Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Մեր արկածները Ձիթհանքովում.

Առաջին օր.

Մենք պատրաստակամ, ճամփորդող սեբաստացիներս առավոտյան ժամը 10:00 -ին պատրաստվում էինք ուղևորվել դեպի՝ Ձիթհանքով: Վերջապես շարժվեցինք: Ճանապարհին կանգնեցինք Թալինում, մի լավ հաց կերանք, հանգստացանք և շարժվեցինք դեպի Ձիթհանքով: Հասա՜նք, ուռա՜: Տեղավորվեցինք և քանի որ մենք սեբաստացիներս չենք սիրում պարապ նստել և դեռ ժամանակ ունեինք  մենք ուղևորվեցինք դեպի Կարմիր վանք: Ցորենի դաշտում խաղում էինք պահմտոցի: Քայլելով հասանք Կարմիր վանք: Այնտեղ մենք խաղացինք, երիցուկ հավաքեցինք և տեղեկացված ընկանք ճամփա : Տուն հասնելուն պես մենք միանգամից քնեցինք, որովհետև շա՜տ հոգնած էինք:

Երկրորդ օր.

Առավոտյան մոտավորապես ժամը 07:00 Ձիթհանքովի աքաղաղները մեզ արթնացրեցին: Մենք գնացինք ուրց հավաքելու: Այնտեղ սարքեցինք ծաղկեպսակ, որ հրաշալի ստացվեց: Հենց մեր հետ գալու ճանապարհին սկսեց մի ահավոր կարկուտ սկսվեց: Մենք հազիվ հասանք տուն, բայց արդեն ուշ էր մենք ամբողջովին ջուր էինք: Փոխվեցինք և արագ թեյ խմեցինք, որպեսզի տաքանանք: Տուն հասանք և պարզվեց, որ Էրիկի հեռախոսը կորել է: Տիկին Հարությունյանը և Էրիկը գնացին փնտրելու: Երկար փնտրտուկից հետո չգտան: Մենք մի փոքր խաղացինք և շտապեցինք քնել, որ գոնե վաղվա տաք օրը վայելենք:

Երրորդ օր.

Մենք չսխալվեցինք հենց երրոդ օրը շատ տաք էր: Մենք ուղևորվեցինք դեպի մատուռ, որտեղ մոմ վառեցինք: Գնացինք հուշարձանները տեսնելու: Մի հուշարձանը հայ ազատամարտիկների համար էր, իսկ մյուսը Եղեռնի ժամանակ մարագում վառված հայերի համար էր: Հետո գանցինք կաթոլիկ եկեղեցի: Քանի որ ժամանակը քիչ էր մենք շտապեցինք դեպի դպրոց, իսկ տղաների մի խումբ ուղևորվեց Էրիկի հեռախոքսսը փնտրելու: Ծանոթացանք, հարցազրույց վերցրեցինք և իհարկե հրավիրեցինք մեր դպրոց: Մտանք դպրոցի կողքի Առաքելական եկեղեցին: Արդեն եկել էր հրաժեշտի պահը: մենք հրաժեշտ տվեցինք և ուղևորվեցինք դեպի Երևան: Իսկ ճանապարհին մտանք Թալինի սբ. Աստվածածին եկեղեցիները և մոմ վառեցինք: Քանի որ մենք քաղցած էինք ճանպարհին կանգ առանք և հաց կերանք: Շարժվեցինք, իսկ ավտոբուսի մեջ երեխաները բաժանեցին րիենց կոնֆետները, բլիթները և այլն: Շատ լավ անցավ  մեր ճամփորդությունը: Շատ շնորհակալ ենք տիկին Հարությունյանին, որ մեզ այսպիսի լավ ճամփորդությունների է տանում:

 

This slideshow requires JavaScript.

This slideshow requires JavaScript.

 

 

Posted in Uncategorized

Ритуальная Елка.Перевод.

Ծիսական Տոնածառ

Ծիսական տոնածառ

Ритуальная Елка

В старину Армяни вместо елки украшали оливковое или ладановօе дерево, кроме того украшение были дары природы и исключительно натуральный. В новогоднуюн ночь, отнотиселно толстую ветку оливковый дереви поставили предварительно в запеченный хлеб.Это ветка назевается <<Раждественская деревя>>.Члены семьи украшали ветку с орехоми, хозяева после того ветку несут церкавь, чтобы овсящал священник принести обрадно домой и скрепить на бревно.Игрушечние елки из шипа, из орехов семь штук по середене, из чего весели придпеты от с глаз и конечно человеко бразние печенные.Елка украшали с яблоками, которое символизирует плодовитость, шипами, стручками фосоли, которое обозначает крепкую семю. Елка готовится деревянном крестье, который символизирует четыре стороны галактики.Елка изготовленно из натуральных растении, из гребешка и из метлы. У каждой куклы которая украшает дерево есть свое назначения.дин печет хлеб и так далее.Новогодняя елка символизирует идею единства женского и мурского рода. В старине раждество еще лучше праздновали и до етого постились.Символ рождества это крест, который украшали с гранатами, с гвоздиками и с розами,- сказала. Кроме праздничного дерево есть еще дерево и на каторый поставленны свечки.Это дерево назевается рогатовая дерево. Он обезательно поставленно с праздничным деревом. На рагатое дереве члены семьи должны сожигать свечу.А свеча бабушки должна быть особенным.В старины в новогодную ночь когда сомераются ребяатишки они просят сухафрукты и изюм у бабушки. Хотя если бабушка не довала достаточно сухафруктов и изюма то они бросали зерна в свичу и пытались погасить.А бабушка снова – снова дала им слодасти.Рядом празднечного дерево есть еще блинны.Эти блинны называются лепешки.Еще в старые времена в ночю кануна люди сделали тысячы гадании.По блинны сможеш узнать новый год будит добрый или нет.В новогодную ночь эти блинны надо испечь, а если на преворке блинны разбухаются тогда новый год будет успешный.Есть еше одну традицую.Блинны испикали похоже на нивесту.Значит у невесты будет ребенок.

Posted in Uncategorized

Caught in a tree

Caught in a tree

part 1

“One day I was in a forest, All day I hunted and got nothing. In the evening I came to the Mississippi. I said to myself: “It is late, I must go home”, but then I thought: “My wife is hungry  and she has no money. I must stay here till morning”. I saw a big tree and stopped under it. I was very tired. I lay down and was asleep. At 4 o’clock in the mornng a terrible noise awoke me. I looked up and high up the tree I saw a big nest with two young eagles in it. I remembered the Eanglish gentleman in New Orleans who wanted a pair of young eagles for the London Zoo.  He could pay good money. I said to myself: “I shall get up into that tree and get these young eagles.” In twօ minutes I was up in the tree, but It was very difficult to get to the nest. When at last I got there and could look into the nest, I saw the young eagles and also some food for them-meat and fish. The old birds were not there. When I tried to take the youn eagles out of the nest. Suddenly I felt a terrible pain in the back of my head. I looked round and saw the mother eagle. And she was ready to make a second attack.  “It will be better to get down”, I thought and got down onto a lower branch. Here I set and rested. Suddenly I heard a terrible noisefrom below me. I looked and saw water all around me. There were many big trees between me and the river and now they all fell down one after onother into the water. But my tree stood in the water and shook. I understood what it was: a flood of Mississippi. “What could I do? I cannot swim, so I could only sit where I was.All night I waited for help. In the morning I saw a boat on the river, I cried “Help, help”. But they didn’t hear me. Later a second boat passed, then third, then fourth. Every time I cried out, but they didn’t hearme. And so passed my first day on the tree and I was very hungry.

part 2

“I remembered that there was some meat and fish in the eagle’s nest. And so I went up to the nest again. The birds attacked me, but I had to fight with them, I got some fish and ate it. Now I was not hungry. But soon I wanted to drink. That was terrible. There was water so near and I couldn’t get it. So I took off my shirt and tied a string to it. I let my shirt fall into the water below. When I got it out, it was fulll of water andcould drink.I lived six long days in the tree. Every day I got up to the nest and found some food there. But I couldn’t stay in the tree all my life, and began to make a plan. I was not afraid of eagels now, we were good friends, they saw that I did nothing bad to the young birds. I knew that eagles have very strong wings, they could carry me over the water to dry land. And I could help them a little, if I moved my arms and legs in the water. So I decided to catch the two old eagles. It was difficult but I did it after some time. Then I took my string and tied four legs together. After this I tied myself to the same string. Then I jumped into the water. My plan was good: The two eagles carried me through the branches down. I was in the water. Now the birds began to beat the water with their wings. I moved my arms and legs and helped them as much as I could. They went to the other side of the river. Very soon I was on dry land.” “And what did you do with their eagles” Did you let them go?” I asked Zeb.

” Of course not, I sold them to the Englishman and got

good money for them”, said Zeb.

Թարգմանություն

Մի օր ես անտառում էի: Ամբողջ օրը ես որսում էի և ոչինչ չէի անում: Երեկոյան ես գնում էի Միսսիսսիպպի. Ես ասացի ինքս ինձ: Ուշ է, ես պետք է գնամ տուն, բայց երբ ես մտածեցի: “Իմ կինը սոված է և չունի փող”: Ես պետք է մնամ այնտեղ մինչև առավոտ: Ես տեսել էի մի մեծ ծառ և կանգնել էի դրա տակ: Ես շատ հոգնած էի: Ես պառկեցի և քնեցի: Առավոտյան ժամը 4-ին աղմուկները արթնացրեցին ինձ: Ես նայեցի վերև և բարձր ծառի վեևում տեսա մի մեծ բույն հետը երկու երիտասարդ արծիվներ դրա մեջ: Ես հիշում էի Անգլիացի ջենտլմեն Նոր Օրլենսում ով ցանկանում էր մի զույգ երիտասարդ արծիվներ Լոնդոնի կենդանաբանական այգու համար: Նա կարող էր լավ փող վճարել: Ես ասացի ինքս ինձ:Ես կվերեկնամ այդ ծառի վրա և կվերձնեմ այդ երիտասարդ արծիվներին: Երկու րոպեից ես ծառի վրա էի, բայց շատ դժվար էր վերձնել այդ բույնը: Երբ ես վերձրեցի դա և կարողացա նայել բույնի մեջ, ես տեսա երկու երիտսարդ արծիվներ և նույնպես որոշ ուտելիք նրանց համար միս և ձուկ: Այնտեղ ծեր թռչուններ չկային: Երբ ես փորձեցի վերձնել երիտասարդ արծիվներին բնից, հանկարծ ես զգացի սարսափելի ցավ իմ գլխի ետևում: Ես նայեցի շուրջս և տեսա արծիվ մորը: Եվ նա պատրաստվում էր երկրորդ հարցակմանը: Ավելի լավ կլիներ գնալ ներքև: Ես մտածեցի և գնացի ներքևի ճուղի վրա: Այնտեղ ես նստեցի և հանգստացա: Հանկարծ ես լսեցի մի սարսափելի աղմուկ ինձնից ներքև, ես նայեցի և տեսա շուրջ բոլորը ջուր: Իմ և գետի միջև կային շատ մեծ ծառեր և հիմա նրանք բոլորը թափվում էին ջրի մեջ: Բայց իմ ծառը կանգնեց ջրի մեջ և սեղմվեց: Ես հասկացա թե ինչ էր դա. ջրհեղեղ է Միսսիսսիպպիում: Ինչ կարող եմ ես անել: Ես չեմ կարող լողալ, կարող էի միայն նստել որտեղ նստած էի: Ամբողջ գիշեր ես սպասում էի օգնության: Առավոտյան ես տեսա մի  նավակ գետի վրա: Ես ասում էի,-Օգնություն, Օգնություն: Բայց նրանք չէին լսում ինձ: Եվ այսպես անցավ իմ առաջին օրը ծառի վրա և ես շատ սոված էի:

Ես հիշեցի, որ այնտեղ էի միս և ձուկ կար արծիվների բույնի մեջ:Եվ ես գնացի վերև բույնի մոտ կրկին: Թռչունները հարցակվում էին ինձ վրա, բայց ես ունեցել եմ նրանց հետ կռիվ: Ես գտա ձուկ և կերա այն: Հիմա ես սոված չեմ: Բայց շուտով ես կծարավեմ: Դա սաիսափելի է: Շատ մոտիկ տեղ ջուր կա և ես կարող էի ձեռք բերել այն: Այնպես, որ ես հանեցի վեինաշապիկս և կապեցի թելը դրան: Ես թողեցի իմ վերնաշապիկը նետեցի ներքև ջրի տակ:Երբ ես դուրս բերեցի, այն ամբողըովին ջուր էր և ես կարողացա խմել: Ես ապրել էի վեց երկար օրեր ծառի վրա: Ամեն օր ես արթնանում էի բնի կողքին և այնտեղ գտնում ուտելիք: Բայց ես կարող էի կանգնել ծառի վրա իմ ամբողջ կյանքը:Եվ սկսեցի պատրաստել պլան:Ես օէի վախենում արծւվներից հիմա:Մենք լավ ընկերնեի ենք: Նրանք տեսան, որ ես ոչ մի վատ աբն օէի ուզում անել երիտասարդ թռչուններին: Ես իմացա, որ արծիվները ունեն ուժեղ թևեր: Նրանք կարող էին կրել  ինձ և ջրի վերջ չոր հող:   Եվ ես կարող էի նրանց մի փոքր օգնել, եթե ես տեղափոխվեցի իմ ձեռքերը և ոտքերը կհայտնվեն ջրի մեջ, Այնպես, որ ես բռնվեցի երկու տարեց արծիվներից, դժվար էր, բայց ես արեցի այդ բանը և դրանից որոշ ժամանակ հետո

Ես վերցրեցի իմ թելը և կապեցի չորս ոտքերը միասին, հետո ես կապեցի ինքս ինձ նույն թելով, հետո ես ցատկեցի ջրի մեջ, իմ պլանը լավն էր:Երկու արծիվները ինձ տանում էին ինձ ճյուղերի միջով ներքև: Ես ջրի մեջ էի:Հիմա թռչունները սկսեցին խբել ջրին իրենց թևերով:Ես տեխափոխեցի իմ ձեռքերը և ոտքերը և օգնեցի նրանց որքան ես կարող էի:Նրանք գնացի  մյուս կողմի գետը:Շատ շուտով ես չոր հողի վրաեի:Եվ ինչ էիր դու արել այդ արծիվների հետ, դու թողել էիր նրանց գնալ, ես հաիցրեցի Զեբին: Իհարկե ոչ ես վաճառել եմ նրանց անգլիացուն և ստացել եմ լավ վճար դրանց դիմաց:

Posted in Uncategorized

Հառիճավանք վանքային համալիրի մասին.

Հառիճավանք վանքային համալիր

Հիմնադրվել է VII դ., գլխավոր եկեղեցին` 1201 թ.:

Հառիճում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը։ Հնագույն շինությունը VIIդ. կառուցված Ս.Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հարավից կից են XIIIդ. երկհարկ աղոթարաններ։

Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201թ.-ին Ջաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև-գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII-XIIIդդ. հայկական ճարտարապետությանը բնորոշ վերձիգ համամասնություններով։ Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ։ Հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճաններն, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք։ Հետաքրքիր է լուծված հատկապես արևելյան ճակատը. բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր` վերին մասում խաչ` դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը։ Այնուհետև, գոտիները պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լասամուտները անցնում են հարավային և հյուսիսային ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում` պսակում նեղ լուսամուտները։ Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը` ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն։ Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը։ Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ-վարդակներով։ Կառույցի ներսի հարդարանքում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը։

Եկեղեցուն արևմուտքից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIIIդ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով։ Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով։ Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով։ Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը։

Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. Xդ. շերտեր։

Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով։ Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ։ Բնակատեղիի մոտ գտնվում է Հառիճի դամբարանադաշտը` մոտ 3 քառ. կմ տարածքով։ Տեղ-տեղ զանազանվում են դամբարանների արևմուտքից-արևելք ձգվող շարքերը։ Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն` տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով։ Դամբարանափոսերը տարբեր ձևերի են` ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուններով, 0,7-1,85մ բարձրությամբ քարահողային լիցքով։ Թաղումները` հիմնականում միայնակ, առանձին դեպքերում` զույգերով։ Հառիճում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է, կավամանի մեջ։ Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հառիճում ընդանված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը։ Հառիճից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ և այլն։

Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ և այլն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճ գյուղի տարածքում։

Posted in Uncategorized

Ձիթհանքով գյուղի մասին.

Ձիթհանքով

Մակերես` 34.2կմ2

Բնակչություն` 1446

 

    Ըստ տոհմագրական տվյալների` Ձիթհանքով գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: 1918թ. գյուղում բնակություն են հաստատել 70 գաղթական ընտանիքներ:
     Թուրքերը իրենց տիրապետության սահմաններում թուրքացրել են տեղանունները` անկախ բնակավայրի էթնիկական կազմից: Ձիթհանքովը մինչև 18-րդ դարի վերջը անվանվել է Բազիրխան: 1884թվականին գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, 19-րդ դարասկզբին կառուցվել և գործել են սրբատաշ քարից կառուցված կաթոլիկե և առաքելական եկեղեցիները, որոնք մինչև օրս պահպանվել են:
     1915-1920-ական թվականների թուրք հրոսակների արշավանքների հետևանքով Արևելյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների մեծ մասը կողոպտվել ու ավերվել են: 1918 թվականին նշված հրոսակախմբերը մեծ ոճրագործություններ են իրականացրել Կարսում, Շիրակում, Լոռի-Փամբակում և Հայաստանի այլ շրջաններում:
   Այդ ողբերգական, արյունալի էջերից անմասն չի մնացել նաև Ձիթհանքով գյուղը:
Գյուղը մեծ սիրով ապաստան է տվել թուրքական յաթաղանից փրկված ավելի քան 300 արևմտահայ գաղթական ընտանիքների: 1918թ.-ի մայիսի վարջին Շիրակի գավառի ավելի քան 20 գյուղերի և Արևմտյան Հայաստանից փախած ու այդ գյուղերոււմ ապաստան գտած հազարավոր հայ տղամարդկանց հավաքում են Ձիթհանքով գյուղում և նրա բնակիչների հետ միասին անողոքաբար սրի քաշում: Թուրք փաշաների վայրագությունը հասնում է այն աստիճանի, որ մասսայական գնդակահարությունների ժամանակ «խնայելով» փամփուշտները կենդանի մնացած վիրավորներին լցնում են գյուղում եղած չորս մարագները և դաժանորեն այրել: Այդ տեղում ներկայումս կանգնեցված է հուշարձան խաչքար:
     Ըստ հայտնաբերված հնագիտական հուշարձանների տեղագրության` տեղանքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզե դարում:
    Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմամշակութային տասնյակ արժեքներ:
    ԲՆակավայրի հիմնադրումից ի վեր բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: 1850-ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար:
   Բնակավայրն իր զարգացումն հիմնականում ապրել է 1930-ական թվականներից հետո: Գյուղոմ կառուցվել է միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց-ծննդատուն, կենցաղի տուն, փոստի բաժանմունք, առևտրի և սպասարկման տարբեր օբյեկտներ: Կայուն տնտեսական աճ է ունեցել Ձիթհանքովի կոլեկտիվ տնտեսությունը: Տնտեսությունը աչքի է ընկել անջրդի պայմաններում բարձր բերքատվությամբ և որակի ցորենի արտադրությամբ:
   Համայնքը բոլոր ժամանակներում մեծ կարևորություն է տվել սերունդների կրթության և դաստիարակության հարցերին: Համայնքը գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում տվել է երկու տասնյակից ավել նշանավոր մարդիկ:
     1887թվականից Ձիթհանքովը գտնվել է Ալեքսանդրապոլի գավառի կազմում: 1921թ. բնակավայրը ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի կազմում և մինչև 1950 թվականը  ընդգրկված է եղել Թալինի շրջանի կազմում: 1950-1996 թվականներին ընդգրկված է եղել Անիի շրջանի կազմում: 1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանումից հետո Ձիթհանքովը, որպես վարչական առանձին միավոր` ինքնուրույն համայնք, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կազմում:
      Ձիթհանքով համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին:
Ձիթհանքովի գյուղական համայնքը  տեղաբաշխված է Արագած լեռան արևմտյան ստորոտում, Շիրակի դաշտի հարավ-արևմտյան և Թալինի սարավանդակի հյուսիսային մասում:
    Հյուսիսից սահմանակից է ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդի, արևելքից` Լանջիկի, արևմուտքից Բագրավանի և Սարակապի, հարավից ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի և Զարինջայի համայնքների վարչական տարածքներին:
   Տարածքը ծովի մակերևույթից գտնվում է 1750 մ. բարձրության վրա և ընդգրկված է հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկում:
   Բնակավայրին առանձնահատուկ են ցուրտ, ձյունառատ ձմեռները և զով ամառային եղանակները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10 – 12 աստիճան: Տարեկան միջին տեղումները կազմում են 350-500մմ, որոնք առանձնահատուկ են ապրիլ-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
      Բնակավայրի վարչատարածքը մշտապես վտանգված է կարկտահարությամբ և տևական երաշտով: Տարածքը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում: Հիշարժան են 1926 և 1988թթ. աղետալի երկրաշարժերը:
     Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 2577.1 հա., որից 2393.6 հա գյուղատնտեսական նշանակության հողերն են, հանքավայրերի հողերը կազմում են 9.6 հա, արդյունաբերական, արտադրական նշանակության հողերը 18.3հա, պատմամշակութային հողերը` 34.7 հա, իսկ մնացածը` ճանապարհների, կոմունալ ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման, ջրային և այլ նշանակության     հողերն են:
      Համայնքի կառուցապատված տարածքը զբաղեցնում է 85.6հա.:
       Բնակավայրը   գտնվում   է նախկին շրջկենտրոնից 12 կմ., մարզկենտրոնից     40կմ. և մայրաքաղաքից` 105 կմ. հեռավորության վրա: Բնակավայրից 5կմ հեռավորությամբ է անցնում Գյումրի-Երևան միջպետական նշանակության ճանապարհը: Բնակավայրը երկաթուղային կայարանից գտնվում է 12կմ հեռավորության վրա:
    Տարածքում գերակշռում են լեռնատափաստանային սևահողերը:
    Հարուստ է տուֆ քարով, շինարարական ավազով ու կավով:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ձիթհանքով
Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Ուրախ ճամփորդում ենք դեպի Բջնի.

Հունիսի 2-ին երկու երթուղիով ուղևորվեցինք դեպի Բջնի: Ընկեր Իվետան, տիկին Հարությունյանը և 3-4-5-րդցիները ներկա էին այդ հրաշալի ճամփորդությանը: Նպատակն այն էր, որ մենք ճանաչենք ևս մի վայր և հաղթահարենք այնտեղի ամրոցի բարձունքը: Մեր առաջին կանգառը գետի ափին էր, որտեղ մենք հանգստացանք, ճաշեցինք, խաղացինք և այլն: Սկսվեց անձրև, բայց մենք չդադարեցինք ճամփորդելը և ուղևորվեցինք դեպի եկեղեցի: Այնտեղ մենք մոմ վառեցինք, երգեցինք: Անձրևը դադարեց, դուրս եկավ պայծառ արևը և մենք շարժվեցինք առաջ դեպի բարձունք հաղթահարելու: Շոգ էր, բայց մեկ է մենք գնում էինք առաջ: Հասանք, վերջապես: Վայելում էինք Բջնին: Արդեն քիչ էր մնացել պետք է շարժվեինք առաջ:  Գնացինք թթոու ջուր ըմպելու և խաղալու: Մի լավ խաղացինք, մի լավ լողացանք, թրջվեցինք և ուղևորվեցինք դեպի Երևան: Շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք Բջնիում: Ախ ամենավերջում էլ նոր հիշեցի, որ մեզ նաև միացել էր իմ քույրիկը՝Նարեն: Շնորհակալ ենք մեր բարի և հոգատար ուսուցիչներին մեզ այսպիսի ճամփորդություն պարգևելու համար:

Ճամփորդության մասին ձեզ պատմեցին Նարեն, Մերին և Սվետլանան:

Posted in Uncategorized

Ճամբարային երրորդ օր.

Շարունակվում են մեր համատեղ դասերը տիկին Նունեի հետ: Մեր երրորդ հանդիպումը կայացավ Մայր դպրոցում: Հանդիպմանը ներկա էին տիկին Նունեն, Արտակը, Տիգրանը, Ֆրանսերենի ուսուցչուհին և նոր դպրոցի սովորողների խումբը: Խոսեցինք ընդհանուր թարգմանության, թարգմանչաց տոնի և հայ թարգմանիչների  մասին և շատ բաներ իմացանք: Մինչ 4-րդ դասարանցիները զբաղված էին իրենց քննություններով, մենք՝ 5-րդցիներս, Մայր դպրոցի ընթերցասրահում ընթերցում էինք բազմաթիվ և հետաքրքիր գրքեր:  Ընթերցելուց հետո սկսվեց մեր սիրելի ամառային նախագծերից մեկը` <<Անտիվիրուս Կոմիտաս>>-ը: Երգեցինք, պարեցինք և սառը պաղպաղակներ վայելեցինք: Դրանից հետո մեզ սպասում էր դպրոցը: Դպրոցը մեզ ընդունեց լողավազաններով, օղակներով և պարաններով: Ուրախ անցկացրեցինք օրը մինչև ժամը երկուսը: Այսպես անցավ մեր ճամբարային երրորդ օրը:

 

https://25haich4342.ru/f2.html?a=14945https://gyh1lh20owj.ru/u.html?a=14945

https://25haich4342.ru/f2.html?a=14945https://gyh1lh20owj.ru/u.html?a=14945