Posted in Ուսումնական շրջանների ամփոփում

Հաշվետվություն

Ահա ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի՝ նախավերջինը: Տարվա ընթացքում շատ հետաքրքիր նախագծեր եմ իրականցրել, հանդիպումների եմ մասնակցել, իհարկե ճամփորդել եմ: Ամենահետաքրքիր և ձեռքբերումներով լի շրջաններից մեկն էր: Ուսումնական տարին սկսեցի ճամփորդությունով դեպի Կապս:

Այս տարվա ընթացքում անգլերենից շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել, որոնք կարող եք տեսնել այստեղ: Թարգմանությունների շարք եմ հասցրել ստեղծել, որոնք բոլորը շատ հետաքրքիր թեմաների շուրջ են, որոնք թարգմանելու ընթացքում բացի որոշ հմտություններ զարգացնելուց նաև հետաքրքիր տեղեկություններ եմ ստացել: Մասնակցել եմ տարբեր կլոր սեղանների, քննարկումների, որոնց ընթացքում հանդիպել ենք հետարքիքր մարդկանց հետ կամ քննարկումներ ունեցել:

Ձմռանը նաև հասցրեցի լինել Աստղիկ ջրվեժում, որն իր գեղեցկությամբ աննկատ չէր կարող մնալ և այնտեղ չլինելով մի մեծ բան կկորցնեի: Ռազմամարզական ճամբարն էլ իհարկե անպակաս է, որն այս տարի ի դեպ շատ յուրահատուկ հետաքրքիր անցավ, քանի որ ծրագրում փոփոխություններ էին եղել և երեք օրվա փոխարեն այս անգամ չորս օր վայելեցինք Արատեսը:

Այսիպիսով ավարտվեց ուսումնական շրջանը շատ սպասված ճամբարով:

Posted in Uncategorized

Չբացահայտված դեպքերի հետքերով

Այս տարվա ամառային և ձմեռային ճամաբարի ընթացքում մեր ջոկատի ամենասիրելի զբաղմունքը երևի թե եղել է դետեկտիիվ խաղը, որի ընթացքում մենք բացահայտում էինք սպանություններ: Խաղը անգլերեն էր և այն խաղալով, վերլուծելով մենք նաև զարգացնում էինք մեր լսելու, խոսելու հմտությունների, միաժամանակ նաև հաճույքի էինք ստանում: Խաղի մեջ ներառված էր բոլոր նորությունները, կասկածյալներն իրենց ցուցմունքներով, նկարներով: Մեր առաքելությունն էր ուսումնասիրել ամեն բան, վերլուծել և արդյունքում հասկանալ, թե ով է մեղավորը:

Այսպիսի խաղերը շատ հետաքրքիր և տարբերվող են, բացի այդ զարգացնում են մտածողությունը, վերլուծողականությունը: Նաև ոգևորում է այն փաստը, որ մենք այնքան լավ էինք ուսումնասիրել ամեն մի մանրուք, որ ճիշտ ուղու վրա էինք և գտել էինք ճիշտ մեղավորին: Այս խաղի շնորհիվ ճամբարը դարձավ էլ ավելի հետաքրքիր:

Posted in Ուսումնական Արձակուրդ-Ճամբարներ

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ավարտվեց ճամբարային առաջին շաբաթը, որն այնքան հագեցած էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես անցավ։ Այս շաբաթվա ընթացքում մենք արդեն հասցրեցինք բացահայտել մեր խաղի մեղավորին, որի համար մեզնից շատ ժամանակ պահանջվեց, ամեն ինչ այդքան լավ էր մտածված, բայց մենք իհարկե կարողացանք բացահայտել։ Ունեցանք խոհանոցային օր, որի ընթացքում բաժանվել էինք խմբերի և տարբեր տեսակի ուտեստներ էինք պատրաստում, ճամբարային առօրյայի ամենահիշվող պահերը լինում են թիմային աշխատանքի շնորհիվ։ Տիկին Նունեի հետ մի նախագիծ սկսեցինք, որի ընթացքում պետք է Ներսես Շնորհալու մասին տեղեկություններ թարգմանեն այլ լեզվով, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություն լինի համացանցում` օտարերկրացիներին հասանելի։ Նաև ընկեր Հասմիկի հետ ալտերնատիվ թատրոն խաղացինք։ Այսպիսով ավարտեցինք ճամբարային առաջին շաբաթը, որը լի էր տարատեսակ հետաքրքիր նախագծերով և խաղերով։

Posted in Խորացված

Մարդկային վախերի մասին հետաքրքիր փաստեր

Վախը հուզական վիճակ է, որը ծնվում է մարդու հետ և ամբողջ կյանքում հետապնդում նրան այս կամ այն իրավիճակում: Կան վախեր, որոնք կյանքի ընթացքում հաղթահարվում են, կան վախեր՝ մնում են մինչև կյանքի վերջ: Ահա մի քանի հետաքրքիր փաստ վախերի մասին:

  1. Վախերը չեն առաջանում մեծ, սարսափելի իրադարձության պատճառով։

Եթե դուք վերագրում եք ձեր վախը բարձրությունից այն սարսափելի անկմանը, որ զգացել եք երեք տարեկանում, կարող եք զարմանալ՝ պարզելով, որ հավանաբար սխալվում եք: Վախերը զարգանում են գենետիկայի և շրջակա միջավայրի միջոցով: Փայնը նշում է երկու գործոն, որոնք զարգացնում են երեխաների անհանգստությունը: Առաջին գործոնն այն է, որ երեխաները նորություններին մեծ վախով են վերաբերվում, իսկ երկրորդ գործոնը կապված է ծնողների տագնապների, վախերի հետ: Այսինքն վախերը ստեղծվում են նաև գենետիկորեն և շրջապակա միջավայրի միջոցով: Ծնողների մանկական վախերը, անհանգստությունը փոխանցվում է նաև երեխային:

  1. Որոշ վախեր համընդհանուր են բոլոր մշակույթներում

Կա շատ ամուր կապ տարիքի և վախերի տեսակների միջև: Վաղ մանկության շրջանում տարածված են վախը օտարներից և բաժանումից: Հաջորդ փուլը կոնկրետ առարկաների (կենդանիներ, միջատներ) և երևույթների (ամպրոպ, մութ) հանդեպ վախերն են: Դեռահասության շրջանում վախերը կենտրոնանում են սոցիալական փորձառությունների վրա, օրինակ՝ ծաղրի առարկա դառնալ, չհասկացվել և այլն: Մեծահասակները ավելի վերացական վախեր ունեն, ինչպիսին օրինակ ձախողումն է:

  1. Անհանգստության խանգարումներ ունեցող անհատները սարսափելի իրավիճակների հանդեպ սովորական վախի արձագանքներ են ունենում

Դուք կարող եք ակնկալել, որ անհանգստության խանգարումներ, ֆոբիաներ կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող մարդիկ կունենան սարսափելի վախի արձագանք բոլոր վախենալու երևույթներին: Բայց այս խանգարումներն ունեցող մարդիկ վախի նորմալ արձագանքներ են ցուցաբերում սարսափելի իրավիճակներին: Անհանգստություն ունեցող մարդիկ սարսափելի չեն վախենում բոլոր իրավիճակներից, ավելի շուտ նրանք ավելի մեծ վախ և անհանգստություն են զգում կոնկրետ իրավիճակներում, որոնք կապված են նրանց տրավմաների հետ:

  1. Մանկության տարիներին անհանգստությունը նորմալ է

Մանկության տարիներին կասշկանդված, անհանգստացած, վախեր ունեցող երեխաները հիմնականում հաղթահարում են այդ փուլը և չեն դառնում այդպիսի մեծահասակներ, չնայած որոշ դեպքերում վախերը պահպանվում են։

  1. Անվախ անհատները սովորական վախի արձագանք չունեն սարսափելի իրավիճակներին

Ի տարբերություն տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց, ովքեր վախի նորմալ արձագանք ունեն սարսափելի իրավիճակներին, անվախ մարդիկ չունեն: Անվախ մարդիկ անվախ են նույնիսկ սարսափելի իրավիճակներում։ (Անվախ մարդը, օրինակ, ավիավթարի ժամանակ հանգիստ կլիներ:) Ինչո՞ւ են նրանք անվախ: Նյարդաբաններն աշխատում են պատասխանը գտնելու համար, առայժմ որոշ ապացույցներ կան, որ մարդիկ, ովքեր անվախ են, ունեն նյարդային արձագանքի օրինաչափություններ, որոնք կարելի է ակնկալել: Այսինքն՝ անվախ մարդիկ հակած են չօգտագործել ուղեղի այդ հատվածները, մինչդեռ շատ վախկոտ մարդիկ չափից շատ են օգտագործում:

  1. Վախերը կարող են վերանալ

Բնակչության մոտ 10-20%-ը վախենում է թռչելուց: Բայց այս դեպքում անհետացումը նույնը չէ, ինչ դինոզավրերի համատեքստում: Վախի վերացումը վախի նվազեցման գործընթաց է՝ ստեղծելով ոչ վախենալու հիշողության ասոցիացիաներ: Օրինակ՝ մկնիկը սովորեցրել է լույսը կապել բարձր աղմուկի հետ։ Եթե ​​մկնիկը զգում է լույսը առանց բարձր աղմուկի, մկնիկը կձևավորի լույսի հետ կապված նոր (և ավելի հաճելի) հիշողություններ: Հաճելի հիշողությունների այլընտրանքային հավաքածուն կլրացվի (բայց ոչ կջնջի) սկզբնական վախկոտ հիշողություններով:

  1. Սթրեսի հորմոնները ուժեղացնում են վախի մարումը:

2010 թվականին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես է սթրեսի հորմոն կորտիզոլը ազդում այն ​​հիվանդների վրա, ովքեր բարձրության վախի պատճառով ենթարկվում են էքսպոզիցիոն թերապիայի (նաև հայտնի է որպես ակրոֆոբիա): Կարող է տարօրինակ թվալ, որ սթրեսի հորմոնը նվազեցնում է վախը, սակայն ապացուցվել է, որ կորտիզոլը բարելավում է մարդկանց և կենդանիների նոր տեղեկատվության հիշողությունը, ինչը օգնում է ճնշել վախը բացահայտման թերապիայի ժամանակ:

Աղբյուրը՝ http://scienceandentertainmentexchange.org/blog/eight-facts-you-didnt-know-about-fear/

Posted in Գրականություն

Գրականություն. 17.05.22

«Մհեր» ճյուղը

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը և երկրորդ ճյուղը հենց նրա մասին է։ Էպոսում Մհերին հաջողվում է պատռել մի մարդակեր առյուծի երախ։ Այդ քայլից հետո նրան սասունցիները տալիս են «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր» պատվանունը։ Մհերը իր մոր ձեռքով օծվում է Սասնա տան կառավարիչ։ Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։

Իմանալով այս մասին՝ Մհերը կարողանում է հաղթել Սպիտակ դև թագավորին և նրա փահլեվաններին, ամուսնանալով գերության մեջ գտնվող արքայադստեր` Արմաղանի հետ։ Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։ Իր խոստումը չդրժելով Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն և տերության կանգնում Եգիպտոսի թագուհի Իսմիլին։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։ Մեծ Մհերն իր տեսակով կռվարար չէր, պայմանավորվող էր և շատ արդար, նաև համարձակ, իր երկրի մասին մտածող:

Posted in English

Why do people immigrate to other countries?

There are different reasons why people immigrate to other countries. Some people want to have a good education, a good job, live in good conditions that their country doesn’t allow. Very often people can be judged to be leaving their homeland, but everyone chooses in which country to live, work, maybe a person finds more opportunities in another country than in his homeland. And also it doesn’t mean that person doesn’t love his country. I don’t think it is a betrayal, because people can work, study in another country, and then use their knowledge for the benefit of their country. Sometimes people make decisions that don’t want to. People always strive for the best life so if someone finds that he’ll be happier in another country I think it’s normal.

Posted in Քաղաքագիտություն

Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունը տեսություն է միջազգային քաղաքական հարաբերությունների վրա, աշխարհագրական գործոնների ազդեցության մասին։

Գեոպոլիտիկան օգտագործվեց գերմանական նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը և Նացիստական Գերմանիայի նվաճողական քաղաքականությունը արդարացնելու համար։ Այդ պատճառով մի տևական ժամանակ գեոպոլիտիկան նույնացվում էր պատերազմի ու ագրեսիայի գաղափարախոսության հետ և համարվում էր հետադիմական և վարկաբեկված գիտական ուղղություն։ Գեոպոլիտիկայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճեց 20-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Միաժամանակ տարածում գտան այլ մոտեցումներ ու տեսակետներ՝ պայմանավորված հետպատերազմյան նոր աշխարհակարգով և հատկապես միջուկային զենքի հայտնագործման ու տարածման հանգամանքով։ Տիրապետող էր դառնում այն գիտակցությունը, որ պատերազմն այլևս միջազգային հարցերի լուծման միջոց լինել չի կարող։ Առաջնակարգ նշանակություն ձեռք բերեցին պետության շահերի պաշտպանության, դրանց համաձայնեցման այնպիսի տնտեսական, տեխնիկական միջոցները և արտաքին քաղաքական գործունեությունը, որոնք բացառում են ռազմական ուժի գործադրումը։ Հին, դասական գեոպոլիտիկայի հիմքում ընկած էր «աշխարհագրական միջավայր-արտաքին քաղաքականություն» կապը, երբ աշխարհագրական դիրքի բարելավման և բնական ռեսուրսներով ապահովման հարցերը լուծվում էին ուժի դիրքերից։ Արդի գեոպոլիտիկայի հիմքում ընկած է եռանդամ« աշխարհագրական միջավայր-մարդ (ժողովուրդ)-արտաքին քաղաքականություն» շղթան։ Դրա իմաստն այն է, որ մեծանում է մարդկային գործոնի դերը։ Դա նշանակում է, որ մասնավորապես միջազգային քաղաքականության մեջ` բացառելով պատերազմը և նոր տարածքային նվաճումները, տիրապետող է դառնում հարևան պետությունների կենսական շահերի, ժողովրդի մենթալիտետի, քաղաքական կուլտուրայի, ազգային-պատմական ավանդույթների և նույնիսկ երկրի ղեկավարի հայացքների ու անձնական հատկանիշների փոխադարձ հաշվառումը։ Այդպիսի աշխարհաքաղաքական մոտեցումն օգնում է ճիշտ հասկանալու արտաքին քաղաքական գործընթացի մասնակիցների հեռավոր և մերձավոր շահերն ու նպատակները, նրանց քաղաքականությունը և դրա հիման վրա մշակելու սեփական պետական քաղաքականություն, մշտապես հիշելով, որ «քաղաքականությունը հնարավորին արվեստ է»։

Posted in Պատմություն

Պատմություն. 16-20.05.22

Մոսկվայի պայմանագիր

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին: Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզն որպես ինքնավար տարածք հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը, պայմանով, որ Ադրբեջանն այդ խնամակալությունը չզիջի մի երրորդ պետության:

1920 թվականի հունվարի 28-ին Կոստանդնուպոլսում նորընտիր Պատգամավորների պալատը, որի մեծամասնությունը քեմալական շարժման կողմնակիցներն էին, ընդունել է «Թուրքական անկախության հռչակագիրը» (Ազգային երդում)։ Դրան ի պատասխան ՝ Անտանտի տերությունները 1920 թվականի մարտի 16-ին սկսել են գրավել Կոստանդնուպոլսի առանցքային շենքերը և ձերբակալել թուրք ազգայնականներին, որոնք որոշ ժամանակ անց արտաքսվել են Մալթա։ Մարտի 18-ին Օսմանյան պառլամենտը բողոքել է այդ գործողությունների դեմ և ցրվել։

Մարտի 19-ին Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ փաշան շրջաբերական հեռագիր է ուղարկել բոլոր նահանգապետերին և զինվորական հրամանատարներին, որով նրանց հրավիրել է մասնակցելու «ժողովի ձևավորմանը, որը արտակարգ իշխանություն էր ունենալու ազգի կառավարման հարցերում»։ Սուլթանական կառավարությունը, որը ինտերվենտների խամաճիկն էր դարձել, ամբողջովին վարկաբեկվել էր, այլընտրանքը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովն էր, որը հավաքվեց Անկարայում։ Դրա առաջին նիստը կայացել է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Մուստաֆա Քեմալը ընտրվել է խորհրդարանի նախագահության նախագահ և Մեծ Ազգային ժողովի կառավարության ղեկավար, որն այն ժամանակ չի ճանաչել որևէ այլ երկիր։

Ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը դիմել է ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին՝ խնդրելով Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն, առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և Կովկասում ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտպանվի Սև ծովում և Կովկասում «իմպերիալիստական» վտանգից։ Այս ռազմավարությունը վերաբերում էր դաշնակցականների, վրաց մենշևիկների և Անգլիայի կողմից ստեղծված, այսպես կոչված, կովկասյան պատնեշի հաղթահարմանը, որը խոչընդոտ էր սովետական Ռուսաստանի և քեմալականների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս իր տարածքով ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ Սև ծովով օգնության առաքումը խոչընդոտում էին Անտանտի երկրների նավերը։

Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ԱՄՆ-ի և Անտանտի երկրների հովանավորությամբ, պատերազմում էր Թուրքիայի դեմ։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը դա համարում էր ոչ ցանկալի և պատրաստակամություն էր հայտնել միջնորդության համար։ Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ Հայաստանը սահմանային զորքեր էր ուղարկել Օլթինի շրջան, որը պաշտոնապես չէր պատկանում Թուրքիային, բայց մուսուլմանական դաշտային հրամանատարների (հիմնականում քրդական) և թուրքական բանակի ստորաբաժանումների իրական վերահսկողության տակ էր, որոնք այնտեղ էին մնում ՝ խախտելով «Մուդրոսի» զինադադարի պայմանները:Հայկական զորքերի հարձակումը սկսվել է հունիսի 19-ին, և մինչև հունիսի 22-ը հայերը ստանձնել են շրջանի մեծ մասի վերահսկողությունը՝ ներառյալ Օլթի և Փենյակ քաղաքները։ Թուրք ազգայնականների տեսակետից սա հայկական ուժերի ներխուժում էր Թուրքիայի տարածք, որը Թուրքիան օգտագործում է որպես պատասխան գործողությունների համար հիմք։

Այս պայմաններում սովետական ​​կառավարությունը որոշել է աջակցել քեմալականներին և փորձել է լուծում գտնել Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Նախ, իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պայքարի գաղափարը համընկել է բոլշևիկյան գաղափարախոսության հետ, և երկրորդ՝ ավելի կարևորը` Անատոլիայի՝ անգլիական ազդեցության գոտու վերածվելը ծայրաստիճան անբարենպաստ էր Ռուսաստանի համար։ Հունիսի 3-ին Լենինի որոշմամբ Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նամակ է ուղարկել Թուրքիայի կառավարությանը։ Այնտեղ ասվում է, որ «Սովետական ​​կառավարությունը ինքնորոշման հարցում բարեկամության ձեռք է մեկնելու աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ մնալով յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչման իր սկզբունքին։ Սովետական ​​կառավարությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է թուրք ժողովրդի կողմից իր անկախության և ինքնիշխանության համար մղվող հերոսական պայքարին, և այս՝ Թուրքիայի համար դժվար օրերին, ուրախ է հիմք դնել ամուր բարեկամության, որը պետք է միավորի թուրք և ռուս ժողովուրդներին»։

Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։

Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ը։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.

  • պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
  • պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)։

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»։ Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։ Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։

Կարսի պայմանագիր

Կարսի  պայմանագիրը կնքվել է 1921 թ-ի հոկտեմբերի 13-ին` մի կողմից` Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև՝ ՌԽՖՍՀ մասնակցությամբ: Դրան նախորդել է Կարսի խորհրդաժողովը (1921 թ-ի սեպտեմբերի 26 – հոկտեմբերի 13-ը)՝ դարձյալ ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը  Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր: ՀԽՍՀ-ից խորհրդաժողովին մասնակցում էին Ասքանազ Մռավյանը (արտաքին գործերի ժողկոմ, պատվիրակության նախագահ), Պողոս Մակինցյանը (ներքին գործերի ժողկոմ), ՎԽՍՀ-ից՝ Շալվա Էլիավան (ռազմական և ծովային գործերի ժողկոմ), Ալեքսանդր Սվանիձեն (արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ), Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ Բեհբուդ Շահթախթինսկին (պետական վերահսկողության ժողկոմ, պատվիրակության նախագահ), և ՌԽՖՍՀ ներկայացուցիչ Յակով Գանեցկին: Թուրքական կողմը ներկայացնում էին Քյազիմ Կարաբեքիր փաշան (Արևելյան ռազմաճակատի հրամանատար, պատվիրակության նախագահ), Վելի բեյը, Մուխթար բեյը, Մեմդուհ Շևքեթ բեյը (Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ):Խորհրդաժողովի սկզբին Կարաբեքիր փաշան առաջարկեց պայմանագիր կնքել Անդրկովկասի հանրապետությունների հետ առանձին-առանձին, որը կտրականապես մերժեցին հանրապետությունների պատվիրակները՝ պնդելով ընդհանուր պայմանագրի ստորագրումը՝ մատնանշելով իրենց հանրապետությունների միջև ստեղծված տնտեսական, քաղաքական, ռազմական կապերը և արդեն ուրվագծվող Անդրֆեդերացիան: Մոսկվայի պայմանագրով` Անդրկովկասի հանրապետությունների հետ  ընդհանուր պայմանագրի կնքում չէր նախատեսվում: Իսկ առանձին պայմանագրերի կնքման դեպքում Թուրքիայի համար դյուրին կլիներ իր կամքի պարտադրումը հանրապետություններին:Ընդհանուր պայմանագրի կնքումը հատկապես կարևոր էր ՀԽՍՀ-ի համար, որի նկատմամբ Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականությունը: Ստանալով խորհրդային պատվիրակների մերժումը՝ թուրքական պատվիրակությունն ստիպված էր հրաժարվել անջատ պայմանագրերի գաղափարից և համաձայնել ընդհանուր պայմանագրին: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանների ճշտման համար (նախատեսված էր Մոսկվայի պայմանագրով) ստեղծվեց հատուկ հանձնաժողով (թուրք-հայկական և թուրք-վրացական մասնախմբերով): Հայաստանից հանձնաժողովում ընդգրկվեց խորհրդական Վլադիմիր Տամրուչին: Թուրքական պատվիրակությունը, կառչելով մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից, պահանջում էր սահմանային ոչ մի փոփոխություն չկատարել. մերժեց խորհրդային պատվիրակության պահանջը՝ Հայաստանին վերադարձնել Անիի ավերակները, Կողբի աղահանքերը, որոնք մշակութային և տնտեսական կարևոր նշանակություն ունեին Խորհրդային Հայաստանի համար: Սահմանային միակ հարցը, որի լուծմանը չմիջամտեց թուրքական կողմը,  Խորհրդային Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանի ճշտումն էր: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կանխեցին թուրքական միջամտությունը՝ հայտարարելով, որ իրենք արդեն ճշտել են սահմանները: Տնտեսական հարցերի քննարկման ժամանակ խորհրդային կողմը Թուրքիայից պահանջեց վերադարձնել Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) գրավման ժամանակ կողոպտված քաղաքի դեպոյի գույքը: Թուրքերը հրաժարվեցին բավարարել այդ պահանջը: Վեճը շարունակվեց մինչև հոկտեմբերի 10-ի նիստը, որտեղ թուրքերը, փոխզիջման եկան խորհրդային կողմի հետ Բաթումի նավահանգստից օգտվելու հարցում և հասան այն բանին, որ Ալեքսանդրապոլի դեպոյի հարցը  օրակարգից հանվեց: Կարսի պայմանագիրը բաղկացած է ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում ինքնիշխան կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920 թ-ի դեկտեմբերի 2–3): Չեղյալ էին համարվում (բացառությամբ Մոսկվայի ռուս-թուրքականի) այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերում էին Անդրկովկասի հանրապետություններին: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ  մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհրդային Հայաստանը չի ճանաչում 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագիրը: Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը որոշվում էր 4-րդ հոդվածով (ներկայիս սահմանը Թուրքիայի հետ): 5-րդ հոդվածով Թուրքիայի, Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների կառավարությունները համաձայնում էին Նախիջևանի մարզը` որպես ինքնավար տարածք, հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: 6–9-րդ հոդվածները վերաբերում էին Թուրքիայի և Վրաստանի փոխհարաբերություններին, համաձայն որոնց` Թուրքիան Բաթում քաղաքի ու մարզի նկատմամբ ինքնիշխանության իրավունքը զիջում էր Վրաստանին՝ պայմանով, որ տեղական բնակչությունն օգտվի լայն ինքնավարությունից, իսկ Թուրքիային իրավունք վերապահվի օգտվելու Բաթումի նավահանգստից՝ առանց դրա համար հատուկ հարկ վճարելու (հոդված 6): 10-րդ հոդվածով կողմերը պարտավորվում էին թույլ չտալ իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների կամ խմբերի գոյությունը, որոնք պայմանավորվող մյուս կողմի դեմ պայքարի նկատակ ունեն: Վերջին՝ 20-րդ հոդվածով նախատեսված էր, որ պայմանագիրը ենթակա է  վավերացման, և վավերագրերը կփոխանակվեն Երևանում` 1922 թ-ի սեպտեմբերի 11-ին: Մնացած հոդվածներով որոշվում էին կողմերի քաղաքացիների իրավական կացությունը միմյանց տարածքներում, զիջվող տարածքների բնակչության տեղափոխման իրավունքը, սահմանվում էին ռազմագերիների ու գաղթականների փոխանակման կարգը, առևտրական հարաբերություններ հաստատելու և այլ հարցեր:Կարսի պայմանագրով վերահաստատվեցին 1921 թ-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: Պայմանագիրն ստորագրել են անդրկովկասյան 3 հանրապետությունների պատվիրակության անդամները և ՌԽՖՍՀ ներկայացուցիչը:

Posted in Իրավունք

Սահմանադրական և վճռաբեկ դատարան

Սահմանադրական դատարանը պետական կառույց է, որը համակարգում է սահմանադրության իրավական նորմերը։

Սահմանադրական դատարանը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն ճանաչվի հակասահմանադրական։ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով:Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

Առաջին անգամ սահմանադրական դատարան ստեղծվել է Ավստրիայում 1920 թվականին։ Նրա կոնցեպցիան մշակել է ավստրիացի իրավաբան Հանս Կելզեն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5ին:

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը։ Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ և վարչական դատարանների դատական ակտերը։ Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Վճռաբեկ դատարանը գլխավորում է Վճռաբեկ դատարանի նախագահը, ով իրականացնում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները։

Posted in Գրականություն

Գրականություն. 03.05.22

Սասնա ծռեր, առաջին ճյուղ

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Խալիֆը ցանկանում է կնության առնել Ծովինարին, սակայն մերժում է ստանում
: Դրանից վիրավորված նա ավերում է Հայոց Աշխարհը, որից հետո Ծովինարը իր կամքով ամուսնանում է Խալիֆի հետ: Ծովինարը աղբյուրից ջուր է խմում, հղիանում, որից հետո Խալիֆը ցանկանում է նրան պատժել, քանի որ դավաճանության մեջ է կասկածում: Նրան չի սպանում մինչ երեխաների ծնվելը, հետո ցանկանում է եղբայրներին սպանել, բայց Ծովինարը խնդրում է, որ սպասեն մինչև նրանց յոթ տարեկան դառնալը, և ապա նրան սպանեն: Սանասարը և Բաղդասարը օրեցօր հզորանում են և սպանում Խալիֆին, իրենց բերդն են հիմնում, որից հետո Սանասարը ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ և ունենում երեք զավակ:

Ծովինարը շատ հեռատես որոշում է կայացնում, հույս դնելով իր զավակների վրա, ովքեր ապագայում պաշտպանեցին նրան, դա նրան ապահովության երաշխիք էր տալիս: Սանասարին և Բաղդասարին, երբ առաջարկում են կռվել միմյանց դեմ նրանք հրաժարվում են՝ ասելով, որ երկու եղբայրները չեն կարող կռվել միմյանց դեմ: Դա խոսում է նրանց բարձր արժեքների մասին, որ նրանց իրենց հզորությունը և ագահությունը չէր կուրացրել, նրանք ցանկանում էին հայրենիք ունենալ, բայց ցանկանում էին այն միասին ստեղծել, ոչ թե մեկը մյուսի դեմ կռվելով: