past tenses by heart.

10) I need to tell somebody about it and get it off my head.

Posted in Հայոց Լեզու, Uncategorized

Հայոց լեզու. 30.03.2021

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդար և իմաստուն թագավոր էր Ուշինարան, անաչառ էր նա և՛ օտարների, և՛ մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախու- կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի՝ նրան հետապնդում էր անգղը։

Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով, որ Ուշինարան պատսպարել է թպրտացող աղավնուն, անգղը դիմեց նրան

-Դատավոր, քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում, որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։

Հանկարծ դահլիճի գմբեթարդ ձեղունից մի կշեռք կախվեց ոսկեձույլ նժարով։

2. Երկրորդ նախադասությունը (Թեև հարուստ էր….) վերլուծիր շարահյուսորեն:

Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախու- կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Հարուստ էր – ստորոգյալ

Ապրում էր – ստորոգյալ

Համեստ – որոշիչ

Կյանքով – միջոցի խնդիր

Իր – հատկացուցիչ

Փափկակյաց – որոշիչ

Շքեղախու – որոշիչ

Կյանքի համար – նպատակի պարագա

Նախասահմանված – որոշիչ

Սրահներում – տեղի պարագա

Դռները – ենթակա

Սեղանները – եթնակա

Ճոխ – որոշիչ

Տան – հատկացուցիչ

Միշտ – ժամանակի պարագա

Բաց էին – ստորոգյալ

Աղքատների, պանդուխտների համար – նպատակի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Սրտաբեկ – որոշիչ

3. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Իմաստուն – ածական, որակական

Ապրում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երկրորդ դեմք, եզակի

Սրահներում – գոյական, հոգնակի, ներգործական հոլով

Դռներն – գոյական, հոգնակի, հայցական հոլով

Երբ – հարաբերական դերանուն

Աղավնի – գոյական, եզակի, ուղղական

Ծնկին – գոյական, եզակի, տրական

Պաշտպանություն – գոյական, եզակի, ուղղական

Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Թպրտացող – բայ, ենթակայական

Դիմեց – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Խլում ես – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, եզակի, երկրորդ դեմք

Մի – անորոշ դերանուն

Posted in Խորացված, Uncategorized

Լեզվական սխալներ, խախտումներ

Մեր օրերում հայերենում կան շատ տարածված սխալներ և խախտումներ, որոնք վերանայման կարիք ունեն: Ժամանակի ընթացքում որևէ լեզվում ճիշտ համարվող ինչ-որ տարր կարող է «սխալ» դառնալ, սխալ համարվողը՝ «ճիշտ», միևնո՛ւյն ժամանակաշրջանում գործածվող նույն լեզվի տարբե՛ր ճյուղերում, բարբառներում ու տեսակներում նույն բանը կարող է լինել մեկում սխալ, մի ուրիշում՝ ճիշտ, որովհետև լեզվում շատ բան պայմանական է, այսինքն՝ բացարձակ ճիշտ կամ բացարձակ սխալ չէ։ Պարզապես ինչպես կյանքի այլ ոլորտներ,լեզվական ոլորտը նույնպես կարիք ունի որոշակի կանոններով ու սկզբունքներով համակարգման ու կազմակերպման։

Ահա մի քանի հաճախ հանդիպող սխալներ՝

Կիսվել փորձով ու տպավորություններով → կիսել փորձն ու տպավորությունները

«ԿիսՎել + գործիական հոլով» կառույցը վերջին շրջանում, հատկապես սոցիալական ցանցերի ու համացանցային լրատվամիջոցների շնորհիվ, տարածված ռուսաբանություն է (делиться чем-то), որը գրական ու գրագետ հայերենում գործածելը խրախուսելի չէ։ Հայերենում կարելի է փոխաբերական իմաստով ԿԻՍԵԼ ինչ-որ բան ՄԵԿԻ ՀԵՏ, բայց ո՛չ՝ կիսՎել (երկու կես դառնալ, մասնատվել) ինչ-որ ԲԱՆՈՎ։շ

Ուրեմն՝ գրական հայերենում «կիսՎել + գործիական հոլով» ռուսապատճեն կառույցի փոխարեն պետք է ասել՝

կիսել փորձն ու տպավորություններն ինչ-որ մեկի հետ, կիսել ուրախությունն ինչ-որ մեկի հետ,

կամ գործածել այլ լեզվական միջոցներ, օրինակ՝

հաղորդակից դարձնել մեկին սեփական փորձին, տպավորություններին, ուրախությանը,

պարզապես ներկայացնե՛լ փորձը, տպավորությունները (ոչ թե անպայման «դրանցով կիսվել»)։

անգլերեն լեզու → անգլերեն

Ահա՛ մի օրինակ այն երևույթի, երբ տարբեր ժամանակներում միևնույն բանը կարող է մեկ ճիշտ համարվել, մեկ՝ սխալ։ «-երեն» վերջածանցով բառերը, որոնք որևէ լեզու են նշանակում (անգլերեն, հայերեն, ռուսերեն ևն), ժամանակին հանգիստ կարող էինք գործածել «լեզու» բառի հետ, նաև գրաբարում, և ոչ ոք սրանում «սխալ» չէր տեսնի։ Այդպես չէ, սակայն, այժմ։ Հետևաբար, դուք նույնպես խուսափեք այս կառույցներից։ Գրեք միայն «անգլերեն», «ռուսերեն», «հայերեն» և այլն՝ առանց «լեզու» բառի, կամ էլ՝ հայերենի և ռուսերենի դեպքում միայն՝ հայոց լեզու (բայց ո՛չ՝ հայերեն լեզու), ռուսաց լեզու (բայց ո՛չ՝ ռուսերեն լեզու):

հարցրԵՑին → հարցրին

Թեև պատճառական բայերի անցյալ կատարյալի երկար ձևերը (-եցրԵՑի, -եցրԵՑիր, -եցրեց ևն) քերականորեն ճիշտ են կազմված, ավելին՝ քերականորեն ավելի ճիշտ են, քան կարճ ձևերը (-ցրի, -ցրիր, -ցրեց ևն), և թեև շատ տարածված են, սակայն գրական արևելահայերենում ճիշտ են համարվում կարճ ձևերը։ Ինչո՞ւ են երկար ձևերը սխալ համարվում։ Չգիտեմ։ Գուցե միայն այն պատճառով, որ ավելի երկար են։ Կանոններ կազմողներն ու դասագրքեր ստեղծողներն այդպես են որոշել. կարճ ձևերի վրա փակցրել են «ճիշտ» պիտակը, երկարների վրա՝ «սխալ», ուստի մենք էլ, հետևելով կանոններին, այսօր պետք է գրենք «հարցրի, հարցրիր, հարցրեց, հարցրինք, հարցրիք, հարցրին» և չպետք է գրենք «հարցրԵՑի, հարցրԵՑիր, հարցրԵՑինք, հարցրԵՑիք, հարցրԵՑին»։

սխալՃԻՇՏ
ընդհակառակ, ընդամենընդհակառակը, ընդամենը
ոչ մեկոչ մեկը
պատճե – պատճեն – պատճեներպատճեն- պատճենը- պատճեններ
ֆիդային, ֆիդայիններֆիդայի, ֆիդայիներ
սպաեր, սպիեր, շտաբեր, բրենդեր սպաներ, սպիներ, շտաբներ, բրենդներ
որոշները որոշ  մարդիկ, որոշ  իրեր 
ամենալավագույնլավագույն
չորսը, հինգը, վեցը, յոթը, ութը (գիրք)չորս, հինգ, վեց, յոթ, ութ (գիրք)
կապնվել (ինչ-որ մեկի հետ), խաբնվելկապվել, խաբվել
բռնվել (ինչ-որ բանից)բռնել 
թռնել, փախնել, կպնելթռչել, փախչել, կպչել
փախչեցի, թռչեցի, կպչեցի փախա, թռա, կպա
կորեց, կորչեցկորավ
դառա, դառար, դառանքդարձա, դարձար, դարձանք
կարամ, կարաս, կարակարող եմ, կարող ես, կարող է
գովալ, խոսալ, ծիծաղալ գովել, խոսել, ծիծաղել
խոսացնել, ծիծաղացնել, նստացնել, քնացնել խոսեցնել, ծիծաղեցնել, նստեցնել, քնեցնել
մոտեցրեցի, նստեցրեցիր, հասցրեցին մոտեցրի, նստեցրիր, հասցրին
սյունյակ, աղյուսյակ, պայուսյակսյունակ, աղյուսակ, պայուսակ
հույսով եմհուսով եմ
վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժվիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ
ավելնորդ, կանանչի, անձեռնոցիկավելորդ, կանաչի, անձեռոցիկ
դարտակ, բալանիդատարկ, բանալի
դաստիրակ, գնհատելդաստիարակ, գնահատել
բարյացկամ, անբարյացկամբարյացակամ, անբարյացակամ
ընտանեական, պատանեական, հարսանեականընտանեկան, պատանեկան,  հարսանեկան
թույլատվությունթույլտվություն
ներեղություններողություն
հաշվանդամհաշմանդամ
տարեկետումտարկետում
ողջյունել, ողջույնելողջունել
էլեկտրոէներգիա, էլեկտրոցանցէլեկտրաէներգիա, էլեկտրացանց
նախագա – նախագան – նախագայինախագահ – նախագահը – նախագահի
բարձրունքբարձունք

Կապակցություններ

                    սխալ                 ՃԻՇՏ 
իմ մոտ, իմ վրա, իմ համար ինձ մոտինձ վրաինձ համար
իրեն հետ, իրեն մոտ իր հետ, իր մոտ
բացառությամբ ձեր դասարանից բացառությամբ ձեր դասարանի
դեպի նրան դեպի նա
ինչու համար   ինչի համար
ուսանողներից մի մասը ուսանողների մի մասը
սիրահարվել աղջկա վրա սիրահարվել աղջկան
ծանոթանալ ձեռքբերումների հետ ծանոթանալ ձեռքբերումներին
հանձինս քեզ հանձին քեզ
հանձին ձեզ հանձինս ձեզ
լողանալ ծովում լողալ ծովում
կարամ ասեմ կարող եմ ասել
նորից եմ կրկնում կրկնում եմ
զգացնել տալ զգալ տալ
սպասեցնել տալ սպասել տալ
երկու հատ գիրք երկու գիրք
դավաճանել հայրենիքը դավաճանել հայրենիքին
բավարարել պահանջներին բավարարել պահանջները
նվագել դաշնամուրի վրա նվագել դաշնամուր
խոչընդոտել աշխատանքին խոչընդոտել աշխատանքը
տեղյակ լինել նրա քայլերի մասին տեղյակ լինել նրա քայլերին
հագնել գլխարկ, ձեռնոց, մատանի, ակնոց դնել գլխարկձեռնոցմատանիակնոց
Ազգային ժողովը դա օրենսդիր մարմին է Ազգային ժողովը օրենսդիր մարմին է
Բանը նրանում է Բանն այն է
Ինչպես է անունդ Անունդ ինչ է
Իրենից ներկայացնում է խոշոր կազմակերպությունԽոշոր կազմակերպություն է
Անհրաժեշտ է, որպեսզի Անհրաժեշտ է, որ
Գտնում եմ, որԿարծում եմ, որ 
Նա հանդիսանում է գրող Նա գրող է

Այսպիսով ես ներկայացրեցիայն սխալներն ու խախտումները, որոնք հաճախ են հանդիպում, որոնք հիմնականում կապ ունեին ժամանակի հետ լեզվի փոփոխության հետ. սխալներ էր առաջացնում նաև այն փաստը, որ հաճախ ռուսերենից բառացիորեն թարգմանած ենք արտասանում, իսկ հայերենն այդպիսի կառույց չունի: Փորձենք ավելի ուշադիր լինել մեր սխալների մեջ և քիչ սխալվել, քանի որ սա մեր լեզուն է, և մենք պետք է դրան հնարավորինս լավ տիրապետենք:

Աղբյուրներ՝ http://language.sci.am/hy/mayreni/chisht-ev-sxal.html

https://aybschool.am/am/page/motherlenguageday

https://hy.wikibooks.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80

Posted in Պատմություն

Տիգրան Հայրապետյանի օրեր

Հասարակագիտական ստուգատեսային օրեր են: Ընթերցում ենք հայտնի լրագրող, միզագայնագետ Տիգրան Հայրապետյանի հոդվածները: Թերթում էի <<Անապատի հազար տարի>> ժողովածուն և որոշեցի հենց վերլուծության ենթարկել <<Անապատի հազար տարի>> հոդվածը: Հոդվածը հրապարակվե է 1995 թականին, բայց ըստ իս հեղինակի մտքերը էլ ավելի արդիական են մեր օրերում:

Հոդվածը պատմում էր այն ժամանակների ծանր վիճակի մասին: Վերնագրից կարելի է ենթադրել, որ ինչ-որ ծանր ժամանակների մասին ենք կարդալու: Հոդվածում խոսվում էր նաև Հայաստանի պետականության մասին, ժողովրդի մասին:

Երկրի բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ սեփական անվտանգության ու հարատեւության հիմքը ոչ թե ուրիշի, այլ հենց սեփական գործողություններն են:

Ինչքան արդիական են այս տողերը: Երևի տարիներ շարունակ հայերը փնտրել են անվտանգություն և ապահովություն ուրիշի ձեռքերում, ուրիշի հովանու տակ: Դա ստացվել է անճարությունից, թե եմքն ուղղակի սովորել ենք, որ ոչինչ չենք անի, իսկ ուրիշները կպաշտպանեն մեզ: Ամեն դեպքում գոնե այսօր պետք է գիտակցենք, որ ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիցս:

Եվ անշուշտ, պետք է ամենաբարձր պետական եւ համազգային մակարդակով նշել այս խորհրդանշական տարեդարձը, ինչը գուցե Իմաստության փոքր հատիկ ավելացնի թե՛ հավերժության պատրանքով արբած դպիրներին եւ թե՛ ճակատագրից Երրորդ կամ Չորրորդ Հռոմում փրկվելու հույսեր փայփայող ձեռքերը լվացողներին:

Այս տողերում խոսվում է ձեռքեր լվացողների մասին, ովքեր մշտապես չեզոք դիրքում են, ոչնչին չի ցանկանում մասնակից լինել այսպես ասած: Մեր օրերում էլ հասարակության մեծ մասը բռնել է չեզոք դիրք և չի մտածում, որ այս երկրում նա է ապրում, և նրա համար չպետք է մեկ լինի:

Մեծ հայտնագործություն չէ եւ Իմաստության բոլոր աղբյուրներում արձանագրված է,
որ հողը Երկնային պարգեւին անարժանին չի հանդուրժում: Ոչ մի հերոսական կամ
ողբի երգ եւ պատմության պատվին ոչ մի խնկարկություն կորսված հողի վերադարձ չի
բերում, եթե միայն գտնված չէ Տախտակները ձեռքին կրողը, եւ փրկության հույսով ապրողները հավաքված չեն նրա շուրջ:

Իսկ վերջում այս տողերով էր ամփոված հոդվածը, ինչով կարծում եմ հեղինակը ցանկանում էր ասել, որ փրկության հույսով չենք կարող ապրել, պետք է դրա համար ինչ-որ մի բան անել, միայն հուսալը բավական չէ խնդիր լուծելու և կարգավորելու համար:

Հոդվածն ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ, քանի որ այն շատ համապաստախան էր մեր երկրի վիճակին հենց այս պահին: Կարծես մեր ժամանակների համար գրված լինի:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 16.03.2021

Չարենցի խոհական բանաստեղծությունները

«Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ Չարենցը կարծես իրեն էր մեղադրում այն ամենի մեջ ինչ այդ ժամանակ կատարվում էր իր երկրում: Այդ ընթացքում ծանր ժամանակներ էին իր երկրի համար, և նա դրանում հենց իրեն էր մեղադրում, ոչ միայն իրեն, այլև յուրաքանչյուրին, ով կարող էր ինչ-որ բան անել, բայց չի արել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս, որպես քաղաքացի պատասխանատվություն ունենք մեր երկրի առաջ, բայց բաներ կան, որոնք մեզնից կախված չեն, կամ այն դեպքում են կախված, եր ամբողջ հասարակությունն է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը: Բանաստեղծության այս տողերը դրա վառ օրինակն են, որ Չարենցն իրեն է մեղադրում, կարծես խոստում դրժած լինի:

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի
:

«Հարդագողի ճամփորդները» բանաստեղծության մեջ Չարենցը խոսում էր հարդագողի ճամփորդների մասին: Մենք բոլորս ճամփորդներ ենք և մեր կյանքի ճանապարհին կարող ենք տեսնել շատ դժվարություններ: Հետևյալ տողերն էլ ուզում են ասել, որ մեզ երբեք ոչ ոք չի հասկանա, միայն այն պատճառով, որ մենք անցնում ենք տարբեր ճանապարհներով:

Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։


 «Իմ մահվան օրը կիջնի լռություն» 
բանաստեղծության մեջ Չարենցը խոսում էր գնահատելուց, որ հաճախ մենք չենք գնահատում պահերը, մարդկանց, ովքեր մեր կողքին են: Իրականում գնահատելը շատ կարևոր է, մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել գնահատված, բայց նախ և առաջ ինքներս պետք է գնահատենք: Շատերս սկսում ենք միայն գնահատել այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է, որովհետև կորցրել ենք կամ գուցե շուտով կկորցնենք: Ակնհայտ էր այն,, որ Չարենցը գիտեր իր գինը նախ և առաջ, ինչն էլ երևում է այս տողերից:

Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…

Posted in Պատմություն

Պատմություն. 09-12.03.2021

«Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում». Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը

  1. Գրավոր ներկայացրե՛ք ստորև թվարկված արքաների կարևոր ձեռնարկումները.

Տրդատ 1-ին

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ եւ շինարարական աշխատանքներով։ Նա վերականգնել է Արտաշատ մայրաքաղաքը: Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցել է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Տրդատ թագավորը 2 անգամ՝ 72 և 75 թվականներին, հակահարված տվեց հյուսիսից ներխուժած ալանական ռազմատենչ ցեղերի ավարառուական արշավանքներին։

Սանատրուկ 2-րդ

Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։ Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։

Վաղարշ 1-ին

116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 140 թ. նրա մահից հետո, նոր կայսր Հադրիանոսը հարկադրված է եղել Մեծ Հայքից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։

Վաղարշ 2-րդ

Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հասարակագիտություն. ազատություն և բարոյականություն

Պատասխանել հետևյալ հարցերին․

  • Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։

Ես կարծում եմ, որ մարդ ինչքան էլ ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին միևնույն է ազատ է իր գործողություններում, եթե իհարկե իր գործողություններով չի խախտում այդ նորմերն ու չի խանգարում այլ մարդկանց:

  • Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։

Մարդ լիովին ազատ է այդ ընտրության մեջ, եթե նա ցանկանում է լինել էգոիստ, ապա կլինի, իսկ եթե ոչ՝ ոչ:

  • Հիշեք մի իրավիճակ, երբ մարդիկ բարոյական պատասխանատվությունից խուսափելու համար իրենց պահվածքի պատճառները տեսել են իրենցից դուրս։

Հիմնականում այդ իրավիճակները լինում են այն մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել իրենց սխալը և կփորձեն ամե կերպ իրենց արդարացնել, մյուսներին մեղավոր հանել, անգամ նորմերը սխալ համարել, բայց չընդունել, որ նրանք սխալ են և պետք է պատասխանատվություն կրեն դրա համար:

  • Հիշեք իրավիճակ, երբ դուք ազատորեն որոշել եք կատարել այս կամ այն քայլը։

Կարծում եմ, որ ամեն օր ես կատարում եմ ազատ որոշումներ, թեկուզ փոքր, ոչ այդքան նշանակալի, բայց կատարում եմ:

  • Արդյո՞ք մարդը պատասխանատու է իր բնավորության համար։

Ես կարծում եմ, որ մարդ միանշանակ պատասխանատու է իր բնավորության համար, քանի որ մարդու բնավորությունից է կախված իր քայլերը, այդպիսով մարդ նաև պատասխանատու է իր արարքների համար:

  • Արդյո՞ք մարդը կրում է բարոյական պատասխանատվություն, երբ իր գործողություններն ինքնաբուխ են, բայց պարտադրված։

Ես կարծում եմ, որ մարդ անկախ հանգամանքներից և պարտադրանքներից պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, քանի որ նա յուրաքանչյուր դեպքում դրան գնում է գիտակցված:

Ստորև բերված են մի քանի դատողություններ։ Յուրաքանչյուրի համար արտահայտեք ձեր կարծիքը՝ պատասխանելով «այո» կամ «ոչ»։

Ես կարող եմ ազատորեն ընտրել․․․

  • Լինել արդարամիտ մարդ – այո
  • Լինել լավ ընկեր – այո
  • Լինել լավագույնը դպրոցում – այո
  • Սուտ խոսել, երբ դա օգտակար է – այո
  • Արտագրել դասընկերոջս տնային առաջադրանքը – ոչ
  • Կոպիտ վարվել դասընկերոջս հետ – ոչ
  • Լինել աշխարհի ամենահարուստ մարդը – այո
  • Լինել աշխարհի լավագույն մարզիկը – այո
  • Կառավարել աշխարհը – այո

Արտահայտեք ձեր դիրքորոշումը տվյալ իրավիճակի վերաբերյալ։

Որոշ մարդիկ ունեն չար նպատակներ, որոնց հասնելու համար դիմում են ցանկացած միջոցի։ Մարդկանց մյուս խումբն ունի բարի նպատակ և չարին հաղթելու և բարի նպատակն իրագործելու համար նույնպես պատրաստ է ցանկացած միջոցի (խորամանկություն, սուտ, մատնություն, բռնություն) դիմել։ Այս տեսակետի կողմնակիցները նման մոտեցումը համարում են ընդունելի՝ կարծելով, որ եթե բարի նպատակ ունեցող մարդիկ դիմեն միայն բարոյական միջոցների, ապա երբեք չեն կարող հաջողության հասնել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ անբարոյական միջոցներով երբեք հնարավոր չէ հասնել բարոյական նպատակների։ Որպես կանոն, անբարոյական միջոցների օգտագործումն ի վերջո հանգեցնում է անբարոյական նպատակի։ Երրորդ տեսակետի կողմնակիցները պնդում են, որ բարոյական նպատակների կարելի է հասնել միայն բարոյական միջոցներով։ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- ասում է ժողովրդական առածը:

Ես կարծում եմ, որ երրորդ տեսակետն է ամենից ճիշտը, քանի որ դու չես կարող բարի նպատակին հասնելու ճանապարհին չար գործեր կատարել, էլ ինչնիմաստ կունենա քո բարի գործը, եթե դու դրան արդարությամբ չես հասել:

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն. 09-12.03.2021

Թեմա՝Բարոյական կատարելագործում և առաքինություններ/էջ 93-95և այլ աղբյուրներ

  • Ի՞նչ է առաքինությունը, շարադրե՛ք առաքինությունների ձեր ցանկը:

Առաքինությունը իր մեջ ներառում է մի քանի հասկացություններ՝ ազնվություն, պարկեշտություն, արդարություն, բարություն, և երբ մարդ այդ բոլոր հատկանիշներն ունի համարվում է առաքինի մարդ: Առաքինություը համարվում է աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան։ Ինձ համար առաքինի է այն մարդն, ով արդար և ազնիվ է, բարի, հոգատար, պարկեշտ է, ստախոս չէ, նախանձ չէ և այդպես շարունակ: