Posted in Ձմեռային ճամբար, Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Ուսումնական Ձմեռ.բնագիտություն

  • Ծաղկավոր բույսերի օրգանները։ Պատրաստել ուսումնական նյութ:

This slideshow requires JavaScript.

  • Ծաղկի կառուվածքը: Պատրաստել ուսումնական նյութ:

This slideshow requires JavaScript.

  • Ծաղկի փոշոտումը: Պատրաստել ուսումնական նյութ:

This slideshow requires JavaScript.

  • Ընձյուղի կառուցվածքը և ֆունկցիան: Պատրաստել տեսադաս:

 

Posted in Ձմեռային ճամբար, Ռուսերեն, Uncategorized

Зимние Каникулы.26.12-08.17

Задания ( дистанционные) на зимние каникулы

  • Написать сочинение “ Какого чуда я ожидаю”Похожее изображениеЯ с нетерпением жду 2017 года, и у меня есть много ожиданий в этом году. Я ожидаю, что чудо произойдет в этом году. Когда все дети будут счастливы на новогоднюю ночь. Каждый будет жить в мире, свободно и мирно. Я хочу, чтобы в этом году все были успешными и у всех было многих  эмоциональные и памятные дни.

 

  •        Новогодние фильмы для просмотра на зимних каникулах:
  1. Секретная служба Санта Клауса
  2. Чудеса на Новый год
  3. мультфильм » Зима в Простоквашино»

Я посмотрела мультфильм Секретная служба Санта Клауса.  Этот фильм мне очень понравился, и я советую всем смотреть этот новогодний, замечательный мультфильм. Мне понравилось все герои. Меня учил этот фильм, что мы должны быть любопытным и верить в рождественские чудеса. Я получила много  удовольствие, когда смотрела этот фильм.

 

Posted in Պատմություն, Uncategorized

Տնային Աշխատանք.Պատմություն.Դեկտեմբեր.

Դեկտեմբեր

  1. Հետազոտական աշխատանքների թեմաները` «Հին Արևելքի արվեստը», «Գիտությունը Հին Արևելքում», «Հին Հունաստանի նշանավոր մարդիկ», «Հոմերոսը և նրա ստեղծագործությունները», «Սպարտայի և Աթենքի երեխաները»;

Հին Արևելքի արվեստը և գիրը…

Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ: Հին Եգիպտոսի մշակույթի զարգացումը  տեղի էր ունենում կրոնական հավատալիքների առաջացմանը զուգընթաց,քանի որ արվեստը առաջին հերթին ծառայում էր կրոնական պատկերացումներին  և իր գոյությամբ նպաստում էր այդ պատկերացումների և գաղափարների  տարածմանը: Ընդհանրապես եգիպտական դիցարանը համարվում է ամենահարուստը այնտեղ առկա  աստվածների բազմազանությամբ ՝մոտ 2000 աստված:

Եգիպտական գաղափարագիրը

 

Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ: Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»: Եգիպտական գիրը ստեղծվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին: Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից: Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն: Հետագայում նշանները սկսեցին արդեն արտահայտել վանկեր:

 

Միջագետքյան սեպագիրը

 

Ք.ա. IV հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը: Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը: Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց: Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տես շքը: Դրանք սկսեցին նման վելսեպերից բաղկացած նշանախմբերի: Այդ գիրը գիտնականներն անվանել են սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան: Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր: Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին: Ք.ա. III հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը: Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել: Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել այն: Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը:

 

Գրականություն

 

Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:

 

Ճարտարապետություն և քանդակագործություն

 

Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:

 

Աղբյուրները՝ http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5810

http://artakhovhannisyan.blogspot.am/2013/10/1.html

 

Հոմերոսը և իր ստեղծագործությունները…

 

Հոմերոսը հին հույն բանաստեղծ է, էպոսագիր: Հայտնի չէ ստույգ, թե որ քաղաքում էծնվել: Գրել է շատ ստեղծագործություններ, էպոսներ: Օրինակ՝ՙՙ ՙ<<Իլիականի>> և <<Ոդիսականը>>:  «Ոդիսականը» հայտնի չափով «Իլիականի» շարունակությունն է:Գործողությունները տեղի են ունենում Տրոյական պատերազմիտասներորդ տարում, սակայն գործող անձանց պատմություններումհիշատակվում են դրվագներ, որոնք տեղի են ունեցել «Իլիականի» և  «Ոդիսականի» հիշատակած դեպքերի միջև: Պոեմը սկսվում է պատերազմիավարտի արդյունքների նկարագրությամբ: Տրոյական արշավանքիմասնակից բոլոր հերոսները վերադարձել են տուն, միայն Ոդիսևսն էտառապում օտարության մեջ՝ բռնի պահվելով Կալիպսո հավերժահարսիկղզում: Հետագա մանրամասները պատմվում են աստվածների կողմից,ովքեր հավաքի ժամանակ քննարկում են Ոդիսևսի ճակատագրի հարցը:Առաջին գրքում Ոդիսևսը Օգիգիա կղզում է, աստվածները չեն օգնումնրան, որովհետև նա ծանր վիրավորանք է հասցրել ծովի աստվածՊոսեյդոնին՝ կուրացնելով նրա որդուն՝ կիկլոպ Պոլիֆեմոսին: Ոդիսևսինհովանավորող Աթենան առաջարկում է Կալիպսոյի մոտ ուղարկելաստվածների բանբեր Հերմեսին՝ հրամայելով բաց թողնել Ոդիսևսին, իսկինքը հեռանում է Իթակե Ոդիսևսի որդու՝ Տելեմաքոսի մոտ: Այդ ժամանակԻթակեում փեսացուները հարսնախոսության են եկել Պենելոպեի մոտ,ամեն օր խնջույք են անում նրա պալատում և մսխում են նրաունեցվածքը: Աթենան հորդորում է Տելեմաքոսին գնալ Տրոյայիցվերադարձած Նեստորի և Մենելայոսի մոտ և հարցուփորձ անել հորմասին: Երկրորդ գրքում նկարագրվում է իթակեցիների ժողովը:Տելեմաքոսը գանգատվում է փեսացուներից, սակայն ժողովուրդն անզոր էազդեցիկ ու երիտասարդ իշխանների դեմ, որոնք պահանջում են,որպեսզի Պենելոպեն ընտրի նրանցից որևէ մեկին: Պենելոպենպատկերված է որպես խոհեմ կին, որը խորամանկությունների դիմելովհետաձգում է իր ամուսնությունը: Աթենայի օգնությամբ Տելեմաքոսընավով թաքուն հեռանում է Պիլոս՝ Նեստորի մոտ: Վերջինս հաղորդում էՏելեմաքոսին Տրոյայից աքայացիների վերադարձի և Ագամեմնոնիկործանման մասին, սակայն մնացյալը իմանալու համար ուղարկում էնրան Մենելայոսի մոտ, որը աքայական առաջնորդներից վերջինն էրվերադարձել տուն: Մենելայոսից Տելեմաքոսն իմանում է, որ Ոդիսևսըգերի է Կալիպսոյի մոտ: Այդ ընթացքում փեսացուները, որոնց վախեցրել է Տելեմաքոսի հեռանալը, դարան են կազմակերպում նրան ետդարձիճանապարհին սպանելու համար: Ամբողջ չորրորդ գիրքը լեցուն էկենցաղային պատկերներով՝ խնջույքներ, տոնակատարություններ,երգեցողություն, սեղանային զրույցներ: Հինգերորդ գրքից սկսվում էպատմության նոր գիծը: Պոեմի հաջորդ մասը գործ ունի հեքիաթայինի ևհրաշալիի հետ: Աստվածները Կալիպսոյի մոտ են ուղարկում Հերմեսին:Կալիպսոն իր կամքին հակառակ բաց է թողնում Ոդիսևսին, և նա իրկառուցած լաստով դուրս է գալիս բաց ծով: Լևկոթեա դիցուհու օգնությամբփրկվելով փոթորկից, որը բարձրացրել էր Պոսեյդոնը, Ոդիսևսը հայտնվումէ Սքերիա կղզում, որտեղ ապրում է փեակների երջանիկ ցեղը: ԱփինՈդիսևսը հանդիպում է փեակների արքա Ալկինոոսի դուստր Նավսիկեին:Ալկինոոսը և նրա կինը՝ Արետեն, ընդունում են օտարականին իրենցհարուստ պալատում և կազմակերպում խնջույք, որի ընթացքում կույրերգիչ Դեմոդոկոսը երգում է Ոդիսևսի սխրանքների մասին և դրանովստիպում է հյուրին արտասվել (գիրք ութերորդ): Ոդիսևսը հայտնում էփեակներին իրեն պատուհասած փորձանքների մասին (Գիրք իննիցտասներկուերորդ): Եվ այսպես, նախ նա իր ընկերների հետ կողոպտում էկիկոնների քաղաքը Թրակիայում: Այնուհետև փոթորիկը այս ու այն կողմ էնետում նրա նավը, և նա հայտնվում է հեքիաթային երկրներում: Նախլոտոֆագոսների՝ լոտոս ուտողների երկրում, որտեղ համտեսելով լոտոս,մարդը մոռանում է հայրենի երկրի մասին: Այնուհետև Ոդիսևսն իրիթակեցիների հետ հայտնվում է կիկլոպների երկրում, որտեղ հսկամարդակեր կիկլոպ Պոլիֆեմոսը խժռում է Ոդիսևսի ընկերներից միքանիսին: Ոդիսևսը փրկվում է՝ գինով հարբեցնելով և կուրացնելովՊոլիֆեմոսին և այնուհետև դուրս է գալիս քարանձավից մյուս ընկերներիհետ՝ թաքնվելով ոչխարների փորի տակ: Ոդիսևսը խուսափում է մյուսկիկլոպների վրեժից՝ խորամանկորեն կոչելով իրեն Ոչ ոք. կիկլոպներըհարցնում են Պոլիֆեմոսին, թե ով է իրեն նեղացրել, սակայն լսելով, որդա արել է «Ոչ ոքը», հրաժարվում են օգնել: Պոլիֆեմոսի կուրացումըպատճառ է դառնում բազում չարիքների, քանի որ այսուհետ Պոլիֆեմոսիհամար վրեժ է լուծում նրա հայր Պոսեյդոնը: Ոդիսևսը ընկերների հետհայտնվում է մարդակեր հսկաների՝ լեստրիգոնների երկրում: Նրանքոչնչացնում են Ոդիսևսի նավերը, բացի մեկից, որը հասնում էկախարդուհի Կիրկեի կղզի: Սա ապրում է մութ անտառում և օգտվում էկախարդության իր շնորհից: Ոդիսևսի ուղեկիցներին վերածում է խոզերի,սակայն Ոդիսևսը Հերմեսի հուշումով դիմում է հրաշալի բույսիօգնությանը, հաղթահարում է Կիրկեի դյութանքները և մեկ տարի ապրումէ նրա մոտ որպես սիրեկան: Կիրկեի ցուցումով նա իջնում է մեռյալներիաշխարհ՝ հարց տալու թեբեացի հայտնի գուշակ Տիրեսիասին: Ստանալովվերջինիս գուշակությունը՝ Ոդիսևսը զրուցում է իր մոր ստվերի հետ,ինչպես նաև մահացած ընկերների՝ Ագամեմնոնի, Աքիլլեսի և ուրիշներիհետ: Իր նավով Ոդիսևսը հեռանում է Կիրկեից և անցնում է մահաբերսիրենների կողքով, անցնում է Սկյուլլեի և Քարիբդեի մոտով: Տրինակիակղզում, որտեղ արածում էին Հելիոսի հոտերը, Ոդիսևսը իր ընկերներիհետ որոշ ժամանակ հանգրվանում է և սպանում սրբազանկենդանիներից: Անսալով Հելիոսի բողոքին՝ Զևսը ուղարկում է փոթորիկ,որը կործանում է իթակեցիների նավը: Փրկվում է միայն Ոդիսևսը, որինալիքները դուրս են բերել Կալիպսոյի կղզի:

Փեակները, հարուստ ընծաներ տալով Ոդիսևսին, տանում են նրանԻթակե, ինչի համար զայրացած Պոսեյդոնը կործանում է նրանց:Աթենայի օգնությամբ ծերունու կերպարանք առած Ոդիսևսը գալիս էիրեն հավատարիմ Էվմեոսի մոտ: Էվմեոսը զբաղվում էխոզարածությամբ: Հենց Էվմեոսի մոտ նա հանդիպում է որդուն՝Տելեմաքոսին, որը փրկվել էր փեսացուներից: Ոդիսևսը հայտնում էորդուն իր ով լինելը (Գիրք տասնհինգից տասնվեցերորդ): Ոդիսևսըտուն է մտնում թշվառ թափառականի տեսքով և փեսացուներիծաղրուծանակին չպատասխանելով՝    պատրաստվում է վրեժի:Նրան ճանաչում է միայն ծեր դայակ Էվրիկլեան, սակայն Ոդիսևսըստիպում է նրան լռել: Քսանմեկերորդ գրքում սկսվում էհանգուցալուծումը: Պենելոպեն խոստանում է ամուսնանալ նրահետ, ով կարողանալով ճկել Ոդիսևսի աղեղը, բաց կթողնի նետըտասներկու օղերի միջով: Փեսացուներն անզոր են կատարելառաջադրանքը, սակայն թշվառ ծերունին հաջողությամբկատարում է այն: Այդժամ նա բացահայտում է իրեն և Տելեմաքոսիու Աթենայի օգնությամբ սպանում է փեսացուներին: Միայն դրանիցհետո Պենելոպեն ճանաչում է իր Ոդիսևսին: Վերջին գրքումնկարագրվում է փեսացուների հոգիների ժամանումը Հադես,Ոդիսևսի հանդիպումը իր հոր՝ Լաերտի հետ և Ոդիսևսի ուսպանված փեսացուների բարեկամների հաշտությունը:

 

Կարծիք…

 

Իմ կարծիքով այս երկու պոեմներն էլ իրար շարունակում էին: Հոմերոսը շատ գեղեցիկ է գրել և երկու պոեմներում էլ կան շատ ուսուցանող որոշ բաներ: Ինչպես բոլոր պոեմներում կային բազմաթիվ հերոսներ և՛ լավ, և՛ վատ:

 

Աղբյուրները՝ http://www.tarntercum.ru/2015/01/blog-post_19.html

https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D5%B4%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD

 

  1. Ապացուցել, ուսումնական ձեռնարկի 14-ում առկա են սխալներ;
  2. Կատարել Հին Հունաստանի իրադարձությունների և անհատների մասին պատմող նվազագույնը երկու գեղարվեստական և մեկ փաստագրական ֆիլմերի համեմատական վերլուծություն:

 

Posted in Uncategorized

Homework.22.12.2016

Lesson 2
  • text 25 to rettel.
  •  Hometask:ex.10,11,page 44

10.  1) She is never late for work.

2)  Diego  usually eats meat.

3) You can sometimes see foxes in this forest.

4) Does Tim usually go to school by bus?

5) We always spend teh summer in France.

6) Tom and James are often  very busy in monday.

7) My dog is realy angry.

8) Alicce dosen’t go often swimming.

 

11. 1) Tony is never rude.

2) The childrens playes tennis sometimes.

3) I goes to the beach often.

4) We always eat breakfast before school.

5) Aya helps often her mum.

6) You always does your homeworks.

7) The boys sometimes watch films.

8) Josh and i always tidy our room.

Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի, Uncategorized

Ես տոնածառ եմ…

Картинки по запросу տոնածառԵս տոնածառ եմ…

Ես տոնածառ եմ: Ինձ ամեն Ամանորին զարդարում են և հիանում ինձնով, իսկ մյուս եղանակներին ես անցկացնում եմ իմ կյանքը խորդանոցում: Շատ ցուրտ է,մութ: Չեմ սիրում աշունը, գարունը և ամառը: Շատ եմ սիրում ձմեռը, երբ ինձ զարդարում են: Ինձ մոտենում են բոլոր երեխաները, շոյում, ժպտում: Հաճելի է երեխաների շրջապատում, երբ  ինձ փչացնում են, նեղացնում, փորձում եմ չընկճվել և հասկանալ նրանց, չէ որ փոքր են նրանք: Չնայած, որ չեմ տեսնում, բայց զգում եմ, որ բոլոր երեխաներն են սիրում Ամանորը և սպասում են: Շատ երեխաներ ուզում են լինել տոնածառ, որպեսզի գիշերը նվեր բերող Ձմեռ պապին տեսնեն, սակայն ասեմ, որ ես նույնպես քնած եմ լինում, երբ նա գալիս է: Տոնածառ լինել և՛ վատ է, և՛ լավ: Վատ է, որովհետև քեզ միայն Ամանորին են ուշադրություն դարձնում, իսկ մյուս եղանակներին անտեսում են և գցում խորդանոց: Լավ է, որովհետև երեխաների շրջապատում ես, և նրանք են քեզ զարդարում:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ