Posted in Երկրաչափություն, Uncategorized

Երկրաչափություն…

Առաջադրանքներ՝ 160, 161, 164

160.

160

ա) Աղեղ AC = 48°

<B=?

<B=AC/2=24°

բ) Աղեղ AC = 57°

<B=?

<B=AC/2=28,5°

գ) Աղեղ AC = 90°

<B=?

<B=AC/2=45°

դ) Աղեղ AC = 124°

<B=?

<B=AC/2=62°

ե) Աղեղ AC = 180°

<B=?

<B=AC/2=90°

 

161. ա)

161.a)

Աղեղ AB=152°

Աղեղ BC=80°

<B=?

Աղեղ AC=AB+BC-360°=128°

<B=AC:2=64°

բ)

161.b)

Աղեղ AB=125°

<B=30°

Աղեղ AC=60°

Աղեղ  BC-?

Աղեղ  BC=AC+AB-360°=175°

գ)

161.d)

Աղեղ AB=112°

Աղեղ BC=180°

<B=?

Աղեղ AC=BC+AB-360°=68°

<B=AC:2=34°

դ)

161.g)

Աղեղ BC=215°

<B=20°

Աղեղ AC=40°

Աղեղ AB=?

Աղեղ AB=AC+BC-360°=105°

 

164.

164

Աղ. AB:ASB=6:4

Աղ. AB=6x

Աղ. ASB=4x

Աղ.=360°

360°:10x=36°

x=36°

Աղ. AB=216°

Աղ. ASB=144°

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 25.02-01.03.19

Урок 1.

Домашнее задание: Прочитать  и пересказать  1-ю часть  текста И. Стоуна “ Жажда жизни”( сл. 117-121). В блогах написать, что вы узнали из 1-й части о Ван Гоге.

Я узнала о Ван Гоге, что он жил плохо, у него не было семьи, детей, родственников, он жил совсем один. Он не разговаривал не с кем и с ним тоже не кто не разговаривал. Он всегда рисовал и не важно был рассвет или закат, дождь или солнце. А еще я узнала, что Ван Гог очень много рисовал не для того, чтобы продать картины, а для того чтобы занять ум и не думать о страданиях.

Урок 2.

Домашнее задание:  Что еще дополнительно вы узнали о Ван Гоге (посмотреть книги по искусству). Написать об этом в блоге.

Я еще узнала, что у великого художника была очень тесная связь с младшим братом Тео. Он был ему не только братом, но и очень близким другом, которому за всю жизнь Винсент Ван Гог отправил более 900 писем. И еще узнала, что за всю жизнь Ван Гог продал всего лишь одну картину «Красные виноградники в Арле».

Posted in Գրականություն, Uncategorized

Պարսկական գրականություն…

Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։

Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Ես ընտրեցի առաջին ժողովածուն, կարդացի բոլոր քառյակները և կարծում եմ, որ հեղինակը այս քառյակները գրելուց եղել է  շփոթության մեջ: Մեկ հիասթափված, մեկ կոտրված, մեկ կարոտած, մեկ էլ կարծես վերջինն է գրում: Ընդհանուր առմամբ այս ժողովածունն շատ թախծոտ և տխուր էր: Ես կարծում եմ, որ Հովհաննես Թումանյանի քառյակները ավելի կյանքով լի են, նույնիսկ քառյակների խրատները ոգևորող, ոգեշնչող են, իսկ այս հեղինակի քառյակներում կարծես, թե կյանք չկար: Ինձ ամենից շատ դուր եկավ այս քառյակը այդ պատճառով էլ առանձնացրեցի սա:

***
Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր
դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց
բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

Այս քառյակը իմ կարծիքով նրա մասին է, որ կյանքում ամեն մեկը պետք է փորձի ինքնուրույն լուծել իր խնդիրները և հույսը միայն իր վրա դնի, այլ ոչ թե ընկերների վրա: Յուրքանաչյուր մարդ ունի խնդիրներ և յուրաքանչյուրը պետք է դրան միայնակ կարողանա լուծում գտնել, քանի որ կյանքում չես կարող իմանալ, թե հաջորդ վայրկյանին, ով կլինի կողքդ, ով՝ ոչ, այդ պատճառով պետք է հույս միայն քո վրա դնես և ուրիշներին քո խնդիրներով չծանրաբեռնես, չէ որ մյուսիներն էլ ունեն խնդիրներ և քո խնդիրները նրանց հետաքրքրիր չեն, դու պետք է դրանց մենակ փորձես լուծում տալ: Վերջին նախադասությունն էլ հենց ասում է՝ <<Ինքդ գտիր քո ցավերին դեղ ու ճար>>:

Քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար…

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Այս պատումները իմ կարծիքով մի փոքր անհասկանալի և խառն էին: Ամեն մի պատումում մի կերպար էր նկարագրվում: Մի տեղ հպարտ, մի տեղ շփոթված, մի տեղ փոշմանած և այսպես տարբեր կերպարներ: Ինձ ամենից շատ դուր եկավ այս փոքրիկ պատումը և հենց սա էլ կառանձնացնեմ:

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Այս պատումը նկարագրում է երկու կերպար, ովքեր բաժանվում են, գնում տարբեր ուղղություններով և ձյունը ծածկում է նրանց ոտնահետքերը, կարծես երբեք էլ նրանք չեն եղել: Պատումի ասելիքն այն է, որ բաժանվելուց հետո այդպիսի մի ձյուն կամ թեկուզ քամի քշում տանում է կամ ծածկում է հետքերը և դրանք անհետանում են կարծես երբեք չեն եղել:

Ձյունը ծածկեց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել…

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 27.02.19

1. Եթե 77 x = 249 x = 796 x, ապա ինչի՞ է հավասար x -ը:

Պատ․՝ x=0

2. Գտիր օրինաչափությունը:

January: 7110
February: 826
March: 5313
April: 541
May: 3513
June: 4610
July: 4710

August – 681

3. 1/2 of 2/3 of 3/4 of 4/5 of 5/6 of 6/7 of 7/8 of 8/9 of 9/10 of 1,000 = ?

Պատ․՝ 100

4. Ի՞նչ ուղղությամբ է շարժվում ավտոմեքենան:

Պատ․՝ մեքենան անիվներ չունի

5. Ի՞նչ եք տեսնում այս նկարում․․․ կամ ո՞ւմ

222

Պատ․՝ Մարդիկ՝ երկու տղամարդ և մեկ կին

6. Ընկերներով գնացին ձուկ բռնելու: Բռնեցին 6 ձուկ առանց գլխի, 9 ձուկ առանց պոչի և 8 ձուկ մեջտեղից կիսած: Քանի՞ ձուկ բռնեցին ընկերներով:

Պատ․՝ Ոչ մի ձուկ

7. I know a rock group of four men that do not sing. Do you?

Պատ․՝ Ռուշմա լեռը (Mount Rushmore)

8. Որը ավելի շուտ կլցվի

111

Պատ․՝ 3-րդը

9. Գնացքով ճամփորդությունս տևում է 47 րոպե, իսկ հետո տաքսիով 19 րոպե ավելի երկար, իսկ հետո ինքնաթիռով պետք է տևեր հինգ ժամ:  Ո՞ւր էի ես գնում։

Պատ․՝ Օդանավակայան

Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտություն. #13

Այս դասին մենք խոսեցինք նյութական և հոգևոր արժեքների մասին, անչափահաս տարիքում ծխելու մասին։ Ես կարևոր եմ և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքները։ Ինձ համար հոգևոր արժեքներս են սերը, հոգատարությունը, ջերմությունը, գթասրտությունը և այլն։ Նյութական արժեքներից են հեռախոսը, համակարգիչները, հագուստը և այլն։ Ինձ համար ամենից կարևոր է հոգևոր արժեքներից ընտանեկան սերը, ընկերական ջերմ մթնոլորտը և այլն։ Իսկ նյութական արժեքներից հագուստը և հեռախոսը։ Իսկ ինչ վերաբերվում է անչափահաս տարիքում ծխելուն։ Ես կարծում եմ, որ դա հարկավոր չէ հատկապես այդ տարիքում։ Դա բացի վնասից ոչ մի օգուտ չի տալիս, կարելի է ասել անիմաստ ժամանակի վատնում։

Posted in Պատմություն, Uncategorized

Տնային աշխատանք. Հայոց պատմություն

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

1. Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

Երիտթուրքերի բոլոր գաղտնի խմբերի ընդհանուր գաղափարական ծրագիրը 1876 թ-ի սահմանադրության վերականգնումն էր և սուլթան Աբդուլ Համիդ II-ի տապալումը:  Դեռևս 1895 թ-ին երիտթուրքերի առաջնորդները փորձեցին կապեր հաստատել հայ ազգային կուսակցությունների հետ՝ հայտարարելով, որ չեն պաշտպանում հայերի՝ Արևմտյան Հայաստանում և տերության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին: Այդ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել երիտթուրքերի հետ: Դաշնակցությունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հուսալով, որ զիջումներ կանեն նաև երիտթուրքերը: Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին: 1908 թ-ի գարնանը երիտթուրք սպաները Մակեդոնիայում ապստամբեցին՝  պահանջելով վերականգնել 1876 թ-ի սահմանադրությունը: Նույն թվականի հուլիսին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով իշխանության անցան երիտթուրքերը: Նրանք կազմակերպությունը վերածեցին քաղաքական կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» անունով: Սուլթանը և Բարձր դուռը հարկադրված զիջեցին: Հուլիսի 24-ին հրապարակվեց 1876 թ-ի սահմանադրությունը վերականգնելու հրամանը: Հայտարարվեց նաև պատգամավորների պալատ ընտրելու մասին: Շարունակելով Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությունը՝  երիտթուրքերը որոշեցին Հայկական հարցը լուծել հայերի բնաջնջմամբ, ուստի` արդեն 1909 թ-ի ապրիլին նրանք կազմակերպեցին Կիլիկիայի (Ադանայի վիլայեթում) և Հալեպի վիլայեթի արևմտյան հատվածի հայության կոտորածը, իսկ 1915 թ-ից սկսեցին իրագործել Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրը:

2. Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Նոյեմբերի 10–ի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ: Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար: 1913 թ. ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրո–Հունգարիա) դիվանագիտական պայքարի առարկա:

Կ. Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց
հայկական բարենորոգումների նախագիծ: Ըստ նախագծի` հայկական վեց նահանգներից` Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու
էր մեկ նահանգ: Նահանգի գերագույն կառավարիչը՝ ընդհանուր նահանգապետը, պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի: Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագծին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին:

  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

1914թ. հունվարի 26–ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս–թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի`
յոթ նահանգներից (ավելացվել էր Տրապիզոնի նահանգը) ձևավորվում էր վարչական երկու միավոր: Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները: Նրանք էին
տնօրինելու դատական, ոստիկանական, վարչական գործերը: Պաշտոնական գրագրությունը կատարվելու էր հայերեն, թուրքերեն, քրդերեն:

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Երիտթուրքական կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը: Վերջապես 1914 թ. ապրիլին տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը Վեստենենկը նշանակվեց Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի նահանգներն ընդգրկող մասի տեսուչ (նստավայրը՝ Էրզրում), իսկ Հոֆը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի նահանգները ներառող մասի տեսուչ (նստավայրը՝ Վան): Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին
համաշխարհային պատերազմը: Օգտվելով բարենպաստ իրավիճակից` Թուրքիան
չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների
աշխատանքը: Այսպիսով`հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես
ձախողվեց:

Posted in Պատմություն, Uncategorized

Պողոս Նուբար փաշան որպես հայ ականավոր քաղաքական գործիչ…

Պողոս Նուբարը ծնվել է 1851 թ․ օգոստոսի 2-ին Կոստանդնուպոլսում։ Հայրը՝ Նուբար Նուբարյանը, որ Նապոլեոն Բոնապարտի հետ Շվեյցարիայում նույն դպրոցն էր հաճախել, երեք անգամ եղավ Օսմանյան կայսրության, իսկ ավելի ճիշտ անգլո֊ֆրանսիական գերիշխանության տակ տնվող Եգիպտոսի վարչապետը։ Նուբարյանգերդաստանը սերում էր Սյունիքի մելիքներից։ Դավիթ Բեկի իշխանության ժամանակ նրա նշանավոր զորավարներից մեկն էր Չավնդուրի մելիք Թորոսը։ 1724 թ․, երբ նա սպանվեց, նրան իր պաշտոնում փոխարինեց մելիք Նուբարը, ով իշխանության տապալումից հետո անցավ Զմյուռնիա, որտեղ էլ հաստատվեց Նուբարյանների գերդաստանը։ Նուբարյանները այնուհետև կապեր հաստատեցին Եգիպտոսի հետ և տեղափոխվեցին այնտեղ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։ Եգիպտոսը Պողոս Նուբար փաշայի հորը՝ Նուբար փաշային է պարտական Սուեզի ջրանցքի կառուցումը։ Պողոս Նուբարը նախնական կրթությունը ստացել է տանը, հրավիրված ուսուցիչների միջոցով, այնուհետև ուսանել Շվեյցարիայում և Ֆրանսիայում, ապա Փարիզի կենտրոնական վարժարանի ճարտարագիտաարդյունաբերական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում ֆրանսիական հանքերում, երկաթուղիներում։ 1879-ին Պողոս Նուբարը մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ գտնում է կյանքի ընկերուհուն, ով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյիաղջիկն էր՝ Մարին։ 1880 թ. ամուսնանում է։ Ունեցել է հինգ զավակ՝ չորս որդի և մեկ դուստր։

Արժամանակ Պոլսում մնալուց հետո վերադառնում է Եգիպտոս՝ սկզբում ստանձնելով Բեհերայի անգլիական ընկերության, այնուհետև՝ Եգիպտոսի երկաթուղային ընկերության տնօրինությունը, որը հաջողությամբ վարում է 7 տարի։ Եգիպտոսի երկաթուղին այդ տարիներին անգլո֊ֆրանս֊եգիպտական համատեղ հսկողության ներքո էր և անհարկի միջամտությունները այն աստիճանի հասցրին, որ նա հրաժարական տվեց մերժելով անգամ սուլթան Հուսեյին 1-ինի պետական բարձր պաշտոններ ստանձնելու առաջարկները։ Նրան գրավում էր գործարար աշխարհը։ Մոտ տասնյակ բանկերի և ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր,հսկայակ կարողության տեր։ 1899 թ․ Պողոս Նուբարը բելգիացի միլիոնատերի հետ Կահիրեում՝ երբեմնի Հելիոպոլիս քաղաքի տեղում, նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնեց «Օազիս» ընկերությունը։ Հելիոպոլիսն այսօր էլ Կահիրեի դիտարժան վայրերից է։ Մեծ էր նրա ներդրումը նաև երկրագործության բնագավառում։ Ջրոռոգման աշխատությունից հետո նա ճանաչվեց որպես գիտնական։ Ստեղծեց նոր տիպի տրակտոր և այն ներկայացրեց Փարիզում՝ արժանանալով պատվո լեգեոնի խաչի։ 1904 թ. Պողոս Նուբար փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։ Նրա օրոք՝ 1905 թ.-ից 1914 թթ. Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10.000-ի։ 1904 թ.-ին օգնություն ուղարկեց Տարոնի տառապյալներին, 1905 թ.-ին՝ էջմիածնին, աջակցեց Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը։ 1906 թ. Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար,որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Ստեղծեցին անձեռմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։

1919 թ֊ի ապրիլին նա և ՀՀ․ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով: Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին: 1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919 թ հոկտեմբերի 29 -ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։

Առողջության վատթարացման պատճառով 1928 թվականի մայիսի 28-ին հրաժարական տվեց՝ ՀԲԸՄն ղեկավարեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավեժ նախագահ։ Սփյուռքում հովանավորել է մի շարք դպրոցների։ Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին հայագիտական ամբիոն բացելու համար։ Խոշոր ձեռնարկություն էր Փարիզում՝ Նուբարյան մատենադարանի հիմնումը։

Մահացել է 1930 թ. Փարիզում։ Նրա անունով է վերաանվանակոչվել Նուբարաշեն վարչական շրջանը, որը կառուցվել էր միայն Պողոս Նուբար փաշայի միջոցներով։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD_%D5%86%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D6%80_%D5%93%D5%A1%D5%B7%D5%A1