Posted in Խորացված

Բացահայտչի կետադրություն. 28.04.2021

Այս անգամ նրան դիմավորեց հանքերի կառավարիչը` Սուլյանը, և առաջնորդեց այն տեղերը, որտեղ ենթադրվում էին նավթի նշաններ։

Բակի հեռավոր կողմում`հողե մի փոքրիկ թմբի վրա երկաթյա նավթային ամբարների միջև կանգնած էր Շուշանիկը` անբաժան մոխրագույն շալն ուսերին։

Անտոնինա Իվանովնան Շուշանիկի նկատմամբ զգում էր նախանձ, մի զգացում, որին դեմ էր ամբողջ հոգով և որպես խելացի կին` դատապարտում էր իրեն։

Նա հաճախ էր հարց տալիս իրեն, թե ինքը` միլիոնատիրոջ կինը, բախտավոր է արդյոք և ցավով հասկանում էր, որ, այո՛, ինքը որպես կին, դժբախտ է, բայց երջանիկ` որպես մայր։

Ուրախության աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին օրվա անձնազոհ հերոսները` Չուպրովը, Ռաուլը և Կարապետը։

Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Այս անգամ էլ Ալավերդիում)

Ինչպես միշտ մեր ճամփորդությունները սկսվում են աղմկոտ ավտոբուսում, երբ բոլորս տեղավորվում ենք և պատրաստվում շարժվելուն: Մենք արդեն ճանապարհին էինք…Չնկատեցինք, թե ինչպես արդեն Ապարանում էինք, որտեղ պետք է կատարեինք մեր առաջին կանգառը: Ապարանում ճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Հաջորդ կանգառը Քոբայրավանքն էր: Այս փոքրիկ բարձունքն արժեր հաղթահարել նման գեղեցիկ տեսարանի համար: Այնտեղ շրջեցինք, լուսանկարվեցինք, վայելեցինք այդ հնությունը, իսկ հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ալավերդի: Մի քանի ժամ անց մենք արդեն Ալավերդիում էինք, տեղավորվելուց, հանգստանալուց հետո պետք է գնայինք քայլքի:

Ամբողջ քայլքի ընթացքում մենք վայելում էինք հաճելի եղանակն ու աննկարագրելի բնությունը: Գետի քչքչոցն ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ, որն ավելի էր ամբողջացնում երեկոն: Քայլելով, լուսանկերվելով գնացինք հյուրատուն, որտեղ տեղավորվել էինք: Երեկոն առջևում էր, որը մենք անցկացրեցինք զրույցներով, խաղերով, իսկ հետո գնացինք քնելու, քանի որ հաջորդ օրը շատ ծանր օր էր սպասվում:

Առավոտյան արթնանալով նախաճաշեցինք և միանգամից լքեցինք հյուրատունը: Օրը դեռ նոր էր սկսվել, առջևում քայլքաշատ օր էր սպասվում: Սկզբում գնացինք Ախթալա, Նահատակ պոչամբար: Ուսումնասիրեցինք պոչամբարը: Իրականում այն շատ սիրուն տեսք ուներ, բայց երբ գիտակցում էինք, թե դա ինչ լուրջ վնասներ է հասցնում հասկանում էինք լրջությունը: Տեղի բնակիչների համար հատուկ պետք էր անհանգստանալ, որովհետև այդ օդը սարսափելի աղտոտված էր և նույնիսկ քսան րոպե այնտեղ մնալով գլխացավ էր առաջանում: Հետո գնացինք Հաղպատ, այնտեղ էլ մի լավ շրջեցինք և հոգնած վերադարձանք հյուրատուն: Հանգստանալուց հետո որոշեցինք մեկ անգամ էլ չափչփել Ալավերդին, վայելեցինք գիշերային Դեբեդը այնուհետև խաղերով, զրույցներով թեյի սեղանի մոտ ամփոփեցինք մեր օրը:

Առավոտյան արթնացանք շատ տխուր տրամադրությամբ, քանի որ վերջին օրն էր: Դեռ մի տեղ էլ ունեինք այցելելու, իսկ հետո պետք է վերադառնայինք Երևան: Գնացինք Սանահին, այնտեղ էլ լավ շրջեցինք, լուսանկրվեցինք և այդպիսով ամփոփեցինք մեր ճամփորդությունը: Ճանապարհն այնքան արագ անցավ, որ մենք չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Երևան: Տխուր էինք, որ ավարտվեց ճամփորդությունը, բայց այն տվեց այնպիսի լիարժեք և անմոռանալի հիշողություններ, որոնք միշտ մեզ հետ կլինեն:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 21.04.2021

Կարդա Վարուժանի «Հացին երգը» ժողովածուն, ընտրիր 2-3 բանաստեղծություն, ներկայացրու դրանք՝ իրենց բովանդակությամբ, գեղարվեստականությամբ, գունապնակով ու այլ երանգներով։

Գարնան անձրև բանաստեղծության մեջ հեղինակն օգտագործելով շատ գույներ նկարագրում էր իրեն շրջապատող հրաշք բնությունը: Խոսում է գարնան անձրևի մասին, թե ինչպես այն թրջում քաղաքը, անտառը, նրա համար աստղերը կարծես հալված արևներ լինեին: Նա շատ գեղեցիկ, դետալ առ դետալ նկարագրել էր, ինչն ավելի պատկերավոր էր դարձնում բանստեղծությունը: Ըստ իս նա օգտագործել է շառ վառ գույներ, օրինակ երկնագույն, դեղին, կանաչ, որոնք խորհրդանշում են բնությունն ու իր տրամադրությունը:

Վերադարձ բանաստեղծության մեջ հեղինակը խոսում էր վերադարձի մասին, այն վերադարձի, որն իր հետ կարծես բարություն և խաղաղություն է բերում: Նա խոսում էր իր վերադարձի մասին, որը սպասված էր թվում: Տարբեր գույներ էր օգտագործել, ինձ թվում է դեղին, մոխրագույն, սև, եթե գույներն ասոցացնենք տրամադրության հետ, ինձ թվում է նա շատ երջանիկ է և նույնիսկ շփոթված և լարված այդ երջանկությունից:

Կակաչներ բանաստեղծության մեջ հեղինակը կրկին խոսում էր բնության մասին և կարծես դիմում էր ինչ-որ մեկին: Այս մի քանի բանաստեղծությամբ ես հասկացա, որ Դանիել Վարուժանը շատ մեծ կապ է տեսնում մարդու և բնության մեջ և անընդհատ դրա մասին է գրում: Գույներից երևի կընտրեմ մանուշակագույնը ասոցացնելով ոգևորության, ուրախության հետ:

Posted in English, Uncategorized

Assignments for 26.04.2021

NEF Upper Intermediate Workbook.  Grammar  slide 44/  Gerund and Infinitive, ex-es b, c, Vocabulary slide 46, ex. c

b)

  1. My husband doesn’t mind doing the housework.
  2. It’s impossible to sleep in this heat.
  3. Our teacher makes us check our homework.
  4. Tom’s doctor suggested to see a specialist about his back.
  5. Let’s not go by train. It would be easier to drive.
  6. My girlfriend is very possessive. She doesn’t let me go out with my friends any more.
  7. Traveling alone in a strange country can be a fascinating experience.
  8. Kim expects to receive the test results by Friday.
  9. We would like to pay our bill now as we’re leaving early.

c)

  1. Do you remember climbing the apple tree in our parent’s garden when we were children?
  2. We need to call a plumber because the shower’s broken.
  3. Laura forgot to send her mother a birthday card.
  4. I remembered to buy the milk but I forgot to buy any bread!
  5. If you can’t sleep at night, try reading a book in bed. It will help you relax.
  6. That shirt needs ironing if you want to wear it tonight.
  7. I’ll never forget spending a romantic weekend in Paris with my first boyfriend.

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 22.04.2021

Անուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները դարձրո՛ւ ուղղակի մեջբերվող խոսքով։

  • Բագրատունին զորավարներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին։

Բագրատունին զորավարներին հայտնեց.

-Շտապե՛ք օգնություն հասցնել ինձ, ես որոշել եմ իմ հեծլազորով հետապնդել փախչողներին:

  • Արքան, դիմելով քահայանապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց, որ սա է նրանց քահանայապետի զավակը, թող նրանց քահանայապետ լինի։

Արքան դիմեց քահայանապետ ընտրելու հավաքված ժողովրդին.

-Սա է ձեր քահանայապետի զավակը, թող ձեզ քահանայապետ լինի:

  • Ծանր մտորումնրի մեջ էր իշխանը, թե ինքն ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն։

Իշխանը խանր մտորումների մեջ էր.

-Ինչ անեմ, ում դիմեմ, որ ինձ հասկանան և օգնեն:

  • Վերակացուն երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք. ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։

Վերկացան երկտողում հայտնում էր.

-Այսօր ևեթ ճանապարհ ընկեք. ես մենակ չեմ կարող գործը գլուխ բերել:

  • Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է, որ հիացած է հայ ժողովրդի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով և երբեք չի մոռանա այն, ինչ տեսել է այնտեղ։

Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է.

-Հիացած եմ հայ ժողովրդի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով և երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսել եմ այստեղ:

  • Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով, նա նա, իրեն մեջքին առած, քաջությամբ կտրեց Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու պիտի վախեցնի նրան։

Գետին մոտենալով դքնքշորեն իմեց դժույգին.

-Ես մեջքիս առած քաջությամբ կտրեցի Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու պիտի վախեցնի ինձ:

  • Ընկերոջս հարցրի, թե ինչո՞վ է նա բացատրում իր այդ տգեղ վարմունքը Ձեր նկատմամբ։

Ընկերոջս հարցրի.

-Ինչո՞վ ես բացատրում քո այդ տգեղ վարմունքը նրա նկատմամբ:

  • Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց, թե չգիտեմ արդյոք՝ ինչու է Մարտինն իմ դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ ժամանակին մենք ընկերներ ենք եղել

Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց.

-Չգիտեմ արդյոք՝ ինչու է Մարտինը քո դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ ժամանակին դուք ընկերներ էիք:

  • Նա ստել է՝ ասելով քեզ, թե ինքը գիտի, որ ես գաղտնի եմ գրում, մենակությանս պահերին։

Նա ստելով ասաց.

-Ես գիտեմ, որ դու գաղտնի ես գրում մենակությանդ պահերին:

  • Փոքր-ինչ վրդովված՝ պատասխանեց ինձ, թե ես՝ բոլորի կողմից սիրված զինվորս, չունեմ արդյոք ինձ պաշտպանելու վճռականություն։

Փոքր-ինչ վրդովված պատասխանեց.

-Դու՝ բոլորի կողմից սիրված զինվորդ, չունես արդյոք քեզ պաշտպանելու վճռականություն:

Posted in English, Uncategorized

Assignments for 22.04.2021

NEF Student’s Book. slide 150. 5B-used to, get used to, be used to , slide 151, 5B a,b

5B-a

1)Nowadays I used to go to bed early.

2)When we visited our friends in London we couldn’t get use to drink tea with breakfast.

3)Sorry, I’m not use to stay up so late. I’m usually in bed by midnight.

4)There use to were cinema in our village,but it closed down three years ago.

5)Paul used to having a beard when he was younger.

6)A I don’t think I could work at night. It’s not so bad. I used to it now.

7)Did you use to wearing a uniform at your school?

5B-b

1)When Nathan started his first job,he couldn’t use to geting up at 6a.m.

2)If you want to lose weigt, then you’ll have to use eating less.

3) I don’t like heaving dinner at 10.00-I’m not having a meal so late.

4)When we were children we used to spanding all day playing football in the park.

5) Jasmine has been a nurse all her life so she used to working nights.

6) I’ve never worn glasses before,but i’ll have to wearing them.

7) I didn’t recognize you! You used to haveing long hair.didn’t you?

8) Amelia is an only child, She isn’t used to sharing her things.

Breaking news/ make up a striking headline for your newspaper article.

A group of teenagers were found in a car accident at midnight yesterday. The incident took place after twelve o’clock. The teeneger boy took his father’s car without permission and left the house with his friends. Fortunately, none of them were injured in the collision, but the car was found in a very bad condition. The case could have ended differently if the teenagers had not left the car early. Dear parents, please be more careful, to avoid such cases.

Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 20.04.2021

Առաջադրանքներ

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  1. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ դևն ու հարցրեց։

2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով։

  1. – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Սպասավորը անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց սպասավորը անթաքույց դժգոհությամբ։

  1. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով որդին շշնջաց.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

  1. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտելն ասում է իր աշակերտներին.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

  1. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով,- հայրս ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով։

  1. Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

-Դու, սիրելի՛ս,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով:

12. Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 12-16.04.2021

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. «Հայկական պետականության նախարարական շրջանը».

  • Վարդանանց պատերազմը /450-451թթ./
  • Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, էջ 131-138, 
  • Վերհանե՛ք 5-րդ դարի ազատագրական պայքարի նշանակությունը հայ ժողովրդի համար:/գրավոր աշխատանք/

5-րդ դարում տեղի ունեցած պայքարները շատ մեծ և կարևոր նշանակություն ունեցան հայ ժողովրդի համար: Վարդանաց ապստամբության հետևանքով Հայաստանը կարողացավ պահպանել քրիստոնեությունը, որը հասցրել էր արմատավորվել հայերի մեջ` դառնալով հայկական ազգային ինքնության հիմնական բաղադրիչներից մեկը։ Կրոնափոխության միջոցով պարսիկները փորձում էին պարսկացնել հայերին, որը սակայն խափանեց Վարդանանց ապստամբությունը։ Վարդանանց պատերազմից երկու տասնյակ տարի անց տեղի է ունենում Վահանանց ապստամբությունը, որը Պարսկաստանի ծրագրերից վերջնականապես ջնջում է հայերի կրոնափոխության ծրագիրը։ Ապստամբության հետևանքով պարսիկները պաշտոնապես հրաժարվում են հայերին բռնի կրոնափոխելու իրենց նպատակից։ Այս պայքարների և հաղթանակների շնորհիվ է, որ այդօր մենք կանք, որպես հայ ժողովուրդ և ունենք մեր կրոնը:

Posted in Գրականություն

Գրականություն. 16.04.2021

Կարդում ենք արևմտահայերեն
Դանիել Վարուժան, «Անդաստան»

Դանիել Վարուժանն իր այս բանաստեղծության մեջ խոսում էր խաղաղության, բերկրության, առատության մասին: Այն կարելի է օրհներգ համարել, հատկապես, որ վերնագիրն էլ նշանակում է դաշտի օրհներգ: Դանիել Վարուժանը խաղաղություն էր մաղթում, որպեսզի չհոսի արյուն, պատերազմներ չլինեն, այլ միայն աշխատանք լինի:

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.

Այս տողերով հեղինակը ցանկանում էր, որ հասկերն առատ լինեն, ոչխարներն արածեն, այսինքն խաղաղության հետ մեկտեղ նաև բերրիություն և առատություն լինի:

Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Իսկ այս տողերով հեղինակը ցանկանում էր, որպեսզի բարեկեցություն և սեր լինի՝

Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բանաստեղծության մեջ հեղինակը շատ գույներ է օգտագործել: Օրինակ՝ կարմիր, որը գինին է խորհրդանշում, կապույտ, որը խաղաղության գույնն է, կանաչ, դեղին, որոնք բնության և բարեկեցության գույնն են: Բանաստեղծությունն օրհներգի նման բոլորին խաղաղություն է մաղթում, բերկրություն, սեր, բարեկեցություն, այն ինչ պետք է երջանիկ ապրելու համար:

Posted in Գրականություն

Գրականություն. 14.04.2021

Կարդում ենք արևմտահայերեն

Դանիել Վարուժան. «Ձոն»

  1. Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։ Ամենահետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։ Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։ Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով։ Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։

2. Էսսե գրիր Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծության շուրջ։

Դանիել Վարուժանն իր այս ստեղծագործության մեջ խոսում էր հայրենիքի մասին, գովերգում այն և այլն: Նա իր հայրենիքին երգեր էր նվիրում սոսյաց անտառի մասին:

Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —

Հայրենիքն իրեն այնքան հարզատ էր, որ նա ամեն մասնիկը կարոտում էր, անգամ պանդուխտներին:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —

Բանաստեղծության մեջ նաև խոսում էր զոհերի, արյան մասին, որոնք թափվել են հայրենիքի համար: Իր ցավերի մասին էր երգում, որոնք կապված էին իր հայրենիքի հետ:

— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Վերջում էլ հիշատակել է այն պայքարը որն իր հայրենիքը դարեր շարունակ տեսել է և շարունակում է տեսնել:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –

Բանաստեղծության մեջ Վարուժանը ցանկացել է արտահայտել իր կարոտն ու սերը դեպի հայրենիքը, այն հայրենիքը, որը լիքը պայքար է տեսել, շատ ցավերի միջով է անցել, բայց միևնույն է մնացել է իր սիրելին: Նաև կարելի է նկատել վրեժ և ափսոսանք: