Posted in Պատմություն

Ամիրդովլաթ Ամասիացի. հետազոտական աշխատանք

«Ամիրդովլաթ Ամասիացի»

Ամիրդովլաթ Ամասիացին բնագետ-բժիշկ է, ինչպես նաև բառարանագիր և մատենագիր: Ծնվել է Ամասիա քաղաքում։ Շրջել է Արևելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը։ Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում։ Տիրապետել է հայերենին, հունարենին, լատիներենին, պարսկերենին, թյուրքերենին, արաբերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկությունը։ Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսումում։ Մահացել է դեկտեմբերի 8-ին Բուրսայում։ Ամիրդովլաթ Ամասիացին հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության և դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։ Ամիրդովլաթ Ամասիացի բժշկապետի կյանքը համեմատաբար լավ է ուսումնասիրված: Նա հարուստ գրական ժառանգություն է ավանդել սերունդներին, որոնց մեջ անդրադարձել է նաև իր կենսագրությանը: Ապագա բժշկապետը ծնվել է XV դարի առաջին քառորդում` մոտ 1420 թվականին, Ամասիա քաղաքում: Իր քերթվածքներում Ամիրդովլաթ բժշկապետը գրում է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն կողմնորոշել են «Մեծ Մխիթարի, բժիշկ Ահարոնի և նրա որդի բժիշկ Ստեփանոսի և նրանց տոհմի, բժիշկ Ճոշլինի, բժիշկ Սարգիսի, բժիշկ Դեղինի, բժիշկ Սիմավոնի, բժիշկ Վահրամի գործերը, որոնք շատ գրքեր են գրել դեղորայքների ներգործության ու օգտակարության մասին»: Պատանեկան տարիներից թափառել է երկրե-երկիր, շրջագայել ցամաքով և ծովով, գործել է հիմնականում Բալկաններում, ի վերջո, հաստատվել է Կոստանդնուպոլսում: «Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգիների, դատավորների, թագավորների ու իշխանների երեսից: Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարստություն և աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից-երկիր և իմ բժշկությունն եմ արել, շատ դեղ ու ճար եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին` մեծամեծերին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քաղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին»: Ամիրդովլաթ Ամասիացին եղել է Օսմանյան ահեղ սուլթան, Կոստանդնուպոլիսը գրաված և Բյուզանդական կայսրությանը վերջ դրած Մահմեդ Երկրորդի անձնական բժիշկը, վիրաբույժն ու ակնաբույժը: Ըստ այդմ` նա ականատես է եղել դարակազմիկ այդ սարսափելի իրադարձության: Մեծ բժշկապետը 1459 թ. Պոլսում Շադի բեկի որդի Վարդի խնդրանքով գրում է «Ուսումն բժշկության» գործը, որում քննության է առել նաև Հիպոկրատի, Գաղիանոսի, Իբն Սինայի, Առ-Ռազիի աշխատությունները: Այս աշխատության մեջ նա հատուկ ուշադրություն դարձրեց մարդակազմության, սաղմնաբանության և հիգիենայի հարցերին: Այստեղ նա հանգամանալից անդրադառնում է նաև դեղագործությանը, այդ ոլորտում խոր ուսումնասիրություններ ուներ: Սակայն, չնայած սուլթանի հովանավորչությանը, Ամիրդովլաթ Ամասիացին բազում թշնամիներ ուներ հենց Բարձր դռանը: Նրա հայ և քրիստոնյա լինելը շատ մահմեդական բժիշկների նախանձն էր շարժում, որոնք շարունակ բանսարկությունների միջոցով ցանկանում էին Ամիրդովլաթին հեռացնել ասպարեզից: Եվ բժշկապետի թշնամիներին հաջողվում է հասնել նրա արտաքսմանը սուլթանական պալատից: Շուրջ 10 տարի Ամիրդովլաթն անցկացրեց Բալկաններում` ներկայիս Բուլղարիայի տարածքում: Տասը տարի անց միայն նա վերադարձավ աքսորից ու դարձյալ ընդունելություն գտավ սուլթանի պալատում` դառնալով նրա անձնական բժիշկը: Այս տարիներին նա գրեց «Օգուտ բժշկության» երկը, որում նկարագրված են ներքին օրգանների ավելի քան երկու հարյուր հիվանդություններ և դրանց բուժումը, այդ թվում` քաղցկեղը: «Ախրապատին» գրքում նա գրել է դեղամիջոցների բառարաններ: «Անգիտաց անպէտը» դեղագործական և բժշկական հանրագիտարան է, որում կան 3500-ից ավելի բուժիչ միջոցների անվանումներ: Սրա առաջին ձեռագիրը գտնվում է Բրիտանական թանգարանում: Այս գրքում բժշկապետը դեղանունները գրել է հինգ լեզվով` հայերեն, հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն: Ի դեպ, այս աշխատությունը հավաքչության արդյունք չէր, այլ բժշկապետի անձնական աշխատանքի և փորձի արգասիքը: «Անգիտաց անպէտում» Ամիրդովլաթը մեծ տեղ է տալիս բուսաբուժությանը, նշում է օգտակար բուսատեսակների հատկությունները, դրանց կառուցվածքը և ազդեցությունը օրգանիզմի վրա: Այս աշխատությունը վկայում է, որ Ամիրդովլաթ Ամասիացին, բժիշկ լինելուց զատ, նաև հրաշալի կենսաբան ու բուսաբան էր: Բացի հայերենից, նա ազատ տիրապետում էր թուրքերենին, արաբերենին, պարսկերենին, լատիներենին, հունարենին: Ամիրդովլաթ Ամասիացին մի ամբողջ բժշկական դպրոց հիմնեց Հայաստանում, նրա ուսմունքը տարածվեց, շատերն էին նրան իրենց ուսուցիչը համարում: Բացի նվիրյալ բժիշկ լինելուց, Ամիրդովլաթ Ամասիացին նաև հին ձեռագրերի սիրահար էր: Նա իր դեգերումների ժամանակ շատ ձեռագրեր է փրկել կործանումից, հավաքել, վերարտադրել: Մեծ բժշկապետը մահացավ 1496 թ. դեկտեմբերի 8-ին, Թուրքիայի Բուրսա քաղաքում: Նրա կենսագրության այդ տասնամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում ստեղծվեցին մեծ բժշկապետի փորձն ընդհանրացնող այդ մեծարժեք երկերը, միաժամանակ հագեցած էր նրա անձնական կյանքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններով։ Մի կողմից նա գնալով ավելի է ճանաչում ստանում որպես մարդասեր բժիշկ և տաղանդավոր գիտնական, իսկ մյուս կողմից քրիստոնյա բժիշկը նախանձ ու բացահայտ ատելություն է հարուցում իր թշնամիների մեջ, որոնք քիչ չէին մահմեդական տիրակալի պալատում։ «Օգուտ բժշկութեան» գրքի նախաբանում Ամիրդովլաթը գրում է. «Շատ դժվարություններ ու փորձանքներ եմ քաշել անօրենների ու օտարազգիների, դատավորների, թագավորների և իշխաների երեսից։ Երկար տարիներ պանդուխտ եմ եղել. տեսել եմ ժամանակի չարն ու բարին, փորձանքների եմ հանդիպել, հարուստություն ու աղքատություն եմ քաշել, թափառել եմ երկրից երկիր և իմ բժշկությունն եմ արել, շատ դեղ ու ճար եմ փորձել ըստ իմ իմացածի, ծառայել եմ հիվանդներին` մեծամեծերին ու իշխաններին, հազարապետներին ու հարյուրապետներին, քաղաքացիներին ու աղքատներին, ծերերին ու մանուկներին…»։  Ստիպված լինելով հեռանալ մայրաքաղաքից, Ամիրդովլաթն անօգուտ չանցկացրեց արտաքսման տասը տարիները։ Շարունակելով իր մարդասիրական պարտքը կատարել հիվանդների հանդեպ, հարու´ստ լիներ թե աղքատ, Ամիրդովլաթը միաժամանակ ծանոթանում էր այն երկրների դեղաբույսերի հետ, ուր նրան նետում էր բժիշկ պերիոդևտի ճակատագիրը, հաճախ փորձարարական հետազոտություններ կատարելով դեղաբուժության բնագավառում։ 70-ական թվականներին Ամիրդովլաթն աքսորից վերադարձավ Կոստանդնուպոլիս և, դատելով ձեռագրական մի շարք տվյալներից, կրկին հաստատվեց սուլթանի անձնական բժշկի պատվավոր պաշտոնում։ Այդ տարիներին որոշակիորեն դրսևորեց նաև մեծ բժշկապետի սերը հայ մատենագրության նկատմամբ, հին աշխարհի բժիշկների և փիլիսոփաների ստեղծագործությունների նկատմամբ։ Մի ժողովածուի (Մաշտոցի անվան մատենադարան, ձեռագիր №1921) հիշատակարանում, որը պարունակում է Արիստոտելի փիլիսոփայական երկերը և Գրիգոր Տաթևացու մեկնությունները, գրիչ Անդրեասը հաղորդում է, որ այդ ձեռագիրն ընդօրինակված է 1492 թ. Ամասիայում բժիշկ Ամիրդովլաթի ցանկությամբ և համաձայնությամբ,… որը ներկայումս իր գրասիրությամբ հանդիսանում է «երկրորդ Պտղոմեոս»։ «Անգիտաց անպէտ» գրքի հիշատակարանում, որն այսօր պահվում է Բրիտանական թանգարանում (ձեռագիր № 3712), նշված է Ամիրդովլաթի մահվան ստույգ թվականը` «Փոխեցավ ի Քրիստոս Ամիրդովլաթ բժիշկն թարգմանող գրոցս ի թվ.ՋԽԵ (1496), դեկտ. Ը  (8), օրն հինգշաբթի»։ Իր կյանքի վերջին շրջանում նա ստեղծել է իր ամենանշանակալից աշխատությունները դեղագիտության վերաբերյալ «Ախրապատին»-ը (1481 թ.) և «Անգիտաց անպէտ»-ը (1482 թ.)։ Նրանցից քիչ առաջ Ամիրդովլաթը գրել էր «Գիրք ռամկական»-ը (1474 թ.), որն իրավունք է տալիս Մխիթար Հերացու նման նրան ևս աստղաբաշ կոչելու, հասկանալի է, այդ բառի միջնադարյան իմաստով, երբ հաճախ իրար էին հյուսվում աստղաբաշխություն և աստղագիտություն հասկացությունները։ Ամիրդովլաթ Ամասիացու սեղծագործության հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև նա զբաղվել է գործնական վիրաբուժությամբ, հատկապես ակնաբուժության բնագավառում, բայց ամբողջությամբ վերցրած նա նախապատվությունը տալիս էր բուժման կոնսերվատիվ մեթոդների (դեղաբուժություն, բուսաբուժություն, սննդաբուժություն)։ Հարկավոր է նշել նաև, որ հայ բժշկապետի ինքնատիպությունն առավել որոշակի հանդես է գալիս դեղագիտության բնագավառում, որտեղ նա ի մի է բերել ժողովրդական բժիշկների և դասական բժշկության ներկայացուցչների դարավոր փորձը։ Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ»-ը, որ հանդիսանում է միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան (ըստ որում դեղանունները տրված են հինգ լեզուներով` հայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն), պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքային նյութերի անվանումներ ու նրանց հոմանիշները, իրավամբ համարվում է հայկական բժշկության գագաթը։ Այդ գործի հետազոտությունն արդի բժիշկներին հնարավորություն է տալիս ծանոթանալու միջնադարյան հայ բժշկության դեղամիջոցների և առաջին հերթին բուսաբուժության հետ, որը նրա ամենակարևոր բնագավառն էր։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդություների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակիչ-ալերգիկ գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է մի շարք բույսեր, դրանք են ` կոծծուկը, կղմուխը, երիցուկը, բարձվենյակը, մշտիկը, ուրցը, խնկեղեգը, սև գնդիկը, տատաշը, քարասերմիկը, որոնք հատուկ են Հայաստանի բուսական աշխարհին։ Այս բոլոր բույսերը հարուստ են եթերային յուղերով, վիտամիններով, բուսական հորմոններով և այլ ակտիվ նյութերով, որոնցով էլ պայմանավորված է նրանց բուժիչ ներգործությունը։ Նույն փորձնական ճանապարհով էլ հայ բժշկապետը պարզել է մարգացնծուի, երնջակի, կուսածաղկի, արևադարձի, սորնջանի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, բույսեր, որ այսօրվա տվյալներով պարունակաում են կումարինի և ֆուրոկումարինի ածանցյալներ, ինչպես նաև կոլխիցին և վինբլաստին ալկալոիդներ, որոնք օժտված են հակաուռուցքային ներգործությամբ։ Ամիդովլաթը մեծ նշանակություն էր տալիս նաև այն բույսերին, որոնք օժտված են հակաթունային (նարդոս, վաղենակ, երկաթախոտ) և տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) հատկություններով, որոնք նա միաժամանակ օգտագործել է որպես վաղաժամ ծերությունը կանխող և առողջությունն ու երիտասարդությունը պահպանելուն նպաստող հակասկլերոտիկ միջոցներ։ Նույն նպատակով նա կիրառում էր որոշ բուսական, կենդանական և անօրգանական ծագում ունեցող խեժեր (քաղբանը, սեքպինաճը, անգուժատը, ակնամոմը և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերը ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթը խորհուրդ է տալիս օգտագործել մումիան, բարդ բնական միացություն, որը գոյացել է բույսերի մնացորդներից, կենդանիների աղբից  և ածխաջրածինների քայքայումից տարբեր երկների քարայրներում (Պարսկաստան, Աֆղանսատան, Միջին Ասիա)։ «Անգիտաց անպէտ»-ում կան տեղեկություններ մումիայի արդյունահանման մասին բուն Հայաստանում։ «Գրքիս հեղինակն ասում է, որ գոյություն ունեն 10 մերձակա  քարայրներ, ուր պեղում են մումիա։ Եվ սրանք 10 անուն են կրում»։ Թեպետ նա չի հայտնում այդ անունները, սակայն մումիայի հայտնագործումն արդի Հայաստանի բնաշխարհում (Եղեգնաձորի քարայրներ) հաստատում է միջնադարյան հայ բժշկապետի ասածը։ Հայկական դեղամիջոցների այս վիթխարի քանակն ազատորեն և նպատակին օգտագործելու համար հարկավոր էին ոչ միայն բժշկի մեծ փորձը և խորը իմացությունները, այլև բուսաբանի, կենդանաբանի և քիմիկոսի լայն գիտելիքներ։ Այս բոլոր հատկություններով ներդաշնակորեն օժտված էր Ամիրդովլաթ Ամասիացին, որն իր նշանակալի ավանդն է մուծել միջնադարյան բժշկության գանձարանը, ստեղծելով բժշկագիտական երկերի մի ամբողջ գրադարան, գրված ժողովրդին մատչելի միջին հայերենով, ըստ Մխիթար Հերացու ավանդույթի, և որոնք գրեթե բոլորը բարեբախտաբար պահպանվել են մինչև մեր օրերը։ Այսպիսով, հայ բժշկապետի երկարատև օգտակար կյանքը հագեցած է եղել բժշկական սխրանքով և նվիրվածությամբ, հետազոտություններով և դեղամիջոցների որոնումներով, ձեռագրեր հավաքելով ու փրկելով և գրքեր ստեղծելով։ Բազմակողմանի ընդունակություների տեր Ամիրդովլաթն օժտված էր նաև բանաստեղծական ձիրքով, որն իր արտահայտությունն է գտել նշված երկերում շռայլորեն շաղ տված ասույթներում և բանաստեղծություններում։ Բժշկի պարտքի խոր գիտակցությամբ, բարոյագիտական բարձր պահանջներով են տոգորված Ամիրդովլաթի աշխատությունները։ Նա հաճախ կանգ է առնում բժշկի բարոյական նկարագրի վրա.«Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ։ Ոչ մի դեպքում նա չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր։ Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր։ Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը։ Իսկ եթե նա անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»։ Այս պահանջներից շատերը ժամանակին ձևակերպել է դեռ անտիկ բժշկության հայրը` Հիպոկրատեսը։ Բոլոր մեծ բժիշկների նման Ամիդովլաթը մենակ չէր գիտության մեջ։ Նա ստեղծեց հայ բժիշկների մի ամբողջ դպրոց, որը գոյատևեց մի քանի դար շարունակ և որի ազդեցության հետքերը նշմարվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների` Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների երկրում։ Ամիրդովլաթ Ամասիացու գրքերը, որոնց մեջ, ինչպես և Իբն-Սինայի «Կանոն»-ում, ներկայացված են բժշկության գրեթե բոլոր կարևոր բաժինները` սաղմնաբանությունը, մարդակազմությունը, բնախոսությունը, մահճաբուժությունը, դեղագիտությունը, վիրաբուժությունը և թերապիան, դարեր շարունակ հանդիսացել են բժշկական գիտելիքների հանրագիտարան։ Աշխարհով մեկ ցրված նրանց բազմաթիվ ձեռագիր ընդօրինակությունները խոսում են այն մեծ հետաքրքրության մասին, որ ցուցաբերել են միջնադարյան հայ բժիշկները Ամիրդովլաթ Ամասիացիու ստեղծագործության նկատմամբ։ 

 

Կարծիք…

Նա ևս ինձ շատ զարմացրեց իր գործունեությամբ, քանի որ նա նույնպես կարողացել է տիրապետել մի քանի մասնագիտությունների: Նա եղել է շատ լավ բժիշտ-բնագետ, նաև շատ լավ տիրապետել է հայերենին և կարողացել է ներկայանալ մատենագրություն և բառարանագրություն ոլորտներում:

 

Աղբյուրներ՝ ​ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ

Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի

Ամիրդովլաթ Ամասիացի

Posted in Պատմություն, Uncategorized

Գրիգոր Տաթևացի. հետազոտական աշխատանք

«Գրիգոր Տաթևացի»

Գրիգոր Տաթևացին Աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, րաբունապետ: Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից: Գրիգոր Տաթևացուն ժամանակակիցները  մեծարել են Եռամեծ վարդապետ, Երկրորդ Լուսավորիչ հայոց և  աստվածաբան, Սյուն և ախոյան Հայ եկեղեցու, Վարժապետ ամենայն հայոց և այլ պատվանուններով: Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում: 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։ 1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին՝ Դարանաղյաց գավառում ձեռնադրվում է վարդապետ և Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։ 1388 թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։ Վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ։ 1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը։ Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն։ Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում։ Մեծոփավանք տեղափոխվեց Սյունիքի երկրաշարժից հետո՝ չդիմանաքով արտաքին թշնամիների և երկրաշարժի արհավիրքներին՝ Գրիգոր Տաթևացուն աշակերտել են 15-րդ դարի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին և ուրիշներ։ Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։ Նա միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարների) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։ Մաղաքիա Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։ Տաթևացին անփոխարինելի ավանդ ունի Հայաստանի մշակույթի, լուսավորության տարածման և եվրոպական մտածողույունը հայոց մտավորական շրջանները ներմուծելու մեջ։ Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ։ Պահպանվել է 1297 թվականին գրված մի Ավետարան(Մատենադարան, ձեռագիրդ 7482), որը 1378 թվականին նկարազարդել է Տաթևացին։ Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի։ Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։ Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ։ Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները: Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով, որը եղել է քարոզխոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը: Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները: Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ հուրը, օդը, ջուրը և հողը, հավերժ են: Իմացաբանության և տրամաբանության հարցերում Գրիգոր Տաթևացին մերժել է բնածին գաղափարների և առաքինությունների ուսմունքը, ընդունել մտածողության ածանցվածությունը բնությունից: Ճանաչողության սկզբնական և անհրաժեշտ աստիճանն զգայությունն է, բարձրագույն աստիճանը՝ բանականությունը, որը հենվում է զգայության վրա և ճանաչում իրի էությունը: Գրիգոր Տաթևացին ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը լուծել է նոմինալիզմի դիրքերից՝ հօգուտ եզակի իրերի առաջնության՝ ընդհանուր հասկացությունները համարելով լոկ իրերի անուններ: Հոգին և մարմինը առաջանում են միաժամանակ և զարգանում փոխկապակցված:

 

Կարծիք…

Իմ կարծիքով Գրիգոր Տաթևացին իսկապես հանճար էր: Նա տիրապետում էր շատ մասնագիտությունների, ոլորտների, որը ոչ բոլոր մարդիկ կարող են անել: Նա և՛ երաժիշտ էր, և՛ աստվածաբան, և՛ փիլիսոփա, և՛ եկեղեցական գործիչ: Գրիգոր Տաթևացին իսկապես շատ է ուսումնասիրել այն ժամանակներում այդ ոլորտները և օգնել է դրանց զարգացմանը:

 

Աղբյուրները՝ Գրիգոր Տաթևացի

Գրիգոր Տաթևացի

Մեծանուն Հայեր

Posted in Տրամաբանական մաթեմատիկա, Uncategorized

Տրամաբանական մաթեմատիկա. 23.05

Խնդիր 1: Դիցուք AC հիմքով ABC հավասարասրուն եռանկյան հիմքի դիմացի անկյունը 30° է, իսկ սրունքների երկարությունը 6սմ է: Տարված են АВС եռանկյան CD բարձրությունը և BDC եռանկյան Dբարձրությունը: Գտնել ВЕ հատվածի երկարությունը:

Պատ․՝ 4,5 սմ

Խնդիր 230°60°90° անկյուններով ուղղանկյուն եռանկյունը բաժանել երեք իրար հավասար եռանկյունների:

Պատ․՝

Capture

Խնդիր 3: Գնացքը լուսացույցի կողքով անցնում է 5 վայրկյանում, իսկ 150մ երկարությամբ կայարանով անցնում է 15 վայրկյանում: Գտնել գնացքի արագությունը:

Պատ․՝ 15մ/վ

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 21.05-25.05

Урок 1

Домашнее задание:

Прочитать и пересказать рассказ “ Воробей” ( учебник с. 166).

Написать, почему, по-твоему, старый воробей бросился спасать своего птенца? Известны ли вам подобные примеры из реальной жизни?

По-моему старый воробей бросился спасать своего птенца, потому что он любил и видел, что она в биде и тот, кто любит, сделает все и страх не является препятствием.

Урок 2

 

Posted in English, Uncategorized

Check your progress. 22.05

Match the antonyms. One of the words is extra one.

  • optimistic – g) pessimistic
  • hard-working  – e) lazy
  • intelligent –  b) silly 
  • decent – a) indecent
  • just – f) unjust
  • beautiful – d) ugly f) unjust
  • persistent

 

 

Open the brackets and put the verb into the correct tense.

  • Our family save money for a new car by the end of the year.
  • If you caught the taxi, you wouldn’t meet Mary at the station.
  • Father told us that he bought the tickets the day before.
  • The girl waters her flowers in the morning.
  • This time tomorrow they will sit in the train on their way to Chicago.
  • Many reporters came to the conference yesterday.
  • Don’t shout! My son is sleeping.
  • He already broke his new bicycle.

 Characterize a person.

  • Steve isn’t afraid of dangerous situations. He is coward.
  • Ann can’t stop talking. She is talkative.
  • Bogdan hates spending money. He is saving.
  • Kate is friendly and enjoys being with other people. She is friendly.
  • Harry never tells a lie. He is onest.