Posted in Ուսճամփորդություն

Արատեսն այս անգամ ուրիշ էր…

Կրկին Արատես, բայց այս անգամ տարբերվող: Առավոտյան ճանապարհ ընկանք: Առանց փորձությունների հետաքրքիր չէր լինի, այդ պատճառով ճանապարհին փոքրիկ կանգառ ունեցանք՝ ինչ-որ խնդիր կար ավտոբուսի հետ: Չնայած դրան, մենք նշված ժամին արդեն Վայքի զորամասում էինք: Այնքան հետաքրքիր էր, բառերով նկարագրելու չէ: Այլ է, երբ դու պարզապես լսում ես այդ ամենի մասին, այլ է, երբ տեսնում ես քո աչքերով զինվորների առօրյան, նրանց հագուստը: Մեծ հետաքրքրությամբ լսեցինք գնդապետին, ով մեզ պատմում էր այդ ամենը, մեզ ծանոթացրեցին հրացանի տեսակներին, իսկ հետո ճաշի ժամն էր հենց իրենց ճաշարանում, զինվորների նման ճաշեցինք և պետք է գնայինք կրակելու: Իսկ դա արդեն մի ուրիշ հաճույք էր: Մինչև կրակելը նռնակներ նետեցինք, իսկ հետո զրուցում, քննարկումներ էինք անում զինվորների ետ, մինչև իրենց խումբը վերջացնի, և մնեք գնանք կրակելու: Այնքան հետաքրքիր էր զրուցել նրանց հետ, ծառայությունից խոսեցինք, մասնագիտություններից, այլ տարբեր թեմաներից: Եկավ կրակելու ժամը, սկզբում կրակեցին աղջիկները, հետո տղաները: Հագանք պաշտպանիչ հագուստը, որը 12 կգ էր, բայց ինձ համար բացարձակ դժվար էր: Կրակելու ընթացքից շատ տպավորված եմ, իսկական զենքով կրակելու ժամանակ լարվածություն ու ինչ-որ չափով վախ ես զգում, չնայած ես հաճույքով էլի կկրակեի: Զինվորներին հաջողություն մաղթելով տպավորված ուղևորվեցինք Արատես: Առաջին անգամ էինք վրաններում մնալու, դա էլ իր յուրահատկությունն ուներ, որ ասում եմ Արատեսն այս անգամ ուրիշ էր: Ինչևէ, ջոկատների բաժանվեցինք, տեղավորվեցինք վրաններում և եկավ ամենասիրված պահը թերևս: Խարույկ, գիշերային զրույցներ, քննարկումներ, օրվա ամփոփում… Այն ամենն ինչ ամբողջացնում է հիանալի օրը: Քնեցինք, քանի որ հաջորդ օրն ավելի թարմ ուժերով պետք է սկսեինք:

Առավոտյան 6.00-ից բոլորս արթուն էինք և պատրաստվում էինք, որպեսզի սկսեինք մեր օրը: Օրը սկսեցինք մարզվելուց, մաքուր օդին հատակպես այդքան վաղ մարզվելն ուրիշ է: Առհասարակ սիրում եմ շուտ արթնանալ, այդպես օրդ ավելի երկար է թվում և արդյունավետ: Հետո նախաճաշեցինք, ինտելեկտուալ խաղեր խաղացինք, մինչև եկան ԱԻՆ աշխատակիցները, որոնց հետ ունեցանք շատ ետաքրքիր դաս-պարապմունք, նրանք մեզ սովորեցրեցին ինչպես կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, մի քանի հետաքրքիր դեպքեր պատմեցին, իսկ հետո այդ ամենը գործնական փորձեցինք: Նրանց գնալուց հետո պետք է ճաշեինք, ճաշեցինք և անցանք մեր մյուս անելիքներին: Բաժանվեցինք ջոկատների: Տղաների ջոկատը պետք է գյոլեր ստեղծեր, իսկ աղջիկների ջոկատը վարդեր հավաքեր: Դրանք ավարտելուց հետո, նստել էինք պոպոքի ծառի տակ և զրուցում էինք, հենց այդ զրույցներն ու քննարկումներն են ,որ մտերմացնում են մեզ: Զգացինք, որ սարսափելի շոգ է, իսկ մենք հովանալ ենք ուզում և որոշեցինք փոքրիկ ջրոցի կազմակերպել: Այդպես ջրվեցինք, հովացանք: Դրանից հետո հոգնած էինք, ընթրեցինք և անցանք ճամբարի ժամանցային հատվածին: Խաղեր խաղացինք, նախապատրաստվեցինք խարույկին և երգով, պարով ամփոփեցինք ճամբարային վերջին գիշերը:

Առավոտյան արթնացանք մի փոքր տխուր, որ վերադառնում ենք, չնայած դեռ անելիքներ ունեինք: Մարզվելուց, նախաճաշելուց հետո գնացինք գետի հունով քայլքի, քայլարշավ իրականացրեցինք, և արդեն ժամանակն էր վերադառնալու: Իրերը հավաքեցինք, տարածքը մաքրեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Մոտ ութին հասանք Երևան, շատ հոգնած,բայց նաև տպավորված: Ռազմամարական ճամբարն իսկապես տարբերվող էր, այդ իսկական ճամբարային կյանքը ռեժիմով, ջոկատներով շատ հետաքրքիր և պարտավորեցնող էր, պօատասխանատվություն էիր զգում: Մի փոքր շոգը, միջատներն ու ալերգիաները խանգարում էին, բայց դե պետք է սովորենք այդպիսի վրանային պայմաններին նույնպես:

Posted in Ուսումնական շրջանների ամփոփում, Uncategorized

Չորրորդ շրջանի ամփոփում

Ահա չորրորդ ուսումնական շրջանն էլ մոտեցավ իր ավարտին: Այս հատվածում մեր ճամբարային ջոկատով շատ գործունեություններ ենք իրականացրել: Առաջին շաբաթվա ընթացքում որոշում էինք, թե եռաչափ տպիչով ինչեր կարող ենք տպել, որպեսզի վաճառվի, տարբերակներ էինք քննարկում: Խոհանոցային ժամ ունեցանք, պատրաստեցինք համեղ, առողջարար սենդվիչներ, որոնք ընդմիջմանը վաճառեցինք, այդպիսով սկսեցինք փոքր քայլեր բիզնեսում, սովորեցինք, թե ինչպես են հաշվարկներ անում, եկամուտ և ռիսկեր հաշվում:

Խումբը բաժանվել էր մի քանի մասի, որպեսզի գործն ավելի արագ ընթանա: Մի խումբը ընտրում էր, թե ինչ պետք է տպվի, մի մասը մշակում էր այն, մյուսը՝ տպում, մնացածը զբաղվում էինք դպրոցի ենթակայքերի ձևափոխմամբ: Ինչպես նաև երկու անգամ մասնակցել ենք ինտելեկտուալ խաղին, որին մասնակցում էին բոլոր ջոկատներն իրենց 5-6 հոգանոց խմբերով, հետաքրքիր պայքար էր ընթանում, հատկապես, որ վերջին փուլին միացան նաև ուսուցիչները: Իհարկե ամբողջ ճամբարի ընթացքում պարն ու երգն անպակաս են եղել մեր առօրյայից: Այսպիսով ավարտեցինք տարին, ճամբարը շատ հագեցած և հետաքրքիր ամփոփում էր այս ուսումնական տարվա համար: